Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԱՐՏԱԴՐՈՒՄԸ, ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտի ոչնչացմանը վերաբերող

սկզբունքները և մեթոդները

 

26. Մասնակից պետությունը ոչնչացնում է այն սարքավորումը և շենքերը, որոնք ներառվում են քիմիական զենքի արտադրության օբյեկտի սահմանման մեջ, հետևյալ կերպ.

ա) ողջ մասնագիտացված սարքավորումը և ստանդարտ շենքերը ենթարկվում են ֆիզիկական ոչնչացման,

բ) բոլոր մասնագիտացված շենքերը և ստանդարտ շենքերը ենթարկվում են ֆիզիկական ոչնչացման:

27. Մասնակից պետությունը ոչնչացնում է չլիցքավորված քիմիական ռազմամթերքի և սարքավորման արտադրության օբյեկտները քիմիական զենքը հետևյալ ձևով կիրառելու համար.

ա) օբյեկտները, որոնք օգտագործվում են բացառապես քիմիական ռազմամթերքի կամ սարքավորման ոչ քիմիական մասերի արտադրության համար, որոնք հատուկ նախատեսված են անմիջապես քիմիական զենքի կիրառման կապակցությամբ օգտագործման համար, հայտարարվում և ոչնչացվում են: Ոչնչացման գործընթացը և դրա ստուգումը իրականացվում են 5-րդ հոդվածի և սույն Հավելվածի սույն մասի դրույթներին համապատասխան, որոնք կարգավորում են քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացումը,

բ) ամբողջ սարքավորումը, որը նախատեսված է կամ օգտագործվում է բացառապես քիմիական ռազմամթերքի համար ոչ քիմիական մասերի արտադրության համար, ենթարկվում է ֆիզիկական ոչնչացման: Այդպիսի սարքավորումը, որը ներառում է հատուկ հնարված մուլդեր և մետաղ առաջացնող պրես-ձևեր, կարող է հասցվել հատուկ վայր ոչնչացման համար,

գ) բոլոր շենքերը և ստանդարտ սարքավորումը, որոնք օգտագործվել են այդպիսի արտադրական գործունեության համար, ոչնչացվում կամ վերասարքավորվում են սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակների համար` հաստատումով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցությունների և տեսչական ստուգումների միջոցով, ինչպես դա նախատեսված է 9-րդ հոդվածում,

դ) սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով գործունեությունը կարող է շարունակվել ոչնչացման կամ վերասարքավորման ընթացքում:

 

Ոչնչացման կարգը

 

28. Քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման կարգի հիմքում ընկած են պարտավորություններ, որոնք շարադրված են 1-ին հոդվածում և սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ներառյալ այն պարտավորությունները, որոնք վերաբերում են տեղում պարբերաբար ստուգմանը: Այն հաշվի է առնում մասնակից պետությունների շահագրգռվածությունը ոչնչացման ընթացքում անվտանգության չպակասեցման հարցում, ոչնչացման նախնական փուլում վստահության ամրապնդման հարցում, քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման ընթացքում փորձի աստիճանաբար կուտակման հարցում` օբյեկտների փաստացի բնույթներից և դրանց ոչնչացման ընտրված մեթոդներից անկախ: Ոչնչացման կարգի հիմքում ընկած է հավասարեցման սկզբունքը:

29. Ոչնչացման յուրաքանչյուր փուլի համար մասնակից պետությունը որոշում է, թե քիմիական զենքի արտադրության որ օբյեկտներն են ենթակա ոչնչացման, և իրականացնում է ոչնչացումը այնպես, որ ոչնչացման յուրաքանչյուր փուլի վերջում մնացորդը կազմի ոչ ավելի, քան նշված է 30-րդ և 31-րդ կետերում: Մասնակից պետությանը չի արգելվում ոչնչացնել իր օբյեկտները ավելի արագ տեմպերով:

30. Քիմիական զենքի արտադրության օբյեկտների նկատմամբ, որոնք արտադրում են 1-ին ցուցակի քիմիկատները, կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) մասնակից պետությունը սկսում է այդպիսի օբյեկտների ոչնչացումը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո և ավարտում է այն ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո: Այն պետության համար, որը մասնակից է հանդիսանում սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելիս, այդ ընդհանուր ժամանակահատվածը բաժանվում է ոչնչացման երեք առանձին ժամանակահատվածների, իսկ կոնկրետ` 2-5 տարի, 6-8 տարի և 9-10 տարի: Այն պետությունների համար, որոնք մասնակից են դառնում սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, ոչնչացման ժամանակահատվածները ուղղվում են` հաշվի առնելով 28-րդ և 29-րդ կետերը,

բ) այդպիսի օբյեկտների համար, որպես հակադրման գործոն, օգտագործվում է արտադրական հզորությունը: Այն արտահայտվում է թունավոր նյութի տոննաներով` հաշվի առնելով բինարային քիմիական զենքի համար սահմանված կանոնները,

գ) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 8-րդ տարում սահմանվում են արտադրական հզորության համապատասխան համաձայնեցված մակարդակներ: Արտադրական հզորությունները, որոնք գերազանցում են համապատասխան մակարդակը, ոչնչացվում են հավասար ավելացող քանակություններով` ոչնչացման առաջին երկու ժամանակահատվածների ընթացքում,

դ) հզորությունների տվյալ ծավալի ոչնչացման առնչությամբ պահանջը առաջացնում է պահանջ քիմիական զենքի արտադրության ցանկացած այլ օբյեկտի ոչնչացման առնչությամբ, որը իրականացրել է մատակարարումներ 1-ին ցուցակի օբյեկտի համար կամ լիցքավորել է ռազմամթերքը կամ սարքավորումները այդտեղ արտադրված` 1-ին ցուցակի քիմիկատով,

ե) քիմիական զենքի արտադրության օբյեկտները, որոնք ժամանակավորապես վերասարքավորվել են քիմիական զենքի ոչնչացման համար, առաջվա պես ընկնում են հզորությունների ոչնչացման մասին պարտավորության տակ` սույն կետի դրույթներին համապատասխան:

31. Մասնակից պետությունը սկսում է քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացումը, որոնք ներառված չեն 30-րդ կետում, ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո և ավարտում է այն ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո:

 

Ոչնչացման մանրամասն ծրագրերը

 

32. Ոչ պակաս, քան քիմիական զենքի արտադրության օբյեկտի ոչնչացման սկզբից 180 օր առաջ մասնակից պետությունը Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում օբյեկտի ոչնչացման մանրամասն ծրագրերը, ներառյալ ոչնչացման ստուգման առաջարկվող միջոցառումները, որոնք նշված են 33.զ կետում, այլոց շարքում, հետևյալի վերաբերյալ.

ա) ոչնչացման ենթակա օբյեկտում տեսուչների ներկայության ժամկետների, և

բ) այն միջոցառումների ստուգման գործընթացը, որոնք կիրառելի են հայտարարված գույքային ցանկում` յուրաքանչյուր առարկայի նկատմամբ:

33. Քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտի ոչնչացման մանրամասն ծրագրերը ներառում են.

ա) ոչնչացման գործընթացի մանրամասն գծագիրը,

բ) օբյեկտի նախագիծը,

գ) տեխնոլոգիական բլոկ-գծագիրը,

դ) սարքավորման, շենքերի և ոչնչացման ենթակա այլ առարկաների մանրամասն գույքագրային ցանկը,

ե) միջոցառումները, որոնք պետք է կիրառվեն այդ գույքագրային ցանկում` յուրաքանչյուր առարկայի նկատմամբ,

զ) ստուգման առաջարկվող միջոցառումներ,

է) անվտանգության/նախազգուշության միջոցառումները, որոնք պետք է պահպանվեն օբյեկտի ոչնչացման ժամանակ, և

ը) աշխատանքային և բնակկենցաղային պայմանները, որոնք ենթակա են տեսուչներին ներկայացման:

34. Եթե մասնակից պետությունը մտադիր է իրականացնել քիմիական զենքի արտադրության օբյեկտի ժամանակավոր վերասարքավորում, նա ծանուցում է Տեխնիկական քարտուղարությանը ոչ պակաս, քան վերասարքավորման ցանկացած գործունեության իրականացումից 150 օր առաջ: Ծանուցման մեջ`

ա) նշվում է օբյեկտի անվանումը, հասցեն և գտնվելու վայրը,

բ) ներկայացվում է տեղի գծագիրը բոլոր կառույցների և տարածքների նշումով, որոնք կօգտագործվեն քիմիական զենքի ոչնչացման ժամանակ, ինչպես նաև նշվում են քիմիական զենքի արտադրության օբյեկտի բոլոր կառույցները, որոնք ենթակա են ժամանակավոր վերասարքավորման,

գ) նշվում են ոչնչացման ենթակա քիմիական զենքի տեսակները և քիմիական լիցքերի տեսակը և քանակը,

դ) նշվում է ոչնչացման մեթոդը,

ե) ներկայացվում է տեխնոլոգիական բլոկ-գծագիրը արտադրական գործընթացի և մասնագիտացված սարքավորման այն տարրերի նշումով, որոնք կվերասարքավորվեն քիմիական զենքի ոչնչացման համար,

զ) համապատասխան դեպքերում նշվում են կապարակնիքները և տեսչական սարքավորումը, որոնք պոտենցիալ շոշափվում են վերասարքավորմամբ, և

է) ներկայացվում է ժամանակացույցը` հետևյալ նշումներով. նախագծման համար հատկացված ժամանակը, օբյեկտի ժամանակավոր վերասարքավորման, սարքավորման մոնտաժը, սարքավորման ստուգումը, ոչնչացման և փակման գործառույթները:

35. Օբյեկտի ոչնչացման առնչությամբ, որը ժամանակավորապես վերասարքավորված է քիմիական զենքի ոչնչացման համար, տեղեկատվություն է ներկայացվում 32-րդ և 33-րդ կետերի համաձայն:

 

Մանրամասն ծրագրերի ուսումնասիրություն

 

36. Մասնակից պետության կողմից ներկայացվող ոչնչացման մանրամասն ծրագրի և ստուգման նախատեսվող միջոցառումների հիման վրա, ինչպես նաև ելնելով նախկին տեսչական ստուգումների փորձից` Տեխնիկական քարտուղարությունը պատրաստում է օբյեկտի ոչնչացման ստուգման ծրագիրը` սերտորեն խորհրդակցելով մասնակից պետության հետ: Ցանկացած տարաձայնություն Տեխնիկական քարտուղարության և մասնակից պետության միջև համապատասխան միջոցառումների առնչությամբ պետք է կարգավորվի խորհրդակցությունների միջոցով: Ցանկացած չլուծված հարց փոխանցվում է Գործադիր խորհրդին համապատասխան միջոցառումների ընդունման համար` սույն Կոնվենցիայի լրիվ իրականացմանը նպաստելու համար:

37. 5-րդ հոդվածի և սույն մասի իրականացումն ապահովելու համար Գործադիր խորհուրդը և մասնակից պետությունը համաձայնեցնում են ոչնչացման և ստուգման հանրագումարային նախագծերը: Այդպիսի համաձայնեցումը պետք է ավարտվի ոչ պակաս, քան նախատեսվող ոչնչացման սկզբից 60 օր առաջ:

38. Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է խորհրդակցել Տեխնիկական քարտուղարության հետ ոչնչացման և ստուգման հանրագումարային ծրագրի համարժեքությանը վերաբերող ցանկացած հարցով:

39. Ցանկացած դժվարության առկայության դեպքում Գործադիր խորհուրդը խորհրդակցություններ է անցկացնում մասնակից պետության հետ դրանց լուծման համար: Եթե ցանկացած դժվարություն մնում է չլուծված, ապա դա փոխանցվում են Համաժողովին: Ցանկացած տարաձայնության կարգավորում ոչնչացման մեթոդների վերաբերյալ չի ուշացնում ոչնչացման ծրագրի այլ մասերի իրականացումը, որոնք ընդունելի են:

40. Այն դեպքում, երբ չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել Գործադիր խորհրդի հետ ստուգման հարցերով կամ ստուգման հաստատված ծրագիրը գործողության մեջ դնելու անհնարինության դեպքում ոչնչացման ստուգումը իրականացվում է տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ անընդհատ դիտարկման և տեսուչների ֆիզիկական ներկայության միջոցով:

41. Ոչնչացումը և ստուգումը իրականացվում են համաձայնեցված ծրագրին համապատասխան: Ստուգումը չի առաջացնում անիմաստ խոչընդոտներ ոչնչացման գործընթացի համար և իրականացվում է տեղում տեսուչների ներկայության միջոցով` ոչնչացման գործընթացին հավաստիանալու նպատակով:

42. Եթե ստուգման կամ ոչնչացման պահանջվող միջոցառումները չեն իրականացվում ծրագրին համապատասխան, ապա այդ մասին տեղեկացվում են բոլոր մասնակից պետությունները:

 

Գ. Ստուգում

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտների հայտարարությունների

ստուգումը տեղում տեսչական ստուգման միջոցով

 

43. Տեխնիկական քարտուղարությունը անց է կացնում քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտի նախնական տեսչական ստուգում մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` 90 և 120 օրվա միջև ընկած ժամանակահատվածում:

44. Նախնական տեսչական ստուգման նպատակները կայանում են հետևյալում.

ա) հաստատել, որ քիմիական զենքի արտադրությունը արգելված է, և որ օբյեկտը շահագործումից հանվել է սույն Կոնվենցիային համապատասխան,

բ) թույլատրել Տեխնիկական քարտուղարությանը ծանոթանալ օբյեկտում քիմիական զենքի արտադրության արգելման ձեռնարկված միջոցառումներին,

գ) թույլատրել տեսուչներին տեղադրել ժամանակավոր կապարակնիքներ,

դ) թույլատրել տեսուչներին հաստատել շենքերի և մասնագիտացված սարքավորման գույքագրային ցանկը,

ե) ստանալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է օբյեկտում տեսչական ստուգման գործունեության ծրագրման համար, ներառյալ կապարակնիքների օգտագործումը, որոնք նշում են չսանկցիավորած միջամտությունը, և այլ համաձայնեցված սարքավորման, որը տեղադրվում է տվյալ օբյեկտի համար` օբյեկտի վերաբերյալ մանրամասն համաձայնագրի համաձայն, և

զ) անցկացնել նախնական քննարկումներ օբյեկտում տեսչական ստուգման ընթացակարգերի մասին մանրամասն համաձայնագրի վերաբերյալ:

45. Քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտում հայտարարված առարկաների գույքագրման հստակության հեշտացման համար տեսուչները օգտագործում են համապատասխան համաձայնեցված կապարակնիքներ, պիտակավորում և գույքագրային հսկողության այլ ընթացակարգեր:

46. Տեսուչները տեղադրում են այնպիսի համաձայնեցված սարքեր, որոնք կարող են պահանջվել քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր վերսկսման հայտնաբերման համար կամ ցանկացած հայտարարված առարկայի դուրս հանման համար: Նրանք նախազգուշության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի չխոչընդոտեն փակման գործունեությանը, որն իրականացվում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետության կողմից: Տեսուչները կարող են վերադառնալ այդպիսի սարքերի չվնասվածության ստուգման և սպասարկման համար:

47. Եթե նախնական տեսչական ստուգման հիման վրա Գլխավոր տնօրենը համարում է, որ սույն Կոնվենցիային համապատասխան օբյեկտը շահագործումից հանելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ, ապա Գլխավոր տնօրենը ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան մասնակից պետության համար ուժի մեջ մտնելուց 135 օր հետո կարող է խնդրել այդպիսի միջոցառումների իրականացում տեսչական ստուգում իրականացնող մասնակից պետության կողմից ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց 180 օր հետո: Իր հայեցողությամբ` տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կարող է բավարարել այդ խնդրանքը: Եթե նա չի բավարարում խնդրանքը, ապա տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը և Գլխավոր տնօրենը անց են կացնում խորհրդակցություններ տվյալ հարցի կարգավորման նպատակով:

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտների պարբերաբար ստուգումը և

դրանց գործունեության դադարեցումը

 

48. Քիմիական զենքի արտադրության օբյեկտի պարբերաբար ստուգման նպատակը այն է, որ ապահովվի քիմիական զենքի արտադրության ցանկացած վերսկսման հայտնաբերումը կամ տվյալ օբյեկտում հայտարարված առարկաների դուրս հանումը:

49. Օբյեկտի մանրամասն համաձայնագրում քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտի համար նշվում են.

ա) տեղում տեսչական ստուգման մանրամասն ընթացակարգերը, որոնք կարող են ներառել.

i) տեսողական դիտարկումը,

ii) կապարակնիքների և այլ համաձայնեցված սարքերի ստուգումն ու սպասարկումը, և

iii) նմուշների ընտրությունը և անալիզը,

բ) կապարակնիքների օգտագործման ընթացակարգերը, որոնք վկայում են չսանկցիավորած միջամտության մասին, և համաձայնեցված այլ սարքավորման օգտագործման ընթացակարգերը օբյեկտի շահագործման վերսկսման չհայտնաբերված կանխման համար` նշելով.

i) սարքի տեսակը, տեղը և ընթացակարգը, և

ii) այդպիսի կապարակնիքների և սարքավորման սպասարկման միջոցառումները, և

գ) այլ համաձայնեցված միջոցառումներ:

50. Կապարակնիքները կամ այլ հաստատված սարքավորում, որոնք նախատեսված են տվյալ օբյեկտի համար տեսչական ստուգման անցկացման միջոցառումների մասին մանրամասն համաձայնագրում, սահմանվում են ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 240 օր հետո: Տեսուչներին թույլատրվում է հաճախել քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտ այդպիսի կապարակնիքների կամ սարքավորման տեղադրման համար:

51. Յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում Տեխնիկական քարտուղարությանը թույլատրվում է անցկացնել քիմիական զենքի արտադրության օբյեկտի մինչև չորս տեսչական ստուգում:

52. Գլխավոր տնօրենը ծանուցում է տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությանը իր որոշման մասին տեսչական ստուգումն անցկացնելու կամ քիմիական զենքի արտադրության օբյեկտի այցելության վերաբերյալ տեսչական խմբի օբյեկտ ժամանելուց 48 ժամ առաջ` պարբերաբար տեսչական ստուգումների կամ այցելությունների համար: Տեսչական ստուգումների կամ այցելությունների անցկացման դեպքում անհետաձգելի խնդիրների լուծման համար այդ ժամանակաշրջանը կարող է կրճատվել: Գլխավոր տնօրենը նշում է տեսչության կամ այցելության նպատակը:

53. Օբյեկտի վերաբերյալ համաձայնագրի համաձայն` տեսուչները անարգել կարող են մուտք գործել քիմիական զենքի արտադրության օբյեկտի բոլոր մասերը: Տեսչական ստուգման ենթարկվող` հայտարարված գույքագրային ցանկի առարկաները ընտրվում են տեսուչների կողմից:

54. Տեղում պարբերաբար տեսչական ստուգումների հաճախականության որոշման համար հիմնական սկզբունքները քննարկվում և հաստատվում են Համաժողովի կողմից` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի: Տեսչական ստուգման ենթակա կոնկրետ արտադրական օբյեկտը ընտրվում է Տեխնիկական քարտուղարության կողմից, որպեսզի բացառվի օբյեկտի տեսչական ստուգման հստակ որոշելու հնարավորությունը:

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման ստուգումը

 

55. Քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման պարբերաբար ստուգումների նպատակը այն է, որ հաստատվի, որ օբյեկտը ոչնչացված է համաձայն սույն Կոնվենցիայով վերցված պարտավորությունների, և որ հայտարարված գույքագրային ցանկի յուրաքանչյուր առարկա ոչնչացված է ոչնչացման համաձայնեցված մանրամասն ծրագրին համապատասխան:

56. Հայտարարված գույքագրային ցանկի բոլոր առարկաների ոչնչացման ավարտին Տեխնիկական քարտուղարությունը հաստատում է մասնակից պետության համապատասխան հայտարարությունը: Այդպիսի հաստատումից հետո Տեխնիկական քարտուղարությունը դադարեցնում է քիմիական զենքի արտադրության օբյեկտի պարբերաբար ստուգումը և անմիջապես հանում է բոլոր սարքավորումներն ու հսկողական սարքերը, որոնք տեղադրվել են տեսուչների կողմից:

57. Այդ հաստատումից հետո մասնակից պետությունը հայտարարություն է անում այն մասին, որ օբյեկտը ոչնչացված է:

 

Քիմիական զենքի արտադրության օբյեկտը քիմիական զենքի ոչնչացման

օբյեկտի ժամանակավոր վերասարքավորման ստուգումը

 

58. Ոչ ուշ, քան արտադրական օբյեկտի վերասարքավորում կատարելու մտադրության մասին նախնական ծանուցում ստանալուց 90 օր հետո տեսուչները իրավունք ունեն այցելելու օբյեկտ` ծանոթանալու նախատեսվող ժամանակավոր վերասարքավորման հետ և ուսումնասիրելու հնարավոր տեսչական միջոցառումները, որոնք կպահանջվեն վերասարքավորման ընթացքում:

59. Այդպիսի այցելությունից ոչ ուշ, քան 60 օր հետո Տեխնիկական քարտուղարությունը և տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը կնքում են անցումային համաձայնագիր, որը նախատեսում է լրացուցիչ տեսչական միջոցառումներ ժամանակավոր վերասարքավորման ժամանակահատվածի համար: Անցումային համաձայնագրում նշվում են տեսչական ստուգման ընթացակարգերը, ներառյալ կապարակնիքների, հսկողական սարքավորման և տեսչական ստուգումների օգտագործումը, որոնք կապահովեն համոզվածությունը նրանում, որ վերասարքավորման ընթացքում չի իրականացվում քիմիական զենքի արտադրություն: Այդ համաձայնագիրը մնում է ուժի մեջ ժամանակավոր վերասարքավորման գործունեության սկզբից մինչև օբյեկտի գործելը որպես քիմիական զենքի ոչնչացման օբյեկտ:

60. Մինչև անցումային համաձայնագրի կնքումը տեսչական ստուգման ենթարկվող մասնակից պետությունը չի իրականացնում դուրս հանում կամ վերասարքավորում օբյեկտի ցանկացած մասի, ինչպես նաև չի հանում և չի փոխում ցանկացած կապարակնիք կամ այլ համաձայնեցված տեսչական սարքավորում, որը կարող է սահմանվել սույն Կոնվենցիայի համաձայն:

61. Օբյեկտի գործելու սկզբից, որպես քիմիական զենքի ոչնչացման օբյեկտ, դրա վրա տարածվում են սույն Հավելվածի 4 Ա մասի դրույթները, որոնք կիրառելի են քիմիական զենքի ոչնչացման օբյեկտների նկատմամբ: Մինչև շահագործման ժամանակահատվածի միջոցառումները կարգավորվում են անցումային համաձայնագրով:

62. Ոչնչացման գործողությունների ընթացքում տեսուչները կարող են մուտք գործել քիմիական զենքի արտադրության ժամանակավոր վերասարքավորված օբյեկտներ, ներառյալ նրանք, որոնք ուղղակի կապ չունեն քիմիական զենքի ոչնչացման հետ:

63. Օբյեկտում մինչև ժամանակավոր վերասարքավորման աշխատանքների սկիզբը քիմիական զենքի ոչնչացման նպատակով և օբյեկտի գործողությունը դադարելուց հետո որպես քիմիական զենքի ոչնչացման օբյեկտ այդ օբյեկտի վրա տարածվում են սույն մասի դրույթները, որոնք կիրառելի են քիմիական զենքի արտադրության օբյեկտների նկատմամբ:

 

Դ. Քիմիական զենքի արտադրության օբյեկտների կոնվերսիա, որը չի

արգելվում սույն Կոնվենցիայով

 

Կոնվերսիայի համար հայտ տալու ընթացակարգերը

 

64. Քիմիական զենքի արտադրության օբյեկտի օգտագործման համար դիմումը սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով կարող է տրվել ցանկացած օբյեկտի առնչությամբ, որը մասնակից պետությունը արդեն օգտագործում է այդպիսի նպատակներով մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, կամ որը նա նախատեսում է օգտագործել այդպիսի նպատակներով:

65. Քիմիական զենքի արտադրության օբյեկտի առնչությամբ, որն օգտագործվում է սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով, մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ժամանակ դիմումը ներկայացվում է Գլխավոր տնօրենին ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո: Ի լրումն այն տվյալների, որոնք ներկայացվում են 1.ը iii կետի համաձայն, պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) դիմումի մանրամասն հիմնավորումը,

բ) օբյեկտի կոնվերսիայի ընդհանուր ծրագիրը` հետևյալի նշումով.

i) գործունեության բնույթը, որը պետք է իրականացվի օբյեկտում,

ii) եթե նախատեսվող գործունեությունը կապված է քիմիկատների արտադրության, վերամշակման կամ օգտագործման հետ` յուրաքանչյուր քիմիկատի անվանումը, օբյեկտի բլոկ-գծագիրը և քանակությունը, որոնք նախատեսվում են տարեկան արտադրության, վերամշակման կամ օգտագործման համար,

iii) ինչպիսի շենքեր կամ շինություններ են նախատեսվում օգտագործել, և ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում, եթե այդպիսիք տեղ կգտնեն,

iv) ինչպիսի շենքեր և շինություններ են ոչնչացված կամ նախատեսվում են ոչնչացման համար և ոչնչացման ծրագրերը,

v) ինչպիսի սարքավորում է օգտագործվելու օբյեկտում,

vi) ինչպիսի սարքավորում է դուրս հանված և ոչնչացված, և ինչպիսի սարքավորում է նախատեսվում դուրս հանել և ոչնչացնել և դրա ոչնչացման ծրագրերը,

vii) կոնվերսիայի նախատեսվող ցուցակը, եթե դա ընդունելի է, և

viii) յուրաքանչյուր այլ տեղում գործող օբյեկտի գործունեության բնույթը, և

գ) մանրամասն բացատրություն, թե ինչպես «բ» ենթակետում շարադրված միջոցառումները, ինչպես նաև ցանկացած այլ միջոցառում, որը նախատեսվում է մասնակից պետության կողմից, կապահովեն օբյեկտում քիմիական զենքի արտադրության պահեստային ներուժի արգելումը:

66. Քիմիական զենքի արտադրության օբյեկտի համար, որը չի օգտագործվում սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով, մասնակից պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամանակ դիմումը ներկայացվում է Գլխավոր տնօրենին ոչ ուշ, քան կոնվերսիայի մասին որոշումն ընդունելուց 30 օր հետո, բայց ոչ մի դեպքում ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 4 տարի հետո: Դիմումը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) դիմումի մանրամասն հիմնավորումը, ներառյալ նրա տնտեսական պահանջները,

բ) օբյեկտի կոնվերսիայի ընդհանուր նախագիծը` հետևյալի նշումով.

i) օբյեկտում իրականացման համար նախատեսվող գործունեության բնույթը,

ii) եթե նախատեսվող գործունեությունը կապված է քիմիկատների արտադրության, վերամշակման կամ օգտագործման հետ` յուրաքանչյուր քիմիկատի անվանումը, օբյեկտի բլոկ-գծագիրը և այն քանակությունը, որը նախատեսված է տարեկան արտադրության, վերամշակման և օգտագործման համար,

iii) ինչպիսի շենքեր կամ շինություններ են նախատեսվում օգտագործել, և ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում, եթե այդպիսիք տեղ կգտնեն,

iv) ինչպիսի շենքեր և շինություններ են ոչնչացված կամ նախատեսվում են ոչնչացման համար և ոչնչացման ծրագրերը,

v) ինչպիսի սարքավորում է օգտագործվելու օբյեկտում,

vi) ինչպիսի սարքավորում է դուրս հանված և ոչնչացված, և ինչպիսի սարքավորում է նախատեսվում դուրս հանել և ոչնչացնել և դրա ոչնչացման ծրագրերը,

vii) կոնվերսիայի նախատեսվող ցուցակը, եթե դա ընդունելի է, և

viii) յուրաքանչյուր այլ տեղում գործող օբյեկտի գործունեության բնույթը, և

գ) մանրամասն բացատրություն, թե ինչպես «բ» ենթակետում շարադրված միջոցառումները, ինչպես նաև ցանկացած այլ միջոցառում, որը նախատեսվում է մասնակից պետության կողմից, կապահովեն օբյեկտում քիմիական զենքի արտադրության պահեստային ներուժի արգելումը:

67. Մասնակից պետությունը կարող է առաջարկել իր դիմումի մեջ ցանկացած այլ միջոցառում, որն ինքը նպատակահարմար է համարում վստահության ամրապնդման համար:

 

Գործողություններ մինչև որոշման ընդունումը

 

68. Մինչև Համաժողովի որոշումը մասնակից պետությունը կարող է շարունակել սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով օգտագործել օբյեկտը, որը օգտագործվում է այդպիսի նպատակներով մինչև իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, բայց միայն այն դեպքում, եթե իր դիմումի մեջ մասնակից պետությունը հավաստում է, որ ոչ մի մասնագիտացված սարքավորում և ոչ մի մասնագիտացված շենք չի օգտագործվում, և որ մասնագիտացված սարքավորումը և մասնագիտացված շենքերը բերված են ոչ աշխատանքային վիճակի` 13-րդ կետում նշված մեթոդների օգտագործումով:

69. Եթե օբյեկտը, որի առնչությամբ տրվում է դիմումը, չի օգտագործվում սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով մինչև սույն Կոնվենցիան մասնակից պետության համար ուժի մեջ մտնելը, կամ եթե չի իրականացվում 68-րդ կետում պահանջվող հավաստիացում, ապա մասնակից պետությունը անմիջապես դադարեցնում է ամբողջ գործունեությունը 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն: Մասնակից պետությունը փակում է օբյեկտը, 13-րդ կետին համապատասխան, ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

 

Կոնվերսիայի պայմանները

 

70. Որպես քիմիական զենքի արտադրության օբյեկտի կոնվերսիայի պայման սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով` օբյեկտում ամբողջ մասնագիտացված սարքավորումը պետք է ոչնչացվի, և շենքերի ու շինությունների բոլոր հատուկ տարրերը, որոնք տարբերում են դրանք շենքերից ու շինություններից, որոնք սովորաբար օգտագործվում են սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով և կապված չեն 1-ին ցուցակի քիմիկատների հետ, պետք է վերացվեն:

71. Կոնվերսավորված օբյեկտը չի օգտագործվում.

ա) յուրաքանչյուր գործունեության համար, որը կապված է 1-ին ցուցակի կամ 2-րդ ցուցակի քիմիկատների արտադրության, վերամշակման կամ օգտագործման հետ, կամ

բ) յուրաքանչյուր բարձր թունավորություն ունեցող քիմիկատի արտադրության համար, ներառյալ ցանկացած բարձր թունավորության օրգանաֆոսֆորային քիմիկատը, կամ յուրաքանչյուր այլ գործունեության համար, որը կպահանջեր հատուկ սարքավորում բարձր թունավորության կամ բարձր կոռոզիոն քիմիկատների հետ աշխատանքի համար, եթե Գործադիր խորհուրդը չորոշի, որ այդպիսի արտադրությունը կամ գործունեությունը կապված չեն լինի սույն Կոնվենցիայի առարկայի կամ նպատակի համար ռիսկի հետ, հաշվի առնելով թունավորության, կոռոզիոն լինելու չափանիշները և, համապատասխան դեպքերում, այլ տեխնիկական գործոնները, որոնք ենթակա են քննարկման և հաստատման Համաժողովի կողմից` 8-րդ հոդվածի 21 i կետի համաձայն:

72. Քիմիական զենքի արտադրության օբյեկտի կոնվերսիան ավարտվում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 6 տարի հետո:

 

Գործադիր խորհրդի և Համաժողովի որոշումները

 

73. Ոչ ուշ, քան Գլխավոր տնօրենի կողմից դիմումը ստանալուց 90 օր հետո Տեխնիկական քարտուղարությունը անց է կացնում օբյեկտի նախնական տեսչական ստուգում: Այդ տեսչական ստուգման նպատակը կայանում է նրանում, որ որոշվի դիմումի մեջ ներկայացված տեղեկատվության ճշգրտությունը, ստացվի կոնվերսիայի նախատեսվող օբյեկտի տեխնիկական բնորոշումների մասին տեղեկատվություն և գնահատվեն այն պայմանները, որոնց հիման վրա կարող է թույլատրվել դրա օգտագործումը սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով: Գլխավոր տնօրենը անմիջապես Գործադիր խորհրդին, Համաժողովին և մասնակից պետություններին է ներկայացնում զեկույց, որը պարունակում է իր առաջարկները այն միջոցառումների առնչությամբ, որոնք անհրաժեշտ են օբյեկտի կոնվերսիան իրականացնելու համար սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով և ապահովելու համար վստահությունը, որ կոնվերսիայի ենթարկված օբյեկտը կօգտագործվի բացառապես սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով:

74. Եթե օբյեկտը օգտագործվել է սույն Կոնվենցիայով չարգելվող նպատակներով մինչև մասնակից պետության համար ուժի մեջ մտնելը և շարունակում է շահագործվել, իսկ 68-րդ կետին համապատասխան հաստատման ենթակա միջոցառումները չեն ձեռնարկվել, ապա Գլխավոր տնօրենը անմիջապես տեղեկացնում է Գործադիր խորհրդին, որը կարող է պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք ինքը նպատակահարմար է գտնում, ներառյալ, մնացյալի շարքում, օբյեկտի կանգնեցումը և մասնագիտացված սարքավորման դուրս հանումը և շենքերի ու շինությունների վերափոխումը: Գործադիր խորհուրդը սահմանում է այդ միջոցառումների իրականացման ժամկետ և մինչև դրանց բավարար իրականացումը կասեցնում է դիմումի քննարկումը: Այդ ժամկետի ավարտից հետո օբյեկտը անմիջապես ենթարկվում է տեսչական ստուգման, որպեսզի պարզվի, որ այդ միջոցառումները իրականացված են: Եթե այդ միջոցառումները իրականացված չեն, ապա մասնակից պետությանը կարգադրվում է լրիվ դադարեցնել ամբողջ գործունեությունը օբյեկտում:

75. Գլխավոր տնօրենի զեկույցը ստանալուց հետո` հնարավորինս շուտ, Համաժողովը, Գործադիր խորհրդի առաջարկով, զեկույցը և ցանկացած կարծիք հաշվի առնելով, որն արտահայտվել է մասնակից պետությունների կողմից, որոշում է դիմումը ընդունելու մասին հարցը և սահմանում է պայմաններ, որոնց հիման վրա տրվում է այդպիսի համաձայնությունը: Եթե ցանկացած մասնակից պետություն առարկում է դիմումի հաստատման և համապատասխան պայմանների դեմ, ապա շահագրգիռ մասնակից պետությունների միջև 90 օրից ոչ ավելի ժամկետում անց են կացվում խորհրդակցություններ` փոխընդունելի որոշում գտնելու նպատակով: Դիմումի և համապատասխան պայմանների առնչությամբ, ինչպես նաև դրանց առաջարկվող ցանկացած շտկման առնչությամբ որոշումը ընդունվում է ինչպես ըստ էության հարցի դեպքում, հնարավորինս արագ, խորհրդակցությունների ժամկետի ավարտից հետո:

76. Եթե դիմումը ընդունվում է, ապա ոչ ուշ, քան այդպիսի որոշում ընդունելուց 90 օր հետո կազմվում է օբյեկտի վերաբերյալ համաձայնագիր: Օբյեկտի վերաբերյալ համաձայնագիրը պարունակում է պայմաններ, որոնց հիման վրա թույլատրվում է օբյեկտի կոնվերսիան և օգտագործումը, ներառյալ ստուգման միջոցները: Մինչև օբյեկտի համաձայնագրի կնքումը կոնվերսիան չի սկսվում:

 

Կոնվերսիայի մանրամասն ծրագրեր

 

77. Ոչ պակաս, քան քիմիական զենքի արտադրության օբյեկտի կոնվերսիայի նախատեսվող սկիզբը մասնակից պետությունը Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում օբյեկտի կոնվերսիայի մանրամասն ծրագրերը, ներառյալ կոնվերսիայի ստուգման համար նախատեսվող միջոցառումները, այլոց շարքում, հետևյալի վերաբերյալ.

ա) կոնվերսիայի ենթակա օբյեկտում տեսուչների ներկայության ժամկետների, և

բ) իրականացման ենթակա միջոցառումների ստուգման ընթացակարգը հայտարարված գույքագրային ցանկում յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ:

78. Քիմիական զենքի արտադրության յուրաքանչյուր օբյեկտի կոնվերսիայի մանրամասն ծրագիրը պարունակում է.

ա) կոնվերսիայի գործընթացի մանրամասն գծագիրը,

բ) օբյեկտի նախագիծը մինչև և կոնվերսիայից հետո,

գ) օբյեկտի տեխնոլոգիական բլոկ-գծագիրը մինչև և, եթե դա կիրառելի է, կոնվերսիայից հետո,

դ) ոչնչացման ենթակա սարքավորումների, շենքերի և շինությունների և այլ առարկաների մանրամասն գույքագրային ցանկը և վերափոխման ենթակա շենքերի և շինությունների,

ե) իրականացման ենթակա միջոցառումները գույքագրային ցանկի յուրաքանչյուր առարկայի առնչությամբ, եթե այդպիսիք տեղ են գտնում,

զ) ստուգման առաջարկվող միջոցները,

է) պաշտպանության/անվտանգության միջոցները, որոնք ենթակա են պահպանման օբյեկտի կոնվերսիայի ընթացքում, և

ը) աշխատանքային և բնակկենցաղային պայմանները, որոնք ենթակա են տեսուչների ներկայացմանը:

 

Մանրամասն ծրագրերի քննարկումը

 

79. Մասնակից պետության կողմից ներկայացվող կոնվերսիայի մանրամասն ծրագրի և ստուգումների առաջարկվող միջոցառումների հիման վրա, ինչպես նաև ելնելով նախկին տեսչական ստուգումների փորձից` Տեխնիկական քարտուղարությունը մասնակից պետության հետ սերտ խորհրդակցություններում պատրաստում է օբյեկտի կոնվերսիայի ստուգման ծրագիրը: Ցանկացած տարաձայնություն մասնակից պետության և Տեխնիկական քարտուղարության միջև համապատասխան միջոցառումների վերաբերյալ կկարգավորվի խորհրդակցությունների միջոցով: Ցանկացած չկարգավորված հարց փոխանցվում է Գործադիր խորհրդին` համապատասխան միջոցների ընդունման համար սույն Կոնվենցիայի լրիվ իրականացումը հեշտացնելու նպատակով:

80. 5-րդ հոդվածի դրույթների և սույն մասի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով կոնվերսիայի և ստուգման ամփոփիչ ծրագրերը համաձայնեցվում են Գործադիր խորհրդի և մասնակից պետության միջև: Այդ համաձայնեցումը ավարտվում է ոչ պակաս, քան կոնվերսիայի նախատեսվող սկզբից 60 օր առաջ:

81. Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է խորհրդակցել Տեխնիկական քարտուղարության հետ ցանկացած հարցով, որը վերաբերում է կոնվերսիայի և ստուգման ամփոփիչ ծրագրի համարժեքությանը:

82. Ցանկացած դժվարության առաջացման դեպքում Գործադիր խորհուրդը պետք է խորհրդակցություններ անցկացնի մասնակից պետության հետ դրանց վերացման նպատակով: Եթե որևէ դժվարություն մնա չհաղթահարված, ապա դա պետք է փոխանցվի Համաժողովին: Ցանկացած տարաձայնության կարգավորում կոնվերսիայի մեթոդների վերաբերյալ չպետք է ձգձգի կոնվերսիայի ծրագրի այլ բաժինների իրականացումը, որոնք ընդունելի են:

83. Եթե չի հաջողվում համաձայնության գալ Գործադիր խորհրդի հետ ստուգման ասպեկտների առնչությամբ, կամ եթե ստուգման համաձայնեցված ծրագիրը չի կարող գործողության մեջ դրվել, կոնվերսիայի ստուգումն իրականացվում է տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ անընդհատ ուսումնասիրության միջոցով և տեսուչների ֆիզիկական ներկայությամբ:

84. Կոնվերսիան և ստուգումը իրականացվում են համաձայնեցված ծրագրի համաձայն: Ստուգումը չի ստեղծում անհիմն խոչընդոտներ կոնվերսիայի գործընթացի համար և անց է կացվում տեսուչների ներկայության միջոցով` կոնվերսիայի հաստատման համար:

85. 10 տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ Գլխավոր տնօրենը կհավաստի կոնվերսիայի ավարտը, մասնակից պետությունը ցանկացած ժամանակ տեսուչներին կտրամադրի անարգել մուտք դեպի օբյեկտ: Տեսուչները իրավունք ունեն իրականացնելու բոլոր տարածքների, գործունեության բոլոր տեսակների և օբյեկտի սարքավորումների բոլոր առարկաների ուսումնասիրություն: Տեսուչներն իրավունք ունեն ստուգելու գործունեության համապատասխանությունը օբյեկտում ցանկացած պայմանի, որը սահմանվել է սույն բաժնի համաձայն` Գործադիր խորհրդի և Համաժողովի կողմից: Տեսուչները նաև իրավունք ունեն նաև, սույն Հավելվածի 2-րդ մասի Ե բաժնի դրույթների համաձայն, ստանալ նմուշներ օբյեկտի ցանկացած տարածքից և դրանք անալիզի ենթարկել 1-ին ցուցակի քիմիկատների, դրանց հաստատուն երկրորդական ապրանքների և արտադրանքների քայքայման, ինչպես նաև 2-րդ ցուցակի քիմիկատների բացակայության ստուգման համար և օբյեկտում գործունեության համապատասխանության ստուգման համար այլ պայմանների հետ քիմիական գործունեության առնչությամբ, որոնք սահմանված են սույն բաժնի համաձայն` Գործադիր խորհրդի և Համաժողովի կողմից: Տեսուչները նաև իրավունք ունեն կարգավորվող մատչելիության, համաձայն սույն Հավելվածի 10-րդ մասի Գ բաժնի, դեպի արտադրական գոտի, որտեղ տեղակայված է օբյեկտը: Տասնամյա ժամանակաշրջանի ընթացքում Գործադիր խորհուրդը տարեկան զեկույց է ներկայացնում գործունեության մասին կոնվերսիոն օբյեկտում: Տասնամյա ժամանակաշրջանի ավարտից հետո Գործադիր խորհուրդը, հաշվի առնելով Տեխնիկական քարտուղարության առաջարկները, որոշում է ընդունում ստուգման հետագա միջոցառումների բնույթի մասին:

86. Կոնվերսիայի ենթարկված օբյեկտի ստուգման ծախսերը բաշխվում են 5-րդ հոդվածի 19-րդ կետի համաձայն:

 

Մաս 6

Սույն Կոնվենցիայով չարգելվող գործունեություն` 6-րդ հոդվածին

համապատասխան

 

1-ին ցուցակի քիմիկատների և այդպիսի քիմիկատների հետ կապված

օբյեկտների համար ռեժիմը

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

1. Մասնակից պետությունը չի արտադրում, ձեռք բերում, պահպանում և օգտագործում 1-ին ցուցակի քիմիկատները մասնակից պետությունների տարածքներից դուրս և չի փոխանցում այդպիսի քիմիկատները իր տարածքի սահմաններից դուրս` բացառությամբ այլ մասնակից պետության:

2. Մասնակից պետությունը չի արտադրում, ձեռք բերում, պահպանում, փոխանցում և օգտագործում 1-ին ցուցակի քիմիկատները` բացառությամբ դեպքերի, երբ.

ա) այդ քիմիկատները կիրառվում են հետազոտական, բժշկական, դեղագործական և պաշտպանական նպատակներով, և

բ) քիմիկատների տեսակները և քանակությունները խստորեն սահմանափակվում են այդ տեսակներով և քանակություններով, որոնք կարող են արդարացվել այդպիսի նպատակներով, և

գ) այդպիսի քիմիկատների հանրագումարային քանակությունը այդ նպատակների համար նախատեսված ցանկացած որոշված ժամանակ կազմում է 1 տոննա կամ պակաս, և

դ) այդպիսի նպատակների համար հանրագումարային քանակությունը, որը ստացվել է մասնակից պետության կողմից ցանկացած տարի` արտադրության, քիմիական զենքի պաշարներից առգրավման և փոխանցման միջոցով, կազմում է 1 տոննա կամ պակաս:

 

Բ. Փոխանցումներ

 

3. Մասնակից պետությունը կարող է փոխանցել 1-ին ցուցակի քիմիկատները իր տարածքի սահմաններից դուրս միայն այլ մասնակից պետության և միայն հետազոտական, դեղագործական և պաշտպանական նպատակներով` 2-րդ կետի համաձայն:

4. Փոխանցված քիմիկատները ենթակա չեն հետագա փոխանցման երրորդ պետության:

5. Ոչ պակաս, քան այլ մասնակից պետությանը փոխանցելուց 30 օր առաջ երկու մասնակից պետություններն էլ Տեխնիկական քարտուղարությանը ծանուցում են այդպիսի փոխանցման մասին:

5 bis. 5 միլիգրամ կամ պակաս քանակության համար 1-ին ցուցակի սաքսիտոքսին քիմիկատի վրա չի տարածվում 5-րդ կետում նշված ծանուցման ժամանակահատվածը, եթե փոխանցումը իրականացվում է բժշկական/ախտորոշիչ նպատակներով: Այդպիսի դեպքերում ծանուցումը ներկայացվում է փոխանցման պահին:

6. Յուրաքանչյուր մասնակից պետություն անում է տարեկան մանրամասն հայտարարություն նախորդ տարում կատարված փոխանցումների մասին: Այդպիսի հայտարարությունը ներկայացվում է ոչ պակաս, քան այդ տարվա ավարտից 90 օր հետո և 1-ին ցուցակի յուրաքանչյուր փոխանցված քիմիկատի համար ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) քիմիական անվանումը, կառուցվածքային ձևը և գրանցման համարը` ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի, եթե այդպիսին կա,

բ) քանակությունը, որը ստացվել է այլ պետությունների կողմից կամ փոխանցվել է այլ մասնակից պետությունների: Ըստ յուրաքանչյուր փոխանցման` նշվում են քանակությունը, ստացողը և նպատակը:

 

Գ. Արտադրությունը

 

Արտադրության ընդհանուր սկզբունքները

 

7. Յուրաքանչյուր մասնակից պետություն արտադրության ընթացքում, 8-12-րդ կետերի համաձայն, առաջնային ուշադրություն է դարձնում մարդկանց անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովմանը: Յուրաքանչյուր մասնակից պետություն իրականացնում է այդպիսի արտադրություն, իր ազգային օրենսդրության համապատասխան, անվտանգության և արտանետվածքների առնչությամբ:

 

Միակ փոքրամասշտաբ օբյեկտը

 

8. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը արտադրում է 1-ին ցուցակի քիմիկատները հետազոտական, բժշկական, դեղագործական կամ պաշտպանական նպատակներով, արտադրությունն իրականացնում է միակ փոքրամասշտաբ օբյեկտում, որը հաստատվում է մասնակից պետության կողմից` բացառությամբ նրա, որը նախատեսված է 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով:

9. Միակ փոքրամասշտաբ օբյեկտում արտադրությունը իրականացվում է ռեակցիոն տարաներում արտադրական գծերում, որոնց կոնֆիգուրացիան հաշվարկված չէ աշխատանքի անընդհատ ռեժիմի համար: Այդպիսի ռեակցիոն տարայի ծավալը չի գերազանցում 100 լիտրը, իսկ բոլոր 5 լիտրից ավելի ծավալով ռեակցիոն տարաների ընդհանուր ծավալը չի գերազանցում 500 լիտրը:

 

Այլ օբյեկտներ

 

10. 1-ին ցուցակի քիմիկատների արտադրությունը, հանրագումարային քանակություններով տարեկան 10 կգ-ից ոչ ավելի, կարող է իրականացվել պաշտպանական նպատակներով, մեկ օբյեկտում, միակ փոքրամասշտաբ օբյեկտի սահմաններից դուրս: Այդ օբյեկտը հաստատվում է մասնակից պետության կողմից:

11. 1-ին ցուցակի քիմիկատների արտադրությունը, տարեկան 100 գրամից ավելի քանակությամբ, կարող է իրականացվել հետազոտական, բժշկական և դեղագործական նպատակներով, միակ փոքրամասշտաբ օբյեկտի սահմաններից դուրս, հանրագումարային քանակությամբ ոչ ավելի, քան տարեկան 10 կգ` օբյեկտի համար: Այդ օբյեկտները հաստատվում են մասնակից պետության կողմից:

12. 1-ին ցուցակի քիմիկատների սինթեզը հետազոտական, բժշկական կամ դեղագործական նպատակներով, բայց ոչ պաշտպանական, կարող է իրականացվել լաբորատորիաներում` հանրագումարային քանակությամբ օբյեկտի համար տարեկան ոչ ավելի, քան 100 գ: Այդ օբյեկտների համար չի տարածվում ոչ մի պարտավորություն հայտարարության և ստուգման առնչությամբ, ինչպես նախատեսված է Դ և Ե բաժիններում:

 

Դ. Հայտարարություններ

 

Միակ փոքրամասշտաբ օբյեկտը

 

13. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը նախատեսում է շահագործել միակ փոքրամասշտաբ օբյեկտը, Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում այդ օբյեկտի տեղակայման ճշգրիտ վայրը և դրա մանրամասն նկարագրությունը, ներառյալ սարքավորման գույքագրային ցանկը և մանրամասն գծագրերը: Ըստ գոյություն ունեցող օբյեկտների` այդ նախնական հայտարարությունը ներկայացվում է ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո: Նոր օբյեկտների մասին նախնական հայտարարությունները ներկայացվում են ոչ պակաս, քան շահագործումից 180 օր առաջ:

14. Յուրաքանչյուր մասնակից պետություն նախօրոք Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում ծանուցում նախատեսվող փոփոխությունների մասին նախնական հայտարարության համեմատությամբ: Այդպիսի ծանուցումը ներկայացվում է ոչ պակաս, քան 180 օր առաջ այն օրվանից, երբ տեղի են ունենում այդ փոփոխությունները:

15. 1-ին ցուցակի քիմիկատները արտադրող մասնակից պետությունը միակ փոքրամասշտաբ օբյեկտում անում է տարեկան հայտարարություն օբյեկտի նախորդ տարվա գործունեության մասին: Հայտարարությունը ներկայացվում է ոչ ուշ, քան այդ տարվա ավարտից 90 օր առաջ և ներառում է.

ա) օբյեկտի նույնացումը,

բ) օբյեկտում յուրաքանչյուր արտադրված, ձեռք բերված, սպառված կամ պահպանվող` 1-ին ցուցակի քիմիկատի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

i) քիմիական անվանումը, գրանցման համարը և կառուցվածքային բանաձևը` ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի, եթե այդպիսին կա,

ii) օգտագործվող մեթոդները և արտադրված քանակությունը.

iii) 1-ին, 2-րդ կամ 3-րդ ցուցակներում թվարկված պրեկուրսորների անվանումը և այն քանակությունը, որն օգտագործվում է 1-ին ցուցակի քիմիկատների արտադրության համար,

iv) օբյեկտում սպառվող քանակությունը և սպառման նպատակը,

v) մասնակից պետությունում այլ օբյեկտներից ստացված քանակությունը կամ վերաբացված այլ օբյեկտներ,

vi) տարվա ընթացքում ցանկացած ժամանակ պահպանման տակ գտնվող առավելագույն քանակությունը, և

vii) տարվա վերջում պահպանման տակ գտնվող քանակությունը, և

գ) տեղեկատվություն տարվա ընթացքում օբյեկտում ցանկացած փոփոխության մասին դրանից շուտ օբյեկտի` ներկայացված տեխնիկական մանրամասն նկարագրությունների համեմատությամբ, ներառյալ սարքավորումների գույքագրային ցուցակը և մանրամասն գծագրերը:

16. 1-ին ցուցակի քիմիկատը արտադրող յուրաքանչյուր մասնակից պետություն միակ փոքրամասշտաբ օբյեկտում անում է տարեկան մանրամասն հայտարարություն նախատեսվող գործունեության մասին և հաջորդող տարում օբյեկտում նախատեսվող արտադրության մասին: Հայտարարությունը ներկայացվում է ոչ պակաս, քան այդ տարվա սկզբից 90 օր առաջ և ներառում է.

ա) օբյեկտի նույնացումը,

բ) 1-ին ցուցակի քիմիկատի վերաբերյալ, որը ենթադրվում է օբյեկտում արտադրել, ձեռք բերել, սպառել կամ պահպանել, հետևյալ տեղեկատվությունը.

i) քիմիական անվանումը, գրանցման համարը և կառուցվածքային բանաձևը` ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի, եթե այդպիսին կա,

ii) օգտագործվող մեթոդները և արտադրված քանակությունը,

գ) տեղեկատվություն տարվա ընթացքում օբյեկտում ցանկացած փոփոխության մասին դրանից շուտ օբյեկտի ներկայացված տեխնիկական մանրամասն նկարագրությունների համեմատությամբ, ներառյալ սարքավորումների գույքագրային ցուցակը և մանրամասն գծագրերը:

 

Այլ օբյեկտներ, որոնք նշված են 10-րդ և 11-րդ կետերում

 

17. Ըստ յուրաքանչյուր օբյեկտի` մասնակից պետությունը Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում օբյեկտի անվանումը, տեղակայման վայրը և մանրամասն տեխնիկական նկարագրությունը կամ նրա համապատասխան մասը` համաձայն Տեխնիկական քարտուղարության պահանջի: Կոնկրետ նշվում է օբյեկտը, որտեղ արտադրվում են պաշտպանական նպատակներով 1-ին ցուցակի քիմիկատները: Ըստ գոյություն ունեցող օբյեկտների` այդ նախնական հայտարարությունը ներկայացվում է ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ: Ըստ նոր օբյեկտների` նախնական հայտարարությունները ներկայացվում են ոչ պակաս, քան շահագործումից 180 օր առաջ:

18. Յուրաքանչյուր մասնակից պետություն նախօրոք Տեխնիկական քարտուղարությանն է ներկայացնում ծանուցում նախատեսվող փոփոխությունների մասին նախնական հայտարարության համեմատությամբ: Այդպիսի ծանուցումը ներկայացվում է ոչ պակաս, քան 180 օր առաջ այն բանից, երբ տեղի են ունենում այդ փոփոխությունները:

19. Յուրաքանչյուր մասնակից պետություն, ըստ յուրաքանչյուր օբյեկտի, անում է տարեկան հայտարարություն նախորդ տարում օբյեկտի գործունեության մասին: Այդ հայտարարությունը ներկայացվում է ոչ ուշ, քան այդ տարվա ավարտից 90 օր հետո և ներառում է.

ա) օբյեկտի նույնացումը,

բ) 1-ին ցուցակի յուրաքանչյուր քիմիկատի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

i) քիմիական անվանումը, գրանցման համարը և կառուցվածքային բանաձևը` ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի, եթե այդպիսին կա,

ii) արտադրված քանակությունը և, պաշտպանական նպատակներով արտադրության դեպքում, օգտագործվող մեթոդները,

iii 1-ին, 2-րդ կամ 3-րդ ցուցակներում թվարկված պրեկուրսորների անվանումը և այն քանակությունը, որն օգտագործվում է 1-ին ցուցակի քիմիկատների արտադրության համար,

iv) օբյեկտում սպառվող քանակությունը և սպառման նպատակը,

v) այլ օբյեկտներ փոխանցված քանակությունը մասնակից պետության սահմաններում: Ըստ յուրաքանչյուր փոխանցման` պետք է նշվեն քանակությունը, ստացողը և նպատակը,

vi) տարվա ընթացքում ցանկացած ժամանակ պահպանման տակ գտնվող առավելագույն քանակությունը, և

vii) տարվա վերջում պահպանման տակ գտնվող քանակությունը, և

գ) տեղեկատվություն տարվա ընթացքում օբյեկտում ցանկացած փոփոխության մասին դրանից շուտ օբյեկտի ներկայացված տեխնիկական մանրամասն նկարագրությունների համեմատությամբ:

20. Յուրաքանչյուր մասնակից պետություն անում է տարեկան մանրամասն հայտարարություն օբյեկտում նախատեսվող գործունեության և ենթադրվող արտադրության մասին հաջորդ տարում: Հայտարարությունը ներկայացվում է ոչ պակաս, քան այդ տարվա սկզբից 90 օր առաջ և ներառում է.

ա) օբյեկտի նույնացումը,

բ) 1-ին ցուցակի քիմիկատի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

i) քիմիական անվանումը, գրանցման համարը և կառուցվածքային բանաձևը` ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի, եթե այդպիսին կա,

ii) արտադրության ենթադրվող ծավալը, ժամանակահատվածները, երբ նախատեսվում է իրականացնել արտադրությունը, և արտադրության նպատակները,

գ) տեղեկատվություն տարվա ընթացքում օբյեկտում ցանկացած փոփոխության մասին դրանից շուտ օբյեկտի` ներկայացված տեխնիկական մանրամասն նկարագրությունների համեմատությամբ:

 

Ե. Ստուգում

 

Միակ փոքրամասշտաբ օբյեկտը

 

21. Միակ փոքրամասշտաբ օբյեկտում ստուգման գործունեության նպատակը կայանում է այն բանի ստուգման մեջ, որ 1-ին ցուցակի արտադրվող քիմիկատների քանակությունը հայտարարվում է ճիշտ և, մասնավորապես, որ դրանց հանրագումարային քանակությունը չի գերազանցում 1 տոննան:

22. Օբյեկտը ենթակա է պարբերաբար ստուգման տեղում տեսչական ստուգման միջոցով և տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ դիտարկման միջոցով:

23. Կոնկրետ օբյեկտում տեսչական ստուգումների թիվը, ինտենսիվությունը, երկարատևությունը, ժամկետները և ռեժիմը որոշվում են կախված այն վտանգավորությունից, ինչպիսին ներկայացնում են համապատասխան քիմիկատները սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար, օբյեկտի առանձնահատկությունները և այնտեղ իրականացվող գործունեության բնույթը: Համապատասխան հիմնական սկզբունքները ուսումնասիրվում են և հաստատվում Համաժողովի կողմից` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի:

24. Նախնական տեսչական ստուգման նպատակը կայանում է օբյեկտի մասին ներկայացված տեղեկատվության ստուգման մեջ, ներառյալ 9-րդ կետում նշված ռեակցիոն տարաների առնչությամբ սահմանափակումների ստուգումը:

25. Ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան մասնակից պետության համար ուժի մեջ մտնելուց 180 օր հետո նա տիպային համաձայնագրի հիման վրա կնքում է Կազմակերպության հետ համաձայնագիր օբյեկտի վերաբերյալ, որը ներառում է օբյեկտի համար տեսչական ստուգման մանրամասն ընթացակարգերը:

26. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը նախատեսում է ստեղծել միակ փոքրամասշտաբ օբյեկտը սույն Կոնվենցիան իր համար ուժի մեջ մտնելուց հետո, Կազմակերպության հետ կնքում է համաձայնագիր օբյեկտի վերաբերյալ, որը ներառում է օբյեկտի համար տեսչական ստուգման մանրամասն ընթացակարգերը մինչև դրա շահագործվելը կամ օգտագործվելը:

27. Համաձայնագրերի օրինակը քննարկվում և հաստատվում է Համաժողովի կողմից` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի:

 

10-րդ և 11-րդ կետերում նշված այլ օբյեկտներ

 

28. 10-րդ և 11-րդ կետերում նշված ցանկացած օբյեկտում ստուգման գործունեության նպատակը կայանում է այն բանի ստուգման մեջ, որ.

ա) օբյեկտը չի օգտագործվում 1-ին ցուցակի ցանկացած քիմիկատի արտադրության համար` բացառությամբ հայտարարված քիմիկատների,

բ) 1-ին ցուցակի քանակությունները, որոնք արտադրվում, վերամշակվում կամ սպառվում են, ճիշտ են հայտարարված և համապատասխանում են հայտարարված նպատակի պահանջներին, և

գ) 1-ին ցուցակի քիմիկատը չի վերաուղարկվում կամ օգտագործվում այլ նպատակների համար:

29. Օբյեկտը ենթակա է պարբերաբար ստուգման տեղում տեսչական ստուգման և տեղում տեղադրվող սարքերի օգնությամբ հսկողության միջոցով:

30. Կոնկրետ օբյեկտում տեսչական ստուգումների քանակությունը, ինտենսիվությունը, երկարատևությունը, ժամկետները և ռեժիմը կախված են այն վտանգից, որը ներկայացնում են սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար արտադրվող քիմիկատների քանակությունը, օբյեկտի առանձնահատկությունները և այդտեղ իրականացվող գործունեության բնույթը: Համապատասխան հիմնական սկզբունքները հաստատվում են Համաժողովի կողմից` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի:

31. Ոչ ուշ, քան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 180 օր հետո նա տիպային համաձայնագրի հիման վրա կնքում է Կազմակերպության հետ, ըստ օբյեկտի, համաձայնագրի, որը ներառում է յուրաքանչյուր օբյեկտի համար տեսչական ստուգման մանրամասն ընթացակարգերը:

32. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը նախատեսում է ստեղծել այդպիսի օբյեկտ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, կնքում է Կազմակերպության հետ համաձայնագիր օբյեկտի վերաբերյալ մինչև դրա շահագործման կամ օգտագործման սկիզբը:

 

Մաս 7

Գործունեություն, որը չի արգելվում սույն Կոնվենցիայով` 6-րդ հոդվածի

համաձայն

 

2-րդ ցուցակի քիմիկատների և օբյեկտների համար ռեժիմը, որոնք կապված

են այդպիսի քիմիկատների հետ

 

Ա. Հայտարարություններ

 

Հանրագումարային ազգային տվյալների հայտարարություններ

 

1. Նախնական և տարեկան հայտարարությունները, որոնք ներկայացվում են մասնակից պետության կողմից` 6-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն, ներառում են հանրագումարային ազգային տվյալներ 2-րդ ցուցակի` արտադրված, վերամշակված, սպառված, ներմուծված և արտահանված յուրաքանչյուր քիմիկատի քանակությունների մասին նախորդ օրացուցային տարվա ընթացքում, ինչպես նաև, ըստ յուրաքանչյուր համապատասխան երկրի, ներմուծման և արտահանման քանակական պարամետրերը:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն ներկայացնում է.

ա) նախնական հայտարարություններ, համաձայն 1-ին կետի, ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո և սկսած հաջորդ օրացուցային տարուց,

բ) տարեկան հայտարարություններ ոչ ուշ, քան նախորդ օրացուցային տարվա ավարտից 90 օր հետո:

 

Արտադրական գոտիների հայտարարությունները, որոնք արտադրում,

վերամշակում կամ սպառում են 2-րդ ցուցակի քիմիկատները

 

3. Նախնական և տարեկան հայտարարությունները պահանջվում են բոլոր արտադրական գոտիների համար, որոնք ներառում են մեկ կամ մի քանի ձեռնարկություններ, որոնցում ցանկացած տարվա ընթացքում նախորդ երեք օրացուցային տարիներից արտադրվել, վերամշակվել կամ սպառվել է կամ նախատեսվում է արտադրել, վերամշակել կամ սպառել հաջորդ օրացուցային տարում ավելի.

ա) 1 կգ քիմիկատից, որը նշված է «*» նշանով 2-րդ ցուցակի Ա մասում,

բ) 100 կգ ցանկացած այլ քիմիկատի, որը ներառված է 2-րդ ցուցակի Ա մասում, կամ

գ) 1 տոննա քիմիկատի, որը ներառված է 2-րդ ցուցակի Բ մասում:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ներկայացնում է.

ա) նախնական հայտարարություններ` համաձայն 3-րդ կետի, ոչ ուշ, քան իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո և սկսած հաջորդ օրացուցային տարուց,

բ) տարեկան հայտարարություններ նախորդ գործունեության մասին ոչ ուշ, քան հաջորդ օրացուցային տարվա ավարտից 90 օր հետո,

գ) տարեկան հայտարարություններ ենթադրվող գործունեության մասին ոչ ուշ, քան հաջորդ օրացուցային տարվա սկզբից 60 օր առաջ: Ցանկացած այդպիսի գործունեություն, որը նախատեսված է լրացուցիչ տարեկան հայտարարության ներկայացումից հետո, հայտարարվում է ոչ ուշ, քան այդ գործունեության սկզբից 5 օր առաջ:

5. 3-րդ կետի համաձայն` հայտարարությունները, որպես կանոն, չեն պահանջվում խառնուրդների համար, որոնք պարունակում են 2-րդ ցուցակի քիմիկատի ցածր կոնցենտրացիա: Համաձայն հիմնական սկզբունքների` դրանք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ այդպիսի խառնուրդից 2-րդ ցուցակի դուրս հանման հեշտությունը և դրա ընդհանուր քաշային քանակությունը համարվում են իրենցից ռիսկ ներկայացնող սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակի համար: Այդ հիմնական սկզբունքները քննարկվում և հաստատվում են Համաժողովի կողմից` համաձայն 8-րդ հոդվածի 21 i կետի:

6. Արտադրական գոտիների հայտարարությունները` համաձայն 3-րդ կետի, ներառում են.

ա) արտադրական գոտու անվանումը և այն սեփականատիրոջ անվանումը, ընկերության կամ ձեռնարկության, որը այն շահագործում է,

բ) դրա ճիշտ տեղակայման վայրը, ներառյալ հասցեն, և

գ) ձեռնարկությունների քանակը արտադրական գոտու սահմաններում, որոնք հայտարարվում են` համաձայն սույն Հավելվածի 8-րդ մասի:

7. Արտադրական գոտու հայտարարությունները, համաձայն 3-րդ կետի, ներառում են ըստ յուրաքանչյուր ձեռնարկության, որը տեղակայված է արտադրական գոտու սահմաններում և համապատասխանում է առանձնահատկություններին, նշված 3-րդ կետում, հետևյալ տեղեկատվությունը.

ա) ձեռնարկության և սեփականատիրոջ, այն շահագործող ընկերության կամ ձեռնարկության անվանումը,

բ) գտնվելու ճշգրիտ վայրը արտադրական գոտու սահմաններում, ներառյալ շենքի կամ շինության կոնկրետ համարը, եթե այդպիսիք կան,

գ) նրա հիմնական գործունեությունը,

դ) ձեռնարկության առնչությամբ.

i) իրականացնո՞ւմ է արդյոք 2-րդ ցուցակի հայտարարված քիմիկատի(ների) արտադրություն, վերամշակում կամ սպառում,

ii) մասնագիտանո՞ւմ է այն գործունեության այդպիսի տեսակների վրա կամ հանդիսանո՞ւմ է բազմանպատակ, և

iii) իրականացնո՞ւմ է այն գործունեության այլ տեսակներ 2-րդ ցուցակի հայտարարված քիմիկատի(ների) նկատմամբ, ներառյալ այդ մյուս գործունեության առանձնահատկությունը (օրինակ` պահպանումը), և

ե) ձեռնարկության արտադրական ներուժը 2-րդ ցուցակի յուրաքանչյուր հայտարարված քիմիկատի առնչությամբ:

8. Արտադրական գոտու հայտարարությունները, համաձայն 3-րդ կետի, նաև ներառում են հետևյալ տեղեկատվությունը 2-րդ ցուցակի յուրաքանչյուր քիմիկատի առնչությամբ հայտարարության համար.

ա) օբյեկտի կողմից օգտագործվող քիմիական անվանումը, սովորական կամ առևտրային անվանումը, կառուցվածքային բանաձևը և գրանցման համարը` ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի, եթե այդպիսին կա,

բ) նախնական հայտարարության դեպքում` արտադրական գոտու արտադրության, վերամշակման, սպառման, ներմուծման և արտահանման ծավալը յուրաքանչյուր տարվա համար` երեք նախորդ օրացուցային տարիներից,

գ) նախկին գործունեության մասին տարեկան հայտարարության դեպքում` արտադրական գոտու արտադրության, վերամշակման, սպառման, ներմուծման և արտահանման ընդհանուր ծավալը նախորդ օրացուցային տարվա ընթացքում,

դ) տարեկան հայտարարության դեպքում ենթադրվող գործունեության մասին` արտադրական գոտու ենթադրվող արտադրության, վերամշակման կամ սպառման ընդհանուր ծավալը հաջորդ օրացուցային տարվա ընթացքում, ներառյալ արտադրության, վերամշակման կամ սպառման ենթադրվող ժամանակահատվածները,

ե) այն նպատակները, որոնցով իրականացվել են կամ կիրականացվեն արտադրությունը, վերամշակումը կամ քիմիկատի սպառումը.

i) տեղում վերամշակումը և սպառումը` ապրանքի տեսակների նշումով,

ii) մասնակից պետության տարածքի սահմաններում վաճառքը կամ մատակարարումը կամ ցանկացած այլ տեղ, որը գտնվում է մասնակից պետության իրավազորության կամ հսկողության ներքո` նշելով այլ ճյուղ, առևտրային ֆիրման կամ նշանակման այլ վայրը և, ըստ հնարավորության, վերջնական արտադրանքի տեսակները,

iii) ուղղակի արտահանում` նշելով համապատասխան պետությունները, կամ

iv) այլ` նշելով այդ այլ նպատակները:

 

Քիմիական զենքի նպատակների համար 2-րդ ցուցակի քիմիկատների` նախորդ

արտադրության մասին հայտարարություններ

 

9. Յուրաքանչյուր մասնակից պետություն ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 30 օր հետո հայտարարում է բոլոր արտադրական գոտիները, ներառյալ ձեռնարկությունները, որոնք արտադրել են 2-րդ ցուցակի քիմիկատը 1946 թվականի հունվարի 1-ից քիմիական զենքի նպատակների համար:

10. Արտադրական գոտու հայտարարությունները, 9-րդ կետին համապատասխան, ներառում են.

ա) արտադրական գոտու անվանումը և սեփականատիրոջ անվանումը, այն շահագործող ընկերության կամ ձեռնարկության անվանումը,

բ) դրա գտնվելու ճիշտ վայրը, ներառյալ հասցեն,

գ) ըստ յուրաքանչյուր ձեռնարկության, որը տեղակայված է արտադրական գոտու սահմաններում և համապատասխանում է այն առանձնահատկություններին, որոնք շարադրված են 9-րդ կետում` նույն տեղեկատվությունը, ինչը որ համաձայն 7-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերը, և

դ) ըստ 2-րդ ցուցակի` յուրաքանչյուր քիմիկատի, որն արտադրվում է քիմիական զենքի նպատակների համար.

i) քիմիական անվանումը, սովորական և առևտրային անվանումը, որն օգտագործվում է արտադրական գոտու կողմից քիմիական զենքի արտադրության նպատակների համար, կառուցվածքային բանաձևը և գրանցման համարը` ըստ «Քեմիքլ աբստրակտս սերվիս»-ի, եթե այդպիսին կա,

ii) քիմիկատի արտադրության ամսաթվերը և արտադրված քանակությունը, և

iii) տեղը, ուր տարվել է քիմիկատը և այնտեղ արտադրված վերջնական ապրանքը, եթե այդպիսին հայտնի է:

 

Մասնակից պետություններին ներկայացվող տեղեկատվությունը

 

11. Արտադրական գոտիների ցանկը, որը հայտարարվել է սույն բաժնով, 6-րդ, 7.ա, 7.գ, 7.դ i, 7.դ iii, 8.ա և 10-րդ կետերի համաձայն հայտարարված տեղեկատվության հետ մեկտեղ, ըստ համապատասխան խնդրանքի, ուղարկվում է Տեխնիկական քարտուղարության կողմից մասնակից պետություններին:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
''
13.01.1993
Միջազգային պայմանագիր