041.0472.040898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 1998 թ. թիվ 472
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը`
ա) ձեռնարկել միջոցներ ձեռնարկությունների (դրանց առանձնացված ստորաբաժանումների), անհատ ձեռներեցների` սկզբնական և ընթացիկ պետական գրանցման աշխատանքները` դիմում տալու օրվանից 5-օրյա, իսկ Սյունիքի և Տավուշի մարզերի համար` 7-օրյա ժամկետներում իրականացնելու համար.
բ) ձեռնարկությունների (դրանց առանձնացված ստորաբաժանումների) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները էլեկտրոնային գրանցամատյանում գրառել դրանց պետական գրանցումից հետո.
գ) Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվող անձանց տրամադրել տեղեկություններ միայն էլեկտրոնային գրանցում ստացած ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների վերաբերյալ.
դ) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ֆիրմային անվանումների գրանցման ժամկետները կրճատելու վերաբերյալ: