040.0447.180798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 1998 թվականի թիվ 447
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` «Հայավտոճան» պետական փակ բաժնետիրական ընկերության Հաղարծին վանքի մոտ գտնվող կիսակառույց ճոպանուղու մասնաշենքը (վերին ենթակայանը) անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված կիսակառույց մասնաշենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Տավուշի մարզպետին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտման ու սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 18-ից: