Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0777.160909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2009 թվականի N 777-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին, որպես ՀՀՄՀ-ի վարչությունում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, 2009 թվականի սեպտեմբերի 23-25-ը գործուղել Մոլդովայի Հանրապետություն` Քիշնևում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին և դրան հաջորդող ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության IV համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հ. Պողոսյանի` Քիշնև գործուղման Երևան-Մոսկվա-Երևան ճանապարհածախսը կապահովվի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ գործուղման հետ կապված այլ ծախսեր կկատարվեն ՀՀՄՀ-ի ծրագրերի շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Պողոսյանի Քիշնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Քիշնև գործուղման արդյունքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.09.2009
N 777-Ա
Որոշում