Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2009 թվականի N 1-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունված 26 դեկտեմբերի 2008 թվականին, ՀՕ-5-Ն) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Ընդունել Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը, համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2009 թվականի հունիսի 18-ի

N 1-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով (այսուհետ` Կանոնակարգ) կարգավորվում է Երևան քաղաքի (այսուհետ` Երևան) ավագանու (այսուհետ` Ավագանի) գործունեությունը նիստերի նախապատրաստումը և անցկացումը:

2. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ:

(2-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

3. Ավագանու մարմիններն են` Քաղաքապետը, նրա առաջին տեղակալը, Ավագանու անդամները, Ավագանու խմբակցությունները և մշտական հանձնաժողովները:

(3-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

4. Ավագանիում ստեղծվում են Խմբակցություններ (այսուհետ` Խմբակցություններ):

(4-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

5. Ավագանին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք), այլ օրենքներին և իրավական ակտերին, Կանոնակարգին համապատասխան իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:

6. Ավագանու գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, իրավահավասարության, օրինականության, հարցերի ազատ քննարկման ու կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:

7. Ավագանին գործում է Օրենքին և Կանոնակարգին համապատասխան` նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների աշխատանքի միջոցով:

(7-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

8. Ավագանու աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

9. Ավագանին և Քաղաքապետը գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ Ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:

10. Քաղաքապետն Ավագանու նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում` Ավագանու Օրենքով և Կանոնակարգով սահմանված կարգով գործունեության իրականացման համար:

 

II. ԱՎԱԳԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Ավագանին կազմված է 65 անդամից, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով:

12. Նորընտիր Ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ Ավագանու լիազորությունների ժամկետը:

13. Ավագանու լիազորություններն են`

1) ընդունում է իր Կանոնակարգը, դրա փոփոխություններն ու լրացումները.

2) Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է Քաղաքապետին.

3) Օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.

4) Քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է Քաղաքապետի տեղակալներին.

5) Քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակի վերաբերյալ. Համայնքային ծառայության պաշտոնների մասով Քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը և /կամ/ հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոխելու և /կամ/ լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և /կամ/ լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմելու համար.

5.1) Քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է քաղաքապետի խորհրդականների և օգնականների թվաքանակը.

6) որոշում է ընդունում Քաղաքապետի, Քաղաքապետի տեղակալների, Երևանի գլխավոր ճարտարապետի, խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի, Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների և տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.

7) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.

8) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.

9) որոշում է ընդունում Երևանի ենթակայության այն առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ, որոնց կանոնադրական կապիտալում Երևանն ունի մասնակցություն.

10) սահմանում է վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի գործունեության կարգը.

11) որոշում է ընդունում այն մասին, թե Երևանի ենթակայության որ կազմակերպություններն են հանձնվում վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը.

12) որոշում է ընդունում այն մասին, թե որ գույքն է հանձնվում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը.

12.1) քննարկում և որոշում է կայացնում Քաղաքապետին կից, Երևանի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու մասին.

13) Քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման (ձևավորման) և գործունեության կարգը, դրանց քանակը, անվանումներն ու լիազորությունները.

14) Քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ.

14.1) սահմանում է Երևանի խորհրդանիշերի` զինանշանի և դրոշի նկարագրությունը, Երևանի օրհներգը, ինչպես նաև Ավագանու, Քաղաքապետի, Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից Երևանի խորհրդանիշերի պարտադիր օգտագործման այլ դեպքերը և կարգը.

15) որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ.

16) հաստատում է Երևանի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

17) որոշում է ընդունում Երևանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում` հողամասերի օտարման տարեկան ծրագրի մեջ պետք է նշվեն նաև հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը, Երևանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակները և օտարման եղանակները.

18) սահմանում է Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` Օրենսդրություն) նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ.

20) որոշում է ընդունում Երևանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ.

21) որոշում է ընդունում Երևանի բյուջեի պահուստային ֆոնդերի օգտագործման վերաբերյալ.

22) վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ Քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու և որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին Քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

22.1) Վերահսկողություն է իրականացնում Քաղաքապետի գործունեության, ինչպես նաև իր որոշումների կատարման նկատմամբ.

23) որոշում է ընդունում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի և դրանց հրապարակման կարգի վերաբերյալ.

24) որոշում է ընդունում վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.

25) որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.

26) որոշում է ընդունում Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.

26.1) որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.

27) ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` կարող է սահմանել Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.

28) ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ.

29) որոշում է ընդունում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ.

29.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

30) սահմանում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաև այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեև իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն.

31) որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.

32) որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.

33) սահմանում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը.

34) Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի կանոններին համապատասխան` որոշում է ընդունում Երևանում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության լրացուցիչ պայմանների վերաբերյալ.

35) որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.

36) որոշում է ընդունում Երևանում բաղնիքների, սաունաների, զվարճանքի օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի և գործունեության թույլտվությունների լրացուցիչ պայմանների վերաբերյալ.

37) որոշում է ընդունում Երևանում գտնվող գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգի վերաբերյալ.

38) սահմանում է քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով), քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները, այգիները.

39) Քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի բնապահպանությանն ուղղված յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը.

40) Ավագանու հերթական նիստում` Ավագանու անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ.

41) Քաղաքապետի, Ավագանու անդամների առնվազն մեկ երրորդի կամ որևէ Խմբակցության նախաձեռնությամբ, Ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունած որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե.

42) որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ այդ կոչումից զրկելու վերաբերյալ.

42.1) Որոշում է ընդունում նշանավոր մարդկանց հիշատակը հավերժացնող հուշարձանների իրականացմանը համաձայնություն տալու վերաբերյալ.

43) հաստատում է Քաղաքապետի կնքած.

ա. այլ քաղաքների և վարչատարածքային միավորների հետ համագործակցության,

բ. վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված այլ փոխառու միջոցների ներգրավման,

գ. Երևանի մասնակցությամբ համատեղ գործունեության,

դ. միջազգային վարկատու կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Երևանում իրականացվող համաքաղաքային նշանակության ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանագրերը.

44) որոշում է Քաղաքապետի կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները.

45) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ.

46) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.

47) որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից Երևանի խնդիրներին վերաբերող և Օրենսդրությամբ նախատեսված գաղտնիք չպարունակող փաստաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար.

48) որոշում է կայացնում Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

49) որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.

50) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս Երևանի անվանափոխության վերաբերյալ.

51) կարող է դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` պետական մարմինների կողմից ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ ակտերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցով.

51.1) քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.

51.2) քննարկում և որոշում է կայացնում Երևանում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

52) տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենքով այլ մարմինների լիազորություններին չվերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է իրավական ակտեր.

53) իրականացնում է Օրենքով և Օրենսդրությամբ սահմանված իր իրավասություններին վերաբերող այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 31.10.12 թիվ 525-Ն, 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

 

III. ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Ավագանին ընդունում է որոշումներ, իսկ Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել նաև ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, Քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:

15. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն (այսուհետ` Իրավական ակտ) ընդունվում են նիստին ներկա Ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան Ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով, բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի:

16. Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն Ավագանին ընդունում է Ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

17. Իրավական ակտի ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է Ավագանու անդամին, Քաղաքապետին, Օրենքով նախատեսված դեպքերում` Խմբակցությանը, Ավագանու անդամների մեկ երրորդին:

Իրավական ակտի ընդունումը կարող է նախաձեռնել նաև Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը:

18. Նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքն իրականացվում է Իրավական ակտի նախագիծը Ավագանու նիստում քննարկման ներկայացնելու միջոցով:

19. Իրավական ակտի նախագծին կից ներկայացվում են`

1) Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության հիմնավորումները.

2) տեղեկանք` Իրավական ակտի ընդունման առնչությամբ այլ Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

3) տեղեկանք` Իրավական ակտի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

4) փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Իրավական ակտի նախագծում ներկայացվում են գործող Իրավական ակտի փոփոխվող կետերը և (կամ) ենթակետերը.

5) Իրավական ակտի նախագծի էլեկտրոնային կրիչը:

Իրավական ակտի նախագիծը ստորագրվում է հեղինակի կամ հեղինակների կողմից:

20. Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից:

(20-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

21. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը` ստացված նախաձեռնությունները մեկօրյա ժամկետում տրամադրում է Քաղաքապետին, Խմբակցություններին, Ավագանու անդամներին, Ավագանու մշտական հանձնաժողովներին (այսուհետ` Հանձնաժողով):

Քաղաքապետը` նախաձեռնությունը ստանալու պահից մեկօրյա ժամկետում Հանձնաժողովների կազմից նշանակում է գլխադասային հանձնաժողով: Գլխադասային հանձնաժողով նշանակվում է Ավագանու այն մշտական հանձնաժողովը, որի իրավասությանն է վերաբերում Իրավական ակտի նախագծով ներկայացված հարցի քննարկումը:

Քաղաքապետը, Խմբակցությունները, Ավագանու անդամները և Ավագանու Հանձնաժողովները, բացառությամբ` գլխադասային հանձնաժողովի, նախաձեռնությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, դիտողությունները, եզրակացությունները Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին են ներկայացնում հերթական նիստից առնվազն տասնմեկ օր առաջ` նախաձեռնության հեղինակին և գլխադասային հանձնաժողովին նույն օրը տրամադրելու համար: Գլխադասային հանձնաժողովը նախաձեռնության վերաբերյալ իր եզրակացությունը Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Ավագանու հերթական նիստից առնվազն տասն օր առաջ` նախաձեռնության հեղինակին նույն օրը տրամադրելու համար:

(21-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

22. Ստացված եզրակացությունների, առաջարկությունների և դիտողությունների հիման վրա նախաձեռնության հեղինակը երկօրյա ժամկետում, իր հայեցողությամբ, լրամշակում է իրավական ակտի նախագիծը և ներկայացնում Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Նախաձեռնության հեղինակը լրամշակված նախագծին կցում է ամփոփաթերթ, որում նշվում են նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիտողությունները ընդունելու կամ չընդունելու իր հիմնավորումները: Եթե առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել, ապա այդ մասին ևս նշվում է տեղեկանք-ամփոփաթերթում:

(22-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

22.1. Նախաձեռնության հեղինակի կողմից ստացված Իրավական ակտի նախագիծը, կից փաստաթղթերը, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և տեղեկանք-ամփոփաթերթը Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, մեկ օրվա ընթացքում ներկայացնում է Քաղաքապետին` հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար: Քաղաքապետը ներկայացված Իրավական ակտի նախագիծը կարող է չընդգրկել Ավագանու նիստի օրակարգ, եթե գլխադասային կամ մյուս Հանձնաժողովներից ստացված եզրակացությամբ կամ Ավագանու անդամների առաջարկներով հիմնավորվում է, որ նշված Իրավական ակտի ընդունումը դուրս է Ավագանու իրավասությունից: Այդ մասին Քաղաքապետը եռօրյա ժամկետում տեղեկացնում է նախաձեռնության հեղինակին:

(22.1-ին կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

23. Քաղաքապետի կողմից Իրավական ակտի նախագիծը հերթական նիստի օրակարգ ընդգրկելուց հետո, Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը մեկ օրվա ընթացքում այն տրամադրում է գլխադասային Հանձնաժողովին` Ավագանու նիստից առնվազն երեք օր առաջ եզրակացություն տրամադրելու համար:

(23-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

23.1. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը, դրանց կցված փաստաթղթերը, տեղեկանք-ամփոփաթերթերը և գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները` հերթական նիստը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է Ավագանու անդամներին:

(23.1-ին կետը լրաց. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

24. Սույն կանոնակարգի 23-րդ կետում նշված գլխադասային հանձնաժողովի եզրակացության հիման վրա նախաձեռնության հեղինակի կողմից լրամշակված նախագիծը, տեղեկանք-ամփոփաթերթը և գլխադասային Հանձնաժողովի եզրակացությունը Ավագանու նիստից առնվազն երկու օր առաջ տրամադրվում է Ավագանու անդամներին:

