Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (2-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

(2-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 20

Հրապարակայնությունը

 

1) Էներգետիկ նյութերի և արտադրանքի առևտրին վերաբերող ընդհանուր կիրառման օրենքները, օրենսդրական ակտերը, դատական վճիռները և վարչական որոշումները, 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, պատկանում են ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված համապատասխան փաստաթղթերի հրապարակայնության կարգապահությանը ենթարկվող միջոցներին:

2) Ցանկացած Պայմանավորվող կողմի` գործողության մեջ դրված ընդհանուր կիրառման օրենքները, օրենսդրական ակտերը, դատական վճիռները ու վարչական որոշումներն ու Պայմանավորվող կողմերի միջև գործող այն համաձայնագրերը, որոնք վերաբերում են սույն Պայմանագրով ընդգրկվող մյուս հարցերին, նույնպես հրապարակվում են առանց ուշացման և այնպես, որ մյուս Պայմանավորվող կողմերը և ներդրողները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց հետ: Սույն կետի դրույթները չեն պահանջում, որ որևէ Պայմանավորվող կողմ հրապարակի գաղտնի տեղեկություն, որը կխոչընդոտի օրենքների ստիպողական կատարմանը և որևէ այլ կերպ կհակասի հասարակական շահերին կամ էլ վնաս կհասցնի որևէ ներդրողի առևտրային օրինական շահերին:

3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ կամ ավելի տեղեկատու կետեր, ուր կարելի է դիմել վերոհիշյալ օրենքների, օրենսդրական ակտերի, դատական վճիռների և վարչական որոշումների վերաբերյալ տեղեկություն ստանալու խնդրանքով, և այդպիսի նշանակման մասին անհապաղ հաղորդում է Քարտուղարություն, որն այդ տեղեկությունները տրամադրում է ըստ պահանջի:

 

ՀՈԴՎԱԾ 21

Հարկումը

 

1) Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածում այլ բան է նախատեսված, սույն Պայմանագրում Պայմանավորվող կողմերի հարկային միջոցների նկատմամբ ոչինչ չպետք է իրավունք ստեղծի կամ պարտականություններ դնի: Սույն հոդվածի և Պայմանագրի ցանկացած այլ դրույթի միջև ցանկացած անհամապատասխանության դեպքում սույն հոդվածը առավել ուժ ունի այդպիսի անհամապատասխանության մասում:

2) 7-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառվում է հարկային միջոցների կապակցությամբ, բացառությամբ եկամտի կամ կապիտալի վերաբերյալ հարկային միջոցների և բացառությամբ այն բանի, որ այդպիսի դրույթը չպետք է կիրառվի.

ա) 2-րդ ենթակետում հիշատակված ցանկացած կոնվենցիայի, համաձայնագրի կամ պայմանավորվածության հարկային դրույթներին համապատասխան` Պայմանավորվող կողմի տրամադրած առավելությունների նկատմամբ,

բ) ցանկացած այն հարկային միջոցի նկատմամբ, որն ուղղված է հարկերի արդյունավետ գանձումն ապահովելուն, բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող կողմի տվյալ միջոցը մյուս Պայմանավորվող կողմից ծագող կամ դրա տարածքի համար նախատեսված Էներգետիկ նյութերի և արտադրանքի նկատմամբ կամայական խտրականություն է անում կամ կամայականորեն սահմանափակում է 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն տրամադրվող օգուտները:

3) 10-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետերը կիրառվում են Պայմանավորվող կողմերի այլ հարկային միջոցների նկատմամբ, քան եկամտի կապիտալի վերաբերյալ հարկային միջոցները, բացառությամբ այն բանի, որ այդպիսի միջոցներ չպետք է կիրառվեն`

ա) 7-րդ կետի 2-րդ ենթակետում հիշատակված կամ որևէ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության անդամությունից բխող այն առավելությունների վերաբերյալ առավել նպաստավոր ազգի ռեժիմի ուղղությամբ պարտավորություններ մտցնելու համար, որոնք Պայմանավորվող կողմից հատկացվում են ցանկացած կոնվենցիայի, համաձայնագրի կամ պայմանավորվածության հարկային դրույթների համաձայն, կամ

բ) ցանկացած այն հարկային միջոցի վերաբերյալ, որն ուղղված է հարկերի արդյունավետ գանձումն ապահովելուն, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջոցը կամայական խտրականություն է անում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի նկատմամբ կամ կամայականորեն սահմանափակում է Պայմանագրի ներդրումային դրույթների համաձայն տրամադրվող օգուտները:

4) 29-րդ հոդվածի 2-ից 6-րդ կետերը կիրառվում են հարկային միջոցների նկատմամբ, բացառությամբ եկամտի կամ կապիտալի վերաբերյալ հարկային միջոցների:

5) ա) 13-րդ հոդվածը կիրառվում է հարկերի նկատմամբ:

բ) բոլոր դեպքերում, երբ 13-րդ հոդվածի կապակցությամբ առաջանում է հարց, ապա այն մասում, թե հարկը հանդիսանո՞ւմ է սեփականազրկում, կամ այս կամ այն հարկը, որը վկայակոչվում է որպես սեփականազրկում, հանդիսանո՞ւմ է խտրական, ապա կիրառվում են հետևյալ դրույթները.

1) սեփականազրկում վկայակոչող ներդրողը կամ Պայմանավորվող կողմը այն հարցը, թե հարկը հանդիսանո՞ւմ է սեփականազրկում, կամ հարկը հանդիսանո՞ւմ է խտրական, հանձնում են համապատասխան իրավասու հարկային մարմնին: Եթե ներդրողը կամ Պայմանավորվող կողմը չեն կատարում այդպիսի հանձնում, ապա 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի կամ 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վեճերը լուծելու կոչված մարմիններն են այդպիսի հանձնում կատարում համապատասխան իրավասու հարկային մարմիններին:

2) Իրավասու հարկային մարմինները ձգտում են այդպիսի հանձնման պահից սկսած վեցամսյա ժամկետում լուծել այդ ձևով հանձնված հարցերը: Ինչ վերաբերում է խտրականության հարցերին, ապա իրավասու հարկային մարմինները կիրառում են համապատասխան հարկային կոնվենցիայի խտրականություն չդնելու մասին դրույթները կամ, եթե համապատասխան հարկային կոնվենցիայում գոյություն չունի խտրականություն չդնելու մասին հարկի նկատմամբ կիրառելի դրույթ, կամ համապատասխան Պայմանավորվող կողմերի միջև գոյություն չունի այդպիսի գործող հարկային կոնվենցիա, կիրառում են անխտրականության սկզբունքները` Եկամտի և կապիտալի վերաբերյալ տնտեսական համագործակցության և զարգացման տիպային հարկային կոնվենցիայի համաձայն:

3) 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի կամ 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վեճերը լուծելու կոչված մարմինները կարող են հաշվի առնել ցանկացած եզրակացություն, որին հանգել են իրավասու հարկային մարմինները այն բանի վերաբերյալ, թե հարկը հանդիսանո՞ւմ է սեփականազրկում: Այդպիսի մարմինները ուշադրություն են առնում ցանկացած այն եզրակացությունները, որոնց «բ» կետի 2-րդ ենթակետում նախատեսված վեցամսյա ժամկետում հանգում են իրավասու հարկային մարմինները այն բանի վերաբերյալ, թե հարկը հանդիսանո՞ւմ է խտրական: Այդպիսի մարմինները կարող են նաև հաշվի առնել ցանկացած եզրակացություն, որոնց հանգում են իրավասու հարկային մարմինները վեցամսյա ժամկետի ավարտին:

4) 2-րդ կետում հիշատակված վեցամսյա ժամկետի սահմաններից դուրս հարկային մարմինների ներգրավումը ոչ մի դեպքում չպետք է հանգեցնի, 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն, քննության ուշացման:

5) Տարակարծությունից խուսափելու համար 14-րդ հոդվածը չի սահմանափակում պահելու միջոցով կամ այլ միջոցների օգնությամբ հարկ մտցնելու կամ գանձելու` Պայմանավորվող կողմի իրավունքը:

6) Սույն հոդվածի նպատակների համար`

ա) «Հարկային միջոց» հասկացությունը իր մեջ ներառում է.

1) Պայմանավորվող կողմի կամ նրա վարչատարածքային միավորի կամ նրա տեղական մարմնի ներպետական օրենսդրության` հարկերին վերաբերող ցանկացած դրույթ, կամ

2) կրկնակի հարկումից խուսափելու մասին ցանկացած կոնվենցիայի կամ ցանկացած այլ միջազգային համաձայնագրի կամ պայմանավորվածության` հարկերին վերաբերող ցանկացած դրույթ:

բ) Եկամտի կամ կապիտալի հարկեր են համարվում բոլոր այն հարկերը, որոնք դրվում են միագումար եկամտի, միագումար կապիտալի կամ եկամտի կամ կապիտալի բաղկացուցիչ մասերի վրա, ներառյալ սեփականության օտարումից ստացվող եկամտի հարկերը, ունեցվածքի, ժառանգության և նվիրատվության հարկերը կամ ըստ էության համանման հարկերը, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարների վրա դրվող հարկերը, ինչպես նաև հիմնական կապիտալի արժեքի աճի վրա դրվող հարկը:

գ) «Իրավասու հարկային մարմին» նշանակում է` կրկնակի հարկումից խուսափելու մասին Պայմանավորվող կողմերի միջև գործող համաձայնագրի իրավասու մարմին կամ, եթե չկա այդպիսի համաձայնագիր, հարկերի համար պատասխանատու նախարար կամ նախարարություն կամ նրանց լիազոր ներկայացուցիչներ:

դ) Տարակարծիքից խուսափելու համար «հարկային դրույթներ» և «հարկեր» հասկացությունները մաքսատուրքերը չեն ընդգրկում:

 

ՀՈԴՎԱԾ 22

Պետական և արտոնյալ ձեռնարկություններ

 

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ ցանկացած պետական ձեռնարկություն, որ նա պահում կամ ստեղծում է այդ կողմի տարածքում ապրանքների և ծառայությունների վաճառքի կամ դրանց մատակարարման համար, իր գործունեությունը իրականացնի այնպես, որ դա համատեղելի լինի Պայմանավորվող կողմի` սույն Պայմանագրի 3-րդ մասով ստանձնած պարտավորություններին:

2) Ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է խրախուսի կամ այդպիսի պետական ձեռնարկությունից պահանջի այդ կողմի տարածքում իրականացնել գործունեությունը այնպես, որ դա անհամատեղելի լինի Պայմանավորվող կողմի` սույն Պայմանագրի մյուս դրույթների գծով ստանձնած պարտավորություններին:

3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ եթե նա ստեղծում կամ պահում է կազմակերպություն և այդ կազմակերպությանը օժտում է օրենսդրական, վարչական կամ պետական այլ լիազորություններով, այդպիսի կազմակերպությունը այդ լիազորություններն իրականացնի սույն Պայմանագրով Պայմանավորվող կողմի ստանձնած պարտավորությունների հետ համատեղելի ձևով:

4) Ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է խրախուսի կամ պահանջի, որ ցանկացած կազմակերպություն, որին նա տրամադրում է բացառիկ կամ հատուկ արտոնություններ, իր գործունեությունն այդ կողմի տարածքում իրականացնի այնպես, որ դա անհամատեղելի լինի սույն Պայմանագրով Պայմանավորվող կողմի ստանձնած պարտավորություններին:

5) Սույն հոդվածի նպատակներով «կազմակերպություն» հասկացությունը ներառում է ցանկացած ձեռնարկություն, գործակալություն կամ այլ կազմակերպություն կամ անհատ:

 

ՀՈԴՎԱԾ 23

Ենթաազգային մարմինների կողմից դիտորդական առաքելություն

 

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն Պայմանագրին համապատասխան, լիակատար պատասխանատվություն է կրում Պայմանագրի բոլոր դրույթների պահպանման համար և ձեռնարկում է հնարավոր բոլոր խելամիտ միջոցները իր տարածքի սահմաններում տարածաշրջանային և տեղական կառավարությունների ու իշխանությունների կողմից այդպիսի պահպանումն ապահովելու համար:

2) Սույն Պայմանագրի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերում շարադրված վեճերի լուծման մասին դրույթները կարող են կիրառվել Պայմանագրի` Պայմանավորվող կողմի պահպանման վրա ներազդող, Պայմանավորվող կողմի սահմաններում տարածաշրջանային կամ տեղական կառավարությունների կամ իշխանությունների կողմից ընդունված միջոցների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 24

Բացառություններ

 

1) Սույն հոդվածը չի կիրառվում 12-րդ, 13-րդ և 29-րդ հոդվածների նկատմամբ:

2) Սույն Պայմանագրի դրույթները, բացի

ա) 1-ին կետում հիշատակված, և

բ) 1-ին ենթակետի վերաբերյալ Պայմանագրի 3-րդ մասում հիշատակված դրույթներից,

չպետք է խոչընդոտեն այն բանին, որ որևէ Պայմանավորվող կողմ ընդունի կամ ապահովի ցանկացած այն միջոցների կատարումը, որոնք.

1) անհրաժեշտ են մարդկանց կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի պաշտպանության համար,

2) էապես կարևոր են այդ Պայմանավորվող կողմից անկախ պատճառներով առաջացած պակասության պայմաններում էներգետիկ նյութերի և արտադրանքի ձեռք բերման կամ բաշխման համար` պայմանով, որ ցանկացած այդպիսի միջոց համապատասխանում է այն սկզբունքներին, որ.

Ա) մյուս բոլոր Պայմանավորվող կողմերն ունեն այդպիսի էներգետիկ նյութերի և արտադրանքի` Միջազգային առաջարկի արդարացի բաժին ստանալու իրավունք,

Բ) Սույն Պայմանագրին հակասող ցանկացած այդպիսի միջոց դադարեցվում է, հենց որ դադարում են գոյություն ունեցող այդպիսի միջոց առաջացնող պայմանները, կամ

3) որոնք ուղղված են տեղաբնակների կամ սոցիալապես կամ տնտեսապես չապահովված անձանց կամ խմբերի ներկայացուցիչներ հանդիսացող ներդրողներին կամ նրանց կապիտալ ներդրումներին օգնություն ցույց տալուն` պայմանով, որ այդպիսի միջոցը`

Ա) զգալի ազդեցություն չի գործում այդ Պայմանավորվող կողմի տնտեսության վրա, և

Բ) խտրականություն չի դնում ցանկացած մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ այդ Պայմանավորվող կողմի այն ներդրողների համեմատությամբ, որոնք նրանց թվի մեջ չեն, որոնց համար նշանակվում է այդ միջոցը` պայմանով, որ ոչ մի միջոց չպետք է նշանակի էներգետիկ հատվածում տնտեսական գործունեության քողարկված սահմանափակում կամ չարդարացված խտրականություն Պայմանավորվող կողմերի միջև կամ ներդրողների կամ Պայմանավորվող կողմերի շահագրգիռ մյուս անձանց միջև: Այդպիսի միջոցները հարկ եղածին պես հիմնավորվում են և չպետք է ի չիք դարձնեն կամ վնաս հասցնեն որևէ այնպիսի շահի, որը, սույն Պայմանագրին համապատասխան, մեկ կամ ավելի թվով Պայմանավորվող կողմերը սպասում էին առավել մեծ չափով, քան դա խստագույնս անհրաժեշտ է հայտարարված նպատակի համար:

3) Սույն Պայմանագրի դրույթները, բացի 1-ին կետում հիշատակված դրույթներից, չպետք է մեկնաբանվեն որպես որևէ Պայմանավորվող կողմի ցանկացած այնպիսի միջոց ընդունելուն խոչընդոտ, որը նա համարում է անհրաժեշտ.

ա) իր անվտանգության էական շահերի պաշտպանության համար, այդ թվում`

1) էներգետիկ նյութերով և արտադրանքով ռազմական համալիրի մատակարարմանը վերաբերող միջոցը,

2) պատերազմի, զինված հակամարտության կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ դրության ժամանակ ձեռնարկված միջոցը,

բ) միջուկային զենքի կամ միջուկային այլ պայթուցիկ սարքերի չտարածման ազգային քաղաքականության կամ այնպիսի քաղաքականության վարման վերաբերյալ, որն անհրաժեշտ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով, Միջուկային նյութերի արտահանման ղեկավար սկզբունքներով այդ կողմի ստանձնած պարտավորությունների կամ մյուս միջազգային պարտավորությունների կամ միջուկային չտարածման հասկացությունների կատարման համար, կամ

գ) հասարակական կարգի պահպանման համար:

Այդպիսի միջոցը չպետք է հանդիսանա տարանցման քողարկված սահմանափակում:

4) Սույն Պայմանագրի դրույթները, որոնք առավել նպաստավոր ազգային ռեժիմ են տրամադրում, չպետք է որևէ Պայմանավորվող կողմի պարտադրեն ցանկացած ուրիշ Պայմանավորվող կողմի ներդրողների վրա տարածելու ցանկացած արտոնյալ ռեժիմ`

ա) որը բխում է ազատ առևտրի գոտում կամ մաքսային միության մեջ նրա անդամությունից,

բ) որը տրամադրվում է նախկինում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ մտնող պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրով` մինչև դրանց տնտեսական հարաբերությունների հաստատումը` վերջնականապես սահմանվածի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 25

Տնտեսական ինտեգրացիայի համաձայնագրեր

 

1) Սույն Պայմանագրի դրույթները չպետք է մեկնաբանվեն այնպես, թե դրանք Տնտեսական ինտեգրացիայի մասին համաձայնագրի /այսուհետ` ՏԻՀ/ կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմից պարտադրում են առավել նպաստավոր ազգի ռեժիմի միջոցով այդ ՏԻՀ-ի կողմ չհանդիսացող այլ Պայմանավորվող կողմին տրամադրել այդ ՏԻՀ-ի կողմերի միջև կիրառվող ցանկացած արտոնյալ ռեժիմ` այն բանի բերումով, որ դրանք հանդիսանում են սույն Պայմանագրի կողմեր:

2) 1-ին կետի նպատակների համար «ՏԻՀ» նշանակում է` գոյություն ունեցող խտրականության միջոցների վերացման և/կամ այդ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու ժամանակ կամ ընդունելի ժամանակաշրջանում նոր կամ առավել խտրական միջոցների արգելման ուղիով նրա կողմերի միջև կամ դրանց մեջ ամբողջ խտրականության բացակայության կամ էական վերացման միջոցով inter alia-ն, առևտուրը և կապիտալ ներդրումները էապես ազատականացնող համաձայնագիր:

3) Սույն հոդվածը չպետք է ներազդի ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի կիրառման վրա` 29-րդ հոդվածին համապատասխան:

 

Մաս 5

Վեճերի լուծումը

 

ՀՈԴՎԱԾ 26

Վեճերի լուծումը ներդրողի և Պայմանավորվող կողմի միջև

 

1) Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև առաջինի տարածքում վերջինիս կապիտալ ներդրման վերաբերյալ վեճերը, որոնք, ըստ 3-րդ մասի, իբրև թե վերաբերում են առաջինի պարտավորության խախտմանը, հնարավորության սահմաններում լուծվում են խաղաղ ճանապարհով:

2) Եթե այդպիսի վեճերը խաղաղ լուծման մասին կողմերից ցանկացած կողմի խնդրանքի թվականից սկսած երեք ամսվա ընթացքում չեն կարող լուծվել 1-ին կետի դրույթներին համապատասխան, ապա վեճը, վեճի կողմ հանդիսացող ներդրողի ընտրությամբ, կարող է լուծելու համար հանձնվել`

ա) վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի դատարաններ կամ վարչական ատյաններ,

բ) վեճի լուծման` ավելի վաղ համաձայնեցված ցանկացած կիրառելի ընթացակարգին համապատասխան,

գ) սույն հոդվածի հետևյալ կետերին համապատասխան:

3)

ա) Միայն «բ» և «գ» ենթակետերից կախված` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույնով տալիս է իր լիակատար համաձայնությունը` վեճը հանձնելու միջազգային արբիտրաժ կամ հաշտության` սույն հոդվածի դրույթներին համապատասխան,

բ) 1) ID Հավելվածում թվարկված Պայմանավորվող կողմերը այդպիսի լիակատար համաձայնություն չեն տալիս այն դեպքում, երբ ներդրողը ավելի վաղ վեճը հանձնել է 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերին համապատասխան,

2) Հրապարակայնության նպատակով ID Հավելվածում թվարկված Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն այդ կապակցությամբ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր ակտը 39-րդ հոդվածին համապատասխան ի պահ հանձնելու կամ միանալու մասին իր ակտը 41-րդ հոդվածին համապատասխան ի պահ հանձնելու թվականից ոչ ուշ Քարտուղարություն է ներկայացնում գրավոր հայտարարություն իր քաղաքականության, պրակտիկայի և պայմանների վերաբերյալ:

գ) IA Հավելվածում հիշատակված Պայմանավորվող կողմը 10 (1) հոդվածի վերջին նախադասությանը համապատասխան առաջացող վեճի վերաբերյալ այդպիսի լիակատար համաձայնություն չի տալիս:

4) Այն դեպքում, եթե ներդրողը ընտրում է վեճի լուծման փոխանցումը` 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան, ներդրողը հետագայում իր գրավոր համաձայնությունն է տալիս վեճը հանձնելու կապակցությամբ.

ա) 1) պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին այն կոնվենցիային համապատասխան հիմնված ներդրումային Վեճերի լուծման միջազգային կենտրոնին, որը ստորագրման համար բաց է Վաշինգտոնում` 1965 թվականի մարտի 18-ից (այսուհետ` «ICSID»), եթե ներդրողի Պայմանավորվող կողմը և վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմը երկուսն էլ հանդիսանում են ICSID-ի մասնակիցներ, կամ

2) «ա» կետի 1-ին ենթակետում հիշատակված կոնվենցիային համապատասխան հիմնված Ներդրումային վեճերի միջազգային կենտրոնին` կենտրոնի Քարտուղարության կողմից ընթացակարգերի իրականացման Լրացուցիչ մարմնի գործողությունը կարգավորվող կանոնների համաձայն (այսուհետ` «Լրացուցիչ, օժանդակ կանոններ»), եթե ներդրողի Պայմանավորվող կողմը կամ վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմը, բայց ոչ երկուսն էլ, հանդիսանում է ICSID-ի կոնվենցիայի մասնակից,

բ) միանձնյա արբիտրի կամ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (այսուհետ` UNCITRAL) արբիտրաժային կանոններին համապատասխան հիմնվող ad hoc արբիտրաժային դատարան, կամ

գ) Միջազգային առևտրական պալատի Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտին առընթեր արբիտրաժային քննության:

5) «ա» կետի 3-րդ ենթակետում տրված համաձայնությունը 4-րդ կետին համապատասխան` ներդրողի կողմից տրված գրավոր համաձայնության հետ մեկտեղ համարվում է այն պահանջի բավարարմանը համապատասխանող, որը ներկայացվում է`

1) վեճի կողմերի գրավոր համաձայնության վերաբերյալ ICSID կոնվենցիայի 2-րդ մասի իմաստով և Լրացուցիչ, օժանդակ կանոնների իմաստով,

2) «Գրավոր համաձայնության» վերաբերյալ Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, որը ստորագրվել է Նյու Յորքում` 1958 թվականի հունիսի 10-ին (այսուհետ` Նյու Յորքի կոնվենցիա), և

3) «Համաձայնության այն կողմերի վերաբերյալ, որոնք տվել են գրավոր համաձայնություն» UNCITRAL Արբիտրաժային կանոնակարգի 1-ին հոդվածի իմաստով,

բ) սույն հոդվածի համաձայն` ցանկացած արբիտրաժային քննություն, վեճի ցանկացած կողմի պահանջով, կարող է տեղի ունենալ Նյու Յորքի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունում: Սույն հոդվածին համապատասխան` արբիտրաժ ներկայացվող հայցերը քննության են առնվում որպես առևտրային հարաբերություններից բխող հայցեր կամ գործարքներ` նշված կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով:

6) 4-րդ կետի համաձայն հիմնվող արբիտրաժային դատարանը վիճելի հարցերը լուծում է սույն Պայմանագրին և միջազգային իրավունքի կիրառվող նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

7) Ներդրողը, բացի այն ֆիզիկական անձից, որն ունի վեճի կամ կողմ հանդիսացող մի Պայմանավորվող կողմի քաղաքացիություն, 4-րդ կետում հիշատակված գրավոր ձևով համաձայնություն տալու թվականին, և որը մինչև նրա և այդ Պայմանավորվող կողմի միջև ծագած վեճը վերահսկվում էր այլ Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից, ICSID-ի կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի նպատակների համար դիտվում է որպես «այլ Պայմանավորվող պետության քաղաքացի» և Լրացուցիչ օժանդակ կանոնների 1-ին հոդվածի 6-րդ կետի նպատակների համար նրա վրա տարածվում է «այլ պետության քաղաքացու» ռեժիմը:

8) Արբիտրաժային որոշումները, որոնք կարող են բովանդակել տոկոսներ վճարելու որոշում, վեճի կողմերի համար հանդիսանում են վերջնական և պարտադիր: Վեճի Պայմանավորվող կողմի ներազգային կառավարության կամ իշխանությունների կողմից ընդունված միջոցին վերաբերող արբիտրաժային որոշումը պետք է նախատեսի վնասների դրամական փոխհատուցման` Պայմանավորվող կողմի վճարումների հնարավորություն նշանակված ուրիշ ցանկացած միջոցի փոխարեն: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անհետաձգելիորեն կենսագործում է ցանկացած այդպիսի որոշում և նախատեսում է այդպիսի որոշումների արդյունավետ կատարման ապահովումն իր տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 27

Վեճերի լուծումը Պայմանավորվող կողմերի միջև

 

1) Պայմանավորվող կողմերը ձգտում են սույն Պայմանագրի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ վեճերը լուծել դիվանագիտական ուղիներով:

2) Եթե վեճը 1-ին կետին համապատասխան չի լուծվել ընդունելի ժամկետում, վեճի ցանկացած կողմ, բացառությամբ, եթե այլ բան է նախատեսված սույն Պայմանագրով կամ գրավոր ձևով Պայմանավորվող կողմերի միջև համաձայնեցված է, և բացառությամբ այն բանի, ինչը վերաբերում է 6-րդ հոդվածի կամ 19-րդ հոդվածի կամ IA Հավելվածում թվարկված` Պայմանավորվող կողմերի համար 10-րդ հոդվածի 1-ին կետի վերջին նախադասության կիրառմանը կամ մեկնաբանմանը, վեճի մյուս կողմի գրավոր ծանուցումից հետո կարող է վեճի լուծումը հանձնվել ad hoc արբիտրաժային դատարան` սույն հոդվածի համաձայն:

3) Այդպիսի ad hoc արբիտրաժային դատարանը կազմվում է հետևյալ կերպ.

ա) դատավարությունը նախաձեռնող Պայմանավորվող կողմը նշանակում է դատարանի մեկ անդամ և վեճի մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնում է այդ նշանակման մասին մյուս Պայմանավորվող կողմի կողմից 2-րդ կետում հիշատակված ծանուցումը ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում,

բ) 2-րդ կետում հիշատակված գրավոր ծանուցումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում վեճի կողմ հանդիսացող մյուս Պայմանավորվող կողմը նշանակում է մեկ անդամ: Եթե նշված ժամկետի ընթացքում այդպիսի նշանակում չի կատարվում, ապա քննություն սկսած Պայմանավորվող կողմը 2-րդ կետում հիշատակված գրավոր ծանուցումն ստանալուց հետո 90 օրվա ընթացքում կարող է պահանջել, որ այդպիսի նշանակում կատարվի «դ» ենթակետին համապատասխան,

գ) երրորդ անդամին, որը չի կարող լինել վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի հպատակ կամ քաղաքացի, նշանակում են վեճի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերը: Այդ անդամը հանդիսանում է դատարանի նախագահը: Եթե 2-րդ կետում հիշատակված ծանուցումը ստանալուց հետո 150 օրվա ընթացքում Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն հասնում երրորդ անդամի նշանակման վերաբերյալ, ապա այդպիսի նշանակումը կատարվում է «դ» ենթակետին համապատասխան ցանկացած Պայմանավորվող կողմի` այդպիսի ծանուցում ստանալուց հետո 180 օրվա ընթացքում ներկայացրած պահանջով,

դ) նշանակումները, որոնք պահանջվում է կատարել սույն կետին համապատասխան, կատարվում են Միջնորդ դատարանի մշտական պալատի Գլխավոր քարտուղարի կողմից` համապատասխան խնդրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է Գլխավոր քարտուղարին` կատարելու այդ գործողությունը, ապա նշանակումները կատարվում են բյուրոյի առաջին քարտուղարի կողմից: Եթե վերջինիս, իր հերթին, ինչ-որ բան խոչընդոտում է` կատարելու տվյալ գործողությունը, ապա նշանակումները կատարվում են պաշտոնով ավագ հանդիսացող տեղակալի կողմից,

ե) «ա»-ից «դ» ենթակետերին համապատասխան կատարվող նշանակումները կատարվում են նշանակվող անդամների որակավորումը, փորձառությունը հաշվի առնելով. հատկապես սույն Պայմանագրով նախատեսված հարցերում,

զ) եթե Պայմանավորվող կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն, ապա գործում են UNCITRAL արբիտրաժային կանոնները, բացի այն մասից, որը փոփոխված է վեճի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերի կամ դատավորների կողմից: Միջնորդ դատարանը որոշումներն ընդունում է իր անդամների ձայների մեծամասնությամբ,

է) դատարանը վեճը լուծում է սույն Պայմանագրին և միջազգային իրավունքի կիրառելի նորմերին ու սկզբունքներին համապատասխան,

ը) արբիտրաժային դատարանի վճիռը հանդիսանում է վերջնական և վեճի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերի համար պարտադիր,

թ) Այն դեպքերում, երբ վճիռ կայացնելիս արբիտրաժային դատարանը հանգում է այն եզրակացության, որ P Հավելվածի I մասում թվարկված Պայմանավորվող կողմի տարածքի սահմաններում տարածաշրջանային կամ տեղական կառավարության կամ իշխանությունների միջոցը չի համապատասխանում սույն Պայմանագրին, ապա վեճի ցանկացած կողմ կարող է դիմել P Հավելվածի 2-րդ մասի դրույթներին,

ժ) դատարանի ծախսերը, ներառյալ նրա անդամների վարձատրությունը, հավասար մասերով կատարում են վեճի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերը: Դատարանը, սակայն, կարող է իր հայեցողությամբ որոշել, որ վեճի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերից մեկը պետք է վճարի ծախսերի մեծ մասը,

ժա) եթե վեճի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերը այլ բան չպայմանավորվեն, դատարանը նիստերը կգումարի Հաագայում և կօգտագործի Միջնորդ դատարանի մշտական պալատի շենքերն ու սպասարկման միջոցները,

ժբ) արբիտրաժային վճռի պատճենը ի պահ է հանձնվում Քարտուղարությանը, որն ապահովում է դրա ընդհանուր մատչելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 28

27-րդ հոդվածի չկիրառումը վեճերի նկատմամբ

 

5-րդ կամ 29-րդ հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճը չպետք է լուծվի 27-րդ հոդվածի համաձայն, եթե վեճի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերը չպայմանավորվեն այդ մասին:

 

Մաս 6

Անցումային դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 29

Ժամանակավոր դրույթներ առևտրի հետ կապված հարցերի վերաբերյալ

 

1) Սույն հոդվածի դրույթները էներգետիկ նյութերի և արտադրանքի առևտրի նկատմամբ կիրառվում են այնքան ժամանակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից գոնե մեկը չի հանդիսանում ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի կողմ:

2) ա) այն Պայմանավորվող կողմերի միջև էներգետիկ նյութերի և արտադրանքի առևտուրը, որոնցից առնվազն մեկը չի հանդիսանում ԳԱՏՏ-ի կամ դրա հետ կապված համապատասխան փաստաթղթի կողմ, կարգավորվում է «բ» և «գ» ենթակետերի, ինչպես նաև 1947 թ. ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի դրույթներով` G Հավելվածում նախատեսված բացառությունների և նորմերի հաշվառմամբ, ինչպես դրանք կիրառվում են 1994 թ. մարտի 1-ի դրությամբ, և էներգետիկ նյութերի և արտադրանքի վերաբերյալ միմյանց միջև օգտագործվում են այնպես, ինչպես կօգտագործվեին, եթե բոլոր Պայմանավորվող կողմերը լինեին 1947 թվականի ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի կողմեր:

բ) Պայմանավորվող այն կողմի այդպիսի առևտուրը, որը հանդիսանում է նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ մտնող պետություն, կարող է դրա փոխարեն կարգավորվել, կախված TFU Հավելվածի դրույթներից, երկու կամ ավելի թվով այդպիսի պետությունների միջև կնքված համաձայնագրերով` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 1-ը կամ մինչև ԳԱՏՏ-ի մեջ այդ Պայմանավորվող կողմի մտնելը` կախված այն բանից, թե որը տեղի կունենա ավելի վաղ:

գ) Ինչ վերաբերում է ԳԱՏՏ-ի ցանկացած երկու կողմերի միջև առևտրին, ապա «ա» ենթակետը չպետք է կիրառվի, եթե այդ երկու կողմերից ցանկացած կողմը չի հանդիսանում 1947 թվականի ԳԱՏՏ-ի կողմ:

3) Սույն Պայմանագիրը ստորագրած յուրաքանչյուր կողմ և տարածաշրջանային պետություն կամ սույն Պայմանագրին միացած Տնտեսական ինտեգրացիայի կազմակերպություն, ստորագրման կամ միանալու մասին իր ակտը ի պահ տալու թվականին Քարտուղարություն է ներկայացնում ներմուծման կամ արտահանման պահին էներգետիկ նյութերի և արտադրանքի վերաբերյալ հավաքվող բոլոր սակագնային դրույթների և մյուս գանձումների ցանկը, որը տեղեկացնում է ստորագրման կամ ի պահ հանձնելու` այդպիսի թվականին կիրառվող այդպիսի դրույթների և գանձումների մակարդակի մասին: Այդպիսի դրույթների կամ այլ գանձումների ցանկացած փոփոխության մասին տեղեկացվում է Քարտուղարությունը, որը Պայմանավորվող կողմերին տեղյակ է պահում այդպիսի փոփոխությունների մասին:

4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձգտում է ներմուծման կամ արտահանման պահին հավաքվող ոչ մի սակագնային դրույթ կամ այլ գանձում չբարձրացնել.

ա) ԳԱՏՏ-ի 2-րդ հոդվածում հիշատակված` Պայմանավորվող կողմին վերաբերող ցուցակի 1-ին մասում նկարագրված էներգետիկ նյութերի և արտադրանքի ներմուծման դեպքում այդ ցուցակում սահմանված մակարդակի համեմատությամբ, եթե Պայմանավորվող կողմը հանդիսանում է ԳԱՏՏ-ի կողմ,

բ) էներգետիկ նյութերի և արտադրանքի ներմուծման կամ դրանց արտահանման դեպքում, եթե Պայմանավորվող կողմը չի հանդիսանում ԳԱՏՏ-ի կողմ, այն մակարդակի համեմատությամբ, որի մասին ամենավերջին պահին ծանուցվել է Քարտուղարությունը, բացի այն դեպքերից, որոնք թույլատրվում են 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան կիրառվող դրույթներով:

5) Պայմանավորվող կողմը կարող է այդպիսի սակագնային դրույթները կամ մյուս գանձումները 4-րդ կետում հիշատակված մակարդակից ավելի բարձրացնել միայն այն դեպքերում, եթե`

ա) դրույքի կամ ներմուծման պահին հավաքվող այլ գանձման դեպքում այդպիսի գործողությունը չի հանդիսանում անհամատեղելի ԳԱՏՏ-ի կիրառվող դրույթների հետ, բացի 1947 թվականի ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի կիրառվող այն դրույթներից, որոնք թվարկված են G Հավելվածում, և 1994 թ. ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի համապատասխան դրույթներից, կամ

բ) այդ կողմը, իր օրենսդրական ընթացակարգերի համաձայն, առավել մեծ չափով է Քարտուղարությանը տեղեկացրել այդպիսի բարձրացման վերաբերյալ իր մտադրության մասին, մյուս շահագրգիռ Պայմանավորվող կողմերին տրամադրել է խելամիտ հնարավորություն իր մտադրության վերաբերյալ խորհրդակցությունների համար և քննության է առել այդպիսի Պայմանավորվող կողմերի ցանկացած առաջարկ:

6) Ստորագրող կողմերը պարտավորվում են 1995 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ բանակցություններ սկսել 1998 թ. հունվարի 1-ին մոտ, ինչպես դա նպատակահարմար է, համաշխարհային առևտրային համակարգում որևէ փոփոխության լույսի ներքո սույն Պայմանագրի առթիվ այնպիսի ուղղման տեքստ ընդունելու նպատակով, որը, այնտեղ շարադրված պայմաններին համապատասխան, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կպարտավորեցնի այդպիսի սակագները կամ գանձումները չմեծացնել այդ ուղղմանը համապատասխան նշված մակարդակի համեմատությամբ:

7) D Հավելվածը կիրառվում է սույն հոդվածի համաձայն առևտրի հետ կապված կիրառվող դրույթների պահպանման հարցերի շուրջ ծագած վեճերի նկատմամբ, և եթե Պայմանավորվող երկու կողմերը չհամաձայնեն այլ բանի մասին, այն վեճերի նկատմամբ, որոնք վերաբերում են այն Պայմանավորվող կողմերի միջև 5-րդ Հոդվածի պահպանմանը, որոնցից առնվազն մեկը չի հանդիսանում ԳԱՏՏ-ի կողմ, բացառությամբ այն բանի, երբ D Հավելվածը չպետք է կիրառվի Պայմանավորվող կողմերի միջև ծագած որևէ այնպիսի վեճի նկատմամբ, որի էությունը բխում է համաձայնագրից`

ա) որի մասին ուղարկված է եղել ծանուցում, և որը, 2-րդ կետի «բ» ենթակետին և TFU Հավելվածին համապատասխան, բավարարում է մյուս պահանջները, կամ

բ) որը ստեղծում է ազատ առևտրի գոտի կամ մաքսային միություն, ինչպես դրանք սահմանված են ԳԱՏՏ-ի 24-րդ հոդվածում:

 

ՀՈԴՎԱԾ 30

Փոփոխություններ միջազգային առևտրային պայմանավորվածություններում

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, որ առևտրային բազմակողմ բանակցությունների` ՈՒրուգվայի ռաունդի այն արդյունքների լույսի ներքո, որոնք տևեն գտել դրա` 1994 թվականի ապրիլի 15-ին Մարակեշում ստորագրված Եզրափակիչ ակտում, 1995 թ. հուլիսի 1-ից կամ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, կախված այն բանից, թե դրանցից որը ավելի ուշ կլինի, կսկսեն սույն Պայմանագրի առթիվ համապատասխան ուղղումների քննարկումը` այն հաշվով, որ Խարտիայի համաժողովը կընդունի ցանկացած այդպիսի ուղղում:

 

ՀՈԴՎԱԾ 31

Էներգիայի հետ կապված սարքավորումը

 

Խարտիայի ժամանակավոր համաժողովը իր առաջին նիստում կսկսի սույն Պայմանագրի առևտրային դրույթների մեջ էներգիայի հետ կապված սարքավորումը ներառելու վերաբերյալ ուսումնասիրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 32

Անցումային պայմանավորվածություններ

 

1) Ընդունելով, որ շուկայական տնտեսության պահանջներին համահունչ լինելու համար ժամանակ է պահանջվում, T Հավելվածի ցուցակի մեջ մտցված Պայմանավորվող կողմը, 3-ից 6-րդ կետերում շարադրված պայմաններին համապատասխան, կարող է ժամանակավորապես կասեցնել սույն Պայմանագրի հետևյալ դրույթներից մեկի կամ դրանից ավելի թվով դրույթների վերաբերյալ իր պարտավորությունների լրիվ պահպանումը.

6-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ,

7-րդ հոդվածի 4-րդ,

9-րդ հոդվածի 1-ին,

10-րդ հոդվածի 7-րդ - յուրահատուկ միջոցները,

14-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի-միայն չծախսված եկամուտների փոխանցման վերաբերյալ,

20-րդ հոդվածի 3-րդ կետի,

22-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի վերաբերյալ:

2) Մյուս Պայմանավորվող կողմերը, 1-ին կետին համապատասխան, լրիվ պահպանումը կասեցրած ցանկացած Պայմանավորվող կողմի ցույց են տալիս աջակցություն այն պայմաններին հասնելու համար, որոնց դեպքում այդպիսի կասեցումը կարող է դադարեցվել: Այդպիսի աջակցություն կարող է տրամադրվել ցանկացած ձևով, որը մյուս Պայմանավորվող կողմերը առավել արդյունավետ կհամարեն այն պահանջների բավարարման համար, որոնց մասին ծանուցում է արվել 4-րդ ենթակետի համաձայն, ներառյալ անհրաժեշտության դեպքերում աջակցությունը երկկողմ կամ բազմակողմ պայմանավորվածությունների օգնությամբ:

3) Կիրառվող դրույթները, դրանցից յուրաքանչյուրի լրիվ պահպանմանը հասնելու առաջխաղացման փուլերը, նշված միջոցները և թվականները կամ, բացառիկ դեպքերում, պայմանավորող իրադարձությունը, որոնք ձեռք բերելիս ավարտվում է յուրաքանչյուր փուլ և միջոց է ձեռնարկվում, մտցվում են անցման միջոցներ պահանջող` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար T Հավելվածի ցուցակի մեջ: Յուրաքանչյուր այդպիսի Պայմանավորվող կողմ ցուցակի մեջ մտցված միջոցը ձեռնարկում է համապատասխան դրույթի և փուլի համար նշված թվականին, ինչպես դրանք շարադրված են T Հավելվածում: 1-ին կետին համապատասխան լրիվ պահպանումը կասեցրած Պայմանավորվող կողմերը պարտավորվում են համապատասխան պարտավորությունները լրիվ կատարել 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Եթե բացառիկ հանգամանքների արդյունքում Պայմանավորվող կողմը անհրաժեշտ համարի և խնդրանքով դիմի այդպիսի ժամանակավոր դադարեցումը երկարաձգելու կամ T Հավելվածում ավելի վաղ չթվարկված ցանկացած նոր ժամանակավոր դադարեցում մտցնելու մասին, T Հավելվածում ուղղումներ մտցնելու մասին խնդրանքի վերաբերյալ որոշումը ընդունում է Խարտիայի համաժողովը:

4) Անցումային միջոցների դիմաց Պայմանավորվող կողմը առնվազն 12 ամիսը մեկ անգամ Քարտուղարությանը տեղեկացնում է.

ա) իր T Հավելվածում թվարկված ցանկացած միջոցների իրականացման վերաբերյալ և լրիվ պահպանման ուղղությամբ ընդհանուր առմամբ առաջխաղացման մասին,

բ) այն առաջխաղացման մասին, որը նա առաջարկում է իրականացնել մոտակա 12 ամիսների ընթացքում իր պարտավորությունների լրիվ պահպանման ուղղությամբ ցանկացած այն հիմնախնդիրների մասին, որը նա կանխատեսում է, և այդ հիմնախնդրի լուծման իր առաջարկությունների մասին,

գ) T Հավելվածում սահմանված փուլերի ավարտը դյուրացնելու նպատակով տեխնիկական աջակցության պահանջի մասին, ինչպես դա անհրաժեշտ է սույն Պայմանագրի լրիվ պահպանման կամ ցանկացած հիմնախնդրի լուծման համար, որի մասին ծանուցում է արվել «բ» ենթակետին համապատասխան, ինչպես նաև իր էներգետիկ հատվածի` դեպի շուկայականի կողմնորոշված մյուս անհրաժեշտ բարեփոխումները և արդիականացումը խրախուսելու համար,

դ) 3-րդ կետում հիշատակված` այդ կարգի հարցում անելու ցանկացած հնարավոր պահանջի մասին:

5) Քարտուղարությունը`

ա) բոլոր Պայմանավորվող կողմերին ուղարկում է 4-րդ կետում հիշատակված ծանուցումները,

բ) տարածում և ակտիվորեն նպաստում է, ընդունելով, որտեղ դա նպատակահարմար է, մյուս միջազգային կազմակերպություններում գոյություն ունեցող պայմանավորվածությունները, 2-րդ կետում և 4-րդ կետի «գ» ենթակետում հիշատակված տեխնիկական աջակցության պահանջների և առաջարկությունների ընտրությանը և համաձայնեցմանը,

գ) յուրաքանչյուր վեցամսյա ժամկետի վերջում բոլոր Պայմանավորվող կողմերին ուղարկում է 4-րդ կետի «ա» կամ «դ» ենթակետի համաձայն արված ցանկացած ծանուցման համառոտ ցանկը:

6) Խարտիայի համաժողովը ամեն տարի քննության է առնում սույն հոդվածի դրույթների իրականացման ուղղությամբ Պայմանավորվող կողմերի առաջխաղացման հարցը և 2-րդ կետում ու 4-րդ կետի «գ» ենթակետում հիշատակված տեխնիկական աջակցություն ցույց տալու` պահանջների և առաջարկությունների ընտրության և համաձայնեցման հարցը: Այդպիսի քննության ընթացքում Համաժողովը կարող է կայացնել որոշում համապատասխան գործողություն ձեռնարկելու մասին:

 

Մաս 7

Կառուցվածքը և հաստատությունները

 

