Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 հուլիսի 2009 թվականի N 30

 

12. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ`

1) շինարարության և քանդման թափոնների անվտանգ գործածության պայմաններին` համաձայն N 1 հավելվածի.

2) երկրորդային ռեսուրս հանդիսացող շինարարության և քանդման թափոնների և դրանց օգտագործման առաջնային ուղիների անվանացանկին` համաձայն N 2 հավելվածի.

3) շինարարության և քանդման թափոնների տեսակների ցանկին` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009

թվականի հուլիսի 23-ի նիստի

N 30 արձանագրային որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ

 

1. Շինարարական թափոնների գործածության պայմանները կիրառելի են տնտեսական գործունեության արդյունքում առաջացած շինարարական թափոնների հավաքման, փոխադրման, տեղադրման, ժամանակավոր պահման, վերամշակման, վնասազերծման և օգտագործման դեպքում:

2. Սույնով ներկայացված պայմանները կրում են խորհրդատվական բնույթ:

3. «Շինարարության և քանդման թափոնների անվտանգ գործածության պայմաններին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված երկրորդային ռեսուրս հանդիսացող շինարարության և քանդման թափոնների և դրանց օգտագործման առաջնային ուղիների անվանացանկում (այսուհետ` 2-րդ հավելված) ներառված շինարարական թափոնները ենթակա են վերամշակման և հետագա օգտագործման` առողջապահական (սանիտարական) և բնապահպանական օրենսդրության, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան:

4. Շինարարական թափոնների վերամշակման համար համապատասխան հզորությունների (շենքեր, շինություններ, կայանքներ, սարքեր, սարքավորումներ և այլն) բացակայության դեպքում, շինարարական թափոնները կարող են օգտագործվել բանեցված քարհանքները լցնելու, ինչպես նաև գործող աղբավայրերում աղբի շերտերի մեկուսացման համար:

5. Շինարարական թափոնների վերամշակման և հետագա օգտագործման անվտանգ պայմաններն ու եղանակներն են.

1) շինարարական թափոնների վերամշակման և երկրորդային արտադրանքի արտադրության նպատակով շինարարական թափոնների օգտագործումը կարող է իրականացվել 2-րդ հավելվածով ամրագրված շինարարական թափոնների օգտագործման առաջնային ուղիներին համապատասխան.

2) շինարարական թափոնների վերամշակման օբյեկտները և դրանց վերամշակման ժամանակ օգտագործվող արդյունաբերական կայանքները պետք է համապատասխանեն առողջապահական (սանիտարական) ու բնապահպանական օրենսդրության և սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմատիվների պահանջներին:

6. Տեղադրման, այդ թվում` թաղման և վնասազերծման ենթակա շինարարական թափոնների հավաքումն իրականացվում է տեսակավորված` ըստ վտանգավորության դասերի, համաձայն` «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի N 430-Ն հրամանի (պետական գրանցում` 28.12.2006 թ. թիվ 10506440):

7. Շինարարական թափոնների տեղադրման, այդ թվում` թաղման օբյեկտները պետք է համապատասխանեն բնապահպանական և սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմատիվների պահանջներին:

8. Շինարարական թափոնների հավաքումը կարող է իրականացվել այն շինմոնտաժային աշխատանքների արտադրական տեղամասերում կամ շինհրապարակներում որտեղ առաջանում են շինարարական թափոններ (այսուհետ` թափոնների առաջացման օբյեկտներ)` տեսակավորված, ըստ 2-րդ հավելվածում ամրագրված օգտագործման ուղղությունների:

9. Շինարարական թափոնների առաջացման օբյեկտներում շինարարական թափոնները կուտակվում և ժամանակավոր պահվում են դրանց համար հատուկ նախատեսված տարածքներում` մինչև դրանց պարբերաբար տեղափոխումը հետագա վերամշակման, վնասազերծման կամ թաղման վայրեր:

10. Շինարարական թափոնների անվտանգ հավաքման և ժամանակավոր պահման պայմաններն են`

1) թափոն առաջացնողները վերամշակման և հետագա օգտագործման ենթակա շինարարական թափոնների առանձին հավաքումը և ժամանակավոր պահումը կարող են իրականացնել ըստ օգտագործման ուղղությունների` համաձայն 2-րդ հավելվածի և ըստ վտանգավորության դասերի` համաձայն որոշման 3-րդ հավելվածով հաստատված շինարարության և քանդման թափոնների տեսակների ցանկի.

2) առաջացող շինարարական թափոնների տեսակավորված հավաքումն առավել անվտանգ է, եթե այն իրականացվի մեքենայացված եղանակով.

3) առաջացող շինարարական թափոնների մեխանիկական (ձեռքով) հավաքումը (տեսակավորումը) իրականացվում է առողջապահական (սանիտարական) և բնապահպանական օրենսդրության, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան.

4) շինարարական թափոնների ժամանակավոր պահման համար հատուկ նախատեսված տարածքները (այսուհետ` պահման վայրեր) պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին.

ա. պահման վայրերը տեղակայվում են անմիջականորեն շինարարական թափոնների առաջացած օբյեկտի տարածքում կամ թափոն առաջացնողի կողմից այդ նպատակով նախատեսված հարակից տարածքում,

բ. պահման վայրերը տարածքի սահմանագծով պետք է լինեն պարսպապատված,

գ. պահման վայրերը պետք է այնպես սարքավորված լինեն, որպեսզի բացառեն շինարարական թափոններով հողի, ընդերքի, ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի աղտոտումը,

դ. պահման վայրերում թափոնների տեղադրումը պետք է իրականացվի առողջապահական (սանիտարական) և բնապահպանական օրենսդրության, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան:

5) թափոն առաջացնողը շինարարական թափոնների հավաքման և ժամանակավոր պահման ամբողջ ընթացքում պահպանում է բնապահպանական, սանիտարական և հակահրդեհային նորմերը:

11. Շինարարական թափոնների անվտանգ փոխադրման պայմաններն են.

1) շինարարական թափոնները փոխադրվում են փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով.

2) շինարարական թափոնների կափարիչ չունեցող բունկեր-կուտակիչները, դրանց փոխադրման ժամանակ ծածկվում են պարուսինածածկերով.

3) շինարարական թափոնները փոխադրվում են դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով.

4) թափոն փոխադրողը պետք է պահպանի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009

թվականի հուլիսի 23-ի նիստի

N 30 արձանագրային որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

երկրորդային ռեսուրս հանդիսացող շինարարության և քանդման թափոնների

և դրանց օգտագործման առաջնային ուղիների

 

Աղյուսակ 1

 

Խումբ` թափոններ օրգանական հիմքի վրա

 

._____________________________________________________________________.

|Ենթադասեր          |Թափոնների տեսակների    |Օգտագործման առաջնային    |

|                   |անվանումը (ցանկը)      |ուղիները (վերամշակման    |

|                   |                       |արգասիքներ)              |

|___________________|_______________________|_________________________|

|Փայտանյութի        |իրեր և  կառույցներ,    |- փայտանյութի պլաստիկական|

|թափոններ           |փայտանյութի հիման վրա  |զանգվածներ, այդ թվում    |

|                   |ջերմամեկուսիչ իրեր,    |բարդ տրամատային,         |

|                   |փայտե-տաշեղային        |ջրակայուն և  այլն        |

|                   |սալիկներ, նրբատախտակ,  |- արբոլիթ                |

|                   |փայտե-թելքավոր         |- ջերմամեկուսիչ և        |

|                   |սալիկներ,              |ձայնամեկուսիչ սալիկներ   |

|                   |ատաղձագործական         |                         |

|                   |արտադրանք, փայտե       |                         |

|                   |տարողություն           |                         |

|___________________|_______________________|_________________________|

|Թղթի և  ստվարաթղթի |                       |- ջերմամեկուսիչ          |

|թափոններ           |                       |խառնուրդներ              |

|                   |                       |- տանիքածածկի առարկաներ  |

|                   |                       |(«Օնդուլին»-ի տիպի)      |

|                   |                       |- «Էկոբամբակ»            |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Խումբ` թափոններ հանքային հիմքի վրա

 

._____________________________________________________________________.

|Ենթադասեր          |Թափոնների տեսակների    |Օգտագործման առաջնային    |

|                   |անվանումը (ցանկը)      |ուղիները (վերամշակման    |

|                   |                       |արգասիքներ)              |

|___________________|_______________________|_________________________|

|Թափոններ` բնական   |երեսպատման սալիկների   |- բրեկչիակերպ սալիկներ,  |

|քարի հիմքի վրա     |ջարդվածք               |- խճանկարային երեսպատման |

|                   |                       |սալիկներ                 |

|                   |_______________________|_________________________|

|                   |քարամշակման շլամային   |- մածիկ,                 |

|                   |թափոններ               |- սվաղ,                  |

|                   |                       |- արհեստական քար,        |

|                   |                       |- դեկորատիվ ճակատային    |

|                   |                       |  ծածկ                   |

|                   |_______________________|_________________________|

|                   |կողաքարերի, սալարկների,|- խիճ                    |

|                   |գետաքարերի ջարդվածք և  |                         |

|                   |այլ թափոններ բնական    |                         |

|                   |քարի հիմքի վրա         |                         |

|___________________|_______________________|                         |

|Թափոններ` բետոնի և |երկաթբետոնի թափոններ   |                         |

|շինարարության      |_______________________|                         |

|լուծույթների հիմքի |ծանր բետոնի թափոններ   |                         |

|վրա                |_______________________|_________________________|

|                   |թեթև  բետոնի թափոններ  |- փոշենման լցանյութեր    |

|                   |_______________________|որմնաբլոկների            |

|                   |ծակոտկեն բետոնի        |արտադրության և           |

|                   |թափոններ               |մոնոլիտային              |

|                   |_______________________|ձուլակաղապարների համար   |

|                   |ֆիբրոլիտային,          |խառնուրդների արտադրության|

|                   |արբոլիթային և  ցեմենտ -|համար                    |

|                   |տաշեղային սալիկների    |                         |

|                   |թափոններ               |                         |

|                   |_______________________|                         |

|                   |սվաղման խառնուրդների   |                         |

|                   |չոր թափոններ           |                         |

|___________________|_______________________|_________________________|

|Թափոններ` հանքային |գիպսի հիմքի վրա իրերի  |- փոշենման լցանյութեր    |

|կապակցող նյութերի  |թափոններ (միջնորմային  |որմնաբլոկների            |

|հիմքի վրա          |սալեր և  պանելներ,     |արտադրության և           |

|                   |գիպսաստվարաթղթային     |մոնոլիտային              |

|                   |թերթեր, օդափոխման      |ձուլակաղապարների համար   |

|                   |բլոկներ)               |խառնուրդների արտադրության|

|                   |_______________________|համար                    |

|                   |սիլիկատային նյութերի   |                         |

|                   |թափոններ (աղյուս,      |                         |

|                   |ծակոտկեն իրեր)         |                         |

|                   |_______________________|                         |

|                   |կրային հիմքի վրա       |                         |

|                   |նյութերի թափոններ      |                         |

|                   |(կրաքարային,           |                         |

|                   |կրախարամային,          |                         |

|                   |կրամոխրային նյութեր)   |                         |

|___________________|_______________________|_________________________|

|Ասբեստ-ցեմենտային  |տանիքածածկեր,          |- լցանյութեր հրակայուն   |

|թափոններ           |երեսպատման պանելներ,   |որմնաբլոկների            |

|                   |խողովակներ, օդափոխման  |արտադրության համար       |

|                   |տուփեր,                |                         |

|                   |էլեկտրատեխնիկական      |                         |

|                   |տախտակներ              |                         |

|___________________|_______________________|_________________________|

|Ապակու հիմքի վրա և |ապակու ջարդոն          |- փոշենման հումք`        |

|դրան համանման      |_______________________|փրփրաբետոնե բլոկների ոչ  |

|թափոններ           |փրփրապակու թափոններ    |ավտոկլավային արտադրության|

|                   |_______________________|և  մոնոլիտային           |

|                   |հանքային բամբակի,      |շինարարության մեջ        |

|                   |ապակու բամբակի թափոններ|կիրառման համար           |

|                   |_______________________|                         |

|                   |պեռլիտային,            |                         |

|                   |վերմիկուլիտային իրերի  |                         |

|                   |թափոններ               |                         |

|___________________|_______________________|_________________________|

|Թափոններ` խեցեղենի |աղյուսի ջարդոն,        |- մամլման փոշի,          |

|հիմքի վրա          |սանտեխխեցեղենի ջարդոն, |- լուծախմորային ձուլվածքի|

|                   |հախճապակու և  կավե     |խառնուրդ                 |

|                   |սալիկներ               |- հրակայուն սվաղի        |

|                   |                       |հավելանյութեր            |

|                   |                       |- պիգմենտի արտադրության  |

|                   |                       |համար հումք              |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Խումբ` թափոններ քիմիական հիմքի վրա

 

._____________________________________________________________________.

|Ենթադասեր          |Թափոնների տեսակների    |Օգտագործման առաջնային    |

|                   |անվանումը (ցանկը)      |ուղիները (վերամշակման    |

|                   |                       |արգասիքներ)              |

|___________________|_______________________|_________________________|

|Ասֆալտբետոնի և     |                       |- վերականգնված           |

|ձյութային բետոնի   |                       |(երկրորդային) ասֆալտբետոն|

|թափոններ           |                       |                         |

|___________________|_______________________|_________________________|

|Գլանափաթեթների,    |բիտումային, ձյութային, |- ասֆալտբետոնային        |

|տանիքների և        |ձյութաբիտումային,      |խառնուրդների հավելուկների|

|ջրամեկուսիչ        |բիտում-պոլիմերային,    |արտադրության համար       |

|նյութերի թափոններ  |ձյութառետինային,       |մանրադիսպերս փոշիներ     |

|                   |բիտումային հիմք        |- որմնաբլոկների          |

|                   |չունեցող նյութեր (իզոլ)|արտադրության համար       |

|                   |և  նյութեր` ստվարաթղթի |լցանյութեր               |

|                   |(ռուբերոիդ, պերգամին,  |- երկրորդային պոլիմերային|

|                   |տոլ), ապակու           |արտադրանքի արտադրության  |

|                   |(ռուբերոիդային ապակի), |համար մանրադիսպերս       |

|                   |ասբեստային թղթի        |փոշիներ                  |

|                   |(հիդրոիզոլ) հիմքի վրա  |                         |

|___________________|_______________________|_________________________|

|Պլաստմասաների և    |լինոլեումի, պոլիմերային|- հավելանյութեր փայտե    |

|պոլիմերների        |սալիկների թափոններ     |պլաստիկների արտադրության |

|թափոններ           |_______________________|համար                    |

|                   |պոլիմերային տանիքածածկի|                         |

|                   |նյութերի թափոններ      |                         |

|                   |_______________________|_________________________|

|                   |պենոպլաստի և           |- լցանյութեր             |

|                   |ծակոտապլաստի           |որմնաբլոկների            |

|                   |(պոլիստիրոլային,       |արտադրության համար       |

|                   |պոլիուրետանային)       |                         |

|                   |թափոններ               |                         |

|                   |_______________________|_________________________|

|                   |ջրամատակարարման,       |- մանրադիսպերս փոշիներ   |

|                   |կոյուղու և             |երկրորդային պոլիմերային  |

|                   |էլեկտրալարերի          |արտադրանքի արտադրության  |

|                   |պլաստմասե խողովակներ   |համար                    |

|                   |_______________________|                         |

|                   |բազրիքների բռնաձողեր և |                         |

|                   |սանդուխքաբազուկներ     |                         |

|                   |_______________________|                         |

|                   |պոլիմերային հիմքի վրա  |                         |

|                   |պոգոնաժային (ծավալային)|                         |

|                   |իրերի թափոններ         |                         |

._____________________________________________________________________.

 

Սև և գունավոր մետաղների ջարդոնները ենթակա են վերամշակման և օգտագործման: Նշված թափոնների վերամշակումը, օգտագործումը և ընդունումը իրականացվում է գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009

թվականի հուլիսի 23-ի նիստի

N 30 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Ծածկագիրը       |Թափոնների անվանումը       |          Ծագումը        |

|________________|__________________________|_________________________|

|17110700 11 00 4|Մաքուր բնական փայտանյութի |Հրանյութերի, փայտե       |

|                |հղկումից առաջացած         |տարաների և  ամանեղենի,   |

|                |փայտափոշի                 |շինարարական մանրամասերի, |

|                |                          |փայտատաշեղային սալերի    |

|                |                          |արտադրություններ         |

|________________|__________________________|_________________________|

|17120500 01 00 4|Շինարարության փայտանյութի |Շինարարություն,          |

|                |թափոններ` այդ թվում       |տրանսպորտ, շենքերի       |

|                |շինությունների քանդելուց  |քանդում,                 |

|                |և  մասնատելուց առաջացած   |մեքենաշինություն, թեթև   |

|                |                          |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|17120600 13 01 3|Հակասեպտիկ միջոցներով     |Հին փայտակոճերի          |

