Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ Ե ...

 

 

041.0785.170909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 785-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ և հաստատել խորհրդի կազմը, կանոնադրությունը և խորհրդի երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների ընդգրկման ընթացակարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի անհատական կազմը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 734 որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 785-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) խորհրդակցական մարմին է:

2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Խորհրդի ձևավորման ու գործունեության սկզբունքներն են`

1) ժողովրդավարությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը.

2) բազմակարծության և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ կրոնական պատկանելիությունից, սեռից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

3) երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտի փորձագետների և հետազոտողների մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին.

4) պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունը և երիտասարդական պետական քաղաքականության բնագավառում համակառավարման մոտեցումների ապահովումը.

5) խորհրդի կազմի ձևավորման գործընթացում ներկայացուցչականության, արհեստավարժության և մասնագիտական գիտելիքների առաջնայնության ապահովումը:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ազգային երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելն է, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելն է:

5. Խորհրդի խնդիրներն ու գործառույթներն են`

1) հայեցակարգային կամ մեթոդական առաջարկությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում տարվող ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, երիտասարդությանն առնչվող տարբեր պետական մարմինների համագործակցության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և համայնքներում համակարգված և հասցեավորված ու նպատակային երիտասարդական քաղաքականության իրականացման, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդության ու երիտասարդական կազմակերպությունների համագործակցության խթանումը.

3) երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում պետական ծրագրերի քննարկումը, դրանց ֆինանսավորման անհրաժեշտության, ծավալների և ձևերի մասին առաջարկությունների մշակումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կազմումը, ազգային երիտասարդական քաղաքականությանն առնչվող որոշումների ընդունման գործընթացին երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառի ոչ պետական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների մասնակցության գործուն մեխանիզմների ապահովումը.

4) հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթակառուցվածքային և այլ խնդիրների ի հայտ բերումը և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

5) երիտասարդներին առնչվող և հուզող կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, իրավական և այլ խնդիրների քննարկումը և առաջարկություններ ներկայացնելը.

6) երիտասարդության (այդ թվում` ազգային փոքրամասնությունների) հոգևոր և ֆիզիկական զարգացմանը, քաղաքացիական և ազգային գիտակցության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային հոգևոր-մշակութային ժառանգությանն ու համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելուն, ավանդական բարոյական արժեքների քարոզչությանն ուղղված հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին, շնորհալի անհատ ստեղծագործողներին և արվեստագետներին աջակցման մեխանիզմների ապահովումը.

7) երիտասարդական միջազգային համագործակցության և միջմշակութային երկխոսության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, երիտասարդական քաղաքականության արդի միջազգային առաջատար փորձի դիտարկումը և կիրառումը, երիտասարդական աշխատանքի և երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում միջպետական համագործակցության առաջնայնությունների որոշումը և դրանց իրականացման համար մեխանիզմների ապահովումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Խորհրդի նախագահի տեղակալն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի երիտասարդությանն առնչվող հարցերը համակարգող տեղակալն է:

7. Խորհրդի կազմի մեջ հավասար թվով ընդգրկվում են երիտասարդության խնդիրներին առնչվող պետական մարմինների և ազգային երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածի ներկայացուցիչներ` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված խորհրդի կազմի կառուցվածքի: Խորհուրդն ունի քարտուղար, որը նշանակվում է խորհրդի անհատական կազմից` ոչ պետական հատվածը ներկայացնող խորհրդի անդամներից: Խորհրդի անհատական կազմը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը:

8. Ազգային երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող խորհրդի անդամների ներգրավումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված ընթացակարգի: Խորհրդի կազմում ընդգրկման համար որպես առաջնային անհատական չափանիշներ դիտարկվում են`

1) երիտասարդական կազմակերպություններում նրանց աշխատանքային փորձը.

2) ոլորտին առնչվող տարբեր կրթական ծրագրերին ու միջոցառումներին մասնակցությունը.

3) իրականացված փորձագիտական աշխատանքները, ոլորտին առնչվող հրապարակումները.

4) երիտասարդական քաղաքականության միջազգային առաջատար փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացությունը, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը.

5) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական, մշակութային խնդիրներին տիրապետումը:

i

9. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև ըստ անհրաժեշտության: Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության նիստ կարող է գումարվել նաև խորհրդի նախագահի տեղակալի առաջարկությամբ` խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը: Խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով և համացանցով:

(9-րդ կետը փոփ. 27.07.12 թիվ 686-Ա որոշում)

10. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների 2/3-ը: Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի որոշումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարող են ընդունվել համապատասխան որոշումներ կամ տրվել համապատասխան հանձնարարականներ:

i

11. Խորհրդի նիստերին ի պաշտոնե մասնակցում են` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետը` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների ղեկավարներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

(11-րդ կետը փոփ. 27.07.12 թիվ 686-Ա որոշում)

12. Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող է ընդունել աշխատակարգ, ձևավորել աշխատանքային խմբեր և այդ խմբերում ընդգրկել խորհրդի անդամ չհանդիսացող անձանց:

13. Խորհրդի քարտուղարը`

1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը, կազմում արձանագրությունը.

2) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում օգնում է խորհրդի անդամներին ընթացիկ գործերում, ապահովում է գործավարությունը:

14. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի նիստում հանդես գալու խորհրդի խնդիրներին ու գործառույթներին վերաբերող առաջարկություններով.

2) քննարկվող հարցի վերաբերյալ հանդես գալու հատուկ կարծիքով, որը կցվում է նիստի արձանագրությանը.

3) դիմելու Հայաստանի Հանրապետության վարչապետին խորհրդի կազմից դուրս գալու խնդրանքով:

15. Խորհրդի անդամը կարող է քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակել տարբեր հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

16. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Ձև N 1

 

ՀՀ կառավարության

աշխատակազմի ղեկավարին

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական

քաղաքականության խորհրդում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների

ընդգրկման

 

Սույն դիմում-հայտը կարող է լրացվել և ներկայացվել ինչպես անձամբ,

այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: Դիմում-հայտին կարող են կցվել

դիմում-հայտի համապատասխան հարցերի վերաբերյալ տրված պատասխանները

հավաստող այլ փաստաթղթեր կամ նրանց պատճենները:

 

._________.

__________________________________________                |լուսանկար|

(ազգանունը, անունը, հայրանունը)                      |         |

|         |

Սեռը _______ Ծննդյան ամսաթիվը ____________                |   3x4   |

._________.

Քաղաքացիությունը _______________________________

 

Անձնագրի սերիան, համարը ___________________________________________

(անհրաժեշտ է հայտին կցել անձնագրի պատճենը)

 

Բնակության վայրը ____________________________________________

 

Հեռախոսահամարը ____________ Բջջային հեռախոսահամարը __________

 

Էլ. փոստի հասցեն ____________________________________________

 

Ընտանեկան կարգավիճակը _______________________________________

 

Առնչություն զինվորական ծառայությանը _________________________

_____________________________________________________________

 

Կրթությունը

 

.______________________________________________________.

|NN |ՈՒսումնական հաստատությունը,|ՈՒսանելու|Ստացված     |

|ը/կ|ֆակուլտետը, գտնվելու վայրը |տարիները |որակավորումը|

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

.______________________________________________________.

 

Գիտական աստիճանը ______________________________________________

(շնորհման տարին, վկայականի համարը)

 

Աշխատանքային գործունեությունը

 

.______________________________________________________.

|NN |     Աշխատանքի վայրը       |Տարիները |  Պաշտոնը   |

|ը/կ|                           |         |            |

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

|___|___________________________|_________|____________|

.______________________________________________________.

 

Ձեր կարծիքով ի՞նչ է ազգային երիտասարդական քաղաքականությունը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Հանրապետությունում ազգային

երիտասարդական քաղաքականության արդի վիճակը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Ձեր կարծիքով երիտասարդական քաղաքականությանը և երիտասարդական

աշխատանքին առնչվող ո՞ր ոլորտներում եք Դուք փորձագետ:

 

Փորձառության ոլորտներ

    [] ոչ ֆորմալ կրթություն            [] ֆինանսական մենեջմենտ

    [] ՀԿ կառավարում                   [] զբաղվածություն և  սոց. հարցեր

    [] ծրագրերի կառավարում             [] մարդու իրավունքներ

    [] միջազգային երիտ. աշխատանք       [] միջմշակութային կրթություն

    [] հանրային կապեր                  [] հակամարտությունների կարգավորում

    [] երիտասարդական մասնակցություն    [] երիտասարդական տեղեկատվություն և  

                                       ՏՏ

[] եվրոպական երիտասարդական ծրագրեր [] սահմանափակ հնարավորություններով

    և  կազմակերպություններ             և  խոցելի խմբեր

    [] գենդերային հարցեր               [] հաղորդակցության հմտություններ

    [] բնապահպանական խնդիրներ          [] ուսանողական կազմակերպություններ

    [] այլ ______________              [] այլ ______________

 

Խնդրում ենք ընտրված ոլորտների վերաբերյալ բերել հիմնավորում Ձեր նախորդ

աշխատանքային փորձից

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Ձեր փորձագիտական ոլորտներում որո՞նք են երիտասարդների հիմնախնդիրները:

Ինչպե՞ս եք տեսնում խորհրդում Ձեր աշխատանքներն այդ հիմնախնդիրների

լուծման համար

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Խնդրում ենք նշել երիտասարդական և ուսանողական կազմակերպություններում

Ձեր աշխատանքի փորձը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Խնդրում ենք նշել Ձեր մասնակցությունը ոլորտին առնչվող տարբեր կրթական

ծրագրերին ու միջոցառումներին

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Խնդրում ենք նշել Ձեր կողմից իրականացված փորձագիտական և հետազոտական

աշխատանքները, ոլորտին առնչվող հրապարակումները

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Խնդրում ենք նշել պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի

մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների, ոչ ֆորմալ

կրթության ոլորտի Ձեր գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Խնդրում ենք նկարագրել, թե որքանով եք տիրապետում երիտասարդներին առնչվող

կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական, մշակութային

խնդիրներին

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

___________________________

 

Սույնով դիմում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավարին ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային

երիտասարդական քաղաքականության խորհրդում ընդգրկելու խնդրանքով:

Ծանոթացել եմ խորհրդի կանոնադրությանը և համաձայն եմ, որ սույն հայտում

նշված տեղեկատվությունը սահմանված կարգի համաձայն տրամադրվի երրորդ

անձանց:

 

Հայտատու` _____________________

(ստորագրությունը)

 

___ ______ 200 թ.

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 785-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. Պետական մարմինների ներկայացուցիչներ`

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ Նախագահի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի օգնական

 

II. Երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը

ներկայացնող անդամներ`

 

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` 6 անդամ (համաձայնությամբ)

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ` 3 անդամ (համաձայնությամբ)

Երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներ և հետազոտողներ` 3 անդամ (համաձայնությամբ)

ՀՀ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` 3 անդամ (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 27.07.12 թիվ 686-Ա որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2009 թվականի սեպտեմբերի 17-ի

N 785-Ա որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների ընդգրկումը խորհրդի կազմում կատարվում է նրանց կողմից ներկայացված համապատասխան դիմում-հայտերի (ձև N 1) ուսումնասիրման և ընտրության միջոցով: Նշված անձանց խորհրդի կազմում ներգրավելու համապատասխան առաջարկությամբ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը` առաջնորդվելով խորհրդի կանոնադրությամբ և սույն ընթացակարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակում է խորհրդի ձևավորման մասին հայտարարություն և առաջարկում հասարակական կազմակերպություններին, ուսանողական խորհուրդներին, երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի տեղական և միջազգային փորձագետներին, ուսումնասիրողներին և այլ շահագրգիռ անձանց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ 15-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան դիմում-հայտեր.

2) ստացված դիմում-հայտերի հիման վրա և, առաջնորդվելով խորհրդի կանոնադրության համապատասխան կետերով և սահմանված չափորոշիչներով, մեկշաբաթյա ժամկետում ապահովում է երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամների մրցութային ընտրությունը և համապատասխան առաջարկություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) բոլոր շահագրգիռ անձանց սահմանված կարգով տրամադրում է խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմում-հայտ ներկայացրած անձանց դիմում-հայտերի պատճենները.

4) խորհրդի կազմում ընդգրկված անձանց վերաբերյալ համապատասխան ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է համառոտ ամփոփագիր, որտեղից երևում է տվյալ անձի խորհրդում ընդգրկվելու հիմնավորումը.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ կարող է նախաձեռնվել ոչ պետական հատվածը ներկայացնող խորհրդի անդամների ընդգրկման նոր շրջան, որին առանց սահմանափակման կարող են մասնակցել խորհրդի նախկին անդամները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.09.2009
N 785-Ա
Որոշում