Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳ, ՔԱՐԱԿԵՐՏ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳ, ՔԱՐԱԿԵՐՏ, ՎԱՆԱՆԴ, ԿՈՂԲԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱ ...

 

 

040.0449.180798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 1998 թվականի թիվ 449

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳ, ՔԱՐԱԿԵՐՏ, ՎԱՆԱՆԴ, ԿՈՂԲԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ, Վանանդ, Կողբավան համայնքներում բնակչության կողմից խմելու ջրի ձեռքբերման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ, Վանանդ, Կողբավան համայնքներին տրամադրել 4966950 դրամի չափով օգնություն` այդ թվում Լեռնագոգի համայնքին` 2362500 դրամ, Քարակերտի համայնքին` 1708200 դրամ, Վանանդի համայնքին 791250 դրամ, Կողբավանի համայնքին 105000 դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարություն պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.1998
N 449
Որոշում