Սեղմել Esc փակելու համար:
ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ ԹԻՎ 22390/05) (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

                          CONSEIL       COUNCIL

                         DE L'EUROPE   OF EUROPE

                                                                               

                  COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME

                     EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 22390/05)

(2-րդ մաս)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

2 դեկտեմբեր 2008

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ

 

04/05/2009

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

90. Դիմումատուն նաև պահանջել է 3,666 ԱՄՆ դոլար (մոտավորապես 2,495 եվրո) և 6,809.98 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ) (մոտավորապես 8,445 եվրո) Դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար: Այս պահանջները ներառում են.

ա) 3,600 ԱՄՆ դոլար` որպես իր ներպետական փաստաբանին վճարված գումար (35 և 18 ժամ կատարած աշխատանքի դիմաց` համապատասխանաբար 150 և 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ժամի համար),

բ) 66 ԱՄՆ դոլար թարգմանչական ծախսերի համար,

գ) 6,724.98 ՄԲՖ Միացյալ Թագավորությունում գործող իր երեք փաստաբաններին վճարված գումարի համար` ներառյալ KHRP-ի երկու իրավաբաններին և մեկ փաստաբանին վճարված գումարը (ընդհանուր 18 և 40 ժամ կատարած աշխատանքի դիմաց` համապատասխանաբար 150 և 100 ՄԲՖ յուրաքանչյուր ժամի համար), և

դ) 85 ՄԲՖ KHRP-ի կրած կազմակերպչական ծախսերի համար:

Դիմումատուն իր պահանջը հիմնավորելու նպատակով մանրամասն ժամանակացույցեր է ներկայացրել, որոնք սահմանում են ժամավճարի դրույքաչափը:

94. Կառավարությունը պնդեց, որ այս պահանջները պատշաճ հիմնավորված չեն փաստաթղթերով, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ պայմանագիր, որը կվկայեր իրավաբանների հետ ենթադրյալ ժամավճարով իրավաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ համաձայնության առկայության փաստի մասին և բացի դրանից ներկայացված ժամանակացույցերի և վճարման անդորրագրերի վրա կնիքներ դրված չէին: Ավելին, դիմումատուն օգտվել է չափից ավելի շատ իրավաբանների ծառայություններից, չնայած այն բանին, որ գործն այնքան ծավալուն չէր, որ արդարացներ նման անհրաժեշտությունը: Վերջապես, ներպետական իրավաբանների կողմից ենթադրաբար պահանջված ժամավճարը չափազանց բարձր էր: Ինչ վերաբերում է գանգատը և կից փաստաթղթերը թարգմանելու ծախսերին, ապա այս ծախսերն անհրաժեշտ չէին, քանի որ դիմումատուն ազատ էր այդ փաստաթղթերը ներկայացնել հայերեն լեզվով:

95. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուին տրամադրվում է ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Սույն գործում Դատարանն ի սկզբանե նշում է, որ թարգմանչական ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Ինչ վերաբերում է իրավաբաններին վճարված գումարներին, ապա այն գտնում է, որ ոչ բոլոր հայցվող դատական ծախսերն են եղել անհրաժեշտ և ողջամիտ` ներառյալ օտարերկրյա և ներպետական իրավաբանների կատարած աշխատանքի որոշ կրկնությունը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցերում: Ավելին, գումարի էական նվազեցում նաև պետք է կատարվի այն բանի համար, որ նախնական գանգատի էական մասը և դրան հաջորդող գանգատները ճանաչվել են անընդունելի: Կատարելով իր գնահատումն արդարացիության սկզբունքին համապատասխան` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 3,000 եվրո կատարված ծախսերի և ծախքերի համար, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում նրա ներկայացուցիչների բանկային հաշվին:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

96. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Հայտարարում է ընդունելի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի (ա)-(դ) ենթակետերի և Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը և անընդունելի` գանգատի մնացած մասը,

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կապված դիմումատուի կալանքի պայմանների հետ,

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի զուգակցմամբ, քանի որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը` մասնավորապես կապված այն բանի հետ, որ վերջինիս չի տրամադրվել պատշաճ ժամանակ և հնարավորություն իր դեմ հարուցված վարչական վարույթի շրջանակներում իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

4. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննության առնել 6-րդ հոդվածի այլ ենթադրյալ խախտումները,

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում,

6. Վճռում է, որ

(ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.

(I) 4,500 (չորս հազար հինգ հարյուր) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,

(II) 3,000 (երեք հազար) եվրո, գումարած նշված գումարի վրա դիմումատուի նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով Միացյալ Թագավորությունում ներկայացուցիչների բանկային հաշվին,

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը, պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոս:

7. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2008 թ. դեկտեմբերի 2-ին համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

 

    Stanley Naismith                           Josep Casadevall

    Քարտուղարի տեղակալ                            Նախագահ

 

Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի, դատավոր Ֆուրա-Սանդստրոմի համընկնող կարծիքը կցվում է սույն վճռին:

 

J.C.M.

S.H.N.

 

ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

Դատարանը, հիմք ընդունելով Աշուղյանի (Ashughyan) և Գալստյանի (Galstyan) գործերով սահմանված նախադեպային իրավունքը, գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի զուգակցմամբ, քանի որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը` մասնավորապես կապված այն բանի հետ, որ վերջինիս չի տրամադրվել բավարար ժամանակ և հնարավորություն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (պարբ. 78): Ընդունելով այս մոտեցումը` այնուամենայնիվ կնախընտրեի առանձին քննել իրավական օգնության բացակայության հետ կապված գանգատները: Դիմումատուի պնդմամբ նա զրկված էր փաստաբան ունենալու հնարավորությունից մինչև դատական քննությունը և դրա ընթացքում (պարբ. 78): Նույն պատճառաբանությամբ, որը ես հայտնել եմ իմ մասնակի չհամընկնող կարծիքում Գալստյանի (Galstyan) գործով, որին ես հղում եմ կատարում, ես գտնում եմ, որ առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի խախտում այս իմաստով ևս:

 

 

pin
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
02.12.2008
N 22390/05
Վճիռ