Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0454.240798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 1998 թվականի թիվ 454

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եղեգնաձոր-Մարտունի-Վանաձոր-Այրում ավտոճանապարհի վերակառուցումը սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը Եղեգնաձոր-Մարտունի-Վանաձոր-Այրում ավտոճանապարհի` Եղեգնաձոր-Մարտունի հատվածի վերակառուցման նախագծային աշխատանքներն իրականացնել առանց մրցույթի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`

ա) նախագծային աշխատանքների իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայպետտրանսնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) նախագծային աշխատանքներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 4 հավելվածով նախատեսված միջոցների հաշվին.

գ) նախագծային աշխատանքների արժեքը համաձայնեցնել պետական պատվերով իրականացվող կապիտալ շինարարության և տեխնիկական վերահսկողության անցկացման մրցութային միջգերատեսչական մշտական հանձնաժողովի հետ.

դ) աշխատանքային նախագծումները և շինարարական աշխատանքներն իրականացնել զուգահեռ.

ե) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Եղեգնաձոր-Մարտունի-Վանաձոր-Այրում ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի տեխնիկական նախագիծը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.1998
N 454
Որոշում