Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ( ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԳՈՐԾՈՂ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Սանիտարական գոտիների և վայրերի մասին համաձայնագրի նախագիծ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սանիտարական գոտիները նախատեսվում են բացառապես այն անձանց համար, որոնք հիշատակված են «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 23 հոդվածում, ինչպես նաև այն անձնակազմի համար, որի վրա է դրված այդ գոտիների և վայրերի կազմակերպումը, դրանց կառավարումը և այն անձանց խնամքը, որոնք կկենտրոնացվեն այնտեղ:

Սակայն այդպիսի գոտիների տարածքում մշտապես բնակվող անձինք իրավունք կունենան գտնվել այդ գոտիներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ոչ մի անձ, ինչ հիմքով էլ գտնվելիս լինի սանիտարական գոտիներից որևէ մեկում, ինչպես այդ գոտու ներսում, այնպես էլ դրանից դուրս, չպետք է զբաղվի ոչ մի այնպիսի աշխատանքով, որն ուղղակի առնչություն ունի ռազմական գործողությունների և ռազմական նյութերի արտադրության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սանիտարական գոտի ստեղծած տերությունը կձեռնարկի բոլոր հարկ եղած միջոցները, որպեսզի արգելի բոլոր այն անձանց մուտքն այդ գոտու տարածք, որոնք այդ գոտին այցելելու կամ այնտեղ գտնվելու իրավունք չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սանիտարական գոտիները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին.

ա) պետք է զբաղեցնեն դրանք ստեղծած տերության կողմից վերահսկվող տարածքի մի փոքր մասը միայն,

բ) այն բնակչության թվաքանակի համեմատությամբ, որ դրանք կարող են տեղավորել, պետք է լինեն թույլ բնակեցված,

գ) դրանք պետք է հեռու գտնվեն ամեն տեսակի ռազմական օբյեկտներից և արդյունաբերական կամ վարչական խոշոր հիմնարկներից, ինչպես նաև չունենան այդպիսիք,

դ) դրանք չպետք է գտնվեն այն շրջաններում, որոնք ամենայն հավանականությամբ, պատերազմ վարելու համար կարող են նշանակություն ունենալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սանիտարական գոտիներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) հաղորդակցության ուղիները և փոխադրամիջոցները, որոնք կարող են լինել այդ գոտիներում, չպետք է օգտագործվեն զորքերի կամ ռազմական նյութերի տեղափոխման համար, անգամ տարանցիկ ձևով,

բ) ոչ մի հանգամանքներում դրանք ռազմական միջոցներով չպետք է պաշտպանվեն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սանիտարական գոտիները կնշվեն սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչով (կարմիր մահիկով, կարմիր առյուծով և արևով), որը կտեղավորվի գոտու ծայրամասերում և կառույցների վրա:

Գիշերը դրանք կարող են նշվել այդ նույն ձևով` համապատասխան լուսավորության օգնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Խաղաղ ժամանակ կամ ռազմական գործողությունների սկզբին յուրաքանչյուր տերություն բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին կհաղորդի իր կողմից վերահսկվող տարածքում հիմնված սանիտարական գոտիների ցուցակը: Նա պետք է նրանց հաղորդի նաև ընդհարման ընթացքում ստեղծված յուրաքանչյուր նոր գոտու մասին:

Հակառակորդ կողմից վերոհիշյալ հաղորդումն ստանալու պահից գոտին հանդիսանում է իրավապես գոյություն ունեցող:

Սակայն, եթե հակառակ կողմը համարի, որ սույն համաձայնագրի պայմաններից որևէ մեկը բացահայտորեն չի կատարվել, նա կարող է հրաժարվել գոտին ճանաչելուց` իր հրաժարման մասին շուտափույթ հայտնելով այն կողմին, որի տնօրինության տակ է գտնվում այդ գոտին, կամ, իր կողմից դրա ճանաչումը պայմանավորել 8 հոդվածով նախատեսված վերահսկողություն սահմանելով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հակառակորդ կողմի հիմնած մեկ կամ մի քանի սանիտարական գոտի ճանաչած յուրաքանչյուր տերություն իրավունք կունենա պահանջելու, որպեսզի մեկ կամ մի քանի հատուկ հանձնաժողովներ ստուգեն, թե այդ գոտիները համապատասխանո՞ւմ են սույն համաձայնագրի մեջ շարադրված պայմաններին և պահանջներին:

Դրա համար հատուկ հանձնաժողովների անդամները ցանկացած ժամանակ ազատ մուտք կունենան տարբեր գոտիներ և նույնիսկ կարող են այնտեղ մշտապես բնակվել: Նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան կատարել վերահսկողության իրականացման իրենց պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Այն դեպքում, երբ հատուկ հանձնաժողովներն արձանագրեն փաստեր, որոնք նրանց կարծիքով հակասում են սույն համաձայնագրի պայմաններին, նրանք պետք է այդ մասին անմիջապես հայտնեն այն տերությանը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, և նրան տան ամենաշատը հնգօրյա ժամկետ` խնդիրը կարգավորելու համար. նրանք այդ մասին կհայտնեն գոտին ճանաչած տերությանը:

Եթե այդ ժամկետի ավարտին տերությունը, որի տնօրինության տակ է գտնվում գոտին, միջոցներ չձեռնարկի իրեն հասցեագրված զգուշացման առթիվ, ապա հակառակորդ կողմը կարող է հայտարարել, որ ինքն այդ գոտու վերաբերմամբ այլևս կապված չէ սույն համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Մեկ կամ մի քանի սանիտարական գոտիներ և վայրեր ստեղծած տերությունը, ինչպես նաև հակառակորդ կողմերը, որոնց կհայտնվի այդպիսի գոտիների գոյության մասին, կնշանակեն կամ չեզոք տերություններին կխնդրեն նշանակել անձանց, որոնք կարող են մտնել 8 և 9 հոդվածներում հիշատակված հատուկ հանձնաժողովների կազմի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ոչ մի հանգամանքներում սանիտարական գոտիները չեն կարող ենթարկվել հարձակման, դրանք մշտապես կօգտվեն ընդհարման մեջ գտնվող կողմերի հովանավորությունից և հարգանքից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Որևէ տարածքի գրավման դեպքում այնտեղ գտնվող սանիտարական գոտիները պետք է առաջվա պես օգտվեն հարգանքից և օգտագործվեն որպես այդպիսիք:

Սակայն, գրավող տերությունը կարող է փոխել դրանց նշանակությունը` նախապես ապահովելով դրանցում տեղավորված անձանց ճակատագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն համաձայնագիրը կկիրառվի նաև այն վայրերի նկատմամբ, որոնք տերությունների կողմից կօգտագործվեն այն նույն նպատակների համար, ինչ որ սանիտարական գոտիները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Անձնական վկայականի ձևը

 

Երեսի կողմը

.________________________________________________________________________.

|  (այն երկրի և  զինվորական իշխանությունների անվան տեղը, որոնք տվել են   |

|                              վկայականը)                                |

|                                                                        |

|                           ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ                            |

|                                                                        |

|զինված ուժերին կցված սանիտարական և  հոգևոր  անձնակազմի անդամների համար  |

|                                                                        |

|   Ազգանուն                                                             |

|   Անուն                                                                |

|   Ծննդյան թիվը                                                         |

|   Կոչումը                                                              |

|   Զորային համարը                                                       |

|   Սույն ինքնության վկայականի տերը պաշտպանված է գործող բանակներում      |

|վիրավորների և  հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թ. օգոստոսի 12-ի |

|Ժնևի  կոնվենցիայով որպես                                                |

|   Տրված է                                                              |

|                               Վկայականի N                              |

.________________________________________________________________________.

 

Հակառակ երեսը

.________________________________________________________________________.

||      |                                                                |

||      |                                                                |

|.______.                                                                |

|   Վկայականի տիրոջ լուսանկարը          Վկայականի տիրոջ ստորագրությունը  |

|                                       կամ բութ մատի մատնահետքը և  կամ  |

|                                       երկուսն էլ                       |

|                                                                        |

|         Վկայական տված զինվորական իշխանությունների ցցուն կնիքը          |

|                                                                        |

|   Հասակը                    Աչքերը                       Մազերը        |

|                                                                        |

|   Մյուս բնորոշ նշանները                                                |

.________________________________________________________________________.

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 7-ից:

 

 

pin
''
12.08.1949
Միջազգային պայմանագիր