Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.999.070909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2009 թվականի N 999-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» պետական կառավարչական հիմնարկի «ՎԱԶ-21213» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 295 ԼԼ 01, ձեռքբերման տարեթիվը` 1997 թ., թողարկման տարեթիվը` 1997 թ.) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել`

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի մայիսի 7-ին գնահատված արժեքը` 1327 հազ. դրամ.

2) օտարվող գույքի մեկնարկային գինը` 1327 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության «ԳԱԶ-310229» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 018 ԼԼ 60, ձեռքբերման տարեթիվը` 1999 թ., թողարկման տարեթիվը` 1995 թ.) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

6. Սահմանել`

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի մայիսի 7-ին գնահատված արժեքը` 275 հազ. դրամ.

2) օտարվող գույքի մեկնարկային գինը` 275 հազ. դրամ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված 8 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

10. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հունիսի 16-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 3 հատ խառատային հաստոցները (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

14. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաշվեկշռային մեթոդով 2009 թվականի հունիսի 10-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի:

16. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 3-ի

N 999-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 8 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Տրանսպորտային      |Թողարկ-|Ձեռքբեր|Գույքի|Գույքի |Գույքի   |Պետհամարա|

|ը/|միջոցի անվանումը   |ման տա-|ման տա-|գնահատ|մեկնար-|արժեքի   |նիշը     |

|կ |                   |րեթիվը |րեթիվը |ված   |կային  |որոշման  |         |

|  |                   |       |       |արժեքը|գինը   |հետ      |         |

|  |                   |       |       |(հազ. |(հազ.  |կապված   |         |

|  |                   |       |       |դրամ) |դրամ)  |վճարը`   |         |

|  |                   |       |       |      |       |ներառյալ |         |

|  |                   |       |       |      |       |ավելացված|         |

|  |                   |       |       |      |       |արժեքի   |         |

|  |                   |       |       |      |       |հարկը    |         |

|  |                   |       |       |      |       |(դրամ)   |         |

|__|______________________________________________________________________|

|  |70% և  ավելի մաշվածք ունեցող                                          |

|__|______________________________________________________________________|

|1.|«Մերսեդես-Բենց 250»|1993 թ.|2004 թ.|  1726|  1726 |    18000|081 ՕՏ 01|

|  |«Turbo Dizel»      |       |       |      |       |         |         |

|__|___________________|_______|_______|______|_______|_________|_________|

|2.|«ԳԱԶ-3110-101»     |2003 թ.|2003 թ.|  1484|   1484|    18000|016 ՏՏ 01|

|__|___________________|_______|_______|______|_______|_________|_________|

|3.|«ԳԱԶ-3110-101»     |2003 թ.|2003 թ.|  1507|   1507|    18000|022 ՏՏ 01|

|__|___________________|_______|_______|______|_______|_________|_________|

|4.|«ԳԱԶ-3110-121»     |2003 թ.|2004 թ.|  1454|   1454|    18000|021 ՏՏ 01|

|__|___________________|_______|_______|______|_______|_________|_________|

|5.|«ՎԱԶ-21214»        |2004 թ.|2004 թ.|  1135|   1135|    18000|067 ՕՏ 01|

|__|___________________|_______|_______|______|_______|_________|_________|

|6.|«BMW-520i»         |1991 թ.|2004 թ.|  1717|   1717|    18000|064 ՕՏ 01|

|__|___________________|_______|_______|______|_______|_________|_________|

|7.|«Միցուբիշի Galant» |2000 թ.|2008 թ.|  2485|   2485|    18000|014 ՏՏ 01|

|__|___________________|_______|_______|______|_______|_________|_________|

|8.|«Լեքսուս ES 300»   |1993 թ.|2008 թ.|  1119|   1119|    18000|017 ՏՏ 01|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 3-ի

N 999-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 3 ՀԱՏ ԽԱՌԱՏԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________.

|N/N|Գույքի անվանումը և  մակնիշը  |Գույքի|Գույքի|Գույքի   |

|ը/կ|                             |գնահատ|մեկնար|արժեքի   |

|   |                             |ված   |կային |որոշման  |

|   |                             |արժեքը|գինը  |հետ      |

|   |                             |(հազ. |(հազ. |կապված   |

|   |                             |դրամ) |դրամ) |վճարը`   |

|   |                             |      |      |ներառյալ |

|   |                             |      |      |ավելացված|

|   |                             |      |      |արժեքի   |

|   |                             |      |      |հարկը    |

|   |                             |      |      |(դրամ)   |

|___|_____________________________|______|______|_________|

| 1.|«1Մ65» մակնիշի խառատային     |   600|   600|     7200|

|   |հաստոց (1964 թ. արտադրության)|      |      |         |

|___|_____________________________|______|______|_________|

| 2.|«1Կ62» մակնիշի խառատային     |   100|   100|     7200|

|   |հաստոց (1965 թ. արտադրության)|      |      |         |

|___|_____________________________|______|______|_________|

| 3.|«1Մ65» մակնիշի խառատային     |   600|   600|     7200|

|   |հաստոց (1988 թ. արտադրության)|      |      |         |

._________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.09.2009
N 999-Ն
Որոշում