ՀՈԴՎԱԾ 33

Էներգետիկ խարտիայի Արձանագրությունները և Հռչակագրերը

 

1) Խարտիայի համաժողովը կարող է հավանություն տալ մի շարք արձանագրությունների կամ հռչակագրերի մշակման մասին բանակցությունների անցկացմանը` Խարտիայի նպատակների և սկզբունքների իրականացման նպատակով:

2) Այդպիսի բանակցություններին կարող է մասնակցել Խարտիան ստորագրած ցանկացած կողմ:

3) Պետությունը կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունը չպետք է դառնան Արձանագրության կամ Հռչակագրի կողմ, եթե նրանք չեն հանդիսանում կամ չեն դառնում միաժամանակ Խարտիան ստորագրած կողմեր և սույն Պայմանագրի Պայմանավորվող կողմեր:

4) 3-րդ կետի և 6-րդ կետի «ա» ենթակետի` Արձանագրության առթիվ կիրառվող եզրափակիչ դրույթները սահմանվում են այդ Արձանագրության մեջ:

5) Արձանագրությունը կիրառվում է միայն Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որոնք իրենց համաձայնությունն են արտահայտել իրենց համար դրա պարտադիր լինելու առթիվ, և այդ Արձանագրությունը չպետք է վնաս հասցնի տվյալ Արձանագրության կողմեր չհանդիսացող Պայմանավորվող կողմերի իրավունքներին և պարտավորություններին:

6)

ա) Արձանագրությունը կարող է սահմանել Խարտիայի համաժողովի պարտականությունները և Քարտուղարության գործառույթների պայմանով, որ այդպիսի սահմանումը չի կարող արվել Արձանագրության առթիվ կատարվող ուղղումների օգնությամբ, եթե այդպիսի ուղղմանը հավանություն չի տրվել Խարտիայի համաժողովի կողմից, որի հավանություն տալը չպետք է կախված լինի Արձանագրության և ոչ մի դրույթից, որը հաստատվել է «բ» ենթակետով:

բ) Արձանագրությունը, որը նախատեսում է, որ դրան համապատասխան որոշումներ պետք է ընդունվեն Խարտիայի համաժողովի կողմից, կարող է, «ա» ենթակետից կախված, այդպիսի որոշումների վերաբերյալ նախատեսել`

1) քվեարկության կանոններ, որոնք տարբերվում են 36-րդ հոդվածում շարադրված կանոններից,

2) որ միայն այդ Արձանագրության կողմերն են դիտվում 36-րդ հոդվածի նպատակների համար Պայմանավորվող կողմեր կամ Արձանագրության մեջ նախատեսված կանոններին համապատասխան քվեարկելու իրավունք ունեցող կողմեր:

 

ՀՈԴՎԱԾ 34

Էներգետիկ խարտիայի համաժողովը

 

1) Պայմանավորվող կողմերը պարբերաբար հավաքվում են էներգետիկ խարտիայի համաժողովի (այսուհետ` Խարտիայի համաժողով), ուր յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի ուղարկելու մեկ ներկայացուցիչ: Հերթական նստաշրջանների անցկացման ժամկետները որոշվում են Խարտիայի համաժողովի կողմից:

2) Խարտիայի համաժողովի արտակարգ նստաշրջանները անցկացվում են այն ժամկետներում, որը որոշվել է Խարտիայի համաժողովի կողմից, կամ ցանկացած Պայմանավորվող կողմի գրավոր խնդրանքով` պայմանով, որ Քարտուղարության կողմից Պայմանավորվող կողմերին այդպիսի խնդրանք տալու թվականից սկսած վեց շաբաթվա ընթացքում այդ խնդրանքը պաշտպանել է Պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդը:

3) Խարտիայի համաժողովի գործառույթներն են.

ա) սույն Պայմանագրով և ցանկացած արձանագրությամբ նրա վրա դրված պարտականությունների կատարումը,

բ) Խարտիայի և սույն Պայմանագրի Արձանագրությունների սկզբունքները քննության առնելը և դրանց իրականացմանը աջակցություն ցույց տալը,

գ) սույն Պայմանագրին և Արձանագրություններին համապատասխան` Խարտիայի սկզբունքների իրականացման ուղղությամբ համապատասխան ընդհանուր միջոցների համաձայնեցվածությանը աջակցություն ցույց տալը,

դ) այն աշխատանքների ծրագրերը քննության առնելը և դրանց ընդունումը, որոնք պետք է կատարվեն Քարտուղարության կողմից,

ե) Քարտուղարության տարեկան հաշվետվությունները և բյուջեն քննության առնելը և հաստատելը,

զ) շտաբկայանի մասին հնարավոր համաձայնագրի կամ այլ համաձայնագրի պայմանները, ներառյալ այն արտոնությունները և անձեռնմխելիությունը քննության առնելը և հաստատելը կամ ընդունելը, որոնք անհրաժեշտ են համարվում Խարտիայի համաժողովի և Քարտուղարության համար,

է) համակցված այն ջանքերի խրախուսումը, որոնք ուղղված են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության այն երկրներում էներգետիկ հատվածների` դեպի շուկայական բնույթի կողմնորոշված բարեփոխումները և արդիականացումը դյուրացնելուն ու դրանց աջակցությունը, որոնց տնտեսությունը գտնվում է անցումային ժամանակաշրջանում,

ը) Արձանագրությունների հետ բանակցությունների անցկացման մանդատին հավանություն տալը և դրա հաստատումը, ինչպես նաև դրանց տեքստերը և տեքստերի առթիվ ուղղումները քննության առնելը և ընդունելը,

թ) Հայտարարագրերի վերաբերյալ բանակցությունների անցկացմանը հավանություն տալը և դրանց թողարկումը հաստատելը,

ժ) սույն Պայմանագրին միանալու մասին որոշումներ ընդունելը,

ժա) Ասոցիացիայի մասին համաձայնագրերի մշակման վերաբերյալ բանակցություններին հավանություն տալը և դրանք քննության առնելը և հաստատելը կամ ընդունելը,

ժբ) սույն Պայմանների ուղղումների տեքստերը քննության առնելն ու ընդունելը,

ժգ) սույն Պայմանագրին կից Հավելվածներում արդիականացման և տեխնիկական փոփոխությունների քննարկումը և ընդունումը,

ժդ) Գլխավոր քարտուղարի նշանակումը և Քարտուղարության հիմնման և գործունեության համար անհրաժեշտ բոլոր որոշումների, ներառյալ կառուցվածքի, հաստիքների պաշտոնատար անձանց և աշխատակիցների վարձման տիպային պայմանների ընդունումը:

4) Իր պարտականությունները կատարելիս Խարտիայի համաժողովը Քարտուղարության միջոցով համագործակցում և հնարավորինս լրիվ օգտագործում է, տնտեսության և արդյունավետության նկատառումների համաձայն, մյուս հիմնարկների և կազմակերպությունների ծառայությունները և ծրագրերը` Պայմանագրի նպատակների հետ կապված հարցերում սահմանված իրավասությամբ հանդերձ:

5) Խարտիայի համաժողովը կարող է նաև հիմնել օժանդակ մարմիններ, որոնք նա անհրաժեշտ է գտնում իր պարտականությունների կատարման համար:

6) Խարտիայի համաժողովը քննության է առնում և ընդունում ընթացակարգի և ֆինանսական կանոնները:

7) 1999 թվականին և դրանից հետո` Խարտիայի համաժողովի կողմից սահմանվող ընդմիջումներով /հինգ տարուց ոչ ավելի/, Խարտիայի համաժողովը մանրամասնորեն վերանայում է սույն Պայմանագրում նախատեսված գործողությունները` թե ինչ չափով են իրականացված Պայմանագրի և Արձանագրությունների դրույթները: Ամեն մի վերանայման ավարտին Խարտիայի համաժողովը կարող է փոփոխել կամ բացառել 3-րդ կետում նշված գործողությունները և կարող է լուծարել Քարտուղարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 35

Քարտուղարությունը

 

1) Իր պարտականությունների կատարման նպատակով Խարտիայի համաժողովն ունի Քարտուղարություն, որը կազմված է Գլխավոր քարտուղարից և արդյունավետ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ նվազագույն թվով անձնակազմից:

2) Գլխավոր քարտուղարը նշանակվում է Խարտիայի համաժողովի կողմից: Այդպիսի առաջին նշանակումը կատարվում է առավելագույնը հինգ տարվա ժամկետով:

3) Իր պարտականությունները կատարելիս Քարտուղարությունը ենթարկվում է Խարտիայի համաժողովին և հաշվետու է նրա առաջ:

4) Քարտուղարությունը Խարտիայի համաժողովին ցույց է տալիս անհրաժեշտ աջակցություն իր պարտականությունները կատարելու համար և իրականացնում է սույն Պայմանագրում կամ ցանկացած Արձանագրության մեջ իրեն հանձնարարված գործողություններ և Խարտիայի համաժողովի կողմից իր վրա դրված ցանկացած այլ գործողություն:

5) Քարտուղարությունը կարող է կնքել այնպիսի վարչական և պայմանագրային համաձայնություններ, որոնք կարող են պահանջվել իր գործողությունների արդյունավետ կատարման համար:

 

ՀՈԴՎԱԾ 36

Քվեարկությունը

 

1) Խարտիայի համաժողովի կողմից որոշումների ընդունման համար պահանջվում է Խարտիայի համաժողովի այն նիստին ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմերի միաձայնությունը, որտեղ քննության են առնվում այդպիսի հարցեր` նպատակ ունենալով.

ա) սույն Պայմանագրի ուղղումների ընդունումը, բացի 34-րդ և 35-րդ հոդվածներին և T Հավելվածին վերաբերող ուղղումներից,

բ) սույն Պայմանագրի 41-րդ հոդվածի համաձայն` այն պետությունների կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններին միանալը հաստատելը, որոնք 1995 թ. հունիսի 16-ի դրությամբ չեն հանդիսացել Խարտիան ստորագրած կողմեր,

գ) ասոցիացիայի մասին համաձայնագրերի տեքստի շուրջ բանակցությունների անցկացմանը հավանություն տալը և հաստատելը կամ ընդունելը,

դ) EM, NI, G և B Հավելվածներում փոփոխությունների հաստատումը,

ե) սույն Պայմանագրին կից Հավելվածներում տեխնիկական փոփոխությունների հաստատումը, և

զ) D Հավելվածին (7-րդ կետ) համապատասխան` Գլխավոր քարտուղարի կողմից նշանակված փորձագետների խմբի անդամների հաստատումը:

Պայմանավորվող կողմերը կգործադրեն ամեն ջանք` միաձայնությամբ ցանկացած այն հարցի շուրջ համաձայնության հասնելու համար, որը, սույն Պայմանագրի համաձայն, նրանցից պահանջվում է լուծել: Եթե համաձայնություն ձեռք չի բերվում միաձայնորեն, ապա կիրառվում են 2-ից 5-րդ կետերը:

2) Բյուջետային հարցերին վերաբերող` 34-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» կետում հիշատակված որոշումները ընդունվում են Պայմանավորվող կողմերի բացարձակ մեծամասնությամբ, որոնց B Հավելվածում նշված` գնահատված մուծումները ընդհանուր գումարով կազմում են այնտեղ նշված գնահատված մուծումների ընդհանուր գումարի առնվազն երեք քառորդը:

3) 34-րդ հոդվածի 7-րդ կետում հիշատակված հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են Պայմանավորվող կողմերի երեք քառորդի մեծամասնությամբ:

4) Բացառությամբ 1-ին կետի «ա» ենթակետի, «զ» ենթակետում, 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերի և 6-րդ կետի պայմանով, սույն Պայմանագրով նախատեսված որոշումները ընդունվում են Խարտիայի համաժողովի այն նիստում ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ, որտեղ լուծվում են այդպիսի հարցերը:

5) Սույն հոդվածի նպատակներով «ներկա և քվեարկող Պայմանավորվող կողմեր» նշանակում է` ներկա «կողմ» կամ «դեմ» քվեարկող Պայմանավորվող կողմեր` պայմանով, որ Խարտիայի համաժողովը կարող է ընթացակարգի կանոններով որոշումներ ընդունել այնպես, որ հնարավոր դարձնի Պայմանավորվող կողմերի այդպիսի որոշումների ընդունումը գրագրության միջոցով:

6) Բացառությամբ 2-րդ կետում նախատեսվածի, սույն հոդվածում հիշատակված ոչ մի որոշում չի կարող վավերական լինել, եթե այդ որոշումը չունի Պայմանավորվող կողմերի պարզ մեծամասնության աջակցությունը:

7) Քվեարկության դեպքում Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունն ունի սույն Պայմանագրի Պայմանավորվող կողմեր հանդիսացող իր անդամ պետությունների թվին հավասար ձայների քանակ` պայմանով, որ այդպիսի Կազմակերպությունը չպետք է ձայնի իր իրավունքն օգտագործի, եթե քվեարկում են նրա անդամ պետությունները կամ ընդհակառակը:

8) Իր ֆինանսական պարտավորությունների կատարման դեպքում Պայմանավորվող կողմի երկարատև ուշացումների դեպքում Խարտիայի համաժողովը քվեարկելիս կարող է լրիվ կամ մասնակիորեն դադարեցնել այդ Պայմանավորվող կողմի իրավունքների գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 37

Ֆինանսավորման սկզբունքները

 

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ծածկում է Խարտիայի համաժողովի և ցանկացած օժանդակ մարմնի` նիստերին մասնակցելու իր ծախսերը:

2) Խարտիայի համաժողովի և ցանկացած օժանդակ մարմնի` նիստերի անցկացման ծախսերը դիտվում են որպես Քարտուղարության ծախսեր:

3) Քարտուղարության ծախսերը ծածկում են Պայմանավորվող կողմերը վճարումների այն կարողունակության գնահատումներին համապատասխան, որոնք շարադրված են B Հավելվածում, որի դրույթները կարող են փոփոխվել 36-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան:

4) Արձանագրությունը բովանդակում է դրույթներ, որոնք ապահովում են, որ Քարտուղարության` այդ Արձանագրությունից բխող ծախսերը կրում են դրա կողմերը:

5) Խարտիայի համաժողովը կարող է լրացուցիչ կարգով կամավոր մուծումներ ընդունել մեկ կամ ավելի թվով Պայմանավորվող կողմերից կամ այլ աղբյուրներից: Այդպիսի մուծումներով ծածկվող ծախսերը չպետք է դիտվեն որպես Քարտուղարության ծախսեր 3-րդ կետի նպատակների համար:

 

Մաս 8

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 38

Ստորագրումը

 

Սույն Պայմանագիրը Խարտիան ստորագրած պետությունների և Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստորագրվելու համար բացվում է Լիսաբոնում` 1994 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 1995 թվականի հունիսի 16-ը:

 

ՀՈԴՎԱԾ 39

Վավերացումը, ընդունումը կամ հաստատումը

 

Սույն Պայմանագիրը ենթակա է ստորագրած կողմերի վավերացմանը, ընդունմանը կամ հաստատմանը: Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 40

Կիրառումը տարածքների նկատմամբ

 

1) Ցանկացած պետություն կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ կարող է Ավանդապահին ի պահ հանձնած հայտարարագրերի միջոցով հայտարարել, որ Պայմանագիրը իր համար հանդիսանում է պարտադիր բոլոր այն տարածքների նկատմամբ, կամ դրանցից մեկի կամ մի քանիսի, որոնց միջազգային հարաբերությունների համար նա պատասխանատվություն է կրում: Այդպիսի հայտարարագիրն ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդ Պայմանավորվող կողմի համար:

2) Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ավելի ուշ Ավանդապահին ի պահ հանձնած հայտարարագրի միջոցով սույն Պայմանագրին համապատասխան պարտավորություն ստանձնել հայտարարագրում նշված այլ տարածքի նկատմամբ: Այդպիսի տարածքի նկատմամբ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այդպիսի հայտարարագիրը Ավանդապահի կողմից ստանալուց հետո իննսուներորդ օրը:

3) Նախորդ երկու կետերին համապատասխան արված ցանկացած հայտարարություն, նման հայտարարությունում նշված ցանկացած տարածքի վերաբերյալ, կարող է հետ վերցվել` Ավանդապահին ծանուցելու միջոցով: Հետ վերցնելը, 47-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառելիության պայմանով, ուժի մեջ է մտնում Ավանդապահի կողմից նման ծանուցումը ստանալու ամսաթվից` մեկ տարին լրանալուց հետո:

4) 1-ին հոդվածի 10-րդ կետում «տարածք» սահմանումը մեկնաբանվում է որպես սույն հոդվածին համապատասխան ի պահ հանձնված ցանկացած հայտարարագրի նկատմամբ առնչություն ունեցող սահմանում:

 

ՀՈԴՎԱԾ 41

Միացումը

 

Սույն Պայմանագիրը բաց կլինի միացման Խարտիան ստորագրած պետությունների և Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների համար` այն օրվանից, երբ Պայմանագիրը կփակվի ստորագրման համար, Խարտիայի համաժողովի կողմից հաստատված պայմաններով: Միանալու մասին փաստաթղթերը հանձնվում են ի պահ Ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 42

Լրացումներ

 

1) Ցանկացած Պայմանավորվող կողմ սույն Պայմանագրում կարող է առաջարկել լրացումներ:

2) Սույն Պայմանագրում ցանկացած առաջարկված լրացում Քարտուղարության կողմից Պայմանավորվող կողմերին է ուղարկվում առնվազն երեք ամիս առաջ այն օրվանից, երբ նախատեսվում է դրա ընդունումը Խարտիայի համաժողովի կողմից:

3) Սույն Պայմանագրում կատարված լրացումները, որոնց տեքստերը ընդունվել են Խարտիայի համաժողովի կողմից, Քարտուղարության կողմից հաղորդվում են Ավանդապահին, որը դրանք հանձնում է բոլոր Պայմանավորվող կողմերին` վավերացման, ընդունման կամ հաստատման համար:

4) Սույն Պայմանագրում լրացումներ կատարելու վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են հանձնվում Ավանդապահին: Վավերացրած, ընդունած կամ հաստատած Պայմանավորվող կողմերի միջև լրացումները ուժի մեջ են մտնում Պայմանավորվող կողմերի առնվազն երեք քառորդի կողմից վավերացվելու, ընդունվելու կամ հաստատվելու մասին փաստաթղթերը Ավանդապահի ստանալուց հետո իննսուներորդ օրը: Դրանից հետո ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար լրացումներն ուժի մեջ են մտնում լրացումների վավերագրի, ընդունման, կամ հաստատման մասին այդ Պայմանավորվող կողմի փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 43

Ասոցիացիայի համաձայնագրերը

 

1) Խարտիայի համաժողովը կարող է հավանություն տալ պետությունների կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների հետ կամ էլ միջազգային կազմակերպությունների հետ ասոցիացիայի մասին համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների անցկացմանը` ի շահ Խարտիայի նպատակների և սկզբունքների ու սույն Պայմանագրի կամ մեկ կամ ավելի թվով Արձանագրությունների դրույթների իրականացման:

2) Ասոցիացիայի մեջ մտած պետության, Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կամ միջազգային կազմակերպության հետ հաստատվող փոխհարաբերությունները, ինչպես նաև նրանց ունեցած իրավունքներն ու պարտականությունները համապատասխանում են ասոցիացիայի կոնկրետ պարտավորություններին, և յուրաքանչյուր դեպքում դրանք շարադրվում են ասոցիացիայի մասին համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 44

ՈՒժի մեջ մտնելը

 

1) Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունելու կամ հաստատելու մասին կամ դրան միանալու մասին երեսուներորդ փաստաթուղթը պետության կամ 1995 թվականի հունիսի 16-ի դրությամբ Խարտիան ստորագրած կողմ հանդիսացող Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնվելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը:

2) Յուրաքանչյուր պետության կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Պայմանագիրը, կամ դրան միանում են վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին երեսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում այդպիսի պետության, կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության կողմից դրա վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը հանձնելու ամսաթվից սկսած իննսուներորդ օրը:

3) 1-ին կետի նպատակների համար ցանկացած փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությանը, չպետք է համարվի որպես լրացում անդամ պետությունների կողմից Կազմակերպությանը ի պահ հանձնած փաստաթղթերին:

 

ՀՈԴՎԱԾ 45

Ժամանակավոր կիրառումը

 

1) Յուրաքանչյուր ստորագրած կողմ համաձայնում է սույն Պայմանագիրը առաջիկայում ժամանակավորապես կիրառել մինչև 44-րդ հոդվածին համապատասխան այդպիսի ստորագրած կողմի համար Պայմանագիրը ուժի մեջ մտնելը այնքանով, որքանով ժամանակավոր կիրառումը չի հակասում իր սահմանադրությանը, օրենքներին կամ օրենսդրական ակտերին:

2) ա) Չնայած 1-ին կետին` ցանկացած ստորագրած կողմ կարող է ստորագրելիս Ավանդապահին հանձնել հայտարարություն, որ ինքը չի կարող ընդունել ժամանակավոր կիրառումը: 1-ին կետում նշված պարտավորությունը չպետք է կիրառվի այդպիսի հայտարարություն արած ստորագրած կողմի նկատմամբ: Ցանկացած այդպիսի ստորագրած կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը Ավանդապահին հղված գրավոր ծանուցման միջոցով:

բ) Ո՛չ «ա» ենթակետին համապատասխան հայտարարություն արած կողմը, ո՛չ այն ստորագրած կողմի ներդրողները չեն կարող ժամանակավոր կիրառման առավելություններ պահանջել 1-ին կետին համապատասխան:

գ) Չնայած «ա» ենթակետին` «ա» ենթակետում հիշատակված հայտարարություն արած յուրաքանչյուր ստորագրած կողմ առաջիկայում ժամանակավորապես կիրառում է 7-րդ մասը մինչև 44-րդ հոդվածին համապատասխան այդպիսի ստորագրած կողմի համար Պայմանագրի ուժի մեջ մտնելը այն չափով, որքանով այդպիսի ժամանակավոր կիրառումը չի հակասում նրա օրենքներին:

3) ա) Ցանկացած ստորագրած կողմ կարող է իր համար դադարեցնել սույն Պայմանագրի ժամանակավոր կիրառումը Պայմանագրի Պայմանավորվող կողմ չդառնալու իր մտադրության մասին Ավանդապահին հղած իր գրավոր ծանուցման միջոցով: Ժամանակավոր կիրառման դադարումը ստորագրած ցանկացած կողմի համար ուժի մեջ է մտնում այդպիսի ստորագրող կողմի գրավոր ծանուցումը Ավանդապահի ստանալու թվականից սկսած վաթսուն օրվա ավարտին:

բ) Այն դեպքում, եթե ստորագրած կողմը դադարեցնում է ժամանակավոր կիրառումը` «ա» ենթակետին համապատասխան, այդպիսի ժամանակավոր կիրառման ժամանակաշրջանում նրա տարածքում մյուս ստորագրած կողմերի ներդրողների կողմից իրականացրած ցանկացած կապիտալ ներդրման նկատմամբ, 1-ին կետին համապատասխան, 3-րդ և 5-րդ մասերը կիրառելու` ստորագրող կողմի պարտականությունը այդ կապիտալ ներդրումների վերաբերյալ, այնուամենայնիվ, ուժի մեջ է մնում դադարումն ուժի մեջ մտնելու թվականից սկսած քսան տարվա ընթացքում, բացառությամբ այն բանի, ինչ այլ կերպ է նախատեսված «գ» ենթակետում:

գ) «բ» ենթակետը չպետք է կիրառվի PA Հավելվածում թվարկված ցանկացած ստորագրած կողմի նկատմամբ: Ստորագրած կողմը PA Հավելվածի ցուցակից դուրս է հանվում Ավանդապահին իր համապատասխան խնդրանքը հանձնելու պահից:

4) Մինչև սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը ստորագրած կողմերը պարբերաբար հավաքվում են Խարտիայի ժամանակավոր համաժողովի, որի առաջին նիստը 5-րդ կետում հիշատակված ժամանակավոր Քարտուղարության կողմից կգումարվի ստորագրման համար Պայմանագրի բացման թվականից հետո ոչ ուշ, քան 180 օր անց:

5) Քարտուղարության գործառույթները ժամանակավոր հիմքի վրա Քարտուղարության կողմից կատարվում են մինչև 44-րդ հոդվածին համապատասխան սույն Պայմանագիրը ուժի մեջ մտնելը և Քարտուղարություն ստեղծելը:

6) Ստորագրած կողմերը, 1-ին կետի կամ 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան, կախված այն բանից, թե դրանցից որն է հարմար ծածկում ժամանակավորապես Քարտուղարության ծախսերն այնպես, որ եթե այդ ստորագրած կողմերը լինեին Պայմանավորվող կողմեր` 37-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: B Հավելվածում ստորագրած կողմերի կողմից կատարված ցանկացած փոփոխություն պետք է դադարեցվի` սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից:

7) Այն Պետությունը կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունը, որը մինչև սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելն է միանում Պայմանագրին` 41-րդ հոդվածին համապատասխան, մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը իրավունք ունի և ստանձնում է ստորագրած կողմի պարտավորություններ` սույն հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 46

Վերապահումները

 

Սույն Պայմանագրի վերաբերյալ չի կարող արվել ոչ մի վերապահում:

 

ՀՈԴՎԱԾ 47

Պայմանագրից դուրս գալը

 

1) Ցանկացած Պայմանավորվող կողմի համար սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու թվականից սկսած հինգ տարին լրանալուց հետո ցանկացած ժամանակ այդ Պայմանավորվող կողմը կարող է Ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկել Պայմանագրից իր դուրս գալու մասին:

2) Ցանկացած այդպիսի դուրս գալը ուժի մեջ է մտնում ծանուցումը Ավանդապահի ստանալու թվականից սկսած մեկ տարին ավարտվելուց հետո կամ ավելի ուշ, ինչը կարող է նշվել դուրս գալու մասին ծանուցման մեջ:

3) Սույն Պայմանագրի դրույթները կշարունակվեն կիրառվել Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումների նկատմամբ կամ այլ Պայմանավորվող կողմի տարածքում այդ Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումների նկատմամբ մինչև այն օրը, երբ այդ Պայմանավորվող կողմի Պայմանագրից դուրս գալը գործում է նման ամսաթվից 20 տարվա համար:

4) Բոլոր Արձանագրությունները, որոնց կողմ է հանդիսանում Պայմանավորվող կողմը, այդ Պայմանավորվող կողմի համար դադարում են ուժի մեջ լինել սույն Պայմանագրից նրա դուրս գալու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 48

Հավելվածների և Որոշումների կարգավիճակը

 

Սույն Պայմանագրին կից Հավելվածները և Որոշումները, որոնք սահմանված են 1994 թվականի դեկտեմբերի 17-ին Լիսաբոնում ստորագրված Եվրոպական էներգետիկ խարտիայի Եզրափակիչ ակտին կից 2-րդ Հավելվածում, հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 49

Ավանդապահը

 

Պորտուգալիայի Հանրապետության Կառավարությունը հանդիսանում է սույն Պայմանագրի Ավանդապահ:

 

ՀՈԴՎԱԾ 50

Նույնական տեքստերը

 

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, դրա համար լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Պայմանագիրը մեկ բնօրինակով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն և իսպաներեն. ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կհանձնվեն Պորտուգալիայի Հանրապետության Կառավարությանը:

Կատարված է Լիսաբոն քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 17-ին:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
''
17.12.1994
Միջազգային պայմանագիր