Սեղմել Esc փակելու համար:
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆ ...

 

 

040.1030.160909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1030-Ա

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՄԱՍԻՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ԳՅՈՒՂԻ ՕԿՋ-ՆԵՐԻ, ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՆՈՐԱԲԱՑ-ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ I ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» N L2363-ICB-1-08/5 ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՐԱՇԱՄԲ ԵՎ ՔԱՂՍԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-11 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 16-ի N 719-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 22-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Մասիս տարածաշրջանի Նորաբաց գյուղի ՕԿՋ-ների, պոմպակայանի և Նորաբաց-Ղուկասավան ջրատարների I հատվածի կառուցման աշխատանքներ» N L2363-ICB-1-08/5 մրցույթի արդյունքները` 415751317,00 դրամ արժեքով (մրցութային առաջարկի բացման օրվա` 2009 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխարժույթով 1 ԱՄՆ-ի դոլարը համարժեք էր 360.90 դրամի, այսինքն` պայմանագրի արժեքը կազմում է 1151984.81 ԱՄՆ-ի դոլար)` մրցույթի հաղթող ճանաչելով «Աշոցք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կոնսորցիումը:

2. Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Աբովյան քաղաքի և տարածաշրջանի Քարաշամբ և Քաղսի գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» N L2363-ICB-1-11 մրցույթի արդյունքները` 1080101970,00 դրամ արժեքով (մրցութային առաջարկի բացման օրվա` 2009 թվականի հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխարժույթով 1 ԱՄՆ-ի դոլարը համարժեք էր 365.55 դրամի, այսինքն` պայմանագրի արժեքը կազմում է 2954731.14 ԱՄՆ-ի դոլար)` մրցույթի հաղթող ճանաչելով «Ագաթ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն - «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերություն կոնսորցիումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2009
N 1030-Ա
Որոշում