Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Գլուխ 8
Կարգավիճակ, անձեռնմխելիություն, հարկերից ազատում և արտոնություններ

 

ՀՈԴՎԱԾ 44

Իրավական կարգավիճակ

 

Բանկը պետք է լինի անկախ միջազգային հաստատություն և պետք է հանդես գա որպես լիիրավ իրավաբանական անձ, այսինքն իրավունակ`

ա) պայմանագրեր կնքել,

բ) ձեռք բերել և տնօրինել շարժական և անշարժ գույք, և

գ) մասնակցել դատավարություններին:

 

ՀՈԴՎԱԾ 45

Դատական ընթացակարգերից անձեռնմխելիություն

 

1. Բանկը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից ցանկացած իրավական գործընթացից, բացառությամբ այն դեպքերի, որոնք առաջացել կամ էլ առնչվում են վարկ վերցնելու իրավունքի իրականացման կամ պարտավորությունների կատարման երաշխիքների կամ գնելու և վաճառելու կամ էլ արժեթղթերի վաճառքի կամ երաշխիքների հետ, այս դեպքերում դատական գործեր կարող են հարուցվել բանկի դեմ իրավազոր և իրավասու դատարաններում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից պետության տարածքում, որտեղ Բանկը ունի իր վարչությունը կամ էլ ցանկացած այլ երկրում, որտեղ Բանկը նշանակել է գործակալ` ծառայություն ցույց տալու նպատակով կամ գործընթացին ծանոթացնելու համար կամ էլ թողարկել և երաշխավորել արժեթղթեր:

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի պայմաններին, ոչ մի դատական գործ չի կարող հարուցվել բանկի ոչ մի Անդամի դեմ կամ գործակալության կամ Անդամների միջոցով կամ ցանկացած անձի, որոնք թե անմիջական թե ոչ անմիջական հանդես են գալիս անձի պահանջից կամ ցանկացած գործակալությունից կամ Անդամին կից գործող ենթակառույցից: Անդամները պետք է դիմեն այս ընթացակարգերին, որպեսզի լուծվի Բանկի և իր Անդամների միջև ծագած տարաձայնությունները, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

3. Բանկի ունեցվածքը և արժեթղթերը անկախ այն հանգամանքից, թե որտեղ են տեղաբաշխված, ում մոտ են նրանք գտնվում, պետք է անձեռնմխելի լինեն ցանկացած առգրավման, արգելման կամ բռնագրավման նկատմամբ քանի դեռ վերջնական դատավճիռը ուժի մեջ չի մտել Բանկի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 46

Արժեթղթերի անձեռնմխելիություն

 

1. Բանկի ունեցվածքը և արժեթղթերը, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են և ում մոտ են գտնվում անձեռնմխելի են, այսինքն ենթակա չեն խուզարկման, բռնագրավման, առգրավման, ազգայնացման կամ էլ այլ վարչական կամ օրինական եղանակներով բռնագրավման ձևերից:

2. Բանկը պետք է թույլ չտա, որ իր կառույցները դառնան ապաստան օրենքից խուսափող անձանց կամ հանցավոր տարրերի համար, որոնք պետք է հանձնեն այլ երկրի կամ էլ մարդկանց, որոնք խուսափում են իրականացնել օրենքով նախատեսված իրավական գործընթացներ կամ դատարանի կողմից ձեռնարկված միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 47

Արխիվների անձեռնմխելիությունը

 

Բանկի արխիվները, ընդհանուր առմամբ և ցանկացած տեսակի տեղեկատվություն, փաստաթղթեր կամ սարքավորումներ, որոնք պատկանում են Բանկին կամ գտնվում են Բանկի տրամադրության տակ, անձեռնմխելի են, անկախ դրանց գտնվելու վայրից:

 

ՀՈԴՎԱԾ 48

Արժեթղթերը սահմանափակումից հանելը

 

Բանկի ողջ ունեցվածքը և արժեթղթերը չպետք է ենթարկվեն որևէ սահմանափակման, կանոնավորման, վերահսկման և ցանկացած ձևի մորատորիումի (վճարման դադարեցման հայտարարելուց)` Բանկի նպատակները և գործառույթները պատշաճորեն իրագործելու և սույն Համաձայնագրի դրույթների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 49

Հաղորդակցության արտոնություններ

 

Բանկի պաշտոնական հաղորդակցությունները պետք է համաձայնեցված լինեն բոլոր Անդամ պետությունների կողմից և այն պետք է ոչ պակաս բարենպաստ լինի, քան ցանկացած այլ միջազգային կազմակերպության:

 

ՀՈԴՎԱԾ 50

Բանկի անձնակազմի անձեռնմխելիությունը և արտոնությունները

 

Բանկի բոլոր Կառավարիչները, Տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք և աշխատողները, փորձագետները, որոնք իրականացնում են Բանկի առաքելությունները անձեռնմխելի են իրավական վարույթներից` կապված այն բոլոր գործողությունների հետ, որոնք իրականացնում են իրենց պաշտոնական կարգավիճակում, բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը զրկում է նրանց այդ անձեռնմխելիությունից, և օգտվում են իրենց բոլոր պաշտոնական թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիությունից: Այնուամենայնիվ, այդ անձեռնմխելիությունը չի կիրառվում քաղաքացիական պատասխանատվություն կիրառելիս` նման Կառավարիչների, Տնօրենների, տեղակալների, պաշտոնատար անձանց և աշխատողների, փորձագետների կողմից ճանապարհային պատահարի հետևանքով պատճառված վնասի դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 51

Պաշտոնատար անձանց և աշխատողների արտոնությունները

 

1. Բանկի բոլոր Կառավարիչները, Տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք և աշխատողները ու փորձագետները իրականացնում են Բանկի համար գործողություններ.

(i) եթե չեն հանդիսանում տվյալ վայրի քաղաքացի, պետք է շնորհվեն նույն անձեռնմխելիության, ներգաղթի սահմանափակումներից օտարների համար պարտադիր ցուցակագրումից /գրանցումից/ և ազգային ծառայության պարտականություններից և նույն արտոնություններից կազմված փոխանակման կանոնակարգի հետ, որը Անդամ պետությունների կողմից, ընդունվել է մնացած Անդամ պետությունների վերաբերյալ և ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց և համապատասխան պաշտոն զբաղեցնող աշխատակիցների վերաբերյալ, և

(ii) պետք է օգտվեն նույն արտոնություններից, կապված ճամփորդական արտոնություններից, որոնք Անդամ պետությունների կողմից շնորհվել են մի ուրիշ Անդամ պետության ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և համապատասխան պաշտոն զբաղեցնող աշխատակիցների համար:

2. Բանկի պաշտոնատար անձանց և փորձագետներին աշխատողների ամուսինները կամ նրանց խնամքի տակ անմիջականորեն գտնվող անձինք, որոնք բնակվում են այն երկրում, որի տարածքում է գտնվում Բանկի գլխավոր գրասենյակը, նրանց պետք է տրվի հնարավորություն աշխատանք գտնել այդ երկրում: Բանկի պաշտոնատար անձանց, աշխատողների և փորձագետների ամուսինները և նրանց անմիջական խնամքի տակ գտնվող անձինք, որոնք բնակվում են տվյալ երկրում, որտեղ տեղակայված են Բանկի ցանկացած գործակալություն կամ գրասենյակային մասնաճյուղ պետք է հնարավորության չափ տվյալ երկրի օրենքի շրջանակներում շնորհվեն նույնանման հնարավորություններ: Բանկը պետք է բանակցի երկրի հետ, որտեղ Բանկի գլխավոր գրասենյակն է տեղակայված, սույն կետի դրույթների իրագործման հետ կապված համապատասխան համաձայնագրերի վերաբերյալ, որոնք պետք է համապատասխանեն շահագրգիռ երկրների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 52

i

Ազատում հարկերից

 

1. Բանկը, դրա արժեթղթերը, գույքը և բանկային գործարքները և գործառնությունները ենթակա չեն հարկման կամ մաքսային տուրքերի: Բանկը նաև ազատ է վճարման պարտականություններից, պահումներից կամ որևէ մաքսատուրքից և հարկից:

2. Ոչ մի հարկ չպետք է դրվի Բանկի կողմից Տնօրեններին, Ալտերնատ տնօրեններին, պաշտոնատար անձանց կամ աշխատողներին վճարված աշխատավարձերի հետ կապված գործընթացների հետ, ներառյալ, փորձագետների, որոնք իրականացնում են Բանկի նպատակները, բացառությամբ այն դեպքի, երբ Անդամ պետությունը վավերագրի միջոցով ներդրում է անում կամ հայտարարագրի ընդունում, ըստ որի Անդամ պետությունը իրավունք է վերապահում /կամ իր/ քաղաքական ստորաբաժանումները հարկման ենթարկել, Բանկի կողմից նման Անդամ պետության քաղաքացիներին և բնակիչներին վճարվող աշխատավարձերը և դրամական պարգևատրումները:

3. Ոչ մի տեսակի հարկով չպետք է հարկվի Բանկի կողմից թողարկված ցանկացած արժեթուղթ վրա կամ բանկային պարտականությունների վրա, ներառյալ` ցանկացած շահաբաժին /դիվիդենտ/ կամ անկախ նրանից, թե բանկում շահույթը ում մոտ է գտնվում`

ա) որը հակասում է Բանկի պարտավորություններին կամ Բանկի կողմից թողարկված արժեթղթեր են զուտ Բանկի կողմից թողարկված լինելու գործոնի հիման վրա,

բ) եթե այդ հարկի միակ իրավական հիմքը տեղեկացվածությունն է կամ դրամը, որով այն թողարկված է, վճարման է ենթակա կամ վճարվել է կամ Բանկի վարչությունում և մարմիններում:

4. Բանկի կողմից թողարկված կամ երաշխավորված ոչ մի պարտականություն կամ արժեթուղթ ենթակա չէ հարկման, ներառյալ` շահաբաժինը կամ շահույթը, անկախ այն բանից թե ում մոտ է այն գտնվում.

ա) որը հակասում է նման պարտականությանը կամ արժեթղթերին զուտ նրա համար, որ այն երաշխիք է ստացել Բանկի կողմից, կամ

բ) եթե հարկի միակ իրավական հիմքը` Բանկի աշխատավայրն է:

 

ՀՈԴՎԱԾ 53

Անձեռնմխելիություն, հարկերի ազատման արտոնություններից հրաժարում

 

Ելնելով Բանկի շահերից կարող է շնորհել անձեռնմխելիություն, հարկերի ազատում և արտոնություններ: Տնօրենների խորհուրդը կարող է հրաժարվել ցանկացած շնորհված արտոնություններից սույն գլխում նշված որևէ ձևով և ցանկացած պայմանների դեպքում, երբ այն հարմար գտնի այդ քայլին դիմել, տալ այն դեպքում, երբ Տնօրենների խորհրդի կարծիքի այդ քայլը առավելապես կնպաստի Բանկի շահերին: Նախագահը իրավասու է զրկել իրավական անձեռնմխելիության արտոնությունից, հարկերից ազատման իրավունքի հետ կապված Բանկի որևէ պաշտոնատար անձի, աշխատողի կամ փորձագետի նկատմամբ մի այլ դեպքի, երբ նախագահի կամ փոխնախագահի կարծիքի համաձայն անձեռնմխելիությունը, արտոնությունը կամ հարկերից ազատումը խախտում է իրավական նորմերը և կարելի է ազատել առանց Բանկի շահերին որևէ վնաս պատճառելու. նման դեպքերում, նման պայմաններում Տնօրենների խորհուրդը իրավունք է վերապահում զրկել նախագահին և ցանկացած փոխնախագահին անձեռնմխելիությունից, արտոնություններից և հարկերից ազատվելուց:

 

Գլուխ 9
Փոփոխություններ, մեկնաբանություն և արբիտրաժ

 

ՀՈԴՎԱԾ 54

Փոփոխություններ

 

Սույն Համաձայնագիրը փոփոխելու Անդամից եկող որևէ առաջարկի դեպքում, Կառավարիչը կամ Տնօրենների խորհուրդը կկապնվի Կառավարիչների խորհրդի նախագահողի հետ, որը այդ առաջարկը կներկայացնի Կառավարիչների խորհրդին: Երբ փոփոխությունը ընդունվել է, համաձայն 24-րդ հոդվածի 3-րդ պարբերության դրույթների, Բանկը դա հաստատում է բոլոր Անդամներին հասցեագրված պաշտոնական ծանուցումներում: Փոփոխությունները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում պաշտոնական ծանուցման պահից երեք ամիս հետո, եթե Կառավարիչների խորհուրդը չի սահմանել այլ ժամկետ:

 

ՀՈԴՎԱԾ 55

Լեզուն, մեկնաբանությունը և կիրառումը

 

1. Բանկում հաղորդակցության պաշտոնական լեզուն անգլերենն է: Սույն Համաձայնագրի անգլերեն տեքստը կհամարվի հավասարազոր տեքստ թե մեկնաբանման և թե կիրառման համար:

2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված Բանկի Անդամների և Անդամների ու Բանկի կամ Բանկի հետ կապված Բանկի երկու կամ ավել Անդամների միջև ծագող որևէ հարց, կփոխանցվի Տնօրենների խորհրդին և կարգավորում է այն Կառավարիչների խորհրդի հաստատած կանոններով:

 

ՀՈԴՎԱԾ 56

Արբիտրաժ

 

Եթե տարաձայնություն է ծագում Բանկի և Անդամի միջև, որը դադարել է Անդամ լինելուց կամ Բանկի և Անդամներից որևէ մեկի միջև, այն բանից հետո, երբ որոշում է ընդունվել դադարեցնել Բանկի գործառնությունները, այդպիսի տարաձայնությունը պետք է հանձնվի արբիտրաժի, որը բաղկացած է երեք իրավարարներից, որոնցից մեկին նշանակում է Բանկը, մյուսին` Անդամը կամ նախկին համապատասխան Անդամը և երրորդին` եթե կողմերը այլ որոշում չեն կայացրել, Միջազգային դատարանի նախագահը կամ նման այլ մարմին, ինչպես սահմանված է Կառավարիչների խորհրդի կողմից հաստատած կանոնակարգերում: Իրավարարների ձայների մեծամասնությունը բավարար է որոշում կայացնելու համար, որը կլինի վերջնական և կողմերին պարտավորեցնող: Երրորդ իրավարարը իրավասու կլինի կարգավորել ընթացակարգային բոլոր հարցերը այն բոլոր դեպքերում, երբ կողմերը դրա վերաբերյալ տարաձայնություններ ունեն:

 

ՀՈԴՎԱԾ 57

Տրվող ենթադրվող հաստատումը

 

Երբ որ որևէ Անդամի հաստատումն է պահանջվում նախքան Բանկի կողմից որևէ գործողություն կատարելը, բացառությամբ 14-րդ, 19-րդ, 54-րդ և 59-րդ հոդվածներով կատարվող գործողությունները, ապա հաստատումը համարվում է տրված, եթե Անդամը առարկություն չի ներկայացրել այնպիսի ընդունելի ժամանակահատվածում, որը Բանկը կարող է ամրագրել Անդամին ծանուցելով ենթադրվող գործողության մասին:

 

Գլուխ 10
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 58

Ստորագրումը և ի պահ հանձնումը

 

1. Սույն Համաձայնագրի բնօրինակը մեկ օրինակով անգլերենով ի պահ է հանձնվում Հունաստանի Հանրապետության Կառավարությանը (այսուհետ` Ավանդապահ) և ՍԾՏՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից ստորագրության համար բաց կմնա մինչև 1995 թվականի հունվարի 1-ը:

2. Ավանդապահը կուղարկի սույն Համաձայնագրի հաստատված պատճենները Համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերին և ՍԾՏՀ միջազգային քարտուղարությանը:

 

ՀՈԴՎԱԾ 59

Վավերացումը և ընդունումը

 

1. ՍԾՏՀ ցանկացած մասնակից պետություն կարող է դառնալ սույն Համաձայնագրի կողմ` ստորագրելով այն: Որևէ այլ կողմ կարող է ստորագրել սույն Համաձայնագիրը նախքան իր անդամակցության հաստատումը Կառավարիչների խորհրդի կողմից:

2. Սույն Համաձայնագիրը ստորագրողների կողմից ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ կհանձնվեն Ավանդապահին մինչև «Վերջնաժամկետ» կոչվող ժամանակահատվածը, որը ավելի վաղ ժամկետից մեկ տարի հետո է.

ա) ՍԾՏՀ բոլոր մասնակից պետությունների կողմից սույն Համաձայնագիրը ստորագրելու ժամկետը, կամ

բ) այն ժամկետը, երբ սույն Համաձայնագիրը այլևս չի կարող բաց մնալ ստորագրման համար, ինչպես սահմանված է 58-րդ հոդվածի 1-ին կետում, բացառությամբ, եթե սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ, Կառավարիչների խորհուրդը կարող է Բանկի բոլոր Անդամների ձայների մեծամասնությամբ քվեարկությամբ որոշել, երկարաձգել Վերջնաժամկետը:

Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը, երբ ի պահ են հանձնվում ինչպես սահմանված է սույն հոդվածում, պետք է նշեն Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերի քանակը, որոնց այդ ստորագրողը բաժանորդագրվում է, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում: Ավանդապահը բոլոր ստորագրող կողմերին կծանուցի ցանկացած ի պահ հանձնված փաստաթղթի, դրա ժամկետի և բաժանորդագրված բաժնեմասերի վերաբերյալ:

3. Այն ստորագրող կողմը, որի վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ է հանձնված նախքան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետը, Բանկի Անդամ է դառնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետին: Որևէ այլ ստորագրող կողմ, որը գործում է նախորդ կետի դրույթներին համապատասխան, դառնում է Բանկի Անդամ այն օրը, երբ իր վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ է հանձնվում:

 

ՀՈԴՎԱԾ 60

Իրականացում

 

Յուրաքանչյուր Անդամ պետություն, համաձայն իր իրավական համակարգի, անմիջապես կձեռնարկի այնպիսի գործողություն, որն անհրաժեշտ է իր տարածքում արդյունավետ կիրառելու սույն Համաձայնագրում ամրագրված դրույթները և կտեղեկացնի Բանկին այն գործողության մասին, որը ձեռնարկվել է այդ դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 61

ՈՒժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, երբ ՍԾՏՀ առնվազն 6 մասնակից պետություն ի պահ են հանձնում իրենց վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը, որոնց նախնական ավանդը ընդհանուր կազմում է Բանկի նախնական կանոնադրային կապիտալի առնվազն 51%: Ավանդապահը կտեղեկացնի Անդամներին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 62

Գործունեության սկիզբը

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը ի պահ է հանձնել իր վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը նշանակում է մի Կառավարիչ և մեկ Ալտերնատ կառավարիչ:

2. Իր անդրանիկ հանդիպման ժամանակ, Կառավարիչների խորհուրդը պետք է.

ա) նշանակի Բանկի նախագահին,

բ) պայմանավորվի Բանկի Տնօրենների նշանակման համար,

գ) պայմանավորվի Բանկի գործունեության սկսման ժամկետի սահմանման մասին:

3. Բանկը կծանուցի իր Անդամներին և ՍԾՏՀ միջազգային քարտուղարությանը իր գործունեությունը սկսելու ժամկետի մասին:

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1994 թվականի հունիսի 30-ին:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 24-ից:

 

 

pin
''
30.06.1994
Միջազգային պայմանագիր