Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (3-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

(3-րդ մաս)

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԿԻՑ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

1. Հավելված EM

 

Էներգետիկ նյութեր և արտադրանք

(1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան)

 

    Միջուկային           26.12.     ՈՒրանի և  թորիումի հանքաքարեր և

    էներգիա                         կոնցենտրատներ

 

26.12.10. ՈՒրանի հանքաքարեր և

կոնցենտրատներ

 

26.12.20. Թորիումի հանքաքարեր և

կոնցենտրատներ

 

                         28.44.     Քիմիական ռադիոակտիվ տարրեր և

                                    ռադիոակտիվ իզոտոպներ (ներառյալ

                                    անջատվող և վերականգնող քիմիական

                                    տարրերը և իզոտոպները), դրանց

                                    միացությունները, խառնուրդները և այդ

                                    արտադրանքը պարունակող մնացուկները

 

28.44.10. Բնական ուրանը և դրա

միացությունները

 

28.44.20. ՈՒրան-235-ով հարստացված

ուրանը և դրա միացությունները,

պլուտոնիումը և դրա միացությունները

 

28.44.30. ՈՒրան-235-ով տրոհված ուրանը

և դրա միացությունները: Թորիումը և

դրա միացությունները

 

28.44.40. Ռադիոակտիվ տարրեր, իզոտոպներ

և միացություններ, բացի 28.44.10,

28.44.20 կամ 28.44.30

ներդասավորություններում նշվածներից

 

28.44.50 Միջուկային ռեակտորների

օգտագործված (աշխատանքն ավարտած)

վառելիքային տարրերը (ՏՎԵԼ-ները)

 

28.45.10. Ծանր ջուրը (դեյտերիումի

օքսիդ)

 

    Քարածուխ,            27.01.     Քարածուխ, բրիկետներ, օկատիշներ և

    բնական գազ,                     ամուր վառելիքին համանման այն աիդները,

    նավթ և                          որոնք բնական քարածխի տարրեր են

նավթամթերքներ,

էլեկտրաէներգիա

 

                         27.02.     Լիգնիտ` շեղջաքարացված կամ

                                    չշեղջաքարացված գորշածուխ, բացի

                                    գիշերաքարից

 

                         27.03.     Շեղջաքարացված կամ չշեղջաքարացված

                                    տորֆ (ներառյալ դրա փշրանքը)

 

                         27.04.     Քարածխի, լիգնիտի կամ տորֆի

                                    շեղջաքարացված կամ չշեղջաքարացված

                                    կոքս և կիսակոքս, թորած ածուխ

 

                         27.05.     Քարածխային գազ, ջրային,

                                    գեներատորական և համանման գազեր,

                                    բացի նավթային գազից և մյուս գազակերպ

                                    ածխաջրածիններից

 

                         27.06.     Քարածխային, լիգնիտային, տորֆային

                                    ձյութեր և հանքային այլ ձյութեր`

                                    խոնավազրկված կամ խոնավությունից

                                    չզրկված, կամ մասամբ թորված մթերքներ`

                                    ներառյալ վերականգնվածները

 

                         27.07.     Յուղեր և  քարածխային ձյութից` բարձր

                                    ջերմության տակ զտված մթերքներ,

                                    համանման այն մթերքները, որոնց մեջ

                                    հոտ ունեցող բաղկացուցիչ մասերի

                                    զանգվածը գերազանցում է

                                    անհոտ զանգվածին (օրինակ`

                                    բենզոլ, տոլուլոլ, քսիլոլ, նավթալին,

                                    հոտ ունեցող այլ ածխաջրածինների

                                    խառնուրդներ, ֆենոլներ, կրեոզոտական

                                    յուղեր և այլն)

 

                         27.08.     Քարածխային ձյութից կամ հանքային այլ

                                    ձյութերից ստացված կուպր և կուպրի կոքս

 

                         27.09.     Հանքաձյութային հանքաշերտերից ստացված

                                    հում նավթ և հում նավթամթերքներ

 

                         27.10.     Հանքաձյութային հանքաշերտերից ստացված

                                    նավթ և նավթամթերքներ (բացառությամբ

                                    հում նավթի և նավթամթերքների)

 

                         27.11.     Նավթային գազեր և  գազակերպ այլ

                                    ածխաջրածիններ

 

Հեղուկ վիճակում

 

- բնական գազ

- պրոպան

- բուտան

- էթիլեն, պրոպիլեն, բութիլեն և բուտադիոն (27.11.14)

- այլ

 

Գազային վիճակում

 

- բնական գազ

- այլ

27.13. Նավթի կոքս, նավթի բիտում և նավթի վերամշակումից առաջացած այլ մնացուկներ, դրանց թվում` հանքաձյութային հանքաշերտերից ստացվածները:

27.14. Բնական բիտում և ասֆալտ, հանքաձյութային կամ նավթաբեր թերթաքարեր և բիտումինացված ավազ, ասֆալտիտներ և ասֆալտային հանքաշերտեր:

27.15. Բնական ասֆալտի, բնական բիտումի, նավթային ֆիտումի, հանքային ձյութերի և հանքային ձյութերի (օրինակ` բիտումինացված քսուքներ, ասֆալտային ճանապարհածածկույթներ) կուպրի վրա հիմնված բիտումինացված խառնուրդներ:

27.16. Էլեկտրաէներգիա

 

Էներգիայի այլ տեսակներ

 

44.01.10. Վառելափայտ ծառաբնի կտորների, ծղանների, տաշեղների, ցախի, կապոցների տեսքով կամ համանման տեսքերով:

 

44.02. Բնափայտի շեղջաքարացված կամ չշեղջաքարացված ածուխ (ներառյալ կեղևներից կամ ընկույզներից ստացված ածուխը):

 

2. Հավելված N I

 

«Էներգետիկ հատվածում տնտեսական գործունեության» սահմանման նկատմամբ

չկիրառվող էներգետիկ նյութեր` արտադրանք (1-ին հոդվածի 5-րդ կետին

համապատասխան)

 

27.07. Յուղեր և քարածխային ձյութից` բարձր ջերմության տակ զտված մթերքներ, համանման այն մթերքները, որոնց մեջ հոտ ունեցող բաղկացուցիչ մասերի զանգվածը գերազանցում է անհոտ զանգվածին (օրինակ` բենզոլ, տոլուոլ, քսիլոլ, նավթալին, հոտ ունեցող այլ ածխաջրածինների խառնուրդներ, ֆենոլներ, կրեոզոտական յուղեր և այլն):

44.01.10. Վառելափայտ ծառաբնի կտորների, ծղանների, տաշեղների, ցախի կապոցների տեսքով կամ համանման այլ տեսքով:

44.01. Բնափայտի շեղջաքարացված կամ չշեղջաքարացված ածուխ (ներառյալ կեղևներից կամ ընկույզից ստացված ածուխը):

 

3. Հավելված TRM

Ծանուցում` աստիճանական վերացում (ՍՏԻՄ) (5-րդ հոդվածի 4-րդ կետին

համապատասխան)

 

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Քարտուղարությանը ծանուցում է առևտրի հետ կապված այն բոլոր ներդրումային միջոցների մասին, որոնք նա կիրառում է, և որոնք 5-րդ հոդվածի դրույթներին չեն համապատասխանում`

ա) սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմը հանդիսանում է ԳԱՏՏ-ի կողմ, կամ

բ) սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմը չի հանդիսանում ԳԱՏՏ-ի կողմ:

Առևտրի հետ կապված ընդհանուր կամ կոնկրետ կիրառման այդպիսի ներդրումային միջոցների մասին ծանուցումն արվում է դրանց հիմնական գծերի նկարագրության հետ միաժամանակ:

2) Այն դեպքում, եթե առևտրի հետ կապված ներդրումային միջոցները կիրառվում են իշխանությունների հայեցողությամբ, ապա ծանուցում է արվում այդպիսի յուրաքանչյուր կոնկրետ կիրառման մասին: Հարկ չկա բացահայտելու այնպիսի տեղեկատվություն, որը կարող է վնաս հասցնել կոնկրետ ձեռնարկությունների առևտրային օրինական շահերին:

3) Առևտրի հետ կապված այն ներդրումային միջոցները, որոնց մասին ծանուցվում է 1-ին կետին համապատասխան, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ վերացնում է`

ա) սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու թվականից սկսած` երկու տարվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմը հանդիսանում է ԳԱՏՏ-ի կողմ, կամ

բ) սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու թվականից սկսած` երեք տարվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմը չի հանդիսանում ԳԱՏՏ-ի կողմ:

4) 3-րդ կետում հիշատակված կիրառելի ժամանակաշրջանի ընթացքում Պայմանավորվող կողմը չի փոփոխում 1-ին կետին համապատասխան ծանուցում արված` առևտրի հետ կապված ոչ մի ներդրումային միջոցի այն պայմանները, որոնք սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու թվականի դրությամբ գերակշռում են այն պայմանների համեմատությամբ, որոնք կմեծացնեին սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի դրույթներին անհամապատասխան լինելու աստիճանը:

5) Չնայած 4-րդ կետի դրույթներին` գոյություն ունեցող այն ձեռնարկություններին աննպաստ պայմանների մեջ չդնելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է 1-ին կետին համապատասխան ծանուցում արված առևտրի հետ կապված ներդրումային միջոց, Պայմանավորվող կողմը կարող է աստիճանական վերացման ժամանակաշրջանում առևտրի հետ կապված այդպիսի միջոց կիրառել նոր կապիտալ ներդրումների նկատմամբ, եթե`

ա) այդպիսի կապիտալ ներդրումների արտադրանքը համանման է գոյություն ունեցող ձեռնարկությունների արտադրանքին, և

բ) այդպիսի կիրառումն անհրաժեշտ է` խուսափելու համար նոր կապիտալ ներդրման և արդեն գոյություն ունեցող ձեռնարկությունների միջև մրցակցության պայմաններն աղավաղելուց:

Նոր կապիտալ ներդրման նկատմամբ այս ձևով կիրառվող առևտրի հետ կապված ներդրումային ցանկացած միջոցի մասին ծանուցվում է Քարտուղարությանը: Առևտրի հետ կապված այդպիսի ներդրումային միջոցի պայմանները իրենց ազդեցությամբ, որով դրանք ներգործում են մրցակցության վրա, համարժեք կլինեն գոյություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ կիրառվող պայմաններին, և դրանց գործողությունը կդադարեցվի միաժամանակ:

6) Այն դեպքում, երբ պետությունը կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունը սույն Պայմանագրին է միանում այն բանից հետո, երբ Պայմանագիրն ուժի մեջ է մտել`

ա) 1-ին և 2-րդ կետերում հիշատակված ծանուցումը պետք է արվի մինչև 1-ին կետում ժամանակի առումով կիրառելի վերջին թվականը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու թվականը, և

բ) աստիճանական վերացման ժամանակաշրջանի ավարտը կլինի, ժամանակի առումով, 3-րդ կետում կիրառելի թվականից առավել ուշ թվականը կամ այդ պետության կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության համար Պայմանագրի ուժի մեջ մտնելու թվականը:

 

4. ՀԱՎԵԼՎԱԾ N

Պայմանավորվող կողմերի ցանկ, որոնց մասնակցությունը, տարանցումը

պահանջում է առնվազն երեք առանձին տարածք (7-րդ հոդվածի 10-րդ կետի

«ա» ենթակետին համապատասխան)

 

1. Կանադա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 

5. ՀԱՎԵԼՎԱԾ VC

Պայմանավորվող կողմերի ցանկ, որոնք կամավոր ստանձնել են

պարտավորություններ 10-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ (10-րդ

հոդվածի 6-րդ կետին համապատասխան)

 

6. ՀԱՎԵԼՎԱԾ ID

Պայմանավորվող կողմերի ցանկ, որոնք չեն թույլատրում ներդրողի կողմից

միևնույն վեճը կրկնակի ներկայացնել միջազգային արբիտրաժ դրա առավել

ուշ փուլում` ըստ 26-րդ հոդվածի

(26-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի 1-ին պարբերության

համապատասխան)

 

    1. Ադրբեջան                               13. Հունգարիա

 

    2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ            14. Հունաստան

 

    3. Ավստրալիա                              15. Ղազախստան

 

    4. Բուլղարիա                              16. Պորտուգալիա

 

    5. Եվրոպական համայնքներ                   17. Ռումինիա

 

    6. Իռլանդիա                               18. Ռուսաստանի Դաշնություն

 

    7. Իսպանիա                                19. Չեխիայի Հանրապետություն

 

    8. Իտալիա                                 20. Սլովենիա

 

    9. Խորվաթիա                               21. Ճապոնիա

 

    10. Լեհաստան                              22. Նորվեգիա

 

    11. Կանադա                                23. Շվեդիա

 

    12. Կիպրոս                                24. Ֆինլանդիա

 

7. ՀԱՎԵԼՎԱԾ IA

Պայմանավորվող կողմերի ցանկ, որոնք չեն թույլատրում 10-րդ հոդվածի

1-ին կետի վերջին նախադասությանը վերաբերող վեճը ներդրողի կողմից կամ

Պայմանավորվող կողմի կողմից ներկայացնել միջազգային արբիտրաժ

(26-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին և 27-րդ հոդվածի 2-րդ կետին

համապատասխան)

 

1. Ավստրալիա

 

2. Կանադա

 

3. Հունգարիա

 

4. Նորվեգիա

 

8. ՀԱՎԵԼՎԱԾ P

Վեճի լուծման ենթազգային հատուկ ընթացակարգ

(27-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան)

 

Մաս 1

 

ա) Կանադա

 

բ) Ավստրալիա

 

Մաս 2

 

1) Այն դեպքում, երբ վճիռ կայացնելիս արբիտրաժային դատարանը գտնում է, որ տարածաշրջանային կամ տեղական կառավարության կամ Պայմանավորվող կողմի (այսուհետ` Պատասխանատու կողմ) միջոցը չի համապատասխանում սույն Պայմանագրի դրույթին, Պատասխանատու կողմը ձեռնարկում է ընդունելի միջոցներ, որոնք կարող են լինել նրա տրամադրության տակ, ապահովելու համար այդ միջոցի նկատմամբ Պայմանագրի պահպանումը:

2) Պատասխանատու կողմը որոշում կայացնելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում Քարտուղարությանը ներկայացնում է գրավոր ծանուցում այդ միջոցի վերաբերյալ սույն Պայմանագրի պահպանման ապահովման ուղղությամբ իր մտադրությունների մասին: Քարտուղարությունը ամենամոտ իրական հնարավորության դեպքում այդ ծանուցումը ներկայացնում է Խարտիայի համաժողովին ոչ ուշ, քան Խարտիայի համաժողովի կողմից ծանուցումը ստանալուն հաջորդող նիստը: Եթե գործնական առումով հնարավոր չէ պահպանումն ապահովել անհապաղ, ապա Պատասխանատու կողմը կունենա ընդունելի ժամանակաշրջան այդ բանն անելու համար: Ընդունելի ժամանակը կհամաձայնեցվի վեճի երկու կողմերի միջև: Այն դեպքում, եթե այդպիսի համաձայնություն ձեռք չի բերված, Պատասխանատու կողմը առաջարկում է ընդունելի ժամանակաշրջան` Խարտիայի համաժողովի հավանության համար:

3) Այն դեպքում, երբ Պատասխանատու կողմը չի կարող ընդունելի ժամանակաշրջանում ապահովել այդ միջոցի վերաբերյալ պահպանումը, այդ կողմը, վեճի կողմ հանդիսացող մյուս Պայմանավորվող կողմի (այսուհետ` Վնաս կրող կողմ) խնդրանքով, ձգտում է Վնաս կրող կողմի հետ համաձայնության գալ վեճի լուծումը փոխադարձաբար բավարարող համապատասխան փոխհատուցման շուրջ:

4) Եթե Վնաս կրող կողմի դիմելու օրից 20 օրվա ընթացքում ձեռք չի բերվում համաձայնություն բավարարող փոխհատուցման շուրջ, Վնաս կրող կողմը կարող է, Խարտիայի համաժողովի թույլտվությամբ, սույն Պայմանագրին համապատասխան` առկախել իր այնպիսի պարտավորությունների կատարումը Պատասխանատու կողմի նկատմամբ, որոնք նա համարում է համարժեք այն պարտավորություններին, որոնցից զրկվել է նշված միջոցառման բերումով, մինչև այն ժամանակ, երբ Պայմանավորվող կողմերը համաձայնության կհասնեն վեճի լուծման շուրջ, կամ երբ անհամապատասխան միջոցը կհամապատասխանեցվի սույն Պայմանագրին:

5) Քննության առնելիս այն, թե ինչ պարտավորություններ պետք է առկախել, Վնաս կրող կողմը կիրառում է հետևյալ սկզբունքներն ու ընթացակարգերը.

ա) Վնաս կրող կողմն առաջին հերթին ձգտում է պարտավորություններն առկախել սույն Պայմանագրի այն մասով, որի վերաբերյալ արբիտրաժային դատարանը բացահայտել է խախտում,

բ) եթե Վնաս կրող կողմը գտնում է, որ սույն Պայմանագրի այդ մասով պարտավորությունների առկախումը իրական և արդյունավետ չէ, նա կարող է ձգտել պարտավորություններն առկախել սույն Պայմանագրի ուրիշ մասերով: Եթե Վնաս կրող կողմը որոշում է ընդունում թույլտվություն խնդրել` առկախելու պարտավորությունները այդ ենթակետին համապատասխան, ապա նա թույլտվության վերաբերյալ` Խարտիայի համաժողովին հղած իր խնդրանքի մեջ շարադրում է դրա պատճառները:

6) Պատասխանատու կողմի` Վնաս կրող կողմին և որոշում կայացրած արբիտրաժային դատարանի նախագահին ուղարկած գրավոր հարցման հիման վրա դատարանը որոշում է, թե Վնաս կրող կողմի առկախած պարտավորությունների աստիճանը չափից ավելի է, թե ոչ և, եթե այդպես է, ապա` որքանով: Եթե արբիտրաժային դատարանը չի կարող վերստին գումարվել, ապա այդպիսի որոշում պետք է կայացվի գլխավոր Քարտուղարի նշանակած մեկ կամ ավելի թվով արբիտրների կողմից: Սույն կետին համապատասխան որոշումները պետք է կայացվեն, արբիտրաժային դատարան դիմելու կամ Գլխավոր քարտուղարի նշանակումների օրից սկսած, 60 օրվա ընթացքում: Պարտավորությունները չեն առկախվի մինչև այն որոշումը, որը հանդիսանում է վերջնական և պարտադիր:

7) Պատասխանատու կողմի վերաբերյալ ցանկացած պարտավորություն առկախելիս Վնաս կրող կողմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի աննպաստ կերպով չներազդի սույն Պայմանագրով հատկացված ցանկացած այլ Պայմանավորվող կողմի իրավունքների վրա:

 

9. ՀԱՎԵԼՎԱԾ G

ԳԱՏՏ-Ի և դրա հետ կապված Փաստաթղթերի դրույթների կիրառումը

կարգավորող բացառումները և կանոնները

(29-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան)

 

1) 1947 թվականի` ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի հետևյալ դրույթները չեն կիրառվի 29-րդ հոդվածի 2.ա կետով`

ա) Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագիր

II. Զիջումների ցուցակներ ու Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրին կից ցուցակներ)

IV. Կինոֆիլմերին վերաբերող Հատուկ պայմաններ

XV. Տարադրամի փոխանակման միջոցառումներ

XVIII. Կառավարական օգնություն տնտեսական զարգացմանը

XXII. Խորհրդակցություններ

XXIII. Օգուտների վերացում կամ կրճատում

XXV. Պայմանավորված կողմերի համատեղ գործողություններ

XXVI. Ընդունումը, ուժի մեջ մտնելը և գրանցումը

XXVII. Գործողության առկախում կամ զիջումների բացառում

XXVIII. Ցուցակների փոփոխություն

XXVIII. bis բանակցություններ սակագների վերաբերյալ

XXIX. Սույն համաձայնագրի առնչությունը Հավանայի Կանոնադրությանը

XXX. ՈՒղղումներ

XXXI. Համաձայնագրից դուրս գալը

XXXII. Պայմանավորվող կողմեր

XXXIII. Միանալը

XXXV. Համաձայնագրի չկիրառում առանձին Պայմանավորվող կողմերի միջև

XXXVI. Սկզբունքներ և նպատակներ

XXXVII. Պարտավորություններ

XXXVIII. Համատեղ գործողություններ

Հավելված - H XXVI հոդվածին վերաբերող

Հավելված I. Պարզաբանող ծանոթություններ և լրացումներ (որոնք վերաբերում են ԳԱՏՏ-ի վերոհիշյալ հոդվածներին)

Զարգացման նպատակներով պաշտպանական գործողություն, փոխըմբռնում ծանուցման, խորհրդակցությունների, վեճերի լուծման և դիտարկման վերաբերյալ:

բ) ԳԱՏՏ-ի հետ կապված Փաստաթղթեր

1) Համաձայնագիր Առևտրի տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ (Չափանիշների օրենսգիրք)

Ներածություն (1-ին, 8-րդ, 9-րդ կետեր)

1.3. Ընդհանուր դրույթներ

2.6.4. Կենտրոնական կառավարական մարմինների կողմից տեխնիկական նորմերի և չափանիշների պատրաստումը, ընդունումը և կիրառումը

10.6. Տեղեկատվություն տեխնիկական նորմերի, չափանիշների և հավաստագրերի համակարգերի մասին

11. Տեխնիկական աջակցությունը մյուս կողմերին

12. Հատուկ և տարբերակված ռեժիմ զարգացող երկրների հետ

13. Առևտրում տեխնիկական խոչընդոտների Կոմիտե

14. Խորհրդակցություններ և վեճերի լուծում

15. Եզրափակիչ դրույթներ (բացի 15.5-ից և 15.13-րդից)

Հավելված 2. Տեխնիկական փորձագետների խմբեր

Հավելված 3. Փորձագետների հանձնաժողովներ

2) Պետական գնումների համաձայնագիր

3) Համաձայնագիր VI, XVI և XXIII հոդվածների մեկնաբանման և կիրառման մասին (Նպաստներ և փոխհատուցման միջոցներ)

10. Մի քանի հումքային ապրանքների արտահանման նպաստներ

12. Խորհրդակցություններ

13. Վեճերի լուծում, լուծում և լուծված պատասխան միջոցներ

14. Զարգացող երկրներ

16. Նպաստների և փոխհատուցման միջոցների Կոմիտե

17. Հաշտեցում

18. Վեճերի լուծում

19.2 Ընդունումը և միանալը

19.4 ՈՒժի մեջ մտնելը

19.5. ա) Ազգային օրենսդրություն

19.6. Վերանայում

19.7. ՈՒղղումներ

19.8. Դուրս գալը

19.9. Սույն Պայմանագրի չկիրառումը այն ստորագրած առանձին կողմերի միջև

19.11. Քարտուղարություն

19.12. Ի պահ հանձնելը

19.13. Գրանցում

4) VII հոդվածի կիրառման համաձայնագիր (Մաքսային գնահատում)

1.2. բ) IV) Գործարքի արժեք

11.1 Մաքսային արժեքի որոշում

14. Հավելվածների կիրառում (երկրորդ նախադասություն)

18. Սահմանակարգերը (Մաքսային գնահատման Կոմիտե)

19. Խորհրդակցություններ

20. Վեճերի լուծում

21. Հատուկ և տարբերակված ռեժիմ զարգացող երկրների համար

22. Ընդունումը և միանալը

24. ՈՒժի մեջ մտնելը

25.1 Ազգային օրենսդրություն

26. Վերանայում

27. ՈՒղղումներ

28. Համաձայնագրից դուրս գալը

29. Քարտուղարություն

30. Ի պահ հանձնելը

31. Գրանցում

Հավելված II. Մաքսային գնահատման Տեխնիկական կոմիտե

Հավելված III. ad hoc փորձագետների խմբեր

VII հոդվածի կիրառման մասին` համաձայնագրին կից Արձանագրություն (բացի 1.7-ի և 1.8-ի` համապատասխանության մասին անհրաժեշտ ներածական տեսքով)

5) Համաձայնագիր արտահանության արտոնագրման ընթացակարգերի մասին

1.4. Ընդհանուր դրույթներ (վերջին նախադասություն)

2.2. Արտահանման ինքնաշխատ արտոնագրում

(Ծանոթություն 2)

4. Խորհրդակցություններ և վեճերի լուծում

5. Եզրափակիչ դրույթներ (բացի 2-րդ կետից)

6) Համաձայնագիր VI հոդվածի կիրառման մասին (Հակադեմպինգային օրենսգիրք)

13. Զարգացող երկրներ

14. Հակադեմպինգային պրակտիկայի Կոմիտե

15. Խորհրդակցություններ, վեճերի լուծում և լուծում

16. Եզրափակիչ դրույթներ (բացի 1-ին և 3-րդ կետերի)

7) Պայմանավորվածություն տավարի մսի վերաբերյալ

8) Միջազգային պայմանավորվածություն կաթնամթերքի վերաբերյալ

9) Համաձայնագիր քաղաքացիական ավիատեխնիկայի առևտրի վերաբերյալ

10) Հռչակագիր վճարման բալանսի հավասարակշռության ապահովման նպատակով կիրառվող միջոցների մասին

գ) ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի մյուս բոլոր դրույթները, որոնք վերաբերում են`

1. տնտեսական զարգացմանը ցուցաբերվող կառավարական օգնությանը և զարգացող երկրների վերաբերյալ ռեժիմին, բացի տարբերակված և առավել արտոնյալ ռեժիմ տրամադրելու մասին, զարգացող երկրների փոխադարձության և առավել լրիվ մասնակցության մասին 1979 թ. նոյեմբերի 28-ի L (4903) Որոշման 1-ից 4-րդ կետերից,

2. կոմիտեների, մասնագետների և մյուս օժանդակ մարմինների հիմնադրմանը և գործելուն,

3. ստորագրմանը, միանալուն, ուժի մեջ մտնելուն, դուրս գալուն, ի պահ հանձնելուն և գրանցմանը,

դ) բոլոր համաձայնագրերը, պայմանավորվածությունները, որոշումները, փոխըմբռնումները կամ մյուս համատեղ միջոցները` «ա» և «գ» ենթակետերում նշված դրույթներին համապատասխան:

2) Պայմանավորվող կողմերը «Վճարային բալանսի հավասարակշռվածության ապահովման նպատակով ընդունվող առևտրային միջոցների» հռչակագրի դրույթները ԳԱՏՏ-ի կողմեր չհանդիսացող Պայմանավորվող կողմերի ընդունած միջոցների նկատմամբ կկիրառեն այն չափով, որքանով դա բավարար է սույն Պայմանագրի մյուս դրույթների համատեքստում:

3) 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի արդյունքում կիրառելի դարձած դրույթներով պահանջվող ծանուցումների վերաբերյալ`

ա) ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի կողմեր չհանդիսացող Պայմանավորվող կողմերը իրենց ծանուցումները հղում են Քարտուղարությանը:

Քարտուղարությանը հասցեագրված ծանուցումները կկազմվեն սույն Պայմանագրի նույնական լեզուներից մեկով: Միայն ուղեկցող փաստաթղթերը կարող են լինել Պայմանավորվող կողմի լեզվով:

բ) Այդպիսի պահանջները չեն կիրառվում նաև ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի կողմեր հանդիսացող Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որոնք ծանուցումների վերաբերյալ ունեն իրենց սեփական պահանջները:

4) Միջուկային նյութերի առևտուրը կարող է կարգավորվել Եվրոպական էներգետիկ խարտիայի համաժողովի եզրափակիչ ակտում շարադրվող` տվյալ կետի վերաբերյալ Հռչակագրում հիշատակված համաձայնագրերով:

 

10. ՀԱՎԵԼՎԱԾ TFU

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության նախկին մասեր

կազմող պետությունների միջև առևտրական համաձայնագրին վերաբերող

դրույթներ

(29-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան)

 

1) 29-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում հիշատակված ցանկացած համաձայնագրի մասին գրավոր ծանուցվում է Քարտուղարությունը այդպիսի համաձայնագրի այն բոլոր կողմերի միջոցով կամ բոլոր կողմերի անունից, որոնք սույն Պայմանագիրը ստորագրում են կամ միանում են նրան.

ա) ՈՒժի մեջ գտնվող այն համաձայնագրի առնչությամբ, որը երեք ամիս հետո այն ամսաթվից, երբ այդ կողմերից առաջինը ստորագրում է Պայմանագիրը կամ ի պահ է հանձնում դրան միանալու մասին ակտը ոչ ուշ, քան ստորագրման կամ ի պահ հանձնելու այդպիսի թվականից հետո վեց ամիս անց, և

բ) Այն համաձայնագրի վերաբերյալ, որն ուժի մեջ է մտնում «ա» ենթակետում հիշատակված ամսաթվից հետո եկող ամսաթվին` դրա ուժի մեջ մտնելուց առաջ բավարար ժամանակահատվածում` այն հաշվով, որ Պայմանագիրը ստորագրած կամ դրան միացած մյուս պետությունները կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները (այսուհետ` շահագրգիռ կողմեր) ընդունելի հնարավորություն ունենան մինչև դրա ուժի մեջ մտնելը քննության առնել համաձայնագիրը և դրա նկատմամբ իրենց մոտեցումը ներկայացնել համաձայնագրի կողմերին և Խարտիայի համաժողովին:

2) Ծանուցումը ընդգրկում է`

ա) համաձայնագրի բնօրինակ տեքստերի պատճենները բոլոր այն լեզուներով, որոնցով ստորագրված է.

բ) EM Հավելվածում ընդգրկված առարկաների վկայակոչման միջոցով այն էներգետիկ նյութերի և արտադրանքի նկարագրությունը, որոնց նկատմամբ կիրառվում է համաձայնագիրը.

գ) 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի բերումով` ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի կիրառելի դարձված յուրաքանչյուր համապատասխան դրույթի համար առանձին-առանձին, որոնք համաձայնագրի կողմերի համար անհնարին կամ ոչ էական են դարձնում այդ դրույթին լրիվ համապատասխանությունը.

դ) այն կոնկրետ միջոցները, որոնք պետք է ձեռնարկի համաձայնագրի յուրաքանչյուր կողմ «գ» ենթակետում հիշատակված հանգամանքների վերաբերյալ.

ե) համաձայնագրի անհամապատասխան դրույթների հետևողական կրճատման և վերջնական վերացման հասնելու` կողմերի ծրագրերի նկարագրությունը:

3. Համաձայնագրի կողմերը, որի մասին ծանուցում է արված, 1-ին կետին համապատասխան, Շահագրգիռ կողմերին տրամադրում են ընդունելի հնարավորություն նրանց հետ անցկացնելու խորհրդակցություններ այդպիսի համաձայնագրի վերաբերյալ, և քննության է առնվում դրանց առաջադրումները: Ցանկացած Շահագրգիռ կողմի հարցումով համաձայնագիրը քննության է առնվում Խարտիայի համաժողովի կողմից, որը կարող է հանձնարարականներ ընդունել այդպիսի համաձայնագրի վերաբերյալ:

4. Խարտիայի համաժողովը պարբերաբար քննության է առնում այն համաձայնագրերի կատարումը, որոնց մասին ծանուցում է արված 1-ին կետի համաձայն, և 29-րդ հոդվածի 2.ա կետի բերումով` կիրառելի դարձած դրանց այն դրույթների վերացման ուղղությամբ առաջխաղացումը, որոնք չեն համապատասխանում ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի դրույթներին: Ցանկացած Շահագրգիռ կողմի խնդրանքով Խարտիայի համաժողովը կարող է ընդունել հանձնարարականներ այդպիսի համաձայնագրի վերաբերյալ:

5. Անհրաժեշտության դեպքում, կարող է թույլատրվել, որ 29-րդ հոդվածի 2 բ) կետում հիշատակված համաձայնագիրն ուժի մեջ մտնի առանց 1-ին կետի բ) ենթակետում, 2-րդ և 3-րդ կետերում նախատեսված ծանուցման և խորհրդակցության պայմանով, որ այդպիսի ծանուցումն արվում և այդպիսի խորհրդակցության հնարավորությունը տրամադրվում է անմիջապես: Այդ դեպքում կողմերը, այնուամենայնիվ, դրա ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես ծանուցում են տեքստի մասին` 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան:

6. Պայմանավորվող կողմերը, որոնք հանդիսանում են կամ դառնում են 29-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետում նկարագրված համաձայնագրի կողմեր, պարտավորվում են 29-րդ հոդվածի 2-րդ կետի ա) կետի բերումով կիրառելի դարձած ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի դրույթներին անհամապատասխանությունը սահմանափակել այնպիսի դրույթներով, որոնք անհրաժեշտ են արձագանքելու համար կոնկրետ հանգամանքներին, ինչպես նաև այդպիսի համաձայնագիրն իրականացնել այնպես, որ այն, որքան հնարավոր է, առավել քիչ չափով շեղվի այդ դրույթներից: Նրանք բոլոր ջանքերը գործադրում են ուղղման միջոցներ ձեռնարկելու համար` Շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջադրումների և Խարտիայի համաժողովի ցանկացած հանձնարարականի լույսի ներքո:

 

11. ՀԱՎԵԼՎԱԾ D

Առևտրային վեճերի լուծման ժամանակավոր դրույթներ

(29-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան)

 

1) ա) Միմյանց հետ ունեցած իրենց հարաբերություններում Պայմանավորվող կողմերը համագործակցության և խորհրդակցությունների միջոցով գործադրում են բոլոր ջանքերը` այն հաշվով, որպեսզի գործող այնպիսի միջոցների վերաբերյալ ցանկացած վեճ լուծեն փոխադարձ բավարարման հիման վրա, որոնք կարողանային էապես ներգործել առևտրի նկատմամբ 5-րդ կամ 29-րդ հոդվածի համաձայն կիրառվող դրույթների պահպանման վրա:

բ) Մի Պայմանավորվող կողմը կարող է մյուս Պայմանավորվող կողմին ուղարկել գրավոր խնդրանք մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած այն միջոցի վերաբերյալ խորհրդակցությունների մասին, որը կարող է, իր կարծիքով, էապես ներգործել առևտրի նկատմամբ 5-րդ կամ 29-րդ հոդվածի համաձայն կիրառվող դրույթների պահպանման վրա: Խորհրդակցությունների մասին խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմը հաղորդում է հնարավորին չափ առավել լրիվ տեղեկություններ այն միջոցի մասին, որը հանդիսանում է գանգատի առարկան, և նշում է 5-րդ կամ 29-րդ հոդվածի, ինչպես նաև ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի այն դրույթները, որոնք, իր կարծիքով, առնչություն ունեն տվյալ գործի հետ: Տվյալ կետի համաձայն խորհրդակցությունների վերաբերյալ խնդրանքների մասին ծանուցում է Քարտուղարությանը, որը Պայմանավորվող կողմերին պարբերաբար տեղեկացնում է` առաջիկա խորհրդակցությունների մասին ստացված ծանուցումներին համապատասխան:

գ) Պայմանավորվող կողմը դիմում է ցանկացած գաղտնի կամ որևէ մեկի սեփականությունը հանդիսացող` դրան հավասարեցված տեղեկատվությամբ, որը շարադրվում է գրավոր խնդրանքի մեջ, կամ այդպես է վարվում` ի պատասխան այդպիսի տեղեկատվության, կամ խորհրդակցությունների ընթացքում վարվում է ճիշտ այն ձևով, ինչ ձևով նրան դիմում է այդ տեղեկատվությունը տրամադրող Պայմանավորվող կողմը:

դ) Ձգտելով լուծել այն հարցերը, որոնք, Պայմանավորվող կողմի կարծիքով, ներազդում են առևտրի նկատմամբ 5-րդ կամ 29-րդ հոդվածի համաձայն կիրառվող դրույթների պահպանման վրա իր և մյուս Պայմանավորվող կողմի հարաբերություններում, խորհրդակցություններին կամ վեճի լուծման այլ ընթացակարգերին մասնակցող Պայմանավորվող կողմերը ջանքեր են գործադրում` այն հաշվով, որ խուսափեն ցանկացած այլ Պայմանավորվող կողմի առևտրի վրա աննպաստ կերպով ներազդող որոշումից:

2) ա) Եթե խորհրդակցությունների մասին 1-ին կետի «բ» ենթակետում հիշատակված խնդրանքը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում Պայմանավորվող կողմերը չեն լուծում իրենց վեճը կամ չեն համաձայնում այն լուծել հաշտության, միջնորդության, արբիտրաժի կամ այլ մեթոդով, երկու Պայմանավորվող կողմերից ցանկացած կողմ կարող է Քարտուղարություն հանձնել գրավոր դիմում` «բ»-ից «զ» ենթակետերին համապատասխան փորձագետների հանձնաժողով ստեղծելու մասին: Իր խնդրանքի մեջ Պայմանավորվող կողմը շարադրում է վեճի էությունը և նշում, թե, իր կարծիքով, 5-րդ կամ 29-րդ հոդվածի, ինչպես նաև ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի ո՛ր դրույթներն են վեճին առնչվում: Քարտուղարությունը խնդրանքի պատճենները անմիջապես փոխանցում է բոլոր Պայմանավորվող կողմերին:

բ) Վեճը լուծելիս հաշվի են առնվում մյուս Պայմանավորվող կողմերի շահերը: Գործի մեջ էապես շահագրգիռ ցանկացած այլ Պայմանավորվող կողմ իրավունք ունի ընդգրկվելու փորձագետների հանձնաժողովի կողմից և հանձնաժողովին գրավոր հանձնելու իր մոտեցումը` պայմանով, որ ինչպես վեճի Պայմանավորվող կողմերը, այնպես էլ Քարտուղարությունը շահագրգռվածության մասին նրա գրավոր ծանուցումը ստացած լինեն փորձագետների հանձնաժողովի ստեղծման թվականից ոչ ուշ. ինչպես դա սահմանված է «գ» ենթակետին համապատասխան:

գ) Փորձագետների հանձնաժողովը ստեղծված է համարվում, «ա» ենթակետի համաձայն, Պայմանավորվող կողմի գրավոր խնդրանքը Քարտուղարության ստանալուց հետո 45 օր անց:

դ) փորձագետների հանձնաժողովը կազմվում է երեք անդամներից, որոնք ընտրվում են Գլխավոր քարտուղարի կողմից` 7-րդ կետում հիշատակված ցուցակից: Բացի այն դեպքերից, երբ վիճող Պայմանավորվող կողմերը կպայմանավորվեն այլ կերպ, հանձնաժողովի անդամները չեն լինի կամ վեճի կողմեր հանդիսացող կամ «բ» ենթակետին համապատասխան իրենց շահագրգռվածության մասին ծանուցած Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ կամ Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպության այն անդամ պետությունների քաղաքացիներ, որոնք հանդիսանում են կա՛մ վեճի կողմ, կա՛մ «բ» ենթակետին համապատասխան իրենց շահագրգռվածության մասին ծանուցած անդամ պետության քաղաքացիներ:

ե) Վեճի Պայմանավորվող կողմերը տասն աշխատանքային օրվա ընթացքում իրենց վերաբերմունքն են արտահայտում փորձագետների հանձնաժողովի անդամների նշանակումների առթիվ և չեն բացարկում այդ նշանակումները, բացի ստիպողական նկատառումներով արված բացարկից:

զ) Փորձագետների հանձնաժողովի անդամները հանդես են գալիս իրենց անունից և ո՛չ ձգտում են ստանալ, ո՛չ էլ ստանում են ցուցումներ ցանկացած կառավարությունից կամ մեկ ուրիշ մարմնից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Պարտավորվում է հարգել այդ սկզբունքները և չձգտել ներազդելու փորձագետների հանձնաժողովի անդամների վրա նրանց խնդիրների կատարման գործում: Փորձագետների հանձնաժողովի անդամները ընտրվում են այն հաշվով, որ ապահովվի նրանց անկախությունը, և հանձնաժողովի կազմը արտահայտի արհեստավարժ պատրաստության և փորձառության բավարար չափանիշներով:

է) Քարտուղարությունն առանց հապաղելու Պայմանավորվող կողմերին հայտնում է փորձագետների հանձնաժողովի կազմավորման մասին:

3) ա) Խարտիայի համաժողովն ընդունում է փորձագետների հանձնաժողովի աշխատանքի ընթացակարգի` սույն Հավելվածին համապատասխանող կանոնները: Ընթացակարգի կանոնները պետք է որքան հնարավոր է առավել լրիվ համապատասխանեն ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի գործընթացի կանոններին: Փորձագետների հանձնաժողովը նաև իրավունք ունի ընդունելու ընթացակարգի լրացուցիչ կանոններ, որոնք չեն հակասում ընթացակարգի` Խարտիայի համաժողովի կողմից ընդունված կանոններին կամ սույն Հավելվածին: Փորձագետների հանձնաժողովում գործ քննության առնելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ և, 2-րդ «բ» ենթակետին համապատասխան, իր շահագրգռվածության մասին ծանուցում արած ցանկացած այլ Պայմանավորվող կողմ ունի հանձնաժողովում առնվազն մեկ անգամ ընդգրկվելու և գրավոր նյութ ներկայացնելու իրավունք: Վիճող Պայմանավորվող կողմերը ունեն նաև գրավոր հակափաստարկներ ներկայացնելու իրավունք: Փորձագետների հանձնաժողովը կարող է դրական մոտենալ իր շահագրգռվածության մասին` 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ծանուցում արած ցանկացած այլ Պայմանավորվող կողմի խնդրանքի` ծանոթանալու հանձնաժողովին ներկայացրած գրավոր ցանկացած դիմումի` այդ դիմումը ներկայացրած Պայմանավորվող կողմի համաձայնությամբ:

Գործի քննությունը հանձնաժողովում պետք է գաղտնի լինի: Հանձնաժողովն արդարացիորեն է գնահատում իրեն ներկայացված նյութերը, ներառյալ վեճի հանգամանքները, և առևտրի նկատմամբ 5-րդ կամ 29-րդ հոդվածի համաձայն կիրառելի դրույթներին միջոցների համապատասխանությունը: Իր գործառույթներն իրականացնելիս հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացնում վիճող Պայմանավորվող կողմերի հետ և նրանց պատշաճ հնարավորություն է ընձեռում` հասնելու փոխադարձ բավարարող որոշման: Եթե վիճող կողմերը չեն պայմանավորվում այլ կերպ, հանձնաժողովն իր որոշումը հիմնավորում է Պայմանավորվող կողմերի փաստարկների և առաջադրումների նյութերի հիման վրա: Փորձագետների հանձնաժողովները ղեկավարվում են ԳԱՏՏ-ի շրջանակներում ԳԱՏՏ-ին և դրա հետ կապված Փաստաթղթերին տրված մեկնաբանություններով և հարցականի տակ չեն դնում 5-րդ և 29-րդ հոդվածի հետ համատեղելի լինելու` ԳԱՏՏ-ի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի կողմից կիրառվող պրակտիկան ԳԱՏՏ-ի մյուս կողմերի վերաբերյալ, որոնց նկատմամբ այդ կողմը կիրառում է ԳԱՏՏ-ը, և որոնք այդ կողմերի միջոցով չեն հանձնվել` ԳԱՏՏ-ին համապատասխան վեճը լուծելու համար: Եթե վիճող Պայմանավորվող կողմերը չպայմանավորվեն այլ կերպ, հանձնաժողովին վերաբերող բոլոր ընթացակարգերը, ներառյալ նրա վերջնական զեկույցի թողարկումը, պետք է ավարտվեն հանձնաժողովի ստեղծման թվականից 180 օրվա ընթացքում, սակայն այդ ժամկետի ընթացքում բոլոր ընթացակարգերի անավարտությունը չպետք է ներգործի վերջնական զեկույցի վավերականության վրա:

բ) Հանձնաժողովն ինքն է սահմանում սեփական իրավազորությունը. այդպիսի սահմանումը հանդիսանում է վերջնական և պարտադիր: Վիճող Պայմանավորվող կողմից ցանկացած առարկություն, թե այս կամ այն վեճը չի մտնում հանձնաժողովի իրավազորության մեջ, քննության է առնվում հանձնաժողովի կողմից, որը որոշում է` այդ առարկությունը քննության առնել որպես նախնական հա՞րց, թե այն միացնել վեճի հանգամանքներին:

