Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 օգոստոսի 2009 թվականի N 34

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թ. օգոստոսի 20-ի նիստի

N 34 արձանագրային որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի)

դեմ պայքարի ուղղությամբ 2009 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում

կատարված աշխատանքների մասին

 

2009 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ նշանակալի ձեռքբերումը ԱՄՆ Պետքարտուղարության` թրաֆիկինգի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանի վերադասակարգումն էր երկրների 2-րդ խմբի վերահսկման ցուցակից բուն 2-րդ խումբ:

ՀՀ պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մշակել և համաձայնեցվել է թրաֆիկինգի ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի օրինակելի ձևը, որի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ հարցերով խորհրդի /այսուհետ` Խորհուրդ/ քննարկմանը և 2009 թ. մարտի 11-ին կայացած նիստի ընթացքում արժանացել է հավանության:

ՀՀ-ում Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի /այսուհետ` ԹԱԽ/ ներքո ստեղծվել է միջգերատեսչական ենթախումբ` ՀՀ օրենսդրության, ենթաօրենսդրական ու նորմատիվ ակտերի ուսումնասիրության և համապատասխան առաջարկությունների ներկայացման նպատակով: ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանության և դրանում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ենթախումբը ս.թ. սեպտեմբերին կներկայացնի ԹԱԽ քննարկմանը և միջգերատեսչական համաձայնեցման, որից հետո այն կներկայացվի Խորհրդի հավանությանը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ ԱԳՆ-ն, ի դեմս Միջազգային կազմակերպությունների վարչության, շարունակել է համակարգել ԹԱԽ աշխատանքները: Հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել ԹԱԽ 5 հանդիպում և 1 հանդիպում` նվիրված Ազգային ուղղորդման կարգի կիրառմանը:

Վարչության պետը մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) կանխմանն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային փորձնական ծրագրի իրականացման խնդիրների քննարկմանը և ուսուցիչների համար ուղեցույցի մշակման տենդերի անցկացմանը:

Վարչության պետը, որպես ԹԱԽ ղեկավար, նախնական փորձաքննության է ենթարկել ՄԱԶԾ և ԵԱՀԿ օժանդակությամբ կազմվող` թրաֆիկինգի հարցերով իրավապահ մարմինների համար պատրաստվող ուղեցույցը, որի արդյունքում այն ներկայացվել է մասնագիտական խմբագրման: Վերջինիս ավարտից հետո այն կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին` իրավապահ մարմինների ուսուցողական ծրագրերում ներդնելու նպատակով փորձագիտական եզրակացություն տալու և ուղեցույցի տեքստը վերջնական տեսքի բերելու համար:

ՀՀ ԱԳՆ-ն քննարկումներ է իրականացրել «People - in Need» և «World Vision» հասարակական կազմակերպությունների հետ` ճշգրտելու Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջիններիս կողմից նախատեսվող և իրականացվող ծրագրերի ուղղությունները և օժանդակելու նրանց` համահունչ դարձնելու դրանք ոլորտում հանրապետության առաջնայնություններին:

ՀՀ ԱԳՆ-ն օժանդակել է հունիսի 22-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետության կողմից ՀՀ 25 ոստիկանի վերապատրաստման կազմակերպմանը «Թրաֆիկինգի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում` Եգիպտոսի ոստիկանական ակադեմիայում:

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետն ակտիվ մասնակցություն է ունեցել թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային ու հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացներին` ելույթներ ունենալով 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի, ՀՀ-ում թրաֆիկինգի առումով իրավիճակի ու միտումների, ինչպես նաև թրաֆիկինգի ենթարկված անձանց ուղղորդման կարգի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ, առաջին անգամ ՀՀ խաղաղապահ բրիգադի անդամների համար հունիսի 29-ից հուլիսի 1-ը կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց` ՆԱՏՕ-ի քոլեջի համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչությունը համակարգել է մայիսի 6-8-ը մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ տկն. Էվա Բիոդեի աշխատանքային այցը Հայաստան:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի համատեղ ծրագիրը /այսուհետ` ռեսուրս կենտրոն/ մասնակցել է «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրատարակված հանրապետությունում տրամադրվող սոցիալական աջակցության և զբաղվածության հարցերով ծառայությունների մասին գրքույկների նախապատրաստմանը: Գրքույկում մեկնաբանվել են «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Ներկայումս նախապատրաստվում է առանձին հեռուստահաղորդում /Հ2 հեռուստաալիքով/` նվիրված թրաֆիկինգի սոցիալական հիմնախնդիրներին, որը կհեռարձակվի ս.թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ռեսուրս կենտրոնը կազմակերպել են դասընթացներ Երևանում և Գյումրիում:

Որոշում է կայացվել «Պետական աջակցության ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում թրաֆիկինգի մեկ զոհի` բնակարան տրամադրվելու մասին, որի շուրջ աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Մշակվել է գենդերային հայեցակարգի նախագիծ, որի մեջ ներառվել են նաև թրաֆիկինգի խնդիրները:

«Թրաֆիկինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ ծրագրի» իրականացման համար 2009 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 16.400.0 դրամ, ընդ որում 1-ին եռամսյակում` 2738.8 դրամ: Այն նախատեսվում է իրականացնել «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպության հետ համագործակցաբար /համաֆինանսավորման սկզբունքով/: Վերջինս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցում է 2004 թ. կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն:

Այդ նպատակով նախարարության կողմից ձեռնարկվել էին համապատասխան քայլեր կազմակերպության հետ ծրագրի իրականացման համար պայմանագրի կնքման ուղղությամբ: Սակայն, ՀՀ կառավարության 2009 թ. մարտի 26-ի N 302 որոշման համաձայն «Թրաֆիկինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ ծրագրի» իրականացման համար անհրաժեշտ 1-ին եռամսյակի նախատեսված գումարը տեղափոխվել է 4-րդ եռամսյակ: «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպությունն դոնոր երկրից ու կազմակերպությունից դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստացվող ֆինանսավորմամբ, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է իրականացնել թրաֆիկինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրումը: Դրանց շարունակականությունն ապահովելու համար առաջիկայում կկնքվի համապատասխան պայմանագիր ՀՀ պետական բյուջեով /համաֆինանսավորմամբ/ ծրագրի իրականացման նպատակով:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատությունների մասնագետների իրազեկումը` թրաֆիկինգի զոհերի հետազոտման, հիվանդանոցային բուժման կազմակերպման և «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի» առնչությամբ:

ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ՀՀ կառավարությանը «ՀՀ կառավարության 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում» նախատեսելու թրաֆիկինգի զոհերի ընդգրկումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախապատրաստության ու հասարակական կազմակերպությունների հետ` թրաֆիկինգի զոհերի բուժման կազմակերպման նպատակով:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության կարևորագույն խնդիրներից մեկը:

Նախարարությունը իրականացրել է հետևյալ միջոցառումները;

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն` ՀՀ ԱԺ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

2. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը շարունակում է վերապատրաստման դասընթացները քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողների համար: Դասընթացների ընթացքում հատուկ ժամեր են նախատեսված նաև թրաֆիկինգի երևույթին և դրա դեմ պայքարին:

3. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) զոհերի անվտանգության, անձնական տվյալների գաղտնիության և օրենքով նախատեսված մյուս պաշտպանական միջոցների ապահովման մեխանիզմների կատարելագործման համար կատարվում են ուսումնասիրություններ: Այս առումով առաջարկվում է մշակել «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության միջոցների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որն, ի դեպ, բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

 

Համաձայն ՀՀ կառավարության 06.12.2007 թ. 1598-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 2.4.1, 2.4.2, 2.4.3 կետերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության» տարեկան ծրագրի շրջանակներում 2009 թվականին նախատեսված է ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող անձանց աջակցության ցուցաբերում:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 11.12.2008 թ. N 1480-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009 թվականի ծրագրի շրջանակներում` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում աջակցություն է ցուցաբերվել 724 գործարար կանանց ծրագրային հետևյալ ուղղություններով.

 

.______________________________________________.

|Հ/Հ|Աջակցության ուղղությունները  |Աջակցություն|

|   |                             |ստացած      |

|   |                             |կանանց թիվը |

|___|_____________________________|____________|

| 1 |Տեղեկատվական և  խորհրդատվական|         439|

|   |աջակցություն                 |            |

|___|_____________________________|____________|

| 2 |Սկսնակ գործարարներին         |          33|

|   |աջակցություն                 |            |

|___|_____________________________|____________|

| 3 |ՈՒսուցողական աջակցություն    |         215|

|___|_____________________________|____________|

| 4 |Թողարկվող արտադրանքի         |          32|

|   |(մատուցվող ծառայությունների) |            |

|   |շուկաներ առաջմղմանն          |            |

|   |աջակցություն                 |            |

|___|_____________________________|____________|

| 5 |Վարկային երաշխավորությունների|           5|

|   |տրամադրում                   |            |

|___|_____________________________|____________|

|   |Ընդամենը                     |         724|

.______________________________________________.

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

«Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրով և ժամանակացույցի» 2.3.2 կետով նախատեսված է. «Դպրոցականների համար մշակել և տարածել կրթական նյութեր, որոնք արտացոլում են մարդու իրավունքները ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը և դրա կործանարար հետևանքները, գենդերային հասարակությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը»: Նշված գործողությունն իրականացվում է 12-ամյա հանրակրթության հիմնական և ավագ դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչներով և ծրագրերով: Մասնավորապես նշված հարցերին անդրադարձ է կատարվում հիմնական դպրոցի 8-րդ դասարանի «Հասարակագիտության ներածություն» բաժնի «Ո՞վ եմ ես» (7 ժամ) և «Ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքները» (8 ժամ) թեմաներում, 9-րդ դասարանի «Մարդու իրավունքները բաժնի «Մարդու իրավունքների հասկացությունը» (5 ժամ), «Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները» (4 ժամ), «Առանձին խմբերի անձանց իրավունքները» (3 ժամ), «Մարդու իրավունքների երաշխիքները և պաշտպանությունը, մարդու իրավունքների ներպետական երաշխիքները» (4 ժամ) թեմաներում: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են եռամյա ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ծրագրերը, որտեղ խնդրո առարկա թեմային անդրադարձ է կատարվում ներքոհիշյալ կերպ:

- 10-րդ դասարան. «Գեղագիտություն» բաժին, «Տղամարդկանց և կանանց վարքի կանոնների և հաղորդակցության ոճերի հիմնախնդիրներ»` 3 ժամ, «Հոգեբանություն» բաժին, «Անձի հոգեբանական բնութագիրը»` 3 ժամ:

- 11-րդ դասարան. «Իրավունքի համակարգը» բաժին, «Իրավունքի աղբյուրները, իրավախախտում և իրավական պատասխանատվություն»` 5 ժամ, «Քաղաքացիական իրավունք»` 5 ժամ:

- 12-րդ դասարան. «Փիլիսոփայություն» բաժին, «Մարդու հիմնախնդիրը»` 8 ժամ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ, իրականացնում է «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխմանն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային փորձնական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է մշակել և դպրոցներում տարածել ուսուցողական նյութեր, որոնք կբարձրացնեն միգրացիայի, մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ վտանգների և առկա կանխարգելիչ միջոցառումների մասին իրազեկության աստիճանը դպրոցականների, ուսուցիչների և ծնողների շրջանում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում` տեղական կրթական հաստատությունների միջոցով, ինչը կնպաստի Հարավային Կովկասում թրաֆիկինգի կանխարգելմանը: Այս տարածաշրջանային ծրագիրը նախատեսում է երեք թիրախ պետություններում բարձրացնել Կրթության նախարարությունների կարողությունները մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի գործում` այդ երկրների ազգային ծրագրերին համապատասխան և նպաստել թրաֆիկինգի թեման դպրոցական ծրագրում ընդգրկելուն: Հատուկ մշակված ուսուցողական ծրագրով ուսուցիչները կվերապատրաստվեն թրաֆիկինգի ոլորտում և ձեռք կբերեն հմտություններ ստացած գիտելիքները իրենց գործընկեր ուսուցիչներին և 15-17 տարեկան աշակերտներին փոխանցելու համար` տալով տեղեկատվություն առկա պաշտպանական մեխանիզմների և կանխարգելման անհատական միջոցների վերաբերյալ:

Ծրագրի տևողությունը երկու տարի է` 2008 թ. նոյեմբերից մինչև 2010 թ. հոկտեմբերը: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին երեք թիրախ երկրներում թրաֆիկինգի թեման կներառվի դպրոցական ծրագրերում:

Ավագ դպրոցի աշակերտներին թրաֆիկինգի և անօրինական միգրացիայի խնդիրներին իրազեկելու նպատակով` 2003 թվականից «Հայկական կարիտաս» բարեգործական կազմակերպությունը հանրապետության արդեն 208 դպրոցներում իրականացրել է «Թրաֆիկինգի և անօրինական միգրացիայի կանխարգելում» ծրագիրը: 2009 թ. ծրագիրը իրականացվել է հանրապետության Երևան քաղաքի և 2 մարզի (Կոտայք, Արմավիր) 59 հանրակրթական դպրոցներում:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում նախատեսված հակաթրաֆիկինգային բնույթի ծախսային ծրագրերի իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հրավիրված և համագործակցող միջազգային կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Վերոնշյալ ծախսային ծրագրերով նախատեսված` «Երիտասարդության դերը մարդկանց թրաֆիկինգի կանխարգելման գործում» և «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումներ» ծրագրերում կատարվել են բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ և արդյունքների մասին պարբերաբար զեկուցվել են Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստերի ընթացքում:

Սույն թվականի հուլիսի 27-ից 30-ը Երևան քաղաքում կազմակերպող սեմինար-դասընթացով նախատեսվում է մեկնարկել «Երիտասարդության դերը մարդկանց թրաֆիկինգի կանխարգելման գործում» ծրագիրը` այն ավարտին հասցնելով նոյեմբեր ամսին` «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) կանխարգելմանն ուղղված քարոզչական միջոցառումներ» ծրագրի հետ համատեղ` վերջինս դիտարկելով որպես վերոնշյալ երկու փոխկապակցված ծրագրերի տրամաբանական ամփոփում:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից մշակվել են «Օրինական ճանապարհով օտարերկրյա պետություններ մուտք գործելու, բնակվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մասին» տեղեկատվական թերթոնի և «Թրաֆիկինգի էության և վտանգների մասին» գրքույկի տեքստերը և, ի կատարումն ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով Խորհրդի հանձնարարականի, ուղարկվել շահագրգիռ ոչ կառավարական կազմակերպություններին` դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու նպատակով: Վերջնական տեսքով լրամշակված թերթոնն արդեն ներկայացված է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` դրա հրատարակման կազմակերպման համար:

«ԱՄՔՈՐ» ՀԿ-ի հետ համատեղ վերանայվել և լրամշակվել են նախկինում հրատարակված հակաթրաֆիկինգային բնույթի թերթոնները: Համապատասխան գրություն է հղվել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, որպես ծրագրի համակատարողի, կազմակերպելու «Զվարթնոց» օդանավակայանում նյութերի տրամադրումը արտերկիր մեկնող քաղաքացիներին` թռիչքների հաշվառման ժամանակ` անձնագրերում ներդիրների տեսքով:

Շարունակվել են աշխատանքները Միգրանտների սպասարկման կետ դիմած ՀՀ քաղաքացիների հետ: Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի համաձայն, նախնական նույնացման արդյունքում պարզվել է նրանց հնարավոր զոհ լինելու հանգամանքը, տրվել տեղեկատվություն թրաֆիկինգի վտանգի մասին, ինչպես նաև հավանական նպատակակետ երկրներ մուտքի, բնակության կարգի, աշխատանքային գործունեության կարգի և պայմանների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրվել 261 մարդու, թրաֆիքինգի հավանական զոհեր չեն հայտաբերվել: Խորհրդատվության հետ դիմողներին տրամադրվել է նաև ՄՄԿ-ի կողմից մշակված «Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր աշխատանքային միգրանտի իրավական ուղեցույց» և «Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավոր աշխատանքային միգրանտի իրավական ուղեցույց» գրքույկները և «ԱՄՔՈՐ» ՀԿ-ի համատեղ մշակած թերթոնները:

Շարունակվել են աշխատանքները արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման նպատակով միջկառավարական երկկողմանի ռեադմիսիոն պայմանագրերի կնքման ուղղությամբ: Նորվեգիայի, Բենիլյուքսի և Լեհաստանի հետ բանակցություններն ավարտված են, իսկ ՈՒկրաինայի, Ռումինիայի, Մոլդովայի, Էստոնիայի, Կիպրոսի, Չեխիայի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների հետ շարունակվում են բանակցությունները:

Քանի որ Հայաստանից աշխատանքային միգրանտների մոտ 93%-ը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, 2009 թ. ապրիլին ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով կկարգավորվեն աշխատուժի միգրացիայի հարցերը և կպաշտպանվեն աշխատանքային միգրանտների շահերը:

Շարունակվում է ՄԱԶԾ-ի հետ համատեղ «Ապահով ճամփորդություն» ծրագրով նախատեսված աշխատանքները: Այդ ծրագրի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Արտաշատում ստեղծված աշխատանքային միգրանտներին օժանդակող տեղեկատվական կենտրոններում դիմողներին տրամադրվում է նաև տեղեկատվություն թրաֆիկինգի վտանգի վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև տարեվերջ պետք է մշակվի և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվի ՀՀ-ում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի կազմակերպման երրորդ Ազգային Ծրագիրը, գործակալությունը մշակել և ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից 2010-2012 թթ. ընթացքում իրականացվելիք հակաթրաֆիկինգային միջոցառումների» նախագիծը:

Գործակալությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ-ում թրաֆիկինգի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից թրաֆիկինգի հարցերով հրավիրված սեմինարներին և կլոր սեղաններին:

 

ՀՀ ֆինանսների նախարարության

 

2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

1. Նախորդ տարիների համեմատությամբ էականորեն ընդլայնվել է մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսերի ֆինանսավորման շրջանակը: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով թվով 9 ծախսային ծրագրերով նախատեսվել են 433.776,6 հազ. դրամի հատկացումներ: Հատկանշական է, որ առաջին անգամ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերը առանձին աղյուսակի տեսքով ներառվել է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում (Հավելված 1-ի N 28 աղյուսակ, տես ՀՀ Պաշտոնական Տեղեկագիր 2008 թ. N 74, 2-րդ մաս, էջ 1140):

2. Ազգային ծրագրի և նրա ժամանակացույցի 2.4.1 կետին համապատասխան, աղքատությունը և գործազրկությունը դիտարկվում են որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիկինգին) նպաստող կարևոր գործոններ և դրանք հաշվի են առնվում ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական ուղղվածության ռազմավարական ծրագրերի մշակման ժամանակ: Այս մոտեցումը հաշվի կառնվի նաև առաջիկայում ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ:

Ստորև ներկայացվում է տեղեկանք 2009 թ. հուլիսի 1-ի դրությամբ պետական բյուջեով մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ

օրենքի N 1 հավելվածով թրաֆիկինգի դեմ պայքարի գծով ծախսերն ըստ

առանձին ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման

մարմինների ֆինանսավորման մասին 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|հ|Բ|խ |դ|Ծախսային ծրագրերի և |Գումարը |1-ին      |Ֆինանսավորում|Կատ.%|

|/|ա|ու|ա|այն կատարող ՀՀ      |        |կիսամյակի |30.06.09 թ.  |     |

|հ|ժ|մ |ս|պետական կառավարման  |        |նախատեսված|դրությամբ    |     |

| |ի|բ | |մարմինների          |        |(ճշտված)  |             |     |

| |ն|  | |անվանումները        |        |պլանը     |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |2|  | |         5          |   6    |     7    |      8      |  9  |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |ԸՆԴԱՄԵՆԸ            |433776.6|  108139.6|      23708.4| 21.9|

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |ՀՀ աշխատանքի և      |399773.8|   93234.8|      21205.6| 22.7|

| | |  | |սոցիալական հարցերի  |        |          |             |     |

| | |  | |նախարարություն      |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |0| 4|1|05. ՀՀ մանկական     | 42708.3|   15358.9|      12784.8| 83.2|

| | |  | |խնամակալական        |        |          |             |     |

| | |  | |կազմակերպությունների|        |          |             |     |

| | |  | |շրջանավարտներին     |        |          |             |     |

| | |  | |աջակցություն և      |        |          |             |     |

| | |  | |խորհրդատվություն    |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |0| 4|1|18. ՀՀ մանկական     |  4780.0|    2390.0|        600.0| 25.1|

| | |  | |խնամակալական        |        |          |             |     |

| | |  | |կազմակերպությունների|        |          |             |     |

| | |  | |շրջանավարտներին     |        |          |             |     |

| | |  | |կրթաթոշակի և        |        |          |             |     |

| | |  | |միանվագ դրամական    |        |          |             |     |

| | |  | |օգնության տրամադրում|        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |0| 6|1|05. ՀՀ մանկական     |335119.5|   62654.8|             |  0.0|

| | |  | |խնամակալական        |        |          |             |     |

| | |  | |կազմակերպությունների|        |          |             |     |

| | |  | |շրջանավարտներին     |        |          |             |     |

| | |  | |բնակարանների,       |        |          |             |     |

| | |  | |կահույքի, կենցաղային|        |          |             |     |

| | |  | |սարքերի և           |        |          |             |     |

| | |  | |սարքավորումների     |        |          |             |     |

| | |  | |տրամադրում          |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |0| 9|2|15.Հանրային         |        |          |             |     |

| | |  | |իրազեկման           |   766.0|    8731.1|       7820.8| 89.6|

| | |  | |միջոցառումների      |        |          |             |     |

| | |  | |իրականացում ծրագրի  |        |          |             |     |

| | |  | |շրջանակներում       |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |0| 9|2|31. Թրաֆիքինգի      | 16400.0|    4100.0|             |  0.0|

| | |  | |զոհերին սոցիալ-     |        |          |             |     |

| | |  | |հոգեբանական         |        |          |             |     |

| | |  | |վերականգնողական     |        |          |             |     |

| | |  | |ծառայություններ     |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |ՀՀ տարածքային       |   6000.|     1500.|          0.0|  0.0|

| | |  | |կառավարման          |        |          |             |     |

| | |  | |նախարարություն      |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |0| 9|2|26. Թրաֆիքինգի դեմ  |   6000.|     1500.|             |  0.0|

| | |  | |պայքարի նպատակով    |        |          |             |     |

| | |  | |բրոշուրների,        |        |          |             |     |

| | |  | |տեղեկատվական        |        |          |             |     |

| | |  | |թերթոնների մշակում  |        |          |             |     |

| | |  | |և  հրատարակում      |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |2|  | |         5          |   6    |     7    |      8      |  9  |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |ՀՀ առողջապահության  |  2200.0|     902.0|          0.0|  0.0|

| | |  | |նախարարություն      |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |7| 3|2|08. Թրաֆիքինգի      |  2200.0|     902.0|             |  0.0|

| | |  | |զոհերին բժշկական    |        |          |             |     |

| | |  | |օգնության           |        |          |             |     |

| | |  | |ծառայություններ     |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |ՀՀ սպորտի և         | 12502.8|   12502.8|       2502.8| 20.0|

| | |  | |երիտասարդության     |        |          |             |     |

| | |  | |հարցերի             |        |          |             |     |

| | |  | |նախարարություն      |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |02. Երիտասարդության | 10000.0|   10000.0|             |  0.0|

| | |  | |շրջանում մարդկանց   |        |          |             |     |

| | |  | |շահագործման         |        |          |             |     |

| | |  | |(թրաֆիքինգի) վտանգի |        |          |             |     |

| | |  | |վերաբերյալ          |        |          |             |     |

| | |  | |քարոզարշավների      |        |          |             |     |

| | |  | |կազմակերպում        |        |          |             |     |

| |8| 4|1|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |02. Երիտասարդության |  2502.8|    2502.8|      2502.8 |100.0|

| | |  | |դերը մարդկանց       |        |          |             |     |

| | |  | |շահագործման         |        |          |             |     |

| | |  | |(թրաֆիքինգի)        |        |          |             |     |

| | |  | |կանխարգելման գործում|        |          |             |     |

| | |  | |(մարզերում սեմինար- |        |          |             |     |

| | |  | |քննարկումների       |        |          |             |     |

| | |  | |կազմակերպում)       |        |          |             |     |

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| | |  | |ՀՀ Դատախազություն   | 13300.0|         0|            0|  0.0|

|_|_|__|_|____________________|________|__________|_____________|_____|

| |9| 5|2|13. Վերապատրաստման  | 13300.0|         0|            0|  0.0|

| | |  | |ծառայություններ     |        |          |             |     |

| | |  | |ծրագրի շրջանակներում|        |          |             |     |

._____________________________________________________________________.

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

2009 թվականի 1-ին կիսամյակում ԱԱԾ մարմինների կողմից շարունակվել են աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում ԱԱԾ ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել են թրաֆիկինգի նախանշաններով 4 դեպք: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում թվով 1 դեպքի վերաբերյալ ստացված տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Ոստիկանություն` հետագա ընթացքը լուծելու համար, իսկ մնացած դեպքերի կապակցությամբ ներկայումս շարունակվում են աշխատանքները:

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ մասնակցել են միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ուսումնական սեմինարներին, ինչի արդյունքում բարձրացվել է նրանց արհեստավարժությունը, մասնավորապես` զոհերի նույնացման և նման տիպի հանցագործությունների դասակարգման հարցերում: Բացի այդ, ԱԱԾ աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի ու հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումների ծրագրմանը և կազմակերպմանը:

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածներ

«Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը»

«Մարդու պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը»

 

2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածների հատկանիշներով իրականացվել է վարույթ 15 քրեական գործերով:

Նշված գործերից 8-ը 2008 թ.-ին 132, 132.1 հոդվածներով հարուցված և 2009 թ. փոխանցված գործեր են, որոնցով 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտվել են հանցագործության ևս 3 նոր դեպքեր` 1-ը 132 հոդվածի և 2-ը 190 հոդվածի /Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը/ հատկանիշներով: Հայտնաբերվել և տուժող են ճանաչվել ևս 20 զոհ և նոր 4 անձանց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով:

 

.__________________________________________________________________.

|2009 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով քր.      |

|գործերը ըստ ուղղությունների                                       |

|__________________________________________________________________|

|Քր. |Նոր |Նոր   |Նոր      |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Շահագործման ձևը |

|գործ|դեպք|զոհ   |մեղադրյալ|երկիր       |երկիր    |                |

|____|____|______|_________|____________|_________|________________|

| 1  | -  |3 որից|    -    |  ՀՀ        |Թուրքիա  |Պոռնկություն    |

|    |    |կին-3 |         |            |         |                |

|____|____|______|_________|____________|_________|________________|

| 3  | -  |4 որից|1 որից   |  ՀՀ        |   ԱՄԷ   |Պոռնկություն    |

|    |    |կին-4 |կին-1    |            |         |                |

|____|____|______|_________|____________|_________|________________|

| 2  | -  |1 որից|2 որից   |  ՀՀ        |   ՌԴ    |Աշխատանքային    |

|    |    |կին-1 |կին-1    |            |         |                |

|____|____|______|_________|____________|_________|________________|

| 1  | 3  |11    |1 որից   |  ՌԴ        |   ՀՀ    |Սեռական այլ     |

|    |    |որից  |կին-0    |            |         |ձևեր            |

|    |    |կին-11|         |            |         |                |

|____|____|______|_________|____________|_________|________________|

| 1  | -  |1 որից|    -    |   ՀՀ       |   ՀՀ    |Մուրացկանություն|

|    |    |կին-0 |         |            |         |                |

|    |    |անչափա|         |            |         |                |

|    |    |հաս-1 |         |            |         |                |

.__________________________________________________________________.

 

3 քր. գործերը` նախորդ տարիներին հարուցված, կասեցված այնուհետև 2009 թ.-ին վերսկսված գործեր են: Այս գործերով 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտվել են հանցագործության ևս 3 նոր դեպք 132, 132.1 հոդվածների հատկանիշներով: Հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 5 նոր զոհ և նոր 1 անձի առաջադրվել է մեղադրանք:

 

._________________________________________________________.

|2009 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով |

|քր. գործերը ըստ ուղղությունների                          |

|_________________________________________________________|

|Քր. |Նոր |Նոր   |Նոր      |Սկզբնաղ|Վերջնակետ|Շահագործման |

|գործ|դեպք|զոհ   |մեղադրյալ|բյուր  |երկիր    |ձևը         |

|    |    |      |         |երկիր  |         |            |

|____|____|______|_________|_______|_________|____________|

| 1  | 3  |4 որից|1 որից   |  ՀՀ   |Թուրքիա  |Պոռնկություն|

|    |    |կին-4 |կին-1    |       |         |            |

|____|____|______|_________|_______|_________|____________|

| 2  | -  |1 որից|    -    |  ՀՀ   |   ԱՄԷ   |Պոռնկություն|

|    |    |կին-1 |         |       |         |            |

._________________________________________________________.

 

1 քրեական գործ 2008 թ.-ին հարուցվել է ՀՀ քր. օր.-ի 166 հոդվածի «անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու» հատկանիշներով, փոխանցվել 2009 թ., այնուհետև 2009 թ.-ին վերավորակվել է 132.1 հոդվածի: Նշված գործով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 3 զոհ և 1 անձի առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 132, 132.1 հոդվածով:

 

._________________________________________________________.

|2009 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր.օր.-ի 132, 132.1 հոդվածներով |

|քր. գործերը ըստ ուղղությունների                          |

|_________________________________________________________|

|Քր. |Նոր զոհ|Նոր      |Սկզբնաղ|Վերջնակետ|Շահագործման ձևը |

|գործ|       |մեղադրյալ|բյուր  |երկիր    |                |

|    |       |         |երկիր  |         |                |

|____|_______|_________|_______|_________|________________|

| 1  |3 որից |1 որից   |  ՀՀ   |   ՀՀ    |Մուրացկանություն|

|    |կին-0  |կին-0    |       |         |                |

|    |անչափա-|         |       |         |                |

|    |հաս-3  |         |       |         |                |

._________________________________________________________.

 

Քրեական 3 գործ 2009 թ.-ի 1-ին եռամսյակում հայտնաբերված և հարուցված ամբողջությամբ նոր քրեական գործեր են: Այդ գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 16 զոհ, մեղադրյալներն առայժմ 2-ն են:

 

._____________________________________________________.

|2009 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր.օր.-ի 132, 132.1         |

|հոդվածներով քր. գործերը ըստ ուղղությունների          |

|_____________________________________________________|

|Քր. |Նոր զոհ|Նոր      |Սկզբնաղ|Վերջնակետ|Շահագործման |

|գործ|       |մեղադրյալ|բյուր  |երկիր    |ձևը         |

|    |       |         |երկիր  |         |            |

|____|_______|_________|_______|_________|____________|

| 1  |   -   |   -     |  ՀՀ   |  ԱՄԷ    |Պոռնկություն|

|____|_______|_________|_______|_________|____________|

| 2  |16 որից|2 որից   |       |         |            |

|    |կին-0  |կին-0    |  ՀՀ   |   ՌԴ    |Աշխատանքային|

._____________________________________________________.

 

2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում հայտնաբերված 44 նոր զոհերից 15-ը ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ աջակցություն ստանալու նպատակով: Մնացած 28-ից 15-ը չեն ուղղորդվել, քանի որ գտնվում են ՀՀ-ից դուրս, իսկ 14-ն առայժմ չեն տվել իրենց համաձայնությունը: Բացի վերոգրյալ զոհերից, ՀԿ-ներ են ուղղորդվել նաև նախորդ տարիներին նույնացված 2 զոհ, որոնցից 1-ն անչափահաս, 1 նախնական նույնացված զոհ, որն առայժմ չի տվել իր համաձայնությունը համագործակցելու ոստիկանության հետ, ինչպես նաև 1 նախնական նույնացված զոհ, որն առայժմ չի ճանաչվել տուժող և 1 անչափահաս, որի հետ կապված դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ ՀՀ քր. օր.-ի 262 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

ՀՀ քր. օր.-ի 132. 132.1 հոդվածների հատկանիշներով քրեական գործերով 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված 8 անձանցից 5-ի նկատմամբ կայացվել է որոշում հետախուզում հայտարարելու մասին, 2-ը գտնվում են կալանքի տակ, իսկ 1-ն արդեն դատապարտվել է:

Ընդհանուր առմամբ 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում 4 անձինք դատապարտվել են ՀՀ քր. օրի.-ի 132, 132.1 հոդվածներով` համապատասխանաբար 13 տարի, 5 տարի, 4 տարի և 7 տարի ազատազրկման: Եվս 1 անձ, վերոգրյալ գործերի հետ կապված, դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 38-262 և 340 հոդվածներով` 1 տարի ազատազրկման և 200.000 ՀՀ դրամ տուգանքի:

01.01.2009 թ.-ի դրությամբ ՀՀ քր. օր.-ի 132, 132.1 հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ են գտնվել 21 անձինք, 2009 թ. 1-ին կիսամյակի ընթացքում հետախուզում է հայտարարվել ևս 5-ի նկատմամբ, հայտնաբերվել են 5-ը: 21 անձինք 30.06.2009 թ.-ի դրությամբ դեռ գտնվում են հետախուզման մեջ:

 

.__________________________________________________________.

|2009 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի 132, 132.1 հոդվածներով |

|հետախուզվողներ                                            |

|__________________________________________________________|

|01.01.09 թ.-ի|2009 թ.-ի 1-ին|2009 թ.-ի 1-ին |30.06.09 թ.-ի|

|դրությամբ    |կիսամյակի     |կիսամյակի      |դրությամբ    |

|             |ընթացքում     |ընթացքում      |             |

|             |հայտարարվել է |հայտնաբերվել են|             |

|_____________|______________|_______________|_____________|

|   21        |     5        |      5        |   21        |

.__________________________________________________________.

 

ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդված

 

«Երեխային հակահասարակական գործունեության կատարելուն ներգրավելը»

2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի` անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում իրականացվել է վարույթ 1 նախկինում հարուցված քրեական գործով, որը 2008 թ.-ին հարուցվել է ՀՀ քր. օր.-ի 166 հոդվածի հատկանիշներով, փոխանցվել 2009 թ., այնուհետև 2009 թ.-ին վերաորակվել է 132.1 հոդվածի:

Նշված քր. գործը սույն հաշվետվությունում հաշվարկված է ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածներով հարուցված քր. գործերի վերլուծության մասում:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդված

«Երեխայի առք ու վաճառքը»

 

2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի հատկանիշներով վարույթ է իրականացվել 3 քրեական գործերով:

Նշված գործերից 1-ը 2008 թ.-ին 168 հոդվածով հարուցված և 2009 թ. փոխանցված գործ է, որով 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտվել է ՀՀ քր. օր.-ի 168 հոդվածի հատկանիշներով հանցագործության ևս 4 նոր դեպք` 1-ը երեխայի առք ու վաճառքի, իսկ 3-ը երեխայի առք ու վաճառքի փորձ կատարելու փաստերով: Հայտաբերվել է ևս 4 նոր զոհ:

 

.________________________________________.

|2009 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի 168  |

|հոդվածով քր. գործ                       |

|________________________________________|

|Քր. |Նոր |Նոր|Նոր      |Սկզբնաղ-|Վերջնա-|

|գործ|դեպք|զոհ|մեղադրյալ|բյուր   |կետ    |

|    |    |   |         |երկիր   |երկիր  |

|____|____|___|_________|________|_______|

| 1  | 4  | 4 |    -    |   ՀՀ   |Ֆրանսիա|

.________________________________________.

 

Քրեական մյուս 2 գործերը 2009 թ.-ի 1-ին եռամսյակում հայտնաբերված և հարուցված ամբողջությամբ նոր քրեական գործեր են: Այդ գործերով տուժող է ճանաչվել 1 զոհ, մեղադրյալն առայժմ 1-ն է:

Գործերից մեկի վարույթը զուգորդվում է բացահայտված լրացուցիչ 1 դեպքով` ՀՀ քր. օր.-ի 106 հոդվածի /Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը/ հատկանիշներով:

 

.___________________________________.

|2009 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի |

|168 հոդվածով քր. գործեր            |

|___________________________________|

|Քր. |Նոր|Նոր      |Սկզբնաղ-|Վերջնա-|

|գործ|զոհ|մեղադրյալ|բյուր   |կետ    |

|    |   |         |երկիր   |երկիր  |

|____|___|_________|________|_______|

| 2  | 1 |    1    |   ՀՀ   |   ՀՀ  |

.___________________________________.

 

ՀՀ քրեական օրենսգրքի 126 հոդված

«Մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը»

 

2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քր. օր.-ի 126 հոդվածի հատկանիշներով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 261, 262 հոդվածներ

«Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը»

«Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»

 

ՀՀ քրեական օրենսգրքի 261, 262 հոդվածների հատկանիշներով 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում հարուցվել են քրեական 28 նոր գործեր, որոնցից 1-ը վերաբերել է ՀՀ պետական սահմանը հատելով` ԱՄԷ փոխադրելով անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, 18-ը` մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից, 5-ը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, իսկ մնացած 4-ը` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքերին:

Անչափահասի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 261, 262 հոդվածների հատկանիշներով իրականացված հանցագործության դեպքեր 2008 թ.-ի ընթացքում չեն հայտնաբերվել:

ՀՀ քր. օր.-ի 261, 262 հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար 01.01.2009 թ.-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 5 անձինք, 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում հետախուզում է հայտարարվել ևս 3-ի նկատմամբ, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են 2-ը: 30.06.09 թ.-ի դրությամբ հետախուզվում են 6 անձինք:

 

.____________________________________________________________.

|2009 թ. ՀՀ քր. օր.-ի 261, 262 հոդվածներով հետախուզվողներ    |

|____________________________________________________________|

|01.01.09 թ.-ի|2009 թ.-ի 1-ին|2009 թ.-ի 1-ին |31.12.08 թ.-ի  |

|դրությամբ    |կիսամյակի     |կիսամյակի      |դրությամբ      |

|             |ընթացքում     |ընթացքում      |հետախուզվում են|

|             |հայտարարվել է |հայտնաբերվել են|               |

|_____________|______________|_______________|_______________|

|    5        |     3        |      2        |       6       |

.____________________________________________________________.

 

2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքներում մեծ տեղ են զբաղեցրել ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Թրաֆիկինգին վերաբերվող օրենսդրության բացերի և հակասությունների շտկման նպատակով ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել և ոստիկանության կողմից համակարգվում է համապատասխան աշխատանքային ենթախումբ: 2009 թ.-ի սեպտեմբեր ամսին նախատեսվում է խորհրդի քննարկմանը ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

2009 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ ոստիկանության թվով 66 աշխատակիցների համար կազմակերպվել են թրաֆիկինգի խնդիրներին վերաբերող դասընթացներ:

16 աշխատակիցների համար միջազգային փորձագետի ներգրավմամբ, ինչպես նաև 4 աշխատակցի համար արտագնա դասընթացներ: Ոստիկանության աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել նաև տեղական և միջազգային խորհրդաժողովներին և հանդիպումներին:

Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից դասախոսություններ են կարդացվել լրագրողների, խաղաղապահ ուժերի, ոստիկանության քննիչների, Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համար և միջազգային կազմակերպությունների կողմից նախաձեռնված սեմինարների ընթացքում:

Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հետ փոխհամագործակցությամբ 3 անգամ «02» շաբաթաթերթի և 2 անգամ հեռուստածրագրի միջոցով անդրադարձ է կատարվել թրաֆիկինգի խնդրին: Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների մասնակցությամբ նկարահանվել են 3 հաղորդումներ «Երկիր Մեդիա», «Հ2», «Ա1+» ընկերությունների կողմից, որոնք 18 անգամ ցուցադրվել են տարբեր հեռուստաընկերություններով: Հաղորդում է կազմակերպվել նաև «Ազատություն» ռադիոկայանով: ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մամլո ասուլիսների ընթացքում բազմիցս անդրադարձել է թրաֆիկինգի դեմ տարվող պայքարին: ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատան միջոցով նյութեր են տրամադրվել ԱՄԷ ԶԼՄ-ներին: Մի շարք նյութեր են տրամադրվել նաև այլ լրատվական միջոցներին:

ՄԱԶԾ հետ համագործակցությամբ նախապատրաստվում են ռիսկային խմբերում տարածելուն ուղղված կախազարդեր` ոստիկանության, հյուպատոսական ծառայությունների և ՀԿ-ների թեժ գծերի վերաբերյալ տեղեկատվությամբ, իրավապահ մարմինների համար նախատեսված զոհի կերպավորման չափորոշիչներով պլաստիկ քարտեր, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ:

ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և ստեղծվել է համապատասխան վերլուծական համակարգչային ծրագիր, որը մասնակիորեն բավարարում է առաջադրված պահանջները:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 

ՀՀ դատախազության կողմից 2009 թվականի 1-ին կիսամյակում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները:

1. 2009 թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Ղամբարյանը որպես փորձագետ մասնակցել է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության և «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպված դատավորների, դատախազների, քննիչների, աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների համատեղ ուսուցում-վարժանքներին:

2. 2009 թ. ապրիլի 27-ից 30-ը ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Մարուխյանը Թբիլիսիում մասնակցել է «Անչափահասների հարցերով արդարադատություն» թեմայով ուսուցում-վարժանքին:

3. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Ղամբարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի և ենթախմբի աշխատանքներին, որտեղ նախապատրաստվում է թրաֆիկինգին առնչվող օրենսդրության փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթ:

4. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Ղամբարյանը 2009 թ. «Օրինականություն» հանդեսում հրատարակել է «Մարդկանց շահագործումը (թրաֆիկինգի) որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը նախորդող հանցակազմ /քրեադատավարական վերլուծություն/» թեմայով գիտական հոդված:

5. 2009 թ. ապրիլին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ս. Սարգսյանը «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դատախազներին ներկայացրել է «Անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելը որպես թրաֆիկինգ» թեմայով դասախոսություն:

