041.0757.100909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2009 թվականի N 757-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (այսուհետ` ԳՐԵԿՈ) ստեղծման 10-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հոկտեմբերի 4-9-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
i
2. Գ. Դանիելյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Տ. Բարսեղյանի և Վ. Դեմիրճյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 19.11.09 թիվ 964-Ա որոշում)
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի սեպտեմբերի 10-ի
N 757-Ա որոշման
ԿԱԶՄ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-9-Ը ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության
ղեկավար, հոկտեմբերի 4-7-ը)
Ա. Օսիկյան - ԳՐԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար (հոկտեմբերի
4-9-ը)
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ (հոկտեմբերի 4-9-ը)
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
պետ (հոկտեմբերի 4-7-ը)