(24-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

24.1. Իրավական ակտի նախագիծը և կից փաստաթղթերը, Խմբակցություններին, Ավագանու անդամներին և Հանձնաժողովներին տրամադրվում են Ավագանու նստավայրում` թղթային տարբերակով առձեռն կամ էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու միջոցով:

(24.1-ին կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

24.2. Իրավական ակտի նախագիծը քննարկման ցանկացած փուլում, սակայն մինչ Ավագանու նիստում քվեարկության անցկացումը, հեղինակի պահանջով հանվում է շրջանառությունից:

(23.2-րդ կետը լրաց. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

25. Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն մեկ տոկոսի կողմից Իրավական ակտի ընդունման նախաձեռնությունն իրականացվում է հետևյալ կարգով`

1) Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն մեկ տոկոսի անունից նախաձեռնություն ներկայացնելու համար ստեղծվում է նախաձեռնող խումբ, որը գրավոր դիմում է Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` համապատասխան ձևաթուղթ (համարակալված և կնքված) ստանալու համար: Ձևաթուղթը նախաձեռնող խմբին է տրամադրվում երկօրյա ժամկետում: Նշված ժամկետում ձևաթուղթը չտրամադրվելու դեպքում` նախաձեռնող խումբն ինքնուրույն կազմում է Կանոնակարգի սույն ենթակետի պահանջներին բավարարող Իրավական ակտի նախագիծ:

2) Նախաձեռնությունն իրականացվում է` ձևաթուղթը կամ Իրավական ակտի նախագիծը սահմանված կարգով Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց առնվազն մեկ տոկոսի ազգանունը, անունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ստորագրությունը, նախաձեռնությունը Ավագանու նիստում ներկայացնելու համար լիազորված անձի (ներկայացուցչի) տվյալները: Ձևաթղթին կցվում են Իրավական ակտի նախագիծը և Կանոնակարգի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

3) եթե Քաղաքապետարան դիմելուց երեսուներկու օրվա ընթացքում ձևաթուղթը կամ Իրավական ակտի նախագիծը անհրաժեշտ թվով ստորագրություններով հանձնվում է Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ապա սահմանված ժամկետներում և կարգով նախաձեռնությունը ներկայացվում է Ավագանու քննարկմանը: Ձևաթուղթը կամ Իրավական ակտի նախագիծը սահմանված ժամկետում Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին չներկայացվելու դեպքում համարվում են առոչինչ:

4) նախաձեռնությունն Ավագանու նիստում քննարկվում է Օրենքով և Կանոնակարգով սահմանված կարգով.

5) Ավագանու նիստում նախաձեռնությունը քննարկելիս` նախաձեռնող խմբի ներկայացուցիչը ելույթ է ունենում որպես հիմնական զեկուցող:

26. Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ Քաղաքապետը հրապարակում է տեղեկություն Ավագանու նիստի գումարման օրվա վերաբերյալ` կցելով օրակարգի նախագիծը: Այդ տեղեկությունները փակցվում են Քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, տարածվում զանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում Երևանի պաշտոնական համացանցային կայքում, ինչպես նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

(26-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

27. Իրավական ակտի ընդունման նախաձեռնություններն Ավագանու նիստում քննարկվում են ստացման օրվանից ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում:

28. Ավագանու որոշումները ստորագրում և հրապարակում է Քաղաքապետը` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

29. Քաղաքապետն Ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել Ավագանուն:

30. Ավագանու հայտարարությունները և ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Քաղաքապետը:

31. Իրավական ակտն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում է Քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

 

IV. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ

 

32. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

1) լինել վարչական շրջանի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար, աշխատել Քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում.

2) լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, դատավոր, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, մաքսային մարմինների աշխատակից, զինծառայող:

33. Կանոնակարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքի, ծառայության անցնելու դեպքում` Ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում Քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել Ավագանու անդամությունից, հակառակ դեպքում` նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Օրենքով սահմանված կարգով:

34. Ավագանու անդամն իրավունք ունի`

1) նախաձեռնելու Ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ բյուջեի), բացառությամբ այն դեպքերի, երբ Օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես Քաղաքապետին, Խմբակցությանը կամ Ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին.

2) ընդգրկվելու Խմբակցության կազմում, դուրս գալու Խմբակցությունից.

3) ընդգրկվելու Ավագանու հանձնաժողովների կազմում, առաջադրվելու հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի պաշտոններում.

4) կատարելու Երևանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ: Այդ նպատակով վարչական շրջանի ղեկավարները պարտավոր են Ավագանու անդամի պահանջով ամսական առնվազն մեկ օր նրան հատկացնել կահավորված սենյակ կամ դահլիճ.

5) առաջարկություններ ներկայացնելու Ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

6) ելույթ ունենալու Ավագանու, հանձնաժողովների, Խմբակցությունների նիստերում, հարցեր տալու.

7) ստանալու Ավագանու և Քաղաքապետի Իրավական ակտերը, ինչպես նաև Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների.

8) գրավոր հարցեր ուղղելու Քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում: Գրավոր հարցերի պատասխանները Ավագանու նիստում չեն ներկայացվում:

Այդ պատասխանները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում.

9) Ավագանու և Քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա` որպես Ավագանու անդամի իրավունքները.

10) Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր Խմբակցություն կարող է դիմել վարչական դատարան` Ավագանու և Քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով.

11) իրականացնելու Օրենքով և Կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

(34-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

35. Ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել Ավագանու նիստերին.

2) անդամակցել որևէ Հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

3) մասնակցել Ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին.

4) չմասնակցել Ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր կամ իր ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների մասնավոր շահերին, հակառակ դեպքում` նրա քվեարկությունը ճանաչվում է անվավեր:

4.1. պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.

4.2. օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.

4.3. ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը.

5) իրականացնել Օրենքով և Կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ:

(35-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

36. Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց` իր ցանկությամբ և Ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

36.1. Ավագանու անդամին իր լիազորությունների ժամկետով տրվում է Ավագանու անդամի վկայական:

(26.1-ին կետը լրաց. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

37. Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները, Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են Ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան:

38. Ավագանու անդամն իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Ավագանու` իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ` քվեարկության, ինչպես նաև Ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:

39. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարել են Ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է Ավագանու ընտրական իրավունքը.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

4) նա Ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

5) նա Ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել Քաղաքապետին.

6) նա հրաժարական է տվել.

7) եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է Ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ Հանձնաժողովի նիստերի կեսից.

8) նա մահացել է:

40. (40-րդ կետն ուժը կորցրել է 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

41. Կանոնակարգի 39-րդ կետում նախատեսված դեպքերում Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում Ավագանու անդամները կազմում են Ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն, բացառությամբ Կանոնակարգի 39-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքի:

(41-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

42. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ ներկայացնում է Քաղաքապետին, որն այն հրապարակում է Ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից դիմումն անձամբ Քաղաքապետին ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացվում է Խմբակցության ղեկավարի միջոցով:

 

V. ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

43. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` հետևյալ սկզբունքով. Ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված Ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն Խմբակցություններում:

44. Խմբակցությունը Քաղաքապետին կամ նիստը վարողին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է Ավագանու առաջիկա նիստում:

45. Ավագանու անդամը կարող է դուրս գալ Խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան Խմբակցության ղեկավարին:

46. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս Խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող Ավագանու առնվազն մեկ անդամ:

47. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Քաղաքապետը, որի մասին Ավագանու առաջիկա նիստում հայտարարում է Քաղաքապետը կամ Ավագանու նիստը վարողը:

48. Ավագանու նիստերի դահլիճում Խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:

49. Քաղաքապետարանում կամ Ավագանու որոշած այլ վայրում Խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով, Երևանի իրավական ակտերի տեղեկագրով և օրաթերթերով:

(49-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

50. Խմբակցությանը տրամադրվում է ավտոմեքենա:

51. Մինչև 7 անդամ ունեցող Խմբակցությունն ունենում է Քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 7-ից 11 անդամ ունեցող Խմբակցությունն ունենում է մեկ գործավար և 2 փորձագետ, իսկ 11-ից ավելի անդամ ունեցողը` մեկ գործավար և 3 փորձագետ:

52. Խմբակցության գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան Խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում Խմբակցության, Ավագանու անդամների աշխատանքին:

 

VI. ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

53. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև Ավագանու անունից իրենց իրավասություններին վերապահված հարցերով, Քաղաքապետի գործունեության և Ավագանու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է 4 Հանձնաժողով`

1) ֆինանսավարկային և տնտեսական հարցերի Հանձնաժողով, որը զբաղվում է Երևանի բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գույքի կառավարման հարցերով.

2) մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի Հանձնաժողով, որը զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության, այդ թվում նաև մայրության և մանկության, հաշմանդամության, աշխատանքի, զբաղվածության, ինչպես և հասարակայնության և արտաքին կապերի հարցերով.

3) քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի Հանձնաժողով, որը զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, բնապահպանության, բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության հարցերով.

4) իրավական հարցերի Հանձնաժողով, որը զբաղվում է Ավագանու, Քաղաքապետի, Քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ակտերի ուսումնասիրության և գործող օրենսդրությանը դրանց համապատասխանեցման, Երևանին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերի առաջադրման, ինչպես նաև շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման և հասարակական կարգի պահպանության հարցերով:

(53-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

54. Հանձնաժողովներից յուրաքանչյուրի անդամների թվաքանակը հավասար է Ավագանու անդամների ընդհանուր թվի շուրջ մեկ քառորդին:

55. Հանձնաժողովներում Խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց Խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` հետևյալ կարգով.

Խմբակցության նիստում Խմբակցության անդամները որոշում են իրենց մասնակցությունը Ավագանու Հանձնաժողովներին, որի համաձայն Խմբակցության ղեկավարը Քաղաքապետին է ներկայացնում Հանձնաժողովներից յուրաքանչյուրում ընդգրկվելիք Խմբակցության անդամների անուն-ազգանունները:

Երևանի քաղաքապետը և նրա առաջին տեղակալը Հանձնաժողովների կազմում չեն ընդգրկվում:

(55-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

56. Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում Ավագանու անդամների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը Խմբակցությունների միջև բաշխվում է Ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` Օրենքով սահմանված կարգով:

(56-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

57. (57-րդ կետը հանվել է 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

58. (58-րդ կետը հանվել է 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

59. Հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե`

1) Օրենքով սահմանված կարգով դադարել են նրա` որպես Ավագանու անդամի լիազորությունները.

2) նա սահմանված կարգով դուրս է եկել Հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած Խմբակցությունից.

3) նա տվել է հրաժարական:

Հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը հրաժարականի մասին դիմումը ներկայացնում են Խմբակցությանը: Խմբակցության ղեկավարն այդ մասին տեղեկացնում է Քաղաքապետին, որն էլ այն հրապարակում է Ավագանու առաջիկա նիստում:

Հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի թափուր տեղերը համալրվում են Կանոնակարգի 56-րդ կետով սահմանված կարգով:

(59-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

60. Ավագանու անդամների` որևէ Հանձնաժողովին անդամակցելու հարցը լուծում է համապատասխան Խմբակցությունը, որն էլ կարող է փոխել Հանձնաժողովներում ընդգրկված իր անդամներին` Կանոնակարգի 55-րդ կետում սահմանված կարգով:

61. Խմբակցությունների կողմից ձևավորած Հանձնաժողովի կազմը հաստատում է Քաղաքապետը:

62. Հանձնաժողովն ունի իր կանոնակարգը և իր անվամբ` սահմանված նմուշի ձևաթուղթ, որը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

(62-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

63. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը և այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա տեղակալը, իսկ նրանց միաժամանակյա բացակայության դեպքում` նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

64. Հանձնաժողովների հերթական նիստերը նստաշրջանների ընթացքում հրավիրվում են ամիսը առնվազն մեկ անգամ` Հանձնաժողովի սահմանած օրերին և ժամերին, իսկ նստաշրջանների միջակայքում` ըստ անհրաժեշտության:

(64-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

65. Ավագանու նիստի ընթացքում արգելվում է Հանձնաժողովի նիստի գումարումը:

66. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ավագանու նստավայրում: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել միայն Հանձնաժողովի որոշմամբ, որի մասին Հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Քաղաքապետին:

67. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև Քաղաքապետը կամ Քաղաքապետի առաջին տեղակալը` խորհրդակցական ձայնի իրավունքով: Այն դեպքում, երբ նախաձեռնության հեղինակը Քաղաքապետն է, Խմբակցությունը կամ Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձինք, ապա Հանձնաժողովների նիստերին կարող է ներկա գտնվել նաև նրանց ներկայացուցիչը: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել նաև նախաձեռնության հեղինակ Ավագանու անդամը (անդամները):

68. Գլխադասային Հանձնաժողովի կամ Հանձնաժողովների նիստերին կարող են մասնակցել նաև Ավագանու անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով և ներկայացնել առաջարկություններ քննարկվող հարցի վերաբերյալ:

69. Հանձնաժողովի հերթական նիստը սկսվում է օրակարգի հաստատումով, որի նախագիծը կազմում և նիստից առնվազն երկու օր առաջ Հանձնաժողովի անդամներին է տրամադրում Հանձնաժողովի նախագահը: Մինչև օրակարգի հաստատումը այլ հարցեր չեն քննարկվում:

(69-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

70. Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի հերթական նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) Հանձնաժողովի հերթական նիստը վարողը ըստ օրակարգի ներկայացնում է քննարկվող հարցը և դրա վերաբերյալ հիմնական ու հարակից զեկուցողներին.

2) հիմնական զեկուցողի ելույթը.

3) հարցեր հիմնական զեկուցողին.

4) հարակից զեկուցողի ելույթը.

5) հարցեր հարակից զեկուցողին.

6) մտքերի փոխանակություն.

7) նիստը վարողի եզրափակիչ ելույթը.

8) քվեարկություն:

(70-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

71. Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է առանձին` այդ հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

72. Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ավագանուն դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե քվեարկության արդյունքում առաջարկությունը չի ընդունվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ Հանձնաժողովը կարծիք կամ դրական եզրակացություն չի ներկայացրել:

(72-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

73. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե որոշմանը կողմ են քվեարկել Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը, բայց ոչ պակաս քան Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ քառորդը: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

(73-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

74. Նիստի արձանագրությունը, որը ներառում է նաև Հանձնաժողովի նիստում քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների արդյունքներն ու Հանձնաժողովի եզրակացությունը` ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:

75. Հանձնաժողովները կարող են անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր Հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին:

76. Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախապես տեղյակ է պահում Հանձնաժողովի նախագահին:

77. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է անհետաձգելի քննարկում և որոշման ընդունում պահանջող հարցերի առկայության դեպքում նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած ժամկետում և օրակարգով, ինչպես նստաշրջանների ընթացքում, այնպես էլ` նստաշրջաններից դուրս: Արտահերթ նիստի հրավիրման և անցկացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կանոնակարգով, իսկ հարցերը քննարկվում են սույն կանոնակարգի 70-74 կետերով նախատեսված ընթացակարգով, սակայն նախաձեռնողի սահմանած օրակարգով:

(77-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

78. Հանձնաժողովն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին առնչվող Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, Խմբակցության փորձագետներին` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(78-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն որոշում)

79. Քաղաքապետը, Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունները Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով պարտավոր են Հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ, բացառությամբ` Օրենսդրությամբ նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների:

80. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական և մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի նախագահը` Քաղաքապետարանի աշխատակազմի աջակցությամբ: Քաղաքապետարանի աշխատակազմը Հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններով:

81. Հանձնաժողովի նախագահը`

1) նախապատրաստում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը.

4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և գրությունները.

5) ներկայացնում է Հանձնաժողովն այլ անձանց հետ հարաբերություններում.

6) Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված դիմում-բողոքները և Հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն` ընթացք տալիս դրանց.

7) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուս Հանձնաժողովների և Քաղաքապետարանի աշխատակազմի հետ.

8) համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքը.

9) իրականացնում է Հանձնաժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

(81-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

82. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

83. Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտին Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը Քաղաքապետին են ներկայացնում տեղեկանքներ` նստաշրջանի ընթացքում Հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին, որը հրապարակվում է Ավագանու հաջորդ նստաշրջանի առաջին նիստում:

(83-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

84. Հանձնաժողովը կարող է իր կազմից ձևավորել աշխատանքային խումբ` սահմանելով նրա խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը` ընտրելով նրա ղեկավարին: Աշխատանքային խմբի կազմում Հանձնաժողովի անդամներից բացի կարող են ընդգրկվել նաև Խմբակցությունների փորձագետներ: Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է Հանձնաժողովի նախագահը: Իր գործունեության արդյունքների մասին աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

85. Աշխատանքային խումբ (խմբեր) կարող է ստեղծվել նաև մեկից ավելի Հանձնաժողովների միջև: Հանձնաժողովներն իրենց կազմից ընտրում են համատեղ աշխատանքային խմբի անդամներին, որոնք էլ իրենց կազմից ընտրում են խմբի ղեկավար: Համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում են համապատասխան Հանձնաժողովների նախագահները:

86. Աշխատանքային խումբը գործում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում և կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ:

87. Իրավական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ավագանուն եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար Ավագանու որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

Ավագանին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, լիազորությունները, գործունեության կարգը և ժամկետները, նշանակում հանձնաժողովի նախագահ և անդամներ: Ժամանակավոր հանձնաժողովը կազմված է Խմբակցությունների հավասար թվով ներկայացուցիչներից: Ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել փորձագետներ:

(87-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

88. Ժամանակավոր հանձնաժողովը գործում է մինչև իր լիազորությունների իրականացումը, սակայն ոչ ավելի, քան երկու ամիս: Ավագանու որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները կարող են երկարաձգվել ևս երկու ամսով: Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ավագանու նիստում:

89. Որևէ Խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով: Պահանջի հետ ներկայացվում է նաև հանձնաժողովի նախագահի անունը:

89.1. Քննող հանձնաժողովը ստեղծվում է Ավագանու որոշմամբ, որով սահմանվում է հանձնաժողովի կազմը, այդ թվում` խնդիրները, լիազորությունները և գործունեության ժամկետը:

(89.1-ին կետը լրաց. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

90. Խմբակցությունը քննող հանձնաժողով ստեղծելը կարող է նախաձեռնել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:

