040.0469.290798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 1998 թվականի թիվ 469
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԶՈՐԱԽՄԲԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության «Հայաստան» զորախմբի զինծառայողների` օդային տրանսպորտի միջոցներով Հայաստանի Հանրապետության ելքի դեպքում օրենքով սահմանված կարգով վճարվող պետական տուրքի գումարների փոխհատուցման նպատակով Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության «Հայաստան» զորախմբին հատկացնել 9000000 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության «Հայաստան» զորախմբին սույն որոշման 1-ին կետում նշված գումարի փաստացի հատկացումն իրականացնում է զորախմբի կողմից զորախմբի զինծառայողների համապատասխան ուղղությամբ օդային փոխադրումների տոմսը և օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրի աջ մասը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 29-ից: