040.1038.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2009 թվականի N 1038-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 625-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն համարվող` բնակավայրի նշանակության այլ հողերից փոխադրել`
1) 14.7 հեկտար` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` արդյունաբերության զարգացման համար.
2) 1.5 հեկտար` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` աղբավայրի համար.
3) 1.4 հեկտար` հատուկ պահպանվող հողերի կատեգորիա` գերեզմանոցի համար.
3. Համայնքային սեփականություն համարվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 2.7 հեկտար փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, այդ թվում` 2.0 հեկտարը` բնակելի կառուցապատման, և 0.7 հեկտարը` հասարակական կառուցապատման համար:
4. Համայնքային սեփականություն համարվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0.3 հեկտար փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
5. Պետական սեփականություն համարվող` հատուկ պահպանվող տարածքների հողերից փոխադրել`
1) 10.3 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքին` բնակելի կառուցապատման համար.
2) 1.0 հեկտար` անտառային հողերի կատեգորիա` դաշտապաշտպան անտառաշերտ հիմնելու համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի սեպտեմբերի 3-ի
N 1038-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ)
--------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում