041.0768.120909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2009 թվականի N 768-Ա
Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին 2009 թվականի սեպտեմբերի 12-20-ը գործուղել Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի` Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից «ՈՒղղիչ հիմնարկները և հետդատապարտման ծրագրերը» թեմայով կազմակերպվող ուսումնաճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Առուստամյանի` Լոս Անջելես գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Առուստամյանի` Լոս Անջելես մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոս Անջելես գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