Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (9-ՐԴ ՄԱՍ)

 

 

116.0071.050308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11608071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 փետրվարի 2008 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

8. ՀՄՄ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՌԵԳԼԱՄԵՆՏԻ ՀՈԴՎԱԾ 5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԵՆԹԱՏՈՂԱՅԻՆ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ»

 

ՀՄՄՌՌ Հոդված 5 Հաճախականությունների բաշխման աղյուսակի հետևյալ մեջբերումները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը.

 

.______________________________________________________________________.

|Լրացուցիչ       |5.55; 5.58; 5.93; 5.152; 5.154; 5.155; 5.163;    | 23|

|բաշխում:        |5.177; 5.179; 5.201; 5.202; 5.225A 5.262; 5.277; |   |

|                |5.312; 5.323; 5.342; 5.359; 5.422; 5.455;        |   |

|                |5.469; 5.473; 5.483                              |   |

|________________|_________________________________________________|___|

|Ծառայությունների|5.75; 5.77; 5.133; 5.139; 5.206; 5.382; 5.398A;  | 10|

|այլ խումբ:      |5.545; 5.546; 5.550                              |   |

|________________|_________________________________________________|___|

|Փոխարինող       |5.98; 5.175; 5.132B; 5.133A; 5.145B; 5.149A;     |  9|

|բաշխում:        |5.158; 5.159; 5.161B;                            |   |

|________________|_________________________________________________|___|

|Այլ:            |5.14; 5.56; 5.96; 5.128; 5.155Ա; 5.399;  5.482;  |  7|

|________________|_________________________________________________|___|

|Որոշումներ      |163                                              |  1|

|________________|_________________________________________________|___|

|Ընդամենը:       |                                                 | 50|

.______________________________________________________________________.

 

5.14. «Եվրոպական հեռարձակման գոտին» սահմանափակվում է արևելքում Շրջան 1-ի արևելյան սահմանով, արևմուտքում` Գրինվիչից 40 աստիճան միջօրեականի արևմուտքի լայնությունով և հարավում 30 աստիճան զուգահեռականի հյուսիսային լայնությունով, այնպես, որպեսզի ընդգրկի իր մեջ Սաուդյան Արաբիայի հյուսիսային մասը և Միջերկրական ծովին հարակից երկրների այն մասերը, որոնք գտնվում են այդ սահմանների շրջանակներում: Բացի այդ Եվրոպական հեռարձակման գոտում են ընդգրկվել Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Իրաքի, Հորդանանի, Սիրիական Արաբական Հանրապետության, Թուրքիայի և ՈՒկրաինայի տարածքների այն մասերը, որոնք տեղակայված են այդ սահմաններից դուրս:

5.55. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում 14-17 կՀց-ների շերտը բաշխված է նաև ռադիոնավիգացիոն ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.56. Այն ծառայությունների կայանները, որոնց բաշխված են 14-19,95 կՀց և 20,05-70 կՀց, իսկ 1 Շրջանին 72-84 կՀց և 86-90 կՀց հաճախականությունների շերտերը, կարող են հաղորդել ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշաններ: Այդպիսի կայանները պետք է պաշտպանվեն վնասակար խանգարումներից:Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում այդ նպատակով և նույն պայմաններում օգտագործվելու են 25 կՀց և 50 կՀց հաճախականությունների շերտերը: (ՀՌԿ-12)

5.58. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում և Թուրքմենստանում 67-70 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ռադիոնավիգացիոն ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-2000):

5.75. Ծառայությունների այլ դասակարգ. Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, ՈՒկրաինայում, ինչպես նաև Բուլղարիայի և Ռումինիայի սևծովյան շրջաններում 315-325 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է ծովային ռադիոնավիգացիոն ծառայությանը առաջնային հիմունքներով այն պայմանով, որ Բալթիկ ծովի շրջանում այդ հաճախականությունների շերտի բաշխումը ծովային կամ օդային ռադիոնավիգացիոն ծառայության նոր կայաններին ենթակա է շահագրգիռ ադմինիստրացիաների միջև նախնական քննարկման (ՀՌԿ-2000):

5.77. Ծառայության այլ տեսակ. Ավստրալիայում, Չինաստանում, Շրջան 3-ում գտնվող Ֆրանսիական անդրծովյան տարածքներում, Կորեայի Հանրապետությունում, Հնդկաստանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Ճապոնիայում, Պակիստանում, Պապուա-Նոր Գվինեայում և Շրի-Լանկայում 415-495 կՀց հաճախականությունների շերտի բաշխումը օդային ռադիոնավիգացիոն ծառայությանը կատարվել է առաջնային հիմունքներով: Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Լատվիայում, ՈՒզբեկստանում և Ղրղզստանում 435-495 կՀց հաճախականությունների շերտի բաշխումը օդային ռադիոնավիգացիոն ծառայությանը կատարվել է առաջնային հիմունքներով: Վերոնշված երկրների ադմինիստրացիաները պետք է ընդունեն բոլոր պրակտիկորեն հնարավոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար այն, որ 435-495 կՀց հաճախականությունների շերտում օդային ռադիոնավիգացիոն կայանները չստեղծեն խանգարումներ նավային կայանների հաղորդումից առափնյա կայանների ընդունմանն այն հաճախականությունների վրա, որոնք նախատեսված են նավային կայանների համար համաշխարհային հիմունքներով (ՀՌԿ-12):

5.93. Լրացուցիչ բաշխում. Անգոլայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Վրաստանում, Հունգարիայում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Մոնղոլիայում, Նիգերիայում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Ղրղզստանում, Սլովակիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում, Չադում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 1625-1635 կՀց, 1800-1810 կՀց և 2160-2170 կՀց հաճախականությունների շերտերը բաշխված են նաև ֆիքսված և ցամաքային շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով համաձայնեցման պայմանով` ստացված 9.21 կետով (ՀՌԿ-15):

5.96. Գերմանիայում, Հայաստանում, Ավստրիայում, Ադրբեջանում, Բելոռուսում, Խորվաթիայում, Դանիայում, Էստոնիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Հունգարիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Իսրայելում, Ղազախստանում, Լատվիայում, Լիխտենշտեյնում, Լիտվայում, Մալթայում, Մոլդովայում, Նորվեգիայում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Ղրղզստանում, Սլովակիայում, Չեխական Հանրապետությունում, Միացյալ Թագավորությունում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում ադմինիստրացիաները կարող են իրենց սիրողական ծառայությունները բաշխել մինչև 200 կՀց 1715-1800 կՀց և 1850-2000 կՀց հաճախականությունների շերտերում: Սակայն իրենց սիրողական ծառայություններին այդ սահմաններում հաճախականությունների շերտեր բաշխելիս ադմինիստրացիաները հարևան երկրների ադմինիստրացիաների հետ նախնական խորհրդակցություններից հետո պետք է այնպիսի միջոցներ ձեռք առնեն, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրենց սիրողական ծառայությունների կողմից այլ երկրների ֆիքսված և շարժական ծառայություններին վնասակար խանգարումները կանխարգելելու համար: Ցանկացած սիրողական կայանի միջին հզորությունը չպետք է գերազանցի 10 Վտ-ը (ՀՌԿ-15):

5.98. Փոխարինող բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Բելգիայում, Կամերունում, Կոնգոյի Հանրապետությունում, Դանիայում, Եգիպտոսում, Էրիտրեում, Իսպանիայում, Եթովպիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունաստանում, Իտալիայում, Ղազախստանում, Լիբանանում, Լիտվայում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Սոմալիում, Տաջիկստանում, Թունիսում, Թուրքմենստանում, Թուրքիայում 1810-1830 կՀց հաճախականությունների շերտը, բացի օդային շարժական ծառայությունից, բաշխված է ֆիքսված և շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.128. Հաճախականությունները 4063-4123 կՀց և 4130-4438 կՀց հաճախականությունների շերտերում հատուկ դեպքերում կարող են օգտագործվել ֆիքսված ծառայության կայանների կողմից, որոնք կապ են հաստատում միայն այն պետության սահմանների ներսում, որտեղ որ տեղակայված են և որոնց միջին հզորությունը չի գերազանցում 50 Վտ` ծովային շարժական ծառայությանը վնասակար խանգարումներ չստեղծելու պայմանով: Բացի այդ Աֆղանստանում, Արգենտինայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Բոցվանում, Բուռկինա Ֆասոյում, Կենտրոնական Աֆրիկական Հանրապետությունում, Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Մալիում, Նիգերում, Պակիստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Չադում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 4063-4123 կՀց, 4130-4133 կՀց և 4408-4438 կՀց հաճախականությունների շերտերում կարող են աշխատել 1 կՎտ միջին հզորությունը չգերազանցող ֆիքսված ծառայության կայաններ, որոնք տեղակայված են ափից առնվազն 600 կմ հեռավորության վրա այն պայմանով, որ չեն ստեղծի վնասակար խանգարումներ ծովային շարժական ծառայությանը (ՀՌԿ-12):

5.132B. Փոխարինող բաշխում: Հայաստանում, Բելոռուսիայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում և Ղրղզստանում 4438-4488 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է ֆիքսված և շարժական, բացառմամբ օդային շարժական (R), ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.133. Ծառայությունների այլ դասակարգ. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Նիգերում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 5130-5250 կՀց-ների շերտը, բացի օդային շարժական ծառայությունից, բաշխված է շարժական ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-12):

5.133A. Փոխարինող բաշխում: Հայաստանում, Բելոռուսիայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում և Ղրղզստանում 5250-5275 կՀց և 26 200-26 350 կՀց հաճախականությունների շերտերը բաշխված են ֆիքսված և շարժական, բացառմամբ օդային շարժական, ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ -15):

5.139. Ծառայությունների այլ դասակարգ. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Մոնղոլստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում մինչև 2009 թվականի մարտի 29-ը 6765-7000 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է ցամաքային շարժական ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-07):

5.145B. Փոխարինող բաշխում: Հայաստանում, Բելոռուսիայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում և Ղրղզստանում 9305-9355 կՀց և 16 100-16 200 կՀց հաճախականությունների շերտերը բաշխված են ֆիքսված ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.149A. Փոխարինող բաշխում: Հայաստանում, Բելոռուսիայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում և Ղրղզստանում 13 450-13 550 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է ֆիքսված ծառայությանը առաջնային հիմունքներով, իսկ շարժական, բացառմամբ օդային շարժական (R), ծառայությանը` երկրորդային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.152. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Չինաստանում, Կոտ դ'Իվուարում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 14250-14350 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ֆիքսված ծառայությանը առաջնային հիմունքներով: Ֆիքսված ծառայության կայանի ճառագայթման հզորությունը չպետք է գերազանցի 24 դԲՎտ-ը (ՀՌԿ-03):

5.154. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 18068-18168 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ֆիքսված ծառայությանը առաջնային հիմունքներով 1 կՎտ-ը չգերազանցող սահմանափակող կորի գագաթնային հզորությամբ տվյալ պետության սահմաններում օգտագործելու համար (ՀՌԿ-03):

5.155. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Սլովակիայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 21850-21870 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև օդային շարժական (R) ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-07):

5.155A. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Սլովակիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 21850-21870 կՀց հաճախականությունների շերտի օգտագործումը ֆիքսված ծառայության կողմից սահմանափակված է օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունների կողմից (ՀՌԿ-07):

5.158. Փոխարինող բաշխում: Հայաստանում, Բելոռուսիայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում և Ղրղզստանում 24 450-24 600 կՀց հաճախականությունների շերտը բաշխված է ֆիքսված և ցամաքային շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.159. Փոխարինող բաշխում: Հայաստանում, Բելոռուսիայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում և Ղրղզստանում 39-39.5 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է ֆիքսված և շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.161B. Փոխարինող բաշխում: Ալբանիայում, Գերմանիայում, Հայաստանում, Ավստրիայում, Բելոռուսիայում, Բելգիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կիպրոսում, Վատիկանում, Խորվաթիայում, Դանիայում, Իսպանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Լատվիայում, նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունում, Լիխտեյնշտեյնում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Մոլդովայում, Մոնակոյում, Չերնոգորիայում, Նորվեգիայում, ՈՒզբեկստանում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Ղրղզստանում, Սլովակիայում, Չեխիայի Հանրապետությունում, Ռումինիայում, Միացյալ Թագավորությունում, Սան-Մարինոյում, Սլովենիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում և ՈՒկրաինայում 42-42.5 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է ֆիքսված և շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.163. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունգարիայում, Ղազախստանում, Լատվիայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 47-48,5 ՄՀց և 56,5-58 ՄՀց հաճախականությունների շերտերը բաշխված են նաև ֆիքսված և ցամաքային շարժական ծառայություններին երկրորդական հիմունքներով (ՀՌԿ-12):

5.175. Փոխարինող բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 68-73 ՄՀց և 76-87,5 ՄՀց հաճախականությունների շերտերը բաշխված են ռադիոհեռարձակման ծառայությանը առաջնային հիմունքներով: Լատվիայում և Լիտվայում 68-73 ՄՀց և 76-87,5 ՄՀց հաճախականությունների շերտերը բաշխված են Ռադիոհեռարձակման և Շարժական` բացառությամբ օդային շարժականի, ծառայություններին առաջնային հիմունքներով: Ծառայությունները, որոնց այդ հաճախականությունների շերտերը բաշխված են այլ երկրներում, ինչպես նաև վերոնշված երկրներում ռադիոհեռարձակման ծառայությունը, ենթակա են համաձայնեցման հարևան շահագրգիռ պետությունների հետ (ՀՌԿ-07):

5.177. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 73-74 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ռադիոհեռարձակման ծառայությանը առաջնային հիմունքներով` համաձայն 9.21 կետի ստացված համաձայնեցման պայմանի (ՀՌԿ-07):

5.179. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, Լիտվայում, Մոնղոլիայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 74.6-74.8 ՄՀց և 75.2-75.4 ՄՀց հաճախականությունների շերտերը բաշխված են նաև օդային ռադիոնավիգացիոն ծառայությանն առաջնային հիմունքներով միայն վերգետնյա հաղորդիչներով օգտագործելու համար (ՀՌԿ-12):

5.201. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Բուլղարիայում, Էստոնիայում, Վրաստանում, Հունգարիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրաքում, Ճապոնիայում, Ղազախստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում, Մոզամբիկում, ՈՒզբեկստանում, Պապուա Նոր Գվինեայում, Լեհաստանում, Ղրղզստանում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 132-136 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև օդային շարժական ծառայությանը (OR) առաջնային հիմունքներով: Օդային շարժական ծառայության կայաններին (OR) հաճախականություններ հատկացնելիս ադմինիստրացիաները պետք է ուշադրություն դարձնեն այն հաճախականություններին, որոնք հատկացվել են օդային շարժական ծառայության կայաններին (R) (ՀՌԿ-15):

5.202. Լրացուցիչ բաշխում. Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Բուլղարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Հորդանանում, Օմանում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 136-137 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև օդային շարժական ծառայությանը (OR) առաջնային հիմունքներով: Օդային շարժական ծառայության կայաններին (OR) հաճախականություններ հատկացնելիս ադմինիստրացիաները պետք է ուշադրություն դարձնեն այն հաճախականություններին, որոնք հատկացվել են օդային շարժական ծառայության կայաններին (R) (ՀՌԿ-15):

5.206. Ծառայությունների այլ դասակարգ. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Հունաստանում, Ղազախստանում, Լիբանանում, Մոլդովայում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Ղրղզստանում, Սիրիայում, Սլովակիայում, Չեխական Հանրապետությունում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 137-138 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև օդային շարժական ծառայությանը (OR) առաջնային հիմունքներով (ՀՌԿ-2000):

5.225A. Լրացուցիչ բաշխում: Ալժիրում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, ՈՒկրաինայում և Վիետնամում 154-156 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ռադիոլոկացիոն ծառայությանը առաջնային հիմունքներով: 154-156 ՄՀց հաճախականությունների շերտի օգտագործումը ռադիոլոկացիոն ծառայության կողմից պետք է սահմանափակվի վերգետնյա տեղադիրքից աշխատող տիեզերական օբյեկտների հայտնաբերման համակարգերով: Ռադիոլոկացիոն ծառայության կայանների շահագործումը 154-156 ՄՀց հաճախականությունների շերտում պետք է իրականացվի կ. 9.21-ին համապատասխան ստացված համաձայնեցման պայմանի դեպքում: Շրջան 1-ում պոտենցիալ վնասակար խանգարումների ենթարկված ադմինիստրացիաների որոշման համար պետք է օգտագործվի 12 դԲ (մկՎ/մ) դաշտի լարվածության ակնթարթային արժեքը 10% ժամանակի համար` ստեղծվող ցանկացած այլ ադմինիստրացիայի տարածքի սահմանի վրա 25 կՀց էտալոնային հաճախությունների շերտում երկրի մակերևույթից 10 մ բարձրության վրա:

Շրջան 3-ում պոտենցիալ վնասակար խանգարումների ենթարկված ադմինիստրացիաների որոշման համար պետք է օգտագործվի խանգարում/աղմուկ (II/N) հարաբերության արժեքը` հավասար -6 դԲ (N = -161 դԲՎտ/4 կՀց) կամ -10 դԲ պաշտպանության ավելի բարձր պահանջների կիրառման համար, ինչպիսիք են հանրային անվտանգության ապահովումը և աղետի դեպքում օգնության ցուցաբերումը (PPDR (N = -161 դԲՎտ/4 կՀց)) 1% ժամանակի համար` ստեղծվող ցանկացած այլ ադմինիստրացիայի տարածքի սահմանի վրա երկրի մակերևույթից 60 մ բարձրության վրա: 156,7625-156,8375 ՄՀց, 156,5125-156,5375 ՄՀց, 161,9625-161,9875 ՄՀց, 162,0125-162,0375 ՄՀց հաճախականությունների շերտերում տիեզերական տարածության դիտարկման ռադարների արտաշերտային ճառագայթումների էկվիվալենտ իզոտրոպ ճառագայթվող հզորությունը չպետք է գերազանցի -16 դԲՎտ-ը: Համաձայն տրված բաշխման` ռադիոլոկացիոն ծառայության հաճախականային հատկացումներն ՈՒկրաինայում չպետք է օգտագործվեն առանց Մոլդովայի համաձայնության (ՀՌԿ-12):

5.262. Լրացուցիչ բաշխում. Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բահրեյնում, Բելոռուսում, Բոցվանում, Կոլումբիայում, Կուբայում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Էկվադորում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունգարիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրաքում, Իսրայելում, Հորդանանում, Ղազախստանում, Քուվեյթում, Լիբերիայում, Մալազիայում, Մոլդովայում, Օմանում, ՈՒզբեկստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Սինգապուրում, Սոմալիում, Տաջիկստանում, Չադում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 400,05-401 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ֆիքսված և շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ-12):

5.277. Լրացուցիչ բաշխում. Անգոլայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Կամերունում, Կոնգոյի Հանրապետությունում, Ջիբուտիում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունգարիայում, Իսրայելում, Ղազախստանում, Մալիում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ղրղզստանում, Սլովակիայում, Ռումինիայում, Ռուանդում, Տաջիկստանում, Չադում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 430-440 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ֆիքսված ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-12):

5.312. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 645-862 ՄՀց հաճախականությունների շերտը, Բուլղարիայում` 646-686 ՄՀց, 726-758 ՄՀց, 766-814 ՄՀց և 822-862 ՄՀց հաճախականությունների շերտը, և Լեհաստանում 860-862 ՄՀց հաճախականությունների շերտը մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը բաշխված է նաև օդային ռադիոնավիգացիոն ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-15):

5.323. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 862-960 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև օդային ռադիոնավիգացիոն ծառայությանը առաջնային հիմունքներով: Այդպիսի օգտագործումը հնարավոր է շահագրգռված ադմինիստրացիաների հետ համաձայն 9.21 կետի հետ համաձայնության գալու դեպքում և սահմանափակված է վերգետնյա տեղակայում ունեցող ռադիոփարոսներով, որոնք գործող են 1997 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև իրենց ամորտիզացիոն ժամկետի ավարտը (ՀՌԿ-12):

5.342. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում և ՈՒկրաինայում 1429-1535 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև օդային շարժական ծառայությանը առաջնային հիմունքներով միմիայն պետական սահմանների ներսում օդային տելեմետրիայի նպատակների համար: 2007 թվականի ապրիլի 1-ից 1452-1492 ՄՀց հաճախականությունների շերտի օգտագործումը թույլատրվում է շահագրգիռ ադմինիստրացիաների միջև համաձայնության գալու դեպքում (ՀՌԿ-15):

5.359. Լրացուցիչ բաշխում. Գերմանիայում, Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Բենինում, Կամերունում, Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գվինեայում, Գվինեա Բիսաուում, Հորդանանում, Ղազախստանում, Քուվեյթում, Լիտվայում, Մավրիտանիայում, ՈՒգանդայում, ՈՒզբեկստանում, Պակիստանում, Լեհաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, Ռումինիայում, Տաջիկստանում, Տանզանիայում, Թունիսում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 1550-1559 ՄՀց, 1610-1645,5 ՄՀց և 1646,5-1660 ՄՀց հաճախականությունների շերտերը բաշխված են նաև ֆիքսված ծառայությանը առաջնային հիմունքներով: Ադմինիստրացիաներին անպայմանորեն առաջարկվում է բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել այդ շերտերում ֆիքսված ծառայության նոր կայանների օգտագործումը բացառելու համար (ՀՌԿ-15):

5.382. Ծառայությունների այլ դասակարգ. Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բահրայնում, Բելոռուսում, Կոնգոյի Հանրապետությունում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Էրիթրեում, Եթովպիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Գվինեայում, Իրաքում, Իսրայելում, Հորդանանում, Ղազախստանում, Քուվեյթում, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Լիբանանում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Մոնղոլիայում, Օմանում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Կատարում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Սոմալիում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, ՈՒկրաինայում և Եմենում 1690-1700 ՄՀց հաճախականությունների շերտի բաշխումը ֆիքսված և շարժական` բացառությամբ օդային շարժական ծառայություններին իրականացված է առաջնային հիմունքներով (տես կետ 5.33), իսկ Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում 1690-1700 ՄՀց հաճախականությունների շերտի բաշխումը ֆիքսված ծառայությանը իրականացված է առաջնային հիմունքներով (տես կետ 5.33) և շարժական ծառայությանը` բացառությամբ օդային շարժականի, երկրորդական հիմունքներով (ՀՌԿ-15):

5.398A. Ծառայության այլ տեսակ. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 2483,5-2500 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է ռադիոլոկացիոն ծառայությանն առաջնային հիմունքներով: Ռադիոլոկացիոն կայաններն այս երկրներում չպետք է ստեղծեն վնասակար խանգարումներ ֆիքսված, շարժական և շարժական արբանյակային ծառայությունների կայաններին` աշխատող համապատասխան Ռադիո Ռեգլամենտին 2483,5-2500 ՄՀց հաճախականությունների շերտում, կամ պահանջեն պաշտպանություն նրանցից (ՀՌԿ-12):

5.399. Բացառությամբ կ. 5.401-ում նշված դեպքերից` ռադիոորոշման արբանյակային ծառայության կայանները, աշխատող 2483,5-2500 ՄՀց հաճախականությունների շերտում, որոնց վերաբերյալ հայտավորման համար ինֆորմացիան ստացվել է Բյուրո 2012թ. փետրվարի 17-ից հետո և որոնց սպասարկման գոտին ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, ՈՒզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և ՈՒկրաինան, չպետք է ստեղծեն վնասակար խանգարումներ ռադիոլոկացիոն ծառայության կայաններին, աշխատող այդ երկրներում համապատասխան կ. 5.398A-ի, և չպետք է պահանջեն պաշտպանություն նրանցից (ՀՌԿ-12):

5.422. Լրացուցիչ բաշխում. Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բահրայնում, Բելոռուսում, Բրունեյ Դառուսալամում, Կոնգոյի Հանրապետությունում, Կոտդ' Իվուարում, Կուբայում, Ջիբուտիում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Էրիթրեում, Եթովպիայում, Գաբոնում, Վրաստանում, Գվինեայում, Գվինեա Բիսաուում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրաքում, Իսրայելում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբանանում, Մավրիտանիայում, Մոնղոլիայում, Չերնոգորիայում, Նիգերիայում, Օմանում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ռումինիայում, Սոմալիում, Տաջիկստանում, Թունիսում, Թուրքմենստանում, ՈՒկրաինայում և Եմենում 2690-2770 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ֆիքսված և շարժական ծառայությանը առաջնային հիմունքներով` բացառությամբ օդային շարժական ծառայությունը: Այդպիսի օգտագործումը սահմանափակվում է այն սարքավորումներով, որոնք 1985 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվել են շահագործման մեջ (ՀՌԿ-12):

5.455. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Կուբայում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունգարիայում, Ղազախստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 5670-5850 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ֆիքսված ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-07):

5.469. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունգարիայում, Լիտվայում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Ղրղզստանում, Չեխական Հանրապետությունում, Ռումինիայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 8500-8750 ՄՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ցամաքային շարժական և ռադիոնավիգացիոն ծառայություններին առաջնային հիմունքներով (ՀՌԿ-12):

5.473. Լրացուցիչ բաշխում. Հայաստանում, Ավստրիայում, Ադրբեջանում, Բելոռուսում, Կուբայում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունգարիայում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Ղրղզստանում, Ռումինիայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և ՈՒկրաինայում 8850-9000 ՄՀց և 9200-9300 ՄՀց հաճախականությունների շերտերը բաշխված են նաև ռադիոնավիգացիոն ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-07):

5.482. 10,6-10,67 ԳՀց հաճախականությունների շերտում աշխատող ֆիքսված և շարժական ծառայության կայանների (բացառությամբ օդային շարժական) ալեհավաքի մուտքին տրվող հզորությունը չպետք է գերազանցի-3 դԲՎտ: Այս սահմանները կարող են գերազանցվել 9.21 կետին համապատասխան համաձայնություններ ձեռք բերելուց հետո: Սակայն Ալժիրում, Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բելոռուսում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրաքում, Լիբիական Արաբական Ջամահիրիում, Հորդանանում, Ղազախստանում, Քուվեյթում, Լիբանանում, Մարոկոյում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Նիգերիայում, Օմանում, ՈՒզբեկստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Սինգապուրում, Տաջիկստանում, Թունիսում, Թուրքմենստանում և Վիետնամում այդ սահմանափակումները, որոնք դրված են ֆիքսված և շարժական` բացառությամբ օդային շարժական ծառայություններին` չի կիրառվում (ՀՌԿ-07):

5.483. Լրացուցիչ բաշխում. Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բահրեյնում, Բելոռուսում, Չինաստանում, Կոլումբիայում, Կորեայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իրաքում, Իսրայելում, Հորդանանում, Ղազախստանում, Քուվեյթում, Լիբանանում, Մոնղոլիայում, ՈՒզբեկստանում, Կատարում, Ղրղզստանում, Կորեական Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Եմենում 10,68-10,7 ԳՀց հաճախականությունների շերտը բաշխված է նաև ֆիքսված և շարժական` բացառությամբ օդային շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով: Այդպիսի օգտագործումը սահմանափակվում է այն սարքավորումներով, որոնք 1985 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվել են շահագործման մեջ (ՀՌԿ-12):

5.545. Ծառայությունների այլ դասակարգ. Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում 31-31,3 ԳՀց հաճախականությունների շերտը բաշխված է տիեզերական հետազոտությունների ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-12):

5.546. Ծառայությունների այլ դասակարգ. Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսպանիայում, Էստոնիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հունգարիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իսրայելում, Հորդանանում, Լիբանանում, Մոլդովայում, Մոնղոլիայում, Օմանում, ՈՒզբեկստանում, Լեհաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Ղրղզստանում, Ռումինիայում, Միացյալ Թագավորությունում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում 31,5-31,8 ԳՀց հաճախականությունների շերտը բաշխված է ֆիքսված և շարժական ծառայություններին առաջնային հիմունքներով, բացի օդային շարժական ծառայությունից (ՀՌԿ-12):

5.550. Ծառայությունների այլ դասակարգ. Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում 34,7-35,2ԳՀց հաճախականությունների գոտին բաշխված է տիեզերական հետազոտությունների ծառայությանը առաջնային հիմունքներով (ՀՌԿ-12):

 

ՈՐՈՇՈՒՄ 163 (ՀՌԿ-15)

 

Երկրային կայանների ընդարձակում Շրջան 1-ի և 2-ի մի շարք երկրներում

14,5-14,75 ԳՀց հաճախականությունների շերտի վրա` ռադիոհեռարձակման

արբանյակային ծառայության ոչ ֆիդերային գծերի ֆիքսված արբանյակային

ծառայությունում (Երկիր-տիեզերք)

 

Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանս (Ժնև 2015թ.),

Հաշվի առնելով,

ա. Որ գոյություն ունի արբանյակային կապի ծառայությունների պահանջարկ, մասնավորապես Երկիր-տիեզերք ուղղությամբ 13-17 ԳՀց հաճախականությունների շերտի վրա,

բ. Որ մասամբ այդ պահանջարկը կարող են բավարարել երկրային կայանները, որոնք աշխատում են 14,5-14,8 ԳՀց հաճախականությունների շերտի վրա, ըստ որում չի պահանջվում, որպեսզի այս օգտագործումը համապատասխանի Պլանին կամ 30A Հավելվածի ցուցակին,

գ. Որ հատկացման հետագա օգտագործման և պաշտպանության ապահովման համար, որոնք ընկնում են Պլանի և 30A Հավելվածի ցուցակի ազդեցության տակ կպահանջվի հետևել որոշակի պայմաններին,

դ. Որ մյուս ծառայությունների ներկայիս և հետագա օգտագործման պաշտպանության ապահովման համար, որոնց բաշխված է եղել այս հաճախականությունների շերտը, երկրային կայանների աշխատանքների հանդեպ պետք է օգտագործվեն որոշակի տեխնիկական և շահագործման սահմանափակումներ (տես. կկ. 5.509B, 5.509C, 5.509D, 5.509E և 5.509F),

ե. Որ որոշ ադմինիստրացիաների համար այս հաճախությունների շերտի հնարավոր հետագա օգտագործման ստույգ սահմանումը իրենց տարածքում կարող է անհնար դառնալ,

որոշում է,

որ շրջան 1-ի և 2-ի երկրային կայանները 14,5-14,75 ԳՀց հաճախականությունների շերտի վրա` ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության ոչ ֆիդերային գծերի ֆիքսված արբանյակային ծառայությունում (Երկիր-տիեզերք) պետք է աշխատեն միայն հետևյալ երկրներում` Ալժիրում, Սաուդյան Արաբիայում, Արգենտինայում,Հայաստանում, Ադրբեջանում, Բահրեյնում, Բելոռուսում, Բրազիլիայում, Բուլղարիայում, Կուբայում, Եգիպտոսում, Սալվադորում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրաքում, Հորդանանում, Ղազախստանում, Քուվեյթում, Մավրիտանիայում, Մեքսիկայում, Մարոկկոյում, Նիկարագուայում, Նորվեգիայում, Օմանում, ՈՒզբեկստանում, Քաթարում, Ղրղզստանում, Սուդանում, Թուրքիայում և ՈՒրուգվայում, նման աշխատանքը իրականացվում է տեխնիկական և շահագործման սահմանափակումների պայմաններում, նշված կկ. 5.509B, 5.509C, 5.509D, 5.509E և5.509F-ում:

5.509 B14,5-14,75 ԳՀց հաճախականությունների շերտերի օգտագործումն այն երկրներում, որոնք թվարկված են 163 Որոշման (ՀՌԿ-15) մեջ, և 14,5-14,8 ԳՀց` այն երկրներում, որոնք թվարկված են 164 Որոշման (ՀՌԿ-15) մեջ, ֆիքսված արբանյակային ծառայության կողմից (Երկիր-տիեզերք) ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության ոչ ֆիդերային գծերի համար` սահմանափակված գեոստացիոնար արբանյակներով: (ՀՌԿ-15)

5.509 C14,5-14,75 ԳՀց հաճախականությունների շերտերի օգտագործման համար այն երկրներում, որոնք թվարկված են 163 Որոշման (ՀՌԿ-15) մեջ, և 14,5-14,8 ԳՀց այն երկրներում, որոնք թվարկված են 164 Որոշման(ՀՌԿ-15) մեջ, ֆիքսված արբանյակային ծառայության կողմից (Երկիր-տիեզերք) ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության ոչ ֆիդերային գծերի համար, ֆիքսված արբանյակային ծառայության երկրային կայանները պետք է ունենան անտենայի նվազագույն 6 մ տրամագիծ և -44,5 դԲՎտ/Գց առավելագույն հզորության սպեկտրալ խտություն անտենայի մուտքի մոտ: Երկրային կայանները պետք է հայտավորված լինեն հայտնի տեղադրման վայրում` ցամաքի վրա: (ՀՌԿ-15)

5.509D Նախքան ադմինիստրացիան գործի կդնի ֆիքսված արբանյակային ծառայության (Երկիր-տիեզերք) ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության ոչ ֆիդերային գծերի երկրային կայանը 14,5-14,75 ԳՀց հաճախականությունների շերտերի վրա այն երկրներում, որոնք թվարկված են 163 Որոշման (ՀՌԿ-15) մեջ, և 14,5-14,8ԳՀց-ի վրա այն երկրներում, որոնք թվարկված են 164 Որոշման (ՀՌԿ-15), մեջ այն պետք է ապահովի, որպեսզի հզորության հոսքի խտությունը, արտադրված այս երկրային կայանի կողմից, չգերազանցի-151,5 դԲ (Վտ/(m2-4 կՀց))-ը` բոլոր բարձրությունների վրա 0-ից մինչև 19 000 մ ծովի մակարդակի վրա, բոլոր ծովափերից ծովի ուղղությամբ 22 կմ հեռավորության վրա, որը սահմանվում է, որպես ջրի ցածր մակարդակի նշան` պաշտոնապես ճանաչված ամեն ծովափնյա պետության կողմից: (ՀՌԿ-15)

