Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 37

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պետական հատվածի կառավարման և վարչական բարեփոխումների հայեցակարգի մասին» Հայաստանի Հանրապետության արձանագրային որոշման նախագծին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թ. սեպտեմբերի 10-ի նիստի

N 37 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մի շարք ազգային զարգացման ռազմավարություններով (ԱԶՌ), այդ թվում` Ազգային անվտանգության ռազմավարությամբ, Կայուն զարգացման ծրագրով (ԿԶԾ), ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով, ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրով Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) սահմանել է պետական հատվածի կառավարման և վարչական (ՊՀԿՎ) բարեփոխումների միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներն ու ծրագրերը: Որոշ գերակայություններ նախանշվել են ոլորտային հայեցակարգերում և ռազմավարություններում, օրինակ` Հակակոռուպցիոն ռազմավարության, Էլեկտրոնային գնումների ռազմավարության և Հայաստանի Հանրապետության պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգի մեջ: Սակայն ՊՀԿՎ բարեփոխումների բազմաբնույթ ծրագրերն ու միջոցառումները, ներկայիս գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում, այլևս իրական գերակայությունների վերաբերյալ հստակ պատկերացում չեն տալիս: Այս պայմաններում հրատապ է այնպիսի առաջնահերթ միջոցառումների սահմանումը, որոնք կարող են առավել գործուն կերպով երաշխավորել կադրերի արդյունավետ տեղաբաշխումը և կառավարումը, պետական եկամուտների հավաքագրումը, ռեսուրսների կառավարումը և կառավարման արդյունավետությունը միջնաժամկետ հեռանկարում: Սույն հայեցակարգը ներդաշնակեցնում է ՀՀ ՊՀԿՎ բարեփոխումների հավակնոտ ծրագրերն այս ոլորտում արձանագրված ներկայիս ձեռքբերումների հետ:

ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային ու ֆունկցիոնալ սկզբնական բարեփոխումներն իրականացվեցին 1999-2002 թվականներին: Կառավարությունը հաստատեց նաև նախարարությունների, գործակալությունների, տեսչությունների օրինակելի կանոնադրությունները ու կառուցվածքները: Սակայն ֆունկցիոնալ պարբերական ուսումնասիրությունները դեռևս պետական կառավարման համակարգի և մշակույթի մաս չեն հանդիսանում: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում ներդրվեց քաղաքացիական ծառայության համակարգը: Բարեփոխումները նպաստեցին քաղաքական, հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոնների հստակ տարանջատմանը: Հետագայում համայնքների ղեկավարների աշխատակազմերում ներդրվեց համայնքային ծառայությունը:

Մշակվեցին մի շարք ռազմավարական փաստաթղթեր` Հակակոռուպցիոն ռազմավարությունը, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ), Միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) համակարգը և ԵՄ-Հայաստան Եվրոպական Հարևանության Քաղաքականության Գործողությունների ծրագիրը: Այս փաստաթղթերը սահմանեցին բարեփոխումների կարևորագույն ուղղությունները: Բարեփոխումների ընթացիկ փուլում ԱՀՌԾ-ը փոխարինվեց ԿԶԾ-ով, ինչպես նաև ընդունման փուլում է Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը: Լրացուցիչ բարեփոխում է 2011 թվականից նախատեսվող պետական բյուջեի պլանավորումը ծրագրային բյուջետավորման սկզբունքներով և ձևաչափով: Հետագա բարեփոխումները հատուկ շեշտադրելու են տեղեկատվության ազատության և շահերի բախման խնդիրների կարգավորումը` քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո մրցակցային շուկայական տնտեսության զարգացման և կառավարման բարելավված արդյունավետության խթաններ ստեղծելու նպատակով: 2008 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության գործող ծրագիրն ընդունվել է պետական կառավարման բարեփոխումների գերակայությունների լայն շրջանակի հատուկ շեշտադրմամբ: Ծրագրում նախանշվում են նաև հակակոռուպցիոն միջոցառումների, ապակենտրոնացման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների վերաբերյալ կառավարության հետագա ծրագրերը: Այս գերակայություններից շատերն ավելի ուշ արտացոլվեցին 2008 թվականի աշնանը հաստատված Կայուն զարգացման ծրագրում:

ՊՀԿՎ բարեփոխումների հայեցակարգն ուրվագծում է տնտեսական ճգնաժամին պետական կառավարման ոլորտում ՀՀ հակազդիչ միջոցառումները` ի մի բերելով կառավարության ռազմավարական փաստաթղթերում սահմանված գերակա ուղղությունները:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Կառավարության կարևորագույն գործառույթ է պետական ինստիտուտների պատշաճ աշխատանքի ու քաղաքացիներին և կազմակերպություններին ծառայությունների մատուցման երաշխավորումը: Այս գործառույթի կատարումը վճռորոշ է տնտեսական անորոշության պայմաններում, երբ պետությունը կանգնում է բյուջեի նվազող եկամուտների դեպքում ծախսերի և ծառայությունների ծավալը կրճատելու հետ կապված որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև: Սակայն պետական և ֆինանսական կառավարման համակարգերի արդիականացման նկատմամբ մոտեցումը պետք է լինի համակարգային և հիմնվի բոլոր ոլորտները ներառող և առաջիկա տարիների ընթացքում փուլային մոտեցում ենթադրող համապարփակ, արդյունքահեն ռազմավարության վրա: Հանրության վստահությունն և հանրային ծառայությունների մատուցման հարցում պետական կառավարման արդյունավետությունը, նպատակայնությունն ու արձագանքումը երաշխավորելու համար` կառավարությունը ծրագրում է նախաձեռնել պետական կառավարման փուլային բարեփոխումներ` համապատասխան թիրախներ սահմանելով 2012 և 2015 թվականների համար:

Սույն հայեցակարգի գլխավոր նպատակը հանրային ռեսուրսների նպատակային օգտագործման միջոցով պետական կառավարման արդյունավետության և հանրային հատվածում աշխատանքի արտադրողականության բարձրացումն է:

Սահմանված նպատակին հասնելու համար կնախաձեռնվեն բարեփոխումներ հետևյալ ռազմավարական ուղղություններով.

Քաղաքականության մշակման և որոշումների ընդունման ընթացակարգերի ինստիտուցիոնալացում և համապատասխան կարողությունների ստեղծում ի հաշիվ`

. ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման,

. կարգավորման ազդեցության գնահատման,

. ֆինանսական կառավարման և ներդրումների գնահատման գծով կառավարության կարողությունների ամրապնդման.

Գործառնական արդյունավետության և ծառայությունների մատուցման բարելավումն ի հաշիվ`

. ֆունկցիոնալ վերլուծությունների,

. ինստիտուցիոնալ կատարողականի գնահատման,

. հանրային ծառայողների կատարողականի կառավարման և ատեստավորման բարելավման,

. ներքին հսկողության մեխանիզմների բարելավման,

. էլեկտրոնային կառավարման ներդրման և մեկ պատուհանից ծառայությունների մատուցման կենտրոնների ստեղծման,

. շահերի բախման բացահայտման և էթիկայի կանոնների սահմանման.

Ռազմավարական երրորդ տարրը` մոնիթորինգն ու գնահատումը, պետք է անդրադառնա հայեցակարգի բոլոր բաղադրիչներին:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

 

I) Քաղաքականության մշակման և որոշումների ընդունման ընթացակարգերի ինստիտուցիոնալացում

 

Ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման կարողություններ

Կառավարությունը, որպես ռազմավարական պլանավորման գլխավոր դերակատար` կերաշխավորի (ի թիվս այլ հարցերի), որ պետական կառավարման մարմինների նախաձեռնությունները համապատասխանում են ՀՀ ԱԶՌ-ին, կառավարության համար անհարկի ֆինանսական բեռ չեն առաջ բերում և նպաստում են սոցիալ-տնտեսական երկարաժամկետ նպատակների իրականացմանը: Հարկաբյուջետային և ոլորտային քաղաքականության ցանկացած փոփոխություն պետք է կատարվի թափանցիկ և մասնակցային եղանակով` հստակ սահմանված նպատակներով և ցուցանիշերով, որոնք առաջընթացը գնահատելու հնարավորություն կընձեռեն: Բյուջեն պետք է արտացոլի ազգային ծրագրերում սահմանված նպատակների իրականացման համար կատարված հատկացումները: Պետական կառավարման մարմինները պատասխանատու կլինեն ազգային ծրագրերի կենսագործման մարտահրավերներին իրենց ճյուղային գերակայությունների համապատասխանությունն ապահովելու համար: Հարկ է ուժեղացնել ծախսերի արդյունավետության գնահատման կարողությունները պետական կառավարման մարմինների մակարդակով, ինչպես նաև ձևավորել ազդեցությունների գնահատման համարժեք կարողություններ կառավարության աշխատակազմում: Կմշակվեն նաև խորհրդակցական մեխանիզմներ` ազգային գերակայությունների մշակման գործընթացում տնտեսական և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներգրավելու համար:

Կարգավորման ազդեցության գնահատում (ԿԱԳ)

Իրավիճակային ընդունվող իրավական ակտերը խաթարում են ներդրումային որոշումների կայացման գործընթացը, ինչը հանգեցնում է ներդրումների ավելի ցածր արդյունավետության և կրճատում ակտիվների ծառայության ժամկետը: Առանձին պետական կառավարման մարմիններ իրենց իրավասության ոլորտներում հնարավոր է, որ շեղվեն կարգավորման որակի սկզբունքներից: ՀՀ-ում անհրաժեշտ է զարգացնել կարգավորման ազդեցության գնահատումների (ԿԱԳ) համակարգը` երաշխավորելու համար այն, որ պետական կարգավորիչ նորմերը նպաստում այլ ոչ թե խոչընդոտում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Առավել զարգացած տնտեսություններում ԿԱԳ-ը պետական կարգավորման հնարավոր ազդեցությունը գնահատելու ստանդարտ գործիք է: Հայաստանում պետական կարգավորման համակարգը թերանում է թույլ կիրարկման և կատարման հետևանքով: Անհրաժեշտ է նաև կարգավորիչ նորմերի կատարման խոչընդոտների ավելի մանրակրկիտ գնահատում: ԿԱԳ-ը կծառայի որպես առաջարկվող նոր կարգավորիչ նորմերի հավանական ազդեցության գնահատման և կառավարության միջամտության անհրաժեշտության որոշման գործիք: Այն ներառում է մանրամասն վերլուծություն, որի միջոցով հավաստվում է, թե արդյո՞ք նոր կարգավորիչ նորմը կունենա ցանկալի ազդեցությունը: Այն օգնում է բացահայտել կարգավորման հետ կապված հնարավոր կողմնակի հետևանքները կամ «թաքնված» ծախքերը և քանակապես գնահատել վերջինիս կատարման գծով առանձին քաղաքացիների կամ բիզնեսի կողմից սպասվող հավանական ծախսերը: ԿԱԳ-ը կարող է նպաստել տնտեսական արդյունավետության բարձրացմանը` ընդգծելով կարգավորիչ նորմի այն կողմերը, որոնք սահմանափակում են սպառողի ընտրության հնարավորությունը և տնտեսությունում մրցակցության մակարդակը: Օրենսդրական կամ ենթաօրենսդրական կարգավորման նոր նախաձեռնությունների նկատմամբ ԿԱԳ-ը որպես պարտադիր պահանջ սահմանելը կբարելավի գործարար միջավայրը` նվազեցնելով անորոշությունը տնտեսվարող սուբյեկտների համար:

 

Պետական ֆինանսական կառավարում և ներդրումների գնահատման համակարգ

Որպես պետական ֆինանսական կառավարման բարեփոխումների մաս շարունակվելու է աստիճանական անցումը ծրագրային բյուջետավորմանը` միաժամանակ ներդնելով պետական ներդրումների գնահատման համակարգ: Երկու համակարգերն էլ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, ՀՀ քաղաքականության նպատակների իրագործմանը նպաստելու նպատակ են հետապնդելու և կներառվեն բիզնես գործընթացներում (առաջին հերթին բյուջետային բոլորաշրջանի առնչությամբ): Բյուջետային բարեփոխումները կհիմնվեն ռազմավարական պլանավորման ձևավորված կարողությունների և կատարողականի կառավարման ներդրված օբյեկտիվ համակարգի վրա: Կառավարության կողմից կհաստատվի պետական ներդրումների գնահատման ուղեցույց: ՈՒղեցույցը, մասնավորապես, կսահմանի գնահատման ենթակա պետական ներդրումային ծրագրերի տեսակներն ու շեմերը, ինչպես նաև կիրառվելիք մեթոդաբանությունը: Վերլուծությունների իրականացման համար մասնագիտական վերապատրաստման նպատակով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաստատություններում կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ:

 

II) Գործառնական արդյունավետության և ծառայությունների մատուցման բարելավում

 

Ֆունկցիոնալ վերլուծություններ

ՀՀ-ում անհրաժեշտ է զարգացնել 1999-2002 թթ. իրականացված սկզբնական բարեփոխումները և պետական կառավարման մարմիններում, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումներում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացնել ֆունկցիոնալ վերլուծություններ: Ֆունկցիոնալ վերլուծությունների նպատակն է լինելու. (ա) որոշել պետական հաստատությունների անհրաժեշտ կառուցվածքը, (բ) նման հաստատություններում կատարելագործել բիզնես գործընթացների կառավարումը և հնարավորինս պարզեցնել ու համակարգել գործառույթները, գ) բացահայտել և իրավական կարգավորման միջոցով լուծումներ գտնել միջգերատեսչական համագործակցության համար: Վերլուծությունների շրջանակներում քննության կառնվեն նաև պետական ծախսային ծրագրերը` դրանց արդյունքների և արդյունավետության տեսանկյունից: Նման վերլուծությունների արդյունքում կբացահայտվեն ծախսերի գծով խնայողությունների և եկամուտների ավելացման հնարավորությունները: Վերջնական վերլուծությունը պետք է շոշափի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են. (ա) ընթացիկ գործառույթներն իրականացնելու համար յուրաքանչյուր մարմնին անհրաժեշտ հիմնական ծախսերի ծավալը, (բ) հաջորդ բյուջեի մշակման ընթացքում կառավարության կողմից դիտարկվելիք գնահատված այլընտրանքային ծախսային սցենարների ցանկ, (գ) կառավարության համար նախընտրելի տարբերակների վերաբերյալ առաջարկությունների շարք, (դ) քաղաքականության մշակման կարողությունների հզորացման վերաբերյալ առաջարկություններ, (ե) կատարողականի մոնիթորինգի և կենտրոնական կառավարման համակարգերի (բյուջետավորում և հաշվապահական հաշվառում, անձնակազմ, պետական գնումներ) բարելավման գծով առանցքային խնդիրների ցանկ, (զ):

 

Ինստիտուցիոնալ կատարողականի գնահատում

Միջազգային փորձը վկայում է, որ կառավարության գործունեության կատարողականի գնահատումը հանրային ծառայությունների մատուցումը բարելավելու և բյուջետային հատկացումների վերաբերյալ հիմնավորված որոշումների կայացման համար առանցքային տարր է: Կատարողականի և ծրագրերի գնահատումների անհրաժեշտությունն առավել արդիական է դարձել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Քանի որ ակնկալվում է ճգնաժամի բացասական ազդեցություն բյուջետային մուտքերի վրա, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը ավելի է մեծանում: Պետական կառավարման մարմինների համար մշակվող կատարողականի տարեկան հաշվետվությունները և ծրագրերը կարևոր հիմք են կատարողականի նմանօրինակ գնահատումների համար: Արդյունքահեն ուղղվածություն ունեցող ելքերը և գնահատումները կխրախուսեն քաղաքականություն մշակողներին ծրագրերը նախագծելու ընթացքում շեշտադրել կատարողականի կառավարումը: Այլ խնդիրների շարքում, կկարևորվեն (ա) ընթացիկ կամ առկա պարտավորությունների և նոր պարտավորությունների տեսանկյունից բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատումը, (բ) ազգային ռազմավարական նպատակների իրագործման առումով բյուջետային հատկացումների ազդեցության գնահատումը, (գ) լրացուցիչ բյուջետային հատկացումներ պահանջող նպատակների բացահայտումը, (դ) կատարողականի ցուցանիշներին հասնելու համար հնարավոր ազդեցություն ունեցող արտաքին գործոնների բացահայտումը, ե) կառավարման արդյունավետության գնահատման տեսանկյունից նպատակային ծրագրերի ճշգրիտ սահմանման, դրանց պատճառաբանվածության և իրատեսական հիմքերի ապահովման անհրաժեշտությունը:

 

Հանրային ծառայողների կատարողականի կառավարման և ատեստավորման բարելավում

Պետական ծառայության համակարգում ներդրվող ընդհանուր կարգը միասնական մոտեցում կապահովի քաղաքացիական ծառայության և հատուկ ծառայությունների համար` ապահովելով շահադրդման արդյունավետ մեխանիզմներ: Կատարողականի արդյունավետ գնահատման համակարգի բացակայության պայմաններում ատեստավորումը հանդիսանում է աշխատակազմի պատշաճ մասնագիտական որակն ապահովելու միակ գործիքը: Կատարողականի գնահատման ու ըստ կատարողականի վարձատրության համակարգերը ներդնելուց և կատարողականի գնահատման գործընթացը կազմակերպության նպատակներին ու աշխատանքային ծրագրերին փոխկապակցելուց հետո հարկ է վերանայել ատեստավորումների անցկացման հետ կապված որոշ մոտեցումներ (օրինակ` գիտական կոչում ունեցող, երկարատև անբասիր աշխատանք կատարած, առավելագույն դասային աստիճան ունեցող անձանց): Նոր բիզնես գործընթացները կփոխկապակցեն կատարողականի կառավարումն ատեստավորումների և այդ ատեստավորումների համար կազմվող հարցաշարերի հետ: Բացառիկ կատարողականը կարող է աշխատակազմի անդամներին ատեստավորումից ազատելու հիմք հանդիսանալ, իսկ կատարողականի գնահատման արդյունքում աշխատակազմի անդամների մոտ բացահայտված որակավորման բացերը պետք է ինքնաբերաբար արտացոլվեն նրանց շարունակական վերապատրաստման ուսումնական ծրագրերում և աշխատակազմի համար ավտոմատ եղանակով պատրաստվող ատեստավորման անհատականացված հարցաշարերում: Ոլորտներին յուրահատուկ ու ըստ թեմաների ատեստավորման հարցերի տվյալների բազաների կանոնավոր թարմացման ու զարգացման գործընթացում աշխատակիցները պետք է անմիջական մասնակցություն ունենան: Նկարագրված ողջ գործընթացը պետք է սպասարկվի էլեկտրոնային կառավարման համապատասխան տեղեկատվական համակարգերի միջոցով:

 

Ներքին հսկողության մեխանիզմների բարելավում

Ներքին հսկողության մեխանիզմները պետք է ուղղվեն բիզնես գործընթացների պատշաճ կատարման և բարձր կատարողականի ապահովմանը: Ցանկացած հաստատության կազմում ներքին հսկողությունը պետք է հանդիսանա կենտրոնական կառավարչական գործառույթ, որն ապահովում է համապատասխանությունը ֆինանսական կառավարման կանոններին, ինչպես նաև այն պայմաններին ու սկզբունքներին, որոնց կազմակերպությունները պետք է հետևեն իրենց գործառույթներն իրականացնելու համար: Նմանօրինակ աուդիտը հետադարձ է և իր բնույթով կենտրոնանում է համապատասխանության ապահովման վրա: Նման աուդիտներ պետական կառավարման մարմինները կարող են իրականացնել ինքնուրույն կամ պատվիրել այլ կազմակերպության: Տեղեկատվությունը ներքին բնույթ կունենա և կօգտագործվի որպես կառավարչական գործիք` կազմակերպության գործառութային կարողություններն ու արդյունավետությունը գնահատելու և բարելավելու համար: Աուդիտի գործառույթը պետք է կենտրոնանա ֆինանսական և ընթացակարգային հաշվետվողականության և համապատասխանության վրա, նախապես սահմանված չափանիշների (մուտքահեն/ելքահեն) հիման վրա գնահատի կատարողականը և կենտրոնանա ներքին կառավարչական ու վարչական գործընթացների վրա: Ի տարբերություն դրա, գնահատման գործառույթը կենտրոնանում է ծրագրի և դրա միջոցառումների արդյունավետության վրա, ինչպես նաև քննության է առնում այդ ծրագրերի կարևորությունը շահառուների համար:

Ներքին հսկողության համակարգի առկայությունը հնարավորություն է տալիս նաև բացահայտել և կառավարել ռիսկերը, ինչը հատկապես կարևոր է կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման համար: Անհրաժեշտ է մշակել այդ ռիսկերը բացահայտելու դասակարգելու, գնահատելու, կառավարելու, ինչպես նաև ռիսկերի ընդունելի մակարդակ սահմանելու քանակական և որակական չափանիշների համակարգ:

 

Էլեկտրոնային կառավարում և մեկ պատուհանից ծառայությունների մատուցման կենտրոններ

Կառավարությունը շարունակելու է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգեր` առաջնահերթ ուշադրություն դարձնելով այն ոլորտների վրա, որտեղ դրանց կիրարկումն առավել արդյունավետ է բնակչության ու բիզնեսի ժամանակային ծախքերը կրճատելու և կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու տեսանկյունից: Ծրագրվում է հանրային ծառայությունների առնվազն 50%-ի մատուցումն առցանց: Այս ցուցանիշը սահմանված է կառավարության 2008-2012 թթ. ծրագրում և լրացուցիչ մանրամասնեցված է Կայուն զարգացման ծրագրում` կառավարությունից-բիզնեսին և կառավարությունից-քաղաքացիներին ծառայությունների հատուկ շեշտադրմամբ և դրանց ցուցանիշների գծով սահմանված հատուկ թիրախներով: Մշակված ներկառավարական համակարգերը պետք է լրացուցիչ արդիականացվեն ու ինտեգրվեն` իշխանության տարբեր ճյուղերի ու մակարդակների միջև աշխատանքային գործընթացի արդյունավետությունը երաշխավորելու և քաղաքականության ձևավորման գործընթացին աջակցելու համար: Մշակված համակարգերը հասանելի կդարձվեն նաև քաղաքացիների համար, որոնք կարող են վարչական հայցեր ներկայացնել իրենց գործերով և բողոքներ ներկայացնել էթիկայի հանձնաժողովներին, ինչպես նաև երաշխավորելու են քաղաքացիական հասարակության ներգործուն մասնակցությունը քաղաքականության մշակմանը: Քայլեր են ձեռնարկվելու համակարգերի և տվյալների բազաների ինտեգրման և էլեկտրոնային կառավարման կենտրոնացված պորտալին դրանք փոխկապակցելու ուղղությամբ: Մշակվելու և ըստ փուլերի ներդրվելու են երկրի ողջ տարածում միասնական դասակարգիչներ` բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց պարտադիր կիրառմամբ: Անհրաժեշտ է ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վարչական (միասնական) տեղեկատվական համակարգերի (էլեկտրոնային հենքով վարչական ռեգիստրների) ձևավորումը` այդ տեղեկատվության աղբյուր հանդիսացող միավորների միասնականացված կոդավորման ներդրմամբ:

Համակարգերի ծախսարդյունավետ գնում, շահագործում և ընդհանուր համատեղելիություն ապահովող կառավարման տեխնոլոգիական ստանդարտների մշակումը կնպաստի պետական հատվածում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ընթացիկ աշխատանքներին` երաշխավորելով էլեկտրոնային կառավարման զարգացման ուղղությամբ հետագա ջանքերի տեխնիկական կենսունակությունը: Հստակ ընթացակարգեր կսահմանվեն համակարգերի և ծառայությունների ավտոմատացման նախագծերի ֆինանսավորման առաջնահերթությունների սահմանման, ինչպես նաև պահանջվող բիզնես գործընթացների վերանախագծման, ներդրված համակարգերի պահպանման ծախսերի պլանավորման, առցանց կամ հանրային տեղեկատվության էլեկտրոնային տաղավարների (որոշ դեպքերում նաև բջջային հեռախոսների) միջոցով մատչելի էլեկտրոնային կառավարման ծառայությունների մասին հանրային իրազեկման պարբերական քարոզարշավների համար: Հատուկ կարգեր կսահմանվեն պետական կառավարման ու տեղական համայնքների շենքերում, ինչպես նաև հանրային այլ վայրերում տեղադրված հանրային տեղեկատվության էլեկտրոնային տաղավարների շահագործումը կանոնակարգելու համար:

Ծառայությունների մատուցման առումով, ի լրումն հանրային տեղեկատվական էլեկտրոնային տաղավարների միջոցով տրամադրվելիք էլեկտրոնային կառավարման ծառայությունների, ՀՀ-ը նպատակ ունի ստեղծել քաղաքացիներին ծառայող բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ: Վարչական կարգերում արտացոլված սպասարկման ստանդարտները պետք է ուսումնասիրվեն ու լրամշակվեն` այս կենտրոնների զարգացումը խրախուսելու համար:

 

Շահերի բախում և էթիկա

 

ՀՀ-ն նպատակ ունի ձևավորել հանրային հատվածում էթիկական նորմերի համակարգ և մշակել անձնակազմի ղեկավարման ուղեցույցներ` ներառելով շահերի բախման բացահայտման մեխանիզմներ: Ընդհանուր սկզբունքները և հիմնական օրենսդրությունը պետք է կիրառելի լինեն պետական բոլոր ծառայողներին ու պաշտոնյաներին, այդ թվում` ՀՀ Նախագահին, ՀՀ Վարչապետին, կառավարության անդամներին, Ազգային Ժողովի պատգամավորներին, Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, դատական ծառայողներին, մարդու իրավունքների պաշտպանին: Սակայն շահերի բախումը կարգավորող արդյունավետ օրենսդրությունը պետք է հիմնված լինի շահերի բախման վերաբերյալ ընդհանուր պատկերացումների, պետական համապատասխան հաստատությունների կառուցվածքի և պետական պաշտոնյաների մասնավոր շահերը վերահսկելու պետության կարողությունների վրա: Այդ առումով անհրաժեշտ է պետական մարմինների բիզնես գործընթացներում ներառել գործարարներին և անհատներին տեղեկատվություն տրամադրելու գործառույթը` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան:

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

Կառավարության համար լուրջ մարտահրավեր է պետական կառավարման մարմինների կողմից իրենց վերապահված գործառույթների հետևողական իրականացման և որակի ընդունելի չափանիշներով հանրային ծառայությունների մատուցման ապահովումը: Հարկ է հստակ սահմանել կատարողականի ցուցանիշները և իրականացնել դրանց մոնիթորինգ: ՀՀ-ն նպատակ ունի ապահովել պետական կառավարման համակարգի կողմից մատուցվող ծառայությունների համապատասխանությունը որակի սահմանված չափանիշներին` հաշվի առնելով առկա ինստիտուցիոնալ ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես նաև երաշխավորել, որ ծառայություններից օգտվողներից (քաղաքացիներից և բիզնեսից) կանոնավոր ստացվող արձագանքները հաշվի առնելու արդյունքում մեծանում է դեպի հաճախորդ համակարգի կողմնորոշվածությունը: Պետական կառավարման համակարգի աշխատանքի մոնիթորինգի և գնահատման համար կմշակվի մոնիթորինգի և գնահատման ամբողջական համակարգ: Համակարգի մշակման ընթացքում կուսումնասիրվեն և կտեղայնացվեն տարբեր երկրների և կազմակերպությունների կողմից մշակված գնահատման և ինքնագնահատման տարբեր համակարգեր և մեթոդաբանություններ: Համակարգը հնարավորության սահմաններում կհիմնվի ներդրվող կառավարման տեղեկատվական համակարգերի մատչելի տվյալների և վիճակագրության վրա: Կանցկացվեն հանրային ծառայողների վերապատրաստումներ` բարեփոխումների հայեցակարգային դրույթների պարզաբանման և իրականացվող քայլերի ներկայացման նպատակով:

Սույն հայեցակարգի իրականացման համար, որպես միջանկյալ լուծում, կօգտագործվի մոնիթորինգի և գնահատման համար ստորև արտացոլված մոնիթորինգի ցուցանիշների համակարգը, որում հաշվետու ժամանակահատվածը տրոհված է համապատասխան թիրախներով բնութագրվող երկու փուլերի: Ստորև բերված ցուցանիշների համակարգով, ինչպես նաև ինքնագնահատման որոշ մեթոդաբանություններով առկա փորձնական արդյունքների հիման վրա, կամփոփվեն և կհաստատվեն հայեցակարգի կատարման փուլային հաշվետվություններ, և ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն դրանց կատարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումներ:

 

Հայեցակարգի կատարման մոնիթորինգի ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Նպատակներ  |Արդյունքներ |Ցուցանիշներ|Ելակետ`    |Փուլ I.   |Փուլ II. |

|           |            |           |2008-2009թ.|Թիրախ`    |Թիրախ`   |

|           |            |           |           |2012 թ.   |2015 թ.  |

|___________|____________|___________|___________|__________|_________|

|Որոշումների|Ռազմավարական|1) Վերապատ-|1)         |1) 25%    |75%      |

|կայացման   |պլանավորման |րաստում    |Անհրաժեշտ  |          |         |

|տնտեսական  |և  քաղաքակա-|անցած պատաս|ուսումնական|2) Ռազմավա|2)Ռազմավա|

|և          |նության     |խանատուների|դասընթացներ|րական     |րական    |

|սոցիալական |մշակման     |բաժինը     |և  վերապատ-|պլանավորու|պլանավո- |

|ինստիտուտնե|կարողություն|ընդհանուր  |րաստված    |մը        |րումը    |

|րի գործըն- |ների        |խմբում     |մասնագետներ|փորձնական |պաշտոնա- |

|թացների    |զարգացում   |           |չկան:      |ներառվել է|պես      |

|բարելավում |            |2) Ռազմավա-|           |բիզնես    |ներառվել |

|           |            |րական      |2) Ռազմավա-|գործընթաց-|է բիզնես |

|           |            |պլանավորման|րական պլանա|ներում    |գործընթաց|

|           |            |բիզնես գործ|բիզնես գործ|          |ներում   |

|           |            |ընթացներին |ընթացներին |          |         |

|           |            |           |ինտեգրված  |          |         |

|           |            |           |չէ         |          |         |

|           |____________|___________|___________|__________|_________|

|           |Կարգավորման |Հատուկ վերա|ԿԱԳ        |Առնվազն 10|Սահմանված|

|           |ազդեցության |պատրաստում |անցկացման  |ճյուղերի  |միջանկյալ|

|           |գնահատումնե-|անցած մասնա|մշակույթը  |(պետական  |(մեղմ)   |

|           |րի (ԿԱԳ)    |գետների    |բացակայում |կառավարման|չափանիշնե|

|           |համակարգի   |կողմից     |է, չկան    |մարմինների|րի       |

|           |ներդրում    |կատարված   |անհրաժեշտ  |-ՊԿՄ) գծով|համաձայն |

|           |            |ԿԱԳ թիվը   |մասնագետներ|կատարվել  |ԿԱԳ      |

|           |            |           |           |են        |պահանջող |

|           |            |           |           |երկուական |բոլոր    |

|           |            |           |           |ԿԱԳ-եր    |նախագծերի|

|           |            |           |           |          |համար    |

|           |            |           |           |          |կատարվել |

|           |            |           |           |          |են ԿԱԳ-եր|

|           |____________|___________|___________|__________|_________|

|           |Պետական     |Պետական    |«D»        |»C» մակար-|»B» մակար|

|           |ֆինանսական  |ծախսերի և  |մակարդակում|դակում    |դակում   |

|           |կառավարման  |ֆինանսական |           |          |         |

|           |արդյունավե- |հաշվետվողա-|           |          |         |

|           |տության     |կանության  |           |          |         |

|           |բարձրացում  |(ՊԾՖՀ)     |           |          |         |

|           |և           |մեթոդաբանու|           |          |         |

|           |ներդրումների|թյամբ      |           |          |         |

|           |գնահատման   |գնահատվող` |           |          |         |

|           |(ՆԳ)        |Ոլորտային  |           |          |         |

|           |համակարգի   |ռազմավարա- |           |          |         |

|           |փորձարկում  |կան ծրագրե-|           |          |         |

|           |            |րի առկայու-|           |          |         |

|           |            |թյուն, որ  |           |          |         |

|           |            |ներառում են|           |          |         |

|           |            |մեկից ավելի|           |          |         |

|           |            |տարիների   |           |          |         |

|           |            |կտրվածքով  |           |          |         |

|           |            |ընթացիկ և  |           |          |         |

|           |            |ներդրումա- |           |          |         |

|           |            |յին ծախսերի|           |          |         |

|           |            |գնահատականի|           |          |         |

|           |            |(ՊԾՖՀ      |           |          |         |

|           |            |12-III)    |           |          |         |

|           |            |ցուցանիշը  |           |          |         |

|___________|____________|___________|___________|__________|_________|

|Գործառնական|Պարբերական  |ՊԿՄ-ներում |ՖՎ-ների    |ՖՎ-ների   |Առաջարկու|

|արդյունավե-|ֆունկցիոնալ |անցկացված  |անցկացումը |ծրագրումը |թյունների|

|տության և  |վերլուծութ- |պարբերական |կանոնակարգ-|հստակ     |ընդունման|

|ծառայութ-  |յունների    |ՖՎ-ների    |ված չէ     |կանոնակարգ|հաճախակա-|

|յունների   |(ՖՎ)        |առաջարկու- |           |ված է և   |նությունը|

|մատուցման  |համակարգի   |թյունների  |           |հաշվի է   |աճել է   |

|բարելավում |ներդրում    |ընդունման  |           |առնում    |ելակետի  |

|           |            |հաճախականու|           |նաև  ինստի|նկատմամբ |

|           |            |թյան աճը   |           |տուցիոնալ |միջինում |

|           |            |աշխատակազմե|           |կատարողակա|50%-ով:  |

|           |            |րում       |           |նի        |         |

|           |            |կարողու-   |           |գնահատման |         |

|           |            |թյունների  |           |արդյունք- |         |

|           |            |ստեղծման   |           |ները:     |         |

|           |            |արդյունքում|           |Առաջարկութ|         |

|           |            |           |           |յունների  |         |

|           |            |           |           |ընդունման |         |

|           |            |           |           |հաճախակա- |         |

|           |            |           |           |նությունը |         |

|           |            |           |           |աճել է    |         |

|           |            |           |           |ելակետի   |         |

|           |            |           |           |նկատմամբ  |         |

|           |            |           |           |միջինում  |         |

|           |            |           |           |25%-ով:   |         |

|___________|____________|___________|___________|__________|_________|

|           |Ինստիտուցիո-|էլեկտրոնա- |Ելակետը    |Ելակետային|Ելակետա- |

|           |նալ         |յին փաստա- |կգնահատվի  |գնահատակա-|յին գնահա|

|           |կատարողականի|թղթաշրջանա-|բոլոր      |նի        |տականի   |

|           |գնահատման   |ռության    |ՊԿՄ-ներում |նկատմամբ  |նկատմամբ |

|           |համակարգի   |համակարգի  |համակարգի  |10%       |20%      |

|           |ներդրում    |ներդրման   |ներդրման   |կրճատում  |կրճատում |

|           |            |արդյունքում|արդյունքում|          |         |

|           |            |չպլանավոր- |որպես ՊԿՄ- |          |         |

|           |            |ված աշխա-  |ների միջին |          |         |

|           |            |տանքների   |ցուցանիշ   |          |         |

|           |            |տոկոսային  |           |          |         |

|           |            |արտահայտու-|           |          |         |

|           |            |թյունը     |           |          |         |

|           |____________|___________|___________|__________|_________|

|           |Հանրային    |1) Էլեկտրո-|Ելակետային |1) Ելակետի|1) Ելակե-|

|           |ծառայողների |նային փաստա|արժեքները  |նկատմամբ  |տի       |

|           |կատարողականի|թղթաշրջանա-|կգնահատվեն |10%       |նկատմամբ |

|           |կառավարման  |ռության    |բոլոր      |կրճատում  |20%      |

|           |և           |համակարգի  |ՊԿՄ-ներում |          |կրճատում |

|           |ատեստավորման|ներդրման   |համակարգի  |2) Ելակետի|         |

|           |բարելավում  |արդյունքում|ներդրման   |նկատմամբ  |2) Ելակե-|

|           |            |չպլանավոր- |արդյունքում|5%        |տի       |

|           |            |ված աշխա-  |           |կրճատում  |նկատմամբ |

|           |            |տանքների   |           |          |15%      |

|           |            |տոկոսային  |           |          |կրճատում |

|           |            |արտահայտու-|           |          |         |

|           |            |թյունը     |           |          |         |

|           |            |           |           |          |         |

|           |            |2) Բարձր կա|           |          |         |

|           |            |տարողականի |           |          |         |

|           |            |արդյունքում|           |          |         |

|           |            |ատեստավո-  |           |          |         |

|           |            |րումների   |           |          |         |

|           |            |թվի        |           |          |         |

|           |            |կրճատում   |           |          |         |

|           |____________|___________|___________|__________|_________|

|           |Ներքին      |Բացահայտված|Ելակետը    |          |Ելակետա- |

|           |հսկողության |գործընթացա-|կգնահատվի  |          |յին գնա- |

|           |բարելավված  |յին        |ՊԿՄ-ներում |          |հատականի |

|           |մեխանիզմներ |խախտումների|համակարգի  |          |նկատմամբ |

|           |            |թիվը       |ներդրման   |          |20%      |

|           |            |           |պահին      |          |կրճատում |

|           |____________|___________|___________|__________|_________|

|           |Էլեկտրոնային|1) Առցանց  |1) Առավելա-|1) Առավելա|1) Առավե-|

|           |կառավարման  |քաղաքացինե-|գույն      |գույն     |լագույն  |

|           |ծառայություն|րին (12 ծա-|բարդության |բարդության|բարդու-  |

|           |ների        |ռայություն)|համեմատ`   |համեմատ`  |թյան     |

|           |մատուցում   |և  բիզնեսին|13% և  33% |60% և  90%|համեմատ` |

|           |            |(8 ծառայու-|           |Կառավարու-|80% և    |

|           |            |թյուն)     |2)Մշակված է|թյունից   |95%:     |

|           |            |մատուցվող  |2009-2014  |կառավարու-|Կառավարու|

|           |            |համապատաս- |ԷԿՀՃՔ      |թյանը և   |թյունից  |

|           |            |խան էլեկտրո|նախագիծը   |աշխատակից-|կառավարու|

|           |            |նային      |           |ներին     |թյանը և  |

|           |            |ծառայութ-  |           |ծառայութ- |աշխատակից|

|           |            |յունների   |           |յունների  |ներին    |

|           |            |միջին      |           |էլեկտրոնա-|ծառայութ-|

|           |            |մակարդակը  |           |յին       |յունների |

|           |            |ըստ ԵՄ     |           |համակարգե-|էլեկտրոնա|

|           |            |հենանշման  |           |րի        |յին      |

|           |            |համակարգի  |           |լրամշակում|համակարգե|

|           |            |           |           |          |րի       |

|           |            |2) Էլեկտրո-|           |2) Որակյալ|նախնական |

|           |            |նային      |           |ինտերնետա-|ինտեգրում|

|           |            |կառավարման |           |յին կապը  |         |

|           |            |և  հասարա- |           |հասանելի է|2) 2009- |

|           |            |կության    |           |պետական   |2014     |

|           |            |2009-2014  |           |կառավարման|ԷԿՀՃՔ-ով |

|           |            |ճանապարհա- |           |բոլոր մար-|նախատես- |

|           |            |յին քարտեզի|           |միններին  |ված հորի-|

|           |            |(ԷԿՀՃՔ)    |           |և  դրանց  |զոնական  |

|           |            |իրականացում|           |տարածքային|համակար- |

|           |            |           |           |ստորաբաժա-|գերի գծով|

|           |            |           |           |նումներին,|միջոցա-  |

|           |            |           |           |մարզերում |ռումների |

|           |            |           |           |ներդրվել  |կատարում |

|           |            |           |           |և  շահա-  |և        |

|           |            |           |           |գործվում  |որակյալ  |

|           |            |           |           |են        |ինտերնետա|

|           |            |           |           |հանրային  |յին կապի |

|           |            |           |           |տեղեկատվու|մատչելիու|

|           |            |           |           |թյան      |թյուն ՀՀ |

|           |            |           |           |էլեկտրոնա-|ողջ      |

|           |            |           |           |յին տաղա- |տարածքում|

|           |            |           |           |վարներ:   |         |

|           |____________|___________|___________|__________|_________|

|           |«Մեկ-       |»Մեկ-      |Որպես      |Մեկ       |Ելակետի  |

|           |պատուհանից» |պատուհանից»|ելակետային |պատուհանից|համեմատ  |

|           |հանրային    |ծառայութ-  |ցուցանիշ   |ծառայութ- |տևողութ- |

|           |ծառայություն|յունների   |կընդունվի  |յունների  |յան      |

|           |ների        |մատուցման  |նույն մար- |մատուցման |առնվազն  |

|           |մատուցում   |հաշվին     |միններում  |սկզբունք- |25%      |

|           |            |սպասարկման |միևնույն   |ները կկանո|կրճատում:|

|           |            |միջին      |ծառայութ-  |նակարգվեն |Հաջող    |

|           |            |տևողության |յունների   |և         |նախնական |

|           |            |կրճատում   |մատուցման  |նախնական  |փորձարկ- |

|           |            |           |տևողութ-   |փորձնական |ման      |

|           |            |           |յունը մինչ |կարգով    |դեպքում  |

|           |            |           |«մեկ-      |կներդրվեն |ծրագրում |

|           |            |           |պատուհանից»|մի խումբ  |ընդգրկված|

|           |            |           |ծառայութ-  |ընտրված   |մարմին-  |

|           |            |           |յունների   |մարմիննե- |ների և   |

|           |            |           |մեկնարկը:  |րում:     |դրանց    |

|           |            |           |           |Ելակետի   |ստորաբաժա|

|           |            |           |           |համեմատ   |նումների |

|           |            |           |           |տևողութ-  |թվի կրկնա|

|           |            |           |           |յան       |պատկում: |

|           |            |           |           |առնվազն   |         |

|           |            |           |           |10%       |         |

|           |            |           |           |կրճատում: |         |

|           |____________|___________|___________|__________|_________|

|           |Էթիկայի     |Էթիկայի    |ՊԿՄ-ներում |Ստեղծված  |Ստեղծված |

|           |կանոնների և |հանձնաժողո-|Էթիկայի    |էթիկայի   |էթիկայի  |

|           |շահերի      |վի ստեղծում|հանձնաժողով|միասնական |միասնական|

|           |բախման      |և          |ների ստեղծ-|հանձնաժո- |հանձնաժո-|

|           |բացահայտման |կանոնների  |ման փորձը  |ղովի կանխ-|ղովի կանխ|

|           |արդյունավետ |հաստատում  |ցանկալի    |արգելիչ   |արգելիչ  |

|           |համակարգի   |           |արդյունք չի|գործունեու|գործու-  |

|           |ներդրում    |           |տվել:      |թյան      |նեության |

|           |            |           |           |ընթացքում |ընթացքում|

|           |            |           |           |կարգապահա-|կարգապահա|

|           |            |           |           |կան       |կան      |

|           |            |           |           |տույժերի  |տույժերի |

|           |            |           |           |թիվը      |թիվը     |

|           |            |           |           |կրճատվել է|կրճատվել |

|           |            |           |           |10%-ով:   |է 25%-ով:|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2009
N 37
Արձանագրային որոշում