գ) Ըստ էության համասեռ հանդիսացող վեճերի վերաբերյալ փորձագետների հանձնաժողով ստեղծելու մասին երկու կամ ավելի թվով խնդրանքների դեպքում Գլխավոր քարտուղարը կարող է, բոլոր վիճող Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, նշանակել միասնական հանձնաժողով:

4) ա) Քննության առնելով հակափաստարկները` փորձագետների հանձնաժողովը Պայմանավորվող կողմերին է ներկայացնում իր գրավոր զեկույցի նախագծի նկարագրական բաժինները, ներառյալ փաստերի արձանագրումը և վիճող Պայմանավորվող կողմերի առաջադրած փաստարկների համառոտ շարադրանքը: Վիճող Պայմանավորվող կողմերին հնարավորություն է տրվում հանձնաժողովի սահմանած ժամկետում ներկայացնել դիտողություններ նկարագրական բաժինների վերաբերյալ:

Պայմանավորվող կողմերից դիտողությունների ստացման համար սահմանված թվականից հետո փորձագետների հանձնաժողովը վիճող Պայմանավորվող կողմերին ներկայացնում է միջանկյալ գրավոր զեկույց. այն իր մեջ ներառում է ինչպես նկարագրական բաժինները, այնպես էլ հանձնաժողովի կողմից առաջարկվող եզրակացությունները և որոշումները: Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի ընթացքում վիճող Պայմանավորվող կողմը կարող է հանձնաժողովին գրավոր խնդրանք ներկայացնել` մինչև վերջնական զեկույցի հրապարակումը միջանկյալ զեկույցի որոշակի ասպեկտները հանձնաժողովի կողմից վերանայելու մասին: Մինչև վերջնական զեկույցի հրապարակումը հանձնաժողովը կարող է, իր հայեցողությամբ, հանդիպել վիճող Պայմանավորվող կողմերի հետ` այդպիսի խնդրանքի մեջ շոշափվող հարցերը քննության առնելու համար:

Վերջնական զեկույցն ընդգրկում է նկարագրական բաժինները (ներառյալ փաստերի արձանագրումը և Պայմանավորվող կողմերի առաջադրած փաստարկների համառոտ շարադրանքը), հանձնաժողովի եզրակացությունները և հետևությունները, ինչպես նաև միջանկյալ զեկույցի կոնկրետ ասպեկտների առթիվ առաջադրած փաստարկների քննությունը զեկույցի վերանայման փուլում: Վերջնական զեկույցում քննության է առնվում հանձնաժողովի առջև բարձրացված և վեճի լուծման համար անհրաժեշտ ամեն մի էական հարց, և շարադրվում են հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների հիմքերը:

Հանձնաժողովը ներկայացնում է իր վերջնական զեկույցը` այն առանց ուշացնելու ներկայացնելով Քարտուղարությանը և վիճող Պայմանավորվող կողմերին: Քարտուղարությունը ամենամոտ իրական հնարավորության դեպքում բոլոր Պայմանավորվող կողմերի շրջանում տարածում է վերջնական զեկույցը բոլոր գրավոր այն կարծիքների հետ միասին, որոնք վիճող Պայմանավորվող կողմը ցանկանում է կցել զեկույցին:

բ) Եթե հանձնաժողովը որոշում է, որ Պայմանավորվող կողմի ներկայացրած կամ պահպանող միջոցը չի համապատասխանում 5-րդ կամ 29-րդ հոդվածի դրույթին կամ ԳԱՏՏ-ի և դրա հետ կապված Փաստաթղթերի` 29-րդ հոդվածի համաձայն կիրառվող դրույթին, ապա հանձնաժողովը կարող է իր վերջնական զեկույցում առաջարկել, որ Պայմանավորվող կողմը փոփոխի այդ միջոցը կամ հրաժարվի դրանից կամ նման վարքագծից` այն հաշվով, որ նրա կողմից պահպանվի այդ դրույթը:

գ) Փորձագետների զեկույցները պետք է ստանան Խարտիայի համաժողովի հավանությունը, որպեսզի Խարտիայի համաժողովին բավարար ժամանակ տրամադրի հանձնաժողովի զեկույցները քննության առնելու համար. զեկույցը Խարտիայի համաժողովի կողմից պետք է ընդունվի առնվազն 30 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ այդ զեկույցը Քարտուղարության կողմից կներկայացվի բոլոր Պայմանավորվող կողմերին: Այն Պայմանավորվող կողմերը, որոնք առարկություններ ունեն հանձնաժողովի զեկույցի դեմ, իրենց առարկությունների հիմնավորումները Քարտուղարությանը գրավոր ներկայացնում են զեկույցն ընդունելու նպատակով Խարտիայի համաժողովի կողմից այդ զեկույցը քննության առնվելու օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, իսկ Քարտուղարությունն առանց ուշացնելու դրանք տրամադրում է բոլոր Պայմանավորվող կողմերին: Վիճող Պայմանավորվող կողմերը և իրենց շահագրգռվածության մասին 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ծանուցում արած Պայմանավորվող կողմերը ունեն այդ վեճի առթիվ Խարտիայի համաժողովի կողմից հանձնաժողովի զեկուցման քննարկմանը լրիվ մասնակցելու իրավունք, և նրանց կարծիքները արձանագրվում են ամբողջովին:

դ) Ի շահ բոլոր Պայմանավորվող կողմերի վեճերի արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով էական պայման է հանդիսանում հանձնաժողովի` Խարտիայի համաժողովի կողմից ընդունված վերջնական զեկույցի մեջ պարունակված որոշումների և հանձնարարականների անհապաղ կատարումը: Այն Պայմանավորվող կողմը, որին հասցեագրված է հանձնաժողովի` Խարտիայի համաժողովի կողմից ընդունված վերջնական զեկույցի մեջ շարադրված որոշումը կամ հանձնարարականը, Խարտիայի համաժողովին տեղեկացնում է այդպիսի որոշման կամ հանձնարարականի կատարման վերաբերյալ իր մտադրությունների մասին: Այն դեպքում, եթե դրանց անհապաղ կատարումը հնարավոր չէ, համապատասխան Պայմանավորվող կողմը Խարտիայի համաժողովին պարզաբանում է չկատարման պատճառները, և այդպիսի պարզաբանման լույսի ներքո նրան տրվում է ընդունելի ժամկետ` դրանք կատարելու համար: Վեճի լուծման նպատակը այն միջոցների փոփոխումը կամ վերացումն է, որոնք հակասում են համապատասխան դրույթներին:

5) ա) Եթե Պայմանավորվող կողմը ընդունելի ժամանակամիջոցի ընթացքում չի կատարում հանձնաժողովի` Խարտիայի համաժողովի կողմից ընդունված վերջնական զեկույցի մեջ պարունակված որոշումը կամ հանձնարարականը, ապա այդպիսի չկատարման հետևանքով վնաս կրող` վեճի Պայմանավորվող կողմը կարող է չկատարող Պայմանավորվող կողմին հանձնել գրավոր խնդրանք այն մասին, որ չկատարող Պայմանավորվող կողմը բանակցությունների մեջ մտնի` համաձայնեցված փոխհատուցման նպատակով: Այդպիսի խնդրանք ստանալու դեպքում չկատարող Պայմանավորվող կողմը բանակցությունների մեջ է մտնում անմիջապես:

բ) Եթե չկատարող Պայմանավորվող կողմը հրաժարվում է բանակցություններից, կամ եթե բանակցությունների մասին խնդրանքը հանձնելուց հետո 30 օրվա ընթացքում Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս, վնաս կրող Պայմանավորվող կողմը կարող է գրավոր դիմել Խարտիայի համաժողովին` չկատարող Պայմանավորվող կողմի առջև իր պարտականություններն առկախելու թույլտվություն ստանալու խնդրանքով` 5-րդ կամ 29-րդ հոդվածի համաձայն:

գ) Խարտիայի համաժողովը վնաս կրող Պայմանավորվող կողմին կարող է թույլատրել չկատարող Պայմանավորվող կողմի նկատմամբ, 5-րդ կամ 29-րդ հոդվածի դրույթներին կամ ԳԱՏՏ-ի կամ դրա հետ կապված Փաստաթղթերի դրույթներին համապատասխան, առկախել իր այնպիսի պարտավորությունները, որոնք կիրառվում են 29-րդ հոդվածով, որոնք վնաս կրող Պայմանավորվող կողմը համարում է համարժեք տվյալ հանգամանքներում:

դ) Պարտավորությունների առկախումը կրում է ժամանակավոր բնույթ և կիրառվում է մինչև այն ժամանակը, երբ վերացվում է 5-րդ կամ 29-րդ հոդվածին հակասող ճանաչված միջոցը, կամ երբ ձեռք է բերվում փոխադարձաբար բավարարող որոշում:

6) ա) Մինչև այդպիսի պարտավորությունների առկախումը վնաս կրող Պայմանավորվող կողմը չկատարող Պայմանավորվող կողմին տեղեկացնում է իր կողմից նախատեսվող առկախման բնույթի և ծավալի մասին: Եթե չկատարող Պայմանավորվող կողմը Գլխավոր քարտուղարին գրավոր առարկություն է հանձնում առկախվող պարտավորությունների` վնաս կրող Պայմանավորվող կողմի առաջարկած ծավալի դեմ, ապա այդպիսի առարկությունը տրվում է արբիտրաժ, ինչպես դա նախատեսված է ստորև: Պարտավորությունների առաջարկվող առկախումը հետաձգվում է մինչև արբիտրաժի ավարտը և մինչև այն պահը, երբ արբիտրաժային հանձնաժողովի վճիռը դառնում է վերջնական և պարտադիր` «ե» ենթակետին համապատասխան:

բ) Գլխավոր քարտուղարը արբիտրաժային հանձնաժողովը հիմնում է 2-րդ կետի «դ» ենթակետից «զ» ենթակետին համապատասխան, որը, ըստ հնարավորության, հանդիսանում է փորձագետների այդ նույն հանձնաժողովը, որն ընդունել է 4-րդ կետի «դ» ենթակետում հիշատակված որոշումը և հանձնարարականը` վնաս կրող Պայմանավորվող կողմի առկախման առաջարկվող պարտավորությունների ծավալը քննության առնելու նպատակով: Եթե Խարտիայի համաժողովը չի ընդունում այլ որոշում, փորձագետների հանձնաժողովի աշխատանքի ընթացակարգի կանոններն ընդունվում են 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան:

գ) Արբիտրաժային հանձնաժողովը որոշում է, թե վնաս կրող Պայմանավորվող կողմի առկախման առաջարկվող պարտավորությունների ծավալը չի՞ հանդիսանում չափից ավելի նրա կրած վնասի համեմատությամբ, և, եթե դա այդպես է, ապա ո՞րքանով: Արբիտրաժային հանձնաժողովը քննության չի առնում առկախվող պարտավորությունների բնույթը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց բնույթը անբաժանելի է առկախվող պարտավորությունների ծավալը սահմանելիս:

դ) Արբիտրաժային հանձնաժողովը իր գրավոր նշանակումը վնաս կրող և չկատարող Պայմանավորվող կողմերին և Քարտուղարությանն է հանձնում հանձնաժողովի ստեղծումից հետո 60 օրվա ընթացքում կամ այնպիսի այլ ժամանակահատվածի ընթացքում, որը կարող է համաձայնեցվել վնաս կրող և չկատարող Պայմանավորվող կողմերի միջև: Քարտուղարությունը այդ նշանակումը Խարտիայի համաժողովին է հանձնում ամենամոտ իրական հնարավորության դեպքում, բայց ոչ ուշ, քան մինչև Խարտիայի համաժողովի նիստը, որը տեղի կունենա նշանակումն ստանալուց հետո:

ե) Արբիտրաժային հանձնաժողովի նշանակումը վերջնական և պարտադիր է դառնում Խարտիայի համաժողովին այն ներկայացնելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում, և առկախվող արտոնությունների` նրա կողմից թույլատրվող ցանկացած ծավալը դրանից հետո վնաս կրող Պայմանավորվող կողմը կարող է գործողության մեջ դնել այն ձևով, որը, այդ Պայմանավորվող կողմի կարծիքով, հանդիսանում է համարժեք տվյալ հանգամանքներում, եթե միայն մինչև 30-օրյա ժամկետը լրանալը Խարտիայի համաժողովն այլ որոշում չի ընդունում:

զ) Չկատարող Պայմանավորվող կողմի վերաբերյալ ցանկացած պարտավորության կատարումն առկախելով` վնաս կրող Պայմանավորվող կողմն ամեն ինչ անում է այն բանի համար, որ վնաս չհասցվի որևէ ուրիշ Պայմանավորվող կողմի առևտրին:

7) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է նշանակել երկու անձի, որոնք, այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերը նաև ԳԱՏՏ-ի կողմեր են, եթե նրանք ցանկանում են և կարողունակ են կատարելու սույն Հավելվածի համաձայն փորձագետների հանձնաժողովի անդամների գործառույթներ, հանդիսանում են փորձագետների հանձնաժողովի անդամներ, որոնք այժմ նշանակված են ԳԱՏՏ-ում վեճերի լուծման նպատակով փորձագետների հանձնաժողովի մեջ ընդգրկելու համար: Գլխավոր քարտուղարը կարող է նաև, Խարտիայի համաժողովի հավանությամբ, նշանակել տասն անձից ոչ ավելի, որոնք ցանկանում են և կարողունակ են կատարելու 2-ից 4-րդ ենթակետերին համապատասխան վեճերի լուծման հանձնաժողովի անդամների գործառույթները: Դրանից բացի, Խարտիայի համաժողովը կարող է որոշում կայացնել այդ նույն նպատակներով վեճերը լուծելու համար այլ միջազգային մարմինների ցուցակներից նշանակել պատրաստակամ և հանձնաժողովի անդամների գործառույթները կատարելու կարողունակ մինչև 20 անձի: Այդպիսի անձինք նշանակվում են բացառապես արդարամտության, հուսալիության և առողջ բանականության սկզբունքներով, և առավելագույն հնարավոր աստիճանով պետք է ունենան գիտելիքներ և փորձառություն միջազգային առևտրի բնագավառում և էներգետիկայի հարցերում, հատկապես 29-րդ հոդվածի համաձայն կիրառվող դրույթների վերաբերյալ: Սույն Հավելվածին համապատասխան կատարելով ցանկացած գործառույթներ` այդ նշանակված անձինք չպետք է կապված լինեն որևէ Պայմանավորվող կողմի հետ կամ նրանից ընդունեն ցուցումներ: Նշանակված անձինք իրենց գործառույթները կատարում են հինգ տարվա ընթացքում, կրկնակի նշանակման հնարավորությամբ հանդերձ, մինչև նշանակվում են նրանց փոխարինողներ: Այն նշանակված անձը, որի լիազորությունների ժամկետը լրանում է, շարունակում է կատարել ցանկացած գործառույթ, որի համար նա նշանակվել է` սույն Հավելվածի համաձայն: Նշանակված անձի մահվան, պաշտոնաթողության կամ անգործունակության դեպքում Պայմանավորվող կողմը կամ Գլխավոր քարտուղարը, կախված այն բանից, թե ով է նշանակել համապատասխան անձին, իրավունք ունի հիշյալ նշանակված անձի լիազորությունների մնացած ժամկետի համար նշանակել ուրիշ անձի. ընդ որում, Գլխավոր քարտուղարի կողմից նշանակումը ենթակա է Խարտիայի համաժողովի հավանությանը:

8) Չնայած սույն Հավելվածում շարադրված դրույթներին` վեճի լուծման ուղղությամբ ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում հավանության են արժանանում վեճի կարգավորման նպատակով Պայմանավորվող կողմերի խորհրդակցությունները:

9) Խարտիայի համաժողովը կարող է նշանակել կամ առաջարկել ուրիշ մարմիններ կամ հանձնաժողովներ` Քարտուղարության և Գլխավոր քարտուղարի վրա սույն Հավելվածով դրվող ցանկացած գործառույթի կատարման համար:

 

12. ՀԱՎԵԼՎԱԾ B

Խարտիայի ծախսերի բաշխման բանաձևը

(37-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան)

 

1) Պայմանավորվող կողմերից գանձվող վճարումները ամեն տարի սահմանվում են Քարտուղարության կողմից` այն տոկոսային մեծության հիման վրա, որը պահանջվում է ՄԱԿ-ի Կանոնավոր բյուջեի հարկման` համաձայն ժամանակի առումով գոյություն ունեցող վերջին սանդղակի (լրացված ՄԱԿ-ի անդամներ չհանդիսացող Պայմանավորվող կողմերի ենթադրական վճարումների մասին տեղեկատվությամբ):

2) Անհրաժեշտության դեպքում վճարումները շտկվում են այնպես, որ բոլոր Պայմանավորվող կողմերի վճարումների գումարը հավասարվի 100 տոկոսի:

 

13. ՀԱՎԵԼՎԱԾ PA

Ստորագրած կողմերի ցանկը, որոնք 45-րդ հոդվածի 3-րդ կետի «բ»

ենթակետով ժամանակավոր կիրառման վերաբերյալ պարտավորություն չեն

ստանձնում

(45-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան)

 

1. Չեխիայի Հանրապետություն

2. Գերմանիա

3. Հունգարիա

4. Լիտվա

5. Լեհաստան

 

14. ՀԱՎԵԼՎԱԾ T

Պայմանավորվող կողմերի անցումային միջոցները

(32-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան)

 

Անցումային պայմանավորվածությունների իրավունք ունեցող Պայմանավորվող կողմերի ցանկ

 

    Ադրբեջան                           Ղրղզստան

 

    Ալբանիա                            Մոլդովա

 

    Բելառուս                           Չեխիա

 

    Բուլղարիա                          Ռումինիա

 

    Թուրքմենստան                       Ռուսաստանի Դաշնություն

 

    Լատվիա                             Սլովակիա

 

    Լեհաստան                           Սլովենիա

 

    Լիտվա                              Վրաստան

 

    Խորվաթիա                           Տաջիկստան

 

    Հայաստան                           ՈՒզբեկստան

 

    Հունգարիա                          ՈՒկրաինա

 

    Ղազախստան                          Էստոնիա

 

Անցումայինի տակ ընկնող դրույթների թվարկումը

 

    Դրույթ               Էջ            Դրույթ            Էջ

 

    ՀՈԴՎԱԾ 6 (2)         35            ՀՈԴՎԱԾ 10 (7)     71

 

    ՀՈԴՎԱԾ 6 (5)         49            ՀՈԴՎԱԾ 14 (1) (դ) 73

 

    ՀՈԴՎԱԾ 7 (4)         60            ՀՈԴՎԱԾ 20 (3)     75

 

    ՀՈԴՎԱԾ 9 (1)         65            ՀՈԴՎԱԾ 22 (3)     84

 

ՀՈԴՎԱԾ 6 (2)

 

«Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր իրավասության շրջանակներում ապահովում է այնպիսի օրենքների առկայությունն ու պարտադիր կատարումը, որոնք անհրաժեշտ և նպատակահարմար են էներգետիկ հատվածում տնտեսական գործունեության մեջ միակողմ և համաձայնեցված հակամրցակցային վարքագծի հիմնախնդիրների լուծման համար»:

 

ԵՐԿԻՐ - ԱԴՐԲԵՋԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Հակամենատիրական օրենսդրությունը մշակման փուլում է:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ԱԼԲԱՆԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Ալբանիայում չկա մրցակցության պաշտպանության օրենք:

«Ածխաջրածինների մասին» 1993 թվականի հուլիսի 28-ի N 7746 օրենքը և «Հանքային ռեսուրսների մասին» 1994 թվականի փետրվարի 17-ի N 7796 օրենքը այդպիսի դրույթներ չեն ընդգրկում: Էլեկտրաէներգետիկայի մասին օրենքը գտնվում է մշակման փուլում: Պլանավորվում է այդ օրենքը Խորհրդարան հանձնել 1996 թվականի վերջին: Այդ օրենքների մեջ Ալբանիան մտադրվում է մտցնել հակամրցակցային վարքագծին վերաբերող դրույթներ:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ԲԵԼԱՌՈՒՍ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Հակամենատիրական օրենսդրությունը գտնվում է մշակման փուլում:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Թուրքմենստանի նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 21-ի N 1532 որոշմամբ ստեղծված է և գործում է մենատիրական գործունեության սահմանափակման կոմիտե, որի գործառույթների մեջ են մտնում տնտեսական սուբյեկտների և կառավարման մարմինների մենատիրական պրակտիկայից պաշտպանվելը, մրցակցության և ձեռնարկության զարգացման հիման վրա շուկայական հարաբերությունների ձևավորմանը աջակցություն ցույց տալը: Պահանջվում է էներգետիկ հատվածում տնտեսական գործունեության մեջ ձեռնարկությունների հակամենատիրական վարքագիծը կանոնակարգող օրենսդրական և նորմատիվ ակտերի հետագա կատարելագործում և մշակում:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ներկայումս Հայաստանում գոյություն ունի պետական մենատիրություն էներգետիկ բնագավառների մեծ մասում: Մրցակցության պաշտպանության օրենք չկա, այդ պատճառով էլ մրցակցության կանոնները դեռևս չեն իրագործվում: Էներգետիկայի մասին օրենք չկա: Պլանավորված է էներգետիկայի մասին օրենքների նախագծերը Խորհրդարան ներկայացնել 1994 թվականին: Նախատեսվում է օրենքների մեջ հակամրցակցային վարքագծի վերաբերյալ մտցնել մրցակցության մասին ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակված դրույթներ:

 

Աստիճանական վերացում

1997 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՂԱԶԱԽՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ընդունված է «Մրցակցության զարգացման և մենատիրական գործունեության սահմանափակման մասին» օրենք, բայց կրում է ընդհանուր բնույթ: Անհրաժեշտ է օրենսդրության հետագա զարգացում, մասնավորապես, համապատասխան ուղղումներ կատարելու կամ նոր օրենք ընդունելու միջոցով:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՂՐՂԶՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

«Հակամենատիրական քաղաքականության մասին» օրենքն արդեն ընդունված է: Կպահանջվի անցումային ժամանակաշրջան` այդ օրենքի դրույթները հարմարացնելու համար էներգետիկ հատվածում, որտեղ գործունեությունն առայժմ խստագույնս վերահսկվում է պետության կողմից:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ՄՈԼԴՈՎԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Մոլդովայի Հանրապետության «Մենատիրական գործունեության սահմանափակման և մրցակցության զարգացման մասին» 1992 թվականի հունվարի 29-ի օրենքը նախատեսում է մրցակցության զարգացման կազմակերպական և իրավական հիմքեր, մենատիրական գործունեությունը կանխելու և սահմանափակելու միջոցներ: Օրենքը կողմնորոշված է շուկայական տնտեսության գործունեության պայմանների պահպանման ուղղությամբ: Սակայն տվյալ օրենքը չի նախատեսում էներգետիկ հատվածում հակամրցակցային վարքագծի կոնկրետ միջոցներ, ինչպես նաև լիովին չի բավարարում 6-րդ հոդվածի պահանջները:

1995 թվականին Խորհրդարանին կառաջարկվեն «Մրցակցության մասին» օրենքի և տնտեսության ապամենատիրացման Պետական ծրագրի նախագծերը: Նույնպես 1995 թվականին Խորհրդարանին կառաջարկվի «Էներգետիկայի մասին» օրենքի նախագիծ, որտեղ կարտացոլվեն էներգետիկ հատվածի ապամենատիրացման և այնտեղ մրցակցության զարգացման հարցերը:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՌՈՒՄԻՆԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Մրցակցության կանոններ դեռ չեն իրագործվում Ռումինիայում: Մրցակցության պաշտպանության մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Խորհրդարանին և այն պլանավորվում է ընդունել 1994 թվականի ընթացքում:

Այդ նախագիծը պարունակում է մրցակցության մասին ԵՄ օրենսդրությանը համահունչ հակամրցակցային վարքագծին վերաբերող դրույթներ:

 

Աստիճանական վերացում

1996 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ռուսաստանի Դաշնության մեջ ստեղծված են հակամենատիրական օրենսդրության ծավալուն հիմքեր, բայց հարկ կլինի մշակել մյուս իրավական և կազմակերպական միջոցները մենատիրական գործունեությունը և անբարեխիղճ մրցակցությունը կանխելու, սահմանափակելու կամ հաղթահարելու համար:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ՍԼՈՎԵՆԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

«Մրցակցության պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունված և Պաշտոնական N 18/93 ամսագրում հրապարակված օրենքը հակամրցակցային վարքագիծը քննության է առնում ընդհանրապես: Գործող օրենքը պայմաններ է նախատեսում մրցակցության մարմիններ ստեղծելու համար: Ներկայումս մրցակցության հիմնական մարմինը հանդիսանում է տնտեսական հարաբերությունների զարգացման նախարարության մրցակցության պաշտպանության բյուրոն: Հաշվի առնելով էներգետիկ հատվածի կարևորությունը` նախատեսվում է այդ կապակցությամբ առանձին օրենք, և, այսպիսով, ավելի շատ ժամանակ է պահանջում լրիվ համապատասխանության համար:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՎՐԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Վրաստանում ապամենատիրության օրենքը ներկայումս գտնվում է մշակման փուլում, այդ պատճառով պետությունը դեռևս մենատիրություն ունի բոլոր էներգատարների և էներգառեսուրսների նկատմամբ. մի բան, որը սահմանափակում է մրցակցության հնարավորությունը վառելիքաէներգետիկ համալիրում:

 

Աստիճանական վերացում

1999 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՏԱՋԻԿՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

1993 թվականին Տաջիկստանում ընդունվել է ապամենատիրության և մրցակցության մասին օրենքը: Սակայն Տաջիկստանի տնտեսական բարդ կացության պատճառով օրենքի գործողությունը ժամանակավորապես առկախված է:

 

Աստիճանական վերացում

1997 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

ՈՒզբեկստանի Հանրապետությունում ընդունվել և 1992 թվականի հուլիսից գործում է «Մենատիրական գործունեության սահմանափակման մասին» ՈՒզբեկստանի Հանրապետության Օրենքը: Սակայն օրենքի գործողությունը (ինչպես նշված է 1-ին հատվածում /3-րդ կետ/) չի տարածվում էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների գործունեության հետ կապված հարաբերությունների վրա:

 

Աստիճանական վերացում

 

2001 թվականի հուլիսի 1:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
''
17.12.1994
Միջազգային պայմանագիր