040.1036.160909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 սեպտեմբերի 2009 թվականի N 1036-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Ելնելով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերը կանոնակարգելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի չափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնատար անձանց այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցման վրա:
3. Սահմանել, որ պետական կառավարման մարմինների ղեկավարները պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն ժամանումից առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն են ներկայացնում պաշտոնական ընդունելությունների վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1036-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|1. |Հյուրանոցային ծախս (օրական)         |Փոխհատուցվում է մինչև       |
|   |                                    |4-աստղանի հյուրանոցի գործող |
|   |                                    |սակագներով:                 |
|___|____________________________________|____________________________|
|2. |Պատվիրակության անդամի սննդի հետ     |մեկ անձի համար` մինչև       |
|   |կապված ծախս (օրինակ)                |8000.0 դրամ                 |
|___|____________________________________|____________________________|
|3. |Պաշտոնական ճաշի հետ կապված ծախս     |մեկ անձի համար` մինչև       |
|   |                                    |12500.0 դրամ                |
|___|____________________________________|____________________________|
|4. |Սուրճի ընդմիջման հետ կապված ծախս    |մեկ անձի համար` մինչև       |
|   |                                    |1500.0 դրամ                 |
|___|____________________________________|____________________________|
|5. |Դահլիճի վարձակալությունն            |Փոխհատուցվում է մինչև       |
|   |իրականացվում է ըստ անհրաժեշտության  |4-աստղանի հյուրանոցի գործող |
|   |                                    |սակագներով:                 |
|___|____________________________________|____________________________|
|6. |Հատկացվող տրանսպորտային միջոցների   |Փոխհատուցվում է             |
|   |թիվը որոշվում է` ելնելով            |տրանսպորտային               |
|   |պատվիրակության անդամների թվից`      |ծառայությունների մատուցման  |
|   | 1) պատվիրակության ղեկավարի համար`  |պայմանագրերին համապատասխան: |
|   |մեկ մարդատար ավտոմեքենա             |                            |
|   | 2) պատվիրակության անդամների համար` |                            |
|   |մինչև  10 անդամ ունեցող             |                            |
|   |պատվիրակության դեպքում յուրաքանչյուր|                            |
|   |3 անձի համար` մեկ մարդատար          |                            |
|   |ավտոմեքենա                          |                            |
|   | 3) 10-ից ավելի անդամներ ունեցող    |                            |
|   |պատվիրակության դեպքում` ավտոբուս    |                            |
|   |(ուղևորատարությունից  ելնելով)      |                            |
|___|____________________________________|____________________________|
|7. |Թարգմանչական ծառայությունների վճար` |մեկ ժամվա համար`            |
|   |մեկ թարգմանչի համար: 5-ից ավելի     |- սովորական թարգմանություն` |
|   |անդամներ ունեցող պատվիրակության     |մինչև  5000.0 դրամ          |
|   |դեպքում` թարգմանիչների (ուղեկցող    |- համաժամանակյա             |
|   |անձանց) թիվը պետք է որոշվի          |թարգմանություն` մինչև       |
|   |պատվիրակության 5-ից ոչ ավելի        |22000.0 հազ. դրամ           |
|   |անդամների համար` մեկ թարգմանչի      |                            |
|   |(ուղեկցողի) հաշվով                  |                            |
|___|____________________________________|____________________________|
|8. |Հուշանվերներ` հայկական խորհրդանիշով |ղեկավարի համար` մինչև       |
|   |                                    |20000.0 դրամ, պատվիրակության|
|   |                                    |մյուս անդամների համար`      |
|   |                                    |մինչև  10000.0 դրամ         |
|___|____________________________________|____________________________|
|9. |Մշակութային միջոցառումներ           |մեկ անձի համար` մինչև       |
|   |                                    |2000.0 դրամ                 |
|___|____________________________________|____________________________|
|10.|Գրասենյակային և  այլ ծախսեր         |մեկ անձի համար` մինչև       |
|   |                                    |3000.0 դրամ                 |
._____________________________________________________________________.