Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Մաս 1

Սահմանումներ

 

1. «Հաստատված սարքավորում» նշանակում է` սարքեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են տեսչական խմբի պարտավորությունների իրականացման համար, որոնք ատեստավորվել են Տեխնիկական քարտուղարության կողմից` համաձայն կանոնների, մշակվող Տեխնիկական քարտուղարության կողմից` համաձայն սույն Հավելվածի 27-րդ կետի 2-րդ մասի: Այդպիսի սարքավորումը կարող է նշանակել գրասենյակային պիտույքներ կամ գրանցման նյութեր, որոնք կարող էր օգտագործել տեսչական խումբը:

2. «Շենք»-ը, որը հիշատակվում է քիմիական զենքի արտադրության օբյեկտի սահմանման մեջ` 2-րդ հոդվածում, ներառում է մասնագիտացված շենքերն ու ստանդարտ շենքերը:

ա) «Մասնագիտացված շենք» նշանակում է.

i) ցանկացած շենք, ներառյալ ստորգետնյա սարքավորումները, որն ունի մասնագիտացված սարքավորում արտադրության կամ զինման համար,

ii) ցանկացած շենք, ներառյալ ստորգետնյա սարքավորումները, որն ունի հատուկ հատկանիշներ, որը սովորաբար տարբերում է նրան քիմիկատների արտադրության կամ զինման` սույն Կոնվենցիայով չարգելվող գործունեության համար օգտագործվող շենքերից:

բ) «Ստանդարտ շենք» նշանակում է` ցանկացած շենք, ներառյալ ստորգետնյա սարքավորումները, կառուցված արդյունաբերությունում տարածված այն օբյեկտների չափանիշներին համապատասխան, որոնք չեն արտադրում ցանկացած քիմիկատ, նշված 2-րդ հոդվածի 8.ա i կետում, կամ կոռոզիոն ակտիվ քիմիկատներ:

3. «Հարցման հիման վրա տեսչական ստուգում» նշանակում է` ցանկացած օբյեկտի կամ տեղի տեսչական ստուգում մասնակից պետության տարածքում կամ ցանկացած տեղ` նրա իրավազորության կամ հսկողության ներքո, որը հարցվում է այլ մասնակից պետության կողմից` համաձայն 9-րդ հոդվածի 8-25-րդ կետերի:

4. «Կոնկրետ օրգանական քիմիկատ» նշանակում է` ցանկացած քիմիկատ, որը վերաբերում է քիմիական միացումների դասին և ներառում է ածխածնի բոլոր միացումները` բացառությամբ նրա օքսիդների, սուլֆիդների և մետաղակարբոնատների, որոնք նույնականացվում են քիմիական անվանմանը, կառուցվածքային բանաձևի օգնությամբ, եթե այն հայտնի է «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի գրանցման համարով, եթե այդպիսին տրված է:

5. «Սարքավորում»-ը, որը հիշատակվում է 2-րդ հոդվածում քիմիական զենքի արտադրության օբյեկտի սահմանման մեջ, ներառում է մասնագիտացված սարքավորումը և ստանդարտ սարքավորումը:

ա) «Մասնագիտացված սարքավորում» նշանակում է.

i) հիմնական տեխնոլոգիական ուղղությունը, ներառյալ ցանկացած ռեակտոր կամ սարքավորում արտադրանքի սինթեզի, արտադրման կամ մաքրման համար, ցանկացած սարքավորում, որն օգտագործվում է անմիջապես տաքության մատակարարման համար վերջին տեխնոլոգիական փուլում, օրինակ` ռեակտորներում կամ արտադրանքի արտադրության ժամանակ, ինչպես նաև ցանկացած այլ սարքավորում, որը շփման մեջ է գտնվել 2-րդ հոդվածի 8.ա i կետում նշված ցանկացած քիմիկատի հետ, կամ որը կգտնվեր այդպիսի քիմիկատի հետ շփման մեջ, եթե օբյեկտը գործեր,

ii) քիմիական զենքի պատրաստման համար ցանկացած մեխանիզմներ,

iii) ցանկացած այլ սարքավորում, հատուկ հորինված, կառուցված կամ հիմնադրված օբյեկտի գործունեության համար որպես քիմիական զենքի արտադրության օբյեկտ` ի տարբերություն օբյեկտի, որը կառուցվել է 8-րդ հոդվածի «ա» i կետում նշված ցանկացած քիմիկատ չարտադրող օբյեկտների համար առևտրային արդյունաբերությունում տարածված չափանիշներին համապատասխան. այնպիսիք, ինչպիսիք են` սարքավորումը, որը պատրաստվել է նիկելի կամ հատուկ հակակոռոզիոն նյութերի բարձր պարունակություն ունեցող ձուլվածքից, հատուկ սարքավորումը արտանետվածքի, արտանետվածքի մաքրման, օդի ֆիլտրացման կամ լուծող նյութի վերականգնման նկատմամբ հսկողության համար հատուկ սարքավորումը, հատուկ առանձնացված տամբուրները և պաշտպանական միջնապատերը, ոչ ստանդարտ լաբորատոր սարքավորումը, որն օգտագործվում է թունավոր քիմիկատների անալիզի համար քիմիական զենքի նպատակներով, տեխնոլոգիական հսկողության հատուկ հորինված պուլտերը կամ մասնագիտացված պահեստամասերը մասնագիտացված սարքավորումների համար:

բ) «Ստանդարտ սարքավորում» նշանակում է.

i) արտադրական սարքավորում, որը լայնորեն օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում և չի վերաբերում մասնագիտացված սարքավորման տեսակին,

ii) այլ սարքավորում, որը սովորաբար օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում, ինչպիսիք են հակահրդեհային սարքավորումը, պահակային/պաշտպանահսկողական սարքավորումը, բժշկական միջոցները, լաբորատոր սարքավորումը կամ կապի միջոցները:

6. «Օբյեկտ» 4-րդ հոդվածի համատեքստում նշանակում է` ստորև սահմանված արտադրական գոտիներից ցանկացածը (արտադրական գոտի, ձեռնարկություն և սարք):

ա) «Արտադրական գոտի» (գործարան, ֆաբրիկա) նշանակում է` մեկ կամ մի քանի ձեռնարկությունների տեղային ինտեգրացում ցանկացած միջանկյալ վարչական օղակի հետ, որը գտնվում է միասնական օպերատիվ հսկողության ներքո և ունի ընդհանուր կառուցվածք, հատկապես.

i) վարչական և այլ ծառայություններ,

ii) վերանորոգման և տեխնիկական սպասարկման արտադրամասեր,

iii) բժշկական կետ,

iv) հաղորդակցման ուղիներ,

v) կենտրոնական հետազոտական լաբորատորիա,

vi) փորձարարահետազոտական լաբորատորիաներ,

vii) արտանետվածքների և հոսքերի կենտրոնացված մաքրման տարածք, և

viii) պահեստային պահոց:

բ) «Ձեռնարկություն» (արտադրական օբյեկտ, արտադրամաս) նշանակում է` համեմատաբար ինքնավար տարածք, կառուցվածք կամ սարքավորում, որոնք պարունակում են մեկ կամ մի քանի օժանդակ սարք` կապված ենթակառուցվածքով, օրինակ.

i) ոչ մեծ արտադրական բաժին,

ii) հումքի և արտադրանքի պահման/մշակման համար տարածքներ,

iii) հոսքերի/արտանետվածքի մշակման/մաքրման տարածք,

iv) հսկողական/հետազոտական լաբորատորիա,

v) առաջին բժշկական օգնության ծառայություն/ համապատասխան բժշկական ենթաբաժին, և

vi) հաշվառման փաստաթղթեր հայտարարված քիմիկատները և դրանց նախնական հումքը կամ դրանից արտադրված պատրաստի քիմիկատները համապատասխան գոտի հասցնելու, գոտիով տեղաշարժելու և գոտիից դուրս բերելու մասին,

գ) «Սարք» (արտադրական սարք, տեխնոլոգիական սարք) նշանակում է` սարքավորման առարկաների համակցություն, ներառյալ ռեակցիոն ամանները և դրանց համակարգերը, որոնք անհրաժեշտ են քիմիկատի արտադրության, վերամշակման կամ օգտագործման համար:

7. «Օբյեկտի վերաբերյալ համաձայնություն» նշանակում է` համաձայնություն կամ պայմանավորվածություն մասնակից պետության և Կազմակերպության միջև` 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն տեղում ստուգման ենթակա կոնկրետ օբյեկտի վերաբերյալ:

8. «Ընդունող պետություն» նշանակում է` պետություն, որի տարածքում գտնվում են սույն Կոնվենցիայի այլ մասնակից պետության օբյեկտներ կամ տարածքներ, որոնք ենթակա են տեսչական ստուգման` սույն Կոնվենցիայի համաձայն:

9. «Անձինք, որոնք ուղեկցում են երկրի ներսում» նշանակում է` անձինք, որոնք առանձնացված են տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կողմից և, համապատասխան դեպքերում, ընդունող պետության կողմից, եթե նրանք դա կամենան, տեսչական խումբն ուղեկցելու համար և նրան օգնություն տրամադրելու նպատակով երկրում գտնվելու ընթացքում:

10. «Երկրում գտնվելու ժամանակաշրջան» նշանակում է` ժամանակահատված տեսչական խմբի` մուտքի կետ ժամանելու պահից մինչև նրա մուտքի կետից հեռանալը:

11. «Նախնական տեսչական ստուգում» նշանակում է` տեղում օբյեկտների տեսչական ստուգում` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և սույն Հավելվածին համապատասխան ներկայացվող հայտարարությունների ստուգման համար:

12. «Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետություն» նշանակում է` մասնակից պետություն, որի տարածքում կամ նրա իրավազորության կամ հսկողության ներքո` ցանկացած տեղ, իրականացվում է տեսչական ստուգում` համաձայն սույն Կոնվենցիայի, կամ մասնակից պետություն, որի օբյեկտը կամ տարածքը ընդունող պետության տարածքում ենթակա են նման տեսչական ստուգման, սակայն այստեղ չի ներառվում մասնակից պետությունը, որը նշված է սույն Հավելվածի 2-րդ մասի 21-րդ կետում:

13. «Տեսուչի օգնական» նշանակում է` Տեխնիկական քարտուղարության կողմից նշանակված անձ, ինչպես նախատեսված է սույն Հավելվածի 2-րդ Մասի Ա բաժնում, տեսուչներին տեսչական ստուգման կամ այցելության ընթացքում օգնության տրամադրման նպատակով, օրինակ` բժշկական անձնակազմը, պահպանման աշխատակիցները, վարչական անձնակազմը և բանավոր թարգմանիչները:

14. «Տեսչական ստուգման մանդատ» նշանակում է` ցուցումներ, որոնք տրված են Գլխավոր տնօրենի կողմից տեսչական խմբին կոնկրետ տեսչական ստուգման իրականացման առնչությամբ:

15. «Տեսչական ստուգում անցկացնելու ուղեցույց» նշանակում է` տեսչական ստուգում անցկացնելու լրացուցիչ ընթացակարգերի ժողովածու, որը մշակվում է Տեխնիկական քարտուղարության կողմից:

16. «Տեսչական ստուգման տեղ» նշանակում է` ցանկացած օբյեկտ կամ տարածք, որտեղ իրականացվում է տեսչական ստուգում, և որը կոնկրետ որոշված է օբյեկտի վերաբերյալ կոնկրետ համաձայնության կամ տեսչական ստուգման հարցման կամ տեսչական ստուգման մանդատի կամ հարցման մեջ, լայնացված ալտերնատիվ կամ վերջնական պարագծով:

17. «Տեսչական խումբ» նշանակում է` կոնկրետ տեսչական ստուգում անցկացնելու նպատակով Գլխավոր տնօրենի կողմից նշանակված տեսուչների և տեսուչների օգնականների խումբ:

18. «Տեսուչ» նշանակում է` անձ, որը նշանակված է Տեխնիկական քարտուղարության կողմից, համաձայն սույն Հավելվածի 2-րդ մասի Ա բաժնում շարադրված ընթացակարգերի, սույն Կոնվենցիայի համաձայն` տեսչական ստուգում կամ այցելություն անցկացնելու համար:

19. «Տիպային համաձայնագիր» նշանակում է` փաստաթուղթ, որը կոնկրետացնում է մասնակից պետության և Կազմակերպության միջև կնքվող համաձայնագրի ընդհանուր ձևն ու բովանդակությունը սույն Հավելվածում նշված ստուգման դրույթների իրականացման նպատակով:

20. «Դիտորդ» նշանակում է` հարցնող մասնակից պետության կամ երրորդ մասնակից պետության ներկայացուցիչ` հարցման հիման վրա տեսչական ստուգման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

21. «Պարագիծ» հարցման հիման վրա տեսչական ստուգման դեպքում նշանակում է` տեսչական ստուգման տեղի արտաքին սահմանը, որը որոշված է կամ աշխարհագրական կոորդինատներով, կամ քարտեզի վրայի նկարագրությամբ:

ա) «Հարցվող պարագիծ» նշանակում է` տեսչական ստուգման տեղի պարագիծը, որը նշված է սույն Հավելվածի 10-րդ մասի 8-րդ կետի համաձայն,

բ) «Ալտերնատիվ պարագիծ» նշանակում է` տեսչական ստուգման տեղի պարագիծ, որը նշված է ստուգման ենթարկվող մասնակից պետության կողմից` որպես հարցվող պարագծի ալտերնատիվ տարբերակ. այն համապատասխանում է սույն Հավելվածի 10-րդ մասի 17-րդ կետում նշված պահանջներին,

գ) «Վերջնական պարագիծ» նշանակում է` տեսչական ստուգման տեղի վերջնական պարագիծ, ինչպես համաձայնեցված է տեսչական խմբի և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության միջև բանակցությունների ընթացքում` սույն Հավելվածի 10-րդ մասի 16-21-րդ կետերին համապատասխան,

դ) «Հայտարարված պարագիծ» նշանակում է` 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն հայտարարվող օբյեկտի արտաքին սահման:

22. «Տեսչական ստուգման ժամանակահատված» 9-րդ հոդվածի նպատակների համար նշանակում է` ժամանակահատված տեսչական խմբին դեպի տեսչական ստուգում անցկացնելու` տեղի թույլտվություն տրամադրելու պահից մինչև նրա` այդ տեղից մեկնումը. ներառյալ ժամանակը` ծախսված հրահանգման վրա ստուգման գործունեությունից առաջ և հետո:

23. «Տեսչական ստուգման ժամանակահատված» 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների նպատակների համար նշանակում է` տեսչական խմբի` տեսչական ստուգում անցկացնելու տեղ ժամանելու պահից մինչև նրա` այդ տեղից մեկնումը. ներառյալ ժամանակը` ծախսված հրահանգման վրա ստուգման գործունեությունից առաջ և հետո:

24. «Մուտքի կետ»/»Ելքի կետ» նշանակում է` վայր, որը նշված է տեսչական խմբերի` երկիր ժամանման համար` սույն Կոնվենցիայի համաձայն տեսչական ստուգում իրականացնելու նպատակով կամ նրանց առաքելության ավարտին` նրանց մեկնման համար:

25. «Հարցնող մասնակից պետություն» նշանակում է` 9-րդ հոդվածին համապատասխան հարցման հիման վրա տեսչական ստուգում խնդրող մասնակից պետություն:

26. «Տոննա» նշանակում է` մետրիկ տոննա, այսինքն` 1000 կգ:

 

Մաս 2

Ստուգման ընդհանուր կանոնները

 

Ա. Տեսուչների և տեսուչների օգնականների նշանակումը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո Տեխնիկական քարտուղարությունը բոլոր մասնակից պետություններին գրավոր հայտնում է նշանակման համար առաջարկվող տեսուչների և տեսուչների օգնականների ազգանունները, քաղաքացիությունը և աստիճանը, ինչպես նաև նրանց որակավորման և մասնագիտական փորձի մասին տեղեկություններ:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն անհապաղ հաստատում է առաջարկվող տեսուչների և տեսուչների օգնականների` իրեն փոխանցված ցանկը: Մասնակից պետությունը գրավոր տեղեկացնում է Տեխնիկական քարտուղարությանը յուրաքանչյուր տեսուչի կամ տեսուչի օգնականի ընդունման մասին ոչ ուշ, քան ցանկը ստանալուց 30 օր հետո: Յուրաքանչյուր տեսուչ և տեսուչի օգնական, ներառված այդ ցուցակի մեջ, համարվում է նշանակված, եթե ոչ ուշ, քան ցանկը ստանալուց 30 օր հետո մասնակից պետությունը գրավոր չի հայտնում իր անհամաձայնության մասին: Մասնակից պետությունը կարող է բերել այդպիսի հրաժարման դրդապատճառը:

Անհամաձայնության դեպքում առաջարկվող տեսուչը կամ տեսուչի օգնականը չի անցնում ստուգման գործունեության և չի մասնակցում դրան ցանկացած վայրում և ցանկացած որևէ տեղ` այն մասնակից պետության իրավազորության կամ հսկողության տակ գտնվող, որը հայտնել է իր անհամաձայնությունը: Տեխնիկական քարտուղարությունը, եթե դա անհրաժեշտ է, առաջարկում է նոր թեկնածություններ` ի լրումն նախնական ցուցակի:

3. Սույն Կոնվենցիայի շրջանակներում ստուգման գործունեությունն իրականացվում է միայն նշանակված տեսուչների և տեսուչների օգնականների կողմից:

4. Հաշվի առնելով 5-րդ կետի դրույթները` մասնակից պետությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ մերժել արդեն նշանակված տեսուչին կամ տեսուչի օգնականին: Նա գրավոր տեղեկացնում է Տեխնիկական քարտուղարությանը մերժելու մասին և կարող է նշել այդպիսի մերժման պատճառը: Այդպիսի մերժումը ուժի մեջ է մտնում Տեխնիկական քարտուղարության կողմից այն ստանալուց 30 օր հետո: Տեխնիկական քարտուղարությունը անհապաղ տեղեկացնում է համապատասխան մասնակից պետությանը տեսուչի կամ տեսուչի օգնականի մերժման մասին:

5. Մասնակից պետությունը, որը ծանուցված է եղել տեսչական ստուգման մասին, չի հասնում տեսչական խմբի ցանկում հիշատակված ցանկացած նշանակված տեսուչի կամ տեսուչի օգնականի հեռացմանը տեսչական խմբից այդ տեսչական ստուգումն անցկացնելու համար:

6. Տեսուչների և տեսուչների օգնականների թիվը, որոնք հավանության են արժանացել մասնակից պետության կողմից և նշանակվել նրա համար, պետք է լինի բավարար, որպեսզի հնարավոր լինի ապահովելու տեսուչների և տեսուչների օգնականների համապատասխան թվի առկայությունը և ռոտացիան:

7. Եթե, Գլխավոր տնօրենի կարծիքով, անհամաձայնությունը առաջարկված տեսուչների կամ տեսուչների օգնականների թեկնածությունների հետ խոչընդոտում է տեսուչների և տեսուչների օգնականների բավարար թվի նշանակմանը կամ որևէ այլ ձևով դժվարացնում է Տեխնիկական քարտուղարության խնդիրների արդյունավետ իրականացումը, ապա Գլխավոր տնօրենը փոխանցում է այդ խնդիրը Գործադիր խորհրդին:

8. Տեսուչների և տեսուչների օգնականների` վերոհիշյալ ցանկերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալու կամ խնդրանք ստանալու դեպքում նրանց փոխարինող տեսուչները և տեսուչների օգնականները նշանակվում են նույն կարգով, ինչ նախնական ցանկի առնչությամբ:

9. Այլ մասնակից պետության տարածքում տեղակայված մասնակից պետության օբյեկտի տեսչական ստուգում անցկացնող տեսչական խմբի անդամները, որոնք նշանակվում են սույն Հավելվածում շարադրված ընթացակարգերին համապատասխան, որոնք կիրառելի են ինչպես տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության, այնպես էլ ընդունող մասնակից պետության նկատմամբ:

 

Բ. Արտոնություններն ու անձեռնմխելիությունները

 

10. Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչ ուշ, քան տեսուչների և տեսուչների օգնականների ցանկը կամ դրանում փոփոխությունները ստանալու մասին հաստատումը ստանալուց 30 օր հետո տրամադրում է բազմակի մուտքի/ելքի և/կամ տարանցիկ մուտքի արտոնագրեր և այլ նման փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր տեսուչի կամ տեսուչի օգնականի մուտք գործել այդ պետության տարածք և այնտեղ մնալ տեսչական ստուգման գործունեություն իրականացնելու նպատակով: Այդ փաստաթղթերը պետք է գործեն ամենաքիչը 2 տարվա ընթացքում` դրանք Տեխնիկական քարտուղարությանը ներկայացնելուց հետո:

11. Տեսուչներին և տեսուչների օգնականներին իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով տրամադրվում են «ա» i ենթակետում շարադրված արտոնություններն ու անձեռնմխելիությունները: Արտոնություններն ու անձեռնմխելիությունները տրամադրվում են տեսչական խմբի անդամներին սույն Կոնվենցիայի շահերից ելնելով, այլ ոչ թե անձնական նպատակներով: Այդպիսի արտոնություններն ու անձեռնմխելիությունները նրանց տրամադրվում են տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում` սկսած ժամանման պահից մինչև այդ տարածքից մեկնումը և դրանից հետո` նախկին գործողությունների առնչությամբ, որոնք կատարվել են նրանց կողմից իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս:

ա) Տեսչական խմբի անդամները օժտված են անձեռնմխելիությամբ, որը տրամադրվում է դիվանագիտական գործակալներին` համաձայն 1961 թվականի ապրիլի 18-ի` Վիեննայի Դիվանագիտական հարաբերությունների մասին Կոնվենցիայի 29-րդ հոդվածի:

բ) Սույն Կոնվենցիայի համաձայն տեսչական գործունեություն իրականացնող տեսչական խմբի կողմից զբաղեցված բնակելի և ծառայողական տարածքները օգտվում են նույն անձեռնմխելիությունից, ինչ դիվանագիտական գործակալների տարածքները` համաձայն Վիեննայի Դիվանագիտական հարաբերությունների մասին Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 1-ին կետի:

գ) Փաստաթղթերը և թղթակցությունը, այդ թվում տեսչական խմբի գրառումները օգտվում են նույն անձեռնմխելիությունից, ինչ դիվանագիտական գործակալների բոլոր փաստաթղթերը և թղթակցությունը` համաձայն Վիեննայի Դիվանագիտական հարաբերությունների մասին Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2-րդ կետի: Տեսչական խումբը իրավունք ունի օգտվելու ծածկագրերից Տեխնիկական քարտուղարության հետ հարաբերություններում:

դ) Տեսչական խմբի անդամների կողմից փոխադրվող նմուշները և հաստատված սարքավորումը, օգտվում են անձեռնմխելիությունից, հաշվի առնելով սույն Կոնվենցիայում պարունակվող դրույթները, և ազատվում են բոլոր մաքսային տուրքերից: Վտանգավոր նմուշների փոխադրումը իրականացվում է համաձայն պատշաճ կանոնների:

ե) Տեսչական խմբի անդամներին տրվում են նույն անձեռնմխելիությունները, ինչ դիվանագիտական գործակալներին` համաձայն Վիեննայի Դիվանագիտական հարաբերությունների մասին Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի:

զ) Սույն Կոնվենցիայի համաձայն` նախանշված գործունեությունն իրականացնող տեսչական խմբի անդամները ազատվում են հարկերից և տուրքերից, ինչպես դիվանագիտական գործակալները` համաձայն Վիեննայի Դիվանագիտական հարաբերությունների մասին Կոնվենցիայի 34-րդ հոդվածի:

է) Տեսչական խմբի անդամներին, առանց մաքսային տուրքերի կամ դրա հետ կապված վճարների վճարման, թույլատրվում է տեսչական ստուգման ենթարկվող պետության կամ ընդունող պետության տարածք ներմուծել անձնական օգտագործման իրեր` բացառությամբ այն առարկաների, որոնց ներմուծումը կամ արտահանումը արգելված է օրենքով կամ կարգավորվում է կարանտինային կանոններով:

ը) Տեսչական խմբի անդամներին դրամների և արտարժույթի փոխանակման ժամանակ տրամադրվում են նույն առավելությունները, ինչ ժամանակավոր գործուղումներում գտնվող օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին:

i) Տեսչական խմբի անդամները տեսչական ստուգման ենթարկվող պետության կամ ընդունող մասնակից պետության տարածքում չպետք է զբաղվեն ոչ մի մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ` անձնական շահերից ելնելով:

12. Տեսչական ստուգման չենթարկվող պետությունների տարածքով տարանցման ժամանակ տեսչական խմբի անդամներին տրամադրվում են նույն արտոնություններն ու անձեռնմխելիությունները, ինչ դիվանագիտական գործակալներին` համաձայն Վիեննայի Դիվանագիտական հարաբերությունների մասին Կոնվենցիայի 40-րդ հոդվածի 1-ին կետի: Փաստաթղթերը և թղթակցությունը, այդ թվում` գրառումները, ինչպես նաև նրանց կողմից տեղափոխվող նմուշները և հաստատված սարքավորումը օգտվում են 11-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում շարադրված նույն արտոնություններից և անձեռնմխելիություններից:

13. Առանց վնասելու իրենց արտոնությունները և անձեռնմխելիությունները` տեսչական խմբի անդամները պարտավոր են հարգել տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կամ ընդունող մասնակից պետության օրենքներն ու որոշումները այնքանով, որքանով դա համադրելի է տեսչական ստուգման մանդատի հետ, պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին: Եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կամ ընդունող պետությունը համարում է, որ տեղի է ունեցել սույն Հավելվածում շարադրված արտոնությունների և անձեռնմխելիությունների չարաշահում, ապա այդ մասնակից պետության և Գլխավոր տնօրենի միջև անց են կացվում խորհրդակցություններ` պարզելու` տեղի ունեցե՞լ է նման չարաշահում և, նման փաստը հաստատվելու դեպքում, կանխելու այդպիսի չարաշահման կրկնությունը:

14. Գլխավոր տնօրենը կարող է հրաժարվել տեսչական խմբի իրավազորության անձեռնմխելիությունից այն դեպքերում, երբ, իր կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց վնասելու սույն Կոնվենցիայի դրույթների իրականացմանը: Հրաժարումը բոլոր դեպքերում պետք է ունենա որոշակիորեն արտահայտված բնույթ:

15. Դիտորդներին տրամադրվում են նույն արտոնությունները ու անձեռնմխելիությունները, ինչ տեսուչներին` համաձայն սույն բաժնի, բացառությամբ 11-րդ կետի «դ» ենթակետով տրամադրվող արտոնությունների և անձեռնմխելիությունների:

 

Գ. Մշտական ընթացակարգեր

 

Մուտքի կետեր

 

16. Յուրաքանչյուր մասնակից պետություն նշանակում է մուտքի կետեր և ներկայացնում է պահանջվող տեղեկատվությունը Տեխնիկական քարտուղարությանը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո: Մուտքի այդ կետերը նշանակվում են այնպես, որ տեսչական խումբը կարողանա հասնել տեսչական ստուգման ենթարկվող վայր ամենաքիչը մուտքի մի կետից 12 ժամվա ընթացքում: Տեխնիկական քարտուղարությունը հայտնում է բոլոր մասնակից պետություններին մուտքի կետերի տեղի մասին:

17. Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է փոփոխել մուտքի կետերը Տեխնիկական քարտուղարությանը այդ մասին ծանուցելու միջոցով: Փոփոխությունները ուժի մեջ են մտնում այդպիսի ծանուցումը Տեխնիկական քարտուղարության ստանալուց 30 օր հետո, որպեսզի կարելի լինի ապահովել բոլոր մասնակից պետությունների համապատասխան ծանուցումը:

