Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2009 թվականի N 5

 

i

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով (18.03.2009թ. ՀՕ-55-Ն) վերաշարադրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 165-րդ հոդվածը («Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները»):

Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ՀՀ-ում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 2,0 մլն դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 4,0 մլն դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ կրկին չկատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 200,0 հազ. դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Քանի որ Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-2-րդ և 3-4-րդ մասերով սահմանված են տարբեր պատասխանատվության միջոցներ, ապա «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) կիրառման բնագավառում ծագած հարցերի ճշտման նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքները վերաբերում են Օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված` ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման (այդ թվում` (վերա)ապահովագրության, փոխառությունների տրամադրման) և աշխատանքների կատարման բոլոր տեսակի գնանշումներին (այդ թվում` դրանց գովազդներում և հրապարակային առաջարկներում (հրապարակային պայմանագրերում) փողային գնանշումներին) ու այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումներին: Ընդ որում` փոխառությունների տրամադրման դեպքում օրենքով նախատեսված սահմանափակումները վերաբերվում են միայն տոկոսներին:

2) Օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով տուգանքները վերաբերում են Օրենքով նախատեսված` ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման գործարքներ չհանդիսացող դեպքերին, մասնավորապես`

ա. աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին,

բ. գույքի գնահատմանը (այսինքն` գույքի փողային արժեքավորմանը),

գ. գույքի օգտագործմանը (այդ թվում` գործառնական կամ ֆինանսական վարձակալության դիմաց հատուցումներին), ինչպես նաև գույքի օգտագործման պայմանագրերում և հանձնման-ընդունման փաստաթղթերում այդ գույքի գնանշմանը (փողային արժեքավորմանը),

դ. դրամական (փողային) շահումներին,

ե. աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարների վճարումներին, գույքի գնահատմանը (այսինքն` գույքի փողային արժեքավորմանը), գույքի օգտագործմանը (այդ թվում` գործառնական և ֆինանսական վարձակալությանը) և դրամական (փողային) շահումներին վերաբերող հրապարակային առաջարկներին (հրապարակային պայմանագրերում փողային գնանշումներին),

զ. կանոնադրական և բաժնեհավաք կապիտալի համալրմանը,

է. շահաբաժիններին, ռոյալթիներին և ապահովագրական հատուցումներին:

Տուգանքները կիրառվում են նաև ՀՀ ԿԲ խորհրդի 29.07.2005թ. N 386-Ն որոշմամբ հաստատված «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգի խախտման դեպքերում:

3) Պայմանագրով նախատեսված գույքային սանկցիաների (տույժեր, տուգանքներ) և փոխհատուցումների (բացառությամբ` ծախսերի փոխհատուցման դեպքերի, որոնց վրա տարածվում են Օրենքի պահանջները) գնանշման (արժեքավորման) և դրանց վճարման նկատմամբ Օրենքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում և, հետևաբար` տուգանքներ չեն կիրառվում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.09.2009
N 5
Պաշտոնական պարզաբանում