Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈ ...

Արդեն պատրաստ է տվյալ ակտի   06.06.2024  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

12.02.2018 - 06.06.2024

 

i

040.0774.160709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2009 թվականի N 774-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3) Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիայի ներդիրների ձևերը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 30.01.15 թիվ 124-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 թիվ 37-Ն որոշում)

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 2-ի

N 774-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ու լիցենզիային կից ներդիրներ ստանալու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

(1-ին կետը փոփ. 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

i

1.1. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է վնասվածքների և վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես նաև դրանց առանձին տարրերի ու ընդհանուր կրողունակության և կոշտության հուսալիության գնահատման նպատակով:

(1.1-րդ կետը լրաց. 14.04.11 թիվ 404-Ն որոշում)

i

1.2. Քաղաքաշինության բնագավառի շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիային կից տրամադրվում է 2 ներդիր, որոնցից մեկում կատարվում է նշում կազմակերպության կողմից տնօրինվող տեխնիկաների, իսկ մյուսում` առկա մասնագետների տվյալների մասին:

(1.2-րդ կետը լրաց. 30.01.15 թիվ 124-Ն որոշում)

2. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

i

3. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(3-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 124-Ն, 28.04.16 թիվ 432-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

5. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության իրականացում.

2) կազմակերպությունում ներգրավված երեք մասնագիտության (փորձագետ-կոնստրուկտորի, երկրաբանի կամ հիդրոերկրաբանի, տնտեսագետ-շինարարի) գծով մասնագետների բարձրագույն կրթություն և բակալավրի աստիճան ունեցող մասնագետների` հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետների` երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժի առկայություն.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պայմանագրային հիմունքներով) հորատացման տեխնիկայով, բետոնի և ամրանների ստուգման սարքավորումներով.

4) լիցենզավորված անձը որակավորված մասնագետների փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:

(5-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 404-Ն, 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

III. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

6. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին եռամսյակային հաշվետվություններ` յուրաքանչյուր եռամսյակից հետո քսան օրվա ընթացքում:

7. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում լիցենզավորված անձի կողմից իրականացված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին տեղեկատվություններ, մասնավորապես, պատվիրատուի, հետազննության վայրի, շենքի և շինության անվանման, հետազննության պահանջի, աշխատանքի սկզբի, աշխատանքի ավարտի վերաբերյալ տեղեկություններ:

8. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ կարող է ներառել նաև տեղեկատվություններ և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:

9. Հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 թիվ 404-Ն որոշում)

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1414-Ն որոշում)

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 թիվ 404-Ն որոշում)

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),

զ. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

ը. տնօրինվող տեխնիկայի ցանկը` համաձայն N 6 ձևի.

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. (գ պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1414-Ն որոշում)

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1414-Ն որոշում)

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),

է. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

թ. տնօրինվող տեխնիկայի ցանկը` համաձայն N 6 ձևի:

(10-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1414-Ն, 14.04.11 թիվ 404-Ն, 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

i

10.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(10.1-ին կետը լրաց. 14.04.11 թիվ 404-Ն որոշում)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

i

(VI գլուխը լրաց. 30.01.15 թիվ 124-Ն որոշում)

 

15. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում` լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» կամ 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

16. Տնօրինվող տեխնիկայի փոփոխության դեպքում` լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «ը» կամ 2-րդ ենթակետի «թ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

17. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերը (տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր), կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի, կամ կազմակերպությունում առկա տնօրինվող տեխնիկայի հաստատված ցանկը` համաձայն N 6 ձևի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 1.1-ին կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրը (ներդիրները), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

18. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:

19. Սույն կարգով սահմանված ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

 

Ձև N 1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

__________________________________________________________________________

           (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

__________________________________________________________________________

                     (պետական գրանցման համարը)

__________________________________________________________________________

                 (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով`

 

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն

__________________________________________________________________________

                         (գործունեության տեսակը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

 

1) (1-ին կետն ուժը կորցրել է 14.04.11 թիվ 404-Ն որոշում)

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1414-Ն որոշում)

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 14.04.11 թիվ 404-Ն որոշում)

4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում` մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).

5) նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

7) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):

 

_____________________  ___________________  _____________________

       (դիմողի պաշտոնը)      (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

___ ___________ 200 թ.

 

Հայտն ընդունված է _____ ___________ 200 թ.

 

Ընդունող ___________________ _____________________

              (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

(1-ին ձևը փոփ. 06.10.11 թիվ 1414-Ն, 14.04.11 թիվ 404-Ն, 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

__________________________________________________________________________

           (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

__________________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով`

 

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն

__________________________________________________________________________

                         (գործունեության տեսակը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

 

1) անձնագրի պատճենը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1414-Ն որոշում)

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 14.04.11 թիվ 404-Ն որոշում)

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1414-Ն որոշում)

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում` մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).

6) 6-րդ կետն ուժը կորցրել է 27.07.17 թիվ 918-Ն որոշում)

7) նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):

 

    ____________________    __________________________

    (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

___ ___________ 200 թ.

 

    Կ.Տ.                   Հայտն ընդունված է _____ ___________ 200  թ.

 

Ընդունող ___________________ _________________________

              (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

(2-րդ ձևը փոփ. 06.10.11 թիվ 1414-Ն, 14.04.11 թիվ 404-Ն, 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Ձև N 3

 

i

ՏՎՅԱԼՆԵՐ _____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________.

|NN |Աշխատողի պաշտոնը, |Կրթությունը|Մասնագիտությունը|Լրացուցիչ|

|ը/կ|անունը, ազգանունը,|           |                |տվյալներ |

|   |հայրանունը        |           |                |         |

|___|__________________|___________|________________|_________|

| 1 |        2         |     3     |       4        |    5    |

|___|__________________|___________|________________|_________|

|   |                  |           |                |         |

._____________________________________________________________.

 

______________________________________________

                         (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ

                               ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_________ ____________ 200 թ.

(3-րդ ձևը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)

 

Ձև N 4

 

i

______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

______________________________________________________________________

         (լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________.

|NN |Աշխատանքի (ծառայության)|Կատարման |Վավերացումը        |

|ը/կ|անվանումը              |ժամկետը  |(պայմանագրի, ակտի  |

|   |                       |         |համարները,         |

|   |                       |         |համապատասխան կնիքը)|

|___|_______________________|_________|___________________|

| 1 |         2             |    3    |        4          |

|___|_______________________|_________|___________________|

|   |                       |         |                   |

|   |                       |         |                   |

._________________________________________________________.

 

___________________________________________________

            (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ

                              ստորագրությունը)

 

_________ ____________ 200 թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Ձև N 5

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

______________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության

անվանումը, պետական գրանցման համարը)

 

______________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

ՀԱՅՏ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիային կից տրամադրված N _________ ներդիրը:

 

Հայտին կցվում են`

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).

2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).

4) տնօրինվող տեխնիկայի ցանկ (N 6 ձև):

 

ԴԻՄՈՂ ___________________  _____________________________________

           (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 

____ _________ 20 թ.

 

(5-րդ ձևը լրաց. 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Ձև N 6

 

ՑԱՆԿ

 

______________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

 

______________________________________________________________________

           (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՏՆՕՐԻՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տեխնիկայի անվանումը,  |Թողարկման   |Վկայականի     |Լրացուցիչ     |

|ը/կ|մակնիշը, տիպը և       |տարեթիվը    |(անձնագրի)    |տվյալներ      |

|   |հաշվառման համարանիշը  |            |համարը        |              |

|___|______________________|____________|______________|______________|

| 1 |          2           |     3      |      4       |      5       |

|___|______________________|____________|______________|______________|

|   |                      |            |              |              |

|   |                      |            |              |              |

|   |                      |            |              |              |

|   |                      |            |              |              |

|   |                      |            |              |              |

|   |                      |            |              |              |

|   |                      |            |              |              |

._____________________________________________________________________.

 

______________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,

անունը, ազգանունը)

 

____ _______________ 20 թ.

 

(6-րդ ձևը լրաց. 30.01.15 թիվ 124-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 2-ի

N 774-Ն որոշման

 

Ձև

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

__________________________

                           (լիցենզիայի համարը)

 

Տրված է ______________________________________________________________

(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը,

ազգանունը և բնակության վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական

 կոմիտեի նախագահ               ___________________  ______________________

                               (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 14.04.11 թիվ 404-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 2-ի

N 774-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ

 

______________________________________________________

                    (լիցենզիայի և ներդիրի համարները)

 

______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

 

_______________________________________________________________________

        (կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

 

_______________________________________________________________________

                         (գործունեության ոլորտը)

 

__________________________________________________

                            (տալու ամսաթիվը)

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ:

_________

 

ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:

 

(3-րդ հավելվածը փոփ. 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 2-ի

N 774-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ

 

______________________________________________________

                    (լիցենզիայի և ներդիրի համարները)

 

______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը,

մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

 

______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը,

մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

 

______________________________________________________________________

                         (գործունեության ոլորտը)

 

__________________________________________________

                            (տալու ամսաթիվը)

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ:

_________

 

ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ                 __________ _______________________

                               (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:

 

(4-րդ հավելվածը փոփ. 30.01.15 թիվ 124-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2009
N 774-Ն
Որոշում