91. Քննող հանձնաժողովը գործում է մինչև տվյալ փաստը պարզելը, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս: Իր գործունեության արդյունքների մասին եզրակացությունը քննող հանձնաժողովը սահմանված ժամկետում ներկայացնում է Ավագանու նիստում:

92. Քննող հանձնաժողովը կազմված է Խմբակցությունների հավասար թվով ներկայացուցիչներից:

93. Քննող հանձնաժողովի նիստերը հրապարակային են, հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:

94. Քաղաքապետը, Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ենթակայության կազմակերպությունները քննող հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ հինգերորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր:

95. Ժամանակավոր և քննող հանձնաժողովների վրա համապատասխանաբար տարածվում են Հանձնաժողովների համար սահմանված դրույթները:

96. Ավագանու որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի լիազորությունները պահպանվում են նաև նստաշրջաններից դուրս գումարվող արտահերթ նիստերի ընթացքում:

97. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորվում է Ավագանու որոշմամբ` Խմբակցությունների կողմից նիստին ներկայացված Ավագանու անդամ հանդիսացող մեկական թեկնածուներից: Եթե թեկնածուներ ներկայացրել են երկու խմբակցություն, ապա նրանց կողմից ներկայացվում են ևս մեկական թեկնածուներ: Այն դեպքում, երբ թեկնածուներ է ներկայացնում միայն մեկ Խմբակցություն, ապա այդ Խմբակցությունը ներկայացնում է ընդհանուր երեք թեկնածու:

98. Քվեարկության դրված հարցերի հեղինակ հանդիսացող ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամները այդ հարցերի քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:

99. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը`

1) գրանցում է նիստին ներկա և նիստից բացակայող Ավագանու անդամներին և արդյունքների մասին կազմված արձանագրությունը ստորագրում և հանձնում է նիստը վարողին.

2) հաշվում է Ավագանու անդամների ձայները և արդյունքների մասին կազմված արձանագրությունը ստորագրում և հանձնում է նիստը վարողին.

3) Կանոնակարգով սահմանված կարգով կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ավագանուն է ներկայացնում դրանց արդյունքները:

100. Եթե Ավագանու նիստին չեն ներկայանում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի մեկ կամ մի քանի անդամներ, ապա հանձնաժողովի նոր անդամներ է նշանակում Քաղաքապետը` համապատասխան Խմբակցությունների ներկայացրած թեկնածուներից, որոնք գործում են մինչև Ավագանու այդ նիստի ավարտը:

 

VII. ԱՎԱԳԱՆՈՒ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

 

101. Նորընտիր Ավագանու առաջին նիստը Օրենքի ուժով գումարվում է Ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչև Քաղաքապետի ընտրվելը Ավագանու նիստը վարում է Ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը, որը ներկայացնում է Ավագանու անդամներին` կարդալով յուրաքանչյուրի անուն-ազգանունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը:

102. Նիստը վարողը ներկայացնում է առաջին նստաշրջանի օրակարգը`

1) ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում.

2) Քաղաքապետի ընտրություն.

3) Քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր.

4) Հանձնաժողովների կազմավորում.

5) Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում.

6) Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում:

103. Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է Ավագանու առնվազն մեկ հերթական նիստ: Հերթական նստաշրջանի առաջին նիստը բացվում, իսկ վերջին նիստը փակվում է Երևանի օրհներգի հնչեցմամբ:

(103-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

104. Հերթական նիստերի օրերը սահմանում է Ավագանին` յուրաքանչյուր նիստի ընթացքում սահմանելով հաջորդ նիստի գումարման օրը:

Հերթական նիստերը սկսվում են ժամը 11:00-ին և կարող են տևել մինչև ժամը 17:00-ը: Ժամը 13:00-14:00-ը հայտարարվում է ընդմիջում: Օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, ինչպես նաև տոների և հիշատակի օրերի հետ կապված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տեղափոխված ոչ աշխատանքային օրերին հերթական նիստեր չեն անցկացվում:

(104-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

105. Նիստի ժամանակը սպառվելու պատճառով, եթե հնարավոր չի լինում քննարկել օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը և Ավագանին իր որոշմամբ չի երկարաձգում նիստի տևողությունը, ապա օրակարգի մնացած հարցերի քննարկումը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը` Կանոնակարգի 104-րդ կետում սահմանված ժամերին:

106. Ավագանու նիստը հրավիրում և վարում է Քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` Քաղաքապետի առաջին տեղակալը:

107. Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում Քաղաքապետը կամ Քաղաքապետի առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են Ավագանու նիստին ներկա անդամները, որից հետո նիստը վարում է Ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով Ավագանու անդամներ:

108. Ավագանու նիստը հրապարակային է:

Երևանի ավագանու հրապարակային նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am: Առցանց հեռարձակումն իրականացնում է Քաղաքապետարանի Աշխատակազմը: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց բխող, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներից թելադրվող միջոցառումների իրականացմանն առնչվող կամ այլ հարցեր քննարկելու դեպքում` Ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ, կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ:

(108-րդ կետը փոփ. 23.12.14 թիվ 266-Ն որոշում)

109. Քաղաքապետի տեղակալներն իրավունք ունեն մասնակցել Ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալ, ինչպես նաև պատասխանել հարցերին:

110. Երևանի վարչական շրջանների ղեկավարներն իրավունք ունեն մասնակցել Ավագանու նիստերին, ելույթ ունենալ և պատասխանել հարցերին:

111. Ավագանու նիստերին, Քաղաքապետի կամ Խմբակցությունների հրավերով, կարող են մասնակցել, ելույթներ ունենալ, հարցերին պատասխանել նաև այլ անձինք:

112. Ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջով Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները, Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են մասնակցել Ավագանու կողմից որոշված նիստերին և քննարկվող հարցի առնչությամբ ելույթ ունենալ, պատասխանել Ավագանու անդամների հարցերին:

113. Ավագանու հերթական նիստում Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

114. Ավագանու նիստում հարցերը քննարկվում են հետևյալ ընթացակարգով`

1) նիստին ներկայացած Ավագանու անդամների գրանցումը կատարվում է նիստը վարողի հայտարարությամբ` էլեկտրոնային համակարգով, տասը վայրկյանի ընթացքում, իսկ համակարգը չգործելու դեպքում` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կողմից, որն արդյունքները ներկայացնում է նիստը վարողին.

2) նիստը վարողը հրապարակում է նիստին ներկա Ավագանու անդամների թվաքանակը: Եթե քվորում չկա, ապա նիստը վարողը հայտարարում է երեսուն րոպե ընդմիջում, որից հետո, եթե դարձյալ քվորում չի ապահովվում, ապա նիստը համարվում է չկայացած.

3) քվորումի առկայության դեպքում` նիստը վարողը հրապարակում է Ավագանու նիստի օրակարգի նախագիծը և օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.

4) հերթական նիստի օրակարգի վերաբերյալ Ավագանու անդամների առաջարկները դրվում են քվեարկության առանձին-առանձին.

5) հերթական նիստի օրակարգի հաստատումից հետո հարցերը քննարկվում են ըստ օրակարգում դրանց ներկայացման հաջորդականության: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը կարող է քննարկվել արտահերթ: Յուրաքանչյուր հարցի քննարկումը սկսվում է նիստը վարողի կողմից հարցի ներկայացմամբ, ինչպես նաև դրա վերաբերյալ հիմնական և հարակից զեկուցողների անուն-ազգանունների հայտարարմամբ.

6) որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ, գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, Քաղաքապետը կամ նրա ներկայացուցիչը:

Քաղաքապետի ներկայացրած հարցի քննարկման դեպքում` որպես հիմնական զեկուցող կարող է հանդես գալ նաև նրա ներկայացուցիչը:

Խմբակցության կամ Ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ներկայացրած հարցի քննարկման դեպքում` որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս նրանց մեկական ներկայացուցիչ.

7) հիմնական զեկուցողին ելույթի համար տրվում է մինչև տասը րոպե ժամանակ, իսկ հարակից զեկուցողին` մինչև հինգ րոպե.

8) ելույթներից հետո Ավագանու անդամները կարող են հարցեր ուղղել հիմնական և հարակից զեկուցողներին ու ստանալ պատասխաններ:

Յուրաքանչյուր հարցի համար տրվում է մինչև երկուական րոպե, իսկ պատասխանի համար` մինչև 5 րոպե.

9) հարցեր տալու համար Ավագանու անդամները հերթագրվում են: Հերթագրումը իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ` էլեկտրոնային համակարգով` տասը վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և արդյունքները ներկայացնում նիստը վարողին: Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության` նիստը վարողի կողմից հարց տվողի անուն-ազգանվան հայտարարմամբ.

10) Ավագանու անդամը յուրաքանչյուր զեկուցողին հարց է տալիս մեկ անգամ: Հարց տալու համար հերթագրված, սակայն հարցը ուղղելու ժամանակ դահլիճից բացակայող Ավագանու անդամը զրկվում է հարցը տալու իրավունքից.

11) հարց ու պատասխանների ավարտից հետո նիստը վարողը հայտարարում է մտքերի փոխանակություն: Ելույթների համար հերթագրումը կատարվում է հարցեր տալու հերթագրման կարգով: Յուրաքանչյուր ելույթի համար տրվում է մինչև հինգ րոպե: Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները և Խմբակցությունների ղեկավարները հարց են տալիս ու ելույթ ունենում արտահերթ.

12) մտքերի փոխանակության ավարտից հետո եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարակից և հիմնական զեկուցողները, որոնցից յուրաքանչյուրին ելույթի համար տրվում է մինչև երեք րոպե.

13) օրակարգային հարցի հեղինակը կամ հեղինակները կարող են հարցը հանել օրակարգից` հայտարարելով այդ մասին.

14) նույն հարցի վերաբերյալ տարբեր հեղինակների կողմից նախաձեռնություններ ներկայացված լինելու դեպքում, եթե հեղինակները չեն առաջարկում հարցն օրակարգից հանել և մեկ նախագծի տեսքով ներկայացնել, ապա յուրաքանչյուր նախաձեռնություն քննարկվում և քվեարկվում է առանձին-առանձին.

15) (15-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

16) եզրափակիչ ելույթներից հետո նիստը վարողը հայտարարում է գրանցում, որն անցկացվում է էլեկտրոնային համակարգով տասը վայրկյանի ընթացքում: Էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում նիստին ներկա Ավագանու անդամների գրանցումը կատարում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և արդյունքները ներկայացնում նիստը վարողին.

17) նիստը վարողը քվեարկության է դնում քննարկված հարցը.

18) մինչ քվեարկության անցկացումը` Խմբակցության ղեկավարի պահանջի դեպքում, հայտարարվում է ընդմիջում մինչև տասնհինգ րոպե.

18.1) Մինչև քվեարկության անցկացումը, Խմբակցությունը կամ Ավագանու անդամը կարող են հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

19) Ավագանու անդամները քվեարկում են անձամբ` կողմ, դեմ կամ ձեռնպահ.

20) բաց քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային համակարգով` տասը վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում և արդյունքները նիստը վարողին է ներկայացնում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը: Նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները և դրանց համապատասխան հայտարարում` որոշումն ընդունվել է կամ չի ընդունվել.

21) գաղտնի քվեարկությունը կազմակերպում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն` ըստ նիստին գրանցված Ավագանու անդամների ցուցակի: Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի հսկողությամբ` նրա սահմանած ձևով և ոչ ավելի, քան Ավագանու անդամների ընդհանուր թվի երկու տոկոսը.

22) քվեաթերթիկներում նշվում է քվեարկվող հարցը կամ այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների անուն-ազգանունները: Քվեաթերթիկում մեկ հարցի կամ թեկնածուի առկայության դեպքում պետք է լինեն «կողմ» և «դեմ» բառերը: Հարցերի ցանկը կամ թեկնածուների ցուցակը ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովին է հանձնում Ավագանու նիստը վարողը.

23) գաղտնի քվեարկության անցկացման ժամկետը և տեղը, ինչպես նաև քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը` այդ մասին տեղեկացնելով Ավագանու նիստում.

24) գաղտնի քվեարկության քվեաթերթիկը ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը Ավագանու անդամին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո.

25) Ավագանու անդամը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` թողնելով այն թեկնածուի անուն-ազգանունը, որի օգտին քվեարկում է` ջնջելով մյուսներին: Մեկ հարցի կամ թեկնածուի դեպքում ջնջում է «դեմ» բառը, եթե քվեարկում է հարցի կամ թեկնածուի օգտին կամ «կողմ» բառը, եթե քվեարկում է «դեմ».

26) քվեարկության ավարտից հետո` երեսուն րոպեի ընթացքում, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփը և հաշվում ձայները: Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ կամ մեկ թեկնածուի կամ հարցի դեպքում միաժամանակ թողնված կամ ջնջված են «կողմ» և «դեմ» բառերը, կամ ավելացված են այլ գրառումներ.

27) գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամները.

28) ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն Ավագանու նիստում ներկայացնում է գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունման կամ թեկնածուի ընտրության մասին:

(114-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն, 11.02.14 թիվ 121-Ն որոշումներ)

115. Ավագանու արտահերթ նիստ գումարվում է Քաղաքապետի կամ Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Ավագանու անդամները գրավոր դիմում են Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` համապատասխան ձևաթուղթ (համարակալված և կնքված) տրամադրելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից ձևաթուղթը տրամադրվում է այդ մասին դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում: Նշված ժամկետում ձևաթուղթ չտրամադրելու դեպքում` այն ինքնուրույն կազմում է Ավագանու անդամը (անդամները)` Կանոնակարգի սույն կետի պահանջների պահպանմամբ: Ձևաթղթում նշվում են նախաձեռնողների անուն, ազգանուն, հայրանունները, նրանց ստորագրությունները, արտահերթ նիստի օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթը Քաղաքապետին ներկայացնելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ձևաթուղթը ստացման պահից 48 ժամվա ընթացքում անհրաժեշտ թվով Ավագանու անդամների ստորագրություններով հանձնվում է Քաղաքապետին, ապա նա գումարում է արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Քաղաքապետին չներկայացնելու դեպքում համարվում է մարված:

(115-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

116. Ավագանու արտահերթ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից: Արտահերթ նիստեր կարող են գումարվել նաև հերթական նստաշրջաններից դուրս:

(116-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

117. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը և դրանց կցված փաստաթղթերը Խմբակցություններին, Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային հանձնաժողովին և մյուս հանձնաժողովներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նույն ժամկետում այդ նյութերը պետք է տեղադրվեն Երևանի պաշտոնական համացանցային կայքում:

Գլխադասային հանձնաժողովը արտահերթ նիստը սկսելուց ոչ ուշ, քան 1 ժամ առաջ ներկայացնում է Իրավական ակտի նախագծի վերաբերյալ իր եզրակացությունը:

(117-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 29-Ն որոշում)

118. Ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման Երևանի պաշտոնական համացանցային կայքում:

119. Ավագանու յուրաքանչյուր հերթական նիստի վերջին, Ավագանու անդամի բանավոր հարցերին պատասխանում են Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները և Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Այդ նիստերի սղագրությունը նիստից հետո` երկշաբաթյա ժամկետում, տեղադրվում է Քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

(119-րդ կետը փոփ. 22.05.2019 թիվ 96-Ն որոշում)

120. Ավագանու անդամների բանավոր հարցերն ու դրանց պատասխաններն իրականացվում են հետևյալ ընթացակարգով.

1) նիստը վարողը հայտարարում է հարցերի համար հերթագրում: Էլեկտրոնային համակարգով հերթագրման դեպքում նախատեսվում է տասը վայրկյան, իսկ համակարգի չգործելու դեպքում` հերթագրումը կատարում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և արդյունքները ներկայացնում նիստը վարողին,

2) նիստը վարողը հրապարակում է հարցերի համար հերթագրվածների ընդհանուր թիվը, որից հետո, ըստ հերթագրման և Խմբակցությունների հաջորդականության` հարց տվողի անուն-ազգանունը և ձայն տալիս նրան: Որևէ Խմբակցության անդամի հարցից հետո, հաջորդ հարց տալու իրավունքը տրվում է մյուս Խմբակցության անդամին,

3) Ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել առավելագույնը երկու հարց, որոնք կարող են հնչեցվել միասին, եթե վերաբերում են նույն ոլորտին, ինչպես նաև առանձին-առանձին` յուրաքանչյուր հարցի պատասխանը ստանալուց հետո, եթե վերաբերում են տարբեր ոլորտների,

4) Խմբակցությունների ղեկավարները հարցերն ուղղում են արտահերթ` ելնելով անհրաժեշտությունից,

5) հարցից հետո նիստը վարողը հայտարարում է հարցին պատասխանողի պաշտոնը, անուն-ազգանունը և ձայն տալիս նրան,

6) յուրաքանչյուր հարցի համար նախատեսվում է մինչև երկու րոպե, իսկ պատասխանի համար` մինչև հինգ րոպե,

7) պատասխանից հետո հարց տվողը կարող է մինչև երեք րոպե տևողությամբ ելույթով (ռեպլիկով) արտահայտել իր վերաբերմունքը տրված պատասխանի կապակցությամբ կամ հանդես գալ հարցի վերաբերյալ հայտարարությամբ, որից հետո նույն տևողությամբ պատասխան խոսքով կարող է հանդես գալ հարցին պատասխանողը,

8) հարց ու պատասխանների ավարտից հետո նիստը վարողը կարող է մինչև տասը րոպե ելույթով ամփոփել արդյունքները կամ արտահայտել իր նկատառումները հնչած առանձին հարցերի կամ պատասխանների վերաբերյալ,

9) եթե նիստի ժամանակը սպառվելու պատճառով հարցերի համար հերթագրված Ավագանու ոչ բոլոր անդամներն են հասցնում հնչեցնել հարցերը, ապա նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը` Կանոնակարգի 104-րդ կետում սահմանված կարգով:

(120-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 121-Ն, 22.05.2019 թիվ 96-Ն որոշումներ)

 

(հավելվածը խմբ. 14.09.10 թիվ 134-Ն որոշում)

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Երևանի ավագանի
18.06.2009
N 1-Ն
Որոշում