ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
 
 i 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
 i 
Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը դադարեցվում է գործող սահմանադրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքներին:
 
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար` Ա. Սահակյան
 
10 դեկտեմբերի 1990 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0217-I.