Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 օգոստոսի 2009 թվականի N 34

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի)

դեմ պայքարի ուղղությամբ 2009 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում

կատարված աշխատանքների մասին

(2-րդ մաս)

 

Դասընթաց բուժաշխատողների համար

 

2009 թ.-ի հունիսի 22-ին կազմակերպվել է հակաթրաֆիկինգային թեմայով դասընթաց բուժաշխատողների համար: Հանրապետության 4 մարզերի և Երևան քաղաքի առողջապահական բաժինների և պոլիկլինիկաների աշխատակիցները իրազեկվել են զոհերին բուժօգնություն տրամադրելու, թրաֆիկինգի հնարավոր առողջապահական ռիսկերի և հետևանքների վերաբերյալ: Մասնակիցները ծանոթացել են նաև Ազգային ուղղորդման կարգի դրույթների և վերջինիս շրջանակներում բուժաշխատողների դերի հետ: 20 մասնակիցներ ստացել են վկայականներ և պատրաստ են համանման դասընթացներ անցկացնել իրենց հաստատություններում և գործընկերների շրջանում:

 

Իրավապահ մարմինների կարողությունների հզորացում

 

Ս/թ փետրվար-մարտ ամիսներին «ԱՄՔՈՐ»-ը հանրապետության 6 մարզերի 12 քաղաքներում անց է կացրել կարիքների գնահատման հարցում քննիչների շրջանում` իրենց մասնագիտական կարիքները և թրաֆիկինգի վերաբերյալ գիտելիքները գնահատելու նպատակով: Հարցման արդյունքների հիման վրա կազմվել են դասընթացի մոդուլներ: Քննիչների համար նախատեսված թրաֆիկինգի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված 4 երկօրյա դասընթացներն անց են կացվել ս/թ ապրիլի 27-28-ին, ապրիլի 29-30-ին, մայիսի 12-13-ին և մայիսի 14-15-ին: Դասընթացների արդյունքում 46 քննիչներ ՀՀ Քննչական գլխավոր վարչությունից, Երևան քաղաքի քննչական վարչությունից, Երևանի բոլոր համայնքներից, ինչպես նաև մարզային քննչական բաժիններից վերապատրաստում են անցել թրաֆիկինգի տեղական և միջազգային օրենսդրության, զոհերի պաշտպանության, աջակցության, նույնացման և ուղղորդման թեմաներով:

 

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի կիրարկման նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների կատարում

/Ի կատարումն Խորհրդի 2008 թ.-ի հունիսի 26-ի նիստի արձանագրության 3.2. կետի/

 

Թրաֆիկինգի հարցերով խորհուրդ և նրա աշխատանքային խումբ

 

1. Առաջարկել թրաֆիկինգի զոհերին աջակցելու նպատակով ֆինանսական հիմնադրամի ստեղծում:

2. Թրաֆիկինգի միջազգային չափորոշիչների հիման վրա նույնացման տարբեր փուլերի համար հարցարանների մշակում:

Կարգավիճակ. աշխատանքները սկսվել են:

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

3. ՀՀ մուտք գործելու ժամանակ թրաֆիկինգի զոհին նախնական աջակցություն տրամադրելու նպատակով սահմանահատման կետերին առընթեր ստեղծել ժամանակավոր կեցության համար հատուկ կացարան:

4. Սահմանել ԱԱԾ բյուջեում առանձին տողով ֆինանսական աջակցության հատկացումներ` հատուկ կացարանում զոհին նախնական աջակցության տրամադրման համար:

5. Հատուկ կացարանում զոհին առաջնային օգնություն ցուցաբերելու համար առանձին բժիշկ-հոգեբանի հաստիք սահմանել:

Կարգավիճակ: ԱԱԾ մասով նախատեսված առաջարկություններն դեռևս ի կատար չեն ածվել, քանի որ վերջինիս կողմից ներկայացված ֆինանսական գնահատականի կետերի համաձայն ֆինանսական հատկացումներ չեն կատարվել:

 

Արտաքին գործերի նախարարություն

 

6. Առանձնացված ֆինանսական հատկացումներ նախատեսել արտերկրում հայտնաբերված ՀՀ քաղաքացի թրաֆիկինգի զոհի վերադարձի և նախնական աջակցության ապահովման նպատակով:

7. Նախատեսել անվճար վերադարձի վկայականների տրամադրում թրաֆիկինգի զոհերի համար` համապատասխան փոփոխություններ կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:

8. Վերանայել վերադարձի վկայականների տրամադրման ժամկետները թրաֆիկինգի զոհերի համար:

Կարգավիճակ: Վերադարձի վկայականներն անվճար տրամադրվում են նախնական նույնացմամբ թրաֆիկինգի զոհ համարվող անձանց: Տրամադրման ժամկետները նվազագույն են:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

9. Նախատեսել թրաֆիկինգի զոհերի համար ապաստանի /ապաստանների ստեղծում ԱՍՀՆ ներքո:

Կարգավիճակ: Տե՛ս Հաշվետվության մեջ ԱՍՀՆ տրամադրած տեղեկատվությունը խնդրո առարկային մասին:

 

10. Նախատեսել ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության Կանանց հիմնահարցերի բաժնում մասնագիտացված բաժնի/օղակի առանձնացում, որն, ըստ սույն ԱՈՒՄ-ի, կհամակարգի զոհերին տրամադրվելիք աջակցությունը:

Կարգավիճակ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 23.10.07 թ. N 145-Ա/1 հրամանով հաստատված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության (այսուհետ` վարչություն)» կանոնադրության համաձայն վարչությունն իր գործառույթների շրջանակներում «ուսումնասիրում է կանանց առքուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր»: Այդ գործառույթը վերապահված է կանանց հիմնահարցերի բաժնին և արտացոլված բաժնի համապատասխան մասնագետի պաշտոնի անձնագրում և զոհերին տրամադրվելիք աջակցության համակարգումը գտնվում է բաժնի և համապատասխան մասնագետի լիազորությունների շրջանակում:

11. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն` ներառելով թրաֆիկինգի զոհերին որպես օրենքի առարկա խումբ:

Կարգավիճակ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստեղծված է տարբեր գերատեսչություններից իրավաբանների մասնակցությամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ` այդ թվում նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որի խնդիրն է ՀՀ օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը:

12. Նախատեսել փոփոխություններ ՀՀ սոցիալական և զբաղվածության քաղաքականությունը կարգավորող նորմատիվային ակտերում` թրաֆիկինգի զոհերի համար նախատեսելով արտոնյալ պայմաններ, այդ թվում նաև` թրաֆիկինգի ենթարկման ժամանակահատվածը որպես զբաղվածություն դիտարկելու միջոցով:

13. Թրաֆիկինգի զոհերին աջակցության տրամադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով ստեղծել զոհերի տվյալների հիման վրա շտեմարան` խիստ սահմանափակ և լիազորված մուտքով:

Կարգավիճակ: ԱՄԿ-ի հայաստանյան գրասենյակն իր հակաթրաֆիկինգային ծրագրի շրջանակներում 2009-2010 թվականների ընթացքում նախատեսում է օժանդակել ԱՍՀՆ-ին` ստեղայնացնելու և զետեղելու թրաֆիքինգի զոհերի շտեմարանը: Այդ կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում նախարարության և ԱՄԿ-ի փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են շտեմարանի ստեղծմանն ուղղված հարցերը (աշխատանքներն ընթացքի մեջ են):

14. ՀՀ սահմանակետերին մոտ մարզպետարանների Երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններում առանձնացնել թրաֆիկինգի զոհերի հարցերով պատասխանատուի, որը կհամագործակցի ՀՀ ԱԱԾ-ի հետ` զոհերին նախնական աջակցության ցույց տալու հարցում:

Կարգավիճակ: ՀՀ մարզպետարանների երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` բաժիններ) ստեղծվել են ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 1833-Ն որոշմամբ և գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «ՀՀ մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրության» համաձայն:

Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվում է վերոհիշյալ իրավական ակտերում (ՀՀ կառավարության 10.27.05 թ. N 1833-Ն որոշում, բաժնի օրինակելի կանոնադրություն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագծերը: Մասնավորապես, բաժնի օրինակելի կանոնադրության մեջ լրացվել են թրաֆիքինգի հիմնախնդրին վերաբերվող գործառույթները, որոնք փաստաթղթի ընդունումից հետո կարտացոլվեն բաժնի աշխատակիցների պաշտոնի անձնագրերում:

15. Համագործակցող ՀԿ-ների հետ փոխըմբռնման հուշագրի ձևի մշակում:

Կարգավիճակ: ՀՀ պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև թրաֆիկինգի հարցերով կնքվելիք փոխըմբռնման հուշագրի օրինակելի ձևի նախագիծը մշակվել և քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և ՀԿ-ների հետ: Նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի քննարկմանը և 2009 թ. մարտի 11-ին կայացած նիստի ընթացքում արժանացել հավանության:

 

Ոստիկանություն

 

16. Թրաֆիկինգ հանցագործության դեմ պայքարն ու ԱՈՒՄ-ի կիրառումն առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար ՀՀ ոստիկանության համակարգում ստեղծել թրաֆիկինգ հանցագործության իրականացնողների և զոհերի տվյալների հիման վրա առանձին շտեմարաններ` խիստ սահմանափակ և լիազորված մուտքով:

17. ՀՀ ԱԱԾ հետ համատեղ մշակել զոհի կերպավորման չափորոշիչներ:

18. Թրաֆիկինգի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների կենտրոնացման համար մշակել համապատասխան կանոնակարգեր:

19. Թրաֆիկինգին առնչվող հոդվածներով նախաքննության ամբողջությունը ապահովելու, ինչպես նաև նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել թրաֆիկինգի գործերով համապատասխան քննչական խումբ, կենտրոնացնել և վարույթ ընդունել համապատասխան հոդվածներով քր. գործերը:

20. Թրաֆիկինգի դեմ պայքարի համար պատասխանատու ՀՀ համապատասխան ստորաբաժանմանը ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

21. Հասարակության իրազեկման բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության միջոցով պարբերաբար անդրադառնալ թրաֆիկինգի խնդիրներին:

Կարգավիճակ: Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համաձայնություն է ձեռք բերել և հայաֆիկացնել այլ պետությունների կողմից օգտագործվող թրաֆիկինգի վերլուծական համակարգչային ծրագիր, որը կարող է բավարարել թե՛ տեղական, և թե՛ միջազգային պահանջներին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհայտ է ծրագրի ձեռք բերման ստույգ ժամանակը` ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և ստեղծվել է համապատասխան համակարգչային ծրագիր, որը մասնակիորեն բավարարում է առաջադրված պահանջները:

ՀՀ ոստիկանության կողմից զոհի կերպավորման չափորոշիչների մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայումս ուսումնասիրվում են ՀՀ-ում հայտնաբերված թրաֆիքինգի զոհերի առանձնահատկությունները և օգտվելով միջազգային փորձից` դրանց համապատասխան, ՄԱԶԾ հետ համատեղ նախատեսվում է մշակել կերպավորման չափորոշիչներով պլաստիկ քարտեր զոհերի հետ առնչվող ծառայողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Մանրամասն վերլուծություն է կատարվել և գնահատվել է թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի կարիքները, որի կապակցությամբ ֆինանսական վարչության հետ համատեղ կազմվել է նախահաշվարկ և ներկայացվել թրաֆիկինգի հարցերով խորհրդին, սակայն առկա խնդիրները դեռևս լուծում չեն ստացել:

Ելնելով իրավիճակից` ակտիվ համագործակցություն է իրականացվել ԱՄՆ դեսպանատան հետ, որն իր համաձայնությունն է տվել մասնակիորեն աջակցել բաժնի կարիքների բավարարմանը: 2009 թ.-ի հուլիսին ԱՄՆ դեսպանատունը բաժնին նվիրել է 1 ավտոմեքենա, 6 համակարգիչ իր բաղկացուցիչ մասերով և ռադիոկապի 6 միջոց:

Համապատասխան հանձնարարական է տրվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը: Միայն 2009 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում 3 անգամ 02 շաբաթաթերթի և 2 անգամ 02 հաղորդաշարի միջոցով անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի խնդրին: Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների մասնակցությամբ նկարահանվել են 3 հաղորդումներ «Երկիր Մեդիա», «Հ2», «Ա1+» ընկերությունների կողմից, որոնք 18 անգամ ցուցադրվել են տարբեր հեռուստաընկերություններով: Հաղորդում է կազմակերպվել նաև «Ազատություն» ռադիոկայանով: ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մամլո ասուլիսների ընթացքում բազմիցս անդրադարձել է թրաֆիկինգի դեմ տարվող պայքարին: ԱՄԷ դեսպանատան միջոցով նյութեր են տրամադրվել նաև ԱՄԷ ԶԼՄ-ներին: Դասախոսություններ են կարդացվել նաև լրագրողների, խաղաղապահ ուժերի, ոստիկանության քննիչների, Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համար և ԵԱՀԿ կողմից կազմակերպված սեմինարների ընթացքում:

Արձանագրության 3.2 կետով նախատեսված այլ պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

22. ՀՀ կառավարության 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում նախատեսել թրաֆիկինգի զոհերի ընդգրկումը:

Կարգավիճակ: ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ՀՀ կառավարությանը «ՀՀ կառավարության 04.03.2004 թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում» նախատեսելու թրաֆիկինգի զոհերի ընդգրկումը: Սակայն մինչ ցանկում փոփոխություն կատարելը, թրաֆիկինգի զոհերին, բացառության կարգով, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվում է ուղեգրեր` անվճար հետազոտություն, բուժում և խորհրդատվություն կազմակերպելու նպատակով:

Թրաֆիկինգի զոհերը հիմնականում պատկանում են ռիսկային խմբերի և կարող են արդեն իսկ ընդգրկվել անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող սոցիալապես անապահով և առանձին/հատուկ խմբերի ցանկում` առանց լրացուցիչ ֆինանսավորման:

«Պետության կողմից երաշխավորված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչի» համաձայն` նրանք նույնպես կարող են ստանալ անվճար բուժում:

Միևնույն ժամանակ նպատակային ծրագրերում ընդգրկված հիվանդները` տուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական և նարկոլոգիական, չարորակ նորագոյացություններով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց բուժումը կազմակերպվում է անվճար:

Պետպատվերի շրջանակներում է իրականացվում հիվանդանոցային բժշկասոցիալական փորձաքննությունը` համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ նրա կողմից լիազորված մարմինների ուղեգրերի, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում դատաբժշկական փորձաքննության անցկացումը` համաձայն դատաբժշկական փորձագետի կողմից տրված ուղեգրի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2009
N 34
Արձանագրային որոշում