Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

041.0461.300798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 1998 թվականի թիվ 463

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. 1998 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում առաջին համահայկական խաղերի նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել կազմը (կցվում է):

(1-ին կետը կազմկոմիտեի մասով ուժը կորցրել է 09.08.99 թիվ 479 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջին համահայկական խաղերի նախապատրաստման և անցկացման ծրագիրն ու նախահաշիվը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն առաջին համահայկական խաղերի նախապատրաստման և անցկացման ֆինանսավորման վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 463

ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

Կ Ա Զ Մ

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

 

   Ա. Դարբինյան           - ՀՀ վարչապետ (կազմկոմիտեի նախագահ)

 

   Դ. Զադոյան             - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ հարցերի

                            նախարար

 

   Ե. Զախարյան            - ՀՀ տրանսպորտի նախարար

 

   Ռ. Շառոյան             - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի

                            և սպորտի նախարար

 

   Ս. Սարգսյան            - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                            նախարար

 

   Հ. Նիկողոսյան          - ՀՀ առողջապահության նախարար

 

   Ս. Աբրահամյան          - Երևանի  քաղաքապետ

 

   Բ. Փաշայան             - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի

                            նախագահ

 

   Մ. Ձավարյան            - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                            առաջին տեղակալ

 

   Ա. Ղարիբյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                            տեղակալ

 

   Ի. Զախարյան            - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի

                            և սպորտի նախարարի տեղակալ

 

   Կ. Հայրապետյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                            հարցերի վարչության պետ

 

Ա. Մելիք-Շահնազարյան  - Առաջին համահայկական խաղերի համաշխարհային

կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի գլխավոր

քարտուղար)

 

   Է. Թադևոսյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

   Շ. Կարամանուկյան       - ՀՀանրապետության արտաքին գործերի նախարարի

                            առաջին տեղակալ

  Հ. Կարապետյան          - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

                            գրահրատարակչության վարչության պետ

  Գ. Գյուրջյան           - ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների

                            պահպանության վարչության պետ

  Ա. Սմբատյան            - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                            ռեկտոր

 

(կազմը փոփ. 30.04.99 թիվ 255 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.07.1998
N 463
Որոշում