Սեղմել Esc փակելու համար:
ԹԻՎ 18 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԻՎ 18 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆ ...

 

 

040.0488.070898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 1998 թվականի թիվ 488

 

ԹԻՎ 18 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի թիվ 18 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը Երևանի քաղաքային ենթակայությանը հանձնելու կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 04 խմբի 11 ենթախմբով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված հատկացումները պակասեցնել 1669,0 հազ. դրամով (ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման կցվում են)` նույն չափով ավելացնելով Երևանի քաղաքապետարանի համար նախատեսված նույնանուն հատկացումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 7-ից:

 

ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 18 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

____________________________________________________________________

 N/N                                                 Գումարը

 ը/կ                                                 (դրամ)

____________________________________________________________________

                 ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                     1669,0

 

 1 .  Աշխատողների աշխատավարձ                          665,0

 

 2 .  Ընթացիկ տրանսֆերտներ-ընդամենը                   998,0

             այդ թվում`

 

- մուծումներ պետական սոցիալական

ապահովագրության և կենսաթոշակային

        ու զբաղվածության հիմնադրամներին               211,0

 

      - կրթաթոշակ                                     787,0

 

3 . Ապրանքների գնման ու ծառայությունների

      վճարման ծախսեր-ընդամենը                           6,0

            այդ թվում`

 

      ա) ապրանքների ձեռքբերում-ընդամենը                 3,0

            նույն թվում`

 

      - գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր       3,0

 

      բ) կապի ծառայությունների վճար                     3,0

 

_______________________________________________________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.1998
N 488
Որոշում