040.0465.240798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«24» հուլիսի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 հուլիսի 1998 թվականի թիվ 465
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետությանը 1998 թվականի պետական բյուջեով սպորտի համար նախատեսված հատկացումներից 14 մլն. 750 հազ. դրամ օգտագործել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ու մրցանակակիրներին պարգևատրելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 24-ից: