030.0093.220798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՇՐՋԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1998 թվականի հուլիսի 20-ի «Շրջանային ժողովրդական դատարանների դատավորներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» և «Շրջանային ժողովրդական դատարանների նախագահներ նշանակելու համար արդարադատության խորհրդի անդամների առաջադրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետով` որոշում եմ.
1. Նշանակել`
Երևան քաղաքի Խորհրդայինի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր
Տարիել Հաբեթնակի Մանուկյանին.
Երևան քաղաքի Մաշտոցի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ
Սուրիկ Գևորգի Կոստանյանին.
Երևան քաղաքի Մյասնիկյանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր
Ռազմիկ Երվանդի Ազարյանին.
Արարատի մարզի Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ
Ռազմիկ Սարիբեկի Թովմասյանին.
Կոտայքի մարզին Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ
Էդուարդ Տարոնի Մանուկյանին:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 հուլիսի 1998 թ. ՆՀ-93