Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈ ...

 

 

020.0102.150598

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 մայիսի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի նպատակն է` առաջնորդվելով Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների վերաբերյալ 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված կոնվենցիայի դրույթներով, Կողմերի տարածքներում մշտապես բնակվող քաղաքացիներին փոխադարձ տրամադրել առավելագույն հնարավորություններ` իրականացնելու իրենց քաղաքական, սոցիալական, տնտեսական, աշխատանքային, մշակութային և այլ իրավունքները, դրանով իսկ էլ ավելի զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական բարեկամական հարաբերությունները:

Պայմանագրում հստակեցված է Կողմերի տարածքներում համապատասխանաբար մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարգավիճակը հավաստող, ինչպես նաև Կողմերի տարածքներ մուտք գործելու փաստաթղթերի նմուշների հաստատման, այդ փաստաթղթերի տրման կարգն ու պայմանները: Կրթության մասին փաստաթղթերը, որոնք տրվել են մշտական բնակչին քաղաքացիության Կողմի ուսումնական հաստատություններում, ճանաչվում են բնակության Կողմի տարածքում` անկախ դրանց տրման ժամկետից, և հիմք են հանդիսանում Կողմերի տարածքներում գտնվող ուսումնական հաստատություններ ընդունվելու և այդ փաստաթղթերում նշված մասնագիտությամբ աշխատելու համար: Պայմանագրով հնարավորություն է ընձեռնված մշտական բնակչին մասնակցելու բնակության Կողմի պետական սեփականություն հանդիսացող գույքի սեփականաշնորհման գործընթացին` բնակության Կողմի քաղաքացիների հետ հավասար իրավունքներով:

Պայմանագրով սահմանված են այն իրավունքները, որոնցից չեն կարող օգտվել Կողմերի տարածքներում մշտական բնակություն հաստատած քաղաքացիները

Պայմանագրում նախատեսված են նաև դրույթներ` պայմանագրի կատարումն ապահովելու, մեկնաբանելու, առաջացած վեճերը լուծելու, պայմանագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով, որ պայմանագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 մայիսի 1998 թվական ՍԴՈ - 102

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.05.1998
N ՍԴՈ-102
Որոշում