041.0793.230909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 793-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2 ենթակետի`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) ապահովել կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագրի միջոցառումների` ըստ ժամանակացույցի, համակարգումը,
2) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգը.
3) յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի սեպտեմբերի 23-ի
N 793-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ռ. Վարդանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի վարչության լրագրական աշխատանքների
բաժնի պետ (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
խորհրդատու-փորձագետ
Ս. Կարապետյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
խորհրդատու-փորձագետ
Հ. Խաչատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Ի. Այվազյան - ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար
Գ. Վարդանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Ն. Մանուչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Հ. Ոսկանյան - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի
կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ
Վ. Վանեսյան - անկախ փորձագետ (համաձայնությամբ)