(ուժը կորցրել է 30.10.2025 թիվ 1511-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2009 թվականի N 733-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
i
(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ապահովել` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Ջրվեժի գյուղական համայնքի ղեկավարին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 733-Ն որոշման
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
Գիրք 1. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի)
գլխավոր հատակագիծ (տեքստային մաս)
Բովանդակություն
Նախաբան 83
| ԳԼՈՒԽ 1. |
Համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները 84 1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում, առկա իրավիճակը և |
տարածական զարգացման պայմանները 84
1.2. Տարածքի համալիր գնահատականը 85
1.2.1. Բնակլիմայական պայմանները, բուժական և ռեկրեացիոն
ռեսուրսները 85
1.3. Շրջակա միջավայրի բարելավման միջոցառումները և կառուցապատման
առանձնահատկությունները 94
1.4. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն 96
1.5. Սեյսմիկ պայմանները 97
2. Հեռանկարային կառուցվածքահատակագծային զարգացման ուղղությունները 98
2.1. Տրանսպորտ 99
2.1.1. Տրանսպորտային ուղիների հեռանկարային զարգացման ուրվագիծ 99
3. Ինժեներական սարքավորումներ 100
3.1. Ջրամատակարարում 100
3.2. Կենցաղային կոյուղի 102
3.3. Հեղեղատար կոյուղի 103
3.4. Ոռոգում 103
3.5. Գազամատակարարում և ջեռուցում 104
3.6. Էլեկտրամատակարարում 107
3.7. Կապի ցանցեր 107
4. Արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումները 108
5. Ջրվեժ գյուղական համայնքի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական
ցուցանիշները 108
6. Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ
նպատակային նշանակության փոփոխության 111
Գլուխ 2. Չկալովկա բնակավայրի գոտևորման նախագիծ 112
1. Նախագծի նպատակները 112
2. Կիրառման բնագավառը 113
4. Գոտևորման նախագծի կապը գլխավոր նախագծի հետ 114
5. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրերը 114
5.1. Գոտիների սահմանները 114
5.2. Գոտևորման տեսակները 114
6. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) և
սահմանափակումների հիմնավորումները 115
6.1. Նախագծով սահմանված գոտիները 115
6.2. Գոտիների չափերը 117
6.3. Գոտիներում կիրառվող կառուցապատման հիմնական տեսակները 117
6.4. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների)
ձևերը 122
7. Կառուցապատման չափորոշիչներն` ըստ առանձին գոտիների 125
8. Կառուցապատման հերթականությունը` բնակավայրի զարգացմանը
զուգընթաց 131
9. Կառուցապատման կանոններ 131
9.1. Շենքերի շքամուտքեր 131
9.2. Նկուղներ և կիսանկուղներ 131
9.3. Գովազդ 132
9.4. Ցուցանակներ և անվանատախտակներ 132
9.5. Փողոցային լուսավորություն 132
9.6. Տրանսպորտային միջոցների կանգառներ 132
9.7. Աղմուկի թույլատրելի մակարդակ 132
9.8. Գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում 133
Գիրք 2. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի)
գլխավոր հատակագիծ
Գրաֆիկական մաս
Հատոր 1
1.1. Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում. Գծ.1.1.
1.1.2. Տարածքի համալիր գնահատման ուրվագիծ. Գծ.1.1.2.
1.1.3. օգտակար հանածոների տեղադիրքը. Գծ.1.1.3.
1.1.4. բնության հատուկ պահպանվող տարածքների և
պատմամշակութային հուշարձանների տեղաբաշխման ուրվագիծ. Գծ.1.1.4.
1.1.5. քամու ուղղություններն ու արագությունը. Գծ.1.1.5.
1.1.6. կենդանիների տեղաբաշխման ուրվագիծ. Գծ.1.1.6.
1.2. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ (հենակետային
հատակագիծ). Գծ.1.2.
1.3. Տարածքի համալիր գնահատման հատակագիծ. Գծ.1.3.
1.3.1. ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզ Գծ.1.3.1.
1.3.2. սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ Գծ.1.3.2.
1.3.3. պատմամշակութային հուշարձանների տարածքները. Գծ.1.3.3.
1.3.4. հողօգտագործումն` ըստ սեփականության ձևերի. Գծ.1.3.4.
1.4. Տրանսպորտի ուրվագիծ Գծ.1.4.
1.5. Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագիծ Գծ.1.5.
1.6. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ Գծ.1.6.
Հատոր 2
1.7. Համայնքի տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական
գծագիր) Գծ.1.7.
1.7.1. կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն
ըստ նպատակային նշանակության փոփոխության. Գծ.1.7.1.
Գիրք 2. ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի գոտիավորման նախագիծ
2.1. Բնակավայրի զարգացման համար անհրաժեշտ հողատարածքներն ու
դրանց կառուցապատման հերթականությունը Գծ.2.1.
2.2. Տարածքի գործառական գոտևորումը` ըստ օգտագործման
տեսակների Գծ.2.2.
2.3. Տարածքի ծավալատարածական գոտևորումը` ըստ կառուցապատման
չափորոշիչների Գծ.2.3.
2.4. Տարածքի կառուցապատումը կարգավորող նախագծային կարմիր
գծերը` հանգույցների կոորդինատային նշահարմամբ Գծ.2.4.
2.5. Մշակութային, կենցաղային և կոմունալ, ինժեներական ենթակառուցվածքների սպասարկման և սանիտարական գոտիների սահմանները Գծ.2.5.
Նախաբան
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը` բնակավայրի տարածական զարգացման հիմնական ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության ամրագրումն է` տրանսպորտային, ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի ղեկավարի պատվերով (պայմանագիր N ԿՄՋԳ-ԱՇՁԲ-1) և նախագծային առաջադրանքով:
Նախագծային կազմակերպությունն է` «ԱՐԽԻՏՈՆ» ՍՊԸ (տնօրեն` Լ. Ղալումյան):
Նախագծման համար ուղեցույց են ծառայել.
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը,
ՀՀ Հողային օրենսգիրքը,
«Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը,
ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշումը,
ՀՀ կառավարության 2003 թ. ապրիլի 10-ի N 603-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները,
Որպես ելակետային նյութեր են օգտագործվել`
տարբեր տարիներին նախագծային կազմակերպություններում մշակված Ջրվեժի գլխավոր հատակագծերը նախագծերը,
Ջրվեժի համայնքի տարածքի սեյսմաշրջանացման քարտեզը (մշակված «ՍՊՀսԾ» ՊՈԱԿ 2005 թ.),
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները և տեղագրական հանույթները,
ՀՀ շահագրգիռ նախարարությունների, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Ջրվեժի գյուղապետարանի, տարբեր կազմակերպությունների Ջրվեժին վերաբերող ելակետային նյութերը:
Նախագծում հաշվի են առնված Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման հիմնարար սկզբունքներով», Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայով և այլ փաստաթղթերով ամրագրված տարածական պլանավորման հետ փոխկապակցված դրույթները:
| ԳԼՈՒԽ 1. |
Համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները |
1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում, առկա իրավիճակը և տարածական զարգացման պայմանները.
Ջրվեժ համայնքի տարածքը գտնվում է Երևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում, քաղաքի անմիջական մոտակայքում, Արարատյան հարթավայրի հյուսիս-արևելյան մասի նախալեռնային գոտում:
Ջրվեժ գյուղը պատմականորեն ձևավորված բնակավայր է: Այն հիշատակվում է V դարից: Գյուղի պատմականորեն կազմավորված մասին բնորոշ են նեղլիկ, ծուռումուռ փողոցները և մեկ-երկու հարկանի ցածրահարկ բնակելի կառուցապատումը: Դեռևս խորհրդային տարիներին գյուղին կից տեղակայվել են արտադրական ձեռնարկություններ, որոնց շուրջ կազմավորվել է խոշոր բնակելի բանավանը (ա.կ. միկրոշրջանը)` իր ենթակառուցվածքներով (դպրոց, մանկապարտեզ, խանութներ և այլն): Թեև վերը նշված տարածքները, այսօր չեն մտել համայնքի վարչական տարածքի մեջ, դրանք համայնքում կենտրոնական դիրք են գրավում, կարևոր տեղ զբաղեցնելով բնակավայրի կենսագործունեության մեջ:
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի տարածքով է անցնում Երևան-Գառնի-Գեղարդ պատմամշակութային և զբոսաշրջային կարևոր հատակագծային հաղորդակցական առանցքը, որը ճյուղավորվում է նաև դեպի Աբովյան տանող ռեկրեացիոն նշանակության ունեցող հիմնական ուղղություններից մեկի վրա: Գառնիի ուղղությամբ Ջրվեժին սահմանակից է Ջրվեժի ծառաբուծական զբոսայգին: Զբաղեցնելով տարանցիկ դիրք` Ջրվեժ համայնքի տարածքը կարևոր դեր է խաղում Երևանի ագլոմերացիայի կազմավորման և փոխկապակցված զարգացման տեսանկյունից: Ներկայումս այն երկայնական և լայնական ուղղություններով ձգված, անկանոն ձևի տարածված հատակագծային կառուցվածքով մի բնակավայր է:
Ջրվեժում ներկայումս տեղադրված են «Գեղարդ» մսամթերքի կոմբինատը, «Գամմա» պահածոյի գործարանը, բետոնի հանգույցը, քարի մշակման և այլ արտադրամասեր: Գյուղին հարակից «Մայակ» թաղամասի հարևանությամբ ժամանակին տեղակայվել էին խոշոր արտադրական ձեռնարկություններ, որոնց նախկին հզորություններն ու տարածքներն այսօր մասնակի են օգտագործվում:
1970-1980 թվականներին Ջրվեժի հյուսիս-արևելյան մասում տեղադրվեցին տարբեր կազմակերպությունների այգեգործական ընկերությունների հողամասերը, որոնք այսօր բավականին մեծ զանգված են կազմում և ընդգրկված են համայնքի սահմաններում` որպես բնակավայրի հողեր: Վերջին տարիներին Երևան-Գառնի ավտոխճուղու երկու կողմերում արագ տեմպերով կառուցվում են զվարճանքի և հասարակական սննդի բազմապիսի օբյեկտներ (հյուրանոցներ, խաղատներ, ռեստորաններ, հարսանյաց հանդեսների սրահներ և այլն): Բնակավայրը, համայնքի տարածքում հողերի սակավության պատճառով, ներկայումս զարգանում է հիմնականում նախկին գյուղատնտեսական հողերի հաշվին:
1.2. Տարածքի համալիր գնահատականը
1.2.1. Բնակլիմայական պայմանները, բուժական և ռեկրեացիոն ռեսուրսները
(Գրաֆիկական մաս, գծագիր 1.1-ից 1.1.6.)
Հարթավայրի և նախալեռների կցվանքատեղում հրաբխային ապարները մերկ են և հաճախ հողածածկույթի փոխարեն երևում է հզոր ժայռոտ զրահը: Հրաբխային ապարները իրենց ամբողջ հզորությամբ պարզորոշ երևում են գետերի կանյոններում: Երևանը հյուսիս-արևելքից և հյուսիսից գոտևորող Քանաքեռի բարձրունքը և Նորքի բլրազանգվածը ձևավորում է պլատոյաձև սեղանատիպ զանգված, որը 10-15o թեքվածությամբ աստիճանաբար բարձրանում է մինչև 1250 մ բարձրություն, ներառելով Ջրվեժ բնակավայրը:
Արարատյան հովտի արևելյան կողմը Գեղամա լեռնաշղթան է` լավային ծածկույթով ուռուցիկ-վահանաձև մակերևույթի վրա վեր խոյացող հրաբխային կոներով: Լեռնաշղթայի միջին բարձրությունը 2800 մ է: Գեղամա լեռների զառիթափ լանջերը համարյա ողողամաշված չեն, ինչը բացատրվում է կլիմայի չորությամբ: Լեռների գագաթային մասում հստակ երևում են հնագույն սառցապատումների հետքերը:
Լեռնային գոտու մակերևույթը բավականին բարդ է: Աժդահակի գագաթամերձ բարձրավանդակը կազմված է հրաբխային ապարներից` մասնատված բազմաթիվ խորը հովիտներով: Գեղամա լեռների արևմտյան լանջերն ալիքաձև և սանդղավոր են, կտրտված ժամանակավոր հոսք ունեցող հեղեղատներով, որոնք վարարում են գարնանային ձնհալքերի ժամանակ: Միջին լեռնային մասում գերակշռում են չորրորդային անդեզիտո-բազալտներ և բազալտներ: Դեպի Նորք-Ջրվեժ սարահարթ իջնող լեռնալանջերը խիստ մասնատված են էրոզիայի ենթարկված հովիտներով և ձորակային ցանցով, որոնցով ձնհալքի և գարնանային վարարումների ժամանակ հոսում են սելավներ: Դրանց մի մասը իրացնում է Գետառ գետը, իսկ մյուս, հիմնական մասը չի առաջացնում մակերեսային հոսք, այլ ներծծվում է: Շատ տեղերում ներծծված ջրերը երկրի մակերես են դուրս գալիս քաղցրահամ ջրերի աղբյուրների ձևով:
Ջրվեժ-Ողջաբերդ տարածքում գերիշխում է տափաստանային, իսկ լեռնալանջերին` ալպիական լանդշաֆտը, որը ծառայում է որպես արոտավայր:
Տարածքի կլիմայական պայմանները ձևավորվում են միջին լայնությունների օդային զանգվածների անմիջական ազդեցությամբ, չոր մերձարևադարձային օդային զանգվածների ներխուժումներով տարվա տաք եղանակներին, ինչպես նաև բևեռային զանգվածների ադվեկցիա` տարվա ցուրտ ամիսներին: Կլիման այստեղ առանձնանում է շեշտված կոնտինենտալ (չորային) ռեժիմով, երբ օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդը հասնում է 27,5 oC, իսկ միջին տարեկան ջերմաստիճանը` 8,8 oC: Շեշտակիորեն ընդգծված է նաև ջերմաստիճանի օրական տատանումը: Մթնոլորտային տեղումները համեմատաբար քիչ են` 450 մմ տարեկան, գարնանային մաքսիմումով` 171 մմ:
Քամու տարեկան միջին արագությունը 2-3 մ/վրկ է: Հարաբերական խոնավությունը ունի պարզ արտահայտված տարեկան և օրական ընթացք` ամռանը` 46-52%, ձմռանը` 74-81%: Ձյան ծածկույթով օրերի թիվը փոքր է, սակայն առանձին տարիներին ձևավորվում է կայուն և խորը ձյան ծածկույթ: Տարածաշրջանը հարուստ է արևի ճառագայթային էներգիայով, ուլտրամանուշակագույն ճառագայթների բալանսն ամբողջ տարվա ընթացքում դրական է: Կլիմայական պայմանների մասին ավելի մանրամասն նկարագրված է «Ջրվեժ համայնքի առողջարանային և բժշկա-կլիմայական բնութագիրը» բաժնում:
«Ջրվեժ» անտառապուրակային համալիրը հիմնվել է 20-րդ դարի 60-ական թվականներին պետական անտառային ֆոնդի տարածքում: Անատառապուրակի ընդհանուր մակերեսը կազմում է 400 հա: Ծառերի տեսակային կազմը ներկայացված է սոճու, եղևնու, թեղու, բարդու, հացենու և այլ ծառա-թփային բույսերի տարբեր տեսակներով: 1990-ական թվականների տնտեսական և էներգետիկ ճգնաժամը չի շրջանցել և այդ համալիրը, որը ներկայումս գտնվում է ոչ բարվոք վիճակում և կարիք ունի վերականգնողական մեծ ծավալի աշխատանքների և վերակառուցման: Վերականգնումից հետո, բնականաբար, անտառպուրակի էկոհամակարգը դրական ազդեցություն կթողնի Ջրվեժ գյուղական համայնքի վրա:
Ջրվեժի հանգստի գոտին բնութագրվում է որպես կլիմայական առողջարանային համալիր: Այն էապես տարբերվում է հանրապետության մյուս շրջաններից կլիմայաբուժության բարենպաստ պայմաններով: Տարվա տաք եղանակներին հնարավոր է օդային և արևային լոգանքների ընդունում` ապրիլի 20-ից մինչև հոկտեմբեր ներառյալ: Գարնան երկրորդ կեսը առանձնանում է ջերմային ռեժիմի օպտիմալ արժեքներով` ապրիլի երկրորդ տասնօրյակից սկսած ձևավորվում է կլիմայաբուժության կոմֆորտային ռեժիմ: Մայիսի 20-ից և հունիսին 14-16 օր դիտվում են օդային լոգանքների կոմֆորտային, իսկ 5 օր դիսկոմֆորտային (երբ էկվիվալենտ էֆեկտիվ ջերմաստիճանը ԷԷՏ>23o) պայմաններ (աղյուսակ N 13): Հուլիս-օգոստոս և սեպտեմբեր ամիսներին 15 օր ամսվա ընթացքում ձևավորվում են դիսկոմֆորտային պայմաններ: Կլիմայական պայմանների անբարենպաստ ազդեցությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել համապատասխան միջոցառումներ` համայնքի տարածքում ճարտարապետաշինարարական նախագծային աշխատանքներ իրականացնելիս:
Երևանի կենտրոնին և մյուս հարակից միկրոշրջաններին ամռան ամիսներին բնորոշ` արևի ճառագայթումը, օդի բարձր ջերմաստիճանը, մետեոտարրերի զգալի ամպլիտուդաները, օդի և հողի արտահայտված չորությունը մեղմելու տեսանկյունից, ինչպես նաև մաքուր և սառը լեռնային օդի ներհոսքն ավելացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում անցկացնել որոշակի միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն գլխավոր հատակագծի իրագործման փուլում:
Միկրոկլիմայական և սանիտար-հիգիենիկ տեսակետից Ջրվեժում ձևավորվում են առավել բարենպաստ ջերմառադիացիոն, խոնավության և աէրացիոն պայմաններ (Ջրվեժի տարածքում մթնոլորտում թթվածնի պարունակությունը ձմռանը մինչև 8 գր/մ3 ավել է, քան Երևանի կենտրոնում): Շրջապատող բարձրունքների լանջերին նպատակահարմար է կառուցել տեռասային տիպի ցածրահարկ շենքեր` հնարավորինս ընդարձակելով կանաչապատ տարածքները: Ձմեռային կլիմայաբուժության համար նախատեսվող կառույցներ նախագծելիս առաջարկվում է կիրառել լուսաթափանցող նյութեր, որոնք անցկացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների դիապազոնի 85 և ավելի տոկոսը, ընդ որում` ապակեպատ մակերևույթներն անհրաժեշտ է տեղադրել դեպի արևահայաց կողմ:
Ջրվեժում հյուսիսից և հյուսիս-արևելքից ամռանը փչում են ուժեղ լեռնահովտային քամիներ, ուստի նպատակահարմար է կիրառել քամապաշտպան միջոցառումներ: Վերը նշված միջոցառումներին զուգահեռաբար անհրաժեշտ է իրականացնել նաև հակաաղմկային միջոցառումներ, հատկապես Երևան-Գառնի մայրուղու հարակից տարածքներում:
Առաջարկվում է ձմեռային սպորտային միջոցառումների համար օգտագործել նաև Գեղամա լեռների հարավ-արևմտյան լանջերը` կիրառելով ճոպանուղու շինարարությունը ստորոտից դեպի գագաթ: Այդ լանջերը Ջրվեժի առողջարանային համալիրի զարգացման համար կծառայեն որպես հանգստի արբանյակային գոտիներ` բարձրլեռնային սպորտային միջոցառումներ անցկացնելու նպատակով:
Ջրվեժ-Ողջաբերդ տարածքի հեռանկարային զարգացումը առաջարկվում է դիտարկել հիմնականում որպես ռեկրեացիոն գոտի, սահմանափակելով արդյունաբերական նշանակության օբյեկտների հետագա տեղադրումը:
Ձմեռը համեմատաբար կարճ է, չափավոր ցուրտ, հունվարյան -5,0o միջին ամսեկան ջերմաստիճանով: Գերիշխում են «չափավոր ցուրտ» եղանակային տիպը, երբեմն էլ տաքացումներով եղանակները: Գերազանցում է անտիցիկլոնային (բարձր ճնշման) դաշտը, որն էլ արտահայտվում է բացառապես անհողմ, խաղաղ եղանակներով: Նշված իրավիճակն էլ իր հերթին բերում է ենթաինվերսիոն ամպամածության և մթնոլորտի աղտոտվածության մեծացմանը: Ձմռանը եղանակային ռեժիմը կրում է կայուն բնույթ, որը միանգամայն դրական ազդեցություն ունի ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ օրգանիզմի վրա: Այս դեպքում նվազում են սիրտ-անոթային հիվանդությունների կրկնվածության տոկոսը, մետեոտրոպ ռեակցիաները: «Զգալի սառնամանիքներով» (միջին օրեկան ջերմաստիճանը` -12,5o-ից -22,5o) եղանակային տիպը հազվագյուտ երևույթ է, որն արկտիկական օդային զանգվածի ներխուժման, ինչպես նաև Սիբիրյան անտիցիկլոնի ակտիվացման արդյունք է: Այս պրոցեսների հետևանքով դիտվում է օդի ջերմաստիճանի շեշտակի նվազում: Ջրվեժի տարածքում ձևավորվում են ինվերսիայի երևույթներ, այսինքն, ըստ բարձրության` Երևանից դեպի Ջրվեժ-Գառնի, օդի ջերմաստիճանը նվազելու փոխարեն աճում է: Առաջարկվում է այս պրոցեսի վրա հատուկ ուշադրություն դարձնել և չկողմնորոշվել մայրաքաղաքի ջերմային ռեժիմի տվյալներով, քանի որ Ջրվեժում ձևավորվում է յուրահատուկ հիգրոթերմիկ ռեժիմ: Կապված Ջրվեժ-Ողջաբերդ տարածքի ֆիզիկա-աշխարհագրական դիրքի, Գեղամա լեռների մոտիկության և տեղանքի լանդշաֆտի հետ ինվերսիաները այստեղ հաճախակի երևույթ են:
Վերջին տարիներին մայրաքաղաքի ռեկրեացիոն և էկոլոգիական փոփոխությունների, ինչպես նաև Նորքի այգիների զգալի չափերի իրացման հետևանքով փոփոխություն է կրել Երևանի ձմեռային եղանակների ռեժիմը: Այս տեսակետից Ջրվեժի տարածքում ձմեռային եղանակները շահավետորեն տարբերվում են: Այստեղ դիտվում են արևոտ, անհողմ, համեմատաբար բարձր ջերմաստիճաններով եղանակներ: Եղանակային ռեժիմը, ունենալով հատուկ բժշկա-կենսաբանական նշանակություն, համարվում է Ջրվեժի ձմեռային ռեժիմի դրական բնութագրերից մեկը: Օդի ոչ շատ ցածր ջերմաստիճանը զուգակցված արևոտ չափավոր ցուրտ եղանակի, ձմեռային լեռնային բնապատկերի գեղեցկության էմոցիոնալ ազդեցության հետ կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու վրա: Ջրվեժի տարածքի բնական տեռասաները կարելի է օգտագործել որպես դահուկուղիներ կամ ցատկահարթակներ դահուկա-սպորտային միջոցառումների կազմակերպման համար: Ջեռուցման սեզոնը սկսվում է նոյեմբերի 5-ից, ավարտվում ապրիլի 12-ին, տևողությունը 158 օր:
Ամառը երկարատև է` մայիսի 10-ից մինչև հոկտեմբերը ներառյալ (170 օր): Առանձնանում է «շոգ չոր» եղանակների զգալի կրկնվածությամբ` 8-10, երբեմն 13 օր անընդմեջ: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին գերիշխում է «շատ շոգ, շատ չոր» եղանակային տիպը, երբ օդի միջին ջերմաստիճանը > 22,5o-ից /18-20 օր ամսվա ընթացքում, իսկ օգոստոսին` 24-25 օր: Ամռան եղանակային ռեժիմը կայուն է, չի խախտվում անգամ հազվադեպ նկատվող ֆրոնտների անցումով: Մթնոլորտային տեղումները նվազագույն են: Այս հանգամանքը նախադրյալներ է ստեղծում Ջրվեժ-Ողջաբերդ սարահարթը համարել բարենպաստ կլիմայական գոտի կլիմայաբուժության կիրառման համար, հաշվի առնելով, որ մարդու օրգանիզմում ընթացող կենսական պրոցեսների և կենտրոնական նյարդային համակարգի գործունեության վրա էական ազդեցություն ունի ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ամռան սեզոնում դիտվում են թթվածնի պարունակության նվազագույն արժեքները` 238 գր/մ3 (աղյուսակ N 12): Ցերեկային «շատ շոգ» եղանակների տոթակեզ ռեժիմը մի փոքր մեղմանում է ամառվա սեզոնում այստեղ մշտապես գործող լեռնահովտային քամիների ազդեցության շնորհիվ: Ջրվեժ համայնքի տարածքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության էական գործոնները բացակայում են:
ա) Մթնոլորտային օդը. Մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում կոմունալ-կենցաղային օբյեկտների, ջեռուցման գազային անհատական սարքերը, Գեղարդ մսամթերքների կոմբինատի արտադրական կաթսայատունը և ավտոտրանսպորտը:
Մթնոլորտ արտանետումներն աննշան են և կազմում են 10.3 տ/տարի, այդ թվում ազոտի օքսիդներ` 4,7 տ/տարի, ածխածնի օքսիդ` 5,6 տ/տարի:
Ավտոտրանսպորտի արտանետումները որոշված են PIARC մեթոդիկայով, ըստ համայնքի փողոցներով չափված ավտոտրանսպորտի երթևեկության ինտենսիվության: Համայնքի սահմաններում ավտոտրանսպորտի արտանետումները աննշան են և կազմում են 45.66 տ/տարի, այդ թվում ածխածնի օքսիդ` 40,1 տ/տարի, ազոտի օքսիդները` 1.67 տ/տարի, ածխաջրածինները` 3.89 տ/տարի:
Զուգորդության մեթոդի կիրառմամբ կարելի է ակնկալել, որ առկա արտանետումների դեպքում համայնքի մթնոլորտային օդը համեմատաբար մաքուր է և նրա աղտոտվածությունը ցածր նորմատիվայինից:
Ներկայումս Ջրվեժում օդի աղտոտվածության հսկողություն չի իրականացվում: Էկոմոնիտորինգի կենտրոնը ՌԴ 52.04 186-89 համապատասխան գյուղական համայնքի օդի աղտոտվածության գնահատման համար առաջարկում է ֆոնային կոնցենտրացիաների հետևյալ արժեքները, մգ/մ3
փոշի - 0.15
ծծմբային անհիդրիդ - 0.02
ազոտի օքսիդներ - 0.008
ածխածնի օքսիդ - 0.1
Համայնքի մթնոլորտային օդի աղտոտվածությունը ներկայումս նորմատիվային մակարդակից ցածր է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով համայնքի ռեկրեացիոն նշանակությունը անհրաժեշտ է նախատեսել մթնոլորտային օդի պահպանության միջոցառումներ: Հաշվի առնելով նախագծով նախատեսված նոր բնակելի կառուցապատումը և շենքերի կատարելագործված ջերմամատակարարումը, կանխատեսվող անշարժ աղբյուրներից արտանետումները կկազմեն 12.8 տ/տարի, այդ թվում ազոտի օքսիդներ` 5.5 տ/տարի, ածխածնի օքսիդը` 7.3 տ/տարի, որոնց դեպքում զուգորդության մեթոդի կիրառմամբ կարելի է ակնկալել, որ ազոտի օքսիդների և ածխածնի օքսիդների մերձգետնյա առավելագույն կոնցենտրացիաների գումարը չի գերազանցի 0.15 ՍԹԿ:
Նշված միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա (հաշվի առնելով ավտոտրանսպորտի սպասվող 1.5 անգամ աճը) հաշվարկային ժամկետի ավարտին ավտոտրանսպորտի արտանետումները կրճատել 45.7 տ/տարի ցուցանիշից մինչև 22.6 տ/տարի:
բ) Մակերևույթային ջրերը. Համայնքի սահմաններում հոսում է Ջրվեժ գետը, որն աղտոտվում է կենցաղային կեղտաջրերով: Համայնքը կոյուղացված չէ և կենցաղային կեղտաջրերը հիմնականում թափվում են աղբահորեր, ինչը ստեղծում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ պայմաններ և վտանգ է ներկայացնում ստորգետնյա ջրերի համար: Գլխավոր նախագծով նախատեսվում է համայնքի կոյուղացում և ցանցի միացում համայնքի մոտ անցնող կոլեկտորին, ինչը կկանխի գետի աղտոտումը:
գ) Աղմուկը. Ջրվեժ համայնքում աղմուկի հիմնական աղբյուրն ավտոտրանսպորտն է: Տրանսպորտային աղմուկը մշտական չէ և բնութագրվում է ձայնի համարժեք էներգիայի մակարդակով (ԼA համ դԲԱ):
Տրանսպորտային աղմուկի մակարդակը որոշվել է հաշվարկային մեթոդով ըստ համայնքի փողոցներում տրանսպորտային հոսքերի ինտենսիվության և կազմի տվյալների, որոնք ստացվել են տեղում կատարված ուսումնասիրության հիման վրա: Աղմուկի հաշվարկային մակարդակները որոշվել են երթևեկության առաջին շարքից 7.5 մ հեռավորության վրա և կազմել են 60-63 դԲԱ:
Գործող նորմերի համաձայն դեպի աղմուկն ուղղված շենքերի համար թույլատրվում է ձայնի համարժեք մակարդակի բարձրացում 5 դԲԱ-ով, հետևաբար համայնքի բնակելի տարածքում աղմուկը չի գերազանցում սահմանային թույլատրելի մակարդակը (60 դԲԱ):
դ) Սանիտարական մաքրում. Համայնքում առաջացած կենցաղային աղբի քանակը կազմում է 6.7 հազ. մ3, որը տեղափոխվում և պահեստավորվում է համայնքային աղբյուսում: Աղբյուսի մակերեսը կազմում է 6.2 հա:
Հաշվարկային ժամկետի ավարտին աղբի քանակը կկազմի 11.7 հազ. մ3, որը կպահեստավորվի գոյություն ունեցող աղբյուսում:
Հաշվի առնելով թափոնների աննշան քանակը նախատեսվում է դրանց վնասազերծման բնական եղանակը` կուտակվող թափոնները բնահողով սանիտարական շերտ առ շերտ ծածկելով և ապահովվելով նորմատիվային 500 մ սանիտարապաշտպանիչ գոտին:
ե) Հողերի որակական հատկանիշները. Թեք ռելիեֆի պատճառով Ջրվեժ համայնքի հողերի էռոզիան` համաձայն «Հայաստանում անապատացման դեմ պայքարի ծրագրի», տատանվում է 46-70%: Համայնքի հողերի էռոզիայի նվազեցման հիմնական միջոցառումներն են` ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը` մասնավորապես, կաթիլային ոռոգումը, գյուղատնտեսական հողերի տերասաձև օգտագործումը և պաշտպանիչ տնկարկների օգտագործումը:
Աղյուսակ 1
Արևափայլի տևողությունը (ժամերով)
.____________________________________________________.
|I | II|III| IV| V | VI|VII|VIII|IX | X | XI|XII|Տարի|
|__|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|89|118|169|212|283|334|359|352 |300|246|144|90 |2696|
.____________________________________________________.