|                |մշակված, բանեցված և  խոտան|փոխարինումը վերանորոգման |

|                |երկաթուղային փայտակոճեր   |աշխատանքներ կատարելիս    |

|________________|__________________________|_________________________|

|17120800 01 01 4|Փայտի թափոններ` ներծծված  |Վերանորոգման աշխատանքներ,|

|                |յուղերով (սյուներ, կայմեր)|սյուների, կապի գծերի և   |

|                |                          |էլեկտրահաղորդման         |

|                |                          |փոխարինում               |

|________________|__________________________|_________________________|

|17190101 01 00 4|Տարատեսակ փայտի փոշի      |Փայտանյութի մշակում և    |

|                |(օրինակ` փայտաթեփ         |վերամշակում              |

|                |պարունակող փայտե-տաշեղային|                         |

|                |և/կամ  փայտե-թելքավոր     |                         |

|                |սալիկների)                |                         |

|________________|__________________________|_________________________|

|17190102 01 00 4|Տարատեսակ փայտի տաշեղ     |Փայտանյութի մշակում և    |

|                |(օրինակ` փայտաթեփ         |վերամշակում              |

|                |պարունակող փայտե-տաշեղային|                         |

|                |և/կամ  փայտե-թելքավոր     |                         |

|                |սալիկների)                |                         |

|________________|__________________________|_________________________|

|17190103 01 00 4|Տարատեսակ փայտի փոշի և    |Փայտանյութի մշակում և    |

|                |տաշեղ (օրինակ` փայտի թեփ  |վերամշակում              |

|                |և  տաշեղ պարունակող       |                         |

|                |փայտե-տաշեղային և/կամ     |                         |

|                |փայտե-թելքավոր սալիկների) |                         |

|________________|__________________________|_________________________|

|17190104 11 00 4|Տարատեսակ փայտի մշակումից |Փայտանյութի մշակում և    |

|                |առաջացած փոշի (օրինակ`    |վերամշակում              |

|                |փայտափոշի պարունակող      |                         |

|                |փայտե-տաշեղային և/կամ     |                         |

|                |փայտե-թելքավոր սալիկների) |                         |

|________________|__________________________|_________________________|

|17190105 04 00 4|Տարատեսակ փայտի մշակումից |Փայտանյութի մշակում և    |

|                |առաջացած խյուս (օրինակ`   |վերամշակում              |

|                |փայտախյուս պարունակող     |                         |

|                |փայտե-տաշեղային և/կամ     |                         |

|                |փայտե-թելքավոր սալիկների) |                         |

|________________|__________________________|_________________________|

|17190106 01 00 4|Տարատեսակ փայտի մշակումից |Փայտանյութի մշակում և    |

|                |առաջացած եզրակտրտվածք     |վերամշակում              |

|                |(օրինակ` եզրակտրտվածք     |                         |

|                |պարունակող փայտե-տաշեղային|                         |

|                |և/կամ  փայտե-թելքավոր     |                         |

|                |սալիկների)                |                         |

|________________|__________________________|_________________________|

|17207000 01 03 4|Փայտակոճեր                |Հին փայտակոճերի          |

|                |                          |փոխարինումը վերանորոգման |

|                |                          |աշխատանքներ կատարելիս    |

|________________|__________________________|_________________________|

|17211000 01 03 4|Փայտաթեփ, տաշեղ` աղտոտված |Օրգանական հեղուկների     |

|                |օրգանական քիմիական        |հանքային յուղերի         |

|                |նյութերով (հանքային       |ներծծում, փաթեթավորում,  |

|                |յուղեր, լաքեր, ներկեր)    |փայտանյութի տոգորում     |

|________________|__________________________|_________________________|

|17211020 08 03 4|Յուղով ներծծված փայտաթեփ  |Շինարարություն,          |

|                |                          |տրանսպորտ, շենքերի       |

|                |                          |քանդում,                 |

|                |                          |մեքենաշինություն, թեթև   |

|                |                          |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|17213000 13 00 4|Փայտանյութի թափոններ և    |Շինարարություն,          |

|                |փայտե տարողություններ`    |տրանսպորտ,               |

|                |աղտոտված օրգանական        |արդյունաբերություն,      |

|                |քիմիական նյութերով        |հողաշինարարություն       |

|                |(հանքային յուղեր, լաքեր,  |                         |

|                |ներկեր)                   |                         |

|________________|__________________________|_________________________|

|17214000 13 00 4|Փայտանյութի թափոններ և    |Շինարարություն,          |

|                |փայտե տարողություններ`    |տրանսպորտ,               |

|                |աղտոտված անօրգանական      |արդյունաբերություն,      |

|                |քիմիական նյութերով        |հողաշինարարություն       |

|                |(թթուներ, աղեր)           |                         |

|________________|__________________________|_________________________|

|18720401 01 01 4|Ռուբերոիդի թափոններ       |Շինարարություն,          |

|                |                          |ստվարաթուղթ-ռուբերոիդային|

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|18720402 01 01 4|Տոլի թափոններ             |Շինարարություն,          |

|                |                          |ստվարաթուղթ-ռուբերոիդային|

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31100700 01 00 4|Քրոմոմագնեզիտ             |Հրահեստ նյութի           |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31400500 01 99 4|Ապակե թելքերի, ապակե,     |Ապակեպլաստիկների, ապակե  |

|                |թելքային նյութերի և       |թելքերի և  ապակե         |

|                |ապակեպլաստիկների թափոններ |գործվածքների             |

|                |                          |արտադրություն, դրանց     |

|                |                          |կիրառումը, ջերմամեկուսիչ |

|                |                          |նյութերի                 |

|                |                          |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|31400502 01 99 4|Ապակե թելքերի փափուկ      |Ապակեպլաստիկների, ապակե  |

|                |թափոններ                  |թելքերի և  ապակե         |

|                |                          |գործվածքների             |

|                |                          |արտադրություն, դրանց     |

|                |                          |կիրառումը, ջերմամեկուսիչ |

|                |                          |նյութերի                 |

|                |                          |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|31400508 12 99 4|Ապակե բամբակի թափոններ    |Ապակեպլաստիկների, ապակե  |

|                |                          |թելքերի և  ապակե         |

|                |                          |գործվածքների             |

|                |                          |արտադրություն, դրանց     |

|                |                          |կիրառումը, ջերմամեկուսիչ |

|                |                          |նյութերի                 |

|                |                          |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|31400511 99 00 4|Ապակե պլաստիկի թափոններ`  |Ապակեպլաստիկների, ապակե  |

|                |պղնձով                    |թելքերի և  ապակե         |

|                |                          |գործվածքների             |

|                |                          |արտադրություն, դրանց     |

|                |                          |կիրառումը, ջերմամեկուսիչ |

|                |                          |նյութերի                 |

|                |                          |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|31400601 11 00 4|Կերամզիտային փոշի         |Քարհանքների շահագործում, |

|                |                          |ավազի արդյունահանում,    |

|                |                          |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31400701 11 00 4|Խեցեգործական փոշի         |Խեցեգործություն,         |

|                |                          |էլեկտրատեխնիկական        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |(ձուլման ջարդոն),        |

|                |                          |կիրառում, շինարարական    |

|                |                          |աշխատանքներ              |

|________________|__________________________|_________________________|

|31400708 01 00 4|Խեցեգործական կղմինդրների  |Խեցեգործություն,         |

|                |ջարդոն                    |էլեկտրատեխնիկական        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |(ձուլման ջարդոն),        |

|                |                          |կիրառում, շինարարական    |

|                |                          |աշխատանքներ              |

|________________|__________________________|_________________________|

|31400710 01 00 4|Խեցեգործական, սանիտարական |Խեցեգործություն,         |

|                |իրերի ջարդոն              |էլեկտրատեխնիկական        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |(ձուլման ջարդոն),        |

|                |                          |կիրառում, շինարարական    |

|                |                          |աշխատանքներ              |

|________________|__________________________|_________________________|

|31400801 11 00 4|Ապակու փոշի               |Ապակու, էլեկտրալամպերի   |

|                |                          |արտադրություն, ապակուց   |

|                |                          |պատրաստված տնտեսական     |

|                |                          |կենցաղային իրերի և       |

|                |                          |ապակյա սպասքի            |

|                |                          |արտադրություն,           |

|                |                          |արտադրանքի չափածրարում,  |

|                |                          |ապակե տարաների լվացում,  |

|                |                          |էլեկտրոդների             |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|3140081501 00 4 |Յուղով աղտոտված ապակու    |Ապակու, էլեկտրալամպերի   |

|                |ջարդոն                    |արտադրություն, ապակուց   |

|                |                          |պատրաստված տնտեսական     |

|                |                          |կենցաղային իրերի և       |

|                |                          |ապակյա սպասքի            |

|                |                          |արտադրություն,           |

|                |                          |արտադրանքի չափածրարում,  |

|                |                          |ապակե տարաների լվացում,  |

|                |                          |էլեկտրոդների             |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|3140081601 00 4 |Աղտոտված ապակու ջարդոն    |Ապակու, էլեկտրալամպերի   |

|                |                          |արտադրություն, ապակուց   |

|                |                          |պատրաստված տնտեսական     |

|                |                          |կենցաղային իրերի և       |

|                |                          |ապակյա սպասքի            |

|                |                          |արտադրություն,           |

|                |                          |արտադրանքի չափածրարում,  |

|                |                          |ապակե տարաների լվացում,  |

|                |                          |էլեկտրոդների             |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31400901 11 00 4|Խճաքարային փոշի           |Ճանապարհների             |

|                |                          |վերանորոգում, շինարարական|

|                |                          |աշխատանքներ              |

|________________|__________________________|_________________________|

|31401200 01 00 4|Ասֆալտի և  ասֆալտբետոնի   |Ճանապարհների             |

|                |խառնուրդի մնացորդներ      |վերանորոգում, շինարարական|

|                |                          |աշխատանքներ, ասֆալտի և   |

|                |                          |ասֆալտբետոնի             |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31401001 03 00 4|Ասֆալտի և  ասֆալտաբետոնի  |Ճանապարհների             |

|                |խառնուրդի մնացորդներ`     |վերանորոգում, շինարարական|

|                |ձյութի պարունակությամբ    |աշխատանքներ, ասֆալտի և   |

|                |                          |ասֆալտբետոնի             |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|3140100203 00 4 |Ասֆալտի և  ասֆալտբետոնի   |Ճանապարհների             |

|                |խառնուրդի մնացորդներ`     |վերանորոգում, շինարարական|

|                |առանց ձյութի              |աշխատանքներ, ասֆալտի և   |

|                |                          |ասֆալտբետոնի             |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31401104 01 00 4|Մանրախիճ                  |Քարհանքների շահագործում, |

|                |                          |ավազի արդյունահանում,    |

|                |                          |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31401105 01 00 4|Ավազ                      |Քարհանքների շահագործում, |

|                |                          |ավազի արդյունահանում,    |

|                |                          |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31401106 01 00 4|Կրաքար                    |Քարհանքների շահագործում, |

|                |                          |ավազի արդյունահանում,    |

|                |                          |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31401201 11 01 3|Ասբոցեմենտի փոշի          |Ասբոցեմենտե իրերի        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |ասբեստի դետալների մշակում|

|________________|__________________________|_________________________|

|31401201 12 01 4|Ասբոցեմենտի տաշեղ         |Ասբոցեմենտե իրերի        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |ասբեստի դետալների մշակում|

|________________|__________________________|_________________________|

|31401202 01 00 4|Ասբեստիտ                  |Ասբոցեմենտե իրերի        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |ասբեստի դետալների մշակում|

|________________|__________________________|_________________________|

|31401203 13 01 4|Ասբոցեմենտի իրերի ջարդոն  |Ասբոցեմենտե իրերի        |

|                |(թիթեղ, խողովակ)          |արդյունաբերություն,      |

|                |                          |ասբեստի դետալների մշակում|

|________________|__________________________|_________________________|

|31401204 01 01 4|Հերձաքարի ջարդոն          |Ասբոցեմենտե իրերի        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |ասբեստի դետալների մշակում|

|________________|__________________________|_________________________|

|31401205 01 01 4|Ասբոցեմենտի եզրակտրվածքներ|Ասբոցեմենտե իրերի        |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |ասբեստի դետալների մշակում|

|________________|__________________________|_________________________|

|31401202 01 01 4|Կտորների տեսքով           |Ասբոցեմենտե իրերի        |

|                |ասբոցեմենտի թափոններ      |արդյունաբերություն,      |

|                |                          |ասբեստի դետալների մշակում|

|________________|__________________________|_________________________|

|31401301 11 00 4|Կրաքարի և  դոլոմիտի փոշի  |Քարհանքերի շահագործում,  |

|                |                          |ավազի արդյունահանում,    |

|                |                          |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31401305 11 00 4|Փոշու տեսքով կավճի թափոն  |Քարհանքերի շահագործում,  |

|                |                          |ավազի արդյունահանում,    |

|                |                          |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31401402 11 00 4|Աղյուսային փոշի           |Հրահեստային նյութերի     |

