Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

15.11.2024 -

 

040.0968.270809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 968-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 17-րդ և 24-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով`

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում կասեցնել համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման, ինչպես նաև դրանց նպատակային կամ գործառական նշանակության փոփոխության գործընթացը:

(1-ին կետը լրաց. 23.05.2019 թիվ 625-Ա, 15.11.2024 թիվ 1784-Ա որոշումներ)

1.1. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չեն տարածվում`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, կառուցապատման, դրանց նպատակային կամ գործառական նշանակության փոփոխության ամբողջ գործընթացի վրա.

2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող`

ա. Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ18+370-կմ29+600 և կմ117+700-կմ130+000 հատվածների և դրանց պաշտպանական գոտու վրա,

բ. Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ9+300-կմ28+900, կմ205+000-կմ309+300 և կմ321+800-կմ325+300 հատվածների և դրանց պաշտպանական գոտու վրա:

(1.1-ին կետը լրաց. 23.05.2019 թիվ 625-Ա, 15.11.2024 թիվ 1784-Ա որոշումներ)

1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների հատուկ համալիր փորձաքննություն անցած հատվածների նախագծային փաստաթղթերով նախատեսված օտարման շերտի վերաբերյալ տվյալները երկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին.

2) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող, սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների դեռևս հատուկ համալիր փորձաքննություն չանցած հատվածների նախագծային փաստաթղթերով նախատեսված օտարման շերտի վերաբերյալ տվյալները` հատուկ համալիր փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալու մասին համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին:

(1.2-րդ կետը լրաց. 23.05.2019 թիվ 625-Ա որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 23.05.2019 թիվ 625-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2009
N 968-Ա
Որոշում