Աղյուսակ 2
Օդի միջին ամսեկան և տարեկան ջերմաստիճանը
.______________________________________________________________.
| I | II |III|IV | V | VI |VII |VIII| IX | X | XI| XII|Տարի|
|_____|____|___|___|____|____|____|____|____|____|___|____|____|
| -5.0|-4.6|1.6|8.5|13.6|17.9|22.1|22.5|18.1|11.1|3.4|-3.4|8.8 |
.______________________________________________________________.
Աղյուսակ 3
Օդի միջին մինիմալ և մաքսիմալ ջերմաստիճանը
.________________________________________________________________________.
| | I | II |III| IV | V | VI |VII |VIII| IX | X | XI| XII|Տարի|
|________|____|____|___|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|մինիմալ |-9.5|-8.8|2.5| 3.0| 7.2|10.5|14.5|14.7|10.4| 5.2|-1.0|-7.4| 3.0|
|________|____|____|___|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|մաքսիմալ| 0.0| 0.3|6.0|13.7|19.6|22.4|28.8|29.2|24.8|17.4| 8.0| 1.3|14.5|
.________________________________________________________________________.
Աղյուսակ 4
Օդի միջին օրեկան ջերմաստիճանների որոշակի սահմաններից անցման ժամկետները և այդ սահմանները գերազանցող ջերմաստիճաններով օրերի քանակը
._____________________________________________.
|Ջերմաստիճանը |
|_____________________________________________|
|-10| -5| 0| 5| 10| 15| 20| 25|
|___|_____|______|______|_____|_____|_____|___|
| |10.II|10.III|27.III|24.IV| 24.V|29.VI| |
|___|_____|______|______|_____|_____|_____|___|
| | 10.I| 26.XI| 10.XI| 20.X|28.IX| 7.IX| |
|___|_____|______|______|_____|_____|_____|___|
| | 333| 260| 227| 178| 126| 69| |
._____________________________________________.
Աղյուսակ 5
Օդի միջին ամսեկան և տարեկան հարաբերական խոնավությունը (%)
._____________________________________________.
| I|II|III|IV| V|VI|VII|VIII|IX| X|XI|XII|Տարի|
|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|____|
|79|74| 69|61|58|52| 48| 46|49|60|74| 81| 63|
._____________________________________________.
Աղյուսակ 6
Տեղումների միջին ամսեկան և տարեկան քանակը (մմ)
._________________________________________________________.
| I|II|III|IV| V|VI|VII|VIII|IX| X|XI|XII|XI-III|IV-X|Տարի|
|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|______|____|____|
|36|36| 45|58|68|45| 27| 14|18|36|40| 27| 184| 266| 450|
._________________________________________________________.
Աղյուսակ 7
Քամու միջին ամսեկան և տարեկան արագությունը (մ/վրկ)
._____________________________________________________.
| I| II|III| IV| V| VI|VII|VIII| IX| X| XI|XII|Տարի|
|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|2.3|2.7|2.6|2.6|2.5|3.0|3.0| 2.8|2.6|2.7|2.4|2.1|2.6 |
._____________________________________________________.
Աղյուսակ 8
Քամու ուղղություն և շտիլի կրկնելիություն (%)
._____________________________________________________________________.
|Ամիս-|Հյու-|Հյուսիս-|Արևելք |Հարավ- |Հարավ|Հարավ-|Արև- |Հյուսիս-|Շտիլ|
|ներ |սիս |արևելք | |արևելք | |արև- |մուտք|արև- | |
| | | | | | |մուտք | |մուտք | |
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| I| 3| 11| 46| 18| 14| 5| 2| 1| 14|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| II| 2| 10| 39| 18| 18| 8| 4| 1| 11|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| III| 3| 9| 29| 20| 21| 11| 6| 1| 10|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| IV| 3| 12| 31| 19| 15| 12| 7| 1| 14|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| V| 4| 10| 26| 17| 20| 13| 7| 3| 12|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| VI| 5| 18| 22| 14| 16| 13| 8| 4| 8|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| VII| 10| 23| 23| 8| 14| 9| 9| 4| 12|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| VIII| 6| 23| 26| 10| 11| 14| 7| 3| 13|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| IX| 3| 13| 36| 14| 12| 14| 7| 1| 11|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| X| 1| 9| 48| 11| 14| 13| 3| 1| 8|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| XI| 1| 9| 52| 8| 16| 11| 2| 1| 11|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| XII| 2| 10| 49| 13| 17| 6| 2| 1| 16|
|_____|_____|________|_______|_______|_____|______|_____|________|____|
| Տարի| 4| 13| 35| 14| 15| 11| 6| 2| 12|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 9
Առաջին և վերջին ցրտահարությունները ու անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը
._____________________________________.
|Ցրտահարության ամսաթիվը|Անսառնամանիք |
|______________________|ժամանակաշրջանի|
| վերջին | առաջին |տևողությունը |
|__________|___________|______________|
| միջինը | միջինը | միջինը |
|__________|___________|______________|
| 19.IV | 26.X | 189 |
._____________________________________.
Աղյուսակ 10
Ձյունածածկույթի գոյացման և վերացման միջին ժամկետները
._______________________________________________.
|Ձյունածածկույթի|Ձյունածածկույթի|Ձյունածածկույթի|
|գոյացման |վերացման |օրերի քանակը |
|ժամկետները |ժամկետները | |
|_______________|_______________|_______________|
| 15.XII| 19.III| 56|
._______________________________________________.
Աղյուսակ 11
Ձյունածածկույթի միջին տասնօրյակային բարձրությունը (սմ)
._____________________________________________________________.
|դեկտեմբեր|հունվար|փետրվար |մարտ |Ձյունածածկույթի |
| | | | |տասնօրյակային առավելագույն|
| | | | |բարձրությունը |
|_________|_______|________|_______|__________________________|
|1 | 2 | 3| 1|2| 3| 1| 2| 3|1| 2| 3|միջին| մաքսիմում| մինիմում|
|__|___|__|__|_|__|__|__|__|_|__|__|_____|__________|_________|
| | 2 | 4| 6|9|12|13|13|10|5| -| -| 18| - | - |
._____________________________________________________________.
Աղյուսակ 12
Թթվածնի կշռային պարունակությունը մթնոլորտում (գ/մ3)
.______________________________.
|հունվար|ապրիլ|հուլիս|հոկտեմբեր|
|_______|_____|______|_________|
| 263| 249| 238| 254|
.______________________________.
Աղյուսակ 13
Օդաբուժության օդերևաբանական պայմանները (%)
._________________________________________________________.
|Էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանը |Էֆեկտիվ ջերմաստիճանը |
|(քամու առկայությամբ) ԷԷՏ |(առանց քամու) ԷՏ |
|_________________________________|_______________________|
|ամիսներ |<=8o|9-16o|17-22o|>=23o|<=8o|9-16o|17-22o|>=23o|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|մայիս | 28| 51 | 21 | - | - | 44| 55| 1|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|հունիս | 3| 29 | 52 | 16 | - | 4| 60| 36|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|հուլիս | - | 5 | 50 | 45 | - | 1| 24| 75|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|օգոստոս | - | 10 | 36 | 54 | - | 1| 29| 70|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|սեպտեմբեր| 2| 30 | 55 | 13 | - | 3| 79| 18|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|հոկտեմբեր| 30| 61 | 9 | - | - | 76| 24| - |
._________________________________________________________.
Արևաբուժության օդերևաբանական պայմանները (%)
._________________________________________________________.
|Ռադիացիոն-էկվիվալենտ-էֆեկտիվ |Ռադիացիոն-էֆեկտիվ |
|ջերմաստիճանը (քամու առկայությամբ)|ջերմաստիճանը |
|ՌԷԷՏ |(առանց քամու) ՌԷՏ |
|_________________________________|_______________________|
|ամիսներ |<=8o|9-16o|17-22o|>=23o|<=8o|9-16o|17-22o|>=23o|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|մայիս | - | 28| 35| 37| - | 20| 39| 41|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|հունիս | - | 3| 20| 77| - | - | 18| 82|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|հուլիս | - | - | 8| 92| - | - | 3| 97|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|օգոստոս | - | - | 10| 90| - | - | 5| 95|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|սեպտեմբեր| - | 5| 24| 71| - | - | 22| 78|
|_________|____|_____|______|_____|____|_____|______|_____|
|հոկտեմբեր| 2 | 54| 35| 9| - | 46| 30| 24|
._________________________________________________________.
Աղյուսակ 14
Դահուկային սեզոնի սկիզբը, վերջը և տևողությունը ըստ բարձրության
._____________________________________________________________________.
|Բարձրու|Սկիզբը |Վերջը |Տևողությունը |
|թյունը | | |(օրերի քանակը) |
|ծովի |____________________|____________________|___________________|
|մակե- |միջին |հարավա|հյուսի|միջին |հարավա|հյուսի|միջին|հարավա|հյուսի|
|րևույ- | |յին |սային | |յին |սային | |յին |սային |
|թից (մ)| |լանջե-|լանջե-| |լանջե-|լանջե-| |լանջե-|լանջե-|
| | |րին |րին | |րին |րին | |րին |րին |
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 1800|22.XII| 8.1| 6.XII|21.III| 6.III| 5.IV| 89| 57| 120|
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 1900|17.XII| 2.1| 2.XII|27.III|11.III| 13.IV| 100| 68| 132|
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 2000|11.XII|25.XII| 27.XI| 1.IV|16.III| 17.IV| 110| 81| 141|
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 2100| 7.XII|20.XII| 24.XI| 7.IV|23.III| 22.IV| 121| 93| 149|
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 2200| 1.XII|10.XII| 20.XI| 13.IV|30.III| 26.IV| 133| 110| 157|
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 2300| 24.XI| 3.XII| 17.XI| 21.IV| 6.IV| 2.V| 148| 124| 166|
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 2500| 15.XI| 20.XI| 10.XI| 3.V| 15.IV| 11.V| 169| 146| 182|
|_______|______|______|______|______|______|______|_____|______|______|
| 3000| 28.X| 1.XI| 25.X| 5.VI| 30.V| 10.VI| 220| 210| 228|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 15
Ցուրտ (t =14.9o), Տաք (t =20.0o), Շոգ (t >= 25.0o) օրերի կրկնվածությունը (օրերով) (հաշվի է առնվում օրական միջին ջերմաստիճանը)
.__________________________________.
|ամիսներ |
._____|__________________________________|
| t |IV | V |VI |VII |VIII |IX | X |XI |
|_____|___|___|___|____|_____|___|___|___|
|14.9 | 25| 10| 2| - | - | 7| 18| 29|
|_____|___|___|___|____|_____|___|___|___|
|20.0 | 3| 11| 8| 7| 6| 5| 11| 1|
|_____|___|___|___|____|_____|___|___|___|
|25.0 | 2| 9| 20| 24| 25| 18| 2| - |
.________________________________________.
Աղյուսակ 16
Առողջ մարդու դուրս գտնվելու համար բարենպաստ օրերի կրկնվածությունը (օրերով)
առանց սահմանափակումների (ԱՍ)
մասնակիորեն սահմանափակումով (ՄՍ)
սահմանափակումով (Ս)
._____________________________________________________.
| | I |II |III |IV | V |VI |VII|VIII| IX| X |XI |XII|
|___|___|___|____|___|___|___|___|____|___|___|___|___|
|ԱՍ | 22| 19| 24| 24| 24| 21| 16| 17| 25| 26| 27| 24|
|___|___|___|____|___|___|___|___|____|___|___|___|___|
|ՄՍ | 1| 2| 2| 2| 4| 6| 6| 9| 4| 2| 1| 1|
|___|___|___|____|___|___|___|___|____|___|___|___|___|
|Ս | 8| 7| 5| 4| 3| 3| 9| 5| 1| 3| 2| 6|
._____________________________________________________.
1.3. Շրջակա միջավայրի բարելավման միջոցառումները և կառուցապատման
առանձնահատկությունները
Նկատի ունենալով համայնքի տեղադիրքը, ռելիեֆի առանձնահատկությունները (թույլ բլրակային, միատարր, համեմատաբար հարթ/, բուսածածկից ազատ չիրացված տարածքները, նպատակահարմար է Ջրվեժ-Ողջաբերդ գոտին` ընդհանուր առմամբ, և մասնավորապես, Ջրվեժի գյուղական համայնքը զարգացնել որպես հանգստի, զբոսանքի, սպորտի և բուժման քաղաքամերձ գոտի` մայրաքաղաքի բնակիչների համար: Նշված ճյուղերի զարգացման նպատակով անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքի առկայության ապահովում: Մասնավորապես, օգտագործելով շրջապատի պատմա-ճարտարապետական, քաղաքակրթության վկայության վայրերը, զբոսաշրջության զարգացման համար հարկ է նախատեսել հյուրանոցներ, կեմպինգներ և նմանատիպ այլ օբյեկտներ:
Գլխավոր հատակագծով նախատեսվում են համայնքի բնակլիմայական պայմաններից բխող և շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված հետևյալ քաղաքաշինական և տեխնոլոգիական միջոցառումները, որոնք պետք է նախատեսվեն կառուցապատման նպատակով նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ.
. առողջարանների, հանգստյան տների, պանսիոնատների, բնակելի միկրոշրջանների նախագծման ժամանակ հաշվի առնել տեղանքի ինչպես լանդշաֆտա-կլիմայական, այնպես էլ միկրոկլիմայական առանձնահատկությունները,
. ընդարձակել լողավազանների, ցայտաշատրվանների, արհեստական լճակների կազմակերպումը` միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու նպատակով,
. կլիմայաբուժության կազմակերպման նպատակով նախագծային աշխատանքներ իրականացնելիս, հիպերինսոլյացիայի ազդեցությունից խուսափելու համար նախատեսել մասնակի օդափոխում ապահովող հատուկ սարքեր, այդ թվում` պտտվող տենտերի օգտագործմամբ արևաբուժության իմպուլսային մեթոդի կիրառման համար,
. հնարավորինս սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների ու տաքացած օդի ներթափանցումը շենքեր, մասնավորապես` պաշտպանական սարքեր բացվածքներին, բնակարանների և շրջապատող տեղանքի արհեստական հովացում, աէռարիաների մասնակի օդափոխում,
. քամուց և փոշուց պաշտպանության միջոցների կիրառում, մասնավորապես` միակցված կիսափակ կառուցապատում, որի անկյունը ուղղված է դեպի գերիշխող ուժեղ քամիների կողմը: Քամապաշտպան էֆեկտիվ միջոց են նաև ծառատունկերը, որոնք նաև կատարում են օդի թթվածնի կուտակչի դեր,
. հակաաղմկային միջոցառումների իրականացում, հատկապես Երևան-Գառնի մայրուղու հարակից տարածքներում և այլն:
Համայնքի զարգացման հիմնական ուղղվածությունն ընդունելով զբոսաշրջության և ռեկրեացիոն ճյուղերը, մասնավորապես` հաշվի առնելով այգեգործական կառուցապատման հատվածը, գլխավոր նախագծով նախատեսվում են մթնոլորտային օդի պահպանության հետևյալ միջոցառումները.
. համայնքի բնակելի և հասարակական շենքերի ջերմամատակարարման համակարգի կատարելագործում,
. համայնքի ճանապարհափողոցային ցանցի բարելավում,
. համայնքի կառուցապատված հատվածի կանաչապատման ընդարձակում, ինչպես նաև`
. ավտոտրանսպորտի զինումը արտանետվող գազերի չեզոքացուցիչներով` համաձայն ՀՀ կառավարության 17/7/2005 թ. «Տրանսպորտային միջոցների վնասակար նյութերի արտանետման նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1033-Ն որոշման պահանջների:
1.7. Կանաչապատում
Համայնքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը ներկայումս կազմում է 79.05 հա, այդ թվում սահմանափակ օգտագործման` 55.31 հա, հատուկ նշանակության` 23.74 հա:
Համայնքի կանաչ տարածքների ընդհանուր բավականաչափ մեծ մակերեսում բացակայում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները (զբոսայգիներ, պուրակներ):
Գլխավոր հատակագծով նախատեսվում է հիմնադրել 29.93 հա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ (զբոսայգիներ, պուրակներ և բնակչության ապահովվածությունը հասցնել 29.93 մ2/մարդ (աղյուսակ 17):
Սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսը կավելանա 22.08 հա-ով` նորաստեղծ թաղամասերի կանաչապատման հաշվին և կկազմի 77.39 հա: Այսպիսով գլխավոր հատակագծի իրականացման արդյունքում համայնքի կանաչապատվածությունը կավելանա 112.59 հա-ով և կկազմի 191.64 հա:
Աղյուսակ 17.Ջրվեժ համայնքի կանաչ տարածքների ներկայիս և նախագծային ցուցանիշները
._____________________________________________________________.
|Կանաչ տարածքների |Արդի վիճակը |Նախագծային |
|ֆունկցիոնալ |2006 թ. |ցուցանիշները 2020 թ. |
|նշանակությունը |____________|______________________|
| |հա |մ2/ |Ընդհա- |այդ |մ2/ |
| | |մարդ* |նուր |թվում |մարդ**|
| | | |մակերեսը|նորա- | |
| | | |(հա) |ստեղծ | |
| | | | |(հա) | |
|_________________________|_____|______|________|______|______|
|1. Ընդհանուր օգտագործման | 0.0| 0.0| 29.93| 29.93| 29.93|
|_________________________|_____|______|________|______|______|
|2. Սահմանափակ օգտագործման|55.31| 74.74| 77.39| 22.08| 77.39|
|_________________________|_____|______|________|______|______|
|3. Հատուկ նշանակության |23.74| 32.08| 84.32| 60.58| 84.32|
|_________________________|_____|______|________|______|______|
|Ընդամենը |79.05|106.82| 191.64|112.59|191.64|
._____________________________________________________________.
* բնակչության ներկայիս թվաքանակը` 7400 մարդ
** բնակչության հեռանկարային թվաքանակը` 10000 մարդ
1.4. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն
Կոտայքի մարզի բնակավայրերը հարուստ են պատմամշակութային ժառանգությամբ, որը խթան է հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության և ռեկրեացիոն գոտիները առավել զարգացնելու համար:
Ջրվեժում կատարված պեղումներով բացահայտվել են միջնադարյան ճարտարապետության երկու` Քոսաղբյուր վայրի և գերեզմանատան համալիրները: Քոսաղբյուրի համալիրի կազմում են դարչնագույն սրբատաշ տուֆից կառուցված VI-VII դդ. խաչաձև գմբեթավոր եկեղեցին, դրան հարավից կից XII-XIII դդ. միանավ թաղածածկ եկեղեցին և երկու փոքր մատուռներ: Պահպանվել են հուշարձանախմբի պատերի ստորին շարքերը և քանդակազարդ բեկորները: Գերեզմանատան IV-V դդ. հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, կոթողից և դամբարանից: Ջրվեժի տարածքում գտնվում են գմբեթավոր սրահի ավերակներ, մատուռներ, խաչքարեր: ՈՒշագրավ են Խաչատուրի տապանաքարը և խաչքարը:
Համաձայն գործող օրենսդրությամբ սահմանված կարգի, հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության, որտեղ հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական ու հոգևոր մշակույթի իմացության համար պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային բացառիկ այլ արժեք ներկայացնող հուշարձանները (օրինակ` Քոսաղբյուրի վանական համալիրը 6-13-րդ դդ.), տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային հուշարձանները (օրինակ` Սբ. Աստվածածին եկեղեցին (Կաթողիկե) 1890 թ.):
Կոտայքի մարզի տարածքի պատմամշակութային հուշարձանների թվին են դասվում հնագիտական քարեդարյան կայաններ, վիմագրական հուշարձաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, պաշտամունքային և քաղաքացիական կառույցներ, կամուրջներ և այլն, պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ:
Հանրապետության բոլոր մարզերի անշարժ հուշարձանների համար կատարվել է հաշվառում և կազմվել են համապատասխան պետական ցուցակներ, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ:
Հուշարձանները կարող են օգտագործվել գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ:
Ջրվեժ համայնքի զբոսաշրջային ռեսուրսներում կարող են ներառվել Երևան քաղաքի տեսարժան վայրերը, ինչպես նաև`
Գառնի համայնքի` Գառնի ամրոց, III-II դդ մ.թ.ա., Գառնի տաճարը I դ, ուրարտական սեպագիր VII դ մ.թ.ա.
Գեղարդ համայնքի` Գեղարդավանք կամ Այրիվանք համալիր XII-XIII դդ, Սուրբ Գրիգոր կիսաքարանձավային եկեղեցի XII դ, Սուրբ Աստվածածնի եկեղեցի 1215 թ., Երկու քարանձավային եկեղեցիներ XIII դ, եզակի քարանձավային մենախցեր, խաչքարեր:
1.5. Սեյսմիկ պայմանները
Ջրվեժ համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման 1:5000 մասշտաբի քարտեզը կազմվել է ինժեներա-երկրաբանական, սեյսմաբանական նոր դաշտային դիտարկումների ու արխիվային փաստացի նյութի և այլ տվյալների հիման վրա, համալիր մոտեցումով: Քարտեզը կազմելիս առանձնապես մեծ տեղ է հատկացվել սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխման որոշման ակուստիկ կոշտությունների մեթոդին, որպես գլխավոր մեթոդի: Առանձնացված սեյսմիկ գոտիներում վտանգի մակարդակը գնահատված է 0.40-0,45 g: Յուրաքանչյուր գոտու համար տրված է նաև գրունտների տատանման գերակշռող պարբերությունները:
Ջրվեժում մեծ տարածում ունեն ստորգետնյա հնարավոր ջրածածկի գոտիները, որոնք դասվել են շինարարության համար անբարենպաստ տարածքների շարքը: Քարտեզի վրա որոշ տարածքներում, ուր հորիզոնական արագացման չափի կողքին դրված է աստղանիշներ, շինությունների նախագծման ժամանակ պահանջվում է ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի 1.4..2 և 1.4.1 կետերի կիրառում: Այդ տարածքները բավականին մեծ մակերես են կազմում, հատկապես ջրածածկերի տեսակետից:
Մանրամասների համար տես հավելված 1 «Ջրվեժ համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացումը» գրաֆիկական մաս «սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ» (Գծ.1.3.2)
2. Հեռանկարային կառուցվածքահատակագծային զարգացման ուղղությունները
ՀՀ տարաբնակեցման գլխավոր հատակագծի հիմնադրույթներից ելնելով, համայնքի հեռանկարային առավելագույն բնակչության թիվը ընդունվել է` 10 հազար մարդ: Ընդ որում, գյուղի բնակչության առավելագույն թվաքանակին հասնելու ժամկետները կապվում են հանրապետության ընդհանուր զարգացման տեմպերի հետ:
Վերլուծության և համալիր գնահատականի արդյունքում ընտրվել են կառուցապատման համար նախընտրելի տարածքները, տրվել են պահանջվող ինժեներական նախապատրաստման միջոցառումները և դրանց իրականացման ուղիները: Ճանապարհների, էներգետիկայի, գերեզմանատների և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք ներկայումս արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով` առաջարկվում է վերափոխել բուֆերային գոտիների, որոնցում պետք է արգելվեն նոր բնակելի և հասարակական կառուցապատման աշխատանքները: Համայնքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները.
. գյուղի միասնական հատակագծային կառուցվածքի կատարելագործում, հին և նոր թաղամասերի օրգանական հատակագծային կապերի ստեղծում,
. արտադրական և գյուղատնտեսական օգտագործման տարածքների կանոնակարգում, սանիտարական գոտիների նորմատիվային պահանջների պահպանման ապահովում և կանաչ գոտիների ընդլայնում,
. սեյսմիկ վտանգի և այլ արտածին երկրաբանական երևույթների առկայության պայմաններում գյուղական համայնքի կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիության և կայունության ապահովում:
Հաշվի առնելով տարածքի գերակշռող գործառական օգտագործումը և կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, գյուղական համայնքի տարածքում առաջարկվում է կիրառել կառուցապատման հետևյալ սկզբունքները.
. առավելապես տնամերձ հողամասերով` ցածրահարկ առանձնատնային կառուցապատման նոր բնակելի թաղամասերի կազմակերպում,
. տարածքում հասարակական սպասարկման գործառույթների կանոնակարգում, սպասարկման օբյեկտների համալիր ձևավորում` սպասարկման մատչելիության գոտիներում ընդգրկելով նոր և գոյություն ունեցող բնակելի թաղամասերը,
. ճանապարհափողոցային ցանցի կատարելագործում,
. անտառպուրակային և ռեկրեացիոն գոտիների ձևավորում:
Առավելագույնս կանոնակարգվել են գյուղի հասարակական սպասարկման օբյեկտների գոտիները, գոյություն ունեցող հաղորդակցուղիների ցանցը և կանաչապատման համակարգը: Համայնքի միջնամասային հատվածում կազմակերպվել են առանձնատնային կառուցապատման նոր բնակելի թաղամասեր, որոնք բաժանված են հանրային օգտագործման համար նախատեսվող զբոսայգիներով և այգեպուրակային տարածքներով: Նոր բնակելի թաղամասեր են կազմակերպվում նաև հյուսիսային մասում, Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղու ձախակողմյան տարածքներում, որտեղ այս գործընթացը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է: Ներքին փողոցային ցանցի կատարելագործման շնորհիվ հարմարավետ կապեր են ստեղծվում նոր բնակելի թաղամասերի և ռեկրեացիոն տեղամասերի միջև: Առանձնացվել են համապատասխան գոտիներ` նոր դպրոցական և նախադպրոցական կառույցների տեղադրման համար: Արևելքում գտնվող` նախկինում այգեգործական ընկերությունների թաղամասերը օրգանապես կապվել են գյուղի ընդհանուր հատակագծային և ֆունկցիոնալ կառուցվածքի հետ: Ջրվեժի հարավային մասում, Ջրվեժ տանող շրջանցիկ մայրուղու հարևանությամբ նախատեսվում է տեղակայել մարզական նոր համալիրը:
2.1. Տրանսպորտ
Ջրվեժ գյուղի պատմական հատվածը առանձնանում է նեղ ու անկանոն փողոցներով: Փողոցները, բացառությամբ կենտրոնական` Մելքոնյան փողոցի սկզբնամասի, անգամ մայթեր չունեն: Գյուղի` արևմուտքից-արևելք ձգվող փողոցի լայնությունը տեղ-տեղ կազմում է ընդամենը 5-6 մետր, և հանդիպակաց ավտոմոբիլները դժվարությամբ են անցնում: Պատվածք ունեն միայն Մելքումյան ու դեպի եկեղեցի տանող փողոցները:
Գյուղի ներսում տրանսպորտի երթևեկությունը սակավ է, բացառությամբ Մելքումյան փողոցի սկզբնամասի: Ջրվեժի հիմնական կապը մայրաքաղաքի հետ է, երթուղային միկրոավտոբուսները նաև հասարակական տրանսպորտի դեր են կատարում:
Ջրվեժի համայնքով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Գառնի-Գեղարդ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհը, որը նաև կարևոր զբոսաշրջային երթուղի է: Համայնքի արևմտյան եզրով է անցնում 1980-ական թվականներին կառուցված Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհը, որի Ջրվեժ-Սովետաշեն հատվածի որոշ տեղամասեր ենթարկվել են սողանքների: Մոտակա երկաթուղային կայարանը Աբովյանն է, ընդամենը 10 կմ հեռավորությամբ, «Զվարթնոց» օդանավակայանը գտնվում է 24 կմ հեռավորության վրա:
2.1.1. Տրանսպորտային ուղիների հեռանկարային զարգացման ուրվագիծ
Նախագծի մշակման ընթացքում կատարված տրանսպորտի երթևեկության հաշվառման արդյունքները ցուցադրված են քարտագրամում: Տրանսպորտի երթևեկության աշխուժություն է տիրում միայն բնակավայրի հյուսիսային մասին հարող` դեպի Գառնի տանող ճանապարհին, որի արևմտյան հատվածը կառուցված է I կարգի ճանապարհի նորմերով, իսկ արևելյանը անջատիչ գոտի չունի և երթևեկային մասի լայնությունը կազմում է 17.0 մ: Երթևեկության ժամային անցուդարձը կազմում է 768 ավտոմոբիլ, իսկ բեռնվածության մակարդակը` 0.32, ուստի փողոցն աշխատում է մասնակի ազատ ռեժիմով: Փողոցի այդ հատվածում են տեղադրված առևտրի բազմաթիվ կետեր և մայթերը համարյա նվաճված են: Արտաքին տրանսպորտի զարգացման կարևորագույն հեռանկարային խնդիրը` Երևանի արևելյան շրջանցող ճանապարհի վերականգնումն է: Այդ ճանապարհի լիարժեք գործարկումից հետո տարանցիկ երթևեկությունը Ջրվեժից լիովին դուրս կբերվի, բացառությամբ այն եզակի ավտոմոբիլների, որոնք Նոր-Նորքից կմեկնեն Գառնի և Գեղարդ: Անհրաժեշտ է գործող` Երևան-Ջրվեժ-Վարդենիս երկաթուղին վերականգնել լիարժեք օգտագործման համար:
3. Ինժեներական սարքավորումներ
3.1. Ջրամատակարարում
Ջրամատակարարման և կենցաղային կոյուղացման բաժինը մշակելիս, որպես ելակետային նյութեր հանդիսանում են`
Ջրվեժ համայնքի գլխավոր հատակագծի առաջադրանքը, Ջրվեժ համայնքի գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները և զարգացման ուղղվածությունը, «Երևանջուր» ընկերության և Ջրվեժ համայնքի կողմից տրամադրված նյութերը գործող համակարգերի վերաբերյալ:
Ներկայումս Ջրվեժ համայնքը ջուր ստանում է Երևան քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգից: Հին բնակավայրերը ջուր հիմնականում ստանում են Ձորաղբյուր տանող ճանապարհի մոտ 1414 նիշին գոյություն ունեցող 7500 մ3 ծավալով Երևան քաղաքի օրվա կարգավորման ջրամբարից, որի ծավալը անբավարար է ջրամբարի սպասարկման տարածքի համար, իսկ նոր թաղամասերը` անմիջապես Կաթնաղբյուր-Երևան ջրատարներից:
Ջրաբաշխիչ ցանցը կառուցված է հիմնականում 30-50 տարի առաջ և գտնվում է տեխնիկապես ոչ բարվոք վիճակում: Ցանցը գոտիավորված չէ:
-------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում