Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻ ...

 

 

040.1593.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1593-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

(3-րդ մաս)

 

4.4.5 Քաղաքի ջրապահպան միջոցառումների հիգիենիկ արդյունավետության

գնահատականը

 

Եթե քաղաքի հոսքաջրերը թափվում են բաց ջրավազան, ապա քաղաքի ջրապահպան միջոցառումների մասին կարելի է դատել ելնելով քաղաքի հոսքաջրերը ընդունող գետի աղտոտվածության մակարդակից, քաղաքից վերև և ներքև ընկած հատվածում:

Ջրապահպան միջոցառումների հիգիենիկ արդյունավետության գնահատականը տրված է համաձայն` /15, 16/

1. Մետոդիչեսկիե րեկօմենդացիի օբռաբոտկի դաննիխ, խառակտերիզույուշիե սանիտարնօե սօստօյանիե վօդնիխ օբեկտօվ, Մինզդռավ ՌՍՖՍՌ, Մօսկվա, 1983 գ.,

2. Մետոդիչեսկիե րեկօմենդացիի օցենկի գիգիենիչեսկօյ էֆֆեկտիվնօստի վօդօօխռաննիխ մեռօպրիյատիյ. Մինզդռավ ՌՍՖՍՌ, Մօսկվա, 1989 գ.,

Որպես հետազոտման ենթակա հատված վերցված է Գետիկը Ճամբարակ քաղաքից 0,5 կմ վերև և քաղաքի հոսքաջրերի արտահոսքից ներքև ընկած հատվածում: Գետի աղտոտվածության մակարդակը 2006 թ.-ին տրամադրել է Հայէկոմոնիտորինգը:

Գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքի հոսքաջրերի արտահոսքից ներքև ընկած հատվածում որոշվել է հաշվարկային եղանակով` ելնելով գետի հիդրոերկրաբանական տվյալներից և քաղաքի գլխավոր կոլեկտորում հոսքաջրերի հաշվարկային կոնցենտրացիաներից:

Կատարվել է ստացված տվյալների խմբավորում ըստ`

- օրգանոլեպտիկ ցուցանիշների,

- սանիտարա-տոկսիկ ցուցանիշների:

Բոլոր փաստացի տվյալները բերվել են պայմանական անչափ միավորների:

 

Ci

bi= ___ , որտեղ

Ni

 

bi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է;

Ci - փաստացի աղտոտվածության ցուցանիշն է, գ/մ3;

Ni - նորմատիվային ցուցանիշն է, գ/մ3

 

2006 թ.-ին Գետիկի Ճամբարակ քաղաքից 0,5 կմ վերև ընկած հատվածից վերցված փորձանմուշներում որոշված միացությունների միջին կոնցենտրացիաները

 

._________________________________________.

|Միացությունները        |Կոնցենտրացիաները |

|                       |   (մգ/դմ3)      |

|_______________________|_________________|

|PH (ՍԹԿ - 6,5(8,5)     |     8,07        |

|_______________________|_________________|

|Պերմանգանատային        |      1,6        |

|օքսիդացվածություն      |                 |

|_______________________|_________________|

|ԹԿՊ5 (ՍԹԿ - 3,0 մգ/դմ3)|     1,16        |

|_______________________|_________________|

|Կախված մասնիկներ       |     16,1        |

|_______________________|_________________|

|Լուծված թթվածին (ՍԹԿ - |     7,54        |

|ոչ պակաս 4,0 մգ/դմ3-ից)|                 |

|_______________________|_________________|

|Ածխաթթու գազ           |     0,08        |

|_______________________|_________________|

|Հիդրոկարբոնատ իոն      |    134,2        |

|_______________________|_________________|

|Սուլֆատ իոն            |     16,7        |

|(ՍԹԿ - 100 մգ/դմ3)     |                 |

|_______________________|_________________|

|Քլոր իոն (ՍԹԿ -        |     12,9        |

|300 մգ/դմ3)            |                 |

|_______________________|_________________|

|Ամոնիում իոն           |0.33 (մգ N /դմ3) |

|(ՍԹԿ - 0,39 մգN/դմ3)   |                 |

|_______________________|_________________|

|Նիտրիտ իոն             |0.024 (մգ N /դմ3)|

|(ՍԹԿ - 0,024 մգN/դմ3)  |                 |

|_______________________|_________________|

|Նիտրատ իոն             |0.8 (մգ N /դմ3)  |

|(ՍԹԿ - 9,0 մգN/դմ3)    |                 |

|_______________________|_________________|

| Իոնների գումար        |       117       |

|(ՍԹԿ - 1000 մգ/դմ3)    |                 |

|_______________________|_________________|

|Սիլիցիում              |      4,8        |

._________________________________________.

 

Այն դեպքում, երբ Ci <= Ni բազային գնահատականը վերցվում է 1: Յուրաքանչյուր խմբի առանձին ցուցանիշների համար հաշվարկվում է կոմպլեքսային ցուցանիշ:

Կոմպլեքսային ցուցանիշը հաշվարկված է`

 

__

W = \ (bi - 1) + 1 բանաձևով, որտեղ

/__

 

W - համալիր ցուցանիշն է (համապատասխանաբար օրգանոլեպտիկ, սանիտարա-տոկսիկ);

bi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է:

Մշակված տվյալներից արվել է եզրակացություն`

Գետիկ գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից վերև գտնվող հատվածում ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատվում է 1 բալ, ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների գնահատվում է նույնպես 1 բալ:

Ստացվածից հետևում է, որ Գետիկ գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից վերև ընկած հատվածում գնահատվում է թույլատրելի:

Նմանատիպ հաշվարկների միջոցով գնահատվել է նաև Գետիկի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից ներքև գտնվող հատվածում: Ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատականը 1 է: Ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների գնահատականը կազմում է 1,07 բալ:

Գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից ներքև ընկած հատվածում գնահատվում է`

- ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների` թույլատրելի,

- ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների` չափավոր:

Գետիկ գետի ռանգավորման հիման վրա հիգիենիկ դասակարգման օգտագործմամբ բնութագրվում է քաղաքում ներդրված ջրապահպան միջոցառումների արդյունավետությունը:

Քաղաքից վերև և ներքև գտնվող հատվածների փաստացի ցուցանիշների բազային գնահատականների տարբերությունը`

/\W=Wներքև - W վերև= 0 (ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների)

/\W=Wներքև - W վերև= 0,07>0 (ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների)

Այսպիսով, ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների, տեղի է ունեցել գետի ջրի աղտոտվածության ավելացում: Քաղաքի ջրապահպան միջոցառումները գնահատվում են անբավարար:

 

Նշվածից կարելի է եզրակացնել`

1.արդյունաբերական ձեռնարկություններում բացակայում են մաքրման կայանները,

2.քաղաքի սանիտարական մաքրումը կատարվում է ոչ բավարար, ինչի հետևանքով անձրևաջրերի հետ միասին գետ են թափվում օրգանական և անօրգանական ծագում ունեցող վնասակար նյութեր,

3.քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերի մաքրում չի իրականացվում:

 

4.4.6 Քաղաքի ջրամատակարարման, կոյուղու, մակերևութային և

ստորգետնյա ջրերի ներկա իրավիճակի ամփոփ վերլուծությունը և խնդիրները

 

- Ճամբարակ քաղաքը կոյուղացված է:

- Քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերի մաքրման կայանը չի գործում, ինչի հետևանքով Գետիկ են թափվում սահմանային թույլատրելի նորմերը գերազանցող հոսքաջրեր:

- Քաղաքի գործող ձեռնարկություններում բացակայում են ինչպես արտադրական, այնպես էլ անձրևային հոսքաջրերի լոկալ մաքրման կայանները:

- Անձրևաջրերի հեռացումը քաղաքի տարածքից կատարվում է անկազմակերպ:

- Քաղաքը, բացի կենտրոնական մասից, չունի փողոցների և տարածքի մակերևութային ջրերի հեռացման ցանց և հորդ անձրևներից առաջացած ջրերը ներծծվելով, օժանդակում են գրունտային ջրերի բարձր մակարդակի առաջացմանը:

Գետիկ գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքի շրջակայքում գնահատվում է թույլատրելիից չափավոր:

 

4.5 Թափոնների կառավարում

 

4.5.1 Աղբավայրեր

 

Ճամբարակ քաղաքում աղբահեռացումը կատարվում է կենտրոնացված ճանապարհով, հատուկ մասնագիտացված «Ճամբարակի սանմաքրում և բարեկարգում» ՓԲԸ-ի կողմից: Այդ նպատակով բնակելի շենքերի շրջակայքում տեղադրված են աղբարկղեր: Սակայն աղբահեռացումը կատարվում է անկանոն, որը տեղիք է տալիս ազգաբնակչության բողոքներին: Կենցաղային աղբը հեռացվում է աղբաթափման վայր, որը գտնվում է Ճամբարակ - Վահան ճանապարհահատվածի 4-րդ կմ-ի մոտ և զբաղեցնում է 0.5 հա տարածք: Աղբավայրում չկա աղբի տեսակավորման, հողի շերտով ծածկելու անհրաժեշտ տեխնիկա և աշխատողներ: Աղբավայրի տարածքը սահմանազատված և ցանկապատված չէ:

Քաղաքում առաջացած կենցաղային կոշտ թափոնների (ԿԿԹ) կազմը բերված է 4.5.1-1 աղյուսակում:

Թափոնների ընդհանուր քանակը այժմ կազմում է 1540 տ/տարի:

 

ԿԿԹ-ի կազմը և տարեկան քանակը

Աղյուսակ 4.5.1-1

 

._____________________________________.

|ԿԿԹ             |Ընդհանուր |Թափոնների|

|                |քանակից   |ընդհանուր|

|                |բաժնեմասը,|քանակը,  |

|                |%-ով      |տ/տարի   |

|________________|__________|_________|

|ապակի           |       3.5|     53,9|

|________________|__________|_________|

|մետաղ           |       3.9|    60,06|

|________________|__________|_________|

|պլաստիկ շշեր    |      2.65|    40,81|

|________________|__________|_________|

|այլ պլաստիկ իրեր|      4.35|       67|

|________________|__________|_________|

|թուղթ           |       3.1|    47,74|

|________________|__________|_________|

|այլ թափոններ    |      82.5|   1270,5|

|________________|__________|_________|

|ընդամենը        |       100|     1540|

._____________________________________.

 

4.5.2 Արդյունաբերական թափոններ

 

Արդյունաբերական թափոնները հիմնականում առաջանում են շինարարական, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում:

Արդյունաբերական թափոնների ընդհանուր քանակը կազմում է ~ 100 տ/տարի:

Թափոնները բաժանվում են 2 խմբի`

- օգտագործման ենթակա,

- ոչ օգտագործելի:

Օգտագործման ենթակա թափոնների շարքին եմ դասվում` օգտագործված յուղերը, թեփերը:

 

Օգտագործված յուղերը տեղում ենթարկվում են մեխանիկական մաքրման զտմամբ և նստեցմամբ: Մաքրված յուղերին ավելացվում է մաքուրը և օգտագործվում:

 

Օգտագործման ենթակա թափոնների քանակը կազմում է 2 տ/տարի:

 

Ոչ օգտագործելի թափոնները գործող ձեռնարկությունների բնույթից կախված, թունավոր չեն և պատկանում են սանէպիդկայանի կողմից համաձայնեցված վայր տեղափոխվող թափոնների խմբին:

 

Այս թափոններն են` շինարարական, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում առաջացած թափոններն են` շինարարական աղբ, ավտոմեքենաների մասեր, օգտագործված տարաներ:

 

Ոչ օգտագործելի թափոնների քանակը կազմում է 95 տ/տարի:

 

Արդյունաբերական թափոնների կազմը բերված է աղյուսակ 4.5.2-1-ում:

 

Աղյուսակ 4.5.2-1

 

Արդյունաբերական թափոնների կազմը բերված է աղյուսակում

 

    Արդյունաբերական        Ընդհանուր  Ընդհանուր

    թափոնների բաղադրիչները քանակը     քանակից

                           տ/տարի     բաժնեմասը,

                                      %

              

              1               2            3

 

    1. օգտագործման ենթակա    ~2           2,06

թափոններ` թեփեր,

նավթամթերք, յուղեր

 

    2. ոչ օգտագործելի         95         97,94

թափոններ` շինարարական

ոչ թունավոր, մետաղական

(ավտոմեքենաների մասեր

և այլն), օգտագործված

տարաներ

 

    Ընդամենը                  97           100

 

Քանի որ, քաղաքը չունի արդյունաբերական թափոնների համար առանձին աղբավայր, ուստի նշված թափոնները թափվում են կենցաղային աղբավայր:

 

4.6 Գերեզմանատներ

 

Քաղաքն ունի չորս գործող գերեզմանատուն, որոնք համաճարակաբանական տեսակետից, խիստ վտանգ են ներկայացնում, քանի որ անհրաժեշտ 300 մ լայնությամբ սանիտարա-պաշտպանիչ գոտին գոյություն չունի: Գերեզմանատների ընդհանուր տարածքը` 7.11 հա է: Գերեզմանատներից երեքը ունեն արտաքին պարիսպ:

 

4.7 Հողերի պահպանություն

 

Ճամբարակը տեղակայված է Անդրկովկասյան լեռնային շրջանում, Սևանի ենթաշրջանում:

 

Ճամբարակի տարածքի հողային ծածկույթը խիստ աղքատիկ է: Քաղաքից հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք ընկած տարածքները ներկայացված են խիստ կտրտված թեք լանջերով, զուրկ են հողային ծածկույթից, իսկ մնացած տարածքներում հողային ծածկույթը փոքր հզորության է:

 

Հողերը տիպիկ լեռնային սևահողեր են չափավոր խոնավության:

 

Ճամբարակի ամբողջ տարածքը գտնվում է ոսկու հանքավայրերի սահմանների մոտ, որի հետ կապված հողային ծածկույթում հայտնաբերվել է որոշ ծանր մետաղների առկայություն (պղինձ, ցինկ):

 

Հողի հիմնական աղտոտումը կատարվում է արդյունաբերական ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի արտանետումներից, կենցաղային և արդյունաբերական թափոնների աղբավայրերից և թափոնակույտերից:

Հողի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում`

- արդյունաբերական ձեռնարկությունների փոշեգազային մթնոլորտային արտանետումները,

- արդյունաբերական և կենցաղային թափոնների կազմակերպված և չկազմակերպված աղբյուրները:

Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշները բերված են 4.6-1 աղյուսակում

 

Աղյուսակ 4.6-1

.________________________________________.

|Ինգրեդիենտների անվանումը| Ներկա իրավիճակ|

|                        |_______________|

|                        |  տ/հա  | գ/մ2 |

|________________________|________|______|

|Փոշի                    |  0.0021|  0,21|

|________________________|________|______|

|Մանգանի օքսիդներ        |0.000002|0.0002|

.________________________________________.

 

Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, քաղաքի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման և էռոզիայից պահպանման միջոցառումների շարքին: Համեմատաբար բարենպաստ հողային ծածկույթի (վարելահողեր, խոտհարքներ) ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման արգելումը, թեք լանջերի դարավանդը (տեռասավորումը) անտառների որակական կազմի բարելավումը, անտառտնտեսության ենթակա տարածքներում անտառատնկիների ավելացումը նույնպես դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքին:

 

4.8 Աղմուկի մակարդակի գնահատում

 

Ճամբարակ քաղաքը ապահովված է տրանսպորտային բավարար կապերով: Տարածքի կենտրոնական մասով անցնում է հանրապետական նշանակության Հ-30 55,2 կմ երկարությամբ III-IV կարգի ավտոմոբիլային ճանապարհը, որը միացնում է Մ-4 և Մ-14 միջպետական նշանակության ճանապարհները:

Ճամբարակ քաղաքի արտաքին բեռների և ուղևորների փոխադրումն իրականացվում է միայն ավտոտրանսպորտով: Ներկա դրությամբ քաղաքը սպասարկվում է Ճամբարակի տարածաշրջանի սահմաններում 272,2 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներով, այդ թվում` հանրապետական` 200,2 կմ, տեղական նշանակության` 72 կմ:

Ճամբարակ քաղաքի տրանսպորտի անցուդարձի հաշվառումը ցույց է տալիս, որ քաղաքի փողոցներն աշխատում են ազատ ռեժիմով:

Տեղական նշանակության ճանապարհներով և փողոցներով երթևեկության ինտենսիվությունը բարձր չէ (ամենամեծը` 240 միավոր մեկ ժամում):

 

Ավտոտրանսպորտից առաջացած աղմուկի մակարդակը գտնվում է 57-63 դԲԱ (ավտոմեքենաների մի կարգային հոսքի դեպքում երթևեկության ինտեսիվությունից կախված աղմուկի մակարդակի նոմոգրամմաների համաձայն) սահմաններում, 70 դԲԱ նորմայի դեպքում /18/:

 

4.9 Էլեկտրամագնիսական ճառագայթում

 

Ներկայումս Ճամբարակ քաղաքում էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրներ են հանդիսանում`

 

- Քաղաքի էլեկտրամատակարարման 110/35-10 կՎ «Ճամբարակ» ենթակայանը,

- հեռուստատեսության ալեհավաք աշտարակը,

- «Արմենտել», «Viva-Cell» փոխանցող 7 կՎ հզորության ալեհավաքները:

Բնակավայրի բնակելի հասարակական, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների և արտաքին լուսավորության պահանջները բավարարվում են վերը նշված գլխավոր գործող ենթակայանից` 10/0,4 կՎ լարման 33 ցանցային ենթակայանների միջոցով, որոնք հիմնականում մեկ տրանսֆորմատորային են: Ընդհանուր հզորությունը կազմում է` 7858 կՎտ:

 

Գործող ներքին 10 կՎ լարման բաշխիչ օդային գծերի երկարությունը 20,36 կմ է, մալուխային գծերինը` 530 մ:

 

Տարեկան էլեկտրաէներգիայի ծախսը 2006 թ.-ին կազմել է 5209 հազ. կՎտ/ժամ, որից`

- կենցաղային կարիքների համար` 2761,0 հազ. կՎտ/ժամ,

- արտադրական կարիքների համար` 2448 հազ. կՎտ/ժամ:

Մեկ մարդու փաստացի տարեկան էլեկտրաէներգիայի սպառումը կազմում է 358,57 կՎտ/ժամ:

Քաղաքի էներգամատակարարման համակարգը կարիք ունի արդիականացման, կառույցները ենթակա են վերակառուցման:

 

Համաձայն մեթոդակարգի /1, 2/ էլեկտրամագնիսական ճառագայթման վերը նշված աղբյուրները համարվում են սակավահզոր և չեն դիտարկվում որպես մթնոլորտի աղտոտման աղբյուրներ:

 

4.10 Բնակչության կենսակերպի բժշկա-աշխարհագրական վերլուծություն

 

Վերլուծությունը կատարված է եղանակի ֆիզիոլոգա-հիգիենիկ գնահատականի արդյունքների, ինչպես նաև ռելիեֆի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, ջրային պաշարների և մթնոլորտի համալիր գնահատականների հիման վրա:

Ըստ մարդու ջերմակարգավորիչ ապարատում տարբեր աստիճանի լարվածություն առաջացնող եղանակի կրկնության, Ճամբարակ քաղաքը դասվում է այն տարածքների շարքին, որտեղ գերակշռում է միջին լարվածություն առաջացնող եղանակը, ինչը որոշակի ազդեցություն է թողնում մրսածության հիվանդությունների աճի վրա:

Քաղաքում կան կենսաերկրաքիմիական էնդեմիկ հիվանդությունների առաջացման նախադրյալներ, կապված ջրում, հողում, բուսական և կենդանական սննդում միկրոէլեմենտների դիսբալանսի հետ:

Ներկայումս նկատվում է էնդեմիկ զոբ հիվանդությունը: Քանի որ, քաղաքը գտնվում է բնական աղբյուրներում յոդի պակասության գոտում, այդ իսկ պատճառով համարվում է զոբի էնդեմիկ շրջան: Զոբից բացի, հաճախ հանդիպում են վահանային գեղձի բորբոքային հիվանդություններ:

Կոյուղու և ջրատար ցանցերի հնացման հետևանքով և նրանց վերանորոգման համար բավարար միջոցների բացակայության, ինչպես նաև բնակչության կենսակերպի սանիտարահիգիենիկ պայմանների ընդհանուր վատթարացման պատճառով, ավելացել է սուր-վարակիչ հիվանդությունների բռնկումների թիվը, որոնք ունեն ջրային և կղանքա-բերանային տարածման ուղի:

Ներկայումս, առաջին պլան են մղվում բժշկական այն հիմնախնդիրները, որոնք կապված են ոչ այնքան բնապահպանական պայմանների վատթարացման հետ.` թոքախտային հիվանդացության ավելացումը, աղիքային ինֆեկցիաներ և այլ հիվանդություններ, որոնք հատուկ են աղքատ հասարակությանը: Հիմնախնդրային է համարվում շնչառական և նյարդային համակարգերի, ուռուցքաբանական, հոգեկան և ինֆեկցիոն հիվանդությունները:

Ճամբարակ քաղաքում սանիտարահիգիենիկ և համաճարակային իրավիճակի բարելավումը համալիր հիմնախնդիր է և կարող է լուծվել հետևյալ միջոցառումների իրականացման հաշվին`

- կյանքի մակարդակի աստիճանական բարձրացման և աղքատության կրճատման (նոր աշխատատեղերի ստեղծում), բնակարանային պայմանների որակի բարձրացման, ջեռուցման և գազաֆիկացման,

- հանգստի լիարժեք գոտիների ստեղծման, ջրային ավազանների (Գետիկ գետ) աղտոտման կանխարգելման, չարտոնված աղբավայրերի չեզոքացման և քաղաքային թափոնների վնասազերծման տեխնոլոգիաների կատարելագործման, ջրատար և կոյուղու ցանցերի վերականգնման և ընդլայնման,

- շրջակա միջավայրի վիճակի բարելավման:

 

4.11 Ճամբարակ քաղաքի պատմության և մշակույթի ժառանգություն

 

Ճամբարակի ենթաշրջանի տարածքը բնակեցված է եղել մթա 3-րդ հազարամյակից: Ըստ մատենագրական աղբյուրների մթա 3-րդ դարից մինչև մթ 4-րդ դ. շրջանի տարածքը ներգրավված է եղել Մեծ Հայքի մեկ Արցախ, և մեկ Այրարատ նահանգների սահմանների մեջ: Մթ 5 - 10 դդ.-ի գտնվել է Սասանյան Իրանի և Արաբական խալիֆայության իշխանության տակ: 10-ից 12-րդ դդ.-ում մտել Է Բագրատունյաց թագավորության մեջ, իսկ 12 -13- րդ դդ.-ում Զաքարյանների իշխանության տակ:

1785-ից տարածքը մտել է Երևանի խանության, 1828 թ.-ից Ելիզավետոպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ, իսկ 1920 -1937 թթ.-ին կազմել է Դիլիջանի շրջանի մասը: 1937 թ.-ին դեկտեմբերի 31-ին առանձնացել է` կազմելով ինքնուրույն վարչական շրջան:

Գետիկը հարուստ է հին և նոր ժամանակաշրջանների հուշարձաններով, որոնք պատմության երկարատև ժամանակներին չեն դիմացել, ավերվել են: Դրա հետ միասին դեռ բազմաթիվ հուշարձաններ պահպանվել են:

Ճամբարակ քաղաքի կենտրոնի վրա իշխում է մթա 2 - 1 հազարամյակի «Գալուստաքար» ամրոցի լեռնաելուստը, որի ամրոցապատերի քարերը օգտագործել են «Մուղդուսենց» թաղամասի կառուցման ժամանակ որպես շինանյութ, ավերվել է նաև դամբարանադաշտը: Տեղացիներից բոլորի տներում կարելի է հանդիպել մթա 2 - 1 հազարամյակի կավանոթներ և այլ առարկաներ, ամրոցի բլրի գագաթային մասի հարթության վրա կան բնակարանների հիմնապատերի փոսեր: Բլրալանջին այսօր էլ սփռված են տարբեր ժամանակներին թվագրվող խեցեղենի բեկորներ:

Քաղաքի տեսարժան վայրերից է նաև Ճամբարակից 0,5 կմ հյուսիս` Ճամբարակ-Վահան ճանապարհից ձախ գտնվող «Ղուշի բակեր» 16 - 18-րդ. դարերի թվագրվող գյուղատեղին: Այս գյուղատեղի գործող գերեզմանոցում կան պատմամշակույթային մեծ արժեք ներկայացնող 11-12-րդ., 13-14-րդ. և 16-17-րդ. դդ.-ին թվագրվող թվով 13-ից ավելի բազալտակերտ, նրբագեղ խաչքարեր:

Հետաքրքրություն է ներկայացնում նաև գործող գերեզմանոցի հյուսիսային մասի 11-12-րդ դդ.-ի, հարավ-արևելյան անկյունում գտնվող, 16-17 դդ.-ում ավերված եկեղեցին, որի խորանի մեջ տեղադրված են 12-13-րդ դդ. երկու խաչքարեր: Տեղացիները պատմում են, որ այս գերեզմանոցում թաղումների ժամանակ ավերվել են բազմաթիվ հնագույն դամբարաններ:

Ստորև բերվում էՀՀ կառավարության 2002թ. հունվարի 9-ի հո. 80-Ն որոշմամբ հաստատված Պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Ճամբարակ քաղաքի հուշարձանների ցանկը.

 

1  Ամրոց «Գալուստաքար» մ.թ. ա. 2-1 հզմ.համասամ` Գետիկի աջ ափին

«Գետիկ» հյուրանոց 600 մ.հս.

2  Գերեզմանոց 11-18 դդ. հս. մասում` Վերին Ճամբարակ,Գետիկի աջ ափին

Ճամբարակ - թթուջուր Ճամբարակից աջ

2-1  խաչքար 12-13 դդ. կանգնեցված 6 խաչքարերից աջից 2 - րդն է

2-2  խաչքար12-13 -րդ դդ. կանգնեցված է 6 խաչքարերից աջից 3 -րդն է

2-3  խաչքար 14-15 դդ. կանգնեցված է 6 խաչքարերից աջից 1 րդն է

2-4  խաչքար 16-17 դդ. կանգնեցված է 6 խաչքարերից ձախից 2 ինն է

2-5  խաչքար 16-17 դդ. կանգնեցված է 6 խաչքարերից ձախից 1 ինն է

2-6  խաչքար 16-17 դդ. կանգնեցված է 6 խաչքարներից ձախից 3 րդն է

3  Գերեզմանոց 11-20 դդ. հս. մասում`սարալանջին գործող գերեզմանոցի

հվ. կողմում

3-1  եկեղեցի 16-17 դդ. գերեզմանոց հվ. աե.մասում ավերված եկեղեցին է

3-1-1  խաչքար 12-13 -րդ դդ.

3-1-2  խաչքար 12-13 -րդ դդ.

4  Գյուզատևի «Ղուշի բակեր» 16-18-րդ դդ., 0,5կմ.հս.`Ճամբարակ-Վահան

ճանապարհից ձախ

4.1  գերեզմանոց 16-18 -րդ դդ.

4-1-1  խաչքար 11-12 -րդ դդ.

4-1-2  խաչքար 11-12 դդ. կիսով թաղված հողի մեջ

4-1-3  խաչքար 13-14 դդ. ընկած բերնին երկատված

4-1-4  խաչքար 14-15 դդ. ընկած գետնին

4-1-5  խաչքար 14-15 դդ. կիսով խրված հողի մեջ թեքված

4-1-6  խաչքար 16-17 դդ. ընկած գետնին

4-1-7  խաչքար 17-18 դդ. ընկած գետնին

4-1-8  կապանաքար Սերիճանի 1660 թ.

5  Եկեղեցի Ս. Գրիգոր 1029 թ.քմ. Վերին Ճամբարակի հս. եզրին

5-1  խաչքար 9-10 դդ. խորանի հվ. մասում

5-2  խաչքար 10-11 դդ. հվ. ավանդատանը

5-3  խաչքար 10-11 -րդ դդ.հվ. ավանդատան մուտքի վերնամասում

5-4  խաչքար 11-12 դդ. հվ. պատին

5-5  խաչքար 11-12 դդ. խորանի հվ. պատին

5-6  խաչքար 11-12 դդ. խորանի հվ. պատին

5-7  խաչքար 11-12 դդ.խորանի աե. պատին

5-8  խաչքար 11-12 դդ. խաչքար բեմի վրա

5-9  խաչքար 11-12 դդ. հս.. ավանդատան մուտքի վերնամասում

5-10  խաչքար 11-12 դդ.հս. ավանդատանը

5-11  խաչքար 11-12 դդ. հվ. ավանդատանը

5-12  խաչքար 14-15 դդ. խորանի հս.պատին

5-13  գերեզմանոց 10-19 դդ.

5-13-2  խաչքար 11 դ. քմ. եկեղեցու հվ.կողմը ընկած հողի մեջ

5-13-4  խաչքար 11-12 դդ. ընկած գետնին

6  խաչքար 10 դ.քմ. Վոլոդյա Զազյանի տնամերձում

7  խաչքար Մաթևոս Երեցի 10 դ. քմ. Վերին Ճամբարակի կենտրոնում

աղբյուրի մոտ

8  խաչքար12-13 դդ. 1 կմ. հվ.աե. Ճամբարակ-Վահան խճուղուց ձախ

9  խաչքար 12-13 դդ.քմ. Ներքին Ճամբարակում Սամվել Բաբայանի

տնամերձում

10  խաչքար 12-13 դդ. քմ. Ներք. Ճամբարակում Վերգուշ Բաբայանի տան

ցանկապատին

11  խաչքար 12-13 դդ.քմ. Ներքին Ճամբարակում Հրաչ Հարությունյանի

տնամերձում

12  խաչքար 12-13 դդ.քմ. Ներքին Ճամբարակում Ռադիկ Վերդյանի տան մոտ

13  խաչքար 13 դ.քմ. Ներքին Ճամբարակում Հրաչիկ Մելքումյանի տան մոտ

14  խաչքար 14-15 դդ. քմ. Վերին Ճամբարակում Վարազդատ Ղազարյանի

տնամերձում

15  խաչքար 1455 թ. քմ. Մանասյանի տնամերձում

16  խաչքար 16-17 դդ. քմ. Ներքին Ճամբարակում Հրաչ Հարությունյանի

տնամերձում

17  Հուշաղբյուր ԵԱՄ զոհվածներին 1950 թ. քմ.

Վերին Ճամբարակ

18  Հուշաղբյուր ԵԱՄ զոհվածներին 1960 թ. քմ. հյուրանոցի դիմաց

19  Հուշարձան ԵԱՄ զոհվածներին 1970 -ական թթ.քմ. դպրոցի դիմաց

 

4.11 Զբոսաշրջության կազմակերպման նախադրյալներ

 

Քաղաքի շրջակայքի գյուղերից զբոսաշրջության համար հետաքրքրություն է ներկայացնում Հին Գետիկը կամ «Կարմիրեղցի» 9-12 դդ. վանական համալիրը, որը գտնվում է Մարտունի գյուղի հյուսիս արևմուտք գտնվող անտառում: Ասֆալտապատ 9 կմ ճանապարհը հասնում է մինչև միջնադարյան կարևոր այդ վանական համալիրը, որտեղ երիտասարդ տարիներին ճգնել է հայ մեծ օրենսգետ Մխիթար Գոշը: 1979 թ.-ին վանական համալիրի տարածքում պեղումներ են կատարել ՀԳԱ հնագիտական արշավախմբերը (ղեկ.` Գ. Կարախանյան):

Գետիկի ամբողջ հովտով սփռված են հին ու միջնադարյան հուշարձաններ, որոնք ունեն գիտական և մշակույթային մեծ նշանակություն: Քաղաքին մոտ է Մարտունի գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող, բոլորաձև հատակագծով «Բերդի դոշի» ամրոցը: Առավել հռչակավոր է Վահան գյուղի ամրոցը, որը թվագրվում է մթա 1-ին հազարամյակի 3-րդ դ.-ի սկզբով և մթ 10 - 13 դդ.-ով:

Հայաստանի Հանրապետության համայնքներում զբոսաշրջության զարգացման Ազգային ծրագրի համապատասխան անհրաժեշտ է զարգացնել այդ ոլորտը նաև Ճամբարակ համայնքում, որի բնակլիմայական, պատմաճարտարապետական նախադրյալները թույլ են տալիս հեռանկարում իրականացնել այդ խնդիրը: Համայնքային բյուջեի ձևավորման այժմյան մեխանիզմները բավարար պայմաններ չեն ստեղծում ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման և զարգացման համար: Համայնքը չունի սպասարկման ենթակառուցվածքի զբոսաշրջության համար բավարար հզորություն: Բացի այդ կա նաև զբոսաշրջության մասնագիտական կադրային խնդիր: Հայաստանում առկա են այդ մասնագետները պատրաստող ուսումնական հաստատությունները, ուստի հեռանկարում հնարավոր է ապահովել մասնավորապես Ճամբարակի համայնքը անհրաժեշտ կադրերով:

Այս ծրագրի իրականացումը կնպաստի.

- նոր աշխատատեղերի ստեղծմանը,

- տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը, կապված զբոսաշրջային ծառայությունների արտադրության և մատուցման հետ,

- զբոսաշրջության ոլորտի գործարար միջավայրի ակտիվացմանը,

- ներդրումային բարենպաստ դաշտի ձևավորման համայնքում մշակութային գործունեության ակտիվացմանը,

- համայնքի բնակչության կենսամակարդակի աճի ապահովմանը:

 

5 Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի (բնակավայրի)

տարածքային զարգացման հիմնական դրույթները

 

5.1 Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և

հիմնական նպատակները

 

Ճամբարակի զարգացման հիմնական նպատակն է բնակավայրը դարձնել բարեկարգ, մաքուր, գրավիչ, բնակիչների համար առավել հարմարավետ, ժամանակակից քաղաքաշինական պահանջներին բավարարող մի քաղաք: Հաշվի առնելով նրա սահմանամերձ դիրքը անհրաժեշտ է հնարավորին շատ աշխատատեղեր ստեղծել թե արտադրությունում, թե սպասարկման ոլորտում: Դրա համար պետք է, որ ամբողջ ծավալով աշխատեն արտադրական ձեռնարկությունները, գյուղատնտեսությունը:

Ճամբարակի տարածքային զարգացումը անընդմեջ ընթացող գործընթաց է: Այն պետք է կատարվի քաղաքաշինական գոտևորման ու տարածքային պլանավորման հաջորդական փուլերով` նախագծում, շինարարություն, հին ֆոնդի արդիականացում, նոր թաղամասերի իրացում: Միաժամանակ, բնակավայրի տարածքային զարգացումը պետք է չհակասի համայնքի բնակչության շահերին: Բնակչության սոցիալական ակտիվությունը կաջակցի բնակավայրի զարգացմանը և կնպաստի բնակության համար որակյալ միջավայրի ստեղծմանը: Սույն գլխավոր հատակագծի գործողության ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը, որից առաջնային միջոցառումների իրականացումը ընդունվում է մինչև հինգ տարի, միջնաժամկետ մինչև 10 տարի և հեռանկարային`մինչև 15 տարի:

Բնակավայրի տարածքային զարգացման ծրագրերը իրականացնելու համար անհրաժեշտ է համայնքի սոցիալ - տնտեսական կյանքում ստեղծել զարգացման համապատասխան պայմաններ, որոնք կնպաստեն գործարարության զարգացմանը, կակտիվացնեն տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերում:

Ճամբարակի քաղաքաշինական զարգացման համար իբրև կարևոր խթաններ կարող են հանդիսանալ`

- հանրապետության բնակչության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և հատկապես մանուկների, հանգստի համալիրի ստեղծումը,

- զբոսաշրջության տարբեր տեսակների, այդ թվում էթնոտուրիզմի, ճանաչողական և մարզական տուրիզմի ծրագրերում Ճամբարակի և իր տարածաշրջանի ընդգրկումը, համապատասխան կառույցների զարգացման պարագայում (ճանապարհա-տրանսպորտային համակարգի զարգացում, սպասարկման ոլորտի ապահովում, մասնագիտական կադրերի պատրաստում, փոքր և միջին չափի հյուրանոցների տեղադրում և այլն):

Բնակավայրի սոցիալական գրավչությունը կաճի հարմարավետ կեցության պայմանների ստեղծման դեպքում: Բնակչության տարբեր սոցիալական և տարիքային խմբերի կողմից հանրօգուտ աշխատանքի կատարումը, նրանց պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը կբարձրացնի բնակչության հասարակական ակտիվությունն ու բնակավայրի հանդեպ գործարարության հետաքրքրությունը:

Երիտասարդների և կանանց ներգրավումը հանրօգուտ աշխատանքներում տեղեկատվության պակասի լրացումը կարող է խթան հանդիսանալ բնակավայրի զարգացման համար:

Սույն նախագծով նախատեսվում է նաև զբոսաշրջիկների (էկո- և էթնո- տուրիստների) և հանգստացողների որոշակի մասի հյուրանոցային տեղերի ապահովում Ճամբարակի անհատական բնակելի տներում, որի համար կնախատեսվեն առանձին, բարձր հարմարավետությամբ և լրիվ պանսիոնով սենյակներ (համարներ):

 

5.2 Համայնքի տարածքային զարգացման կազմակերպում

 

5.2.1 Հատակագծային կառուցվածքի զարգացում

 

Բնակավայրի տարածքային զարգացման հիմքում դրվում է հատակագծային կառուցվածքը և գործառնական գոտևորումը:

Համապատասխան գործող քաղաքաշինական հիմնական նորմատիվային փաստաթղթերի պահանջների, բնակավայրի գլխավոր հատակագծի մշակումը կատարվում է երկրի և մարզի տարաբնակեցման ուրվագծի կամ նախագծերի դրույթների հիման վրա, օգտագործելով համապատասխան քաղաքաշինական և ծրագրային այլ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև համայնքի սոցիալ- տնտեսական զարգացման ծրագիրը:

Գլխավոր հատակագծի նախագծում պետք է հաշվի առնվեն բնապահպանական տարածքային համալիր ուրվագիծը, տարածքների և բնակավայրերի վտանգավոր երկրաբանական և հիդրոերկրաբանական գործընթացներից պաշտպանելու ուրվագիծը և համարժեք այլ մշակումներ (ՍՆիՊ 2. 07. 01- 89):

Ճամբարակի տարածքի ժողովրդագրական առավելագույն տարողունակությունը ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» առաջարկության, կազմում է 20 հազ. մարդ: Սույն գլխավոր հատակագծով առաջարկվում է գոյություն ունեցող 7,7 հազ. մարդ բնակչության դիմաց ընդունել հեռանկարում 12,0 հազ. բնակիչ:

Համաձայն գործող քաղաքաշինական նորմատիվային փաստաթղթերի (ՍՆիՊ 2. 07. 01- 89, կետ 1.2) Ճամբարակ քաղաքը տարաբնակեցման համակարգում դիտարկվում է, որպես տեղական նշանակության տարաբնակեցման կենտրոն, որը պետք է իրականացնի մոտակա գյուղերի սոցիալական, առողջապահական, կրթական, մասամբ նաև աշխատանքային շուկայի, կենցաղային և այլ պահանջների, ինժեներա-տրանսպորտային ենթակառուցվածքների միասնական գործունեությունը:

Ճամբարակը, զարգանալով, կարող է հզորացնել իր ազդեցության գոտին` տարածելով այն շրջակայքում գտնվող գյուղական բնակավայրերի վրա, ապահովելով վերջիններիս պահանջները վերը թվարկված ոլորտներում:

Վահան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի և մյուս գյուղերը, գտնվելով Ճամբարակի մոտակայքում, կարող են կազմել ազդեցության գոտի: Գյուղական համայնքների բնակչությունը օգտվելու է Ճամբարակի տարբեր ծառայություններից:

Ճամբարակի զարգացումը հաշվի է առնում աճող տարրերի գործառնական նշանակությունը, ճարտարապետա - հատակագծային լուծումները, սանիտարական, շրջակա միջավայրի պահպանման և այլ պահանջները:

Ճամբարակի զարգացումը հնարավոր է իրականացնել բնակավայրի հողերի սահմաններում առկա այլ /անօգտագործելի/ հողատարածքների հաշվին, որոնք գտնվում են Ճամբարակի տարբեր թաղամասերին հարակից, ինչպես նաև գործառնական տարբեր նշանակության գոտիների սահմաններում: Դրանց հեռանկարային օգտագործումը որոշվում է ելնելով հատակագծային նպատակահարմարությունից: Անօգտագործելի տարածքները առկա են և բնակելի կառուցապատման, և արտադրական գոտիներում: Այդ տարածքների քաղաքաշինական իրացումը կբերի նաև գոյություն ունեցող կառուցապատման արդիականացմանը, կբավարարի բնակավայրի սանիտարական, գեղագիտական, էկոլոգիական մթնոլորտը, կնպաստի հողատարածքների լիարժեք և նպատակային օգտագործմանը մոտակա գյուղերի համար:

Հատակագծային կառուցվածքը, որը պայմանավորված է ռելիեֆով, լանդշաֆտով, կենցաղի առանձնահատկություններով` հետագա ձևավորման ընթացքում կպահպանի ստեղծված նկարագիրը:

Ճանապարհային ցանցը առաջարկվում է կատարելագործել, հնարավորին չափով տարանջատել ներքին փողոցային ցանցը տարանցիկ ուղիներից:

Հաշվի առնելով Ճամբարակի աշխարհագրական դիրքը, հետագայում անհրաժեշտ է նախատեսել շրջանցող ավտոմայրուղի, ունենալով կարևոր ռազմավարական նշանակություն, կբացառի տարանցիկ տրանսպորտի շարժումը բնակավայրի հողերի սահմաններում:

Ելնելով վերը նշվածից և հիմնվելով ՀՀ օրենսդրության վրա և «Նախագծման առաջադրանքի» պահանջների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքի ու դիտողությունների վրա Ճամբարակի գլխավոր հատակագծի տարածքային զարգացման հիմնադրույթներում ամրագրվում է`

- նվազագույնի հասցնել կառուցապատման համար գյուղատնտեսական նշանակության հողերի ներգրավումը,

- հնարավորինս սահմանափակել պետության կամ համայնքի կարիքների համար քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասեր վերցնելու անհրաժեշտություն ենթադրող լուծումները:

Սույն գլխավոր հատակագծի ՀՀ կառավարության կողմից հաստատումից հետո` «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքի ու «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքում ՀՀ կառավարության կողմից 08.07.2005 հաստատված փոփոխություններին համապատասխան` Ճամբարակ համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագծի փոփոխությունները (առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության) իրականացնում է ըստ անհրաժեշտության և հաստատում է Ճամբարակի քաղաքապետը /տեղական ինքնակառավարման մարմինը/` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 02.05.2003թ., N -609-Ն հաստատված «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման կարգ»-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 04.06.2001թ., հաստատված ՀՕ-185 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» պահանջներին համապատասխան:

 

5.2.2 Բնակելի ֆոնդի բարեփոխում և տեղաբաշխում

 

Բնակչության աճին համապատասխան նախատեսվում է ապահովել բնակելի ֆոնդի աճ, պահպանելով և պատշաճ մակարդակի բերելով գոյություն ունեցողը, որը պահանջում է նորոգման աշխատանքներ: Բնակելի ֆոնդի ավելացումը հնարավոր է իրականացնել համայնքի սահմաններում` չօգտագործվող հողակտորների հաշվին, բնակավայրի հողերի առավել նպատակային օգտագործման միջոցով:

Բնակելի ֆոնդի զարգացման ծրագիրը պետք է ապահովի գոյություն ունեցող բնակմակերեսների պահպանում, տեխնիկական և բարոյական արդիականացում: Բնակչության թվային աճին զուգընթաց պետք է ավելանա նաև բնակելի ֆոնդը, կառուցվեն նոր, հարմարավետ և տեխնիկապես ապահով սեյսմակայուն անհատական բնակելի տներ և, բազմաբնակարան մի քանի շենքեր, հիմնականում, «Կարմիր» թաղամասի կենտրոնական մասում:

Բնակելի ֆոնդի հաշվարկային ցուցանիշները հետևյալն են.

 

Աղյուսակ 5.2.2-1

._________________________________________________.

|հհ|  Ցուցանիշներ    |    Առկա     |  Հաշվարկային |

|__|_________________|_____________|______________|

| 1|Բնակչության թիվը |7,7 հազ. մարդ|12,0 հազ. մարդ|

|__|_________________|_____________|______________|

| 2|Բնակելի մակերեսով| 22,9 մ2/մարդ|  27.5 մ2/մարդ|

|  |ապահովվածությունը|             |              |

|__|_________________|_____________|______________|

| 3|Բնակարանային ֆոնդ|169,4 հազ. մ2| 330,0 հազ. մ2|

._________________________________________________.

 

բնակչության հեռանկարային հաշվարկային թիվը ընդունվում է 12,0 հազ. մարդ, առկա բնակելի ֆոնդը կազմում է 169,4 հազ. մ2, որից 43,6 հազ. մ2 բազմաբնակարան շենքերում, իսկ 125,8 հազ. մ2` սակավահարկ տներում, բնակչության բնակելի մակերեսով միջին ապահովվածությունը կազմում է 22,9 մ2/մարդ:

Առկա բնակելի ֆոնդը կարելի է ընդունել, որպես բավարարող բնակչության թվին, ապա հեռանկարային բնակելի ֆոնդը, ընդունելով բնակելի մակերեսով հաշվարկային միջին ապահովվածության ավելացում մինչև 25 մ2/մարդ մեկ բնակչին հասնող բնակելի մակերես, կկազմի` 25 մ2 x 12,0 հազ. մարդ - 169,4 հազ. մ2 P% 130,6 հազ. մ2 նոր ավելացող բնակելի ֆոնդ: Նկատի ունենալով առկա բնակելի ֆոնդի ֆիզիկական մաշվածությունը և դրա արդիականացման պահանջը, գումարային բնակելի ֆոնդի ցուցանիշը կկազմի 300,0 հազ. մ2:

Ընդունելով Ճամբարակի զարգացման համար, որպես տնտեսական զարգացման խթան, հանգստի և զբոսաշրջության կազմակերպման առաջարկությունը, որի տեղաբաշխումը նպատակահարմար է իրականացնել բնակելի ֆոնդի օգտագործման միջոցով, հարկավոր է նախատեսել բնակարանային ապահովվածության լրացուցիչ մասնաբաժին շուրջ 10%-ի չափով: Այսպիսով, բնակելի ֆոնդը կարող է կազմել 330,0 հազ. մ2, իսկ բնակելի միջին ապահովվածությունը` 27.5 մ2/ մարդ: Այս դեպքում բնակարանային ֆոնդի աճը կկազմի 160.6 հազ. մ2:

Բնակելի ֆոնդի աճի 10-20%-ը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան բազմահարկ բնակելի կառուցապատման տեսքով, իսկ դրա տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել հիմնականում գոյություն ունեցող բնակելի բազմաբնակարան կառուցապատման տարածքների սահմաններում, առկա ռեզերվների և անավարտ շինարարության օբյեկտների իրացման հաշվին:

Բնակարանային ֆոնդի աճի 80-90% նախատեսվում է հիմնականում սակավահարկ տնամերձ կառուցապատման տեսքով, բնակավայրի հողերի հաշվեկշռում ընդգրկված /տես Հաշվետվություն հողային ֆոնդի առկայության և բաշխման (ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության և սեփականության սուբյեկտների) առ 01.07.2006թ./ այլ հողերի տարածքային ռեզերվների օգտագործման եղանակով, նոր տարածքների ավելացման միջոցով, ինչպես նաև առկա տնամերձ հողամասերի ռեզերվների հաշվին:

Սույն գլխավոր հատակագծով նախատեսվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են ՀՀ հողային օրենսդրությամբ սահմանված կարգով ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության` առաջնահերթ /մինչև հինգ տարի/, միջնաժամկետ /մինչև 10 տարի/ և հեռանկարային /մինչև 15 տարի/ ընդգրկված ժամանակամիջոցում: Տես գրաֆիկական մասի Թերթ 9/:

Ճամբարակի տարածքային զարգացման ընդացքում, բնակելի տնամերձ և հասարակական կառուցապատման համար հարկավոր կլինի նախատեսել առկա հողային հաշվեկշռում ընդգրկված գյուղատնտեսական հողերի մասնակի իրացում: Այս հողատարածքները կառուցապատման համար նախատեսվեցին նախկին /1992 թ./ գլխավոր հատակագծում և մանրամասն հատակագծում, սակայն չամրագրվեցին համայնքի 2006 թ. հողային հաշվեկշռում: Հողերի նպատակային նշանակության փոփոխության հաշվետվությունը ներկայացված է 5.2.2-2 աղյուսակում:

 

.____________________________________________________________.

|Հողա|Առկա նպատակ.|Փոփոխվող|Փոփոխվող      |Նախատեսվող նպատակ.|

|հատ |նշանակ. և   |տարածքը,|հողահատվածների|և  գործառնական    |

|ված |հողատեսքը   |հա      |մասնեբաժինը   |նշանակությունը    |

|ների|            |        |համայնքի      |                  |

|հհ  |            |        |հողային ֆոնդի |                  |

|    |            |        |հաշվեկշռում, %|                  |

|    |            |        |______________|                  |

|    |            |        | գյուղատնտ.   |                  |

|    |            |        | հողերի       |                  |

|    |            |        | ընդհանուրի   |                  |

|    |            |        | նկատմամբ     |                  |

|    |            |        |___________   |                  |

|    |            |        | հողատեսքի    |                  |

|    |            |        | նկատմամբ     |                  |

|____|____________|________|______________|__________________|

|   1|Գյուղ.,     |    6.26|    0.072/0.23|Բնակավայր. հողեր, |

|    |վարելահող   |        |              |բնակելի տնամերձ և |

|    |            |        |              |հասարակական       |

|    |            |        |              |կառուցապատում     |

|____|____________|________|______________|__________________|

|   2|Գյուղ.,     |    0.65|    0.007/0.02|Բնակավայր. հողեր, |

|    |վարելահող   |        |              |հասարակական       |

|    |            |        |              |կառուցապատում     |

|____|____________|________|______________|__________________|

|   3|Գյուղ.,     |     0.2|   0.002/0.016|Բնակավայր. հողեր, |

|    |խոտհարք     |        |              |բնակելի տնամերձ   |

|    |            |        |              |կառուցապատում     |

|____|____________|________|______________|__________________|

|   4|Գյուղ., արոտ|    7.25|    0.008/0.16|Բնակավայր. հողեր, |

|    |            |        |              |բնակելի տնամերձ և |

|    |            |        |              |հասարակական       |

|    |            |        |              |կառուցապատում     |

|____|____________|________|______________|__________________|

|   5|Գյուղ.,     |        |              |                  |

|    |վարելահող   |    0.55|    0.006/0.02|Բնակավայր. հողեր, |

|    |            |        |              |բնակելի տնամերձ   |

|    |            |        |              |կառուցապատում     |

|____________________________________________________________|

|                              Ընդամենը                      |

|____________________________________________________________|

|Գյուղատնտեսական  |   14.91|Բնակավայրերի  |           0.095 %|

|հողեր            |     հա |հողեր         |                  |

.____________________________________________________________.

 

*/ առաջին և չորրորդ կետերում նշված հասարակական կառուցապատման կազմում նախատեսված են առաջնային անհրաժեշտության հասարակական սպասարկման օբյեկտների տեղաբաշխում:

Առկա բնակելի տնամերձ կառուցապատման շուրջ 20% ընկած է գերեզմանատների սանիտարական գոտում: Ճամբարակի տարբեր թաղամասերում գերեզմանների ու բնակելի կառուցապատման իրար նկատմամբ տեղադիրքի վերլուծությունը վկայում է, որ նոր նախատեսվող կառուցապատումը գտնվում է ավելի բարձր տեղագրական նիշերում, քան գերեզմանները, իսկ Ներքին Ճամբարակում տեղադրված են տարբեր` դեմ հանդիման լանջերի վրա և ՍՆիՊ 2.07.01-89-ի կետ 5.5-ի պահանջները չեն վերաբերվում կոնկրետ իրավիճակին: Պահանջները վերաբերվում են նոր առաջարկություններին:

Սակավահարկ բնակելի կառուցապատումը նախատեսվում է իրականացնել 2-2.5 հականի /վերգետնյա մաս/, բարձրությունը մինչև յոթ մետր:

 

5.2.3 Ճամբարակի հասարակական կենտրոնների կազմակերպում

 

Համաքաղաքային նշանակության սպասարկման օբյեկտների համակարգը ընդգրկում է վարչական, մշակույթային, կրթական, առողջապահական, մարզական և այլ օբյեկտներ, կարգավորելով հետիոտն ուղիների, փողոցների և ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների համակարգերը: Ճամբարակը, որը նախկինում կազմված էր երեք թաղամասերից /գյուղերից/, ներկայումս նախագծով ստանում է կենտրոն - ենթակենտրոններ հասարակական սպասարկման համակարգի տարածական լուծում: Դա ձևավորվում է բնակավայրի հատակագծային կառուցվածքին համապատասխան: ՈՒնենալով ջլատված հատակագծային կառուցվածք, հասարակական կենտրոնների համակարգը կազմավորվում է առանձին տարածքներում: Սպասարկման առաջնային անհրաժեշտության օբյեկտները նվազագույն կազմով ապահովում են Ճամբարակի ծայրամասային բնակելի տարածքները: Սպասարկման և տարբեր ծառայությունների մատուցման ընդլայնված կազմը աճում է դեպի համաքաղաքային նշանակության կենտրոն: Այսպիսով, Ճամբարակը ստանում է հատակագծորեն շեշտված կենտրոն «Կարմիր» թաղամասի տարածքում և փողոցներով ու կանաչապատ ուղիներով, կապված ենթակենտրոններ «Վերին Ճամբարակ» և «Ներքին Ճամբարակ» թաղամասերում:

Ճամբարակի բնույթին, չափերին և տարածաշրջանում իր նշանակությանը համապատասխան, հաշվի է առնված նաև շրջակա բնակավայրերի բնակչության հասարակական սպասարկման որոշ տեսակների նկատմամբ առաջացող պահանջարկը:

 

5.2.4 Բնակչության առաջնային անհրաժեշտության հասարակական սպասարկման

համակարգի ձևավորում

 

Ճամբարակի բնակելի թաղամասերը համեմատաբար հավասարաչափ են ապահովված առաջնային պարտադիր սպասարկման օբյեկտներով` մանկապարտեզներով, դպրոցներով, առևտրի կետերով: Այդ համակարգի օբյեկտները վերագնահատվել և վերահաշվարկվել են համապատասխան Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի:

Վերլուծվել նրանց տեղաբաշխումը և համապատասխանեցվել բնակչության պահանջներին:

Ստորև ներկայացված է հասարակական սպասարկման համակարգում ընդգրկվող նվազագույն անհրաժեշտ օբյեկտների և դրանց տարողունակության ցուցանիշները, որոնցում հաշվի է առնված տեղական նշանակության տարաբնակեցման համակարգում ընդգրկվող բնակավայրերի պահանջը, ինչպես նաև, գոյություն ունեցող իրավիճակը և հնարավոր փոփոխությունները:

 

Աղյուսակ 5.2.4-1

 

Առաջնային անհրաժեշտության հասարակական սպասարկման հաշվարկային

ցուցանիշներ

 

     հհ  Սպասարկման օբյեկտներ      Չափման     Տարողություն, Տարածք,

                                  միավորներ   քանակ         հա

     1.  Մանկական նախադպրոցական,    տեղ          900        3.2

         այդ թվում                  

 

1ա. մանկապարտեզներ ընդհանուր

         տեսակի                     տեղ          600    

         

    1բ.  մասնագիտացված              տեղ          180

 

    1գ.  մարզաառողջարարական         տեղ          120

 

     2.  ծածկած լողավազաններ                  քաղաքում մեկ  0.75

         նախադպրոցական հասակի                 օբյեկտ

         երեխաների համար                      

                                              

     3.  հանրակրթական դպրոցներ`   աշակերտ.      2190           9

         միահերթ ուսուցմամբ       տեղ

 

3ա. 1-9-րդ դասարաններում

                                  աշակերտ.      1620

         10-12-րդ դասարաններում   տեղ            420

 

    3բ.  մասնագիտացված            աշակերտ.       150

                                  տեղ

 

3գ. արտադպրոցական, այդ թվում

ըստ ոլորտների`

         - տեխնիկական             աշակերտ.        29

         - մարզական               տեղ             44

         - բնագիտական                             30

         - արվեստ և  երաժշտություն                22

 

     4.  գիշերօթիկ դպրոցներ       աշակերտ.        45          ՆԱ

                                  տեղ             

     5.  գիշերօթիկ տներ           տեղ             38          ՆԱ

         մեծահասակների,

         հաշմանդամների համար

                                                             

     7.  Առողջապահական ստացիոնար  տեղ             90          ՆԱ

         համալիր (հիվանդանոց)     

                                     

     8.  պոլիկլինիկաներ և  ոչ     հերթափոխում    / *          ՆԱ

         ստացիոնար այլ բժշկական   մեկ այցելու

         ծառայություններ                         

 

     9.  բժշկական շտապ օգնության  ավտոմեքենա       2          ՆԱ

         կայաններ                 

 

    10.  մարզական կառույցներ,                      2          0.15

         այդ թվում                                

 

    10ա. ընդհանուր օգտագործման        մ2                       5.2

         մարզասրահներ                 

 

    10բ. մարզադահլիճներ               մ2          900

 

    10գ. ծածկած լողավազաններ          մ2        900-1000

 

     11. քաղաքային գրադարան       ընթերցատեղ    300-350

 

     12. հյուրանոցներ                տեղ         100 *        ՆԱ

                                   

     13. կենցաղային սպասարկման    աշխատատեղ        70          0.2

         ծառայություններ             

 

     14. կոմունալ ծառայություն`                   120         ՆԱ

         այդ թվում                                

 

14ա. լվացքատներ, քիմ. մաքրման կգ, չոր

         կետեր                    վիճակում       1400          0.1

                                  

    14բ. քաղաքային բաղնիք           տեղ           170          0.1

 

     15. հրշեջ կայան               հրշեջ           2           0.3

                                  ավտոմեքենա       

 

     16. կապի հանգույց             օբյեկտ          3           0.2

 

     17. հանրային զուգարաններ        սարք          3           0.1

                                   կոմպլեկտ        

 

     18. հուղարկավորման գրասենյակ   օբյեկտ         1            -

         և գերեզմանոց              

 

     19. քաղաքային շուկաներ       վաճառատեղ        50          0.5

 

20. հանրային սննդի

         ձեռնարկություններ           մ2           500         ՆԱ

 

     21. մթերային և                  մ2           / *         ՆԱ

         արդյունաբերական ապրանքի

         խանութներ                   

 

*/ Տարողությունը և կառուցվածքը որոշվում և ներկայացվում է նախագծային առաջադրանքում:

 

5.2.5 Արտադրական և կոմունալ ենթակառուցվածքի զարգացում

 

Ճամբարակի արտադրական ձեռնարկություններից զարգացման հնարավորություն ունեն գյուղատնտեսական մթերքներ մշակող ձեռնարկությունները, մասնավորապես, պանրի գործարանը (ներկայում «Աշտարակ կաթ» ֆիրմայի մասնաճյուղը):

Հաշվի առնելով անասնաբուծության ճյուղի զարգացման համար բարենպաստ բնական պայմանները և տարածքում արմատացած ավանդական անասնապահությունը, առաջարկվում է զարգացնել նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող մսի և մսամթերքի արտադրություն: Հատկապես, պետք է կարևորել հանրապետության արդյունաբերական գոտիներից տարածաշրջանի հեռու գտնվելու հանգամանքը, ինչը նպաստում է էկոլոգիապես մաքուր, այդ թվում նաև ազգային ավանդական սննդի տեսակների արտադրությանը:

Նշված ոլորտների զարգացումը բնակչությանը աշխատանքով ապահովելուց բացի, նպաստում է զբոսաշրջային, ռեկրեացիոն, սպասարկման ոլորտների զարգացմանը, տուրիստների և հանգստացողների համար լայն սպառման առարկաների արտադրությանը: Հատկապես բնական, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված ձեռագործ նմուշների ստեղծումը միանշանակ հետաքրքրություն կառաջացնի օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ, կխթանի Ճամբարակի բնակիչների կենսապայմանների բարելավումը և, միևնույն ժամանակ, բնակավայրի կայուն տնտեսական և քաղաքաշինական զարգացմանը:

Համայնքի տարածքում նախատեսված է զարգացնել կոմունալ ենթակառուցվածքները, պահեստարանային տնտեսությունը, քաղաքային միջավայրի բարեկարգումը և սպասարկման ոլորտը:

 

5.2.6 Լանդշաֆտի կազմակերպումն ու կանաչապատ տարածքների համակարգի

ստեղծում

 

Սույն գլխավոր հատակագծով նախատեսված է Գետիկի և նրա վտակների ափամերձ շերտերը կանաչապատել ընդգրկելով դրանք քաղաքի հորինվածքային առանցքում, հասարակական սպասարկման օբյեկտների համակարգի և, ընդհանուր առմամբ, բնակավայրի հատակագծային կառուցվածքում:

Նախատեսված են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ Ճամբարակի կենտրոնական մասում և Վերին ու Ներքին Ճամբարակի առանձին հատվածներում, հիմնականում սպասարկման օբյեկտների շրջակայքում, Գետիկի ափամերձ հատվածներում, մարզական համալիրին կից:

Ստորև բերված են կանաչ տարածքների նախագծային ցուցանիշները:

 

._________________________________________________.

|Կանաչ զանգվածների     |Ընդհանուր կանաչ զանգված   |

|ֆունկցիոնալ           |__________________________|

|նշանակությունը        |   առկա     |նախագծային   |

|______________________|____________|_____________|

|                      | հա |մ2/մարդ|  հա |մ2/մարդ|

|______________________|____|_______|_____|_______|

|ընդհանուր օգտագործման |0,56|   0,72|12,72|   10,6|

|______________________|____|_______|_____|_______|

|սահմանափակ օգտագործման| -  |   -   |  1,5|   1,25|

|______________________|____|_______|_____|_______|

|հատուկ նշանակության   | -  |   -   |32,19|   26,8|

|______________________|____|_______|_____|_______|

|ընդամենը              |0,56|   0,72|46,41|  38,65|

._________________________________________________.

 

Կանաչապատ տարածքների զարգացմանը նպատակաուղղված առաջարկությունները կամբողջացնեն Ճամբարակի բարձր գեղագիտական արժեք ներկայացնող բնական լանդշաֆտը:

 

5.3 Ճանապարհա-տրանսպորտային ցանցի զարգացում և հետիոտն ուղիների

ստեղծում

 

Հեռանկարում համաքաղաքային փողոցային ցանցը կհամալրվի հետևյալ փողոցներով.

Օգոստոսի 23` 1,2 կմ,

Կոմիտասի` 1,5 կմ,

ընդամենը` 2,7 կմ:

Հեռանկարում մայրուղային փողոցային ցանցի խտությունը կարող է կազմել 2.93 կմ/կմ2:

Քաղաքի ամենալայն փողոցը Սեպտեմբերի 21-ն է: Այն ունի 15 մ երթևեկելի մաս և 3,5 - 4,0 մետր լայնության մայթեր: Գարեգին Նժդեհ փողոցն ունի 10,0 - 10,5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 3,0 - 6,0 մ լայնությամբ մայթեր:

Վերը շարադրվածից հետևում է, որ քաղաքի տրանսպորտի նորմալ աշխատանքի համար առաջին անհրաժեշտություն է փողոցային ցանցի, Հ-30-ի, Մ-4-ի Ճամբարակ - Դիլիջան և Հ-38-ի Ճամբարակ - Թթուջուր - Նավուր հանրապետական նշանակության ճանապարհների վերականգնումը: Նախագծով նախատեսված է քաղաքի փողոցների բարեկարգում, հասարակական տրանսպորտ շարժման կազմակերպում միկրոավտոբուսների միջոցով, որոնք կաշխատեն Գետափնյա և Գարդմանի փողոցներով: Երթուղու երկարությունը մեկ ուղղությամբ կկազմի 6,5 կմ:

 

5.4 Ինժեներական ենթակառուցվածքներ

 

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար, որպես ելակետային տվյալներ, օգտագործվել են`

- Ճամբարակ քաղաքի սույն գլխավոր հատակագծային հորինվածքը կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից,

- ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գրավոր տվյալները 02.04.07թ. N3/455 Ճամբարակ քաղաքի առկա ջրամատակարարման և ջրահեռացման վերաբերյալ,

- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ճամբարակ» մասնաճյուղի գրավոր տվյալները, քաղաքի առկա էլեկտրամատակարարման վիճակի վերաբերյալ,

- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գրավոր տվյալները 12.04.07 թ. N ARD-05-15-/1297 քաղաքի գազաֆիկացման և գազամատակարարման առկա վիճակի վերաբերյալ,

- ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի գրավոր տվյալները քաղաքի սանիտարա-հիգիենիկ վիճակի վերաբերյալ 28.04.07 թ. N 075/82:

 

5.4.1 Ջրամատակարարում և ջրահեռացում (կոյուղի)

 

5.4.1.1 Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի

ջրապահանջը

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու տնտեսա-կենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման նպատակով անհրաժեշտ է խմելու որակի ջուր: Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը համապատասխան ՍՆիՊ 2.04.02.-84 «Վօդօսնաբժենիե. Նառուժնիե սետի ի սօօռուժենիյա» Աղյուսակ 1-ի ընդունված է 160 լ/օր, արտադրական կարիքների համար պահանջարկի քանակը ընդունված է բնակչության պահանջարկի 20%-ի չափով: Ջրամատակարարման նորմի ընդունելիս հաշվի է առած Աղյուսակ 1-ի Ծանոթություն 3-րդ կետի համաձայն, բնակավայրի նշանակությունից, բնակլիմայական պայմաններից, ջրաղբյուրների հզորությունից, ինչպես նաև շենքերի ու կառույցների հարկայնությունից կախված կարող է ընդունվել Աղյուսակ 1-ում բերված նորմատիվ ցուցանիշային սանդղակի [160-ից 230 լ/օր/մարդ] ներքին սահմանը` 160 լ/օր/մարդ: Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է ըստ գործող նորմերի պահանջների` 10 - 25 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակյա արտաքին հրդեհների մարման համար ջրպահանջը պետք է կազմի 2 x 15 լ/վրկ = 30 լ/վրկ, ներքին հրդեհների մարման համար ջրպահանջը պետք է կազմի 2 x 2,5 լ/վրկ = 5 լ/վրկ: Ընդհանուր պահանջը կկազմի 35 լ/վրկ: Հրդեհի տևողությունը ընդունելով 3 ժամ, պահանջվող ջրաքանակը կազմում է` Q=(35x3x3600)/1000=378 մ3, հակահրդեհային ջրապահանջը պետք է վերականգնվի 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է.

 

Q = (375 x1000) / 24 x 3600 = 4,4 լ/վրկ:

 

Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման համակարգում հաշվարկված է 4,4 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ: Ստորև բերված է Ճամբարակ քաղաքի խմելու, տնտեսական, արտադրական և հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակը և հեռացման ջրերի քանակի հաշվարկը:

 

ջրասպառում ջրահեռացում

 

      Ջրասպառողներ     քանակը   նորմա,  մ3/օր  լ/վրկ.  մ3/օր  լ/վրկ.

                                լ/օր

                                մարդ  

 

    1 բնակչությունը   12,0 հազ.  160    1920    22,0   1728     20

                      մարդ       

                                    

    2 արտադրություն    20%               384     4,5    364      4

 

    3 հակահրդեհային    ----    -----     378     4,4  -----    ----

 

      ընդամենը                          2682    31,0   2092     24

 

    4 կորուստներ և     30%              1149      13  -----    ----

չնախատեսված

ծախսեր

 

      ամբողջը                           3831    44,0   2092   24,0

 

Արտադրական կարիքների պահանջարկը հետագայում կարիք ունի ճշգրտման:

Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, հեռանկարային ժամանակաշրջանի համար Ճամբարակ քաղաքի խմելու ջրի որակի միջին օրական ջրապահանջը կազմում է 44 լ/վրկ, 3831 մ3/օր: Իսկ կեղտաջրերի քանակը` 24,0 լ/վրկ, 2092 մ3/օր: Քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանում պահանջվող ջրաքանակը կբավարարվի տարածքի աղբյուրներից, սակայն դրանք կարիք ունեն հիդրո-երկրաբանական հետազոտության:

 

5.4.1.2 Ջրամատակարարման համակարգը և գոտիները

 

Ճամբարակ քաղաքի ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության խմելու-կենցաղային, արտադրական և հակահրդեհային ջրապահանջները համատեղված են մեկ ջրատարում: Ելնելով քաղաքի կառուցապատված և ներկայացվող նոր հատակագծով նախատեսված տարածքների նիշերի մեծ տարբերությունից, ջրմուղի ցանցում անհրաժեշտ ճնշում և պահանջվող ջրաքանակ ապահովելու համար, առաջարկվում է քաղաքի ջրամատակարարման ցանցը բաժանել է երկու գոտու` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (ՕԿՋ). ներկայումս գործող մեկ գոտու փոխարեն:

Ըստ կատարված հաշվարկների Ճամբարակ քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային պահանջվող ջրաքանակ պաշարելու համար,անհրաժեշտ է ունենալ 3 հազ. մ3 ընդհանուր տարողությամբ ՕԿՋ-ներ, ստորև բերվում է հաշվարկը`

 

    կարգավորման ծավալը 3831 x 0,3 =        149 մ3

    հակահրդեհային կարիքներ                 378 մ3

    վթարային (3831 x 8) / 24              1277 մ3

    Ընդհանուր ծավալը                      2804 մ3

 

Ներկայումս միակ գործող առաջին գոտու ջրամբարն է (1000 մ3 ծավալով), անհրաժեշտ է կառուցել ևս մեկ ջրամբար (1000 մ3 ծավալով), կստացվի առաջին գոտու ՕԿՋ-րի ծավալը 2000 մ3 հատակի նիշը 1910 մ, իսկ երկրորդ գոտու համար 2 x 500 մ3 հատակի նիշը 1860 մ: Ջրմուղի ցանցի առաջին և երկրորդ գոտիները ընդգրկող տարածքների որոշ հատվածներում կտեղադրվեն ճնշման կարգավորիչներ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1593-Ն
Որոշում