041.0475.050898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 1998 թվականի թիվ 475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինության տակ գտնվող «Շինինդուստրիա» ԼԿՊՁ-ի զբաղեցրած Երևանի Կոյրունի փողոցի թիվ 19ա շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: