Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1002.070909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2009 թվականի N 1002-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով ամրագրված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի N 14 հասցեում գտնվող` 3836.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեք և 1070,6 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող մասնաշենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,35454 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Գավառի քաղաքային համայնքին` համայնքային կառուցապատման ծրագրերում ընդգրկելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Գավառի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` նվիրաբերության պայմանագրում նախատեսելով, որ այն իրականացվելու է Գավառի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.09.2009
N 1002-Ա
Որոշում