Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻ ...

 

 

040.1593.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1593-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

(5-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 8 Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի Գլխավոր հատակագծի նախագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ

 

Աղյուսակ 7-1

.____________________________________________________.

|Ցուցանիշները               |Չափման |Գոյութ |Հեռանկա-|

|                           |միավորը|յուն   |րային   |

|                           |       |ունեցող|        |

|___________________________|_______|_______|________|

|          1                |   2   |   3   |   4    |

|____________________________________________________|

|     Տարածքը                                        |

|____________________________________________________|

|Համայնքի վարչական          |       |       |        |

|սահմաններում ընդգրկված     |       |       |        |

|հողերի ընդհանուր մակերեսը  |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|ընդամենը, այդ թվում`       |  հա   | 9326.9|  9326.9|

|___________________________|_______|_______|________|

|Բնակավայրի հողեր, որից`    | - «-|  455.6|   470.6|

|___________________________|_______|_______|________|

|բնակելի կառուցապատման, այդ |- «- |  274.4|   305.3|

| թվում                     |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|տնամերձ                    |- «- |  272.0|   287.0|

|___________________________|_______|_______|________|

|հասարակական կառուցապատման  |- «- |   18.2|    32.3|

|___________________________|_______|_______|________|

|խառը կառուցապատման         | - «-|    0.5|  -     |

|___________________________|_______|_______|________|

|Ընդհանուր օգտագործման      |- «- |   49.2|    70.6|

|տարածքներ, որից.           |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|ընդհանուր օգտագործման      |- «- |   0.56|    12.7|

|կանաչապատ տարածքներ        |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Այլ հողատարածքներ          |- «- |  113.3|    62.4|

|___________________________|_______|_______|________|

|Արդյունաբերության,         |- «- |   25.1|    25.1|

|ընդերքօգտագործման և  այլ   |       |       |        |

|արտադրական նշանակության    |       |       |        |

|հողեր                      |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Արդյունաբերական օբյեկտների |- «- |    2.9|     2.9|

|                           |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|գյուղատնտեսական արտադրական |- «- |   21.9|    21.9|

|օբյեկտների                 |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|պահեստարանների             |- «- |    0.3|     0.3|

|___________________________|_______|_______|________|

|ընդերքի օգտագործման        |- «- |  --   |    --  |

|___________________________|_______|_______|________|

|Էներգետիկայի, կապի,        |- «- |   13.0|    13.0|

|տրանսպորտի կոմունալ        |       |       |        |

|ենթակառուցվածքների հողեր,  |       |       |        |

|որից`                      |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|էներգետիկայի               |- «- |    0.7|     0.7|

|___________________________|_______|_______|________|

|կապի                       |- «- |    0.4|     0.4|

|___________________________|_______|_______|________|

|տրանսպորտի                 |- «- |   10.4|    10.4|

|___________________________|_______|_______|________|

|կոմունալ ենթակառուցվածքների|- «- |    1.5|     1.5|

|___________________________|_______|_______|________|

|Հատուկ պահպանվող տարածքների|- «- |   21.8|    21.8|

|հողեր, որից`               |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|հանգստի համար նախատեսված   |- «- |   0.04|     4.1|

|___________________________|_______|_______|________|

|պատմական և  մշակութային    |- «- |   21.8|    21.8|

|___________________________|_______|_______|________|

|Հատուկ նշանակության        |- «- |   12.3|    12.3|

|___________________________|_______|_______|________|

|Գյուղատնտեսական            |- «- | 8642.6|  8627.6|

|նշանակության հողեր, որից`  |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|վարելահող                  |- «- | 2642.7|  2635.2|

|___________________________|_______|_______|________|

|բազմ. տնկ. ընդամ`          |- «- |    0.0|     0.0|

|___________________________|_______|_______|________|

|այդ թվում պտղ այգի         |- «- |    0.0|     0.0|

|___________________________|_______|_______|________|

|խաղողի այգի                |- «- |    0.0|     0.0|

|___________________________|_______|_______|________|

|այլ բազմամյա               |- «- |    0.0|     0.0|

|___________________________|_______|_______|________|

|խոտհարք                    |- «- | 1307.9|  1307.7|

|___________________________|_______|_______|________|

|արոտ                       |- «- | 4369.6|  4362.3|

|___________________________|_______|_______|________|

|այլ հողատեսքեր             |- «- |  322.4|   322.4|

|___________________________|_______|_______|________|

|Անտառային հողեր            |- «- |  132.9|   132.9|

|___________________________|_______|_______|________|

|Ջրային հողեր               |- «- |   23.5|    23.5|

|___________________________|_______|_______|________|

|Պահուստային տարածքներ      |- «- |  --   |   --   |

|____________________________________________________|

|____________________________________________________|

|           Դեմոգրաֆիական տվյալներ                   |

|____________________________________________________|

|բնակչության թիվը           |հազ.   |    7.7|    12.0|

|                           |մարդ   |       |        |

|___________________________|_______|_______|________|

|բնակչության խտությունը     |մարդ/հա|   0.82|    1.3 |

|համայնքի սահմաններում      |       |   16.9|    26.3|

|նույնը բնակավայրի          |       |       |        |

|սահմաններում               |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|բնակչության տարիքային      |       |       |        |

|կազմը, այդ թվում`          |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|մինչև  16 տարեկան երեխաներ |հազ.   |    2.7|     4.2|

|                           |մարդ   |       |        |

|___________________________|_______|_______|________|

|աշխատունակ հասակի          |- «- |    4.6|     7.2|

|բնակչություն               |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|թոշակառու բնակչություն     |- «- |    0.4|     0.6|