|                |                          |արտադրություն և  կիրառում|

|                |                          |(կաթսաների և  վառարանների|

|                |                          |վերանորոգում),           |

|                |                          |մետալուրգիա, էներգետիկա, |

|                |                          |ապակու                   |

|                |                          |արդյունաբերություն,      |

|                |                          |խեցեգործություն          |

|________________|__________________________|_________________________|

|31401603 01 00 4|Բազալտե գերնուրբ թելքի    |Շենքերի և                |

|                |թափոններ                  |սարքավորումների          |

|                |                          |վերանորոգում, քանդում,   |

|                |                          |ջերմամեկուսացում         |

|________________|__________________________|_________________________|

|31402302 01 03 4|Մազութով աղտոտված ավազ    |Քարհանքերի շահագործում,  |

|                |(մազութի պարունակությունը |ավազի արդյունահանում,    |

|                |- 15%-ից պակաս)           |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31402302 04 03 3|Մազութով աղտոտված ավազ    |Քարհանքերի շահագործում,  |

|                |(մազութի պարունակությունը |ավազի արդյունահանում,    |

|                |- 15%-ից ավել)            |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31402303 01 03 4|Յուղերով աղտոտված ավազ    |Քարհանքերի շահագործում,  |

|                |(յուղի պարունակությունը   |ավազի արդյունահանում,    |

|                |- 15%-ից պակաս)           |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31402303 04 03 3|Յուղերով աղտոտված ավազ    |Քարհանքերի շահագործում,  |

|                |(յուղի պարունակությունը   |ավազի արդյունահանում,    |

|                |- 15%-ից ավել)            |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31402304 01 03 4|Բենզինով աղտոտված ավազ    |Քարհանքերի շահագործում,  |

|                |(բենզինի պարունակությունը |ավազի արդյունահանում,    |

|                |- 15%-ից պակաս)           |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31402304 04 03 3|Բենզինով աղտոտված ավազ    |Քարհանքերի շահագործում,  |

|                |(բենզինի պարունակությունը |ավազի արդյունահանում,    |

|                |- 15%-ից ավել)            |շինարարական աշխատանքներ  |

|________________|__________________________|_________________________|

|31402709 01 03 4|Երկաթբետոնե փայտակոճեր    |Բետոնի, երկաթբետոնի,     |

|                |                          |երկաթբետոնի իրերի և      |

|                |                          |կառուցվածքների           |

|                |                          |արտադրություն,           |

|                |                          |շինարարական և            |

|                |                          |վերանորոգման աշխատանքներ |

|________________|__________________________|_________________________|

|31402703 11 00 4|Բետոնե փոշի               |Բետոնի, երկաթբետոնի,     |

|                |                          |երկաթբետոնի իրերի և      |

|                |                          |կառուցվածքների           |

|                |                          |արտադրություն,           |

|                |                          |շինարարական և            |

|                |                          |վերանորոգման աշխատանքներ |

|________________|__________________________|_________________________|

|31403000 12 01 4|Հանքային, աղտոտված թելքերի|Շենքերի և                |

|                |թափոններ                  |սարքավորումների          |

|                |                          |վերանորոգում, քանդում,   |

|                |                          |ջերմամեկուսացում         |

|                |                          |                         |

|________________|__________________________|_________________________|

|31403001 12 01 4|Աղտոտված հանքային բամբակի |Շենքերի և                |

|                |թափոններ                  |սարքավորումների          |

|                |                          |վերանորոգում, քանդում,   |

|                |                          |ջերմամեկուսացում         |

|________________|__________________________|_________________________|

|31403100 13 00 4|Հանքայնացված բամբակի      |Շինանյութերի             |

|                |սալիկների թափոններ        |արդյունաբերություն,      |

|                |                          |արտադրություն, կիրառում  |

|________________|__________________________|_________________________|

|31403402 01 00 4|Բանեցված պեռլիտ (ֆիլտր,   |Պոլիակրիլ նիտրոն թելքերի |

|                |փոշի)                     |արտադրություն (նիտրոն C) |

|________________|__________________________|_________________________|

|31403403 03 00 4|Աղտոտված, փչացած զտման    |Շինանյութերի             |

|                |կավեր և  դրանց մնացորդները|արդյունաբերություն,      |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31403501 11 00 4|Փոշու տեսքով ասֆալտբետոնի |Շինանյութերի             |

|                |և  ասֆալտբետոնե           |արդյունաբերություն,      |

|                |խառնուրդների թափոններ     |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31403502 01 00 4|Կտորների տեսքով`          |Շինանյութերի             |

|                |ասֆալտբետոնի և            |արդյունաբերություն,      |

|                |ասֆալտբետոնե խառնուրդների |արտադրություն            |

|                |թափոններ                  |                         |

|________________|__________________________|_________________________|

|31403601 08 00 4|30%-ից ավելի փոշու        |Թեթև  բետոնի ստացում,    |

|                |պարունակությամբ բետոնե    |բլոկների արտադրություն   |

|                |խառնուրդների թափոններ     |                         |

|________________|__________________________|_________________________|

|31403701 11 01 1|Ասբեստի փոշի և  թելք      |Ասբեստի վերամշակում,     |

|                |                          |ասբեստ-ցեմենտային իրերի  |

|                |                          |պատրաստում, շենքերի և    |

|                |                          |սարքավորումների          |

|                |                          |վերանորոգում             |

|________________|__________________________|_________________________|

|31403702 01 01 4|Կտորների տեսքով ասբեստի   |Ասբեստի վերամշակում,     |

|                |թափոններ                  |ասբեստ-ցեմենտային իրերի  |

|                |                          |պատրաստում, շենքերի և    |

|                |                          |սարքավորումների          |

|                |                          |վերանորոգում             |

|________________|__________________________|_________________________|

|31403703 01 01 4|Ասբեստի թղթի և  ասբեստի   |Ասբեստի վերամշակում,     |

|                |փշրանքի թափոններ          |ասբեստ-ցեմենտային իրերի  |

|                |                          |պատրաստում, շենքերի և    |

|                |                          |սարքավորումների          |

|                |                          |վերանորոգում             |

|________________|__________________________|_________________________|

|31403801 11 00 4|Գիպսի փոշի                |Օպտիկական և              |

|                |                          |օպտիկամեխանիկական սարքերի|

|                |                          |և  սարքավորումների,      |

|                |                          |խեցեղենի, գիպսի, կապող   |

|                |                          |նյութերի արտադրություն   |

|________________|__________________________|_________________________|

|31404100 11 01 3|Շինարարական քիմիական      |Շինանյութերի             |

|                |աղտոտված խճաքար           |արդյունաբերություն,      |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31404800 01 99 4|Եռակցման խարամ            |Շինարարական և            |

|                |                          |վերանորոգման աշխատանքներ |

|________________|__________________________|_________________________|

|31405501 11 00 3|Ցեմենտի փոշի              |Ցեմենտի արտադրություն    |

|________________|__________________________|_________________________|

|31405502 01 99 3|Կտորների տեսքով ցեմենտի   |Ցեմենտի արտադրություն    |

|                |թափոններ                  |                         |

|________________|__________________________|_________________________|

|31406400 11 00 4|Կրաքարային փոշի           |Կրի արտադրություն        |

|________________|__________________________|_________________________|

|31600200 04 00 4|Հղկման շրջանակների շլամ   |Մետաղական իրերի հղկում   |

|________________|__________________________|_________________________|

|31600500 04 00 4|Ցեմենտի արտադրության շլամ |Ցեմենտի արտադրություն    |

|________________|__________________________|_________________________|

|31600700 04 00 4|Աղտոտված ցեմենտային       |Ցեմենտի արտադրություն    |

|                |լուծույթ և  դրա           |                         |

|                |մնացորդները               |                         |

|________________|__________________________|_________________________|

|31600900 04 00 4|Ասբեստացեմենտային շլամ    |Ասբեստացեմենտային իրերի  |

|                |                          |արտադրություն            |

|________________|__________________________|_________________________|

|31601100 04 00 4|Գրաֆիտե շլամ              |Շինանյութերի             |

|                |                          |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|31601700 04 00 4|Ապակու հղկման շլամ        |Ապակու և  ապակյա իրերի   |

|                |                          |հղկում                   |

|________________|__________________________|_________________________|

|31601800 04 00 4|Կարբիդի շլամ              |Ացետիլենի արտադրություն, |

|                |                          |եռակցման աշխատանքներ     |

|________________|__________________________|_________________________|

|31602000 04 00 4|Գիպսային շլամ` վնասակար   |Շինանյութերի             |

|                |խառնուկներով              |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|31602100 04 00 4|Կրաքարային շլամ` վնասակար |Շինանյութերի             |

|                |խառնուկներով              |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|31605300 04 00 4|Հերձաքարի արտադրության    |Շինանյութերի             |

|                |շլամ                      |արդյունաբերություն       |

|________________|__________________________|_________________________|

|39901100 01 00 4|Շենքերի մասնատման թափոններ|Շենքերի կապիտալ          |

|                |                          |վերանորոգում             |

|________________|__________________________|_________________________|

|39901200 01 00 4|Պատի բետոնե իրեր, սյուներ,|Շինարարական աշխատանքներ, |

|                |փչացած և  աղտոտված        |շենքերի և                |

|                |բետոնային սալիկ           |սարքավորումների քանդում, |

|                |                          |վերանորոգում             |

|________________|__________________________|_________________________|

|39901400 01 00 4|Վնասված և  քանդված շենքերի|Տեխնածին աղետներ         |

|                |և  սարքավորումների (այդ   |(վթարներ), բնական աղետներ|

|                |թվում կամուրջների,        |և  երևույթներ            |

|                |ճանապարհների,             |                         |

|                |խողովակաշարերի),          |                         |

|                |հաղորդակցման և            |                         |

|                |էներգամատակարարման        |                         |

|                |համակարգերի բեկորներ      |                         |

|________________|__________________________|_________________________|

|91200601 01 00 4|Շենքերի քանդումից առաջացած|Շինարարական վերանորոգման |

|                |շինարարական աղբ           |աշխատանքներ              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2009
N 30
Արձանագրային որոշում