Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (4-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (4-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽԱՐՏԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

(4-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 6 (5)

 

«Եթե մի Պայմանավորվող կողմը գտնի, որ այլ Պայմանավորվող կողմի տարածքում որևէ կոնկրետ հակամրցակցային վարքագիծ բացասաբար է ազդում սույն հոդվածում սահմանված նպատակների հետ կապված էական շահերի վրա, ապա այդ Պայմանավորվող կողմը կարող է մյուս Պայմանավորվող կողմին տեղյակ պահել և կարող է առաջարկել, որ այդ Պայմանավորվող կողմի մրցակցության հարցերի մարմինները պատշաճ գործողություն ձեռնարկեն ստիպողական կատարման ուղղությամբ: Ծանուցող Պայմանավորվող կողմը այդպիսի ծանուցման մեջ մտցնում է բավարար տեղեկատվություն, որպեսզի ծանուցվող Պայմանավորվող կողմին հնարավորություն տա ի հայտ բերելու ծանուցման առարկա հանդիսացող հակամրցակցական վարքագիծը, և անում է առաջարկություն այդպիսի հետագա տեղեկատվության և համագործակցության մասին, որոնք ծանուցող Պայմանավորվող կողմն ի վիճակի է տրամադրելու: Ծանուցվող Պայմանավորվող կողմը կամ, հանգամանքներից կախված, մրցակցության հարցերի համապատասխան մարմինները կարող են խորհրդակցություններ անցկացնել ծանուցող Պայմանավորվող կողմի մրցակցության հարցերի մարմինների հետ և որոշում կայացնել այն մասին, թե հարկ կա՞ ձեռնարկելու գործողություն ստիպողական կատարման ուղղությամբ այն հակամրցակցային վարքագծի վերաբերյալ, որի մասին պնդվում է ծանուցման մեջ. լրիվ չափով հաշվի է առնվում ծանուցող Պայմանավորվող կողմի խնդրանքը: Ծանուցող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է իր որոշման մասին կամ մրցակցության հարցերի համապատասխան մարմինների որոշման մասին և կարող է, եթե նա այդ ցանկանում է, ծանուցող Պայմանավորվող կողմին տեղեկացնել ընդունված որոշման հիմքերի մասին: Եթե ստիպողական կատարման ուղղությամբ գործողություն է ձեռնարկվում, ծանուցվող Պայմանավորվող կողմը դրա արդյունքների մասին, հնարավորին չափ, ցանկացած նշանակալի միջանկյալ եզրահանգման մասին հաղորդում է ծանուցող Պայմանավորվող կողմին»:

 

ԵՐԿԻՐ - ԱԴՐԲԵՋԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Հակամենատիրական գործունեություն ծավալող պետական կառուցվածքներ կստեղծվեն հակամենատիրական օրենսդրության ընդունումից հետո:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ԱԼԲԱՆԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ալբանիայում մրցակցության կանոնների ստիպողական իրականացման մարմիններ գոյություն չունեն: Այդպիսի մարմիններ կնախատեսվեն մրցակցության պաշտպանության մասին օրենքում, որը պլանավորվում է ավարտել 1996 թվականին:

 

Աստիճանական վերացում

1999 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ԲԵԼԱՌՈՒՍ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Պետական հակամենատիրական մարմիններ կստեղծվեն հակամենատիրական օրենսդրության ընդունումից հետո:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Տվյալ կետի դրույթների ստիպողական կատարման հաստատություններ Հայաստանում դեռևս չեն հիմնվել:

Մրցակցության պաշտպանության մասին և էներգետիկայի մասին օրենքներում պլանավորվում է մտցնել այդպիսի հաստատությունների ստեղծման դրույթներ:

 

Աստիճանական վերացում

1997 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՂԱԶԱԽՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ղազախստանում ստեղծված է հակամենատիրական կոմիտե: Սակայն դրա գործունեությունը կարիք ունի ինչպես օրենսդրական, այնպես էլ կազմակերպական կատարելագործման` հակամրցակցային վարքագծի նկատմամբ պահանջների քննության արդյունավետ մեխանիզմի մշակման համար:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1

 

ԵՐԿԻՐ - ՂՐՂԶՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ղրղզստանում չկա հակամրցակցային երևույթները և նորմատիվ-օրենսդրական բազան վերահսկող որևէ մեխանիզմ: Անհրաժեշտ է համապատասխան հակամենատիրական մարմինների ստեղծում:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1

 

ԵՐԿԻՐ - ՄՈԼԴՈՎԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Մոլդովայի Հանրապետությունում մրցակցային վարքագծի դրույթների կատարումը վերահսկող մարմինը հանդիսանում է էկոնոմիկայի նախարարությունը: Մոլդովայի Հանրապետության «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի մեջ մտցվել են համապատասխան լրացումներ, որոնք նախատեսում են որոշ վարչական պատիժներ մրցակցության կանոնները մենատերերի կողմից չկատարվելու և չպահպանվելու համար:

«Մրցակցության մասին» օրենքի մշակվող նախագծում կարտացոլվեն մրցակցության կանոնների ստիպողական կատարման դրույթներ:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՌՈՒՄԻՆԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Տվյալ կետի դրույթների կատարման ապահովման հաստատություններ Ռումինիայում դեռևս չեն հիմնվել:

Մրցակցության մասին օրենքի նախագծում, որը պլանավորվում է ընդունել 1994 թվականի ընթացքում, նախատեսվում են այնպիսի հաստատություններ, որոնց խնդիրը մրցակցության կանոնների կատարման ապահովումն է: Նախագծում նաև նախատեսված է իննամսյա ժամանակահատված կատարումն ապահովելու համար` սկսած օրենքի հրապարակման թվականից: Ասոցիացիայի մասին Ռումինիայի և Եվրոպական համայնքների միջև կնքված համաձայնագրին համապատասխան` Ռումինիային տրված է հնգամյա ժամանակահատված մրցակցության կանոնների պահպանման համար:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՎՐԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ապամենատիրության մասին օրենքները Վրաստանում ներկայումս մշակման փուլում են, և այդ պատճառով դեռևս չեն ստեղծվել մրցակցության հարցերով մարմիններ:

 

Աստիճանական վերացում

1999 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՏԱՋԻԿՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Տաջիկստանի Հանրապետությունում ընդունվել են օրենքներ ապամենատիրության և մրցակցության մասին, սակայն մրցակցության կանոնների կատարման ապահովման հաստատությունները գտնվում են մշակման փուլում:

 

Աստիճանական վերացում

1997 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

ՈՒզբեկստանի Հանրապետությունում ընդունվել և 1992 թվականի հուլիսից գործում է «Մենատիրական գործունեության սահմանափակման մասին» ՈՒզբեկստանի Հանրապետության օրենքը: Սակայն այդ օրենքի գործողությունը (ինչպես նշված է 1-ին հոդվածում /3-րդ կետ) չի տարածվում էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների գործունեության հետ կապված հարաբերությունների վրա:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ՀՈԴՎԱԾ 7 (4)

 

«Այն դեպքում, եթե էներգետիկ նյութերի և արտադրանքի տարանցումը չի կարող ձեռք բերվել առևտրային պայմաններով էներգիայի փոխադրման շինությունների օգնությամբ, ապա Պայմանավորվող կողմերը չպետք է խոչընդոտեն նոր հզորությունների ստեղծմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան կարող է նախատեսված լինել կիրառվող օրենսդրության մեջ, որը համատեղելի է 1-ին կետի հետ»:

 

ԵՐԿԻՐ - ԱԴՐԲԵՋԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Անհրաժեշտ է էներգետիկայի ուղղությամբ օրենքների համալիրի ընդունում, այդ թվում` տարանցման հարցերը կարգավորող` արտոնագրման ընթացակարգերի գծով: Անցումային ժամանակաշրջանի ընթացքում նախատեսվում է էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև արտադրող հզորությունների շինարարություն և արդիականացնում` դրանց տեխնիկական մակարդակը համաշխարհային պահանջներին հասցնելու և շուկայական տնտեսության պայմաններին հարմարացնելու նպատակով:

 

Աստիճանական վերացում

1999 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ԲԵԼԱՌՈՒՍ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ներկայումս մշակվում են օրենքներ էներգետիկայի մասին, հողի մասին և այլ օրենքներ, և մինչև դրանց վերջնական հաստատվելը հանրապետության տարածքում էներգառեսուրսների փոխադրման համար տրանսպորտային նոր հզորությունների ստեղծման պայմանների մասում պահպանվում է անորոշություն:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ԲՈՒԼՂԱՐԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Բուլղարիայում չկան էներգետիկ նյութերի և արտադրանքի տարանցումը կարգավորող օրենքներ: Էներգետիկ հատվածում ընթանում է կառուցվածքային վերակառուցում, ներառյալ իրավական հիմքերի, օրենսդրության և նորմատիվ ակտերի մշակումը:

 

Աստիճանական վերացում

 

7-ամյա անցումային ժամանակաշրջան է անհրաժեշտ էներգետիկ նյութերի և արտադրանքի տարանցմանը վերաբերող օրենսդրությունը սույն դրույթին լիակատար համապատասխանեցնելու համար:

2001 թվական հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ԼԵՀԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Էներգետիկայի մասին Լեհաստանի` եզրափակիչ փուլում գտնվող օրենքը նախատեսում է այն նորմերին համանման օրենսդրական նոր նորմերի ստեղծում, որոնք կիրառվում են շուկայական տնտեսություն ունեցող երկրներում (մշակման արտոնագրեր, էներգակիրների փոխանցում, բաշխում և առևտուր): Մինչև Խորհրդարանի կողմից դրա ընդունումը պահանջվում է սույն կետի համաձայն պարտավորությունների կատարման ժամանակավոր առկախում:

 

Աստիճանական վերացում

1995 թվականի դեկտեմբերի 31

 

ԵՐԿԻՐ - ՀՈՒՆԳԱՐԻԱ

 

Հատված
Էլեկտրաէներգետիկա

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Գործող օրենսդրության համաձայն` էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի շինարարությունը և շահագործումը հանդիսանում է պետության մենաշնորհը: Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի շինարարության, շահագործման և դրանց տիրանալու համար նոր իրավական օրենսդրական հիմքերի մշակումը գտնվում է պատրաստման փուլում:

Արդյունաբերության և առևտրի նախարարությունը արդեն նախատեսել է էլեկտրաէներգիայի մասին նոր օրենքի մշակումը, որը ազդեցություն կունենա նաև քաղաքացիական օրենսդրության և կոնցեսիաների մասին օրենքի վրա: Դրույթների կատարման կարելի է հասնել էլեկտրաէներգիայի մասին նոր օրենքի և հարակից օրենսդրական որոշումների ուժի մեջ մտնելուց հետո:

 

Աստիճանական վերացում

1996 թ. դեկտեմբերի 31

 

ՀՈԴՎԱԾ 9 (1)

 

«Պայմանավորվող կողմերն ընդունում են կապիտալի բաց շուկաների կարևորությունը կապիտալի հոսքի խրախուսման համար` էներգետիկ նյութերի և մթերքների առևտրի ֆինանսավորման, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմերի, հատկապես անցումային ժամանակաշրջանի տնտեսություն ունեցող կողմերի տարածքում Էներգետիկ հատվածում տնտեսական գործունեության մեջ կապիտալ ներդրումների իրականացման և դրանց աջակցություն ցույց տալու նպատակով: Համապատասխանաբար, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձգտում է մյուս Պայմանավորվող կողմերի ընկերությունների և քաղաքացիների համար ստեղծել կապիտալի իր շուկան մուտք գործելու պայմաններ` էներգետիկ նյութերի և մթերքների առևտրի ֆինանսավորման նպատակով և մյուս Պայմանավորվող կողմերի տարածքում էներգետիկ հատվածում տնտեսական գործունեության մեջ կապիտալ ներդրումների նպատակներով այնպիսի հիմքի վրա, որը նվազ նպաստավոր չէ, քան այն հիմքն է, որն այդ կողմը նման հանգամանքներում տրամադրում է իր սեփական ընկերություններին և քաղաքացիներին կամ ցանկացած այլ Պայմանավորվող կողմի կամ ցանկացած երրորդ պետության ընկերությունների և քաղաքացիների` կախված այն բանից, թե որն է առավել նպաստավոր»:

 

ԵՐԿԻՐ - ԱԴՐԲԵՋԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Համապատասխան օրենսդրությունը գտնվում է մշակման փուլում:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ԲԵԼԱՌՈՒՍ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Համապատասխան օրենսդրությունը գտնվում է մշակման փուլում:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՎՐԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Անհրաժեշտ է մշակել օրենքների փաթեթ տվյալ հարցի վերաբերյալ: Վրաստանի Հանրապետությունում ներկայումս տարբեր էներգակիրների (էլեկտրաէներգիա, բնական գազ, նավթամթերքներ, ածուխ) փոխադրման և տրանզիտի համար գոյություն ունեն զանազան պայմաններ:

 

Աստիճանական վերացում

1999 թվականի հունվարի 1

 

ԵՐԿԻՐ - ՂԱԶԱԽՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ներկայումս մշակվում է արտասահմանյան ներդրումների մասին օրենքը, որը պետք է ընդունվի Խորհրդարանի աշնանային նստաշրջանում` 1994 թվականին:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ՂՐՂԶՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Ներկայումս մշակվում է համապատասխան օրենսդրություն:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ՎՐԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Համապատասխան օրենսդրությունը գտնվում է մշակման փուլում:

 

Աստիճանական վերացում

1997 թվականի հունվարի 1:

 

ՀՈԴՎԱԾ 10 (7)

Կոնկրետ միջոցներ

 

«Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կապիտալ ներդրումների, ինչպես նաև դրանց հետ կապված նրանց գործունեության վերաբերյալ, ներառյալ կառավարումը, սատարումը, օգտագործումը, տիրանալը կամ տնօրինումը, տրամադրում է ոչ նվազ նպաստավոր ռեժիմ այն ռեժիմի համեմատությամբ, որը նա տրամադրում է իր սեփական ներդրողների կամ այլ ցանկացած Պայմանավորվող կողմի կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների կապիտալ ներդրումների, ինչպես նաև դրանց հետ կապված նրանց գործունեության վերաբերյալ, ներառյալ կառավարումը, սատարումը, օգտագործումը, տիրանալը կամ տնօրինումը` կախված այն բանից, թե ինչն է առավել նպաստավոր»:

 

ԵՐԿԻՐ - ԲՈՒԼՂԱՐԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Օտարերկրյա անձինք չեն կարող ձեռք բերել հողի սեփականության իրավունք: Հիսուն տոկոսից ավելի օտարերկրյա մասնակցության բաժնեմաս ունեցող ընկերությունը չի կարող ձեռք բերել գյուղատնտեսական հողերի սեփականության իրավունք: Օտարերկրացիները և օտարերկրյա իրավաբանական անձինք չեն կարող ձեռք բերել հողի սեփականության իրավունք, բացառությամբ որպես ժառանգություն` օրենքին համապատասխան. այդ դեպքում նրանք պարտավոր են այն հանձնել:

Օտարերկրյա անձը կարող է ձեռք բերել շենքերի սեփականության իրավունք, բայց առանց հողի սեփականության իրավունքի:

Օտարերկրյա անձինք կամ վերահսկվող` օտարերկրյա մասնակցություն ունեցող ընկերությունները պետք է թույլտվություն ստանան, մինչև կիրականացնեն գործունեության հետևյալ տեսակները.

բնական ռեսուրսների հետախուզում, մշակում և արդյունահանում տարածքային ծովից, մայրցամաքային ելուստից կամ տնտեսական բացառիկ գոտուց,

անշարժ գույքի ձեռք բերում նախարարների խորհրդի սահմանած աշխարհագրական տարածաշրջաններում.

թույլտվությունները տրվում են նախարարների խորհրդի կողմից կամ նախարարների խորհրդի լիազորած մարմնի կողմից:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի հուլիսի 1:

 

ՀՈԴՎԱԾ 14 (1) (դ)

 

«Այդ կապիտալ ներդրման հետ կապված` արտասահմանում վարձված անձնակազմի չծախսված վաստակի և այլ վարձատրության փոխանցումը»:

 

ԵՐԿԻՐ - ԲՈՒԼՂԱՐԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Հիսուն տոկոսից ավելի օտարերկրյա մասնակցության բաժնեմաս ունեցող ընկերությունների կամ Բուլղարիայում որպես առանձին տրեյդեր կամ արտասահմանյան ընկերության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցված օտարերկրացու կողմից վարձված օտարերկրացիները, որոնք աշխատավարձ են ստանում Բուլղարական տարադրամով` լևերով, կարող են արտասահմանյան տարադրամ գնել իրենց աշխատավարձի 70 տոկոսը չգերազանցող գումարով, ներառյալ սոցիալական ապահովության վճարումները:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ՀՈՒՆԳԱՐԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Հունգարիայում «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի համաձայն (33-րդ հոդված)` օտարերկրյա բարձրագույն ղեկավար և կառավարչական անձնակազմը, դիտորդ խորհուրդների անդամները և օտարերկրյա ծառայողները կարող են իրենց խնայողությունները փոխանցել մինչև իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով` իրենց ընկերության դրամատան միջոցով հարկերը պահելուց հետո:

 

Աստիճանական վերացում

 

Տվյալ կոնկրետ սահմանափակման աստիճանական վերացումը կախված է տարադրամի փոխարկման ազատականացման այն ծրագրի իրականացման ասպարեզում հնարավոր առաջադիմություն ձեռք բերելուց, որի վերջնական նպատակն է ֆորինտի լիակատար փոխարկելիությունը: Այդ սահմանափակումը որևէ խոչընդոտ չի ստեղծում օտարերկրյա ներդրողների համար: Աստիճանական վերացումը հիմնվում է այն բանի վրա, ինչ նախատեսված է 32-րդ հոդվածում:

2001 թվականի հուլիսի 1

 

ՀՈԴՎԱԾ 20 (3)

 

«Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ կամ ավելի թվով տեղեկատու կետեր, ուր կարելի է դիմել վերոհիշյալ օրենքների, օրենսդրական ակտերի, դատական վճիռների և վարչական որոշումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով, և այդպիսի նշանակման մասին անհապաղ հաղորդում է Քարտուղարությանը, որն այդ տեղեկությունները ներկայացնում է ըստ պահանջի»:

 

ԵՐԿԻՐ - ԱԴՐԲԵՋԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ադրբեջանի Հանրապետությունում առայժմ չկան պաշտոնական տեղեկատու կետեր, ուր կարելի է դիմել համապատասխան օրենքների և մյուս օրենսդրական ակտերի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով: Ներկայումս այդպիսի տեղեկությունը կենտրոնացվում է զանազան կազմակերպություններում:

 

Աստիճանական վերացում

1997 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ԲԵԼԱՌՈՒՍ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Բելառուսի Հանրապետությունում առայժմ չկան պաշտոնական տեղեկատու կետեր, որոնք կարող են տեղեկություն հաղորդել օրենքների, օրենսդրական ակտերի, դատական վճիռների և վարչական որոշումների վերաբերյալ: Դատական վճիռների և վարչական որոշումների մասում բացակայում է դրանց հրապարակման պրակտիկան:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Հայաստանի Հանրապետությունում առայժմ չկան պաշտոնական կետեր, ուր կարելի է դիմել համապատասխան օրենքների և օրենսդրական մյուս ակտերի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով: Չկա նաև տեղեկատվական կենտրոն: Կա 1994-95 թթ. այդպիսի կենտրոն հիմնելու պլան: Պահանջվում է տեխնիկական օժանդակություն:

 

Աստիճանական վերացում

1996 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՂԱԶԱԽՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Ղազախստանում սկսված է օրենքների և օրենսդրական ակտերի մասին տեղեկատու կետերի ստեղծումը: Ինչ վերաբերում է դատական վճիռներին և վարչական որոշումներին, ապա դրանք Ղազախստանում չեն հրապարակվում (բացառությամբ Ղազախստանի Հանրապետության Գերագույն դատարանի առանձին որոշումների), քանի որ չեն համարվում իրավունքի աղբյուրներ: Գոյություն ունեցող պրակտիկայի փոփոխումը կպահանջի երկարատև անցումային ժամանակաշրջան:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

ԵՐԿԻՐ - ՄՈԼԴՈՎԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

Անհրաժեշտ է ստեղծել տեղեկատու կետեր:

 

Աստիճանական վերացում

1995 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ռուսաստանի Դաշնությունը և Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունները

 

Նկարագրում

 

Ռուսաստանի Դաշնությունում առայժմ չկան պաշտոնական տեղեկատու կետեր, ուր կարելի է դիմել համապատասխան օրենքների և մյուս օրենսդրական ակտերի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով: Ինչ վերաբերում է դատական վճիռներին և վարչական որոշումներին, ապա դրանք չեն դիտվում որպես իրավունքի աղբյուր:

 

Աստիճանական վերացում

2000 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՍԼՈՎԵՆԻԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Սլովենիայում առայժմ չկան պաշտոնական տեղեկատու կետեր, ուր կարելի է դիմել համապատասխան օրենքների և մյուս օրենսդրական ակտերի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով: Ներկայումս այդպիսի տեղեկություն տրվում է զանազան նախարարություններում: Օտարերկրյա ներդրումների մասին նախապատրաստվող օրենքը նախատեսում է այդպիսի տեղեկատու կետի ստեղծում:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ԵՐԿԻՐ - ՏԱՋԻԿՍՏԱՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Տաջիկստանի Հանրապետությունում առայժմ չկան տեղեկատու կետեր, ուր կարելի է դիմել համապատասխան օրենքների և մյուս օրենսդրական ակտերի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով: Դա կապված է ֆինանսական հիմնախնդիրների հետ:

 

Աստիճանական վերացում

1997 թվականի դեկտեմբերի 31:

 

ԵՐԿԻՐ - ՈՒԿՐԱԻՆԱ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Անհրաժեշտ է օրենքների գոյություն ունեցող հրապարակայնության կատարելագործում` հասնելու համար միջազգային պրակտիկայի մակարդակին: ՈՒկրաինան պետք է ստեղծի տեղեկատու կետեր օրենքների, օրենսդրական ակտերի, դատական վճիռների և վարչական որոշումների և ընդհանուր կիրառման նորմերի մասին տեղեկատվության համար:

 

Աստիճանական վերացում

1998 թվականի հունվարի 1:

 

ՀՈԴՎԱԾ 22 (3)

 

«Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ եթե ստեղծում կամ պահում է կազմակերպություն և այդ կազմակերպությանը օժտում է օրենսդրական լիազորություններով, այդպիսի կազմակերպությունն այդ լիազորություններն իրականացնի սույն Պայմանագրով Պայմանավորվող կողմի պարտավորությունների հետ համատեղելի ձևով»:

 

ԵՐԿԻՐ - ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Հատված
Էներգետիկայի բոլոր հատվածները

 

Կառավարության մակարդակ

Ազգային

 

Նկարագրում

 

Այն բանի համար, որ սպառվեն պետական նյութական ռեսուրսները, վարչության կողմից պահպանվող ուրանի հանքաքարի ռեսուրսները, ուրանի հանքաքարի և կոնցենտրատների ոչ մի ներմուծում չի արտոնագրվի, ներառյալ ուրան պարունակող ոչ չեխական ծագման կապուկները:

 

Աստիճանական վերացում

2001 թվականի հուլիսի 1:

 

* Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի ապրիլի 19-ից:

 

 

pin
''
17.12.1994
Միջազգային պայմանագիր