18. Եթե Տեխնիկական քարտուղարությունը համարում է, որ ժամանակին տեսչական ստուգումների անցկացման համար մուտքի կետերը բավարար չեն, կամ որ մուտքի կետերի փոփոխությունները, որոնք նախատեսվում են մասնակից պետության կողմից, կխոչընդոտեն ժամանակին տեսչական ստուգումների անցկացմանը, նա խորհրդակցություններ է անցկացնում համապատասխան մասնակից պետության հետ այդ խնդրի կարգավորման նպատակով:

19. Այն դեպքերում, երբ տեսչական ստուգման ենթակա օբյեկտները կամ տարածքները գտնվում են ընդունող մասնակից պետության տարածքում, կամ երբ մուտքի կետից տեսչական ստուգման օբյեկտներ կամ տարածքներ հասնելու համար պահանջվում է այլ մասնակից պետության տարածքով տարանցում, տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը իրականացնում է իր իրավունքներն ու կատարում է պարտավորությունները այդպիսի տեսչական ստուգումների առնչությամբ` սույն Հավելվածի համաձայն: Ընդունող մասնակից պետությունը աջակցում է այդ օբյեկտների կամ տարածքների տեսչական ստուգմանը և տրամադրում է անհրաժեշտ օգնություն, որպեսզի տեսչական խմբին թույլ տա ժամանակին և արդյունավետ իրականացնել իր խնդիրները: Մասնակից պետությունները, որոնց տարածքով պահանջվում է իրականացնել տարանցում տեսչական ստուգման ենթակա մասնակից պետության օբյեկտների կամ տարածքների տեսչական ստուգման համար, աջակցում են այդպիսի տարանցմանը:

20. Այն դեպքերում, երբ տեսչական ստուգման ենթակա մասնակից պետության օբյեկտները կամ տարածքները տեղակայված են այն պետության տարածքում, որը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, տեսչական ստուգման ենթակա մասնակից պետությունը ընդունում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովի այդ օբյեկտների կամ տարածքների տեսչական ստուգման անցկացման հնարավորությունը` սույն Հավելվածի դրույթների համաձայն: Մասնակից պետությունը, որն ունի մեկ կամ մի քանի օբյեկտներ կամ տարածքներ այն պետության տարածքում, որը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` ապահովելու ընդունող պետության կողմից այդ մասնակից պետության համար նշանակված տեսուչներին և տեսուչների օգնականներին: Եթե տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը ի վիճակի չէ ապահովելու մատչելիություն, ապա նա ցուցադրում է, որ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները մատչելիության ապահովման համար:

21. Այն դեպքերում, երբ տեսչական ստուգման համար պահանջվող օբյեկտները կամ տարածքները տեղակայված են մասնակից պետության տարածքում, բայց գտնվում են այնպիսի վայրում, որը գտնվում է սույն Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետության իրավազորության կամ հսկողության ներքո, մասնակից պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք կպահանջվեն տեսչական ստուգման ենթակա մասնակից պետությունից կամ ընդունող մասնակից պետությունից, ապահովելու այդպիսի օբյեկտների տեսչական ստուգման անցկացման հնարավորությունը` սույն Հավելվածի դրույթների համաձայն: Եթե մասնակից պետությունը ի վիճակի չէ ապահովելու մատչելիությունը դեպի այդպիսի օբյեկտներ կամ տարածքներ, ապա նա ցուցադրում է, որ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները մատչելիության ապահովման համար: Այս կետը չի կիրառվում այն դեպքերում, երբ տեսչական ստուգման համար պահանջվող օբյեկտները կամ տարածքները պատկանում են մասնակից պետությանը:

 

Ոչ չվերթային ինքնաթիռների օգտագործման ընթացակարգերը

 

22. 9-րդ հոդվածի համաձայն` տեսչական ստուգումների համար և այլ տեսչական ստուգումների համար, որոնց դեպքում անհնարին է ապահովել ժամանակին ուղևորությունը չվերթային առևտրային տրանսպորտով, տեսչական խմբին կարող է անհրաժեշտ լինել օգտագործել ինքնաթիռ, որը պատկանում է Տեխնիկական քարտուղարությանը կամ վարձված է նրա կողմից: Ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց 30 օր հետո, յուրաքանչյուր մասնակից պետություն հայտնում է Տեխնիկական քարտուղարությանը ոչ չվերթային ինքնաթիռի համար դիվանագիտական թույլտվության մշտական համարը, որը փոխադրում է տեսչական խմբեր տեսչական ստուգման վայրում գտնվող տարածք կամ այդ տարածքից: Օդային երթուղիները դեպի մուտքի նշանակված կետեր և այնտեղից հետ պետք է ընկած լինեն հաստատված միջազգային օդային ուղիներով` համաձայնեցված մասնակից պետությունների և տեխնիկական քարտուղարության կողմից` որպես այդպիսի դիվանագիտական թույլտվության տրամադրման հիմք:

23. Ոչ չվերթային ինքնաթիռի օգտագործման ժամանակ Տեխնիկական քարտուղարությունը Ազգային մարմնի միջոցով տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը ներկայացնում է թռիչքային պլանը ինքնաթիռի թռիչքի համար վերջին օդակայանից նախքան այն պետության օդային տարածք մուտք գործելը, որտեղ գտնվում է տեսչական ստուգման վայրը, մինչև մուտքի կետ ոչ պակաս, քան այդ օդակայանից թռիչքի նախատեսված ժամանակից վեց ժամ առաջ: Այդպիսի չվերթային պլանը տրվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ընթացակարգերին համապատասխան: Իր սեփական կամ չարտերային չվերթերի համար Տեխնիկական քարտուղարությունը մտցնում է յուրաքանչյուր թռիչքային պլանի նշումների բաժնում դիվանագիտական թույլտվության մշտական համարը և համապատասխան նշում, որը վկայում է այն մասին, որ տվյալ ինքնաթիռը հանդիսանում է տեսչական ինքնաթիռ:

24. Ոչ պակաս, քան վերջին օդակայանից տեսչական խմբի նախատեսված թռիչքից 3 ժամ առաջ, այն պետության օդային տարածք մուտք գործելուց առաջ, որտեղ պետք է իրականացվի տեսչական ստուգումը, տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կամ ընդունող մասնակից պետությունը ապահովում է թռիչքային պլանի հաստատումը` տրված 23-րդ կետին համապատասխան, որպեսզի տեսչական խումբը կարողանա մուտքի կետ հասնել ժամանման հաշվարկային ժամանակին:

25. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը ապահովում է Տեխնիկական քարտուղարության կողմից պահանջվող` տեսչական խմբի ինքնաթիռի կանգառը, պաշտպանական պահպանությունը, սպասարկումը և լիցքավորումը մուտքի կետում այն դեպքում, երբ այդպիսի ինքնաթիռը պատկանում է Տեխնիկական քարտուղարությանը կամ վարձված է նրա կողմից: Այդպիսի ինքնաթիռը ազատվում է վայրէջքային, թռիչքային և այլ նմանօրինակ վճարներից: Այդպիսի լիցքավորման, պաշտպանական պահպանության և սպասարկման ծախսերը կրում է Տեխնիկական քարտուղարությունը:

 

Վարչական ընթացակարգեր

 

26. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը տեսչական խմբին տրամադրում և ապահովում է այնպիսի անհրաժեշտ հարմարություններ, ինչպիսիք են կապի միջոցները, թարգմանիչների ծառայությունները` այն չափով, որ չափով դա անհրաժեշտ է հարցումների կատարման և այլ խնդիրների իրականացման համար, ինչպես նաև փոխադրամիջոցներ, աշխատանքային տարածքներ, բնակության վայր, սնունդ և բժշկական ծառայություն: Այդ կապակցությամբ Կազմակերպությունը փոխհատուցում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը տեսչական խմբի` այդ ժամանման հետ կապված ծախսերը:

 

Հաստատված սարքավորում

 

27. 29-րդ կետին համապատասխան` տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը չի կիրառում տեսչական խմբի նկատմամբ որևէ սահմանափակում իր կողմից տեսչական ստուգման վայր 28-րդ կետին համապատասխան հաստատված այնպիսի սարքավորման ներմուծման առնչությամբ, որը Տեխնիկական քարտուղարությունը անհրաժեշտ է համարում տեսչական ստուգման կարիքների բավարարման համար: Տեխնիկական քարտուղարությունը կազմում և համապատասխանաբար թարմացնում է հաստատված սարքավորման ցանկը, որը կարող է անհրաժեշտ լինել վերոհիշյալ նպատակների համար, ինչպես նաև այդպիսի սարքավորմանը վերաբերող կանոններ, որոնք պետք է համապատասխանեն սույն Հավելվածին: Հաստատված սարքավորման ցանկի և այդպիսի կանոնների մշակման ժամանակ Տեխնիկական քարտուղարությունը ապահովում է անվտանգության գործոնների ամբողջական հաշվառումը օբյեկտների բոլոր կատեգորիաներով, որոնցում կարող է օգտագործվել այդպիսի սարքավորումը: Հաստատված սարքավորման ցանկը քննարկվում և հաստատվում է Համաժողովի կողմից` 8-րդ հոդվածի 21 i կետի համաձայն:

28. Այդ սարքավորումը գտնվում է Տեխնիկական քարտուղարության հսկողության տակ և վերցվում, կալիբրավորվում և հաստատվում է Տեխնիկական քարտուղարության կողմից: Տեխնիկական քարտուղարությունը, ըստ հնարավորության, ընտրում է այդպիսի սարքավորում, որը նախատեսված է տեսչական ստուգման հենց կոնկրետ տեսակի համար: Ընտրված և հաստատված սարքավորումը ապահովվում է սոցիալական պաշտպանվածությամբ չսանկցիավորված փոփոխությունից:

29. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը իրավունք ունի, առանց վնասելու հաստատված ժամկետներ, տեսչական խմբի ներկայությամբ` զննել սարքավորումը մուտքի կետում, այսինքն` ստուգել տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կամ ընդունող մասնակից պետության տարածք ներմուծվող և այնտեղից արտահանվող սարքավորման բնույթը: Այդպիսի նույնականացումը հեշտացնելու նպատակով Տեխնիկական քարտուղարությունը կցում է փաստաթղթեր և սարքեր` հավաստող, որ այդ սարքավորումը իր կողմից ընտրված և հավանության է արժանացած: Սարքավորման զննությունը նաև հաստատում է տեսչական ստուգման ենթարկվող պետությունը բավարար ձևով, որ տվյալ սարքավորումը համապատասխանում է տեսչական ստուգման կոնկրետ ձևի համար հաստատված սարքավորման նկարագրին: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կարող է կալանքի տակ վերցնել այդ նկարագրին չհամապատասխանող սարքավորումը կամ վերոհիշյալ հավաստող փաստաթղթերը և սարքերը չունեցող սարքավորումը: Սարքավորման զննության ընթացակարգերը ուսումնասիրվում և հաստատվում են Համաժողովի կողմից` 8-րդ հոդվածի 21 i կետին համապատասխան:

30. Այն դեպքերում, երբ տեսչական խումբը անհրաժեշտ է համարում օգտագործել Տեխնիկական քարտուղարությանը չպատկանող տեղում առկա սարքավորումը և խնդրում է տեսչական ստուգման ենթարկվող պետությանը տեսչական խմբին տալ հնարավորություն օգտագործել այդպիսի սարքավորումը, տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը, հնարավորության սահմաններում, բավարարում է այդպիսի խնդրանքը:

 

Դ. Նախատեսչական գործունեություն

 

Ծանուցում

 

31. Գլխավոր տնօրենը ծանուցում է մասնակից պետությանը մինչև տեսչական խմբի նախատեսված ժամանումը մուտքի կետ և սահմանված ժամկետների շրջանակում, եթե այդպիսիք նախատեսված են, տեսչական ստուգում անցկացնելու իր մտադրության մասին:

32. Գլխավոր տնօրենի կողմից ուղարկվող ծանուցումները ներառում են հետևյալ տեղեկությունը.

ա) տեսչական ստուգման ձևը,

բ) մուտքի կետը,

գ) մուտքի կետ ժամանելու ամսաթիվը և նախատեսվող ժամանակը,

դ) մուտքի կետ ժամանելու միջոցը,

ե) տեսչական ստուգման ենթակա վայրը,

զ) տեսուչների և տեսուչների օգնականների ազգանունները,

է) համապատասխան դեպքերում` հատուկ չվերթերի համար ինքնաթիռի օգտագործման թույլտվություն:

33. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը հաստատում է Տեխնիկական քարտուղարության ծանուցման ստացումը տեսչական ստուգում անցկացնելու մասին ոչ ուշ, քան այդ ծանուցումը ստանալուց մեկ ժամ հետո:

34. Մեկ այլ մասնակից պետության տարածքում տեղակայված` մասնակից պետության օբյեկտի տեսչական ստուգման դեպքում երկու մասնակից պետություններն էլ ծանուցվում են միաժամանակ` 31-րդ և 32-րդ կետերին համապատասխան:

 

Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կամ ընդունող

մասնակից պետության տարածք մուտք գործելը և ուղևորությունը դեպի

տեսչական ստուգման վայր

 

35. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կամ ընդունող մասնակից պետությունը, որը ծանուցվել է տեսչական խմբի ժամանման մասին, ապահովում է նրա անհապաղ մուտքը տարածք և երկրի ներսում ուղեկցելու միջոցով կամ այլ միջոցներով իրենից կախված ամեն ինչ տեսչական խմբին և նրա սարքավորումը և նյութերը անվտանգ տեղ հասցնելու համար իր մուտքի կետից մինչև տեսչական ստուգման վայր և ելքի կետ:

36. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կամ ընդունող մասնակից պետությունը, ըստ անհրաժեշտության, օգնում է տեսչական խմբին ժամանել տեսչական ստուգման վայր ոչ ուշ, քան մուտքի կետ հասնելուց 12 ժամ հետո:

 

Նախատեսչական հրահանգում

 

37. Տեսչական ստուգման վայր ժամանման պահից և մինչև տեսչական ստուգման սկիզբը տեսչական խումբը հրահանգավորվում է օբյեկտի ներկայացուցիչների կողմից օբյեկտի, դրանում իրականացվող գործունեության, անվտանգության միջոցների, վարչական միջոցների և նյութատեխնիկական ապահովման միջոցների մասին` քարտեզների օգտագործմամբ և այլ համապատասխան փաստաթղթերով: Հրահանգավորման օգտագործվող ժամանակը սահմանափակվում է նվազագույնով և ցանկացած դեպքում չի գերազանցում երեք ժամը:

 

Ե. Տեսչական ստուգման անցկացումը

 

Ընդհանուր կանոններ

 

38. Տեսչական խմբի անդամները իրականացնում են իրենց գործառույթները սույն Կոնվենցիայի դրույթներին, օբյեկտի առնչությամբ Գլխավոր տնօրենի կողմից սահմանված կանոններին, ինչպես նաև Կազմակերպության և մասնակից պետության միջև կնքվող համաձայնագրերին համապատասխան:

39. Տեսչական խումբը խստիվ պահպանում է Գլխավոր տնօրենի կողմից տրված տեսչական ստուգման մանդատը: Նա ձեռնպահ է մնում այդ մանդատի շրջանակներից դուրս եկող գործունեությունից:

40. Տեսչական խմբի գործունեությունը կազմակերպվում է այնպես, որ ապահովվի նրա կողմից իր գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը կամ ընդունող մասնակից պետությանը հասցվեն հնարավորինս քիչ անհարմարություն և խոչընդոտներ տեսչական ստուգման ենթարկվող օբյեկտին կամ տարածքին: Տեսչական խումբը խուսափում է անտեղի խոչընդոտների ստեղծումից և օբյեկտի գործունեության ձգձգումներից և խուսափում է նրա անվտանգությունը շոշափող գործողություններից: Մասնավորապես, տեսչական խումբը չի շահագործում ոչ մի օբյեկտ: Եթե տեսուչները համարում են, որ իրենց մանդատի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել օբյեկտում կոնկրետ գործողություններ, նրանք այդ գործողությունների անցկացման մասին խնդրում են տեսչական ստուգման ենթարկվող օբյեկտի նշանակված ներկայացուցչին: Ըստ հնարավորության, ներկայացուցիչը կատարում է այդ խնդրանքը:

41. Կատարելով իր պարտականությունները տեսչական ստուգման ենթարկվող պետության կամ ընդունող մասնակից պետության տարածքում` տեսչական խմբի անդամները, եթե այդ մասին խնդրում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը, ուղեկցվում են տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչների կողմից, սակայն դա տեսչական խմբի համար իր գործառույթներն իրականացնելիս չպետք է ստեղծի ձգձգումներ կամ խոչընդոտներ:

42. Տեսչական ստուգումներ անցկացնելու մանրամասն ընթացակարգերը մշակվում են Տեխնիկական քարտուղարության կողմից` «Տեսչական ստուգումներ անցկացնելու ՈՒղեցույց»-ում ընդգրկելու նպատակով, հաշվի առնելով Համաժողովի կողմից քննարկման և հաստատման ենթակա հիմնական սկզբունքները` 8-րդ հոդվածի 21 i կետին համապատասխան:

 

Անվտանգություն

 

43. Իրենց գործունեությունն իրականացնելիս տեսուչները և տեսուչների օգնականները պահպանում են տեսչական ստուգման վայրում սահմանված անվտանգության կանոնները, այդ թվում` վերահսկվող գոտիների պահպանության վերաբերյալ կանոնները օբյեկտի ներսում և անձնական անվտանգության կանոնները:

 

Կապը

 

44. Տեսուչները իրավունք ունեն երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել կապ Տեխնիկական քարտուղարության գլխակայանի հետ: Այդ նպատակով նրանք կարող են օգտագործել իրենց սեփական, պատշաճորեն ատեստավորված, հաստատված սարքավորումը և կարող են խնդրել տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը կամ ընդունող մասնակից պետությանը իրենց տրամադրել մատչելիություն հեռավոր կապի այլ միջոցների նկատմամբ: Տեսչական խումբը իրավունք ունի օգտագործելու երկկողմ ռադիոկապի իր սեփական համակարգը պարագիծը պահող անձնակազմի և տեսչական խմբի այլ անդամների միջև:

 

Տեսչական խմբի և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության

իրավունքները

 

45. Տեսչական խումբը, համաձայն սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների և հավելվածների, ինչպես նաև օբյեկտների առնչությամբ համաձայնագրերի և ընթացակարգերի, որոնք շարադրված են Տեսչական ստուգումներ անցկացնելու ՈՒղեցույցում, իրավունք ունի անխափան մուտք գործել տեսչական ստուգման վայր: Տեսչական ստուգման ենթարկվող առարկաները ընտրվում են տեսուչների կողմից:

46. Տեսուչները իրավունք ունեն օբյեկտի ցանկացած անձնակազմի կարծիքը հարցնել տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչների ներկայությամբ համապատասխան փաստերը պարզելու նպատակով: Տեսուչները հարցում են միայն այնպիսի տեղեկություններ և տվյալներ, որոնք անհրաժեշտ են տեսչական ստուգման իրականացման համար, և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը ներկայացնում է այդպիսի տեղեկատվությունը համապատասխան խնդրանքի առկայության դեպքում: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը իրավունք ունի մերժելու օբյեկտի անձնակազմին տրվող հարցերը, եթե այդ հարցերը գնահատվում են որպես տեսչական ստուգմանը չառնչվող հարցեր: Եթե տեսչական խմբի ղեկավարը մերժում և հայտարարում է դրանց տեղին լինելու մասին, ապա այդ հարցերը գրավոր ներկայացվում են տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը` պատասխանի համար: Տեսչական խումբը կարող է ամրագրել հարցում կատարելու համար թույլտվություն տալու առնչությամբ ցանկացած մերժում կամ թույլատրել պատասխաններ հարցերին և ցանկացած բացատրության ներկայացում տեսչական ստուգման մասին զեկույցի այն մասով, որը վերաբերում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության համագործակցությանը:

47. Տեսուչները իրավունք ունեն հետազոտել փաստաթղթերը և գրությունները, որոնք իրենք համարում են իրենց խնդիրների իրականացմանը վերաբերող:

48. Տեսուչները իրավունք ունեն լուսանկարների արտադրության, որոնք իրենց խնդրանքով կատարվում են տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կամ տեսչական ստուգման ենթարկվող օբյեկտի ներկայացուցիչների կողմից: Ապահովվում է վայրկենական լուսանկարների արտադրության համար հնարավորությունը: Տեսչական խումբը որոշում է` համապատասխանո՞ւմ են լուսանկարները իր խնդրանքին, թե ոչ, ապա կատարվում են կրկնակի լուսանկարներ: Տեսչական խումբը և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը պահպանում են յուրաքանչյուր լուսանկարի մեկական պատճեն:

49. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչները իրավունք ունեն հետևելու այն ստուգմանը, որն իրականացվում է տեսչական խմբի կողմից:

50. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը ստանում է, իր խնդրանքով, Տեխնիկական քարտուղարության կողմից նրա օբյեկտի (օբյեկտների) մասին տեղեկությունների և տվյալների հավաքված պատճենները:

51. Տեսուչները իրավունք ունեն խնդրելու պարզաբանումներ անճշտությունների վերաբերյալ, որոնք առաջացել են տեսչական ստուգման ընթացքում: Այդպիսի հարցումները կատարվում են անմիջապես տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցչի միջոցով: Տեսչական ստուգման ընթացքում տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչը անճշտությունը վերացնելու նպատակով տեսչական խմբին պարզաբանումներ է տալիս: Այն դեպքում, երբ հարցերը տեսչական ստուգման վայրի շրջանակներում գտնվող առարկայի կամ շենքի վերաբերյալ մնում են չլուծված, ապա առարկան կամ շենքը համապատասխան խնդրանքի վերաբերյալ լուսանկարվում է` նրա բնույթը և ինչի համար նախատեսված լինելը պարզելու նպատակով: Եթե տեսչական ստուգման ընթացքում անճշտությունը վերացնել չի հաջողվում, ապա տեսուչները անհապաղ ծանուցում են Տեխնիկական քարտուղարությանը: Տեսչական ստուգման մասին զեկույցում տեսուչները արտահայտում են ցանկացած այդպիսի չլուծված հարց, շարադրում են համապատասխան պարզաբանումները և ներկայացնում ցանկացած լուսանկարի պատճենները:

 

Նմուշների ընտրություն, վերամշակում և անալիզ

 

52. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կամ տեսչական ստուգման ենթարկվող օբյեկտի ներկայացուցիչները, տեսչական խմբի խնդրանքով, իրականացնում են տեղում նմուշների ընտրություն տեսուչների ներկայությամբ: Այն դեպքում, երբ դա նախօրոք համաձայնեցված է տեսչական ստուգման ենթարկվող պետության կամ տեսչական ստուգման ենթարկվող օբյեկտի ներկայացուցիչների հետ, տեսչական խումբը կարող է ընտրել նմուշները ինքնուրույն:

53. Ըստ հնարավորության` նմուշների անալիզը կատարվում է տեղում: Տեսչական խումբը իրավունք ունի նմուշների անալիզ իրականացնել տեղում` իր կողմից տեղ հասցված հաստատված սարքավորումը օգտագործելու միջոցով: Տեսչական խմբի խնդրանքով` տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը, համաձայնեցված ընթացակարգերին համաձայն, օգնություն է ցուցաբերում տեղում նմուշների անալիզի հարցում:

54. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը իրավունք ունի պահպանելու բոլոր ընտրված նմուշների մասերը կամ ստանալ նմուշների կրկնօրինակներ և ներկա գտնվել տեղում նմուշների անալիզի ժամանակ:

55. Տեսչական խումբը, եթե անհրաժեշտ է համարում, փոխանցում է նմուշները անալիզի համար օբյեկտի սահմաններից դուրս` Կազմակերպության կողմից նշանակված լաբորատորիաներին:

56. Գլխավոր տնօրենը հիմնական պատասխանատվությունն է կրում նմուշների անվտանգության, ամբողջականության և պահպանության, ինչպես նաև նմուշների կոնֆիդենցիալության համար, որոնք փոխանցվում են անալիզի օբյեկտի սահմաններից դուրս: Գլխավոր տնօրենը իրականացնում է դա` համաձայն Համաժողովի կողմից քննարկման և հաստատման ենթակա ընթացակարգերի, համաձայն 8-րդ հոդվածի 21 i) կետի, Տեսչական ստուգում անցկացնելու ՈՒղեցույցում ներառելու նպատակով: Գլխավոր տնօրենը.

ա) սահմանում է խիստ ռեժիմ, որը կարգավորում է նմուշների ընտրությունը, մշակումը, փոխադրումը և անալիզը,

բ) ատեստավորում է տարբեր տեսակի անալիզներ անցկացնելու համար նշանակված լաբորատորիաները,

գ) վերահսկողություն է իրականացնում սարքավորման և ընթացակարգերի ստանդարտացման նկատմամբ այդ նշանակված լաբորատորիաներում, ինչպես նաև մոբիլ հետազոտական սարքավորման և ընթացակարգերի նկատմամբ և հսկում է որակի հսկողության չափանիշները և ընդհանուր չափանիշները այդ լաբորատորիաների` մոբիլ սարքավորման և ընթացակարգերի ատեստավորման կապակցությամբ, և

դ) նշանակված լաբորատորիաներից ընտրում է լաբորատորիաներ, որոնք կկատարեն փորձագիտական կամ այլ գործառույթներ` կոնկրետ ուսումնասիրություններ անցկացնելու առնչությամբ:

57. Օբյեկտի սահմաններից դուրս անալիզի անցկացման ժամանակ նմուշները անալիզի են ենթարկվում ամենաքիչը երկու նշանակված լաբորատորիայում: Տեխնիկական քարտուղարությունը ապահովում է անալիզի օպերատիվ մշակում: Տեխնիկական քարտուղարությունը վարում է նմուշների հաշվառում, և ցանկացած չօգտագործված նմուշ կամ դրա մասերը վերադարձվում են Տեխնիկական քարտուղարությանը:

58. Տեխնիկական քարտուղարությունը ամփոփում է նմուշների լաբորատոր անալիզի արդյունքները, որոնք առնչություն ունեն սույն Կոնվենցիայի պահպանմանը, և ներառում է դրանք իրենց տեսչական ստուգման վերջնական զեկույցի մեջ: Տեխնիկական քարտուղարությունը զեկույցի մեջ ներառում է մանրամասն տեղեկատվություն նշանակված լաբորատորիաների կողմից օգտագործվող սարքավորման և մեթոդիկայի վերաբերյալ:

 

Տեսչական ստուգման տևողության երկարաձգում

 

59. Տեսչական ստուգման ժամկետները կարող են երկարաձգվել` ըստ տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցչի հետ պայմանավորվածության:

 

Եզրափակիչ խորհրդակցություն

 

60. Տեսչական ստուգման ավարտին տեսչական խումբը հանդիպում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչների և տեսչական ստուգման վայրի համար պատասխանատու անձնակազմի հետ` տեսչական խմբի նախնական եզրակացությունների քննարկման և ցանկացած անճշտության վերացման նպատակով: Տեսչական խումբը փոխանցում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչներին իր նախնական եզրակացությունները` շարադրված ստանդարտ ձևաչափով, գրավոր, ինչպես նաև բոլոր նմուշների ցանկը և հավաքված գրավոր տեղեկությունների և տվյալների պատճեններն ու այլ նյութեր, որոնք ենթակա են արտահանման օբյեկտի սահմաններից դուրս: Այդ փաստաթուղթը ստորագրվում է տեսչական խմբի ղեկավարի կողմից: Ի նշան փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալուն` տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչը նույնպես ստորագրում է այդ փաստաթուղթը: Այդ խորհրդակցությունը ավարտվում է ոչ ուշ, քան տեսչական ստուգումն ավարտելուց 24 ժամ հետո:

 

Զ. Մեկնում

 

61. Հետտեսչական ստուգումների ավարտից հետո տեսչական ստուգման խումբը, որքան հնարավոր է արագ, մեկնում է տեսչական ստուգման ենթարկվող պետության տարածքից:

 

Է. Զեկույցներ

 

62. Տեսչական ստուգումից ոչ ուշ, քան 10 օր հետո տեսուչները նախապատրաստում են վերջնական փաստագրական զեկույցի իրենց անցկացրած գործունեության և իրենց եզրակացությունների մասին: Նրանում շարադրված են միայն այն փաստերը, որոնք առնչություն ունեն սույն Կոնվենցիայի պահպանմանը, ինչպես դա նախատեսված է տեսչական ստուգման մանդատով: Զեկույցում նաև բերվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը համագործակցել տեսչական խմբի հետ: Զեկույցին կարող են կցվել տեսուչների հատուկ կարծիքները: Զեկույցը համարվում է կոնֆիդենցիալ:

63. Վերջնական զեկույցը անհապաղ ներկայացվում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը: Զեկույցին կցվում են բոլոր գրավոր դիտողությունները, որոնք կարող են անմիջապես կատարվել մասնակից պետության կողմից` նրանում պարունակվող եզրակացությունների կապակցությամբ: Վերջնական զեկույցը, տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կողմից արված, իրեն կից դիտողություններով ներկայացվում է Գլխավոր տնօրենին ոչ ուշ, քան տեսչական ստուգումից 30 օր հետո:

64. Զեկույցում անճշտությունների առկայության կամ Ազգային մարմնի և տեսուչների միջև համագործակցության` պահանջվող մակարդակին անհամապատասխանության դեպքում Գլխավոր տնօրենը դիմում է մասնակից պետությանը` պարզաբանման նպատակով:

65. Եթե չի հաջողվում վերացնել անճշտությունները, կամ եթե հաստատված փաստերը իրենց բնույթով թույլ են տալիս ենթադրել սույն Կոնվենցիայով պարտավորությունների չկատարման մասին, Գլխավոր տնօրենը անհապաղ տեղեկացնում է Գործադիր խորհրդին:

 

Ը. Ընդհանուր դրույթների կիրառում

 

66. Սույն Մասի դրույթները կիրառվում են բոլոր տեսչական ստուգումների ժամանակ, որոնք անց են կացվում սույն Կոնվենցիայի համաձայն, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Մասի դրույթները տարբերվում են այն դրույթներից, որոնք շարադրված են յուրահատուկ տեսչական ստուգումների տեսակների համար` սույն Հավելվածի 3-11-րդ Մասերում, ընդ որում` այդ դեպքում գերակայում են վերջին դրույթները:

 

Մաս 3

4-րդ, 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ստուգման

միջոցներին վերաբերող ընդհանուր դրույթները

 

Ա. Նախնական տեսչական ստուգումներ և օբյեկտի վերաբերյալ

համաձայնություններ

 

1. 4-րդ, 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տեղում տեսչական ստուգման ենթակա յուրաքանչյուր հայտարարված օբյեկտ ընդունում է նախնական տեսչական ստուգումը օբյեկտի հայտարարումից անմիջապես հետո: Այդ տեսչական ստուգման նպատակը կայանում է ներկայացված տեղեկատվության ստուգման, ցանկացած լրացուցիչ տեղեկատվության ստացման մեջ, որն անհրաժեշտ է օբյեկտում ստուգման հետագա գործունեության ծրագրման համար, ներառյալ տեղում տեսչական ստուգումները և անընդհատ ուսումնասիրությունը տեղում տեղադրվող սարքերի միջոցով և օբյեկտի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ աշխատանքների կատարման մեջ:

2. Մասնակից պետությունները ապահովում են, որ սույն Կոնվենցիան իրենց համար ուժի մեջ մտնելուց հետո` սահմանված ժամկետներում, Տեխնիկական քարտուղարությունը կարողանա անցկացնել բոլոր օբյեկտներում հայտարարությունների ստուգում և սկսի պարբերաբար ստուգումների միջոցառումների իրականացում:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն Կազմակերպության հետ կնքում է օբյեկտի վերաբերյալ համաձայնագիր յուրաքանչյուր հայտարարված և, 4-րդ, 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, տեղում տեսչական ստուգման ենթարկվող օբյեկտի համար:

4. Օբյեկտի վերաբերյալ համաձայնագրերը կազմվում են ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց կամ օբյեկտի առաջին հայտարարությունից 180 օր հետո` բացառությամբ քիմիական զենքի ոչնչացման օբյեկտների, որոնց նկատմամբ կիրառվում են 5-7-րդ կետերը:

5. Քիմիական զենքի ոչնչացման օբյեկտի դեպքում, որը սկսում է գործել մասնակից պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ավելի, քան մեկ տարի հետո, օբյեկտի առնչությամբ համաձայնագիրը կազմվում է ոչ ավելի, քան այդ օբյեկտի գործողությունից 180 օր առաջ:

6. Քիմիական զենքի ոչնչացման օբյեկտի դեպքում, որը գործում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամանակ, կամ որը սկսում է գործել ոչ ուշ, քան դրանից մեկ տարի հետո, օբյեկտի վերաբերյալ համաձայնագիրը կազմվում է սույն Համաձայնագիրը մասնակից պետության համար ուժի մեջ մտնելուց 210 օր հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ Գործադիր խորհուրդը կարող է որոշել, որ բավարար են ստուգման անցումային միջոցառումները, որոնք հաստատվում են սույն Հավելվածի 4-րդ Ա մասի 51-րդ կետին համապատասխան և ներառում են օբյեկտի վերաբերյալ անցումային համաձայնագիր, ստուգման մասին դրույթները տեղում տեսչական ստուգման և տեղում տեղադրվող սարքերով ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև այդ միջոցառումների իրականացման ժամկետները:

7. 6-րդ կետում նշված օբյեկտի դեպքում, որը կդադարեցնի իր գործունեությունը ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 2 տարի հետո, Գործադիր խորհուրդը կարող է որոշել, որ բավարար են ստուգման անցումային միջոցառումները, որոնք հաստատվում են սույն Հավելվածի 4-րդ Ա մասի 51-րդ կետին համապատասխան և ներառում են օբյեկտի վերաբերյալ անցումային համաձայնագիր, ստուգման մասին դրույթներ տեղում տեսչական ստուգման և տեղում տեղադրվող սարքերով ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև այդ միջոցառումների իրականացման ժամկետները:

8. Օբյեկտի վերաբերյալ համաձայնագրերը կազմվում են այդպիսի համաձայնագրերի նմուշների հիման վրա և պարունակում են մանրամասն դրույթներ, որոնք կարգավորում են տեսչական ստուգումների անցկացումը յուրաքանչյուր օբյեկտում: Տիպային համաձայնագրերը պարունակում են դրույթներ, որոնք թույլ են տալիս հաշվի առնել հետագա տեխնիկական ձեռքբերումները և ուսումնասիրվում և հաստատվում են Համաժողովի կողմից` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի:

9. Տեխնիկական քարտուղարությունը կարող է լուսանկարների, ծրագրերի և այլ տեղեկատվության համար կնքված բեռնարկղը պահել ցանկացած տեղ, որոնց նա կցանկանա դիմել հետագա տեսչական ստուգումների ժամանակ:

 

Բ. Մշտական ընթացակարգեր

 

10. Այն դեպքերում, երբ դա կիրառելի է, Տեխնիկական քարտուղարությունը ունի սարքերի և անընդհատ ուսումնասիրության համակարգերի ու կապարակնիքների տեղադրման և օգտագործման իրավունք` համաձայն սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների և օբյեկտի վերաբերյալ մասնակից պետությունների և Կազմակերպության միջև համաձայնագրերի:

11. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը, համաձայնեցված ընթացակարգերի համաձայն, իրավունք ունի հետազոտել ցանկացած սարք, որն օգտագործվում կամ տեղադրվում է տեսչական խմբի կողմից, և ապահովել դրա ապրոբացումը տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության ներկայացուցիչների ներկայությամբ: Տեսչական խումբը իրավունք ունի օգտագործել քիմիական զենքի ոչնչացման տեխնոլոգիական գործընթացի նկատմամբ սեփական ուսումնասիրության համար մասնակից պետության կողմից տեղադրված սարքեր: Այդ նպատակով տեսչական խումբը իրավունք ունի հետազոտել այն սարքերը, որոնք ինքը մտադիր է օգտագործել քիմիական զենքի ոչնչացման ստուգման նպատակների համար, և ապահովել դրանց ապրոբացումը իր ներկայությամբ:

12. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը իրականացնում է անհրաժեշտ նախապատրաստումը և աջակցությունը սարքերի և անընդհատ դիտարկման համակարգերի տեղադրման համար:

13. 11-րդ և 12-րդ կետերի իրականացման նպատակով Համաժողովը ուսումնասիրում և հաստատում է, 8-րդ հոդվածի 21 i կետի համաձայն, համապատասխան մանրամասն ընթացակարգերը:

14. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը անհապաղ Տեխնիկական քարտուղարությանը տեղեկացնում է այն դեպքում, եթե հսկողական սարքեր տեղադրված օբյեկտում տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ որևէ իրադարձություն, որը կարող է անդրադառնալ դիտարկման համակարգի վրա: Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը համակարգում է Տեխնիկական քարտուղարության հետ հետագա գործողությունները, որպեսզի վերականգնի դիտարկման համակարգի գործունեությունը և, անհրաժեշտության դեպքում, որքան հնարավոր է արագ, ընդունի միջանկյալ միջոցառումներ:

15. Յուրաքանչյուր տեսչական ստուգման ընթացքում տեսչական խումբը ստուգում է դիտարկման համակարգի գործունեության ճիշտ լինելը և տեղադրված կապարակնիքների ամբողջականությունը: Բացի դա, կարող են պահանջվել տեսակցություններ դիտարկման համակարգի սպասարկման համար ցանկացած անհրաժեշտ սպասարկման իրականացման կամ սարքավորման փոխարինման կամ հսկողության համակարգի ընդգրկման պահանջվող շտկման նպատակներով:

16. Եթե դիտարկման համակարգը վկայում է ցանկացած շեղման մասին, Տեխնիկական քարտուղարությունը անմիջապես նախաձեռնում է միջոցներ, որպեսզի պարզի` հանդիսանում է դա տեխնիկական անսարքության արդյո՞ւնք, թե օբյեկտում գործունեության: Եթե այդպիսի ուսումնասիրությունից հետո խնդիրը մնում է չլուծված, Տեխնիկական քարտուղարությունը անմիջապես հաստատում է փաստացի իրավիճակ, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, տեսչական ստուգման կամ տեղում օբյեկտի այցելության իրականացման: Տեխնիկական քարտուղարությունը հայտնում է ցանկացած այդպիսի խնդրի մասին անմիջապես դրա հայտնաբերումից հետո տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը, որը օգնություն է ցուցաբերում դրա որոշման գործում:

 

Գ. Նախատեսչական գործունեություն

 

17. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը, բացառությամբ 18-րդ կետում նշված դեպքերի, ծանուցվում է տեսչական ստուգումների մասին ոչ պակաս, քան տեսչական խմբի` մուտքի կետ նախատեսվող ժամանումից 24 ժամ առաջ:

18. Տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը ծանուցվում է նախնական տեսչական ստուգումների մասին ոչ ուշ, քան տեսչական խմբի` մուտքի կետ հաշվարկված ժամանակից ժամանելուց 72 ժամ առաջ:

 

Մաս 4

Քիմիական զենքի ոչնչացումը և դրա ստուգումը` 4-րդ հոդվածի համաձայն

 

Ա. Հայտարարություններ

 

Քիմիական զենք

 

1. Քիմիական զենքի հայտարարությունը մասնակից պետության կողմից, 3-րդ հոդվածի 1.ա ii կետի համաձայն, ներառում է հետևյալը.

ա) յուրաքանչյուր հայտարարվող քիմիկատի միասնական քանակությունը,

բ) քիմիական զենքի պահպանման յուրաքանչյուր օբյեկտի ճշգրիտ տեղը` հետևյալ նշումներով.

i) անվանման,

ii) աշխարհագրական կոորդինատները, և

iii) տեղի մանրամասն գծագիրը, ներառյալ քարտեզ-պլանը` օբյեկտի ներսում պահպանման բունկերների/հրապարակների սահմանների և տեղակայման վայրի նշումով,

գ) ըստ քիմիական զենքի պահպանման յուրաքանչյուր օբյեկտի մանրամասն գույքագրային ցանկը` հետևյալ նշումներով`

i) քիմիկատների, որոնք սահմանվում են որպես քիմիական զենք` 2-րդ հոդվածի համաձայն,

ii) չլիցքավորված ռազմամթերքի, ենթալիցքերի, սարքերի և սարքավորումների, որոնք սահմանվում են որպես քիմիական զենք,

iii) սարքավորումների, որոնք նախատեսված են անմիջապես օգտագործվելու ii ենթակետում նշված ռազմամթերքի, ենթալիցքերի, սարքերի և սարքավորումների կիրառման առնչությամբ,

iv) քիմիկատների, որոնք հատուկ նախատեսված են անմիջապես օգտագործելու ii ենթակետում նշված ռազմամթերքի, ենթալիցքերի, սարքերի և սարքավորումների կիրառման առնչությամբ:

2.1. գ i կետում նշված քիմիկատների հայտարարության նկատմամբ կիրառվում է հետևյալը.

ա) քիմիկատները հայտարարվում են` Քիմիկատների Հավելվածում բերված ցուցակների համաձայն,

բ) Քիմիկատների Հավելվածում պարունակվող ցուցակներում չներառված քիմիկատների համար ներկայացվում է տեղեկատվություն քիմիկատը համապատասխան ցուցակին վերաբերելու նպատակով, ներառյալ մաքուր միացման թունավորությունը: Պրեկուրսորների համար նշվում է ռեակցիայի հիմնական վերջնական արտադրանքի (արտադրանքների) բնույթը,

գ) քիմիկատները նույնականացվում են` ըստ քիմիական անվանման, համաձայն մաքուր և կիրառական քիմիայի գործող նոմենկլատուրայի, կառուցվածքային բանաձևի և «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի գրանցման համարի, եթե այդպիսին կա: Պրեկուրսորների համար նշվում են ռեակցիայի հիմնական վերջնական արտադրանքի (արտադրանքների) թունավորությունը և բնույթը,

դ) երկու և ավելի քիմիկատներից կազմված լուծույթների դեպքում նույնականացվում է յուրաքանչյուր քիմիկատը, և նշվում է յուրաքանչյուր քիմիկատի տոկոսային չափը, ընդ որում` այդպիսի լուծույթները հայտարարվում են` ըստ առավել թունավոր քիմիկատի կատեգորիայի: Եթե բինարային քիմիական զենքի կոմպոնենտը կազմված է երկու կամ ավելի քիմիկատների լուծույթից, ապա նույնականացվում է յուրաքանչյուր քիմիկատը, և բերվում է յուրաքանչյուր քիմիկատի տոկոսային չափը,

ե) բինարային քիմիական զենքը հայտարարվում է` ելնելով համապատասխան վերջնական արտադրանքից` 16-րդ կետում նշված քիմիական զենքի կատեգորիայի սահմաններում: Յուրաքանչյուր բինարային քիմիական ռազմամթերքի/սարքի տեսակի համար ներկայացվում է հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը.

i) վերջնական թունավոր արտադրանքի քիմիական անվանումը,

ii) յուրաքանչյուր բաղադրիչի քիմիական կազմը և քանակությունը,

iii) բաղադրիչների միջև փաստացի կշռային հարաբերակցությունը,

iv) որ բաղադրիչն է դիտվում որպես հիմնական բաղադրիչ,

v) ստեխիոմետրիկ հիմքի վրա հաշվարկված թունավոր վերջնական արտադրանքի նախատեսվող քանակությունը` ելնելով հիմնական բաղադրիչից` հարյուր տոկոսանոց ելքի պայմանով: Հիմնական բաղադրիչի հայտարարված քանակությունը (տոննաներով), որը նախատեսված է կոնկրետ թունավոր վերջնական արտադրանքի համար, դիտվում է որպես այդ թունավոր վերջնական արտադրանքի քանակության համարժեք (տոննաներում), որը հաշվարկվում է ստեխիոմետրիկ հիմքի վրա` հարյուր տոկոսանոց ելքի պայմանով,

զ) բազմաբաղադրիչ քիմիական զենքի համար հայտարարությունը համապատասխանում է բինարային քիմիայի համար նախատեսված հայտարարությանը,

է) յուրաքանչյուր քիմիկատով հայտարարվում է պահպանման ձևը, այսինքն` ռազմամթերքը, ենթալիցքերը, սարքերը, սարքավորումները կամ տարողունակությունները և այլ բեռնարկղերը: Պահպանման յուրաքանչյուր ձևով նշվում է հետևյալը.

i) տեսակը,

ii) չափսը կամ տրամաչափը,

iii) միավորների թիվը,

iv) քիմիական հանդերձանքի նոմինալ քաշը մեկ միավորի համար,

v) յուրաքանչյուր քիմիկատի համար հայտարարվում է պահպանման օբյեկտում առկա ընդհանուր քաշը,

vi) բացի դա` տարողունակություններում պահվող քիմիկատների համար հայտարարվում է մաքրությունը տոկոսներով, եթե հայտնի է:

3. Չլիցքավորված ռազմամթերքի, ենթալիցքերի, սարքերի կամ սարքավորման յուրաքանչյուր տեսակով, որոնք նշված են 1.գ ii կետում, ներառում է հետևյալը.

ա) միավորների քանակը,

բ) հանդերձավորման նոմինալ չափը մեկ միավորի համար,

գ) ենթադրվող քիմիական հանդերձանքը:

 

3-րդ հոդվածի 1.ա iii կետի համաձայն` քիմիական զենքի հայտարարությունները

 

4. 3-րդ հոդվածի 1.ա iii կետի համաձայն` քիմիական զենքի հայտարարությունները ներառում են վերոհիշյալ 1-3-րդ կետերում նշված ամբողջ տեղեկատվությունը: Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է քիմիական զենքը, կրում է պատասխանատվություն այլ պետության հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման համար, որպեսզի ապահովվի հայտարարությունների ներկայացումը: Եթե մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է քիմիական զենքը, ի վիճակի չէ կատարելու իր պարտավորությունները տվյալ կետով, ապա նշում է համապատասխան պատճառները:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
''
13.01.1993
Միջազգային պայմանագիր