Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԷԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ ...

 

 

040.0450.200798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 1998 թվականի թիվ 450

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, 19, 24 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արարատյան մարզային էլեկտրացանց» , «Վայոց Ձորի մարզային էլեկտրացանց» և «Սյունիքի մարզային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորել (միաձուլման ճանապարհով) «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» , «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» , «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» և «Կոտայքի մարզային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորել (միաձուլման ճանապարհով) «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3. «Լոռու մարզային էլեկտրացանց» , «Շիրակի մարզային էլեկտրացանց» և «Տավուշի մարզային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորել (միաձուլման ճանապարհով) «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության:

4. «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության «Նախագիծ» , «Էներգածրագիր» և «Էներգետիկ օբյեկտների շինարարության տնօրինություն» մասնաճյուղերը միացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» դուստր ձեռնարկությանը և այն վերակազմավորել պետական փակ բաժնետիրական ընկերության:

5. Սույն որոշման 1-ին, 2, 3 և 4-րդ կետերում նշված պետական փակ բաժնետիրական ընկերությունների ստեղծման հետ կապված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով և 19 հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին, 2, 3 և 4-րդ կետերում նշված պետական փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունները, կանոնադրական հիմնադրամի մեծությունը և նշված կանոնադրությունները սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.1998
N 450
Որոշում