Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ-Ի ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՆ-Ի ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՉՎԵՐԹԻ ՀԵՏ ԿԱՊՎ ...

 

 

041.0453.270798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 1998 թվականի թիվ 453

 

ԱՄՆ-Ի ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՉՎԵՐԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի հուլիսի 31-ին ԱՄՆ-ի միացյալ հայկական հիմնադրամի Հայաստան կատարած 100-րդ հոբելյանական չվերթի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հյուրերին 1998 թվականի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը տեղավորել «Արմենիա-1» հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ ավտոբուս` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հայտի:

3. Շիրակի մարզպետարանին` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստել հյուրերի այցը Գյումրի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել ԱՄՆ-ի միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստան առաքվող մարդասիրական բեռների ժամանակին ստացումը և բաշխումը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի և հատուկ ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, ճանապարհումը:

6. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հետ համատեղ մշակել մշակութային ծրագիր:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (փոխադրամիջոց և սնունդ) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվությունների:

Ընդունել ի գիտություն, որ հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հյուրերի հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.07.1998
N 453
Որոշում