Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0469.030898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 1998 թվականի թիվ 469

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում բյուջետային բարեփոխումների գործընթացը խթանելու, բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը և արդյունավետությունը բարձրացնելու, կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ նախապատրաստելու նպատակով`

1. Ստեղծել բյուջետային հարաբերությունների կարգավորման աշխատանքային խումբ:

2. Հաստատել բյուջետային հարաբերությունների կարգավորման աշխատանքային խմբի կազմը և կանոնադրությունը (կցվում են):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998Թ. ՕԳՈՍՏՈՍԻ

3-Ի ԹԻՎ 469 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

Բյուջետային հարաբերությունների կարգավորման

աշխատանքային խմբի

 

   Ա. Ասլիկյան              - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                              առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

   Ա. Դարբինյան             - ՀՀ վարչապետի խորհրդական

 

   Ա. Թոփուզյան             - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

   Տ. Պետրոսյան             - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

   Ա. Ալավերդյան            - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ

 

   Ա. Գեվորգյան             - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                              գլխավոր խորհրդական

 

   Մ. Պետրոսյան             - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                              գլխավոր խորհրդական

 

   Հ. Դավթյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                              իրավաբանական վարչության պետ - գլխավոր

                              իրավախորհրդական

 

   Մ. Երանոսյան             - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                              վարչության պետ

 

   Ս. Եղիազարյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                              վարչության պետ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998Թ. ՕԳՈՍՏՈՍԻ

3-Ի ԹԻՎ 469 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

 

Բաժին 1
Աշխատանքային խմբի կարգավիճակը

 

1. Բյուջետային հարաբերությունների կարգավորման աշխատանքային խումբը (այսուհետև` աշխատանքային խումբ) ստեղծվում է բյուջետային համակարգի կազմակերպական կառուցվածքը բարելավելու, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ նախապատրաստելու և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:

2. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:

 

Բաժին II
Աշխատանքային խմբի խնդիրները

 

3. Աշխատանքային խմբի խնդիրներն են`

ա) գործադիր իշխանության պետական մարմինների (այսուհետև` պետական մարմիններ), դրանց ենթակա համակարգերի կազմակերպական կառուցվածքի, հաստիքների թվի, բյուջետային հատկացումների չափերի և ուղղությունների վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելն ու դրանց հիման վրա համակարգի գործունեությունը բարելավելու նպատակով առաջարկություններ պատրաստելը.

բ) ըստ առանձին բյուջետային հիմնարկների գործունեության ուղղությունների ընդհանրության և փոխկապակցության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա դրանց վերակազմավորման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը.

գ) ըստ գործունեության առանձին բնագավառների, բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը.

դ) կառավարման ապարատի պահպանման ծախսերի կրճատման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը:

 

Բաժին III
Աշխատանքային խմբի իրավասությունները

 

4. Աշխատանքային խումբն իրավասու է`

ա) ուսումնասիրել պետական մարմինների (կենտրոնական ապարատի և համակարգի) կազմակերպական կառուցվածքը, աշխատողների փաստացի և սահմանված թիվը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և փաստացի կատարված ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների.

բ) ուսումնասիրել բյուջետային հիմնարկների կանոնադրական գործառույթների իրականացման ձևերն ու կիրառվող մեթոդները, դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) պետական մարմիններից, դրանց ենթակա հիմնարկներից և կազմակերպություններից իր խնդիրների շրջանակներում պահանջել անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր:

5. Աշխատանքային խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունն ընդգրկում է համապատասխան օրենքներին, իրավական այլ ակտերի, պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների ֆինանսատնտեսական փաստաթղթերին ծանոթանալը:

6. Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությանը սահմանված կարգով կարող են ներգավվել ուսումնասիրվող պետական մարմնի, հիմնարկի մասնագետները:

7. Աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվում են համապատասխան առաջարկություններում:

8. Աշխատանքային խմբի ուսումնասիրություններից բխող առաջարկությունները կազմվում և սահմանված կարգով ներկայացվում են համապատասխան օրենքների, որոշումների նախագծերի տեքստով:

 

Բաժին IY
Աշխատանքային խմբի անդամների և ուսումնասիրության ենթակա պետական մամինների պաշտոնատար անձանց պարտականությունները

 

9. Ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի անդամը պարտավոր է`

ա) համակողմանիորեն ուսումնասիրել աշխատանքային խմբի խնդիրներին առնչվող տեղեկատվությունը, տեղեկանքները, այլ փաստաթղթերը և ուսումնասիրության արդյունքներով կազմել եզրակացություն.

բ) պահպանել ուսումնասիրվող մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և օրինական շահերը.

գ) չխոչընդոտել ուսումնասիրվող մարմնի բնականոն աշխատանքը.

դ) ուսումնասիրվող մարմնի ղեկավարին ծանոթացնել ուսումնասիրության արդյունքներին:

10. Պետական մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են ըստ պահանջի աշխատանքային խմբին ներկայացնել համապատասխան տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ինչպես նաև աջակցել աշխատանքային խմբի անդամներին իրենց պարտականությունները կատարելիս:

 

Բաժին Y
Կազմակերպական դրույթներ

 

11. Աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրին համապատասխան: Աշխատանքային ծրագիրը, աշխատանքային խմբի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

12. Աշխատանքային խմբի գործուղման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի նախահաշվով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն աշխատանքային խմբին պարտավոր են ցույց տալ կազմակերպական, տեխնիկական և այլ աջակցություն:

13. Աշխատանքային խմբի ղեկավարը կազմակերպում և համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը:

Աշխատանքային խմբի ղեկավարը`

ա) ներկայացնում է աշխատանքային խումբը պետական կառավարման մարմինների, բյուջետային հիմնարկների կազմակերպությունների հետ հարաբերություններում.

բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում աշխատանքային խմբում անդամ (անդամներ) ներգրավելու և (կամ) դրա կազմից անդամին ազատելու վերաբերյալ.

գ) կազմակերպում է աշխատանքային խմբի խորհրդակցությունները, ստորագրում է ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվող օրենքների, որոշումների նախագծերը.

դ) պատասխանատվություն է կրում աշխատանքային խմբի կանոնադրական խնդիրների լրիվ և ժամանակին կատարման համար:

 

Բաժին YI
Աշխատանքային խմբի գործունեության դադարեցումը

 

Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.08.1998
N 469
Որոշում