040.0489.070898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 1998 թվականի թիվ 489
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 1998 թվականի հոկտեմբերի 25-ի Երևան թիվ 40, Գյումրիի թիվ թիվ 54, 55, Արարատի թիվ 111 ընտրատարածքներում կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1410220 դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 7-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 7-ի թիվ 489 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՊՎԱԾ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԹԻՎ 40, ԳՅՈՒՄՐԻԻ ԹԻՎ ԹԻՎ 54,55, ԱՐԱՐԱՏԻ ԹԻՎ 111 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
N/N Ծախսեր Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1 . Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2 . Տրանսպորտային ծախսեր 5000
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
4 . Գործուղման ծախսեր 9000
5 . Գրասենյակային ծախսեր 3000
_______________________________________________________________________
ընդամենը 36000
4 համայնքային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (4 x 36000 դրամ) 144000
Քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(68122 ընտրող x 5 դրամ) 340610
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(68122 ընտրող x 5 դրամ) 340610
_______________________________________________________________________
ընդամենը 825220
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 7-ի թիվ 489 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՊՎԱԾ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԹԻՎ 40, ԳՅՈՒՄՐԻԻ ԹԻՎ ԹԻՎ 54,55, ԱՐԱՐԱՏԻ ԹԻՎ 111 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
N/N Ծախսեր Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1 . Տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ 8000
2 . Տրանսպորտային ծախսեր 5000
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4 . Գրասենյակային ծախսեր 1000
________________________________________________________________________
ընդամենը 15000
39 տեղամասային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (39 x 15000 դրամ) 585000