041.0772.160909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2009 թվականի N 772-Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ, Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2009 թվականի սեպտեմբերի 17-18-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2009 թվականի սեպտեմբերի 17-20-ը, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանին (համաձայնությամբ) 2009 թվականի սեպտեմբերի 15-20-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)` 8-րդ միջազգային ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ա. Գևորգյանի, Հ. Քուշկյանի, Ա. Ղուլարյանի, Ա. Պետրոսյանի և Ս. Ամիրբեկյանի` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) գիշերավարձը և ճանապարհածախսը, բացառությամբ օդի տուրքի, հոգում է հրավիրող կողմը.
2) Ռ. Հարությունյանի` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Սոչի գործուղման հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