6. 2009 թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1, 168-րդ հոդվածներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների վարույթում քննվել են 19 քրեական գործեր, որոնցից 4-ը հարուցվել են 2009 թվականին, /երկուսը` հարկադիր աշխատանքի, մեկը` սեռական շահագործման, մեկը` առուվաճառքի վերաբերյալ/, երկու քրեական գործերից անջատվել են մասեր, 10 քրեական գործեր փոխանցվել են 2008 թվականից, 3 քրեական գործերի վարույթները վերսկսվել են:

2009 թվականի 1-ին կիսամյակի դրությամբ դատարանների վարույթում քննվում են 6 քրեական գործեր, որից 2-ը փոխանցվել են 2008 թ.-ից: 2009 թ. դատարան է ուղարկվել 4 քրեական գործ` 6 անձի նկատմամբ /Գարիկ Հովհաննիսյան, Լաուրա Ազարյան, Գագիկ Կարապետյան, Ելենա Կալյակինա, Վերա Կալյակինա, Սմբատ ՈՒրումյան/:

Երկու քրեական գործերով կայացվել են դատավճիռներ: Այսպես, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2009 թ. դատավճռով Գարիկ Հովհաննիսյանը ազատազրկման է դատապարտվել 7 տարի ժամկետով: Նույն դատարանի 20.04.2009 թ. դատավճռով Անուշ Մարտիրոսյանը դատապարտվել է 13 տարի, Սոֆիա Մարտիրոսյանը` 5 տարի, Մարիամ Մարտիկյանը 4 տարի ազատազրկման, իսկ Սոնյա Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր.-ի 38-262-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածով և դատապարտվել 1 տարի ազատազրկման և 200.000 ՀՀ դրամ տուգանքի:

 

ՀՀ վիճակագրության պետական խորհուրդ

 

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի համաձայն` ՀՀ ԱՎԾ գործառույթներին վերաբերող միջոցառումների շրջանակը նախանշված է «ՈՒսումնասիրությունների կատարում» V-րդ բաժնում` ռազմավարությունների և ակնկալվող արդյունքների բաշխումով: Ազգային ծրագրի կատարման ժամանակացույցով ՀՀ-ում մարդկանց աշխատանքային շահագործման (թրաֆիկինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ընտրանքային ուսումնասիրությունների և ՀՀ տարածքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման գործառույթները սահմանված են սկսած 2008 թ.-ից` (ժամանակացույցի` 5.1.2 և 5.1.3 կետերը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշատակված աշխատանքների իրականացման համար 2008-2009 թթ. ՀՀ պետական բյուջեներում ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել, համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթելու համար աշխատանքներ են տարվել (ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի աջակցությամբ) շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանում: Այսպես, 2009 թ. առաջին կիսամյակի ընթացքում ինտենսիվ բանակցություններ են ընթացել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ և ներկայումս համաձայնություն է ձեռք բերվել, որ, վերջինիս ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ, 2009 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կանցկացվի ընտրանքային հետազոտություն 5000 տնային տնտեսությունների շրջանում` գնահատելու հարկադիր աշխատանքը և մարդկանց շահագործումը (թրաֆիկինգը), վերջին երկու տարիների ընթացքում աշխատանքային միգրացիայից վերադարձած անձանց միջոցով: Ընդ որում, նախատեսվում է իրականացնել նպատակային ընտրանք` բարձրացնելով ընտրանքի չափն այն մարզերում, որտեղ վերադարձած միգրանտների սպասվող թվաքանակն ավելին է, նպատակ ունենալով հարցման ենթարկել առնվազն 1000 վերադարձած միգրանտի: Նախնական մեթոդաբանական խորհրդակցությունների համաձայն, նախատեսվում է կիրառել երկու տեսակի հարցաթերթ` ընդհանուր` պարտադիր բոլոր տնային տնտեսությունների համար, և նպատակային` վերադարձած միգրանտների համար: ՈՒսումնասիրության անցկացման հարցաթերթերի բովանդակությանն ու մեթոդաբանությանն առնչվող հարցերը գտնվում են քննարկման փուլում, և դրանք կներկայացվեն ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի քննարկմանը աշխատանքների ավարտից և հարցաթերթի նախագծի ձևավորումից հետո:

 

«Հույս և օգնություն» ՀԿ

 

2009 թվականի մայիս ամսին «Հույս և օգնություն» ՀԿ-ն իրականացրել է «Իրավապահ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացում թրաֆիկինգի կանխարգելման ոլորտում» ուսումնական կարճ ծրագիրը Աշխատանքի միջազգային կազմակերպության օժանդակությամբ /ԱՄԿ/ Տարածաշրջանային հակաթրաֆիկինգային ծրագրի շրջանակներում:

ՈՒսումնական ծրագրի նպատակն էր արդյունավետ համագործակցության ձևավորումը իրավապահ մարմինների աշխատակիցների միջև /ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, Աշխատանքի տեսչություն/ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) և հարկադիր աշխատանքի դեպքերի կանխարգելման հարցում:

 

Ենթանպատակներն էին`

1. Բարձրացնել իրազեկությունը թրաֆիկինգին վերաբերող միջազգային և տեղական օրենսդրության վերաբերյալ և ձևավորել հմտություններ թրաֆիկինգի դեպքերի հայտնաբերման և հետաքննության համար:

2. Ծանոթացնել իրավապահ մարմինների աշխատակիցներին մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) զոհերի ուղղորդման Ազգային կարգի պահանջներին:

Նպատակների իրագործման համար կազմակերպվեցին երկօրյա ուսուցում-վարժանքներ Երևանի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզային դատարանների, ոստիկանության քննչական վարչության, քրեական հետախուզման, դատախազության, աշխատանքի տեսչության աշխատակիցների համար` ք. Երևանում, ք. Աշտարակում /Արագածոտնի մարզ/ ք. Գավառում /Գեղարքունիքի մարզ/ և ք. Արտաշատում /Արարատի մարզ/:

 

«ԱՄՔՈՐ» ՀԿ

 

Թեժ գիծ

2009 թ.-ի անցած վեց ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ի «Թեժ-գծի» հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 64 զանգ, որոնցից

. թրաֆիքինգի վերաբերյալ - 32.3% - /կին-42%, տղամարդ - 58%/, ըստ տարիքային բաշխման. «20-40 տարեկան` 49.6%, 40-60» տարեկան` 50,4%

 

Աջակցություն զոհերին /ապաստարան և խորհրդատվական կենտրոն/

 

Թրաֆիկինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով գործում են ապաստանը և խորհրդատվական կենտրոնը: Ապաստանում զոհերը բնակվում են անվտանգ պայմաններում /ցանկացած ժամանակահատվածով/ և ստանում անհրաժեշտ բժշկական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և այլ աջակցություն: Այն դեպքում, երբ զոհը չի ցանկանում մնալ ապաստանում, նա ստանում է անհրաժեշտ օգնություն խորհրդատվական կենտրոնի միջոցով, ուր նույնպես տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ:

Անցած վեց ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-ի ապաստանի և խորհրդատվական կենտրոնի օժանդակությամբ աջակցություն են ստացել 16 թրաֆիկինգի զոհ, որոնցից 10-ն ուղղորդվել են այս տարի:

 

Զոհերը ստացել են հետևյալ աջակցություն`

. հոգեբանական - 12

. բժշկական

. առաջնային բուժօգնություն - 10

. երկարատև բուժօգնություն - 4

. իրավաբանական - 12 /2-ին դատավարության ընթացքում տրամադրվել է փաստաբան/

. բնաիրային - 11

. ֆինանսական - 8

. փաստաթղթերի վերականգնում - 1

. մասնագիտական ուսուցում - 1

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ քննարկվել են թրաֆիկինգի զոհերին աջակցություն տրամադրելու գործում համագործակցության հնարավորությունները` մասնավորապես ապաստանի աշխատանքների համաֆինանսավորման ծրագիրը:

 

Իրազեկության բարձրացում

 

Բնակչության շրջանում թրաֆիկինգի հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով «ԱՄՔՈՐ»-ը մշակել և հրատարակել է գրքույկներ, թերթոններ, պաստառներ և էջանշաններ, ուր տեղ են գտել համապատասխան հղումներ, ուղերձներ և տեղեկատվություն աշխատանքային միգրացիայի, դրա հետևանքների և թրաֆիկինգի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Նյութերը բաշխվել են հանրապետության ողջ տարածքում:

«ԱՄՔՈՐ»-ի ծրագրերի շրջանակներում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն իրազեկության բարձրացման քարոզարշավներ է իրականացնում մարզերում: Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունը հակաթրաֆիկինգային թեմաներին նվիրված սեմինարներ և հանդիպումներ է անցկացրել հանրապետության տարբեր մարզերի 20 համայնքներում: Կազմակերպությունն աջակցում է նաև զոհերի հայտնաբերման, նույնացման, հոգեբանական աջակցության, ինչպես նաև նրանց հետագա վերաինտեգրման հարցերին:

 

Երիտասարդության կարողությունների հզորացում

 

Թրաֆիկինգի կանխարգելման նպատակով աշխատանքներ են տարվել թրաֆիկինգի նկատմամբ խոցելի գործազուրկ և անապահով երիտասարդների շրջանում: «ԱՄՔՈՐ»-ը, Շիրակի և Տավուշի մարզերի Զբաղվածության գործակալությունների և Երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների աջակցությամբ, կազմակերպել է մասնագիտական ուսուցման դասընթացներ մարզերի սոցիալապես անապահով և թրաֆիկինգի նկատմամբ խոցելի գործազուրկ երիտասարդների համար: Մասնագիտական ուսուցումն իրականացվել է Գյումրիի «Արշալույս» ԲԲԸ-ի /Գյումրու գուլպայի գործարան/, Իջևանի պետական քոլեջի բազայի հիման վրա, ինչպես նաև Երևանի «Եվա» ուսումնական կենտրոնում:

Ծրագրի շրջանակներում Գյումրիի Զբաղվածության մարզային գործակալությունում գրանցված 20 անապահով երիտասարդներ ստացել են 9 մասնագիտությունների, իսկ Տավուշի մարզի 22 երիտասարդներ` 6 մասնագիտությունների որակավորում: Բոլորը ստացել են մասնագիտական որակավորման ավարտական վկայականներ: «ԱՄՔՈՐ»-ը տրամադրել է նրանց հետագա աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական գործիքներ: Երիտասարդների մեծ մասն այժմ աշխատում է:

Տավուշի և Շիրակի մարզերում ԲՈՒՀ-երի լավ և գերազանց առաջադիմություն ունեցող 16 սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն ուսումն ավարտելու կամ շարունակելու համար:

2009 թ.-ի հունիսի 26-ին կազմակերպվել է կլոր սեղանի քննարկում երիտասարդության զբաղվածության հիմնահարցերի վերաբերյալ` ՀՀ ԱՍՀ, ՀՀ ՍԵՀ նախարարությունների, ՀՀ «Զբաղվածություն» պետական ծառայություն» գործակալության, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի, ՊՈԱԿ-ների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ինչպես նաև երիտասարդների հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են երիտասարդության շրջանում գործազրկության և աշխատանքային միգրացիայի ռիսկերը և դրանց կանխարգելման միջոցները, երիտասարդների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունները, զբաղվածության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:

 

Դասընթաց բուժաշխատողների համար

 

2009 թ.-ի հունիսի 22-ին կազմակերպվել է հակաթրաֆիկինգային թեմայով դասընթաց բուժաշխատողների համար: Հանրապետության 4 մարզերի և Երևան քաղաքի առողջապահական բաժինների և պոլիկլինիկաների աշխատակիցները իրազեկվել են զոհերին բուժօգնություն տրամադրելու, թրաֆիկինգի հնարավոր առողջապահական ռիսկերի և հետևանքների վերաբերյալ: Մասնակիցները ծանոթացել են նաև Ազգային ուղղորդման կարգի դրույթների և վերջինիս շրջանակներում բուժաշխատողների դերի հետ: 20 մասնակիցներ ստացել են վկայականներ և պատրաստ են համանման դասընթացներ անցկացնել իրենց հաստատություններում և գործընկերների շրջանում:

 

Իրավապահ մարմինների կարողությունների հզորացում

 

Ս/թ փետրվար-մարտ ամիսներին «ԱՄՔՈՐ»-ը հանրապետության 6 մարզերի 12 քաղաքներում անց է կացրել կարիքների գնահատման հարցում քննիչների շրջանում` իրենց մասնագիտական կարիքները և թրաֆիկինգի վերաբերյալ գիտելիքները գնահատելու նպատակով: Հարցման արդյունքների հիման վրա կազմվել են դասընթացի մոդուլներ: Քննիչների համար նախատեսված թրաֆիկինգի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված 4 երկօրյա դասընթացներն անց են կացվել ս/թ ապրիլի 27-28-ին, ապրիլի 29-30-ին, մայիսի 12-13-ին և մայիսի 14-15-ին: Դասընթացների արդյունքում 46 քննիչներ ՀՀ Քննչական գլխավոր վարչությունից, Երևան քաղաքի քննչական վարչությունից, Երևանի բոլոր համայնքներից, ինչպես նաև մարզային քննչական բաժիններից վերապատրաստում են անցել թրաֆիկինգի տեղական և միջազգային օրենսդրության, զոհերի պաշտպանության, աջակցության, նույնացման և ուղղորդման թեմաներով:

 

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի կիրարկման նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների կատարում

/Ի կատարումն Խորհրդի 2008 թ.-ի հունիսի 26-ի նիստի արձանագրության 3.2. կետի/

 

Թրաֆիկինգի հարցերով խորհուրդ և նրա աշխատանքային խումբ

 

1. Առաջարկել թրաֆիկինգի զոհերին աջակցելու նպատակով ֆինանսական հիմնադրամի ստեղծում:

2. Թրաֆիկինգի միջազգային չափորոշիչների հիման վրա նույնացման տարբեր փուլերի համար հարցարանների մշակում:

Կարգավիճակ. աշխատանքները սկսվել են:

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

3. ՀՀ մուտք գործելու ժամանակ թրաֆիկինգի զոհին նախնական աջակցություն տրամադրելու նպատակով սահմանահատման կետերին առընթեր ստեղծել ժամանակավոր կեցության համար հատուկ կացարան:

4. Սահմանել ԱԱԾ բյուջեում առանձին տողով ֆինանսական աջակցության հատկացումներ` հատուկ կացարանում զոհին նախնական աջակցության տրամադրման համար:

5. Հատուկ կացարանում զոհին առաջնային օգնություն ցուցաբերելու համար առանձին բժիշկ-հոգեբանի հաստիք սահմանել:

Կարգավիճակ: ԱԱԾ մասով նախատեսված առաջարկություններն դեռևս ի կատար չեն ածվել, քանի որ վերջինիս կողմից ներկայացված ֆինանսական գնահատականի կետերի համաձայն ֆինանսական հատկացումներ չեն կատարվել:

 

Արտաքին գործերի նախարարություն

 

6. Առանձնացված ֆինանսական հատկացումներ նախատեսել արտերկրում հայտնաբերված ՀՀ քաղաքացի թրաֆիկինգի զոհի վերադարձի և նախնական աջակցության ապահովման նպատակով:

7. Նախատեսել անվճար վերադարձի վկայականների տրամադրում թրաֆիկինգի զոհերի համար` համապատասխան փոփոխություններ կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:

8. Վերանայել վերադարձի վկայականների տրամադրման ժամկետները թրաֆիկինգի զոհերի համար:

Կարգավիճակ: Վերադարձի վկայականներն անվճար տրամադրվում են նախնական նույնացմամբ թրաֆիկինգի զոհ համարվող անձանց: Տրամադրման ժամկետները նվազագույն են:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

9. Նախատեսել թրաֆիկինգի զոհերի համար ապաստանի /ապաստանների ստեղծում ԱՍՀՆ ներքո:

Կարգավիճակ: Տե՛ս Հաշվետվության մեջ ԱՍՀՆ տրամադրած տեղեկատվությունը խնդրո առարկային մասին:

 

10. Նախատեսել ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության Կանանց հիմնահարցերի բաժնում մասնագիտացված բաժնի/օղակի առանձնացում, որն, ըստ սույն ԱՈՒՄ-ի, կհամակարգի զոհերին տրամադրվելիք աջակցությունը:

Կարգավիճակ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 23.10.07 թ. N 145-Ա/1 հրամանով հաստատված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության (այսուհետ` վարչություն)» կանոնադրության համաձայն վարչությունն իր գործառույթների շրջանակներում «ուսումնասիրում է կանանց առքուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր»: Այդ գործառույթը վերապահված է կանանց հիմնահարցերի բաժնին և արտացոլված բաժնի համապատասխան մասնագետի պաշտոնի անձնագրում և զոհերին տրամադրվելիք աջակցության համակարգումը գտնվում է բաժնի և համապատասխան մասնագետի լիազորությունների շրջանակում:

11. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն` ներառելով թրաֆիկինգի զոհերին որպես օրենքի առարկա խումբ:

Կարգավիճակ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստեղծված է տարբեր գերատեսչություններից իրավաբանների մասնակցությամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ` այդ թվում նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որի խնդիրն է ՀՀ օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը:

12. Նախատեսել փոփոխություններ ՀՀ սոցիալական և զբաղվածության քաղաքականությունը կարգավորող նորմատիվային ակտերում` թրաֆիկինգի զոհերի համար նախատեսելով արտոնյալ պայմաններ, այդ թվում նաև` թրաֆիկինգի ենթարկման ժամանակահատվածը որպես զբաղվածություն դիտարկելու միջոցով:

13. Թրաֆիկինգի զոհերին աջակցության տրամադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով ստեղծել զոհերի տվյալների հիման վրա շտեմարան` խիստ սահմանափակ և լիազորված մուտքով:

Կարգավիճակ: ԱՄԿ-ի հայաստանյան գրասենյակն իր հակաթրաֆիկինգային ծրագրի շրջանակներում 2009-2010 թվականների ընթացքում նախատեսում է օժանդակել ԱՍՀՆ-ին` ստեղայնացնելու և զետեղելու թրաֆիքինգի զոհերի շտեմարանը: Այդ կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում նախարարության և ԱՄԿ-ի փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են շտեմարանի ստեղծմանն ուղղված հարցերը (աշխատանքներն ընթացքի մեջ են):

14. ՀՀ սահմանակետերին մոտ մարզպետարանների Երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններում առանձնացնել թրաֆիկինգի զոհերի հարցերով պատասխանատուի, որը կհամագործակցի ՀՀ ԱԱԾ-ի հետ` զոհերին նախնական աջակցության ցույց տալու հարցում:

Կարգավիճակ: ՀՀ մարզպետարանների երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` բաժիններ) ստեղծվել են ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 1833-Ն որոշմամբ և գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «ՀՀ մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրության» համաձայն:

Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվում է վերոհիշյալ իրավական ակտերում (ՀՀ կառավարության 10.27.05 թ. N 1833-Ն որոշում, բաժնի օրինակելի կանոնադրություն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագծերը: Մասնավորապես, բաժնի օրինակելի կանոնադրության մեջ լրացվել են թրաֆիքինգի հիմնախնդրին վերաբերվող գործառույթները, որոնք փաստաթղթի ընդունումից հետո կարտացոլվեն բաժնի աշխատակիցների պաշտոնի անձնագրերում:

15. Համագործակցող ՀԿ-ների հետ փոխըմբռնման հուշագրի ձևի մշակում:

Կարգավիճակ: ՀՀ պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև թրաֆիկինգի հարցերով կնքվելիք փոխըմբռնման հուշագրի օրինակելի ձևի նախագիծը մշակվել և քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և ՀԿ-ների հետ: Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի քննարկմանը և 2009 թ. մարտի 11-ին կայացած նիստի ընթացքում արժանացել հավանության:

 

Ոստիկանություն

 

16. Թրաֆիկինգ հանցագործության դեմ պայքարն ու ԱՈՒՄ-ի կիրառումն առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար ՀՀ ոստիկանության համակարգում ստեղծել թրաֆիկինգ հանցագործության իրականացնողների և զոհերի տվյալների հիման վրա առանձին շտեմարաններ` խիստ սահմանափակ և լիազորված մուտքով:

17. ՀՀ ԱԱԾ հետ համատեղ մշակել զոհի կերպավորման չափորոշիչներ:

18. Թրաֆիկինգի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների կենտրոնացման համար մշակել համապատասխան կանոնակարգեր:

19. Թրաֆիկինգին առնչվող հոդվածներով նախաքննության ամբողջությունը ապահովելու, ինչպես նաև նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել թրաֆիկինգի գործերով համապատասխան քննչական խումբ, կենտրոնացնել և վարույթ ընդունել համապատասխան հոդվածներով քր. գործերը:

20. Թրաֆիկինգի դեմ պայքարի համար պատասխանատու ՀՀ համապատասխան ստորաբաժանմանը ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

21. Հասարակության իրազեկման բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության միջոցով պարբերաբար անդրադառնալ թրաֆիկինգի խնդիրներին:

Կարգավիճակ: Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համաձայնություն է ձեռք բերել և հայաֆիկացնել այլ պետությունների կողմից օգտագործվող թրաֆիկինգի վերլուծական համակարգչային ծրագիր, որը կարող է բավարարել թե՛ տեղական, և թե՛ միջազգային պահանջներին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհայտ է ծրագրի ձեռք բերման ստույգ ժամանակը` ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և ստեղծվել է համապատասխան համակարգչային ծրագիր, որը մասնակիորեն բավարարում է առաջադրված պահանջները:

ՀՀ ոստիկանության կողմից զոհի կերպավորման չափորոշիչների մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայումս ուսումնասիրվում են ՀՀ-ում հայտնաբերված թրաֆիքինգի զոհերի առանձնահատկությունները և օգտվելով միջազգային փորձից` դրանց համապատասխան, ՄԱԶԾ հետ համատեղ նախատեսվում է մշակել կերպավորման չափորոշիչներով պլաստիկ քարտեր զոհերի հետ առնչվող ծառայողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Մանրամասն վերլուծություն է կատարվել և գնահատվել է թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի կարիքները, որի կապակցությամբ ֆինանսական վարչության հետ համատեղ կազմվել է նախահաշվարկ և ներկայացվել թրաֆիկինգի հարցերով խորհրդին, սակայն առկա խնդիրները դեռևս լուծում չեն ստացել:

Ելնելով իրավիճակից` ակտիվ համագործակցություն է իրականացվել ԱՄՆ դեսպանատան հետ, որն իր համաձայնությունն է տվել մասնակիորեն աջակցել բաժնի կարիքների բավարարմանը: 2009 թ.-ի հուլիսին ԱՄՆ դեսպանատունը բաժնին նվիրել է 1 ավտոմեքենա, 6 համակարգիչ իր բաղկացուցիչ մասերով և ռադիոկապի 6 միջոց:

Համապատասխան հանձնարարական է տրվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը: Միայն 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում 3 անգամ 02 շաբաթաթերթի և 2 անգամ 02 հաղորդաշարի միջոցով անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի խնդրին: Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների մասնակցությամբ նկարահանվել են 3 հաղորդումներ «Երկիր Մեդիա», «Հ2», «Ա1+» ընկերությունների կողմից, որոնք 18 անգամ ցուցադրվել են տարբեր հեռուստաընկերություններով: Հաղորդում է կազմակերպվել նաև «Ազատություն» ռադիոկայանով: ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մամլո ասուլիսների ընթացքում բազմիցս անդրադարձել է թրաֆիկինգի դեմ տարվող պայքարին: ԱՄԷ դեսպանատան միջոցով նյութեր են տրամադրվել նաև ԱՄԷ ԶԼՄ-ներին: Դասախոսություններ են կարդացվել նաև լրագրողների, խաղաղապահ ուժերի, ոստիկանության քննիչների, Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համար և ԵԱՀԿ կողմից կազմակերպված սեմինարների ընթացքում:

Արձանագրության 3.2 կետով նախատեսված այլ պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

22. ՀՀ կառավարության 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում նախատեսել թրաֆիկինգի զոհերի ընդգրկումը:

Կարգավիճակ: ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ՀՀ կառավարությանը «ՀՀ կառավարության 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում» նախատեսելու թրաֆիկինգի զոհերի ընդգրկումը: Սակայն մինչ ցանկում փոփոխություն կատարելը, թրաֆիկինգի զոհերին, բացառության կարգով, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվում է ուղեգրեր` անվճար հետազոտություն, բուժում և խորհրդատվություն կազմակերպելու նպատակով:

Թրաֆիկինգի զոհերը հիմնականում պատկանում են ռիսկային խմբերի և կարող են արդեն իսկ ընդգրկվել անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում` առանց լրացուցիչ ֆինանսավորման:

«Պետության կողմից երաշխավորված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչի» համաձայն` նրանք նույնպես կարող են ստանալ անվճար բուժում:

Միևնույն ժամանակ նպատակային ծրագրերում ընդգրկված հիվանդները` տուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական և նարկոլոգիական, չարորակ նորագոյացություններով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց բուժումը կազմակերպվում է անվճար:

Պետպատվերի շրջանակներում է իրականացվում հիվանդանոցային բժշկասոցիալական փորձաքննությունը` համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ նրա կողմից լիազորված մարմինների ուղեգրերի, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում դատաբժշկական փորձաքննության անցկացումը` համաձայն դատաբժշկական փորձագետի կողմից տրված ուղեգրի:

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2009
N 34
Արձանագրային որոշում