5.509 E14,5-14,75 ԳՀց հաճախականությունների շերտերի վրա այն երկրներում, որոնք թվարկված են 163 Որոշման (ՀՌԿ-15) մեջ, և 14,5-14,8 ԳՀց-ի վրա այն երկրներում, որոնք թվարկված են 164 Որոշման (ՀՌԿ-15) մեջ ֆիքսված արբանյակային ծառայության (Երկիր-տիեզերք) ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության ոչ ֆիդերային գծերի համար երկրային կայանների տեղադրման վայրերի վերաբերյալ պետք է պահպանել ոչ պակաս քան 500 կմ բաժանման հեռավորություն մյուս երկրների սահմանից (սահմաններից), եթե միայն համապատասխան ադմինիստրացիաները բացահայտ կերպով համաձայնության չեն եկել ավելի փոքր հեռավորության վերաբերյալ: 9.17 կետը չի կիրառվում: Սույն դրույթը կիրառելիս, ադմինիստրացիաները պետք է ուսումնասիրեն այս նորմատիվ դրույթների անհրաժեշտ մասերը և վերջին ժամանակահատվածի համապատասխան ՀՄՄ-Ռ-ի ՈՒղեցույցները: (ՀՌԿ-15)

5.509F14,5-14,75 ԳՀց հաճախականությունների շերտի վրա այն երկրներում, որոնք թվարկված են 163 Որոշման (ՀՌԿ-15) մեջ, և 14,5-14,8 ԳՀց-ի վրա այն երկրներում, որոնք թվարկված են 164 Որոշման (ՀՌԿ-15) մեջ ֆիքսված արբանյակային ծառայության (Երկիր-տիեզերք) ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության ոչ ֆիդերային գծերի համար երկրային կայանները չպետք է սահմանափակեն ֆիքսված և շարժական ծառայությունների հետագա ընդարձակումը: (ՀՌԿ-15)

 

(8-րդ կետը փոփ. 27.07.09 թիվ 388-Ն, 24.01.13 թիվ 11-Ն, 24.08.17 թիվ 928-Ն հրամաններ)

 

4. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՓՈՔՐ ՇԱՌԱՎՂՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Հաճախականությունների ցանկ արդյունաբերական, գիտական, բժշկական և

կենցաղային բարձր հաճախականության սարքավորումներում օգտագործելու համար

 

.____________________________________________________________.

|N  |Հաճախականության շերտեր|Հաճախականությունների |Օգտագործման|

|ը/կ|                      |նոմինալ արժեքները և  |     ձև    |

|   |                      |թույլատրելի          |           |

|   |                      |հաճախականությունների |           |

|   |                      |շեղումները           |           |

|___|______________________|_____________________|___________|

|1  |16,7-19,4 կՀց         |18 կՀց +/- 7,5 %     |  Ա        |

|___|______________________|_____________________|___________|

|2  |20,4-23,7 կՀց         |22 կՀց +/- 7,5 %     |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|3  |40-48 կՀց             |44 կՀց +/-10 %       |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|4  |59-74 կՀց             |66 ԿՀց +12 %, - 10 % |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|5  |429-451 կՀց           |440 կՀց +/- 2,5 %    |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|6  |871-889 կՀց           |880 կՀց +/- 1.0%     |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|7  |1 720-1 800 կՀց       |1 760 կՀց +/-2,5 %   |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|8  |2 610-2 670 կՀց       |2 640 կՀց+/-1,0 %    |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|9  |5 150-5 410 կՀց       |5 280 կՀց+-2,5%      |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|10 |6 765-6 795 կՀց       |6 780 կՀց +/- 0,2 %  |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|11 |13 424-13 696 կՀց     |13 560 կՀց +/- 1,0 % |  Ա        |

|___|______________________|_____________________|___________|

|12 |13 553,2-13 566,8 կՀց |13 560 կՀց +/- 0.05 %|  ԳԲ       |

|___|______________________|_____________________|___________|

|13 |26 850-27 390 կՀց     |27 120 կՀց +/- 1,0 % |  Ա        |

|___|______________________|_____________________|___________|

|14 |26 957-27 283 կՀց     |27 120 կՀց +/- 0,6 % |  ԳԲ       |

|___|______________________|_____________________|___________|

|15 |40,3-41,1 ՄՀց         |40,68 ՄՀց +/- 1,0 %  |  ԱԳ       |

|___|______________________|_____________________|___________|

|16 |40,66-40,7 ՄՀց        |40,68 ՄՀց +/- 0,05 % |  Բ        |

|___|______________________|_____________________|___________|

|17 |80,6-82,2 ՄՀց         |81,36 ՄՀց +/- 1,0 %  |  Ա        |

|___|______________________|_____________________|___________|

|18 |433,05-434,79 ՄՀց     |433,92 ՄՀց +/- 0,2 % |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|19 |902-928 ՄՀց           |915 ՄՀց +/- 1,4 %    |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|20 |2 400-2 500 ՄՀց       |2 450 ՄՀց +/- 2,0 %  |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|21 |5 725-5 875 ՄՀց       |5 800 ՄՀց +/- 1,3 %  |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|22 |24,0-24,25 ԳՀց        |24,125 ԳՀց +/- 0,5 % |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|23 |41,3-43,4 ԳՀց         |42,3 ԳՀց +/- 2,5 %   |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|24 |45,0-47,4 ԳՀց         |46,2 ԳՀց +/- 2,5 %   |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|25 |47,2-49,6 ԳՀց         |48,4 ԳՀց +/- 2,5 %   |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|26 |61,0-61,5 ԳՀց         |61,25 ԳՀց +/- 0,4 %  |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|27 |122,0-123,0 ԳՀց       |122,5 ԳՀց +/- 0,4 %  |  ԱԳԲ      |

|___|______________________|_____________________|___________|

|28 |244,0-246,0 ԳՀց       |245,0 ԳՀց +/- 0,4%   |  ԱԳԲ      |

.____________________________________________________________.

 

Ա Արդյունաբերական Գ Գիտական Բ Բժշկական

 

1) Ցանկում նշված հաճախականությունները նախատեսված են արդյունաբերական, գիտական, բժշկական և կենցաղային կիրառման բարձր հաճախականության սարքավորումներում օգտագործելու համար երկրորդական հիմունքներով` առանց այդ հաճախականությունների հատկացման որոշումների ձևակերպման հետևյալ պայմանի դեպքում`

ա) բարձր հաճախականության սարքավորումների բնութագրերի համապատասխանություն արդյունաբերական խանգարումների թույլատրելի մակարդակի Նորմերին.

բ) բարձր հաճախականության սարքավորումներից, որոնց համար սահմանված չեն արդյունաբերական ռադիոխանգարումների թույլատրելի մակարդակի Նորմերը, ռադիոհաղորդակցության սարքավորումների վրա խանգարումների բացառում:

2) Բարձր հաճախականության սարքավորումներում Ցանկում չնշված հաճախականությունների օգտագործման անհրաժեշտության դեպքում պահանջվում է հաճախականությունների հատկացման որոշման ձևակերպում սահմանված կարգով, բացառությամբ այն հաճախականությունների համար բարձր հաճախականության սարքավորումներում, որոնց հզորությունը բեռնվածքային սարքի վրա, առանց բաց ճառագայթման, փոքր է 5 Վտ-ից:

3. 81,36 ՄՀց (+) 1% հաճախականությունը կարող է օգտագործվել արդյունաբերական սարքավորումներով այն պայմանի դեպքում, որ այդ սարքավորումների խանգարումների դաշտի լարվածության մեծությունը չպետք է գերազանցի 46 դԲ 1 մկՎ մետրի վրա հարաբերությամբ սարքավորումից 30 մետր տարածության վրա:

2. Հաճախականությունների ցանկ փոքր շառավղով գործողության սարքավորումների համար

 

._________________________________________________________________________.

|  |Թույլատրվող       |Փոքր շառավղով գործողության             |Շահագործման|

|  |հաճախականության   |            սարքավորման տեսակը         |պայմանները |

|  |շերտեր            |                                       |(հավելվածի |

|  |                  |                                       | համարը)   |

|__|__________________|_______________________________________|___________|

|1 |9-135 կՀց         |Ինդուկցիոն սարքավորումներ              |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|2 |315-600 կՀց       |Անլար սարքավորումներ բժշկությունում    |     1     |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ձնակույտի հետևանքով  զոհերի փնտրման    |           |

|  |                  |սարք                                   |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|3 |4510-4520 կՀց     |Երկաթուղուն ավտոմատ նույնացման         |           |

|  |                  |սարքավորումներ                         |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|4 |3155-3400 կՀց     |Անլար սարքավորումներ բժշկությունում    |     2     |

|__|__________________|_______________________________________|___________|

|5 |7665-7695 կՀց     |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ինդուկցիոն սարքավորումներ              |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|6 |7400-8800 կՀց     |Ինդուկցիոն սարքավորումներ              |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|7 |13,559-13,567 ՄՀց |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ինդուկցիոն սարքավորումներ              |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|8 |26,945 ՄՀց        |Հսկող ռադիոազդանշանային սարքավորումներ |     3     |

|__|__________________|_______________________________________|___________|

|9 |26,957-27,283 ՄՀց |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ինդուկցիոն սարքավորումներ              |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Հսկող ռադիոազդանշանային սարքավորումներ |     3     |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Մոդելների ղեկավարում                   |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Երկաթուղուն ավտոմատ նույնացման         |           |

|  |                  |սարքավորումներ                         |     4     |

|__|__________________|_______________________________________|___________|

|10|28,0-28,2 ՄՀց     |Մոդելների ղեկավարում                   |     5     |

|__|__________________|_______________________________________|___________|

|11|30-37.5 ՄՀց       |Անլար հեռախոսասարքեր                   |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Անլար սարքավորումներ բժշկությունում    |     6     |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Մոդելների ղեկավարում                   |     7     |

|__|__________________|_______________________________________|___________|

|12|30-41 ՄՀց         |Անլար հեռախոսասարքեր                   |     8     |

|__|__________________|_______________________________________|___________|

|13|40,660-40,700 ՄՀց |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Մոդելների ղեկավարում                   |     5     |

|__|__________________|_______________________________________|___________|

|14|66-74 ՄՀց         |Ռադիոխոսափողներ                        |     9     |

|__|__________________|_______________________________________|___________|

|15|87,5-92 ՄՀց       |Ռադիոխոսափողներ                        |     9     |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Անլար աուդիոսարքավորումներ             |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|16|100-108 ՄՀց       |Ռադիոխոսափողներ                        |     9     |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Անլար աուդիոսարքավորումներ             |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|17|149,95-150,06 ՄՀց |Հսկող ռադիոազդանշանային սարքավորումներ |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|18|151-230 ՄՀց       |Ռադիոխոսափողներ                        |    10     |

|__|__________________|_______________________________________|___________|

|19|402-405 ՄՀց       |Անլար սարքավորումներ բժշկությունում    |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|20|433,050-434,79 ՄՀց|Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |    11,12  |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ռադիոհաճախականային նույնացման          |   121     |

|  |                  |սարքավորումներ                         |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ավտոմեքենաների հսկող ռադիոազդանշանային |    11     |

|  |                  |սարքավորումներ                         |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|21|470-638 ՄՀց       |Ռադիոխոսափողներ                        |    13     |

|__|__________________|_______________________________________|___________|

|22|710-726 ՄՀց       |Ռադիոխոսափողներ                        |    13     |

|__|__________________|_______________________________________|___________|

|23|863-868 ՄՀց       |Անլար աուդիոսարքավորումներ             |    14     |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ռադիոհաճախականային նույնացման          |           |

|  |                  |սարքավորումներ                         |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Երկաթուղուն ավտոմատ նույնացման         |           |

|  |                  |սարքավորումներ                         |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Անլար հեռախոսասարքեր                   |    14     |

|__|__________________|_______________________________________|___________|

|24|868-870 ՄՀց       |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Հսկող ռադիոազդանշանային սարքավորումներ |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|25|1795-1800 ՄՀց     |Անլար աուդիոսարքավորումներ             |           |

|  |                  |Ռադիոխոսափողներ                        |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|26|1880-1900 ՄՀց     |Անլար հեռախոսասարքեր                   |    15     |

|__|__________________|_______________________________________|___________|

|27|2400-2483,5 ՄՀց   |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Լոկալ ռադիոցանցերի սարքավորումներ      |    16     |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Տեղաշարժի և  ռադիոազդանշանի            |           |

|  |                  |հայտնաբերման սարքավորումներ            |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Ռադիոհաճախականային նույնացման          |           |

|  |                  |սարքավորումներ                         |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Երկաթուղուն ավտոմատ նույնացման         |    17     |

|  |                  |սարքավորումներ                         |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|28|5150-5250 ՄՀց     |Լոկալ ռադիոցանցերի սարքավորումներ      |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|29|5725-5875 ՄՀց     |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Տելեմատիկ սարքավորումներ               |    18     |

|  |                  |տրանսպորտի վրա                         |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|30|9200-9975 ՄՀց     |Տեղաշարժի և  ռադիոազդանշանի            |           |

|  |                  |հայտնաբերման սարքավորումներ            |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|31|10,5-10,6 ԳՀց     |Տեղաշարժի և  ռադիոազդանշանի            |           |

|  |                  |հայտնաբերման սարքավորումներ            |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|32|13,4-14 ԳՀց       |Տեղաշարժի և  ռադիոազդանշանի            |           |

|  |                  |հայտնաբերման սարքավորումներ            |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|33|24,00-24,25 ԳՀց   |Ոչ մասնագիտացված սարքավորումներ        |           |

|  |                  |_______________________________________|___________|

|  |                  |Տեղաշարժի և  ռադիոազդանշանի            |           |

|  |                  |հայտնաբերման սարքավորումներ            |           |

|__|__________________|_______________________________________|___________|

|34|63-64 ԳՀց         |Տելեմատիկ սարքավորումներ տրանսպորտի վրա|           |

|__|__________________|_______________________________________|___________|

|35|76-77 ԳՀց         |Տելեմատիկ սարքավորումներ տրանսպորտի վրա|           |

._________________________________________________________________________.

 

Փոքր շառավղով գործողության սարքավորումների շահագործման համար

նախատեսված պայմաններ

 

1) 457 կՀց հաճախականությունը կարող է օգտագործվել այն սարքերով, որոնք նախատեսված են ձնակույտի զանգվածի հետևանքով տուժածներին հայտնաբերելու և փրկելու համար:

2) 3155-3400 կՀց հաճախականությունների շերտը կարող է օգտագործվել փոքր հզորությամբ անլար լսողական սարքերի համար:

3) 26945 կՀց և 26960 կՀց հաճախականությունները կարող են օգտագործվել մինչև 2 Վտ ճառագայթման հզորությամբ հսկող ռադիոազդանշանային համակարգերի կողմից:

4) Երկաթուղու վրա ավտոմատ նույնացման (իդենտիֆիկացման) սարքավորումների համար շերտի օգտագործումը սահմանափակվում է 27,09 ՄՀց հաճախականությամբ:

5) 28,0-28,2 ՄՀց և 40,66-40,70 ՄՀց հաճախականությունների շերտերը օգտագործվում են մինչև 1 Վտ հզորությամբ չգերազանցող մոդելների (ինքնաթիռ, մոտորանավակ և այլն) կառավարման սարքավորումների կողմից:

6) Լսողական արատ ունեցող մարդկանց համար նախատեսված խոսալսողական ռադիովարժասարքերը կարող են օգտագործել մինչև 10 մՎտ ճառագայթման հզորությամբ 33,2-48,5 ՄՀց և 57-57,5 ՄՀց հաճախականությունների շերտերից ֆիքսված հաճախականություններ:

7) Մոդելների կառավարման սարքավորումների համար հաճախականությունների շերտերը սահմանափակվում են 34,995-35,225 ՄՀց շերտով:

8) Մինչև 10 մՎտ հաղորդակների ճառագայթման հզորությամբ բաժանորդային անլար հեռախոսային սարքավորումները կարող են օգտագործել 30-41 ՄՀց հաճախականությունների շերտը:

9) Մինչև 10 մՎտ հաղորդակների ճառագայթման հզորությամբ «Կարաոկե» տիպի ռադիոխոսափողները կարող են օգտագործել 66-74 ՄՀց, 87,5-92 ՄՀց և 100-108 ՄՀց հաճախականությունների շերտերը:

10) Մինչև 20 մՎտ հաղորդակների ճառագայթման հզորությամբ համերգային ռադիոխոսափողների համար օգտագործվում են 165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց և 167,15 ՄՀց ֆիքսված հաճախականությունները: Այլ տիպի ռադիոխոսափողները, որոնք ունեն ոչ ավելի, քան 5 մՎտ հզորություն, կարող են օգտագործել առանձին հաճախականություններ 151-162,7 ՄՀց, 163,2-168,5 ՄՀց և 174-230 ՄՀց հաճախականությունների շերտերում:

11) 433,05-434,79 ՄՀց հաճախականությունների շերտը կարող է օգտագործվել մինչև 5 մՎտ հաղորդակի հզորությամբ ավտոմեքենաների հսկող ռադիոազդանշանային սարքավորումների, ինչպես նաև 10 մՎտ հզորությունը չգերազանցող ցածր հզորության տվյալների փոխանցման ռադիոմիջոցների կողմից:

12) 433,075-434,79 ՄՀց հաճախականությունների տիրույթի օգտագործումը ցածր հզորության ռադիոկայանների, ինչպես նաև գծածածկագիր տեղեկատվության մշակման և հաղորդման համար նախատեսված սարքավորումների կողմից, պետք է սահմանափակվեն մինչև 10 մՎտ ճառագայթման հզորությամբ:

13) 470-638 ՄՀց և 710-726 ՄՀց հաճախականությունների շերտերի առանձին հաճախականությունները կարող են օգտագործվել ցածր հզորության (մինչև 5 մՎտ) համերգային ռադիոխոսափողների կողմից, հեռուստատեսային ազդանշանի ընդունման համար խանգարումներ չառաջացնելու պայմանով:

14) Անլար աուդիոսարքավորումների օգտագործումը սահմանափակվում է 863-865 ՄՀց հաճախականությունների շերտով: 864-868,2 ՄՀց հաճախականությունների շերտը օգտագործվում է գրասենյակային տիպի անլար հեռախոսասարքերի կողմից, CT-2 տեխնոլոգիական ստանդարտներ օգտագործող և 10 մՎտ հզորությունը չգերազանցող ռադիոհեռախոսային համակարգերի կողմից, մինչև ամորտիզացիոն ժամանակահատվածի ավարտը: Նշված ՌԷՄ-ների նոր մշակումներ կամ գնումներ չեն իրականացվում:

15) Մինչև 10 մՎտ ճառագայթման հզորությամբ բաժանորդային (որոնք օգտագործում են մեկ բաժանորդային համարից ոչ ավելի) DECT ստանդարտի ստացիոնար ռադիոհեռախոսներ, որոնք օգտագործվում են 1880-1900 ՄՀց հաճախականությունների տիրույթում:

16) Լոկալ ռադիոցանցերի սարքավորումները, որոնց հաղորդակի հզորությունը չի գերազանցում 100 մՎտ, կարող են օգտագործել 2400-2483,5 ՄՀց հաճախականությունների շերտերը:

17) Երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործումը սահմանափակվում է 2400-2420 ՄՀց և 2446-2454 ՄՀց հաճախականությունների շերտերով:

18) Տրանսպորտի վրա տեղադրված տելեմատիկ սարքավորումների օգտագործումը սահմանափակվում է 5795-5805 ՄՀց և 5805-5815 ՄՀց հաճախականությունների շերտերով:

 

(4-րդ կետը փոփ. 27.07.09 թիվ 388-Ն, 13.12.13 թիվ 583-Ն հրամաններ)

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
28.02.2008
N 71-Ն
Հրաման