|____________________________________________________|

|            Բնակելի ֆոնդը                           |

|____________________________________________________|

|Ընդհանուր բնակելի ֆոնդը,   |հազ. մ2|  169.4|   330.0|

|որից.                      |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|սակավահարկ տնամերձ         |- «- |  125.8|   280.0|

|___________________________|_______|_______|________|

|բազմաբնակարան              |- «- |   43.6|    50.0|

|____________________________________________________|

|Բնակչության մշակութային և  սոցիալական սպասարկման    |

|հիմնարկությունների  համակարգը                       |

|____________________________________________________|

|մանկական նախադպրոցական     |  տեղ  |   --  |     900|

|հիմնարկներ                 |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|հանրակրթական դպրոցներ      |  տեղ  |       |    2190|

|___________________________|_______|________________|

|հիվանդանոցներ              |մահճա  |                |

|                           |կալ    |150,բավարարված է|

|___________________________|_______|________________|

|պոլիկլինիկաներ             |հերթափո|բավարարված է    |

|                           |խում հա|                |

|                           |ճախում |                |

|___________________________|_______|________________|

|առողջարանային հանգստի      |  տեղ  |   --  |   --   |

|հիմնարկներ                 |       |       |        |

|____________________________________________________|

|Տրանսպորտային սպասարկումը                           |

|ՈՒղևորատար  հասարակական տրանսպորտի գծերի            |

|երկարությունը, այդ թվում                            |

|____________________________________________________|

|էլեկտրիֆիկացված երկաթուղի  |  կմ   |   --  |   --   |

|___________________________|_______|_______|________|

|մետրոպոլիտեն               |- «- |   --  |   --   |

|___________________________|_______|_______|________|

|տրամվայ                    |- «- |   --  |   --   |

|___________________________|_______|_______|________|

|տրոլեյբուս                 |- «- |   --  |   --   |

|___________________________|_______|_______|________|

|ավտոբուս                   |- «- |   --  |   --   |

|___________________________|_______|_______|________|

|ճոպանուղի                  |  հատ  |   --  |   --   |

|___________________________|_______|_______|________|

|օդային տրանսպորտ           |- «- |   --  |   --   |

|___________________________|_______|_______|________|

|Մայրուղային ճանապարհների և |   կմ  |   11.0|    11.0|

|փողոցների երկարությունը    |       |       |        |

|(ընդամենը), այդ թվում      |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|միջպետական նշանակության    |- «- |   --  |   --   |

|ավտոմոբիլային ճանապարհներ  |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|հանրապետական նշանակության  |- «- |   95.3|    95.3|

|ավտոմոբիլային ճանապարհներ  |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Փողոցաճանապարհային ցանցի   | կմ/կմ2|  0.024|   0.024|

|խտությունը քաղաքային       |       |       |        |

|կառուցապատման սահմաններում |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Կամուրջներ, ուղեկամուրջներ |  հատ  |      2|       2|

|____________________________________________________|

|Ինժեներական սարքավորումներ և  բարեկարգում           |

|____________________________________________________|

|Ընդհանուր ջրօգտագործումը   |հազ.   |  1470 |    3831|

|                           |մ3/օր  |       |        |

|___________________________|_______|_______|________|

|-տնտեսական- խմելու նպատակով|«-»    |   1470|    1920|

|___________________________|_______|_______|________|

|-արտադրական կարիքների համար|«-»    |   --  |     762|

|___________________________|_______|_______|________|

|Ջրամատակարարման համակարգի  |       |       |        |

|գլխամասային կառույցների    |       |       |        |

|հզորությունը               | լ/վրկ |     17|      44|

|___________________________|_______|_______|________|

|Ջրամատակարարման օգտագործման|       |       |        |

|աղբյուրները                |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Մաքուր ջրօգտագործումը      | լ/վրկ |     17|      44|

|___________________________|_______|_______|________|

|այդ թվում տնտեսական-խմելու |«-»    |     17|      44|

|նպատակով                   |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Կոյուղի                    |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Կեղտաջրերի ընդհանուր ելքը  |հազ.   |       |        |

|(ընդամենը), այդ թվում`     |մ3/օր  |   1300|    2092|

|___________________________|_______|_______|________|

|կենցաղային կոյուղի         |«-»    |   1000|    1728|

|___________________________|_______|_______|________|

|արտադրական կոյուղի         |«-»    |    300|     364|

|___________________________|_______|_______|________|

|Կոյուղու մաքրման կայանի    |«-»    |    -- |    2500|

|արտադրողականությունը       |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Էլեկտրամատակարարում        |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Էլեկտրաէներգիայի գումարային|հազ.կվտ|  20420|    3182|

|օգտագործումը այդ թվում`    |ժամ/   |       |        |

|                           |տարի   |       |        |

|___________________________|_______|_______|________|

|արտադրական օբյեկտների      |«-»    |   --  |    6120|

|կարիքների համար            |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|կոմունալ-կենցաղային        |«-»    |   --  |    5304|

|կարիքների համար            |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|1 մարդու կողմից տարեկան    |կվտ/ժամ|   2.65|    2.65|

|էլեկտրաէներգիայի           |տարի   |       |        |

|օգտագործումը               |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Էլեկտրաբեռնվածության       |  ՄՎԱ  |   12.6|    1.26|

|ծածկման աղբյուրներ, այդ    |       |       |        |

|թվում                      |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Ջերմամատակարարում          |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Ջերմամատակարարում          |       |չի     |լոկալ   |

|                           |       |գործում|համակարգ|

|___________________________|_______|_______|________|

|Բնակավայրի վառելիքային     |տոկոս  |    100|     100|

|հաշվեկշռում գազի տեսակարար |       |       |        |

|կշիռը                      |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Գազի օգտագործումը          |մլն.   |  0.376|   0.464|

|(ընդամենը), այդ թվում      |խմ/տարի|       |        |

|___________________________|_______|_______|________|

|Կոմունալ-կենցաղային        |«-»    |  0.094|   0.116|

|կարիքների համար            |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Արտադրական կարիքների համար |«-»    |  0.282|   0.347|

|____________________________________________________|

|Տարածքի ինժեներական նախապատրաստումը                 |

|____________________________________________________|

|Հեղեղատարի երկարությունը   |  կմ   |   --  |     5.5|

|___________________________|_______|_______|________|

|Հեղեղապաշտպան պատնեշներ    | հատ   |   --  |      12|

|___________________________|_______|_______|________|

|Գետափերի ամրացում և        |  կմ   |   --  |     3.4|

|կարգավորում                |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|                           |       |       |        |

|____________________________________________________|

|Շրջակա միջավայրի պահպանությունը                     |

|____________________________________________________|

|Սանիտարապաշտպանիչ գոտիներ  | հա    |   --  |     3.7|

|աղտոտվածության աղբյուրներից|       |       |        |

|աղմուկի ներգործությունից   |       |       |        |

|(ընդամենը), այդ թվում`     |       |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Կանաչապատում               | հա    |   0.56|   46.41|

|___________________________|_______|_______|________|

|Մթնոլորտային օդի           |% սահմ.|ՍԹԽ-ից |ՍԹԽ-ից  |

|աղտոտվածության մակարդակը   |թույլատ|ցածր   |ցածր    |

|                           |խտ.-ից |10-15 %|50-60%  |

|                           |(ՍԹԽ)  |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Ջրամբարների աղտոտվածության |«-»    |ՍԹԽ-ից |ՍԹԽ-ից  |

|մակարդակը                  |       |բարձր  |ցածր    |

|                           |       |10%    |        |

|___________________________|_______|_______|________|

|Հողի և  ընդերքի            |«-»    |ՍԹԽ-ից |ՍԹԽ-ից  |

|աղտոտվածության մակարդակը   |       |բարձր  |ցածր    |

|                           |       |5-10 % |        |

|___________________________|_______|_______|________|

|Կենցաղային աղբի ծավալը     |հազ.տ. |   1540|    2400|

|                           |տարի   |       |        |

|___________________________|_______|_______|________|

|Աղմուկի ազդեցության        |դեցիբել|    -- |   60-68|

|մակարդակը                  |(ԴՑԲ)  |       |        |

.____________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 9 ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

9.1 Գոտիավորման նախագծի նպատակները

 

9.1.1 Բնակավայրի կայուն զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների

առաջադրում:

9.1.2 Քաղաքաշինական, տարածական և հատակագծային միասնական լուծումների

մշակում, ինչպես նաև հողօգտագործման կանոնակարգում:

9.1.3 Բնակելի և հասարակական նոր կառուցապատման թաղամասերի, դրանց

փողոցային ցանցի, ինժեներական ենթակառուցվածքի, կանաչապատման, այլ

խնդիրների, «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում» սկզբունքով,

կառուցապատման չափորոշիչների սահմանում:

 

9.2 Գոտիավորման նախագծի իրավազորության տարածումը

 

Գոտիավորման նախագիծը /այսուհետ Նախագիծ/ հանդիսանում է տարածքի քաղաքաշինական կանոնադրություն: Այն սահմանում է տարածքի փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր քաղաքաշինական կանոնադրական պահանջները` կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով: Նախագիծը քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման ընթացքում առաջացող հարցերի և վեճերի լուծման համար հանդիսանում է հիմնական իրավական միջոց:

Նախագծի իրավական հիմքերն են.

9.2.1 ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը:

9.2.2 «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (լրացումներով և փոփոխություններով):

9.2.3 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը:

9.2.4 ՀՀ կառավարության 14.05.01թ. «Բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշումը, ինչպես նաև խնդրին առնչվող այլ օրենսդրական ակտերն ու նորմատիվային փաստաթղթերը:

9.2.5 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր և կարգեր. ՍՆիՊ 2.07.01-89:

9.2.6 Ճամբարակի քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծ. «Հայնախագիծ» 2007 թ:

9.2.7 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմած կադաստրային քարտեզները:

9.2.8 Ճամբարակի քաղաքային համայնքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «Գեոռիսկ» գիտական բաժնետիրական ընկերությունում` «Հայնախագիծ» ԲԲԸ-ի պատվերով (հաստատված է ՍՊԱԾ-ի կողմից):

9.2.9 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Ճամբարակի համայնքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը: Նախագծի տարածքային իրավազորությունը պարփակվում է գրաֆիկական մասում նշված տարածքային սահմաններում:

 

9.3 Նախագծի հիմնարար սկզբունքներ

 

9.3.1 Կայուն զարգացման պահանջներին համապատասխանող բնակեցման ու

կենսագործունեության ժամանակակից միջավայրի ստեղծում և պահպանում:

9.3.2 Բնակելի միջավայրի համար անվտանգ տրանսպորտային երթևեկության

և հետիոտն շարժման, ինժեներական ենթակառուցվածքի ստեղծում և

գործունեության կազմակերպում, կանաչապատ տարածքների ընդարձակում,

սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջների պահպանում:

9.3.3 Բնակելի ու հասարակական կառուցապատման ճարտարապետական

համալիրների, տարածքի ուրույն դիմագծի ստեղծում, ավանդույթների

զարգացում:

 

9.4 Նախագծի կիրառման բնագավառը

 

Նախագծի դրույթների, նորմերի և պահանջների իրագործումը պարտադիր է` հողերի և տարածքների, առանձին հողամասերի ու օբյեկտների նպատակային օգտագործման և շահագործման ընթացքում. կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, ճակատների ձևավորման, ճանապարհային ու ինժեներական ենթակառուցվածքի ցանցերի ու կառույցների, ճարտարապետական փոքր ձևերի տեղադրման, տարածքի բարեկարգման ու կանաչապատման համար:

 

9.5 Նախագծի կապը քաղաքի գլխավոր հատակագծի հետ

 

Ճամբարակ քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը սույն Նախագծի համար հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթ է հանդիսանում:

Գոտիավորման նախագիծը անմիջականորեն կապված և համաձայնեցված է գլխավոր հատակագծի հետ, ինչպես նաև բխում է Ճամբարակ քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի հիմնադրույթներից, այն հանդիսանում է գլխավոր հատակագծի իրականացման համար տրամաբանական հաջորդ փուլ, հողերի նպատակային օգտագործման, տարածքների գործառնական նշանակության, կառուցապատման, բարեկարգման և կանաչապատման չափորոշիչների սահմանման, ինչպես նաև բնակչության, ուսումնա-դաստիարակչական, առևտրի ու կենցաղային սպասարկման համակարգերի տարածքային կազմակերպման առումով:

 

9.6 Նախագծի կազմը

 

Նախագիծը բաղկացած է տեքստային ու գրաֆիկական մասերից:

Տեքստային մասը բաց փաստաթուղթ է և կարող է մատչելի լինել բոլորի համար: Տեքստային մասի մեջ զետեղվում են գրաֆիկական մասի պատկերներ, նախագծային լուծումների դրույթները հասարակության տարբեր խմբերի համար մատչելի դարձնելու համար:

Տեքստային մասը կարող է պարբերաբար հրապարակվել և յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի իրազեկ լինել տեղում ձեռնարկվող քաղաքաշինական գործողության ծրագրերին: Պարբերական հրապարակումը իրականացնում է նախագծի պատվիրատուն կամ հիմնական կիրառողը:

 

Գրաֆիկական մասի կազմում ներկայացված են`

9.6.1 Տարածքի առկա օգտագործման /հենակետային/ հատակագիծը` Մ 1:2000,

9.6.2 Գործառնական գոտիավորման հատակագիծը` Մ 1:2000,

9.6.3 Փողոցային ցանցի ու կարմիր գծերի կոորդինատային նշահարման հատակագիծը Մ 1:2000,

9.6.4 Ինժեներական ենթակառուցվածքի մայրուղային ցանցերի ուրվագիծը:

 

9.7 Տարածքի բնութագիրը

 

Դիրքը, սահմանները, չափերը, մակերևույթը

Գոտիավորման նախագծում ընդգրկված է քաղաքի ամբողջ տարածքը:

 

Տարածքները ներկայումս կառուցապատված է հիմնականում սակավահարկ տներով և մասամբ բազմաբնակարան բնակելի և հասարակական տարբեր նշանակության շենքերով: Բնակավայրի հողերի սահմաններում ընդգրկված է 455.6 հա, որի տարածումը հյուսիս-հարավ կազմում է 6.3 կմ:

 

Ռելիեֆը բարենպաստ է կառուցապատման համար, մեղմ թեքությամբ և ուղղված է դեպի հյուսիս-արևմուտք, բաժանված են ձորակներով: Տարածքների եզրամասերի ռելիեֆը մասնակի ենթարկված է գետային էրոզիայով:

 

Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բուսականությունը ներկայացված է Սևանի ֆլորիստական շրջանի, լեռնային սևահողերի վրա զարգացած մարգագետնա - տափաստանային լանդշաֆտային զոնային բնորոշ բուսականության տեսակներով:

 

Առկա հողօգտագործմամբ` տարածքը համայնքի հողային պաշարների հաշվեկշռում ընդգրկված է բնակավայրերի հողերի կազմում. այլ հողեր գործառական նշանակությամբ:

 

Սույն գոտիավորման նախագծում նախատեսվում է բնակելի սակավահարկ կառուցապատման արդիականացում:

 

Ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմաններ

Ինժեներաերկրաբանական պայմանները բարենպաստ են, գրունտների արագացումը հիմնականում կազմում է 0.35-ից 0.45 g: Բարենպաստ է բնակելի սակավահարկ կառուցապատման համար սեյսմակայուն շինարարության նորմերի պահպանման պայմանով:

Կլիման բնորոշվում է որպես մեղմ, տևական տաք ամառով և ցուրտ ձմեռով` նրա համեմատաբար ցածրադիր մասերում (Գետիկի հովիտն ու առափնյա գոտին), և կարճատև ամառով ու ցուրտ ձմեռով` լեռնային մասերում:

 

9.8 Տարածքի նախագծային հատակագծային կառուցվածք

-

Ներկայացված է 5.2.1 «Հատակագծային կառուցվածքի զարգացում» բաժնում

Նախագծով առանձնացվում են հետևյալ հիմնական գոտիները.

աղյուսակ 9.8-1

.________________________________________________.

|     |Հիմնական գոտիներ           |Տարածք, հա    |

|_____|___________________________|______________|

|_____|___________________________|______________|

|9.8.1|Սակավահարկ բնակելի         |         272.0|

|     |կառուցապատման              |              |

|_____|___________________________|______________|

|9.8.2|                           |              |

|_____|___________________________|______________|

|     |Բազմաբնակարան բնակելի      |              |

|     |բազմաբնակարան կառուցապատման|         11.81|

|_____|___________________________|______________|

|9.8.3|Հասարակական                |          7.82|

|_____|___________________________|______________|

|9.8.4|ՈՒսումնադաստիարակչական     |         11.85|

|_____|___________________________|______________|

|     |Առողջապահության            |հիվանդանոց և  |

|     |                           |պոլիկլինիկաներ|

|_____|___________________________|______________|

|     |Մարզական                   |ունենք        |

|_____|___________________________|______________|

|     |Դիտահանդիսային և           |Կինոթատրոն    |

|     |մշակութային                |              |

|_____|___________________________|______________|

|     |Առևտրի,  հասարակական սննդի |              |

|     |և  կենցաղ սպասարկման       |              |

|_____|___________________________|______________|

|_____|___________________________|______________|

|9.8.5|Փողոցային ցանց             |          48.7|

|_____|___________________________|______________|

|     |Կանաչապատ և  մարզական      |          19.1|

.________________________________________________.

 

9.9 Ինժեներական ենթակառուցվածք

 

9.9.1 Ջրամատակարարում և կոյուղի

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու տնտեսա-կենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման նպատակով անհրաժեշտ է խմելու որակի ջուր:

Խմելու, տնտեսական և հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի և հեռացման ենթաքանակի հաշվարկը բերվում է ստորև ներկայացված 9.9.1-1 աղյուսակում:

աղյուսակ 9.9.1-1

.________________________________________________________________.

|  |Ջրասպառողներ      |քանակը   |     ջրասպառում    |ջրահեռացում |

|  |                  |         |___________________|____________|

|  |                  |         |նորմա,|մ3/օր|լ/վրկ.|մ3/օր|լ/վրկ.|

|  |                  |         |լ/օր  |     |      |     |      |

|  |                  |         |մարդ  |     |      |     |      |

|__|__________________|_________|______|_____|______|_____|______|

|1 |բնակչություն      |12,0 հազ.|   160| 1920|  22,0| 1728|    20|

|  |                  |մարդ     |      |     |      |     |      |

|__|__________________|_________|______|_____|______|_____|______|

|2 |արտադրություն     |   20%   |      |  384|   4,5|  364|     4|

|__|__________________|_________|______|_____|______|_____|______|

|3 |հակահրդեհային     |  ----   | -----|  378|   4,4|-----| ---- |

|__|__________________|_________|______|_____|______|_____|______|

|  |ընդամենը          |         |      | 2682|  31,0| 2092|    24|

|__|__________________|_________|______|_____|______|_____|______|

|4 |կորուստներ և      |   30%   |      | 1149|    13|-----|  ----|

|  |չնախատեսված ծախսեր|         |      |     |      |     |      |

|__|__________________|_________|______|_____|______|_____|______|

|  |ամբողջը           |         |      | 3831|  44,0| 2092|  24,0|

.________________________________________________________________.

 

Ջրամատակարարման վերաբերյալ մանրամասն տվյալները ներկայացված են 5.4.1 բաժնում:

 

9.9.2 Մակերևութային ջրերի հեռացում

 

Տարածքի ռելիեֆի և թեքությունների օգտագործմամբ մթնոլորտային տեղումներից և ձնհալից առաջացող ջրահոսքերի հեռացումը նախատեսվում է կատարել մասամբ ճանապարհային ցանցի մակերեսով դեպի ավելի ցածր նիշեր և ի վերջո դեպի մաքրման կայան:

 

9.9.3 Էլեկտրամատակարարում

 

Ճամբարակ քաղաքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար.

 

._______________________________________________________________.

|N|սպառողները    |քանակ   |մեկ մար- |էլ. էներ- |տարվա  |մաքսիմալ|

|r|              |        |դու համար|գիայի     |օգտա-  |պահանջ- |

|/|              |        |պահանջվող|գումարային|գործվող|վող     |

|կ|              |        |էլ. էներ-|ծախսը հազ.|ժամերի |հզորութ-|

| |              |        |գիայի քա-|կվտ/ժամ/  |քանակը |յունը,  |

| |              |        |նակը կվտ/|տարի      |       |կվտ     |

| |              |        |ժամ/տարի |          |       |        |

|_|______________|________|_________|__________|_______|________|

|1|բնակչություն ը|12,0 հազ|     1700|     20400|   5200|    3923|

| |              |մարդ    |         |          |       |        |

|_|______________|________|_________|__________|_______|________|

|2|արտադրություն | - 30%  | ------  |      6120|       |    1177|

|_|______________|________|_________|__________|_______|________|

| |ընդամենը      |        | ------  |     26520|-----  |    5100|

|_|______________|________|_________|__________|_______|________|

|3|կորուստներ և  |   20%  |         |      5304|       |    1000|

| |չնախատեսված   |        |         |          |       |        |

| |ծախսեր        |        |         |          |       |        |

|_|______________|________|_________|__________|_______|________|

| |ամբողջը       |        |         |     31824|       |    6100|

._______________________________________________________________.

 

9.9.4 Գազամատակարարում

 

Բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար ջերմային աղբյուր է հանդիսանում բնական գազը:

Գազափոխադրման համակարգի վերակառուցման և վերազինման, միջբակային ցանցի անվտանգ շահագործման և հուսալիության բարձրացում:

Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավման, ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ և մաքրում:

Ներբնակարանային գազամատակարարումը պետք է ապահովի բաժանորդի հաշվարկային ջերմապահանջը` կերակրի պատրաստման, տաք ջրամատակարարման և ջեռուցման կարիքները, ինչպես նաև փաստացի գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:

Սույն գլխավոր հատակագծով նախատեսվում է կառուցապատման տակ տրվող տարածքների գազամատակարարման նախագծա - նախահաշվային փաստաթղթերի կատարում և իրականացում:

 

9.10 Շրջակա միջավայրի պահպանություն

 

Շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը մանրամասն ներկայացվում են 6-րդ գլխում:

 

9.11 Տարածքների օգտագործման ձևեր և սահմանափակումների

հիմնավորումներ

 

9.11.1 Բնակելի կառուցապատման ձևեր

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Բազմաբնակարան շենքեր /սահմանափակ ծավալներով/

- Սակավահարկ մենատներ /գոյություն ունեցող կառուցապատման և բնակավայրի անօգտագործելի հողերի սահմաններում/

- Հյուրանոցային ծառայություն նախատեսվում է ներկայիս սակավահարկ տնամերձ կառուցապատման տարածքներում:

 

9.11.2 Կրթական և նախադպրոցական հիմնարկություններ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Մանկապարտեզներ, մանկամսուրներ, այդ թվում մասնավոր նախաձեռնությամբ բնակելի շենքերի առաջին հարկերում սանիտարական նորմերի պահպանումով

 

9.11.3 Բուժական հիմնարկություններ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Բուժական կաբինետներ, մասնավոր նախաձեռնությամբ բնակելի շենքերի առաջին հարկերում սանիտարական նորմերի պահպանումով

 

9.11.4 Վարչական, ֆինանսական կազմակերպությունների և

ծառայությունների տեղաբաշխում չի նախատեսվում:

 

9.11.5 Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ

- Կենցաղային օգտագործման իրերի, հագուստի քիմիական մաքրման ընդունման կետեր,

- Հագուստի, կոշիկի, և կենցաղային այլ իրերի ու տեխնիկայի նորոգման արհեստանոցներ:

 

9.11.6 Պաշտամունքային նշանակության կառույցների տեղաբաշխում

 

Պաշտամունքային նշանակության կառույցների տեղաբաշխման պահանջի առաջացման պարագայում տվյալ հարցի լուծումը կպահանջի հատուկ քննարկում:

9.11.7 Մշակութային և մարզական կազմակերպություններ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Գրադարաններ, համակարգչային սրահներ

- Մարզասրահներ առանց հանդիսատեսների համար նախատեսված մշտական նստատեղերի

- Խաղահրապարակներ,

- Մանկական լողավազաններ, բաց կամ ծածկված

 

9.11.8 Առևտրական հաստատություններ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ

 

9.11.9 Հասարակական սննդի օբյեկտներ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Սրճարաններ, բարեր, խորտկարաններ, այդ թվում բացօթյա, ճաշարաններ, ռեստորաններ, խոհարարական ծառայությունների և արագ սննդի կետեր,

 

9.12. Արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխում, որոնց

գործարկումը չի վատթարացնում բնակեցման պայմանները:

 

Հիմնական օգտագործման ձևերն են` - Բնակչության ամենօրյա օգտագործման

մթերքի արտադրություն - Արհեստագործական արհեստանոցներ

 

9.13 Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Ավտոկայանատեղեր /վերգետնյա և ստորգետնյա մինչև 25 ավտոմեքենա/:

- Ավտոկանգառներ բացօթյա /մինչև 10 ավտոմեքենա/

 

9.14 Գյուղատնտեսական արտադրության ձեռնարկություններ

 

Գյուղատնտեսական ձեռնարկություններ կարող են տեղաբաշխվել համապատասխան գործառնական գոտիների սահմաններում, տարածքների օգտագործումը արդիականացման և ինտենսիֆիկացման միջոցով:

 

9.15 Ոչ հիմնական շինություններ

 

Հիմնական օգտագործման ձևերն են`

- Կրպակներ,

- Տաղավարներ,

- Պարտեզային նստարաններ, շվաքարաններ:

 

9.16 Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների)

սահմանափակումների հիմքն են ծառայել`

 

- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ում սահմանված պահանջները

- Ճամբարակի գլխավոր հատակագծի նախագծում նախատեսվող հողօգտագործումը, տարածքի գործառական ու հատակագծային կառուցվածքը

- Քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները,

- Հողամասերի գործառական նշանակությունը, առանձին հողատեսքերին և ընդունված թույլատրելի օգտագործումներին ներկայացվող ճարտարապետահատակագծային պահանջները

- Հիմնական և օժանդակ գոտիներն առանձնացվել են հաշվի առնելով հողամասերի նպատակային նշանակությունը,

 

9.17 Հիմնական գոտիներ

 

Նախագծվող տարածքը մասնատված է առանձին հատվածների` հիմնական գոտիների, որտեղ մեկ տարածքային միավորին կարող է համապատասխանել միայն մեկ հիմնական գոտի:

Հիմնական գոտիներն են`

- Բնակելի կառուցապատման

- ՈՒսումնադաստիարակչական

- Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման

- Կանաչապատ

- Մարզական

- Ինժեներական ենթակառուցվածքի

- Ճանապարհատրանսպորտային

Որոշ գոտիների վրա կարող են տարածվել լրացուցիչ սահմանափակումներ, կապված` համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման, բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ:

Կոմունալ և ինժեներական ենթակառուցվածքներն ու սարքավորումները տեղակայվում են հատուկ առանձնացված տարածքներում` նորմերով պահանջվող պաշտպանիչ կամ սանիտարապաշտպանիչ գոտիներով:

 

9.18 Հավելյալ գոտիներ /հավելագոտիներ/

 

Տարածքներում հավելյալ գոտիներ չեն նախատեսվում:

 

9.19 Տարածքի գոտիավորման նախագծային հաշվեկշիռ

 

աղյուսակ 9.14

.___________________________________________.

|Գոտիներ                         |Տարբերակող|

|                                |նշաններ   |

|________________________________|__________|

|Բնակելի կառուցապատման           |    ԲԿ    |

|________________________________|__________|

|ՈՒսումնադաստիարակչական          |    ՈՒԴ   |

|________________________________|__________|

|Կանաչապատ, հանգստի և  մարզական  | ԿՀ և  Մ  |

|________________________________|__________|

|Առևտրի  և  կենցաղային սպասարկման|    ԱԿ    |

|________________________________|__________|

|Ճանապարհատրանսպորտային          |    ՃՏ    |

|________________________________|__________|

|Ինժեներական ենթակառուցվածքի     |   ԻԵ     |

.___________________________________________.

 

9.20 Թույլատրված օգտագործման ձևեր

 

աղյուսակ 9.20

.__________________________________________________________.

|հհ     |Օգտագործման ձևեր             |ԲԿ|ՈՒԴ|ԿՀ|Մ|ԱԿ|ՃՏ|ԻԵ|

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.1|Բազմաբնակարան շենքեր         |Թ |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.2|Սակավահարկ մենատներ          |Թ |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.3|Մանկապարտեզներ, մանկամսուրներ|  | Թ |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.4|Միջնակարգ դպրոցներ, քոլեջներ |  | Թ |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.5|Բուժական կաբինետներ          | Թ|   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.6|Պոլիկլինիկաներ               | Թ|   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.7|Կոմունալ ծառայությունների    |  |   |  | | Թ|  | Թ|

|       |գրասենյակներ                 |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.8|Անհատական գրասենյակներ       |Թ |   |  | | Թ|  |  |

|       |(օֆիսներ)                    |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

| 9.20.9|Դրամափոխանակման ծառայություն |  |   | Թ| | Թ|  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.10|Կապի բաժանմունքներ           |  |   |  | | Թ|  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.11|Ոստիկանական տեղամասեր        |  |   |  | |  |  | Թ|

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.12|Կենցաղային սպասարկման        |  |   |  | | Թ|  |  |

|       |առաջնային ծառայություններ    |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.13|Վարսավիրանոցներ              | Թ|   |  | | Թ|  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.14|Քիմմաքրման ընդունման կետեր   |  |   |  | | Թ|  | Թ|

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.15|Լվացքատներ                   |  |   |  | | Թ|  | Թ|

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.16|Մանկական և  դիաբետիկ սննդի   |  |   |  | | Թ|  |  |

|       |խոհանոցներ                   |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.17|Մարզասրահներ առանց           |  |   |  |Թ|  |  |  |

|       |հանդիսատեսների համար         |  |   |  | |  |  |  |

|       |նախատեսված մշտական նստատեղերի|  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.18|Մանկական լողավազաններ, բաց   |  |   |  |Թ|  |  |  |

|       |կամ ծածկված                  |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.19|Խաղահրապարակներ,             |Թ |   |  |Թ|  |  |  |

|       |մարզահրապարակներ             |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.20|Գրադարաններ, համակարգչային   |  |   |  | |  |  |  |

|       |սրահներ                      |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.21|Բնակելի թաղամասերի           |  |   | Թ| |  |  |  |

|       |զբոսայգիներ, պուրակներ       |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.22|Անաղմուկ ժամանցի համալիրներ  |  |   | Թ| | Թ|  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.23|Մանրածախ առևտրի  խանութներ,  |  |   |  | | Թ|  |  |

|       |տաղավարներ, կրպակներ         |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.24|Ավտոպահեստամասերի վաճառք     |  |   |  | | Թ|  | Թ|

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.25|Խորտկարաններ, ճաշարաններ     |  |   |  | | Թ|  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.26|Ռեստորաններ, սրճարաններ,     |  |   |  | | Թ|  |  |

|       |բարեր                        |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.27|Տնայնագործական արտադրություն |  |   |  | |  |  | Թ|

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.28|Արհեստագործական արհեստանոցներ|  |   |  | |  |  | Թ|

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.29|Ավտոկանգառներ                |  |   |  | |  | Թ|  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.30|Ստորգետնյա և  վերգետնյա      |Թ |   |  | |  |  |  |

|       |ավտոկայանատեղեր              |  |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.31|Կրպակներ                     |Թ |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.32|Տաղավարներ                   |Թ |   |  | |  |  |  |

|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|

|9.20.33|ճարտարապետական փոքր ձևեր     |Թ | Թ |Թ |Թ| Թ| Թ| Թ|

.__________________________________________________________.

 

9.21 Կառուցապատման չափորոշիչներ

 

9.21.1 Բազմաբնակարան շենքերով կառուցապատում

 

- Շենքերի և շինությունների տակ զբաղեցված տարածք, ոչ ավելի - 40%

- Կոշտ ծածկույթով տարածք, ոչ ավելի - 20%

- Հողամասի կանաչ ծածկույթ, նվազագույն - 40%

- Նվազագույն լայնություն - 12 մ

- Երկարությունը - ըստ հողամասի

- Առավելագույն հարկայնությունը - երեք հարկ

 

9.21.2 Սակավահարկ մենատներ

 

- Կառուցապատման մակերեսը, ոչ ավելի -150 մ2

- Կոշտ ծածկույթով տարածք, ոչ ավելի - 100 մ2

- Կանաչ ծածկույթ, նվազագույնը, - հողամասի 60 %

- Առավելագույն հարկայնությունը - երեք հարկ

 

9.21.3 Բնակելի միջավայրում տեղադրման համար թույլատրվող առևտրի և

հասարակական սպասարկման շենքեր կամ շինություններ

 

Շենքերի չափորոշիչներ են`

 

- Հարկայնությունը ...............................մինչև երկու հարկ,

- Բարձրությունը ........................................մինչև 8 մ,

- Շենքերի, շինությունների տակ ոչ ավելի 60%

- Կանաչապատման և բարեկարգման մասը ոչ պակաս 25%

- Անցուղիներ, ճանապարհներ, հարթակներ մինչև 15%

 

9.22.4 Հավելյալ սահմանափակումներ

 

Չի նախատեսվում:

 

9.23 Կառուցապատման կանոններ

 

Կանոնները պարտադիր են կիրառման համար նախագծվող տարածքի սահմաններում նախատեսված բոլոր գոտիների համար: Կանոնները կոնկրետ տարածքի պայմաններից ելնելով կարգավորում են դրա սահմաններում նախատեսված գոտիների գործառնական կիրառումը, կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող խնդիրները:

 

9.23.1 Կանոնների հիմնական սկզբունքներն են`

 

- Գոտիավորման նախագծով ներկայացված պահանջների իրականացում:

- Միջավայրին անհարիր կառույցների վերափոխման մեխանիզմների կիրառում:

- Բնապահպանական, սանիտարական, հակահրդեհային, տեխնիկական և այլ` բնակեցման համար հուսալի, որակյալ և կայուն զարգացող միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացում:

 

9.23.2 Շինարարական գործընթաց

 

- Շինարարական բոլոր օբյեկտները, ինչպես հիմնական, այդպես էլ ոչ հիմնական կառույցները, պետք է կառուցվեն գործող կարգերին համապատասխանող քաղաքաշինական փաստաթղթերի առկայության պայմանով:

- Շինարարական գործընթացը պետք է իրականացվի գործող կարգերին համապատասխան քաղաքաշինական վերահսկողության ներքո

- Շինարարական հրապարակում պետք է պահպանվեն` բնապահպանական, սանիտարական, հակահրդեհային, տեխնիկական անվտանգության բոլոր պահանջները:

 

9.23.3 Ստորգետնյա տարածքների օգտագործում

 

- Բազմաբնակարան կառուցապատման գոտիներում, որպես կանոն պետք է նախատեսվեն ստորգետնյա. շենքերի տակ կամ կիսաստորգետնյա ավտոկայանատեղեր բնակիչների անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների համար:

- Կիսաստորգետնյա կայանատեղերի կառույցի վերգետնյա հատվածը տարածքի օգտագործման հաշվեկշռում հաշվարկվում է որպես շենքերի, շինությունների տակ ընկած /կառուցապատված/ մաս:

- Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 0.3 մ բարձր լինեն:

- Հասարակական նշանակության կառույցների /անկախ սեփականության ձևերի/ համար նախատեսվում են միայն վերգետնյա կայանահարթակներ:

 

9.23.4 Շենքերի ճակատներին, շքամուտքերին, դրանց աստիճաններին և

տանիքներին ներկայացվող պահանջներ

 

- Շենքերի ճակատների հարդարանքը պետք է կատարվի գործող կարգերին համապատասխան համաձայնեցված, հաստատված նախագծային փաստաթղթերով:

- Շենքերի շքամուտքերն ու դրանց աստիճանները պետք է դրվեն կարմիր գծից ներս, չպետք է զբաղեցնեն փողոցի մայթերի ու անցուղիների մասը:

- Շենքերը կարող են ունենալ ինչպես հարթ, այնպես լանջավորը տանիք: Դրանք կարող են լինեն նաև օգտագործելի:

- Շենքերի նախագծային լուծումն ու դրա շինարարական կատարումը պետք է ապահովի տեխնիկական, սանիտարական, էկոլոգիական և հակահրդեհային բոլոր պահանջները:

 

9.23.5 Գովազդամիջոցներին, ցուցանակներին, անվանատախտակներին և

փողոցների լուսավորմանը ներկայացվող պահանջներ

 

- Փողոցներում տեղադրվող գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:

- Բնակելի կառուցապատման միջավայրում ձայնային գովազդ չի նախատեսվում, այդ թվում նաև տարբեր տեսակի ձայնային երաժշտական կրիչների վաճառքի դեպքում:

- Բնակելի շենքերի պատուհանների կողմ ուղղված լուսային գովազդի տեղադրում չի նախատեսվում:

- Բնակելի շենքերի ճակատներին գովազդի տեղադրում չի նախատեսվում:

- Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով 50 x 15 սմ` միասնական հատուկ նախագծի համաձայն:

- Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն` լուսավորումով` տրամագիծը -0.3 մ, առանց լուսավորման` 0.15 x 0.15 մ:

- Կազմակերպությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքերի դռներին:

- Փողոցների լուսավորումը պետք է կազմակերպվի պատի աշտարակներով:

 

9.23.6 Հասարակական տրանսպորտի կանգառներ

 

Հասարակական տրանսպորտի կանգառները պետք է տեղադրվեն տարածքը շրջապատող փողոցների մայթերին հարակից մասում, միասնական նախագծով մշակված, ոչ հիմնական, թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով: Առավելագույն չափերը` երկարությունը - 6.0 մ, լայնությունը - 2.4 մ, բարձրությունը - 2.2 մ:

 

9.23.7 Բնակելի շենքերի, առանձնատների ու հասարակական սպասարկման

կառույցների միջև հեռավորությունը

 

Բնակելի և հասարակական շենքերի միջև թույլատրվող հեռավորությունը կարգավորվում է գործող նորմերին համապատասխան:

 

9.23.8 Աղմուկի թույլատրելի մակարդակը

 

Բոլոր գոտիներում որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատման համար սահմանված աղմուկի թույլատրելի մակարդակ, որը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):

 

9.23.9 Գոտիավորման նախագծին չհամապատասխանող շինությունների

կարգավորում

 

Տարածքում առկա`

- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը կամ շենքերը` որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը` այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:

- Վեց ամսից ավելի լքված և չօգտագործվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է համապատասխանեցվի իր գտնվելու հիմնական գոտու թույլատրելի օգտագործումներին:

- Բոլոր շինությունները կարող են նորոգվել, եթե կառուցվածքային փոփոխումները կատարվում են գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:

 

-----------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկական մասը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1593-Ն
Որոշում