Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ...

 

 

118.0184.210798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

18 հունիսի 1998թ. թիվ 184

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գանձման և պետական տուրքի գումարների վերադարձման հարցերի կանոնակարգման նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գանձման և պետական տուրքի գումարների վերադարձման կարգը» (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 1998 Թ. ՀՈՒՆԻՍԻ 18-Ի

ԹԻՎ 184 ՀՐԱՄԱՆ

 

ԿԱՐԳ

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «թ» ենթակետին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետին, 17 հոդվածին և 38 հոդվածին համապատասխան, մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գանձման և պետական տուրքի գումարների վերադարձման կարգը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 26-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 236 որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության վկայագրերի բաժինն ընդունում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության (այսուհետ` արտահանող) հայտարարագիրը, այն գրանցում է «Դիմումների գրանցման» մատյանում:

3. Մշակութային արժեքների պահպանության վարչության վկայագրերի բաժնին հայտարարագրված մշակութային առարկան ներկայացնում է վարչության փորձագիտական հանձնաժողովին, որը ձայների երկու երրորդով որոշվում է մշակութային առարկայի արժեքը:

4. Արտահանողին տրվում է մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալու համար պետական տուրքի վճարման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկանք (հավելված 1), որի հիման վրա արտահանողն իրականացնում է պետական տուրքի գումարների վճարում:

5. Եթե պետական տուրք վճարողը հրաժարվել է մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալուց, ապա նրա գրավոր դիմումի հիման վրա մշակութային արժեքների պահպանության վարչությունը տալիս է տեղեկանք պետական տուրքը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին (հավելված 2), որը արտահանողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

 

Հավելված 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր

արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական

տուրքի վճարման ենթակա գումարների վերաբերյալ

 

Քաղաքացի _____________________________________________________________

անուն, ազգանուն

 

Արտահանման վկայագրի հերթական համարը __________________________________

 

Գանձման ենթակա գումարը __________________________________________ դրամ

թվերով և տառերով

 

Պետական տուրքի գումարները ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պետական բյուջեի թիվ 103008016190 հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ,

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

   ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                ______________________

                                                  ստորագրություն

 

_______________________

                                                      Ա. Ա. Հ.

 

«______» ________________ 199 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր

արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար վճարված

պետական տուրք վերադարձնելու հանգամանքների

հիմնավորման մասին

 

Տրվում է քաղաքացի _______________________________________________________

անուն, ազգանուն, հասցե

 

առ այն, որ նա, մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալու համար ___________________________ ____________________________________________________________________ դրամ

թվերով և տառերով

 

պետական տուրքի վճարումից հետո հրաժարվել է մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալուց, և վճարված պետական տուրքի գումարը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի «է» ենթակետին համապատասխան, ենթակա է վերադարձման:

Պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է:

Տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ,

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

   ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`             ______________________

                                                ստորագրություն

 

______________________

                                                    Ա. Ա. Հ.

 

«_____» _____________ 199 թ.

 

Կ.Տ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«21» 07 1998 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800152

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
18.06.1998
N 184
Հրաման