040.0874.040809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2009 թվականի N 874-Ա
ՆԱՐԵԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
նարեկ Տիգրանի Ամիրխանյանին (ծնված` 1991 թվականի հունիսի 15-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գ. Արևաբույր, Արցախի 16, սովորում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի N 292 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