041.0783.160909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 սեպտեմբերի 2009 թվականի N 783-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանձնաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հոկտեմբերի 2-8-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել` Ն. Երիցյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Ներսիսյանցի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, իսկ Ա. Ջավադյանինը և Ա. Նախշիկյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թ. սեպտեմբերի 16-ի
N 783-Ա որոշման
 
ԿԱԶՄ
 
ՍՏԱՄԲՈՒԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Ն. Երիցյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
 
     Վ. Ներսիսյանց    - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական 
                        (համաձայնությամբ)
 
     Ա. Ջավադյան      - ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
 
     Ա. Նախշիկյան     - ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վարչության պետ 
                        (համաձայնությամբ)